Բոլոր լուրերը – Page 4369 – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+23.09 oC

Բոլոր լուրերը

Մարիուպոլում մեր զինվորականների ոչնչացումը վերջ կդնի բանակցություններին․ Զելենսկի

19:59 16.04.2022

Վլադիմիր Զելենսկին ասել է, որ Կիևը չի բանակցի Մոսկվայի հետ Մարիուպոլում ուկրաինացի զինվորականներին ոչնչացնելու դեպքում, որոնց ՌԴ պաշտպանության նախարարությունը բազմիցս առաջարկել է հանձնվել։ Հաղորդում է ՌԻԱ Նովոստին։ Ավելի վաղ ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ Մարիուպոլում 36-րդ ծովային բրիգադի 1026 զինծառայող է հանձնվել։ Դաշնային խորհրդի պաշտպանության և անվտանգության կոմիտեի նախագահ Վիկտոր Բոնդարևը հայտարարել է, որ […]

̰
Սլովակիան մտադիր է թուրքական «Բայրաքթարներ» գնել

19:53 16.04.2022

«Սլովակիան բանակցություններ է տանում թուրքական «Bayraktar TB2» անօդաչու թռչող սարքեր ձեռք բերելու համար»,- այս մասին Hurriyet-ի փոխանցմամբ՝  հայտարարել է Սլովակիայի պաշտպանության նախարար Յարոսլավ Նադը։ Նա նշել է, որ անօդաչու թռչող սարքերի ձեռքբերման ուղղությամբ ախատանքները շարունակվում են։ «Այսօր հաջող խոսակցություն ենք ունեցել պարոն Բայրաքթարի հետ, միևնույն ժամանակ քննարկումներ են ընթանում դրոնների այլ արտադրողների հետ ևս»,- հայտարարել […]

̰
 Լոնդոնը մեկնաբանել է բրիտանացի նախարարների Ռուսաստան մուտքի արգելքը և հայտնել, որ չի հրաժարվի Ուկրաինային աջակցելուց

19:47 16.04.2022

  Բրիտանական կառավարությունը չի հրաժարվի աջակցել Ուկրաինայի իշխանություններին նույնիսկ այն բանից հետո, երբ Ռուսաստանը արգելք է սահմանել բրիտանացի  նախարարների իր տարածք մուտքի նկատմամբ։ Այս մասին շաբաթ օրը ՏԱՍՍ-ին հայտնել են Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարությունից։ ԱԳՆ ներկայացուցչի խոսքով՝ Մեծ Բրիտանիան և նրա միջազգային գործընկերները միասնական են՝ դատապարտելու Ռուսաստանի Դաշնության գործողությունները Ուկրաինայում։ «Մենք վճռական ենք մնում […]

̰
Վրաստանն ամենաշատ եկամուտ ստացել է ռուս զբոսաշրջիկներից

19:40 16.04.2022

Վրաստանի Ազգային բանկը հրապարակել է առաջին եռամսյակում զբոսաշրջությունից ստացված եկամուտների ճշգրտված տվյալները։ Ըստ տվյալների՝ առաջին եռամսյակում Վրաստանը զբոսաշրջությունից ստացել է 393,7 մլն դոլար, որից միայն մարտին եկամուտը կազմել է 174,5 մլն դոլար։ Հաղորդում է aliq․ge-ն։ Եթե համեմատենք մինչ համավարակը եղած ցուցանիշները, ապա զբոսաշրջությունից եկամուտների վերականգնումը 2019 թվականի հունվար-մարտ ամիսների համեմատ կազմել է 578,4 մլն դոլար […]

̰
ՊՍԺ-ի ղեկավարությունը ևս մեկ առաջարկ է արել Զիդանին

19:30 16.04.2022

ՊՍԺ-ն ցանկանում է գլխավոր մարզչի պաշտոնում տեսնել  Զինեդին Զիդանին, գրում է Le Parisien-ը։ Փոխանցում է ArmSport.am-ը։ Հաղորդվում է, որ մասնագետն արդեն հանդիպել է փարիզցիների ղեկավարների հետ և առաջարկ ստացել նրանցից։ Զիդանը կնախընտրեր գլխավորել Ֆրանսիայի հավաքականը, սակայն որոշել է դիտարկել ՊՍԺ-ում աշխատանքի հնարավորությունը։

̰
Ուկրաինային ուղարկված բարեգործական օգնությունը կազմում է մոտ 1 միլիարդ դոլար

19:22 16.04.2022

Աշխարհի տարբեր երկրների քաղաքացիներից և կորպորացիաներից Ուկրաինային ուղարկված բարեգործական օգնության չափը հասել է  924 միլիոն դոլարի, և միջոցները շարունակում են հոսել։ Այս մասին հայտնում է Ուկրաինայի նախագահի գրասենյակը, փոխանցում է «Корпореспондент»-ը։ «Միջոցներն հիմնականում ուղարկվում են ՄԱԿ-ի կառույցների և միջազգային մարդասիրական կազմակերպությունների հաշիվներին։ Եվ նրանք իրենց հերթին  այն տրամադրում են  փախստականներին՝ տարբեր երկրներում»,- ասել է Ուկրաինայի […]

̰
Ֆրանսիական L’Occitane ընկերությունը փակում է իր խանութները Ռուսաստանում 

19:14 16.04.2022

Ֆրանսիական կոսմետիկայի L’Occitane ընկերությունը փակում է բոլոր խանութները և առցանց խանութները Ռուսաստանում։ Այս մասին ասվում է ընկերության հայտարարության մեջ։ «Վերջին մի քանի շաբաթվա ընթացքում մենք զգալիորեն կրճատել ենք մեր բիզնես գործունեությունը Ռուսաստանում ։Մենք կասեցրել ենք ներդրումների և ընդլայնման ծրագրերը,դադարեցրել ենք վաճառքը: Ամբողջ աշխարհում մեր աշխատակիցներին հնարավոր հանրային ագրեսիայից պաշտպանելու համար մենք որոշել ենք փակել մեր […]

̰
Լուսագյուղ-Երասխահուն հատվածում կամրջի վնասման հետևանքով երթևեկությունն իրականացվում է մեկ գոտիով

19:06 16.04.2022

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Մ3 ավտոճանապարհի Արմավիրի մարզի Լուսագյուղ-Երասխահուն հատվածում գտնվող կամրջի վնասման հետևանքով ճանապարհահատվածի երթևեկությունն իրականացվում է մեկ գոտիով՝ երկկողմ երթևեկությամբ։   Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի […]

̰
Արթուր Դալալոյանը դարձել է Ռուսաստանի չեմպիոն

18:57 16.04.2022

Արթուր Դալալոյանը անհատական ​​բազմամարտում հաղթել է Ռուսաստանի մարմնամարզության առաջնությունում։ Դալալոյանը հավաքել է 163.229 միավոր և զբաղեցրել է առաջին հորիզոնականը։ Երկրորդ տեղը զբաղեցրել է Կիրիլ Պրոկոպիևը (162,83), երրորդը՝ Վիկտոր Կալյուժինը (162,295): Նշենք, որ Ռուսաստանի ևս երկու ուժեղագույն մարմնամարզիկներ՝ Նիկիտա Նագորնին և Դավիդ Բելյավսկին, բաց թողեցին մրցաշարը առողջական պատճառներով: Հաղորդում է ArmSport.am-ը։

̰
Զելենսկու գրասենյակը դժգոհել է ԵՄ-ից «սխալ» զենքի մատակարարման համար

18:48 16.04.2022

Վլադիմիր Զելենսկու գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը հայտարարել է, որ Եվրոպան Ուկրաինային մատակարարում է ոչ այն զենքը, որն հարկավոր է։ «Նրանք մեզ ուղարկում են ոչ այն զենքը, որը մենք խնդրել ենք, և ուղարկելը  շատ ժամանակ է պահանջում»,- Պոդոլյակը գրել է Twitter-ի իր էջում։ Քաղաքական գործիչը պահանջել է Ուկրաինային տրամադրել անհրաժեշտ սպառազինություն «հիմա, ոչ թե մեկ […]

̰
Վարչապետը Վանաձորում այցելել է Ակսել Բակունցի անվան թիվ 7 հիմնական նորակառույց դպրոց և նորաբաց «ԼՈՖԹ» նորարական կենտրոն

18:40 16.04.2022

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Լոռու մարզ` Վանաձոր կատարած աշխատանքային այցի շրջանակում ծանոթացել է Վանաձորի Ակսել Բակունցի անվան թիվ 7 հիմնական նորակառույց դպրոցում իրականացված աշխատանքներին: Կառավարության ղեկավարը շրջայց է կատարել նորակառույց շինությունում, ծանոթացել կատարված աշխատանքներին, աշակերտների և ուսուցիչների համար ստեղծված պայմաններին: Վարչապետին զեկուցվել է, որ դպրոցի նախկին շենքը 1988թ. երկրաշարժից ստացած բազմաթիվ վնասվածքների հետևանքով ճանաչվել է վթարային […]

̰
Հոռոմ գյուղի Սուրբ Հռիփսիմե բազիլիկ եկեղեցու վերականգնման աշխատանքները 3 տարի է դադարեցված են

18:33 16.04.2022

Հայաստանում ամենամեծ բազիլիկ եկեղեցիներից մեկի՝ Արթիկի տարածաշրջանի Հոռոմ գյուղի Սուրբ Հռիփսիմեի վերականգման աշխատանքներում արդեն 3 տարի է դադար է։ Դրանք սկսվել էին 2016 թվականին։ Եկեղեցու վերականգնումը փուլային էր լինելու։ Առաջին փուլում մեկնարկած շինաշխատանքների ժամանակ եկեղեցու տակ հայտնաբերվեց մեկ այլ՝ 5-րդ դարի եկեղեցու մնացորդներ։ Եկեղեցին հնագետների ուշադրությանն արժանացավ, երբ հայտնաբերվեց հնագիտական տերմինով ասած ստիլոբատ՝ աստիճանահարթակը։ Սա […]

̰
̰
4,8 միլիոն մարդ արդեն լքել է Ուկրաինան. ՄԱԿ

18:20 16.04.2022

ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի տվյալների համաձայն՝ ավելի քան 4,8 միլիոն ուկրաինացի լքել է հայրենի երկիրը երկրում տեղի ունեցող  ռազմական հակամարտությունների սկզբից ի վեր։ ՄԱԿ-ի տվյալներով՝ ապրիլի 15-ի դրությամբ արդեն երկիրը լքել է 4 836 445 մարդ։ Փախստականների մեծ մասը, ըստ կառավարության տվյալների, մեկնել է Լեհաստան (ավելի քան 2,74 միլիոն) և Ռումինիա (ավելի քան […]

̰
Հոնկոնգի ափերի մոտ նավթատար նավ է պայթել

18:12 16.04.2022

Հոնկոնգի ափերի մոտ պայթել է Chuang Yi նավթատարը։ Պայթյունը տեղի է ունեցել շաբաթ օրը Հոնկոնգի ափերի մոտ, ինչի հետևանքով զոհվել է մեկ մարդ և վիրավորվել են անձնակազմի ևս վեց անդամներ, հայտնում է South China Morning Post-ը: Պատահարը տեղի է ունեցել տեղական Հոնկոնգից մոտ 300 կիլոմետր դեպի արևելք: Պետական ծառայությունը դեպքի վայր է ուղարկել երկու ուղղաթիռ՝ […]

̰
Հույս ունեմ` Պարեկային ծառայությունը կվերցնի Ոստիկանության բոլոր լավագույն ավանդույթները և կլրացնի այն բոլոր թերությունները, որոնք նախկինում եղել են. Նիկոլ Փաշինյան

18:05 16.04.2022

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ոստիկանության օրվա առթիվ Վանաձորում մասնակցել է Պարեկային ծառայության Լոռու մարզի ստորաբաժանման աշխատանքի մեկնարկին նվիրված միջոցառմանը: Վերջինիս ներկա են գտնվել նաև փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը, Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանը, Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, Ազգային ժողովի Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի […]

̰
Հորիզոն 18.00

18:00 16.04.2022

̰
Հորիզոն 18.00

18:00 16.04.2022

̰
Ռուսաստանը ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդում կմնա դիտորդի կարգավիճակում

17:58 16.04.2022

«ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդում Ռուսաստանի անդամակցությունը վաղաժամ դադարեցնելու մասին ինքնուրույն հայտարարելու որոշումն ընդունվել է այն բանից հետո, երբ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան Ռուսաստանի անդամակցությունը դադարեցնելու մասին ոչ իրավաչափ ու քաղաքական որոշում կայացրեց։Այս քայլի պատճառը խորհրդի անդամից դիտորդի կարգավիճակ  ստանալու անցումն է»։ Այս մասին Ռիա Նովոստիին տված հարցազրույցում ասել է ՌԴ արտաքին գործերի նախարարի տեղակալ Սերգեյ Վերշինինը։ […]

̰
Իտալիան փակել է իր նավահանգիստները ռուսական նավերի համար

17:50 16.04.2022

Կիրակի օրվանից իտալական նավահանգիստները փակ կլինեն ռուսական նավերի համար։ Այս որոշումը վերաբերում է այն նավերին, որոնք իրենց դրոշը փոխել են փետրվարի 24-ից հետո։ Այս մասին հայտնում է  Stampa թերթը։ Աղբյուրը հղում է կատարել Իտալիայի նավահանգստային գլխավոր վարչությանը։ Նշվում է, որ Իտալիայի նավահանգիստներում գտնվող ռուսական նավերը պետք է լքեն երկիրը կոմերցիոն գործունեությունն ավարտելուց անմիջապես հետո։ Իսկ […]

̰
Փրկարարները դուրս են բերել ձյան մեջ արգելափակված մեքենան

17:42 16.04.2022

Ապրիլի 16-ին, ժամը 13:25-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Տառերի Պուրակ» կոչվող տարածքից դեպի Ամբերդ տանող ավտոճանապարհին ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Mitsubishi» մակնիշի ավտոբուսը (վարորդ՝ Ք․ Զ․ և […]

̰
Հռոմի պապը Արևմուտքի վերաբերմունքը ուկրաինացի փախստականների նկատմամբ ռասիզմ է անվանել

17:34 16.04.2022

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը ապրիլի 15-ին RAI  հեռուստաընկերությանը տված հարցազրույցում քննադատել է Արևմուտքին փախստականներին ուկրաինացիների և մյուսների բաժանելու համար։ «Փախստականներին բաժանում են առաջին և երկրորդ խավերի, մաշկի գույնով և նրանով, թե որտեղից են նրանք եկել՝ զարգացած, թե թույլ զարգացած երկրներից։ Մենք ռասիստ ենք և դա շատ վատ է»,- հայտարարել է Հռոմի պապը։ Նա շեշտադրել է՝ խնդիրն […]

̰
Ռուսաստանը չեղարկել է Թուրքիայից մրգերի և բանջարեղենների ներմուծման արգելքը

17:26 16.04.2022

Ռուսաստանը չեղարկել է Թուրքիայից պղպեղի, նարինջի, նռան և թուրինջի ներմուծման սահմանափակումները։ Այս մասին հայտնում է  RT-ը։ Համապատասխան որոշումը կայացվել է թուրքական կողմի հետ Ռուսաստան անվտանգ և որակով մթերքի ներմուծման վերաբերյալ հարցերի քննարկումից հետո։ Ինչպես նաև ռուս մասնագետները թուրք գործընկերներին տեղեկացրել են մթերքներում թունաքիմիկատների առկայությունը վերահսկելու անհրաժեշտության մասին և թե ինչ միջոցներ պետք է ձեռնարկվեն նախկինում […]

̰
Տիկնիզյանը կրկին հրաժարվել է խաղալ Հայաստանի հավաքականում

17:18 16.04.2022

«Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Տիկնիզյանը կրկին չի ընդունել Հայաստանի հավաքականում հանդես գալու առաջարկը։ ArmSport.am-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Metaratings.ru-ը: Մի քանի շաբաթ առաջ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան (ՀՖՖ) կապ է հաստատել խաղացողի հետ, սակայն ստացել է հերթական մերժումը։ Հաղորդվում է, որ ֆուտբոլիստը դեռ մտադիր չէ հանդես գալ Հայաստանի ազգային հավաքականում։

̰
Կառնուտի ջրամբարում ջուր է  կուտակվում․ ջրամբարը դոտացիոն կարգով ջուր ստանում է Արփի լճից

17:11 16.04.2022

Ձմեռը Շիրակի մարզից հեռանալ չի շտապում, բարձրադիր հատվածներում դեռ հաստ ձյան շերտը պահպանվում է։ Շիրակի մայր ջրանցքում մաքրման աշխատանքները սկսել են փետրվարին, որով ջուր է տեղափոխվում Կառնուտի ջրամբար։ «Շիրակ» ՋՕ ընկերության սպասարկման տարածքում 4 ջրամբար կա, բայց միայն Կառնուտի ջրամբարն է դոտացիոն կարգով ջուր ստանում Արփի լճից։ «Էս պահին ամեն օր կլցվի, երևի մի ամսից […]

̰
Երևանում․ Opel-ը բախվել է Nissan-ին, այնուհետև Renault-ին, Renault-ն էլ առաջ ընթանալով, բախվել է Nissan Murano-ին

17:00 16.04.2022

Այսօր, ապրիլի 16-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։50-ի սահմաններում Հերացի փողոցում թիվ 16/37 շենքի դիմաց Opel մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանված Nissan, այնուհետև Renault մակնիշի ավտոմեքենաներին։ Իսկ Renault-ն էլ ինքնաբերաբար առաջ է ընթացել և բախվել կայանված Nissan Murano մակնիշի ավտոմեքենային։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բախման հետևանքով Opel-ը կողաշրջվել է, իսկ նրա ուղևորը […]

̰
Քննարկում ներդրումային քաղաքականության մշակման, բարեփոխումների ճանապարհային քարտեզի մշակման վերաբերյալ

16:55 16.04.2022

«Այսօր նախարարության և ԱՄՆ ՄԶԳ (USAID) ծրագրի թիմերով աշխատանքային քննարկում ենք ունեցել ներդրումային քաղաքականության մշակման, բարեփոխումների ճանապարհային քարտեզի մշակման, դրանց խթանման և դյուրացման, արտոնությունների փաթեթի ձևավորման հարցերի վերաբերյալ»,- այս մասին գրառում է կատարել ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:

̰
Պատվաստում և հետազոտություններ Տավուշի մարզի բնակիչների համար. ԱՆ

16:48 16.04.2022

Կոտայքից մեկնարկած «Պատվաստումը հոգատարություն է» COVID-19-ի դեմ պատվաստումային արշավի հերթական կանգառը Իջևանում է, տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից: «Տավուշի մարզի 65 տարեկանից բարձր անձինք հնարավորություն ունեն պատվաստվել իրենց բնակությանն ավելի մոտ գտնվող պոլիկլինիկաներում, ամբուլատորիաներում և համայնքային կենտրոններում՝ շրջիկ բժշկական թիմերի միջոցով: Առողջապահության փոխնախարարներ Արտակ Ջումայանն ու Արմեն Նազարյանը մեկնել են Իջևան` հետևելու աշխատանքների կազմակերպմանը։ Փոխնախարարները […]

̰
Պակիստանը օդային հարվածներ է հասցրել Աֆղանստանին. ԶԼՄ-ներ

16:34 16.04.2022

Իսլամաբադը մի շարք ավիահարվածներ է հասցրել Աֆղանստանի Խոստ և Կունար նահանգներին, կան զոհեր։ Այսպիսի հայտարարություն է արել շաբաթ օրը աֆղանական The Khaama Press գործակալությունը՝ վկայակոչելով տեղական իշխանությունների տվյալները, փոխանցում է ՏԱՍՍ-ը: Ըստ տվյալների՝ ռմբակոծությունն իրականացվել է ուրբաթ գիշերը՝ անհայտ թվով պակիստանյան ինքնաթիռներով։ Խոստի պաշտոնյաները հաստատել են, որ ավիահարվածի հետևանքով կան զոհեր՝ նշելով, որ կա վեց […]

̰
Սեյսուլանի մոտ Ադրբեջանի ԶՈւ-ն ամբողջությամբ վերադարձել է իր զբաղեցրած դիրքերը

16:23 16.04.2022

Արցախի տեղեկատվական շտաբը հաղորդագրություն է տարածել, որում ասվում է. «Ինչպես արդեն տեղեկացրել էինք, ապրիլի 15-ին Մարտակերտի շրջանի Սեյսուլան բնակավայրի մոտակայքում Ադրբեջանի զինված ուժերը շփման գծի միջդիրքային տարածքի չեզոք գոտու հատվածում խախտում էին կատարել: Մասնավորապես՝ հակառակորդն առաջ էր քաշել որոշ քանակությամբ կենդանի ուժ՝ փորձելով բարելավել իր դիրքերը չեզոք գոտում։ Նույն օրը՝ երեկոյան, Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ […]

̰
BACK_TO_TOP