23:43 21.04.2022
Եվրասիական տնտեսական հանձնաժողովը ԵԱՏՄ անդամ պետությունների, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության կողմից ներկայացված առաջարկությունների հիման վրա ընդունել է մի շարք որոշումներ։ Համաձայն նշված որոշումների՝ ներմուծման մաքսատուրքի վճարումից վեց ամիս ժամկետով ազատվում են ԵԱՏՄ անդամ պետությունների տնտեսությունների համար կարևորագույն նշանակություն ունեցող որոշ ապրանքները։ Նշված որոշումներն ուղղված են ԵԱՏՄ անդամ պետությունների տնտեսական կայունացման և պարենային անվտանգության ապահովման արդի […]
23:40 21.04.2022
Ապրիլի 19-ից 21-ը ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ստացվել է 4 ահազանգ՝ հանրապետության տարբեր տարածքներում գտնվող շենք-շինություններում (տուն, վագոն-տնակ, անասնագոմ և այլն) և տրանսպորտային միջոցներում բռնկված հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևանում, Արարատի մարզի Արտաշատ և Արարատ քաղաքներում։ Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները մարել են վերոնշյալ տարածքներում (ընդհանուր՝ 44 քմ) և տրանսպորտային միջոցներում բռնկված հրդեհները:
23:38 21.04.2022
Ապրիլի 24-ին ընդառաջ Հայաստան են ժամանում պատվիրակություններ տարբեր երկրներից, տեղեկացնում է ԱԺ կայքը։ ՀՀ ԱԺ Հայաստան-Արգենտինա, Հայաստան-Ուրուգվայ բարեկամական խմբի անդամներ Վլադիմիր Վարդանյանը, Նարեկ Բաբայանն ու Արուսյակ Ջուլհակյանն ապրիլի 21-ին հանդիպել են Արգենտինայից ժամանած պատվիրակության անդամների հետ, որոնց թվում են արեւելագետներ, լրագրողներ, փաստաբաններ, գործարարներ: Պատվիրակությունը գլխավորել է «Արմենիա» միջազգային օդանավակայանի ՓԲԸ-ի գործադիր տնօրեն Խուան Պաբլո Գեչիջյանը: […]
23:30 21.04.2022
N զորամիավորման հրաձգարաններից մեկում ապրիլի 21-ին անցկացվել են կրակային պատրաստության գործնական պարապմունքներ։ Անձնակազմը հրահանգավորվել է անվտանգության կանոնների պահպանման վերաբերյալ, ստուգվել են զինծառայողների՝ հաստիքային զենքով կրակի վարման և թիրախների խոցման հմտությունները։
23:10 21.04.2022
ՀՀ ԳԱԱ Լ. Ա. Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտը մեկնարկում է սեմինարների շարք՝ նվիրված կենսապատկերավորման առաջադեմ տեխնոլոգիաներին: Սեմինարները կազմակերպվում են «Չան-Ցուկերբերգ նախաձեռնություն» հիմնադրամի դրամաշնորհով իրականացվող «Նախկին խորհրդային երկրների համար կենսաբժշկական պատկերավորման ցանցի ստեղծում» ծրագրի շրջանակում: Նշված ծրագրի նպատակն է համախմբել տարածաշրջանում կենսաբժշկության ոլորտում պատկերավորման (վիզուալիզացիայի) մոտեցումների կիրառմամբ հետաքրքրված հետազոտողների, ձևավորել տարածաշրջանային ցանց, նպաստել սարքավորումների և փորձի […]
22:53 21.04.2022
Իրաքյան Քուրդիստանի զինված ուժերը (Փեշմերգե) հայտարարություն են տարածել Թուրքիայի ԶՈւ-ի կողմից «Քրդստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) դեմ սկսած «Մագիլ-Կողպեկ» անվամբ ռազմական գործողության վերաբերյալ, փոխանցում է Ermenihaber-ը։ Գործողությունը հիմնականում ընթանում է Իրաքյան Քուրդիստանի Մեթինա, Զապ և Ավաշին-Բասյան շրջաններում, որտեղ ըստ թուրքական մամուլի պնդման՝ կան քուրդ զինյալների հենակետեր և ռազմաբազաներ: Հրապարակված հայտարարության մեջ հերքվում է ԶԼՄ-ների վերոնշյալ պնդումը, […]
22:44 21.04.2022
Հանրապետության տարածքում ապրիլի 25-ի ցերեկը, 22-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Ապրիլի 22-ի ցերեկը, 23-24-ը, 25-ի գիշերը, 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ արևմտյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանն ապրիլի 21-24-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով: Երևան քաղաքում ապրիլի 22-26-ը սպասվում է […]
22:30 21.04.2022
Ս.թ. ապրիլի 21-ին Կարլսրուհե կատարած աշխատանքային այցի շրջանակներում ԳԴՀ-ում ՀՀ դեսպան Վիկտոր Ենգիբարյանին հյուրընկալեց Կարլսրուհեի քաղաքապետ դր. Ֆրանկ Մենտրուպը։ Վերջինս ներկայացրեց Կարլսրուհե քաղաքի պատմությունը, մշակույթը, նորարարությունները։ Դեսպանը գրառում կատարեց քաղաքի ոսկե գրքում, որին հետևեց ընդունելություն: Դեսպանը և քաղաքապետը հանդես եկան ելույթներով։ Իր ելույթում դեսպանը շնորհակալություն հայտնեց քաղաքապետին լավ ընդունելության համար և հրավիրեց այցելել Հայաստան։ Հանդիպման […]
22:27 21.04.2022
N զորամիավորումում ապրիլի 21-ին անցկացվել են անվտանգության կանոնների պահպանման համալիր պարապմունքներ։ Բացազատված ուսումնական կետերում ներկայացվել են զենք-զինամթերքի, ռազմական տեխնիկայի, կապի միջոցների շահագործման և առաջին բուժօգնության ցուցաբերման կարգը, զինվորական ծառայության ընթացքում անվտանգության պահպանման կանոնները և հնարավոր պատահարների կանխարգելմանն ուղղված անհրաժեշտ միջոցառումները։
22:14 21.04.2022
Հրդեհ է բռնկվել Ղազախստանի Պավլոդար քաղաքի դպրոցներից մեկում, տարհանվել է 576 մարդ, հայտնում է Պավլոդարի մարզի ԱԻ դեպարտամենտի մամուլի ծառայությունը։ Մամուլի ծառայության հաղորդմամբ՝ հինգշաբթի օրը` ժամը 08.04-ին (Մոսկվայի ժամանակով 05.04-ին), հաղորդագրություն է ստացվել Պավլոդարի թիվ 28 միջնակարգ դպրոցի երկրորդ հարկի տանիքում բռնկված հրդեհի մասին։ Դեպքի վայրում աշխատել են մարզի ԱԻՆ 50 աշխատակիցներ և 12 միավոր […]
22:05 21.04.2022
Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանն ապրիլի 21-ին ընդունել է Շվեդիայի ազգային դատարանների վարչության ներկայացուցիչներ դատավոր Բյորն Լինդենին և իրավական հարցերով խորհրդական Լյուդվիգ Բեկինգին։ Պաշտպան Գրիգորյանը ողջունել է միջազգային գործընկերներին և ներկայացրել Մարդու իրավունքների պաշտպնության ոլորտում Պաշտպանի աշխատակազմի Սահմանադրական մանդատի ընձեռած անկախության երաշխիքները և ինստիտուտի նկատմամբ հանրային բարձր վստահությունը՝ պատրաստակամություն հայտնելով իր նպաստը բերել Շվեդիայի զարգացման […]
21:47 21.04.2022
Ապրիլի 20-ին տեսակոնֆերանսի ձևաչափով տեղի ունեցավ աշխատանքային հանդիպում՝ Եվրասիական տնտեսական միության և Անկախ պետությունների համագործակցության անդամ երկրների ռադիոլոկացիոն օդերևութաբանական տվյալների միասնական տեղեկատվական դաշտի ստեղծման /REANET/ նախագծի իրականացման հարցերի վերաբերյալ։ Աշխատաժողովն անցկացվում էր ԱՊՀ գործադիր կոմիտեի աջակցությամբ։ Նախագիծը ենթադրում է Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների ազգային ռադարային և օդերևութաբանական համակարգերի տվյալների ինտեգրում, եղանակային պայմանների շարունակական մոնիթորինգի […]
21:40 21.04.2022
Ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության Եղեգնաձորի, Վայքի ու Ջերմուկի բաժինների և ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի ծառայողները ապրիլի 20-ին Վայոց ձորի մարզում իրականացրել են ուժեղացված ծառայություն՝ հանցագործությունների և իրավախախտումների կանխման ու բացահայտման նպատակով։ Միջոցառման ընթացքում ստուգվել են մի քանի տասնյակ տրանսպորտային միջոցներ։ Հայտնաբերվել են մարիխուանայի նմանվող զանգվածներով երկու կաթուցիչ, մեթամֆետամինի նմանվող զանգված, ծալովի […]
21:31 21.04.2022
Ամբողջ աշխարհում մահացության ամենաբարձր ցուցանիշը գրանցվում է սիրտ-անոթային հիվանդություններից: Դրա ռիսկի գործոնների, մասնավորապես` դիսլիպիդեմիայի թեմայով այսօր կայացել է «Դիսլիպիդեմիա: ախտորոշման և վարման արդի մոտեցումները» գիտագործնական միջոցառումը: Ողջունելով նախաձեռնությունը` առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Նազարյանը նշել է, որ սիրտ-անոթային հիվանդությունների կանխարգելման ուղղությամբ կատարվող աշխատանքներն առողջապահության նախարարության ուշադրության կենտրոնում են: «Նախարարի հրամանով ստեղծված սիրտ-անոթային հիվանդությունների բուժման, կանխարգելման աշխատանքային […]
21:24 21.04.2022
Ավարտվել է «Արծվիկ» ռազմամարզական խաղերի հանրապետական փուլը։ Հայտնի են դարձել մրցանակային տեղեր զբաղեցրած դպրոցների ջոկերը։ Առաջին տեղ՝ Ստեփանակերտի հ. 8 միջնակարգ հոսքային դպրոցի ջոկ Երկրորդ տեղ՝ Մարտակերտի շրջանի Վանքի միջնակարգ դպրոցի ջոկ Երրորդ տեղ՝ Ասկերանի միջնակարգ հոսքային դպրոցի ջոկ Մրցումներում անհատական հաշվարկով մրցանակային տեղեր զբաղեցրած 3 աշակերտ արժանացել է ԿԳՄՍ նախարարության պատվոգրի և դրամական պարգևի։ […]
21:14 21.04.2022
ՀՀ կառավարության հերթական նիստը տեղի կունենա ապրիլի 22-ին, ժամը 15:00-ին: Այս մասին տեղեկացրին ՀՀ կառավարությունից:
21:00 21.04.2022
Ուկրաինան ՄԱԳԱՏԷ-ին տեղեկացրել է, որ Չեռնոբիլի ատոմակայանի տարածքից ռուս զինվորականների դուրսբերումից երեք շաբաթ անց, անձնակազմի ռոտացիան տեղի է ունենում մշտական հիմունքներով և պլանի համաձայն, հայտարարել է ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին։ «Շատ լավ է, որ այս կարևոր միջուկային օբյեկտի անձնակազմն այժմ կարողանում է իր գործունեությունը ավելի նորմալ միջավայրում իրականացնել շատ դժվարին պայմաններում երկար շաբաթներ […]
20:52 21.04.2022
Հունաստանի խորհրդարանի Ազգային պաշտպանության և արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Կոնստանտինոս Գյուլեկասը Սալոնիկ քաղաքում մասնակցել է Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցին նվիրված միջոցառմանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, նա ծաղկեպսակ է զետեղել անհայտ զինվորի հուշարձանին: Միջոցառման վերաբերյալ նա գրառում է կատարել «Ֆեյսբուք»-ի իր էջում՝ նշելով. «Հույների և հայերի միջև կապերը բազմապիսի և շատ ամուր են։ Երկու ժողովուրդները նաև […]
20:46 21.04.2022
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սերգեյ Կոշելևը հայտարարել է, որ Մոսկվան իրավունք ունի ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի զենքի փոխադրումը դիտարկել որպես ռազմական թիրախ, եթե այն անցնի Ուկրաինայի տարածքով։ «Մենք ուղղակիորեն ասում ենք ԱՄՆ-ի ներկայացուցիչներին, որ ԱՄՆ-ՆԱՏՕ-ն ուկրաինական տարածքով զենքի փոխադրումները, Ուկրաինայի տարածքում, Ռուսաստանի զինված ուժերն իրավունք ունեն օրինական ռազմական թիրախներ համարել»,- ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի խոսքերն է […]
20:40 21.04.2022
Ապրիլի 21-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Հորդանանի Հաշիմյան թագավորության Սենատի Հորդանան-Եվրոպական խորհրդարան բարեկամության ասոցիացիայի նախագահ Խալդուն Հինայի գլխավորած պատվիրակությանը՝ ուղեկցությամբ ՀՀ ԱԺ Հայաստան-Հորդանան բարեկամական խմբի ղեկավար Արթուր Դավթյանի։ Հանդիպմանը Նորին Սրբությունը, ողջունելով հյուրերի այցը Հայաստան և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, հույս հայտնել է, որ […]
20:33 21.04.2022
Ամերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկն ուսումնասիրում է «Թվիթեր» ընկերության բոլոր բաժնետոմսերը գնելու տենդերին դիմում ներկայացնելու հնարավորությունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, գործարքը Մասկին կարող է արժենալ մոտ 46.5 մլրդ ԱՄՆ դոլար: Associated Press գործակալության տվյալներով՝ Մասկն արդեն ունի այդքան գումար և բանակցություններ է վարում ընկերության հետ: Մասկը վերջերս ձեռք էր բերել «Թվիթեր»-ի բաժնետոմսերի 9.2 տոկոսը՝ դառնալով ընկերության ամենախոշոր […]
20:26 21.04.2022
Էմանուել Մակրոնը ցանկանում է, որ Կիլիան Մբապեն մնա ՊՍԺ-ում. «Ցավոք, Կիլիան Մբապեի՝ «Մարսել» տեղափոխվելու տարբերակը չի էլ դիտարկվում։ Եթե նա պատրաստ լիներ սրան, ապա ես կկռվեի, բայց նա շատ արագ հրաժարվեց իմ առաջարկից։ Պետք է պայքարենք, որպեսզի Մբապեն մնա Ֆրանսիայի առաջնությունում, քանի որ նա անհավանական խաղացող է»,- Quotidien-ին տված հարցազրույցում ասել է Ֆրանսիայի նախագահը, ով […]
20:20 21.04.2022
Իրանի իշխանությունները Իսրայելին են ուղարկել քարտեզներ, որոնք ցույց են տալիս իսրայելական պահեստների գտնվելու վայրը, որտեղ ենթադրաբար միջուկային զենք է պահվում: Ինչպես հինգշաբթի օրը Al Jazeera-ին ասել է Իրանի բարձրաստիճան պաշտոնյան, Թեհրանը հարված կհասցնի այդ օբյեկտներին, եթե իսրայելական կողմը պատերազմ սանձազերծի: Փոխանցում է ՏԱՍՍ-ը։ «Թեհրանը հաստատել է, որ պահեստներն ու օբյեկտները կլինեն իր թիրախը, եթե […]
20:12 21.04.2022
Մոլդովայում, Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառով, արտակարգ դրության ռեժիմը երկարաձգվել է 60 օրով։ Այս մասին հինգշաբթի՝ ապրիլի 21-ին, հայտարարել է խորհրդարանի նախագահ Իգոր Գրոսուն։ «Մոլդովայում արտակարգ դրությունը 60 օրով երկարաձգելու մասին որոշման նախագիծը հավանության է արժանացել 55 պատգամավորների ձայներով»,- ասել է նա։ Մոլդովայի վարչապետ Նատալյա Գավրիլիցան բացատրել է խորհրդարանականներին, որ կառավարության խնդրանքը հիմնված է իրադարձություններին […]
20:07 21.04.2022
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին գրառում է կատարել՝ շնորհակալություն հայտնելով ԱՄՆ ղեկավարին օգնության նոր փաթեթի համար։