16:48 26.02.2025
Հինգշաբթի օրը Ստամբուլում տեղի կունենան տեխնիկական մակարդակով բանակցություններ Ռուսաստանի և ԱՄՆ-ի պատվիրակությունների միջև, հայտնել է Թուրքիայի արտգործնախարարության խոսնակ Օնջյու Քեչելին։ Փետրվարի 27-ին Ստամբուլում տեղի կունենա ռուս-ամերիկյան հանդիպումը դեսպանատների աշխատանքի կարգավորման հարցով, չորեքշաբթի ավելի վաղ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաղը Ստամբուլում տեխնիկական մակարդակով հանդիպում է լինելու ռուսական և ամերիկյան պատվիրակությունների միջև: Ինչպես մենք բազմիցս […]
16:43 26.02.2025
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը զանգահարել է իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանին։ Այս մասին հայտնել է Ալիևի մամուլի ծառայությանը։ Նա շնորհավորել է Էրդողանին ծննդյան օրվա առթիվ։ Պետությունների ղեկավարները վստահություն են հայտնել, որ երկու երկրների միջև բարեկամության, եղբայրության և դաշնակցային հարաբերությունները՝ հիմնված «Մեկ ազգ, երկու պետություն» սկզբունքի վրա, կշարունակեն հաջող զարգանալ, ինչպես նաև մտքեր են փոխանակել […]
16:37 26.02.2025
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Կինեմատոգրաֆի ոլորտին պետական ֆինանսավորում հատկացնելու նպատակով մրցույթների կազմակերպման և անցկացման կանոնակարգը հաստատելու մասին» ԿԳՄՍ նախարարի հրամանի նախագիծը: Կարգի ընդունումը պայմանավորված է «Կինեմատոգրաֆիայի մասին» ՀՀ օրենքի կիրարկման անհրաժեշտությամբ։ Առաջարկվող նոր կարգավորումներով կապահովվեն ազգային ֆիլմերի ստեղծման համար աջակցության ավելի գործուն և հստակ մեխանիզմներ, որոնք կնպաստեն ոլորտում […]
16:30 26.02.2025
«Լիվերպուլի» պաշտպան Տրենտ Ալեքսանդր-Առնոլդն, ամենայն հավանականությամբ, կարիերան կշարունակի Մադրիդի «Ռեալում», հայտնում է Cadena SER-ը։ Աղբյուրի համաձայն` «Ռեալն» ու անգլիացի ֆուտբոլիստը բանավոր համաձայնության են հասել։ 26-ամյա ֆուտբոլիստը իսպանական թիմի կազմը կհամալրի ազատ գործակալի կարգավիճակում և կկնքի 4 տարվա պայմանագիր։ Ալեքսանդր-Առնոլդը մերժել է «Լիվերպուլի»` այս տարվա հունիսի 30-ին ավարտվող պայմանագրի երկարաձգման բոլոր առաջարկները։ Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը «Լիվերպուլի» համակարգում […]
16:24 26.02.2025
Ռումինիայի Պլոեշտի քաղաքում օրերս անցկացվել է դպրոցականների միջազգային 9-րդ InfO(1)Cup օլիմպիադան: Հայաստանի թիմի բոլոր 4 մասնակիցներն արժանացել են բրոնզե մեդալների։ Մրցանակային երրորդ տեղը զբաղեցրել են Ա․ Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցի 10-րդ դասարանի աշակերտներ Տիգրան Մացակյանը և Վահագն Գյոզալյանը, Գյումրու «Ֆոտոն» վարժարանի 10-րդ դասարանի աշակերտ Արման Կիրակոսյանը և Գյումրու թիվ 41 հիմնական դպրոցի 8-րդ դասարանի […]
16:21 26.02.2025
ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթով առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Երևան քաղաքի բնակիչներ Լ.Մ.-ն, Ռ.Գ.-ն և Ս.Ք.-ն նախնական համաձայնությամբ խմբի կազմում 2024 թվականի սեպտեմբերի ընթացքում նախապատրաստել են Գեղարքունիքի մարզում բնակվող ամուսիններին պատկանող առանձնապես խոշոր չափերով՝ շուրջ 77 մլն 446 հզր ՀՀ դրամից մինչև 116 մլն 169 […]
16:17 26.02.2025
«Ռեալ Սոսյեդադի» մամուլի քարտուղար Յոն Անդեր Մունդուատեն հայտնել է հայ կիսապաշտպան Արսեն Զախարյանի ապաքինման ժամկետը։ «Արսենը կարճ ժամանակով է բացակայելու խաղադաշտից։ Հավանաբար նա բաց կթողնի մի քանի խաղ»,- Մունդուաետի խոսքերը մեջբերում է Sport24-ը։ 21-ամյա Զախարյանն Իսպանիայի Լա լիգայի 25-րդ տուրի «Լեգանեսի» դեմ խաղում (3-0) ընթացիկ մրցաշրջանում առաջին անգամ «Ռեալ Սոսյեդադի» մեկնարկային կամզում էր և 12-րդ […]
16:10 26.02.2025
Սիրիան այլեւս չի ցանկանում լինել տարածք, որտեղ լուծվում են արտաքին խաղացողների խնդիրները։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Կատար կատարած այցին հաջորդած մամուլի ասուլիսում։ «Սիրիան այլևս չի ցանկանում լինել տարածք, որտեղ լուծվում են արտաքին խաղացողների աշխարհաքաղաքական խնդիրները։ Մենք կողմնակից ենք, որ բոլոր արտաքին խաղացողները՝ արաբները, Արևմուտքը, Չինաստանը, Ռուսաստանը և Իրանը, նպաստեն Սիրիայում […]
16:02 26.02.2025
Թուրքիան պատրաստ է ցանկացած աջակցություն ցուցաբերել ուկրաինական հակամարտությունը լուծելու նախաձեռնություններին և աջակցում է գործընթացին բոլոր կողմերի մասնակցությամբ, հայտարարել է երկրի արտգործնախարար Հաքան Ֆիդանը։ «Մենք ցանկանում ենք, որ Ուկրաինայում պատերազմը հնարավորինս շուտ ավարտվի: Որպես Թուրքիա ՝ մենք աջակցում ենք երկու կողմերի ներգրավվածությամբ նախաձեռնություններին: Մենք պատրաստ ենք ցանկացած աջակցություն ցուցաբերել, այդ թվում՝ խաղաղ բանակցությունների կազմակերպմանը», – չորեքշաբթի […]
15:58 26.02.2025
Աշխարհի 8-րդ ռակետ Ալեքս Դե Մինորը (Ավստրալիա) և 9-րդ ռակետ Անդրեյ Ռուբլյովը (Ռուսաստան) չեն կարողացել հաղթահարել Դուբայի ATP-500 շարքի մրցաշարի առաջին փուլը։ Դե Մինորը 1/16 եզրափակչում պարտվել է Մարին Չիլիչին (Խորվաթիա, 187-րդ ռակետ)` 2-6, 6-3, 3-6։ Աշխարհի նախկին երրորդ ռակետ, ԱՄՆ-ի բաց առաջնության 2014 թ. չեմպիոն Չիլիչը 1/8 եզրափակչում կմրցի Ալեքսեյ Պոպիրինի (Ավստրալիա, 27-րդ ռակետ) […]
15:47 26.02.2025
ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի ու Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովները հրավիրել էին համատեղ նիստ, որը տեղի է ունեցել փետրվարի 26-ին՝ Նաիրիի համայնքապետարանում: Նիստի օրակարգում «Նաիրիի համայնքապետարանի 2023 թվականի ֆինանսատնտեսական գործունեության հաշվեքննության» վերաբերյալ Հաշվեքննիչ պալատի ընթացիկ եզրակացության քննարկումն էր: Հաշվեքննիչ պալատի նախագահ Ատոմ Ջանջուղազյանը, ներկայացնելով պալատի՝ հաշվեքննություններ անցկացնելու […]
15:42 26.02.2025
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը տեսակոնֆերանսի միջոցով ԵՄ առաջնորդներին տեղեկացրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ իր բանակցությունների արդյունքների մասին, որոնք կքննարկվեն մարտի 6-ին Ուկրաինայի հարցով ԵՄ արտակարգ գագաթնաժողովում։ Այս մասին X-ում գրել է Եվրոպական խորհրդի ղեկավար Անտոնիո Կոշտան։ «Շարունակելով համագործակցել եվրոպական գործընկերների հետ՝ նախագահ Մակրոնը տեղեկացրեց ԵՄ առաջնորդներին ավելի վաղ Վաշինգտոնում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի […]
15:35 26.02.2025
«Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն բաց է թողել թիմի մարզումը, գրում է Marca-ն: Ֆրանսիացին ատամի ցավ է զգացել և թեթև վիրահատության ենթարկվել, ինչի պատճառով բաց է թողել մարզումը: Հնարավոր է՝ Մբապեն բաց թողնի նաև «Ռեալ Սոսյեդադի» դեմ Իսպանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակչի առաջին հանդիպումը, որը կկայանա փետրվարի 27-ին։ Մբապեն այս մրցաշրջանում 39 խաղում խփել է 28 գոլ:
15:29 26.02.2025
Հակամարտությունը լուծելու լավագույն միջոցը դրա բուն պատճառները հասկանալն է, ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ Նա ուշադրություն է հրավիրել եվրոպացի քաղաքական գործիչների հայտարարություններին, թե ուկրաինական հակամարտությունը պետք է լուծվի ռազմական ճանապարհով, այլ ոչ թե բանակցությունների սեղանի շուրջ։ «Մենք ելնում ենք այն փաստից, որ լավագույն օգնությունը նրանց կողմից, ովքեր անկեղծորեն ցանկանում են օգնել հակամարտության կարգավորմանը, […]
15:24 26.02.2025
Վրաստանի արտգործնախարար Մակա Բոճորիշվիլին պաշտոնական այցով կմեկնի Թուրքիա, հայտնում է «Իմեդի» հեռուստաալիքը։ Վրաստանի ԱԳՆ ղեկավարի այցը Անկարա կկայանա փետրվարի 26-ին։ Այցի ընթացքում Բոճորիշվիլին կհանդիպի իր թուրք գործընկեր Հաքան Ֆիդանի հետ։ «Թուրքիան Վրաստանի համար կարևոր գործընկեր է: Սա իմ առաջին այցն է Անկարա որպես արտգործնախարար: Իհարկե, ես անհամբեր սպասում եմ իմ գործընկեր նախարարի հետ հանդիպմանը», – […]
15:18 26.02.2025
«Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին «Ռեալ Սոսյեդադի» հետ Իսպանիայի գավաթի կիսաեզրափակիչ առաջին խաղին ընդառաջ ասուլիսի ընթացքում արձագանքել է Լա լիգայի նախագահ Խավիեր Տեբասի հայտարարություններին: Տեբասն օրեր առաջ ասել էր, որ «Ռեալը» միշտ «լացում» է ու դժգոհում ամեն ինչից: «Տեբասը չափազանց շատ է խոսում «Ռեալի» մասին: Իմ՝ ակումբում եղած ժամանակահատվածում նա բազմաթիվ հայտարարություններով վիրավորել է թիմի […]
15:12 26.02.2025
Մարտի 14-18-ը Երևանում և Արտաշատում կանցկացվի «Մանուշյանական շաբաթ» միջոցառումը՝ նվիրված Միսաք Մանուշյանին և ֆրանսիական դիմադրության շարժման նրա զինակիցներին: Նպատակն է վերաիմաստավորել Մանուշյանի ժառանգությունը, ընդգծել նրա դերը համաշխարհային դիմադրության շարժման մեջ և խթանել ֆրանսիական և հայկական պատմամշակութային երկխոսությունը։ Միջոցառումների շարքն ընդգրկում է թատերական ներկայացումներ, գիտաժողովներ, ցուցահանդեսներ, վավերագրական ֆիլմերի ցուցադրություններ և քննարկումներ: Մասնավորապես՝ տեղի կունենան «Միսաք Մանուշյան․ […]
15:05 26.02.2025
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social-ի իր էջում տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է, թե ինչպես է նա հանգստանում Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ ապագայի Գազայում, որը տեսանյութում անվանել է «Թրամփ Գազա»: Տեսանյութը, որը, ըստ երևույթին, ստեղծվել է արհեստական ինտելեկտի միջոցով, սկսվում է Գազայի հատվածում ավերածությունների և զինված մարդկանց տեսարանով։ Ապա հայտնվում է գրառում՝ «Իսկ […]
14:55 26.02.2025
Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Ժնև կատարած աշխատանքային այցի շրջանակներում ունեցել է մի շարք հանդիպումներ, հանդես եկել ելույթով: «Հայաստանը, առաջնորդվելով Հայկական ատոմային էլեկտրակայանի շահագործման ընթացքում ապահովության և անվտանգության բարձր չափանիշների հաջող պահպանմամբ և ունենալով մինչև 2036 թվականը նոր հզորության սահուն անցում կատարելու վերջնական նպատակ, ընտրել է թափանցիկ և բաց քաղաքականություն՝ միջուկային էներգիայի ապահով և խաղաղ […]
14:51 26.02.2025
ԱՄՆ առողջապահության և մարդկային ծառայությունների նախարար Ռոբերտ Քենեդի կրտսերը երեք ամսով կասեցրել է պայմանագիրը Vaxart կենսատեխնոլոգիական ընկերության հետ, որը COVID-19-ի նոր պատվաստանյութ էր մշակում, հայտնում է Fox News-ը։ Ինչպես հաղորդում է հեռուստաալիքը, կորոնավիրուսի դեմ նոր պատվաստանյութի ստեղծումը եղել է ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենի վարչակազմի նախաձեռնությամբ, որի մշակման համար հատկացվել է մոտ 460 մլն դոլար, […]
14:41 26.02.2025
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը փետրվարի 26-ի նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել է Կառավարության հեղինակած մի շարք նախագծեր: Նիստը վարել է հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը: «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» եւ «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրինագծերի փաթեթը վերաբերում է հանցագործության հիմքով սեփականատիրոջ տիրապետումից դուրս գտնվող տրասպորտային միջոցների սեփականատերերին […]
14:37 26.02.2025
Դավթաշեն և Աջափնյակ վարչական շրջանների հատման անկյունում «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը հերթական լայնամասշտաբ նախագիծն է իրականացնում։ Աշտարակի խճուղում 4,5 հեկտար անխնամ տարածքը շուտով կանաչով կպատվի. ոռոգման ցանց է անցկացվում:
14:29 26.02.2025
ՀՀ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը փետրվարի 26-ին ընդունել է Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Կարոլին Գեգինատի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը ներկա են եղել նաև նախարարի տեղակալ Էդգար Զաքարյանը և Լիլյա Սիրականյանը։ Քննարկման ընթացքում նախարարին է ներկայացվել «Աշխատատեղերի ստեղծման աջակցության և սոցիալական ինտեգրման» ծրագիրը, Զբաղվածության ռազմավարությամբ սահմանված ոլորտային առաջնահերթությունները, փաստաթղթով սահմանված նպատակները։ Նախարարը նշել է իր նկատառումները […]
14:24 26.02.2025
Ուժգին քամին շարունակվում է Մ-9 Հարժիս-Շինուհայր ճանապարհին։ Ճանապարհի ձմեռային սպասարկման աշխատանքները շարունակվում են։ Այս մասին հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտը»։
14:18 26.02.2025
«Ռոմայի» գլխավոր մարզիչ Կլաուդիո Ռանիերին «Մոնցայի» դեմ հանդիպմանը հաջորդած մամուլի ասուլիսին գովեստի խոսքեր է ասել Սեսկ Ֆաբրեգասի հասցեին: Ռանիերիի թիմը այս խաղում հաղթել էր 4-0 հաշվով։ «Ես արդեն մտածում եմ «Կոմոյի» դեմ հանդիպման մասին: «Կոմոն» այս մրցաշրջանում արդեն մեկ անգամ հաղթել է մեզ, հիմա էլ նրանք շատ լավ մարզավիճակում են: Կարծում եմ՝ Սեսկ Ֆաբրեգասը 3-4 […]
14:12 26.02.2025
Ռուսաստանը չի քննարկել չինացի խաղաղապահների հնարավոր ներգրավումը ուկրաինական հակամարտության կարգավորման համատեքստում, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Ոչ», – ասել է Պեսկովը ՝ պատասխանելով լրագրողի այն հարցին, թե արդյոք Ռուսաստանը քննարկել է չինացի խաղաղապահներ ներգրավելու հարցը: Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ անհրաժեշտ է համարում այս կամ այն ձևով Ուկրաինայում […]
14:05 26.02.2025
Նախաձեռնությամբ առաջարկվում է լրացումներ կատարել ՀՀ քաղաքացիական օրենսգրքում, «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» եւ «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքներում` դրանցում սահմանելով փոխարկելի փոխառության պայմանագրի հասկացությունը եւ դրա կիրառման հիմնական պայմանները` հիմք ընդունելով աշխարհում եւ մեր երկրում ձեւավորված գործարար կապերը: Այս մասին ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը: Նշվել է, որ փոխարկելի պարտավորագիր (Convertible Note) պայմանագրերը հանդիսանում […]
13:58 26.02.2025
«Արսենալի» նախկին գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը խոսել է «Լիվերպուլի» առաջատար Մոհամեդ Սալահի խաղի մասին: «Սալահի այն հատկանիշը, որն ինձ ամենաշատն է դուր գալիս այն է, որ նա յուրաքանչյուր տարի ավելի լավն է դառնում: Հիշում եմ՝ երբ իմ գլխավորած «Արսենալը» Սալահի դեմ էր խաղում, նա 6 գոլային պահ էր ստեղծում ու խփում միայն մեկ գոլ: Հիմա […]
13:53 26.02.2025
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Թեհրան կատարած աշխատանքային այցի ընթացքում չի փոխանցել և չի նախատեսել Վաշինգտոնից իրանական կողմին որևէ հաղորդագրություն փոխանցել, հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։ «Լավրովը մեզ (Իրանին) մանրամասն զեկույց է ներկայացրել ԱՄՆ-ի հետ իր բանակցությունների մասին, սակայն չի փոխանցել և չի ծրագրում փոխանցել ԱՄՆ-ից որևէ հաղորդագրություն»,- նախարարի խոսքերն է մեջբերում Fars գործակալությունը։ Նախօրեին […]