Բոլոր լուրերը – Page 4371 – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+19.09 oC

Բոլոր լուրերը

Ջրհեղեղ Հարավաֆրիկյան Հանրապետությունում․ զոհերի թիվը հասել է 400-ի

10:13 16.04.2022

Հարավաֆրիկյան Հանրապետությունում սաստիկ ջրհեղեղից հետո շարունակվում են ողջ մնացածների որոնումները։ Զոհերի թիվը հասել է մոտ 400-ի, հայտնում է «Ինտերֆաքս-Ուկրաինան»։ Տարերքի հետևանքներն անդրադարձել են մոտ 40 հազար մարդու վրա, մասնավորապես՝ 13,6 հազար մարդ մնացել է անօթևան։ Կվազուլու-Նատալ նահանգի ջրհեղեղը հանգեցրել է հոսանքագծերի վնասման, ջրամատակարարման անջատման և Աֆրիկայի ամենածանրաբեռնված նավահանգիստների մեկի՝ Դուրբանի աշխատանքի խաթարման։ Նահանգն աղետի գոտի […]

̰
Թունիսի ափերի մոտ առևտրային նավ է խորտակվել

10:03 16.04.2022

Թունիսի Գաբես քաղաքի նավահանգստի մոտ առևտրային նավ է խորտակվել։ Այս մասին հայտնում է Mosaique FM ռադիոկայանը՝ հղում անելով Քաղպաշտպանության վարչության աղբյուրին։ Համաձայն աղբյուրի՝ անձնակազմի բոլոր 7 անդամները, ովքեր եղել են Թուրքիայի և Ադրբեջանի քաղաքացիներ, փրկվել են ու կայուն վիճակում տեղափոխվել Գաբեսի հիվանդանոց։ Նշվում է՝ նավը, որը գալիս էր Հասարակածային Գվինեայից, սկսել է խորտակվել ջրի ներծծման […]

̰
SHANTNEWS

09:51 16.04.2022

̰
ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանը շնորհավորական ուղերձ է հղել Ոստիկանության օրվա առթիվ

09:38 16.04.2022

ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վահե Ղազարյանը շնորհավորական ուղերձ է հղել ոստիկանության 104-ամյակի կապակցությամբ․ «ՀՀ ոստիկանության կոլեգիայի անունից և անձամբ շնորհավորում եմ ողջ անձնակազմին մեր մասնագիտական տոնի՝ Ոստիկանության օրվա առթիվ: Ոստիկանությունը պետության հիմնասյուներից է և ամենօրյա ծառայությամբ է հաստատում հավատարմությունը իրավակարգի պահպանման և քաղաքացու իրավունքների պաշտպանության իր առաքելությանը: Մեր հարյուրավոր ծառայակիցներ անձնազոհությամբ են հավաստել այդ […]

̰
Արաբական պետությունների լիգան նախազգուշացում է արել Իսրայելին՝ բռնության էսկալացիայի հետ կապված

09:22 16.04.2022

Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղար Ահմեդ Աբու ալ-Գեյթը նախազգուշացում է արել Իսրայելի իշխանություններին՝ պաղեստինցիների հանդեպ բռնության էսկալացիայի հետ կապված։ Այս մասին ասվում է կազմակերպության կայքում։ Աբու ալ-Գեյթը նաև մեղադրել է իսրայելցի ուժայիններին պաղեստինցի ժողովրդի դեմ ագրեսիվ գործողությունների մեջ, որոնք խախտում են սրբազան Ռամադան ամսվա ընթացքում Ալ-Ակսա մզկիթում ծեսերի անցկացման նրանց իրավունքը։ ԱՊԼ գլխավոր քարտուղարը կոչ […]

̰
Գերմանիայի ռազմական բյուջեն կմեծանա 2 մլրդ եվրոյով․ մեծ մասը կուղղվի Ուկրաինայի օգնությանը

09:05 16.04.2022

Գերմանիայի ֆինանսների նախարար Քրիստին Լինդները հաստատել է երկրի ռազմական բյուջեն 2 մլրդ դոլարով մեծացնելու կառավարության պլանները։ Այս մասին քաղաքական գործիչը գրել է Twitter-ում։ Նշվում է, որ միջոցների մեծ մասը կուղղվի Ուկրաինայի օգնությանը։ Լինդների խոսքով՝ կանցլեր Օլաֆ Շոլցը վաղուց է դա պահանջել։ Reuters-ը, հղում անելով Գերմանիայի կառավարության աղբյուրին, մասնավորապես հայտնում է, որ այդ գումարից մոտ 400 […]

̰
Զելենսկին հայտնել է մոտ 3000 ուկրաինացի զինվորականների մահվան մասին

08:50 16.04.2022

Ռուսաստանի կողմից անցկացվող ռազմական հատուկ օպերացիայի ընթացքում Ուկրաինայի զինված ուժերի կորուստները հետևյալն են՝ մոտ 2․5-3 հազար զոհ և 10 հազար վիրավոր։ Նման հայտարարությամբ է հանդես եկել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ «Մեր ունեցած տվյալներով՝ կորցրել ենք 2․5-3 հազար (զինծառայող)․․․։ Ունենք 10 հազար վիրավոր, դժվար է ասել՝ նրանցից քանիսը ողջ կմնան»,-ասել է Զելենսկին CNN-ի հետ հարցազրույցում։

̰
Իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին և Լարսի անցակետում

08:41 16.04.2022

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Մ3 ավտոճանապարհի Արմավիրի մարզի Լուսագյուղ-Երասխահուն հատվածում գտնվող կամրջի վնասման հետևանքով ճանապարհահատվածի երթևեկությունն իրականացվում է մեկ գոտիով՝ երկկողմ երթևեկությամբ։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ […]

̰
Ֆիլիպիններում արևադարձային փոթորկի զոհերի թիվը հասել է 167-ի

08:32 16.04.2022

Ֆիլիպիններում «Ագատոն» (միջազգային անվանումը՝ «Մեգի») արևադարձային ցիկլոնի զոհերի թիվը հասել է 167-ի, ևս 110 մարդ համարվում է անհետ կորած։ Տարերային աղետն ընդհանուր առմամբ անդրադարձել է մոտ 2 մլն մարդու վրա։ Այս մասին հայտնի է դառնում Արտակարգ իրավիճակների և տարերային աղետների ռիսկերի հարցերով ազգային խորհրդի հրապարակած տվյալներից, փոխանցում է RIA Novosti-ն։ Ցիկլոնը Ֆիլիպիններով անցել է ապրիլի […]

̰
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Երուսաղեմում սադրանքների դադարեցման կոչ է արել

08:23 16.04.2022

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշն անհանգստություն է արտահայտել՝ կապված Երուսաղեմում իրադրության սրացման հետ, կոչ է արել բոլոր առաջնորդներին թույլ չտալ էսկալացիա։ Այս մասին ասվում է նրա պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկի մեկնաբանությունում, փոխանցում է RIA Novosti-ն։ Ավելի վաղ Կարմիր մահիկը հայտնել էր, որ ուրբաթ մոտ 120 պաղեստինցիներ են տուժել Ալ-Ակսա մզկիթի տարածքում իսրայելական անվտանգության ուժերի հետ […]

̰
Էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում Երևանում և 6 մարզում

08:11 16.04.2022

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 18-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքում՝ 10:30-16:30 Թումանյան փ. 13 շենք, Վարդանանց 2-րդ նրբ 4, 6 շենքեր, Հանրապետության փ. 49 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11:00-16:00 Արշակունյաց պող. 1, 3Ա շենքեր, Գորվետկայի սեփական տներ, Բրյուսովի փ. 165, 165Ա […]

̰
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ

23:56 15.04.2022

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Մ3 ավտոճանապարհի Արմավիրի մարզի Լուսագյուղ-Երասխահուն հատվածում գտնվող կամրջի վնասման հետևանքով ճանապարհահատվածի երթևեկությունն իրականացվում է մեկ գոտով՝ երկկողմ երթևեկությամբ։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի […]

̰
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցում է ԵԱՏՀ խորհրդի նիստին

23:43 15.04.2022

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Մոսկվայում մասնակցում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի հերթական նիստին: Նիստի օրակարգում ընդգրկված են շուրջ 5 տասնյակ հարցեր, տեղեկացնում են կառավարության մամուլի ծառայությունից։

̰
ԱրՊՀ-ում տեղի կունենա օլիմպիադա «Հայոց պատմություն»-ից

23:35 15.04.2022

Ապրիլի 29-ին՝ ժամը 11։00-ին, ԱրՊՀ պատմության և իրավագիտության ֆակուլտետի մասնաշենքում պատմության և քաղաքագիտության ամբիոնի նախաձեռնությամբ տեղի կունենա «Հայոց պատմություն» առարկայից նախատեսված օլիմպիադայի երկրորդ փուլը: Օլիմպիադային կարող են մասնակցել հանրապետության տարբեր համայնքների հանրակրթական դպրոցների 9-12-րդ դասարանների աշակերտները: Մրցանակային տեղեր զբաղեցրած աշակերտները կպարգևատրվեն։

̰
Սեյսուլանի մոտ Ադրբեջանի ԶՈւ-ն շփման գծի միջդիրքային տարածքի չեզոք գոտում խախտում է կատարել

23:22 15.04.2022

Ապրիլի 15-ին Մարտակերտի շրջանի Սեյսուլան բնակավայրի մոտակայքում Ադրբեջանի զինված ուժերը շփման գծի միջդիրքային տարածքի չեզոք գոտու հատվածում խախտում են կատարել: Այս մասին տեղեկացնում է Արցախի տեղեկատվական շտաբը։ «Տեղեկացնում ենք, որ Արցախում ռուսական խաղաղապահ զորակազմի կողմից ձեռնարկված բանակցությունների արդյունքում ադրբեջանական զորքերը քիչ առաջ համաձայնել են վերադառնալ ելման դիրքեր»,- ասված է հաղորդագրության մեջ։

̰
Ալբանիայի վարչապետին հանել են Գերմանիայի չվերթից պաշտպանիչ դիմակ չկրելու պատճառով

23:10 15.04.2022

Գերմանիայի իրավապահ մարմինները Մայնի Ֆրանկֆուրտ-Դեթրոյթ չվերթից հանել են Ալբանիայի վարչապետ Էդի Ռամին՝ պանդեմիայի շրջանում պաշտպանիչ դիմակ չկրելու պատճառով, փոխանցում է ТАСС-ը։ Աղբյուրի տվյալներով ՝ միջադեպը տեղի է ունեցել Մայնի Ֆրանկֆուրտի օդանավակայանում անցյալ տարվա դեկտեմբերին, երբ Ալբանիայի վարչապետը սպասում էր Դեթրոյթ մեկնելուն: Պորտալի տեղեկատվության համաձայն՝ բորտուղեկցորդների թիմը պնդել է, որ Ռաման հետևի ընդհանուր համաճարակային կանոններին, սակայն […]

̰
Էլեկտրաենթակայանից մոտ 309 միլիոն դրամի յուղ ու պղնձե դետալներ էին գողացել. ոստիկանության բացահայտումը

22:54 15.04.2022

Գողության մասին հաղորդումը ոստիկանության Կոտայքի բաժնում ձմռանն էր ստացվել: Հունվարի 5-ին օպերատիվ կառավարման կենտրոնից ահազանգել էին, որ Առինջ գյուղի էլեկտրաենթակայանից տրանսֆորմատորի յուղ են գողացել: Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել էր, որ հունվարի 4-ից 5-ը գողացել են չշահագործվող հոսանքի կայանի յուղն ու պղնձե դետալներ՝ ընկերությանը պատճառելով մոտ 309 միլիոն դրամի վնաս: Գողության փաստով հարուցվեց քրեական […]

̰
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

22:40 15.04.2022

Հանրապետության տարածքում ապրիլի 16-ի գիշերը, 17-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Ապրիլի 16-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև: Քամին՝ հարավ-արևմտյան` 2-5 մ/վ, ապրիլի 20-ին սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանն ապրիլի 15-19-ն աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով։ Երևան քաղաքում ապրիլի 16-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Ապրիլի 20-ին սպասվում է քամու […]

̰
Կին համայնքային ոստիկանը գրպանահատին բռնել էր դեպքի վայրում

22:28 15.04.2022

Ապրիլի 13-ին, ժամը 18.30-ի սահմաններում, Սասունցի Դավթի կայարանամերձ հրապարակում գողություն էր եղել: Անցորդ կանանցից մեկի դրամապանակը բաց էր եղել, հանցամիտն էլ օգտվելով այդ հանգամանքից՝ դրամապանակից 50 000 դրամ էր թռցրել: Տուժողը չէր նկատել գրպանահատին` ի տարբերություն ոստիկանության Նոր Նորքի բաժնի համայնքային ոստիկան Ռուզաննա Փերոյանի, որը աշխատանքից տուն էր վերադառնում: Նա հետապնդել էր, բռնել գրպանահատին, ապա […]

̰ ̰
Երկու հայ բռնցքամարտիկ հաղթանակ է տոնել Եվրոպայի երիտասարդների առաջնությունում

22:01 15.04.2022

Երկու հայ բռնցքամարտիկ հաղթանակ է տոնել Բուլղարիայում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնությունում: 63.5 կգ քաշային Արթուր Մկրտչյանը պարտության է մատնել ուկրաինացի Անդրեյ Կոստենկոյին, իսկ 86 կգ քաշային Աղվան Ալեքսանյանը առավելության է հասել չեխ Դավիդ Պոլակի նկատմամբ: Երեկոյան մրցահերթում ռինգ դուրս կգա նաև 60 կգ քաշային Էրիկ Իսրայելյանը:

̰
SHANTNEWS

21:55 15.04.2022

̰
Առաջատարները տոնեցին հերթական հաղթանակները

21:39 15.04.2022

Ապրիլի 15-ին կայացան VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայի 27-րդ տուրի հետևյալ հանդիպումները՝ «Արարատ-Արմենիա» – «Արարատ» 3։1 (1։1) Գոլերը՝ Գիլյերմե դե Սոուզա, 27, Մաիլսոն Լիմա, 51, Ֆուրջել Նարսինգ, 70 («Արարատ-Արմենիա»), Ռազմիկ Հակոբյան, 42 («Արարատ») «Փյունիկ» – «Ալաշկերտ» 3։0 (1:0) Գոլերը՝ Ուգո Ֆիրմինո, 35, Գևորգ Ղազարյան, 56, Սերժ Դեբլե, 65

̰
Արցախի Մարտակերտի շրջանի ուղղությամբ Ադրբեջանը խախտել է շփման գիծը. ՌԴ ՊՆ

21:28 15.04.2022

Արցախի Մարտակերտի շրջանի Յարըմջա բնակավայրի շրջանում արձանագրվել է Ադրբեջանի կողմից շփման գծի հաստատված խախտում: Այս մասին ասված է ՌԴ պաշտպանության նախարարության տեղեկագրում: «Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի ներկայացուցիչների հետ փոխգործակցությամբ միջոցներ է ձեռնարկվում միջադեպի կարգավորման ուղղությամբ»,- նշվում է տեղեկագրում: ՌԴ ՊՆ-ի հաղորդմամբ՝  ապահովված է Լաչինի միջանցքով Ադրբեջանի զինված ուժերի չորս շարասյուների ուղեկցումը։ […]

̰
Մի խումբ հետախուզվողներ են հայտնաբերվել

21:15 15.04.2022

Ոստիկանության Բագրատաշենի բաժանմունքի ծառայողները ապրիլի 14-ին Բագրատաշենի սահմանային վերահսկողության բաժնում հայտնաբերել և բաժանմունք բերման են ենթարկել 51-ամյա Տիգրան Մ.-ին, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (Խարդախությունը) 3-րդ մասի մեղադրանքով։ Նա, որպես պարտապան, հետախուզվում էր նաև ոստիկանության Գորիսի բաժնի կողմից: Խափանման միջոցը՝ ստորագրություն: Ապրիլի 14-ին ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողները Ալավերդի քաղաքի Խուդյակովի փողոցում հայտնաբերել […]

̰
2022-ին Գյումրիում նախատեսվում է իրականացնել 5 սուբվենցիոն ծրագիր․ ավագանին քվեարկությամբ հաստատել է հայտերը

21:01 15.04.2022

Գյումրիի ավագանու այսօրվա նիստի օրակարգային հարցերի մի մասը քաղաքային ենթակառուցվածքների նորոգմանն էր վերաբերում։ Այս տարի Գյումրի քաղաքապետարանը կառավարությանն է ներկայացրել 5 սուբվենցիոն ծրագրեր, որոնց ընդհանուր արժեքը գնահատված է 2 մլրդ 975 մլն 462 հազար դրամ։ Ծրագրերից մեկով առաջարկվում է 15 մեկ սենյականոց բնակարաններ ձեռք բերել, վերանորոգել և հատկացնել անօթևան ընտանիքներին։ «15 բնակարան է ասվում, բայց […]

̰
Վրաստանում հանրայնացվել է ԵՄ անդամակցության հարցաթերթիկի առաջին մասը

20:55 15.04.2022

Վրաստանի կառավարությունը հրապարակել է ԵՄ անդամակցության համար Վրաստանի ստացած հարցաթերթիկի առաջին մասը։ Aliq Media-ի փոխանցմամբ՝ կառավարությունից հայտնում են, որ ԵՄ-ից ավելի ուշ կստանան նաև հարցաթերթիկի երկրորդ մասը, որը նույնպես հասանելի կլինի հանրությանը։ Հարցաթերթիկը բաղկացած է 369 հարցից, որոնք բաժանված են մի քանի ենթաբաժինների և մտահոգությունների. Ժողովրդավարություն և օրենքի գերակայություն, Հիմնական իրավունքներ, Տարածաշրջանային խնդիրներ և միջազգային […]

̰
Մայիսի 16-ից Արցախում կգործեն գազի նոր սակագներ

20:51 15.04.2022

  Այսօր՝ ապրիլի 15-ին, Արցախի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովը գումարել է նիստ՝ նախագահ Գևորգ Գրիգորյանի նախագահությամբ: «Արցախպրես»-ի հաղորդմամբ՝ օրակարգի առաջին հարցով բավարարվել է «Արցախգազ» ՓԲ ընկերության՝ սպառողներին վաճառվող բնական գազի սակագների վերանայման հայտը, սահմանվել են «Արցախգազ» ՓԲԸ-ի կողմից սպառողներին վաճառվող բնական գազի հետևյալ սակագները. ամսական մինչև 10 000խ/մ վաճառվող բնական […]

̰
Տեղի է ունեցել «Սպարտակիադա» մարզական միջոցառման բազկամարտի Շիրակի մարզային փուլը

20:46 15.04.2022

Այսօր տեղի են ունեցել «Սպարտակիադա» մարզական միջոցառման բազկամարտի Շիրակի մարզային փուլի մրցումները, որն անցկացվում է Հայաստանի Հանրապետության մարզերի, Երևան քաղաքի և Արցախի Հանրապետության հանրակրթական դպրոցների 7-12-րդ դասարանների աշակերտների միջև։ Տեղեկացնում է Շիրակի մարզպետարանը։ Միջոցառմանը մասնակցելու համար Շիրակի մարզից հայտավորվել էր 187 աշակերտ, որից 130 տղա և 57 աղջիկ։ Տղաները մրցել են վեց քաշային կարգերում՝ մինչև […]

̰
Վարչապետը հյուրընկալել է մեծանուն ակադեմիկոս Յուրի Հովհաննիսյանին և ՄՀՄԻ տնօրեն Գրիգորի Տրուբնիկովին

20:39 15.04.2022

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է մեծանուն ֆիզիկոս, Միջազգային հետազոտությունների միացյալ ինստիտուտի միջուկային ռեակցիաների լաբորատորիայի գիտական ղեկավար, ակադեմիկոս Յուրի Հովհաննիսյանին և ՄՀՄԻ տնօրեն, ակադեմիկոս Գրիգորի Տրուբնիկովին: Վարչապետը ողջունել է նրանց այցը Հայաստան և նշել, որ Միջազգային հետազոտությունների միացյալ ինստիտուտը, որի անդամ է նաև ՀՀ գիտության կոմիտեն, լավ հարթակ է զարգացնելու միջազգային համագործակցությունը, այդ թվում՝ Ռուսաստանի Դաշնության […]

̰
BACK_TO_TOP