Բոլոր լուրերը – Page 4353 – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
09 06 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.85
  • 437.46
WEATHER
+25.09 oC

Բոլոր լուրերը

Մի շարք հետախուզվողներ են հայտնաբերվել

15:32 21.04.2022

Ոստիկանության Սպիտակի բաժնի համայնքային ոստիկանները, համագործակցելով ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողների հետ, ապրիլի 20-ին «Զվարթնոց» օդանավակայանում հայտնաբերել են Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով վերադարձած 22-ամյա Էդգար Ն.-ին, որը 2021 թ. դեկտեմբերի 3-ից հետախուզվում էր ՀՀ Քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի (Կաշառք տալը) մեղադրանքով: Նա ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին: Խափանման միջոցը՝ ստորագրություն: Ոստիկանության Մաշտոցի բաժնի ՔՀԲ ծառայողների […]

̰
Էրիկ Իսրայելյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնության չեմպիոն

15:25 21.04.2022

Հայաստանը չեմպիոն ունի բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնությունում: Մեր մարզիկներից պատվո հարթակի ամենավերին աստիճանին է կանգնել 60 կգ քաշային Էրիկ Իսրայելյանը, որը պարզապես գերազանց մենամարտեր անցկացրեց: 5 շատ վստահ հաղթանակ, որից 3-ը՝ նոկաուտով: Եզրափակիչում նա հաղթեց բուլղարացի Կիրիլ Բարիսովին: Եվրոպայի նորընծա չեմպիոնին պատվո հարթակին պարգևատրեց բռնցքամարտի Հայաստանի ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանը: Հայաստանի հավաքականից 67 կգ քաշային […]

̰
Կառավարության օրենսդրական նախաձեռնությամբ կարգավորվում են լիզինգատու-լիզինգառու հարաբերությունները. Գրիգոր Մինասյան

15:18 21.04.2022

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասին» և ««Պետական սահմանի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» նախագծերի փաթեթով առաջարկվում է լիզինգատուին և լիզինգառուին հնարավորություն տալ լիզինգի պայմանագրով սահմանելու լիզինգի առարկա հանդիսացող տրանսպորտային միջոցով պետական սահմանը հատելու իրավունքը կամ դրա սահմանափակումը: Համանման կարգավորում է նախատեսվում ներդնել նաև «Պետական սահմանի մասին» օրենքում: Խնդիրն այն է, որ գործող իրավանորմերն […]

̰
Կրեմլում զարմացած են, թե ինչու Զելենսկիին չեն փոխանցել ռուսական փաստաթղթի նախագիծը

15:11 21.04.2022

Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ Մոսկվան Կիևին է փոխանցել փաստաթղթի նախագիծը՝ հստակ ձևակերպումներով և այժմ պատասխանի է սպասում։

̰
Լավրով ու Չավուշօղլուն քննարկել են «3+3» ձևաչափը

15:03 21.04.2022

Բանակցությունների հիմնական թեման եղել է Ուկրաինայում տիրող իրավիճակը։

̰
Հորիզոն 15.00

15:00 21.04.2022

̰
SHANTNEWS

14:55 21.04.2022

̰
Ուսման հրավեր Նիժնի Նովգորոդի պետական մանկավարժական համալսարանում սովորելու համար

14:45 21.04.2022

ՌԴ Նիժնի Նովգորոդի Կ. Մինինի անվան պետական մանկավարժական համալսարանը բակալավրի, դիպլոմավորված մասնագետի և մագիստրատուրայի կրթական ծրագրերով հրավիրում է ուսանելու հետևյալ ֆակուլտետներում` հումանիտար գիտություններ, հոգեբանություն և մանկավարժություն, բնագիտական, մաթեմատիկական և համակարգչային գիտություններ, դիզայն, արվեստ և մեդիատեխնոլոգիաներ, ֆիզիկական կուլտուրա և սպորտ, կառավարում և սոցիալ-տեխնիկական սերվիս: Մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ կից նյութից և բուհի կայքից՝ https://mininuniver.ru/:

̰
Հանրապետության գետերում ապրիլի 20-21-ը դիտվել է ջրի ելքերի մեծացում

14:37 21.04.2022

Հանրապետության գետերում ապրիլի 20-21-ը դիտվել է ջրի ելքերի մեծացում: Սևանա լճի մակարդակին, ջրամբարների ջրալցվածությանը, գետերի հոսքի ռեժիմի ամենօրյա առավել մանրամասն տվյալներին կարող եք ծանոթանալ այստեղ։

̰
Վրաստանի ժողովրդավարության մակարդակը կրկին վատթարացել է. Freedom House

14:30 21.04.2022

Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է «ազգերն անցումային շրջանում» (Nations in Transit) իրավիճակի մասին տարեկան զեկույցը, որտեղ երևում է, որ Վրաստանի ժողովրդավարության մակարդակը կրկին վատթարացել է, փոխանցում է Ermenihaber-ը։ «Nations House in Transit»-ի տարեկան զեկույցով Freedom House-ը չափում է ժողովրդավարական կառավարման մակարդակը 29 երկրներում՝ Կենտրոնական Եվրոպայից մինչև Կենտրոնական Ասիա: Ժողովրդավարությունը գնահատվում է հետևյալ չափանիշներով. […]

̰
Հայկ Մարտիրոսյանը և Շանթ Սարգսյանը հաջող են մեկնարկել իսպանական միջազգային մրցաշարում

14:22 21.04.2022

Հայաստանը ներկայացնող գրոսմայստերները հաջող են մեկնարկել իսպանական միջազգային մրցաշարում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` իսպանական «Menorca» միջազգային մրցաշարի մեկնարկային տուրում Հայաստանի երկու ներկայացուցիչները՝ Հայկ Մարտիրոսյանը և Շանթ Սարգսյանը հաղթանակ են տոնել: «Menorca» միջազգային մրցաշարն անցկացվում է շվեյցարական մրցակարգով և բաղկացած է 7 մրցափուլից: Մրցաշարին մասնակցում է 137 շախմատիստ:

̰
Իրականացվում են ՄՍԾ 49 տարածքային կենտրոնների զբաղվածության շուրջ 100 մասնագետի կարողությունների զարգացման դասընթացներ

14:14 21.04.2022

Կարևորելով քաղաքացիների, մասնավորապես՝ պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից նոր զորացրված երիտասարդների համար կայուն զբաղվածության ապահովումը, վերջիններիս այդ ուղղությամբ արդյունավետ խորհրդատվության տրամադրումը՝ իրականացվում են Միասնական սոցիալական ծառայության 49 տարածքային կենտրոնների զբաղվածության շուրջ 100 մասնագետի կարողությունների զարգացման դասընթացներ։ Ծրագիրը նպատակ ունի մասնագետներին ծանոթացնել այն գործիքակազմին, որը հնարավորություն կտա պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից նոր զորացրված երիտասարդներին աջակցել կրթության և […]

̰
ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվել է անձնագրային բաժանմունքում

14:08 21.04.2022

Ապրիլի 20-ին ոստիկանության ԱՎՎ Բագրատաշենի անձնագրային բաժանմունքից ոստիկանության Բագրատաշենի բաժանմունք բերման է ենթարկվել 50-ամյա Անդրանիկ Մ.-ն, որը 2019 թ. հունվարի 16-ից ՌԴ Տուլայի մարզի ՔՊԻՎ կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի (Փաստաթղթեր, պետական պարգևներ, կնիքներ, շտամպներ կեղծելը) 3-րդ մասի մեղադրանքով: Առանց խափանման միջոցի: Հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին:

̰
Ալեն Սիմոնյանն ընդունել է Հորդանանի Սենատի պատվիրակությանը

14:01 21.04.2022

Ապրիլի 21-ին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ընդունել է Հորդանանի Հաշիմյան Թագավորության Սենատի Հորդանան-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Խալդուն Հինայի գլխավորած պատվիրակությանը, տեղեկացնում է ԱԺ կայքը։ Ողջունելով հյուրերին` Ալեն Սիմոնյանը կարևորել է երկու երկրների միջև բազմաբևեռ գործակցությունը և հույս հայտնել, որ հյուրերի այցը կնպաստի հետագա համատեղ ծրագրերի կյանքի կոչմանը: Կողմերը փաստել են Հայաստանի և Հորդանանի միջև […]

̰
Ստեփանակերտի բնակիչը պատրաստել և պահել է 5.53 գրամ մարիխուանա

13:54 21.04.2022

ԱՀ քննչական կոմիտեի Ստեփանակերտ քաղաքի քննչական վարչությունում վարույթ է ընդունվել Ստեփանակերտ քաղաքի 1984թ. ծնված բնակչի կողմից զգալի չափերի հասնող՝ ընդհանուր 5.53 գրամ մարիխուանա տեսակի թմրամիջոց ապօրինի պատրաստելու և իր առանձնատան կից շինության պահարանում ապօրինի պահելու դեպքի առթիվ ԱՀ Քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործը: Նախաքննությունը շարունակվում է:

̰
Լոռու մարզի մի շարք բնակավայրերի գազամատակարարումը դադարեցվել է

13:47 21.04.2022

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ վթարավերականգնման աշխատանքներ իրականացնելու նպատակով ապրիլի 21-ին՝ ժամը 09:30-ից մինչև 14:30-ը, դադարեցվել է Լոռու մարզի Նոր Խաչակապ, Արջահովիտ (Ղուրսալի), Քարաձոր գյուղերի, Սպիտակ քաղաքի «Փյունիկ» թաղամասի գազասպառողների գազամատակարարումը: Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը:

̰
Քննարկվել են տարբեր մակարդակներում հայ-լեհական կապերի ամրապնդմանն ուղղված ծրագրերը և նոր հնարավորությունները

13:41 21.04.2022

Ս. թ. ապրիլի 15-ին դեսպան Պավել Չեպլակը հյուրընկալել է Լեհաստանի` Սիլեզիայի վոյեվոդության Զաբժե քաղաքի` Հայաստանի Հանրապետության նորանշանակ պատվավոր հյուպատոս պարոն Հրաչյա Բոյաջյանին։ Զրուցակիցները քննարկեցին տարբեր մակարդակներում հայ-լեհական կապերի ամրապնդմանն ուղղված ծրագրերը և նոր հնարավորությունները։

̰
Վթար Ստեփանակերտում․ կա տուժած

13:34 21.04.2022

Ապրիլի 21-ին՝ ժամը 00:10-ին, ՆԳ նախարարության ոստիկանության հերթապահ մասում, միաժամանակ ԱԻ պետական ծառայության 911 ահազանգման կենտրոնում հաղորդում է ստացվել, որ Ստեփանակերտ քաղաքի Նաբերեժնայա փողոցում ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել։ Դեպքի վայր մեկնած ՆԳՆ ծառայողները պարզել են, որ Ստեփանակերտ քաղաքի բնակիչներ՝ «ՎԱԶ 2107» ավտոմեքենայի վարորդ Ա. Ա.-ն (ծնված 1996թ) և «ՎԱԶ 2121» ավտոմեքենայի վարորդ՝ Մ. Ա.-ն […]

̰
Բռնցքամարտի երիտասարդների ԵԱ. Հայաստանի 3 ներկայացուցիչ եզրափակչում է

13:28 21.04.2022

Երեք հայ բռնցքամարտիկ դուրս է եկել Բուլղարիայում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնության եզրափակիչ: Նախ՝ եզրափակչի ուղեգիր է նվաճել 67 կգ քաշային Արես Հակոբյանը, որը շատ գրագետ մենամարտ է անցկացրել Իսպանիան ներկայացնող Գանդա Սոուցկո Կուլիբալիի հետ: Մեր մարզիկը բոլոր առումներով գերազանցել է մրցակցին ու հաղթել 5:0 հաշվով: Կիսաեզրափակչում հաղթանակ է տոնել նաև 60 կգ քաշային Էրիկ […]

̰
Հանրապետության փողոցի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել

13:20 21.04.2022

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, ապրիլի 21-ին` ժամը 11։15-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Հանրապետության փողոցի թիվ 76/1 շենքի բնակարաններից մեկում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 11։52-ին, մարվել՝ 12։09-ին։

̰
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ

13:09 21.04.2022

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Մ3 ավտոճանապարհի Արմավիրի մարզի Լուսագյուղ-Երասխահուն հատվածում գտնվող կամրջի վնասման հետևանքով ճանապարհահատվածի երթևեկությունն իրականացվում է մեկ գոտիով՝ երկկողմ երթևեկությամբ։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի […]

̰
Հորիզոն 13.00

13:00 21.04.2022

̰
Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնում ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության բաժիններում

12:54 21.04.2022

Ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության և ենթակա ստորաբաժանումների ծառայողների արդյունավետ բացատրական աշխատանքի արդյունքում արձանագրվել են ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր։ Մասնավորապես, Աշտարակի բաժնի քրեական հետախույզների, համայնքային ոստիկանների և անչափահասների գործերով ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ բաժնում արձանագրվել են «Կալաշնիկովի» ինքնաձիգների, հրացանի, թմբուկավոր ատրճանակի և ռազմամթերքի, այդ թվում՝ պայթուցիչներով նռնակների ու սվին-դանակի կամավոր հանձնման դեպքեր։ Արդյունավետ բացատրական աշխատանք […]

̰
Ինչու՞ է Լը Պենը հրաժարվում կանացի հագուստից․ ոճաբանի կարծիքը

12:48 21.04.2022

Ոճաբան Քսենիա Կրանովան նշել է կանացի զգեստներ կրելուց Ֆրանսիայի նախագահի թեկնածու Մարին Լը Պենի հրաժարվելու պատճառը: Կրանովի համոզմամբ՝ պատճառն արական սեռի հետ մրցելու անհրաժեշտությունն է: «Իմիջին զուտ հոգեբանական աջակցություն, կոշտություն տալու համար Լը Պենն ընտրում է տաբատներով կոստյումներ։ Կիսաշրջազգեստով նա նույնպես երբեմն ելույթ է ունենում, բայց, ըստ երևույթին, այն հազվագյուտ օրերին, երբ «ներքին կինը» հաղթում […]

̰
Ռուսաստանի ներկայության պատճառով մի շարք անդամների հեռանալը չի ​​խաթարել քննարկումը. G20-ի նախագահ

12:40 21.04.2022

Ռուսաստանի ներկայության պատճառով արևմտյան երկրների մի շարք ներկայացուցիչների հեռանալը G20-ի նիստից քննարկումների խափանման չի հանգեցրել։ Այս մասին հայտարարել է Ինդոնեզիայի ֆինանսների նախարար Շրի Մուլյանի Ինդրավատին, որն այս տարի նախագահում է G20-ում։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ ՌԴ ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովի ելույթի ժամանակ արևմտյան մի շարք երկրների ներկայացուցիչներ լքել են G20-ի շրջանակներում Վաշինգտոնում կայացած նախարարական […]

̰
Գիտնականները պարզել են, թե ինչպես է փոխվում ուղեղի աշխատանքը շաքարախտի դեպքում

12:38 21.04.2022

Սիբիրի պետական ​​բժշկական համալսարանի գիտնականներն ուսումնասիրել են դիաբետի ազդեցությունը ուղեղի ճանաչողական ֆունկցիաների վրա՝ օգտագործելով մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆը: Նրանց խոսքով, տեխնիկան ցույց է տվել իր արդյունավետությունը և այսօր արդեն կարող է ներդրվել կլինիկական պրակտիկայում։ Հետազոտության արդյունքները հրապարակված են Neuroscience and Behavioral Physiology ամսագրում։ Սիբիրի պետական ​​բժշկական համալսարանի գիտնականներն իրենց հետազոտության համար օգտագործել են «տրակտոգրաֆիա»՝ մագնիսական ռեզոնանսային տոմոգրաֆիայի […]

̰
Ռուսական ուժերը գրավել են Մարիուպոլը․ Շոյգուի զեկույցը Պուտինին

12:33 21.04.2022

ՌԴ նախագահը նպատակահարմար չի համարել գործարանի տարածքում թաքնվածների վրա գրոհ կազմակերպելը։

̰
Ապրիլի 20-ից 21-ը բացահայտվել է հանցագործության 81 դեպք

12:27 21.04.2022

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ ապրիլի 20-ից 21-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 81 դեպք, որից 1-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 29, մարմնական վնասվածք պատճառելու՝ 10, խարդախության՝ 9, հարկերից խուսափելու և ընտանեկան բռնության՝ 5-ական, զենք-զինամթերքի առգրավման, թմրամիջոցի հայտնաբերման ու ծանր վիրավորանքի՝ 3-ական, ինքնիրավչության՝ 2, գույքը դիտավորությամբ ոչնչացնելու, ապօրինի կամ կեղծ ձեռնարկատիրության, […]

̰
Հնդկաստանը հրաժարվել է ընդունել ուկրաինական կողմի համար մարդասիրական օգնություն տեղափոխող ճապոնական ինքնաթիռը․ Kyodo

12:25 21.04.2022

Հնդկաստանը հրաժարվել է ընդունել ուկրաինացի փախստականների համար մարդասիրական օգնություն տեղափոխող ճապոնական ինքնաթիռը, որը պետք է բեռներ հասցներ Ուկրաինայի հետ հարևան երկրներ՝ Լեհաստան և Ռումինիա։ Այս մասին հայտնում է ճապոնական Kyodo գործակալությունը։ Դրա համար, որպես տարանցիկ կետեր, օգտագործվում են Հնդկաստանը և Արաբական Միացյալ Էմիրությունները։ Գործակալության տվյալներով՝ Դելիի հետ հարցը կարգավորվել է աշխատանքային մակարդակով, սակայն ապրիլի 20-ին […]

̰
«Armed eHealth» բջջային հավելվածում քաղաքացին կարող է տեսնել նախկինում կատարած այցերը և ստուգել դրանց իսկությունը

12:19 21.04.2022

«Armed eHealth» բջջային հավելվածում ավելացվել է «Իմ այցերը» բաժինը, որտեղ մուտք գործելով, քաղաքացին կարող է տեսնել, թե պետպատվերի կամ սոցիալական փաթեթի շրջանակում ո՞ր բուժհաստատությունում, ե՞րբ և կոնկրետ ո՞ր բժշկի մոտ ինչպիսի՞ ծառայություն է ստացել, ինչպես նաև՝ պետության կամ ապահովագրական ընկերությունների կողմից դրա համար որքան է վճարվել: Հնարավոր կլինի տեսնել նաև պետպատվերից և սոցիալական փաթեթից դուրս՝ […]

̰
BACK_TO_TOP