Բոլոր լուրերը – Page 430 – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+26.09 oC

Բոլոր լուրերը

Նեպալում 5,5 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել

01:21 28.02.2025

Նեպալում 5,5 մագնիտուդ երկրաշարժ է գրանցվել: Այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։ Կենտրոնի տվյալներով՝ էպիկենտրոնը Կոդարի քաղաքից 10 կմ արևմուտք է: Օջախը՝ 13 կմ խորության վրա։ Նեպալի սեյսմոլոգիական ազգային կենտրոնը հայտնել է, որ երկրի որոշ շրջաններում, այդ թվում՝ Սինդհուպալչոկում, երկրաշարժի ուժգնությունը կազմել է 6,1 մագնիտուդ։ Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։

̰
Այժմ կարող ես վիճել մրցավարների հետ. Կրոսը՝ Վինիսիուսին

01:07 28.02.2025

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորը «Ռեալ Սոսյեդադի» դեմ Իսպանիայի գավաթի խաղարկության հանդիպումից հետո գրառում էր կատարել սոցցանցերում և անդրադարձել ավագի թևկապով թիմին դաշտ դուրս բերելուն: Բրազիլացին ավագի թևկապով լուսանկար էր տեղադրել, որին կից գրել էր. «Անմոռանալի պահեր եմ ապրում»: Թիմակցին շնորհավորել էին Ռոդրիգոն, Մոդրիչը և Դիասը: Անմասն չէր մնացել նաև Վինիսիուսի նախկին խաղընկեր Տոնի Կրոսը. […]

̰
Վատիկանը հայտնել է Պապի վիճակի բարելավման մասին

00:41 28.02.2025

Հռոմի Ֆրանցիսկոս պապի վիճակը վերջին 24 ժամվա ընթացքում բարելավվել է, սակայն բժիշկները դեռ ձեռնպահ են մնում կանխատեսումներ անելուց։ Այս մասին նշվում է Սուրբ Աթոռի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։ «Հռոմի պապի կլինիկական վիճակն շարունակում է բարելավվել: … Հաշվի առնելով կլինիկական պատկերի բարդությունը՝ վերջնական կանխատեսման համար անհրաժեշտ է, որ նրա վիճակը կայուն մնա ևս մի քանի օր»,- […]

̰
Տուսկը Թրամփին անվանել է բարդ բանակցող և գործընկեր

00:29 28.02.2025

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ավելի բարդ գործընկեր է, քան ամերիկացի նախկին առաջնորդները։ Այս մասին TVN24-ին տված հարցազրույցում հայտարարել է Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը։ «Նա (խմբ.Թրամփը) շատ ավելի բարդ գործընկեր է, քան ԱՄՆ նախկին առաջնորդները», – նշել է Տուսկը։ Նա նաև ընդգծել է, որ դժվար է բանակցել Թրամփի հետ՝ հաշվի առնելով նրա «անկայուն դիրքը, փոփոխվող ճակատները […]

̰
Փետրվարի 28-ին սպասվում է «Մոլորակների մեծ շքերթ». Բյուրականի աստղադիտարան

00:15 28.02.2025

Բյուրականի աստղադիտարանից տեղեկացրել են, որ փետրվարի 28-ին սպասվում է «Մոլորակների մեծ շքերթ»: «Մոլորակների շքերթ»-ը գեղեցիկ դիտողական երևույթ է, որը տեղի է ունենում, երբ մի քանի մոլորակներ միաժամանակ դասավորվում են Արեգակի մի կողմում։ 2025թ. փետրվարի 28-ին՝ մայրամուտից անմիջապես հետո Երկիր մոլորակի բնակիչների համար տեսանելի կլինեն յոթ մոլորակների՝ Մարսի, Յուպիտերի, Ուրանի, Նեպտունի, Վեներայի, Սատուրնի և Մերկուրիի «շքերթը»։ […]

̰
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար

00:04 28.02.2025

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է միայն բեռնատարների համար։

̰
Բուք, մերկասառույց. իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին

23:59 27.02.2025

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։ Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Վարդենյաց լեռնանցքը (բուք) փակ է կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տրանսպորտային միջոցների համար։ Արագածի տարածաշրջանի ավտոճանապարհները դժվարանցանելի են […]

̰
Թուրքերն ու քրդերը գործարք կնքեցին. արդյո՞ք քուրդ զինյալները զինաթափվելով կհեռանան հայրենիքից

23:39 27.02.2025

Թուրքական բանտում գտնվող քրդական ազատագրական շարժման առաջնորդ Աբդուլլա Օջալանը պատրաստվում է այսօր պատմական կոչով հանդես գալ: Ենթադրվում է, որ նա կհայտարարի Թուրքիայի իշխանությունների հետ ձեռք բերված կարևոր համաձայնության մասին, որը հնարավորություն կտա հաշտություն հաստատել ու վերջ տալ տասնամյակներ տևած արյունահեղությանը: Դա Օջալանի որոշո՞ւմն է, թե այն պարտադրված է Թուրքիայի կողմից: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է […]

̰
Սոցիալական ծախսի փոխհատուցումից օգտվելու ընթացակարգը և քայլերի հաջորդականությունը․ ՊԵԿ իրազեկումը

23:19 27.02.2025

ՀՀ ռեզիդենտ ՀՀ քաղաքացիները եկամուտների տարեկան հայտարարագիր ներկայացնելու և եկամտային հարկ ունենալու դեպքում հաշվետու տարվա ընթացքում առողջապահության և/կամ կրթության գծով իրենց կողմից կատարված սոցիալական ծախսերի դիմաց կարող են օգտվել փոխհատուցման հնարավորությունից: Այս մասին հայտնել են ՊԵԿ-ից։ Հարցուպատասխան ձևաչափով ներկայացվում է սոցիալական ծախսի փոխհատուցումից օգտվելու ընթացակարգը և քայլերի հաջորդականությունը։ Մանրամասները՝ այստեղ։

̰
Հայաստանն արդեն ձևավորել է մրցունակ տեխնոլոգիական միջավայր, որը շարունակաբար զարգանում է․ ԲՏԱ նախարար

23:08 27.02.2025

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը մասնակցել է Formula VC II ֆոնդի պաշտոնական մեկնարկի միջոցառմանը, որը, նախարարի գնահատմամբ, կարևոր նախաձեռնություն է մեր տեխնոլոգիական էկոհամակարգի զարգացման համար։ «Այս ֆոնդը մեծ հնարավորություն է հայաստանյան ստարտափների համար, ինչպես նաև հստակ ազդակ միջազգային ներդրողների համար՝ բացահայտելու մեր երկրի նորարարական ներուժը։ 2024-ին միայն ՏՏ ոլորտի շրջանառությունը կազմել է 915 […]

̰
Շուտով կմեկնարկեն Մաշկաբանության մասնաշենքի երկու նոր բաժանմունքների վերանորոգման և Այրվածքաբանության ամբողջ շենքի հիմնանորոգման աշխատանքները. Ավանեսյան

22:56 27.02.2025

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է. «ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանի հետ այցելեցինք ԱՆ այրվածքաբանության և մաշկաբանության ազգային կենտրոն: Շուտով կմեկնարկեն Մաշկաբանության մասնաշենքի երկու նոր բաժանմունքների վերանորոգման և Այրվածքաբանության ամբողջ շենքի հիմնանորոգման աշխատանքները»:

̰
Իրական Հայաստանի գաղափարախոսության նախագծի քննարկում ՔՊ նախաձեռնող խմբի նիստում․ Փաշինյան

22:44 27.02.2025

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի էջում տեսանյութ է հրապարակել ՔՊ նախաձեռնող խմբի նիստից։ «Իրական Հայաստանի գաղափարախոսության նախագծի քննարկում ՔՊ նախաձեռնող խմբի նիստում»,- տեսանյութին կից՝ գրել է նա։ Մանրամասները՝ տեսանյութում։

̰
«Մանչեսթեր Սիթին» ներկայացրել է արգենտինացի նորեկին

22:33 27.02.2025

Անգլիական «Մանչեսթեր Սիթին» պաշտոնապես ներկայացրել է նորեկ Կլաուդիո Էչեվերիային: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: 19-ամյա ֆուտբոլիստը նոր թիմ է տեղափոխվել արգենտինական «Ռիվեր Փլեյթից»: Կողմերը գործարքը կնքել էին դեռևս մեկ տարի առաջ, բայց պայմանավորվել էին, որ Էչեվերիան ևս մեկ տարի մնա ակումբում: Երիտասարդ կիսապաշտպանը նոր ակումբի հետ պայմանագիր է ստորագրել մինչև 2028 թվականը և […]

̰
Կարծում եմ Հայաստանի շուրջ առաջացած իրավիճակը բարենպաստ ֆոն ունի. Լևոն Շիրինյան

22:22 27.02.2025

«Հեռանկարն» այսօր հյուրընկալել է «Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցության» նախագահ, քաղաքագիտության դոկտոր Լևոն Շիրինյանին: Անդրադարձ է եղել վերջին օրերի քաղաքական իրադարձություններին՝ մասնավորապես վարչապետի երեկվա հարցազրույցին, խաղաղության պայմանագրի շուրջ ընթացող զարգացումներին: «Ալիևը չի գնա խաղաղության պայմանագրի կնքման, եթե մեծ ճնշումներ չլինեն: Ռուսաստանից մեծ ճնշումներ չեն լինի, Ֆրանսիայից կարող են լինել, որի հետ Ադրբեջանի հարաբերությունները այն չեն, ԱՄՆ-ն էլ կարծես […]

̰
Լարսը փակ է բեռնատարների համար

22:11 27.02.2025

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է միայն բեռնատարների համար։

̰
Իրավիճակը ՀՀ ճանապարհներին

22:06 27.02.2025

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։ Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Ջերմուկի խաչմերուկից «Զանգեր» կոչվող հատվածը փակ է կցորդիչով բեռնատարների համար։ Վարդենյաց լեռնանցքը (բուք) փակ է կցորդիչով բեռնատարների համար, […]

̰
SHANTNEWS

22:00 27.02.2025

̰
Սաստիկ բքի պատճառով Սիսիանի տարածաշրջանի «Զանգեր» կոչվող հատվածը կցորդով տրանսպորտային միջոցների համար փակ է

21:51 27.02.2025

Փետրվարի 27-ին՝ ժամը 21:40-ի դրությամբ, սաստիկ բքի պատճառով Սիսիանի տարածաշրջանի «Զանգեր» կոչվող հատվածը կցորդով տրանսպորտային միջոցների համար փակ է։

̰
Կայացել է «ՆԳ նախարարության հետ համագործակցության ընթացիկ զարգացումները և հեռանկարները» խորագրով բարձրաստիճան երկրորդ հանդիպումը

21:45 27.02.2025

Շուրջ 35 միջազգային գործընկերների մասնակցությամբ կայացել է «Ներքին գործերի նախարարության հետ համագործակցության ընթացիկ զարգացումները և հեռանկարները» խորագրով բարձրաստիճան երկրորդ հանդիպումը: Այս մասին հայտնել են ՆԳ նախարարությունից: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Ավտոտեխսպասարկման կետում բռնկված հրդեհը մարվել է

21:36 27.02.2025

Փետրվարի 27-ին, ժամը 17:27-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Նորագավիթ 1-ին փողոցում գտնվող ավտոտեխսպասարկման կետում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ: Հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչ․ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական […]

̰
ՖԻՖԱ-ի նախկին նախագահ Յոզեֆ Բլատերը գտնում է, որ իր նկատմամբ «վհուկների որս» է սկսվել

21:21 27.02.2025

ՖԻՖԱ-ի նախկին նախագահ Յոզեֆ Բլատերը գտնում է, որ իր նկատմամբ «վհուկների որս» է սկսվել: Երկուշաբթի կայանալու է բողոքարկման դատավարությունը, որը կապված է Բլատերի և ՈւԵՖԱ-ի նախկին նախագահ Միշել Պլատինիի՝ ենթադրյալ կոռուպցիոն գործարքի հետ: «Դատարանը 2022-ին արձանագրել էր, որ իմ և Պլատինիի միջև պայմանագիրը համապատասխանում է օրենքին: Հուսով եմ, որ նոր դատավարությունը կհաստատի այդ որոշումը: Ես […]

̰
Օգնություն և անվտանգության երաշխիքներ Կիևին. Ռյուտե – Թրամփ հեռախոսազրույց

21:06 27.02.2025

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ: Այս մասին Ռյուտեն գրել է X-ում։ «Հիանալի զանգ եմ ունեցել նախագահ Դոնալդ Թրամփի հետ: ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ն հզորանում են: ՆԱՏՕ-ի դաշնակիցները ագագորեն ավելացնում են իրենց պաշտպանական ներդրումները»,- գրել է նա։ Ռյուտեն հավելել է, որ ՆԱՏՕ-ի երկրները «միլիարդավոր օգնություն են պատրաստում Ուկրաինայի համար, […]

̰
ՀՀ էկոնոմիկայի փոխնախարարն ու Էստոնիայի դեսպանը քննարկել են արտահանման և ներմուծման հնարավորությունները

20:49 27.02.2025

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը փետրվարի 27-ին ընդունել է ՀՀ-ում Էստոնիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մարգ Մարդիսալու-Կահարին։ Այս մասին հայտնել են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից: Քննարկվել են երկու երկրների միջև տնտեսության ոլորտում առավել հեռանկարային ուղղություններին, տնտեսության դիվերսիֆիկացման շրջանակներում արտահանման և ներմուծման հնարավորություններին, առևտրատնտեսական կապերի ընդլայնման ուղղությամբ միջոցառումների իրականացմանը վերաբերող հարցեր։ Հանդիպման ընթացքում Նարեկ Հովակիմյանը […]

̰
Պեդրին՝ աշխարհի լավագույն կիսապաշտպան

20:37 27.02.2025

«Բարսելոնայի» ֆուտբոլիստ Պեդրին FourFourTwo-ի վարկածով ճանաչվել է աշխարհի լավագույն կիսապաշտպան: 22-ամյա իսպանացին վարկանիշային աղյուսակում առաջ է անցել «Ռեալի» կիսապաշտպան Ֆեդերիկո Վալվերդեից ու Միլանի «Ինտերը» ներկայացնող Նիկոլո Բարելայից: Լավագույն հնգյակում են նաև Բրունո Գիմարաեշն («Նյուքասլ») ու Պեդրիի թիմակից Գավին:

̰
Էդվարդ Ասրյանը և Հունաստանի ազգային պաշտպանության նախարարը քննարկել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Հունաստան համագործակցությանը վերաբերող հարցեր

20:23 27.02.2025

Հունաստան կատարած պաշտոնական այցի շրջանակում ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը հանդիպել է Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասի հետ։ Այս մասին հայտնել են ՊՆ-ից: Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Հունաստան համագործակցությանը վերաբերող հարցեր։ ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը ներկայացրել է ՀՀ զինված ուժերում իրականացվող բարեփոխումների ընթացքը։ Հունաստանի ազգային պաշտպանության […]

̰
Լարսը փակ է միայն բեռնատարների համար

20:18 27.02.2025

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է միայն բեռնատարների համար։

̰
ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

20:13 27.02.2025

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։ Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Ջերմուկի խաչմերուկից «Զանգեր» կոչվող հատվածը փակ է կցորդիչով բեռնատարների համար։ Երասխ գյուղի շրջադարձից Վայոց ձորի մարզ տանող ավտոճանապարհը […]

̰
SHANTNEWS

20:00 27.02.2025

̰
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է Ֆորմուլա ՎիՍի երկրորդ ֆոնդի պաշտոնական պաշտոնական բացման միջոցառմանը

19:58 27.02.2025

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է Ֆորմուլա ՎիՍի երկրորդ ֆոնդի պաշտոնական պաշտոնական բացման միջոցառմանը, որի ընթացքում հանդես է եկել ելույթով: Փոխվարչապետն իր խոսքում նշել է, որ վենչուրային կապիտալը հզորացնում է ձեռներեցներին, խթանում է տեխնոլոգիական առաջընթացը և նպաստում երկրի տնտեսական կայուն աճին։ Մհեր Գրիգորյանը հաջողություններ է մաղթել ֆոնդին և ընդգծել, որ Կառավարությունն իր հերթին շարունակելու է ջանքերը՝ […]

̰
«Ալաշկերտը» նոր գլխավոր մարզիչ ունի

19:54 27.02.2025

Երևանի «Ալաշկերտի» նոր գլխավոր մարզիչ է նշանակվել Էդգար Թորոսյանը, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: 41-ամյա մասնագետը նախկինում գլխավորել է Գյումրիի «Շիրակն» ու «Արարատը»: Թորոսյանը 2024 թվականից «Ալաշկերտի» մարզչական շտաբում է և զբաղեցրել է գլխավոր մարզչի օգնականի պաշտոնը:

̰
BACK_TO_TOP