19:52 26.02.2025
ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ դիմելով ավարտական դասարանների սովորողներին. «Ավարտական դասարանների սիրելի սովորողներ, վերջին զանգը ոչ ոք չի չեղարկել։ Ավելին, մենք ակնկալում ենք, որ այս տարի վերջին զանգին մեր դպրոցական բեմերին կտեսնենք հենց ձեր մտքի, հույզերի, ստեղծագործության և խոսքի արտացոլումը։ Մենք էլ փորձելու ենք այն դպրոցներում, որ կցանկանան մասնակցել, […]
19:48 26.02.2025
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Տավուշի մարզային կենտրոնի տեսուչներն անհատ ձեռնարկատեր Վարդան Պետրոսյան ԱՁ-ին պատկանող չրի արտադրամասում անցկացվող ստուգման ընթացքում պարզել են, որ այն գործում է իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով (Տավուշի մարզ, Բերդ համայնք)։ Մասնավորապես՝ – արտադրական տարածքը պաշտպանված չի եղել կենդանիների, այդ թվում՝ կրծողների և միջատների ներթափանցումից, – հատակի և պատերի մակերևույթները […]
19:44 26.02.2025
Փետրվարի 26-ին` ժամը 11:32-ին, Սյունիքի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը շրջայցի ընթացքում նկատել է, որ Գորիս-Շինուհայր ավտոճանապարհի 19-րդ կմ-ին՝ ճոպանուղու մոտակայքում, խցանում է առաջացել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից և Շինուհայրի հենակետից մեկական մարտական հաշվարկ: Փրկարարները քարշակման եղանակով արգելափակումից դուրս են բերել 17 բեռնատար և […]
19:40 26.02.2025
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է ՀՀ մի քանի քաղաքի մթնոլորտային օդում փոշու պարունակությունը փետրվարի 15-21-ը: Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան. Վանաձոր քաղաքում՝ ✔ Ծատուրյան փողոցի հարակից տարածք՝ փետրվարի 15-ին, 19-21-ին, ✔ Հերացի փողոցի հարակից տարածք՝ փետրվարի 17-ին, ✔ Վարդանանց փողոցի հարակից տարածք՝ փետրվարի 16-ին և 21-ին։ Ալավերդի քաղաքում՝ ✔ Սայաթ […]
19:30 26.02.2025
«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկն ամփոփել է Իսպանիայի գավաթի կիսաեզրափակչում Մադրիդի «Աթլետիկոյի» դեմ առաջին խաղի (4:4) արդյունքը, հայտնում է Marca-ն: «Հաշվի առնելով, թե 0:2 հաշվից հետո ինչպես էինք խաղում, հիասթափված եմ արդյունքից: Բազմաթիվ գոլային պահեր ստեղծեցինք: Սակայն վերջին րոպեներին մեր դարպասի մոտ շատ պահեր թույլ տվեցինք: Մրցակիցն էլ այնքան ուժեղ թիմ է, որ օգտագործում է […]
19:14 26.02.2025
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը հուսով է, որ այս շաբաթ Ուկրաինայի հետ հանքային ռեսուրսների վերաբերյալ պայմանագիր կստորագրվի, ասել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիտը։ «Մենք ակնկալում ենք, որ գործարքը կստորագրվի այս շաբաթ: Ինչպես նախագահ Թրամփը երեկ ասաց, եթե Զելենսկին ցանկանում է գալ Սպիտակ տուն՝ ստորագրելու այս գործարքը, ինքը բաց է դրա համար»,- ասել է […]
19:06 26.02.2025
2025 թվականին լրանում է նկարիչ, հողարվեստի ուղղության հիմնադիր Մարկոս Գրիգորյանի ծննդյան 100-ամյա հոբելյանը: Անվանի արվեստագետի ծննդյան հոբելյանական միջոցառումները կազմակերպելու նպատակով նախատեսվում է ստեղծել հոբելյանական հանձնաժողով: Հոբելյանական միջոցառումները պատշաճ կազմակերպելու նպատակով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հավաքագրում է առաջարկներ: Առաջարկներն անհրաժեշտ է ներկայացնել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանին ուղղված գրությամբ մինչև 2025 թվականի մարտի 31-ը: […]
19:00 26.02.2025
Ալբանիայում մեկնարկել է ըմբշամարտի միջազգային վարկանիշային մրցաշար: Ազատ ոճի 70 կգ քաշային կարգում Վազգեն Թևանյանը 1/8 եզրափակչում 3:0 հաշվով հաղթել է բուլղարացի Միխայիլ Իլիև Գեորգիևին: Քառորդ եզրափակչում Թևանյանի մրցակիցը մոլդովացի Վասիլե Դիակոնն էր, որին հայ ըմբիշը հաղթել է 3:2 հաշվով: Նույն քաշային կարգում մրցագորգ պետք է դուրս գար նաև Արման Անդրեասյանը, սակայն նա չի մասնակցել […]
18:55 26.02.2025
Փետրվարի 26-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի հետ։ Քննարկվել են Հայաստանի և Եվրոպական միության միջև ակտիվ քաղաքական երկխոսության և փոխգործակցության օրակարգային հարցեր։ Արարատ Միրզոյանը և Կայա Կալասն անդրադարձ են կատարել ՀՀ-ԵՄ գործընկերության խորացմանն ուղղված ընթացիկ և առաջիկա ծրագրերին: Նախարար Միրզոյանը կարևորել […]
18:46 26.02.2025
Վաղարշապատի համայնքային ոստիկանները փետրվարի 23-ին ստացել էին տեղեկություն, որ Արարատյան փողոցի 40-ամյա բնակիչը տանը պահում է թմրանյութ։ Նույն օրը տեղեկությունը ստուգվեց և հաստատվեց։ Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում տղամարդն իրավապահներին ներկայացրեց մարիխուանայի նմանվող զանգվածով երեք փաթեթ, ընդհանուր՝ 10 գրամից ավելի։ Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Վաղարշապատի քննչական բաժին։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է […]
18:39 26.02.2025
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը փետրվարի 19-25-ը: Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ ◾️ Կենտրոն վարչական շրջանում՝ փետրվարի 20-ին, ◾️ Շենգավիթում՝ փետրվարի 19-ին, ◾️ Նոր Նորքում՝ չի գերազանցել, ◾️ Արաբկիրում՝ չի գերազանցել։ Ազոտի և ծծմբի երկօքսիդների պարունակությունները չեն գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիաները։
18:32 26.02.2025
Իտալիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչում Միլանի «Ինտերը» «Ջուզեպե Մեացա» ստադիոնում 2-0 հաշվով առավելության է հասել «Լացիոյի» դեմ խաղում։ Միլանյան ակումբի հայտացուցակում էր նաև Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը, որը խաղադաշտ դուրս չի եկել։ «Ինտերը» մրցաշարի կիսաեզրափակչում կմրցի «Միլանի» հետ։
18:25 26.02.2025
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի համար այս պահին նախատեսված չէ հանդիպում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, հայտնում է Սպիտակ տան մամուլի խոսնակ Կարոլին Լևիտը։ «Առայժմ ոչինչ նախատեսված չէ։ Նախագահը կշարունակի տեղեկացնել բոլորին», -ասել է նա Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում՝ պատասխանելով Թրամփի և Ռուսաստանի առաջնորդի հանդիպման հնարավորության վերաբերյալ հարցին։ Նա ավելացրել է, որ ԱՄՆ-ի նախագահի թիմը […]
18:16 26.02.2025
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։ Ծաղկահովիտ-Բերքառատ և Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար, իսկ Ջերմուկի խաչմերուկից «Զանգեր» կոչվող հատվածը՝ բեռնատարների և կցորդիչով բեռնատարների համար։ Երասխ գյուղի շրջադարձից Վայոց ձորի […]
18:11 26.02.2025
Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություններ, որ մարզի տարբեր համայնքներում մատուցվում են ատամնատեխնիկական ծառայություններ` առանց համապատասխան թույլտվության և առանց կրթությունը հավաստող փաստաթղթի: Առաջին երկու տեղեկությունն Արմավիրի քրեական ոստիկանները ստուգեցին փետրվարի 13-ին: Մեծամոր համայնքի Նորապատ բնակավայրի 30-ամյա բնակիչը տանը կից շինությունը կահավորել էր որպես ատամնատեխնիկական լաբորատորիա, որտեղ բժիշկներից ընդունում էր մետաղակերամիկական շապիկներ […]
18:06 26.02.2025
Գերծանր քաշային կարգում աշխարհի նախկին բացարձակ չեմպիոն Մայք Թայսոնը խոսել է կարիերայի գլխավոր հիասթափության մասին։ «Կցանկանայի օլիմպիական չեմպիոն դառնալ, բայց պարտվեցի որակավորման փուլում ու չկարողացա մասնակցել Լոս Անջելեսի խաղերին։ Դա իմ կարիերայի գլխավոր հիասթափությունն է»,- լեգենդար բռցնքամարտիկի խոսքերը մեջբերում է World Boxing News-ը։ Թայսոնը 1984 թ. Օլիմպիական խաղերի որակավորման փուլի եզրափակչում մրցել է Հենրի Թիլմանի […]
17:55 26.02.2025
Փետրվարի 17-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին այրվում է խոտածածկույթ։ Սակայն եղանակն այնքան շոգ չէր, և խոտն ինքն իրեն չէր կարող այրվել։ Այստեղ մնում է միայն մարդկային գործոնը։ Գարնանային և գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնելիս բնակչությունը, այրելով սարերում մնացած չոր խոտածածկույթը, կարծում է, թե ավելի առատ բերք կունենա։ Սա […]
17:49 26.02.2025
Ոստիկանության տարածքային ստորաբաժանումները շարունակում են բնակչության շրջանում բացատրական աշխատանքը` ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնելու ուղղությամբ: Ներկայացնենք ևս երկու դեպք: Փետրվարի 20-ին 1-02 զանգահարած քաղաքացին հայտնել էր, որ 44-օրյա պատերազմի մասնակից է և Արմավիր քաղաքի «Ջաջուռի գարաժներ» կոչվող տարածքում թողել է զենք-զինամթերք: Նշված վայր մեկնած Արմավիրի համայնքային ոստիկանները հայտնաբերել են «Կալաշնիկովի» երկու ինքնաձիգ, որսորդական չորս հրացան, […]
17:43 26.02.2025
Ֆինլանդիայի պաշտպանության նախարարությունը սկսում է նոր «Ուկրաինայի աջակցման ծրագիրը» և նախատեսում է 660 միլիոն եվրո հատկացնել՝ ֆիննական պաշտպանական արդյունաբերության ընկերություններից Ուկրաինայի զինված ուժերի համար զինամթերքի պատվերներ կատարելու համար: Այս մասին այսօր հաղորդել է Ֆինլանդիայի պաշտպանության նախարարությունը։ Պաշտպանական գերատեսչությունը հունվարի 31-ին հայտարարել էր, որ Ուկրաինա կուղարկվի 27-րդ ռազմական օգնության փաթեթը՝ մոտ 200 միլիոն եվրո արժողությամբ, սակայն […]
17:37 26.02.2025
Կայացել է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկումն ապահովող միջոցառումները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի և դրան կից՝ ՀԸԳՀ ճանապարհային քարտեզի թարմացման ու ԵՄ մուտքի արտոնագրերի ռեժիմի ազատականացման շուրջ երկխոսության շրջանակում ստանձնած հանձնառությունները և աշխատանքները համակարգող աշխատանքային խմբերի համատեղ նիստը։ Նիստին մասնակցում էին նաև Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման և մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական […]
17:30 26.02.2025
Սաուդյան Արաբիայի Պրո լիգայի 22-րդ տուրում «Ալ Նասրը» հյուրընկալվելիս 2-0 հաշվով առավելության է հասել «Ալ Վեհդայի» դեմ խաղում։ «Ալ Նասրի» գոլերից մեկը խփել է «Ոսկե գնդակի» 5-ակի դափնեկիր Կրիշտիանու Ռոնալդուն։ Սա պորտուգալացու կարիերայում 925-րդ գոլն է։ Ստեֆանո Պիոլիի գլխավորած թիմը 47 միավորով բարձրացավ երրորդ տեղ։
17:24 26.02.2025
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՀՀ վարչապետին կից Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների զարգացման խորհրդի երրորդ նիստը: Ազգային ժողովի նախագահի տեղակալ, խորհրդի գործադիր կոմիտեի նախագահ Հակոբ Արշակյանը ներկայացրել է նախորդ նիստի արդյունքներով կատարված աշխատանքները: Նախանշվել են 5 ուղղություններ՝ Արհեստական բանականություն, Ռոբոտատեխնիկա, ավիատիեզերական տեխնոլոգիաներ, Միկրոէլեկտրոնիկա, կիսահաղորդիչներ, Քվանտային տեխնոլոգիաներ, Բիոտեխնոլոգիա, կյանքի գիտություն: Հակոբ Արշակյանն ընդգծել է, […]
17:18 26.02.2025
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից տեղեկացնում են, որ փետրվարի 26-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ, Աշոցքի, Ապարանի, Սպիտակի, Վանաձորի, Սևանի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում։ Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Ջերմուկի խաչմերուկից մինչև Կապան ավտոճանապարհը փակ է ծանրաքաշ և կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար, իսկ մյուս տրանսպորտային միջոցների […]
17:14 26.02.2025
Փետրվարի 26-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարության վերանայման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի առաջին նիստը: Քննարկվել է վերանայվող Ազգային անվտանգության ռազմավարության հայեցակարգային շրջանակը, ինչի շրջանակներում գերատեսչությունների ներկայացուցիչները ներկայացրել են իրենց առաջարկություններն ու դիտարկումները: Ազգային անվտանգության ռազմավարության վերամշակման աշխատանքներն ավելի արդյունավետ կազմակերպելու նպատակով պայմանավորվածություն է ձեռքբերվել գերատեսչություններում ստեղծել […]
17:11 26.02.2025
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Լոռու մարզային կենտրոնի տեսուչներն անհատ ձեռնարկատեր Գայանե Բադալյան ԱՁ-ին պատկանող սոյայի մթերքի՝ տոֆուի արտադրությունում անցկացվող ստուգման ընթացքում պարզել են, որ այն գործում է իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով (Լոռու մարզ, գ. Մարգահովիտ)։ Մասնավորապես՝ – արտադրական շինության կառուցվածքը չի ապահովել պարենային հումքի և սննդամթերքի, աղտոտված և մաքուր գույքի խաչաձևող հոսքերը, […]
17:06 26.02.2025
Փետրվարի 26-ին՝ ժամը 12:37-ին, Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լճաշեն գյուղում այրվում է անասնագոմի տանիք։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 12-րդ փողոցի տներից մեկի բակում գտնվող անասնագոմի տանիքում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:00-ին, […]
17:00 26.02.2025
Գերմանիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչում Երրորդ Բունդեսլիգան ներկայացնող Բիլեֆելդի «Արմինիան» սեփական դաշտում 2-1 հաշվով անակնկալ հաղթանակ է տարել Բրեմենի «Վերդերի» նկատմամբ։ «Արմինիան» 10 տարի անց դուրս է եկել գավաթի կիսաեզրափակիչ։ Ակումբը նախորդ անգամ մրցաշարի այդ փուլ հասել էր 2015 թվականին։ Կիսաեզրափակչում են նաև «Շտուտգարտն» ու Լևերկուզենի «Բայերը»։ Քառորդ եզրափակիչ վերջին դիմակայությունում կհանդիպեն «Լայպցիգը» և «Վոլֆսբուրգը»։