11:03 28.02.2025
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը 2025-2026 ուստարվա համար հայտարարում է մրցույթ` Ռումինիայի բուհերում բարձրագույն և հետբուհական կրթություն ստանալու նպատակով (8 տեղ՝ 3 բակալավրիատ, 4 մագիստրատուրա, 1 ասպիրանտուրա): Մրցույթը հաջողությամբ հաղթահարած թեկնածուների ուսումը կիրականացվի ամբողջությամբ անվճար՝ Ռումինիայի բյուջեի միջոցների հաշվին։ Ուսուցումն իրականացվելու է ռումիներենով, ուստի լեզվին չտիրապետող ուսանողներն անցնում են լրացուցիչ մեկ տարվա լեզվի դասընթաց (նախապատրաստական): Մրցույթին […]
11:00 28.02.2025
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն Արգենտինայի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակներում հանդիպել է Արգենտինայի նախագահ Խավիեր Միլեյի հետ։ Հանդիպման ընթացքում համընդգրկուն անդրադարձ է կատարվել Արգենտինայի ներկայիս տնտեսական իրավիճակին և Արգենտինայի նախագահի գլխավորած կառավարության կողմից իրականացվող համակարգային բարեփոխումների գործընթացին։ Պետությունների ղեկավարները քննարկել են հարավկովկասյան տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումները։ ՀՀ նախագահը ներկայացրել է Հայաստանի հստակ դիրքորոշումը խաղաղության հաստատման […]
10:40 28.02.2025
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ փետրվարի 26-27-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 110 դեպք, որոնցից 3-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու` 19, թմրանյութի հայտնաբերման՝ 12, մարմնական վնասվածք պատճառելու և խարդախության՝ 8-ական, ֆիզիկական ներգործության՝ 7, անձնական ունեցվածքի գողության՝ 6, […]
10:28 28.02.2025
Փետրվարի 26-ին ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը հանդիպում ունեցավ Հայաստանում գործող զբոսաշրջային ընկերությունների ներկայացուցիչների հետ։ Քննարկման կիզակետում էին ոլորտի օրենսդրական փոփոխությունները։ Հանդիպման ընթացքում առանձնահատուկ ընդգծվեց Զբոսաշրջության կոմիտեի և զբոսաշրջային ընկերությունների սերտ համագործակցության կարևորությունը, ինչպես նաև նման հանդիպումների պարբերական կազմակերպման անհրաժեշտությունը՝ ոլորտի զարգացումն առավել արդյունավետ ապահովելու համար։
10:20 28.02.2025
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը Իրանի Իսլամական Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Գրիգոր Հակոբյանի հետ Թեհրանում հանդիպել են ԻԻՀ ճանապարհների և քաղաքաշինության նախարար Ֆարզանեհ Սադեղի և նախարարի տեղակալ Ռեզա Ակբարիի հետ: Կողմերը ողջունել են երկու երկրների միջև համագործակցությունը տրանսպորտի ոլորտում: Հանդիպումների ընթացքում քննարկվել են երկու երկրներում բեռնատարներից գանձվող ճանապարհային հարկերը […]
10:13 28.02.2025
Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 392 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 395․5 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 407 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 413 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․43 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․60 դրամ:
10:00 28.02.2025
ԱՄՆ-ի և Ռուսաստանի պատվիրակությունները փետրվարի 27-ին Ստամբուլում կառուցողական քննարկում են անցկացրել և նախանշել դիվանագիտական առաքելությունների աշխատանքի կայունացմանն ուղղված առաջին քայլերը։ Այս մասին ասվում է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ։ Ինչպես հետևում է փաստաթղթից, ԱՄՆ ներկայացուցիչները «անհանգստություն են հայտնել» պայմանագրով նախատեսված բանկային գործառնությունների և ծառայությունների հասանելիության վերաբերյալ, ինչպես նաև նշել են «Մոսկվայում ԱՄՆ դեսպանատան […]
09:48 28.02.2025
Նիկարագուան լքում է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը (ՄԻԽ)՝ իր ինքնիշխանության նկատմամբ անհարգալից վերաբերմունքի և ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակի կողմնակալ մոտեցման պատճառով: Այս մասին ասվում է Նիկարագուայի արտաքին գործերի նախարարության ղեկավար Վալդրակ Յենցկեի՝ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի նախագահ Յուրգ Լաուբերին ուղղված նամակում։ «Նիկարագուայի համար այս անհարգալից մեխանիզմները կորցրել են իրենց բնույթն ու էությունը, մենք […]
09:38 28.02.2025
Ռումինիան խաղաղապահ զորքեր չի ուղարկի Ուկրաինա։ Այս մասին România TV-ին տված հարցազրույցում հայտարարել է վարչապետ Մարսել Չիոլակուն։ «Ոչ, ես համաձայն չեմ ուժերի տեղակայման հետ, և ես խոսել եմ այդ մասին նախագահի պաշտոնակատարի հետ, և սա որոշում է, որը նա կփոխանցի Եվրոպական խորհրդին»։ Ռումինիան զինված ուժեր չի ուղարկի Ուկրաինայի տարածք»,-ընդգծել է Չիոլակուն: Նա ասել է, որ […]
09:32 28.02.2025
Փետրվարի 28-ին՝ ժամը 9:00-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Աշոցքի, Ամասիայի, Գավառի, Տաշիրի, Արագածի, Սիսիանի, Գորիսի, Վարդենիսի տարածաշրջանների և Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։ Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են։ Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:
09:29 28.02.2025
Փետրվարի 27-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը հանդիպում է ունեցել Կոնգրեսական, ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բրայան Մասթի հետ (Հանրապետական, Ֆլորիդա): Այս մասին հայտնում են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից։ «Հանդիպմանը դեսպանն անդրադարձ է կատարել ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության մասին կանոնադրությանը և երկկողմ հարաբերությունների հետագա ընդլայնման հեռանկարներին։ Դեսպանն ընդգծել է երկու պետությունների միջև հարաբերությունների հետագա ամրապնդման […]
09:27 28.02.2025
Եվրոպան պետք է «լիարժեք մասնակցություն» ստանա ուկրաինական հակամարտության կարգավորմանը: Այս կարծիքը հինգշաբթի օրը հայտնել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը Fox News-ին տված հարցազրույցում։ Նրա դիրքորոշման համաձայն, հակամարտությունը կարգավորելու համար պետք է կնքվի «տեւական գործարք»։ «Կարծում եմ, որ եվրոպական երկրները, այդ թվում՝ Մեծ Բրիտանիան, պետք է լիակատար մասնակցություն ունենան դրան»,- ասել է Մեծ Բրիտանիայի վարչապետը՝ […]
09:15 28.02.2025
Կոլումբիայի փոխնախագահ Ֆրենսիա Մարկեսը հայտարարել է, որ վախենում է իր կյանքի համար՝ իր ստացած սպառնալիքների պատճառով, որոնք նա կապում է նախագահ Գուստավո Պետրոյի կառավարությունում կոռուպցիայի ընդգծման հետ: «Այսօր իմ կյանքին վտանգ է սպառնում։ Եթե խոսեք կոռուպցիայի մասին և մատնանշեք թերությունները, կարող եք հետևանքների առաջ կանգնել։ Ինձ վրա հարձակվել են ոչ թե փաստարկներով, այլ սպառնալիքներով՝ ուղղված […]
09:05 28.02.2025
Ռուսաստանը անպատասխան չի թողնի Տոկիոյի կողմից հունվարին ընդունված պատժամիջոցների վերջին՝ 25-րդ փաթեթը, «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է Ճապոնիայում Ռուսաստանի դեսպան Նիկոլայ Նոզդրևը՝ Ճապոնիայի և ԽՍՀՄ-ի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 100-ամյակի կապակցությամբ մեկնաբանության մեջ։ «Մեր երկրի դեմ ներկայացված ապօրինի պատժամիջոցների 25-րդ փաթեթը ևս մեկ հաստատում էր հակառուսական կուրսին։ Տոկիոյի հավատարմության մասին Շիգերու Իսիբայի վարչակազմի այս քայլը, որն […]
08:55 28.02.2025
Միացյալ Նահանգները և Մեքսիկան պայմանավորվել են ուժեղացնել կազմակերպված հանցավորության դեմ իրենց համատեղ պայքարը և պայքարել թմրամիջոցների և զենքի ապօրինի շրջանառության դեմ։ Այս մասին ասվում է Մեքսիկայի արտաքին գործերի նախարարության տարածած հայտարարության մեջ։ «Կողմերը համաձայնել են մի շարք համակարգված գործողությունների երկու երկրներում, որոնք ուղղված են ԱՄՆ-Մեքսիկա սահմանի երկու կողմերում կազմակերպված հանցավորության դեմ պայքարի ուժեղացմանը՝ առաջնային նպատակ […]
08:45 28.02.2025
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հարգում է Վլադիմիր Զելենսկիին և ակնկալում է, որ նրանք համաձայնության կգան առաջիկա հանդիպմանը։ Սպիտակ տանը Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ համատեղ մամուլի ասուլիսում լրագրողները հարցրել են ամերիկացի առաջնորդին, թե արդյոք նա նախատեսում է ներողություն խնդրել Զելենսկիից ուրբաթ օրը նախատեսված հանդիպման ժամանակ՝ նրան նախկինում բռնապետ անվանելու համար։ «Կարծում […]
08:35 28.02.2025
Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան Լոնդոնի «Տոտենհեմի» դեմ խաղում նվազագույն հաշվով տարած հաղթանակից հետո խոսել է թիմի կազմը թարմացնելու և մյուս խնդիրների մասին: «Չեմպիոնների լիգայում խաղալը մեզ համար աներևակայելի հաջողություն էր: Նախկին «Մանչեսթեր Սիթին» այլևս չի լինի, այդ թիմը չափից ավելի լավն էր, բայց մենք կվերադառնանք: Այժմ երիտասարդ թիմ ունենք, իսկ հարձակման գծի […]
08:30 28.02.2025
Թուրքիան, ԱՄՆ նոր վարչակազմի օրոք, ակնկալում է բարելավել երկկողմ անվտանգության հարաբերությունների մակարդակը, հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը Al Jazeera Arabic-ին տված հարցազրույցում։ «Թուրքիա-ԱՄՆ հարաբերությունների հիմնական առանցքը միշտ եղել է անվտանգությունը, մեր նախագահն ասել է, որ անվտանգությունը կարևոր հենարան է, բայց հիմա, երբ մենք ապրում ենք ժամանակակից աշխարհում, տնտեսությունն անվտանգությունից պակաս կարևոր չէ, ուստի, եկեք […]
08:20 28.02.2025
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է միայն բեռնատարների համար։
08:15 28.02.2025
ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն ժամանել է Պեկին՝ հանդիպելու Չինաստանի նախագահ Սի Ծինփինի և Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Յիի հետ, հայտնում է ՌԴ Անվտանգության խորհրդի մամուլի ծառայությունը։ «Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն ժամանել է Պեկին՝ հանդիպելու Չինաստանի բարձրագույն ղեկավարության հետ։ Մեկօրյա այցի ընթացքում ծրագրված է հանդիպում Չինաստանի նախագահ Սի Ծինփինի և […]
08:05 28.02.2025
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։ Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տրանսպորտային միջոցների համար։ Շաքիի հսկիչ անցակետից, Նորավան-Լծեն, Սյունիք գյուղից-Շինուհայր-Տաթև-Գորիս, […]
08:00 28.02.2025
Մյունխենի «Բավարիայի» հարձակվող Թոմաս Մյուլերը պատրաստ է աշխատավարձի կրճատմանը, որպեսզի մնա ակումբում, հայտնում է Get Football News Germany-ն: 35-ամյա ֆուտբոլիստը համաձայն է երկարաձգել պայմանագիրը, որն ավարտվելու է ամռանը: Եթե մյունխենցիները նոր պայմանագիր առաջարկեն, ապա Մյուլերը պատրաստ է ավելի ցածր աշխատավարձ ստանալ և համակերպվել պահեստային խաղացողի կարգավիճակի հետ: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Մյուլերի ծառայություններով […]
01:31 28.02.2025
Հյուսիսային Կորեան հայտարարել է ռազմավարական թևավոր հրթիռի փորձնական արձակման մասին, հայտնել է Voice of Korea ռադիոն։ Հաղորդվում է, որ խոսքը միջուկային զսպման ուժերի ստուգմանն ուղղված փորձարկումների մասին է։ «Փետրվարի 25-ի օրվա առաջին կեսին Կորեայի ժողովրդական բանակի արևմտյան շրջանի հրթիռային ստորաբաժանումներից մեկը ռազմավարական թևավոր հրթիռ է արձակել Արևմտյան Կորեայի նեղուցում», – հաղորդում է ռադիոն։ Նշվում է, […]
01:21 28.02.2025
Նեպալում 5,5 մագնիտուդ երկրաշարժ է գրանցվել: Այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։ Կենտրոնի տվյալներով՝ էպիկենտրոնը Կոդարի քաղաքից 10 կմ արևմուտք է: Օջախը՝ 13 կմ խորության վրա։ Նեպալի սեյսմոլոգիական ազգային կենտրոնը հայտնել է, որ երկրի որոշ շրջաններում, այդ թվում՝ Սինդհուպալչոկում, երկրաշարժի ուժգնությունը կազմել է 6,1 մագնիտուդ։ Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։
01:07 28.02.2025
Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորը «Ռեալ Սոսյեդադի» դեմ Իսպանիայի գավաթի խաղարկության հանդիպումից հետո գրառում էր կատարել սոցցանցերում և անդրադարձել ավագի թևկապով թիմին դաշտ դուրս բերելուն: Բրազիլացին ավագի թևկապով լուսանկար էր տեղադրել, որին կից գրել էր. «Անմոռանալի պահեր եմ ապրում»: Թիմակցին շնորհավորել էին Ռոդրիգոն, Մոդրիչը և Դիասը: Անմասն չէր մնացել նաև Վինիսիուսի նախկին խաղընկեր Տոնի Կրոսը. […]
00:41 28.02.2025
Հռոմի Ֆրանցիսկոս պապի վիճակը վերջին 24 ժամվա ընթացքում բարելավվել է, սակայն բժիշկները դեռ ձեռնպահ են մնում կանխատեսումներ անելուց։ Այս մասին նշվում է Սուրբ Աթոռի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։ «Հռոմի պապի կլինիկական վիճակն շարունակում է բարելավվել: … Հաշվի առնելով կլինիկական պատկերի բարդությունը՝ վերջնական կանխատեսման համար անհրաժեշտ է, որ նրա վիճակը կայուն մնա ևս մի քանի օր»,- […]
00:29 28.02.2025
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ավելի բարդ գործընկեր է, քան ամերիկացի նախկին առաջնորդները։ Այս մասին TVN24-ին տված հարցազրույցում հայտարարել է Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը։ «Նա (խմբ.Թրամփը) շատ ավելի բարդ գործընկեր է, քան ԱՄՆ նախկին առաջնորդները», – նշել է Տուսկը։ Նա նաև ընդգծել է, որ դժվար է բանակցել Թրամփի հետ՝ հաշվի առնելով նրա «անկայուն դիրքը, փոփոխվող ճակատները […]
00:15 28.02.2025
Բյուրականի աստղադիտարանից տեղեկացրել են, որ փետրվարի 28-ին սպասվում է «Մոլորակների մեծ շքերթ»: «Մոլորակների շքերթ»-ը գեղեցիկ դիտողական երևույթ է, որը տեղի է ունենում, երբ մի քանի մոլորակներ միաժամանակ դասավորվում են Արեգակի մի կողմում։ 2025թ. փետրվարի 28-ին՝ մայրամուտից անմիջապես հետո Երկիր մոլորակի բնակիչների համար տեսանելի կլինեն յոթ մոլորակների՝ Մարսի, Յուպիտերի, Ուրանի, Նեպտունի, Վեներայի, Սատուրնի և Մերկուրիի «շքերթը»։ […]
00:04 28.02.2025
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է միայն բեռնատարների համար։
23:59 27.02.2025
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։ Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Վարդենյաց լեռնանցքը (բուք) փակ է կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տրանսպորտային միջոցների համար։ Արագածի տարածաշրջանի ավտոճանապարհները դժվարանցանելի են […]