17:55 13.03.2022
The New York Times-ը հայտարարել է, որ վշտացած է Կիևի մոտ լրագրող Բրենթ Ռենոյի մահվան կապակցությամբ, սակայն նա չի աշխատել հրատարակության համար։ «Մենք խորապես վշտացած ենք Բրենթ Ռենոյի մահվան լուրից… Թեև նա անցյալում (վերջինը՝ 2015 թվականին) իր ներդրումն է ունեցել (Նյու Յորք) Թայմս թերթում, նա չի աշխատել թերթի որևէ խմբագրությունում»,- գրել է հրատարակության հասարակայնության հետ […]
17:42 13.03.2022
ԱՄՆ-ն փորձում է պարզել Ուկրաինայում ամերիկացի լրագրողի մահվան մասին հաղորդագրությունների հետ կապված մանրամասները։ Այս մասին կիրակի CNN հեռուստաալիքի եթերում հայտարարել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Ջեյք Սալիվանը։ «Ես հենց հիմա հնարավորություն ունեցա լսելու այդ մասին, ուստի ստիպված կլինեմ խորհրդակցել իմ գործընկերների և մեր դաշնակիցների ու գործընկերների, ինչպես նաև տեղում ուկրաինացիների հետ՝ ավելին իմանալու […]
17:32 13.03.2022
Նորընտիր նախագահ Վահագն Խաչատուրյանը, Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնն ստանձնելու հանդիսավոր արարողությունից և «Եռաբլուր» զինվորական պանթեոն այցից հետո, տիկնոջ՝ Անահիտ Մինասյանի հետ հյուրընկալվել է Հանրապետության նախագահի նստավայրում: Նախագահական պալատի մուտքի մոտ նրանց դիմավորել է ՀՀ նախագահի լիազորությունները կատարող Ալեն Սիմոնյանը տիկնոջ՝ Մարիամ Մարգարյանի հետ։ Դիմավորմանը հաջորդած զրույցի ընթացքում Ալեն Սիմոնյանը ևս մեկ անգամ շնորհավորել է Վահագն […]
17:17 13.03.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց, Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքը և Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Սյունիքի (բացառությամբ Սիսիան և Մեղրի քաղաքների) մարզում, Շիրակի մարզի Աշոցքի և Ամասիայի տարածաշրջաններում, Տավուշի […]
17:03 13.03.2022
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ներկա են գտնվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հատուկ նիստին, որի ընթացքում տեղի է ունեցել Հանրապետության նորընտիր նախագահ Վահագն Խաչատուրյանի երդմնակալության արարողությունը:
16:59 13.03.2022
Աբխազիայի խորհրդարանի բոլոր պատգամավորներին չի հաջողվել ընտրել ընտրությունների առաջին փուլում, կլինի երկրորդ փուլը, «ՌԻԱ Նովոստի»- ին հայտնել են հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովից: Մարտի 12-ին կայացած խորհրդարանական ընտրություններին մասնակցել է 123 թեկնածու՝ 107 տղամարդ և 16 կին: «Առաջին փուլում ոչ բոլոր թեկնածուներն են անցել։ Կլինի երկրորդ փուլ», – ասել է ԿԸՀ ներկայացուցիչը։ Երկրորդ փուլը պետք է […]
16:57 13.03.2022
Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնի ստանձնման հանդիսավոր արարողությունից անմիջապես հետո նորընտիր նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն, հարգանքի տուրք մատուցել իրենց կյանքը Հայրենիքի պաշտպանության համար զոհաբերած հերոսների հիշատակին։ Նախագահ Խաչատուրյանը ծաղիկներ է դրել ՀՀ Ազգային հերոս Վազգեն Սարգսյանի, զորավար Անդրանիկի շիրիմներին, պատվո պահակախմբի ուղեկցությամբ ծաղկեպսակ է դրել Հայրենիքի ազատության և անկախության համար զոհվածների սխրանքը […]
16:43 13.03.2022
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ մարտի 13-ին՝ ժամը 16։00-ի դրությամբ, սաստիկ բքի և ցածր տեսանելիության հետեւանքով Գորայք-Զանգեր ճանապարհահատվածում առաջացել է տրանսպորտային միջոցների խցանում, որի պատճառով վերոնշյալ ճանապարհահատվածը փակ է։ Ճանապարհային ոստիկանության հետ համատեղ Սիսիանի տարածաշրջանը սպասարկող «ԳրինՌոդ» ՍՊ ընկերության աշխատակիցները իրականացնում են ճանապարհի երթևեկության վերականգման և մաքրման աշխատանքներ։ Հիմնադրամը վարորդներին հորդորում է լինել […]
16:14 13.03.2022
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանը Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանի ուղեկցությամբ հայ մեծ բանաստեղծ Եղիշե Չարենցի ծննդյան 125-ամյա հոբելյանի առթիվ այցելել են նրա տուն-թանգարան: Տուն-թանգարանի տնօրեն Ժաննա Մանուկյանը վարչապետին և տիկին Հակոբյանին է ներկայացրել բանաստեղծի կյանքի, գրական-մշակութային, հասարակական գործունեության մասին պատմող ցուցանմուշները: Նիկոլ Փաշինյանը հայկական մշակութային ժառանգության պահպանման գործում ներդրած […]
16:10 13.03.2022
Մարտի 13-ին, ժամը 11:11-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գյումրի քաղաքի Մազմանյան փողոցի երկհարկանի տներից մեկում: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է երկհարկանի տան առաջին հարկում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:37-ին, մարվել՝ 12:21-ին: Այրվել […]
15:55 13.03.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց, Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքը, Բերդ-Ճամբարակ և Սարավան-«Զանգեր» ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Դժվարանցանելի են Լոռու մարզի Վանաձոր-Ալավերդի, Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհները և Սպիտակի ոլորանները։ Լոռու մարզի ավտոճանապարհներին […]
15:41 13.03.2022
Թուրքիան չի միանա Ռուսաստանի դեմ արևմտյան մի շարք երկրների պատժամիջոցներին՝ Ուկրաինայի հատուկ գործողության պատճառով։ Այս մասին կիրակի օրը Անթալիայում դիվանագիտական ֆորումի ժամանակ հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։ «Մենք կարծում ենք, որ պատժամիջոցները չեն լուծի խնդիրը։ Օրինակ՝ օդային տարածքի փակումը։ Մենք չենք կարող այն փակել՝ համաձայն Մոնտրոյի կոնվենցիայի։Դա իրավական պարտավորություն է»,- պատասխանել է նա Ռուսաստանի […]
15:28 13.03.2022
ԱՀ ՆԳՆ-ից տեղեկացնում են, որ քանի դեռ Արցախում բացակայում է բնական գազի մատակարարումը, իսկ եղանակային այս անբարենպաստ օրերին բնակարաններն ու հիմնարկ-ձեռնարկությունները ջեռուցում ենք էլեկտրաէներգիայով, գերծանրաբեռնված հոսանքի, դրա հաճախակի տատանումների և կարճ միացումների պատճառով, ԱԻ պետական ծառայության 911 ահազանգման կենտրոնում արդեն իսկ գրանցվել են հրդեհի դեպքեր, որոնց հետևանքով լուրջ վնասներ՝ բարեբախտաբար չեն գրանցվել: Հաշվի առնելով ստեղծված […]
15:11 13.03.2022
Նորընտիր նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացած ՀՀ Ազգային ժողովի հատուկ նիստում ստանձնել է Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնը՝ ժողովրդին տրված հետևյալ երդմամբ․ «Ստանձնելով Հանրապետության նախագահի պաշտոնը՝ երդվում եմ. հավատարիմ լինել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, իմ լիազորություններն իրականացնելիս լինել անաչառ, առաջնորդվել միայն համապետական ու համազգային շահերով և իմ ողջ ուժը ներդնել ազգային միասնության […]
15:04 13.03.2022
Մարտի 13-ին` ժամը 08:38-ին, Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Պտղավան գյուղում այրվում է մեկ հարկանի բնակելի տուն։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Պտղավան գյուղի 1-ին փողոցի 9-րդ շենքի տներից մեկում (մոտ 100 քմ): Հրդեհը մեկուսացվել է […]
14:40 13.03.2022
Մարտի 13-ին Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե ՊԲ ստորաբաժանումները մարտի 12֊ի լույս 13֊ի գիշերը գնդակոծության են ենթարկել Արցախի Հանրապետության Մարտունու և Մարտակերտի շրջանների ուղղությամբ տեղակայված ադրբեջանական դիրքերը, իրականությանը չի համապատասխանում: ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ այդ ապատեղեկատվությունը հրադադարի ռեժիմի սեփական խախտումները կոծկելու հերթական փորձն է։
14:28 13.03.2022
Նուբարաշենը մինչև տարեվերջ նոր դպրոց կունենա. մոտ մեկդարյա պատմություն ունեցող կրթօջախի նախկին շենքը տարիների ընթացքում մաշվել էր, դարձել՝ չորրորդ կարգի վթարային: «Շինարարությանն արվում է Դպրոցների սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրով: Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամը ներդրել է մոտ 1.2 միլիարդ դրամ»,- ասվում է ՀՀ կառավարության տարածած հաղորդագրության մեջ: Մանրամասները՝ տեսանյութում:
14:15 13.03.2022
Այսօր՝ մարտի 13-ին, Իտալիայի հյուսիսում գտնվող Ֆորլի քաղաքի մոտակայքում գտնվող A14 ավտոմայրուղու վրա 20-ից ավելի Ուկրաինայի քաղաքացիների տեղափոխող ավտոբուսը դուրս է եկել ճանապարհից և շրջվել, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Հեռուստաալիքի տվյալներով՝ վթարի հետևանքով մեկ կին է մահացել, մնացած ուղևորները լուրջ վնասվածքներ չեն ստացել։ Ոստիկանությունը պարզում է դեպքի բոլոր հանգամանքները։ 🔴 #Bus #Ucraina, #vigilidelfuoco impegnati con […]
14:00 13.03.2022
Ուկրաինայում գազի պաշարները կազմում են մոտ 9,5 միլիարդ խորանարդ մետր, արդյունահանումը շարունակվում է բոլոր օբյեկտներում, բացառությամբ պատերազմական գոտում տեղակայվածների, ասել է Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալը։ «Գազի պաշարներն այժմ գտնվում են մոտ 9,5 միլիարդ խորանարդ մետրի մակարդակում։ Շարունակվում է գազի ներկրումը Հունգարիայից, Սլովակիայից և Լեհաստանից։ «Укргаздобыча»-ն շարունակում է գազ արտադրել բոլոր օբյեկտներում, բացառությամբ նրանց, որոնք գտնվում […]
13:50 13.03.2022
Մարտի 13-ին՝ ժամը 13։45-ի դրությամբ, սաստիկ բքի և ցածր տեսանելիության պատճառով Գորայք-Զանգեր ճանապարհահատվածը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար, իսկ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։ Այս մասին տեղեկացնում են «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ից։
13:32 13.03.2022
Ասանժի հարսնաց Ստելլա Մորիսը և նրա երկու երեխաների մայրը «Թվիթերում» գրել է, որ իր հարսանիքը WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժի հետ, ով գտնվում է բրիտանական Բելմարշ բանտում, տեղի կունենա մարտի 23-ին: Մորիսը նոյեմբերի վերջին հայտարարեց, որ ինքը և Ասանժը պաշտոնապես ամուսնության հայց են ներկայացրել։ Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի պետական բանտային ծառայության մամուլի ծառայությունը ՌԻԱ Նովոստիին հաստատել […]
13:17 13.03.2022
Ազգային ժողովի հատուկ նիստում Վահագն Խաչատուրյանը ստանձնեց Հայաստանի Հանրապետության 5-րդ նախագահի պաշտոնը: Նիստն անցկացվել է Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Վահագն Խաչատուրյանը, ձեռքը դնելով Վեհամոր Ավետարանի և ՀՀ Սահմանադրության վրա, երդվեց . «Ստանձնելով Հանրապետության նախագահի պաշտոնը՝ երդվում եմ. հավատարիմ լինել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, իմ լիազորություններն իրականացնելիս լինել անաչառ, առաջնորդվել միայն համապետական և համազգային շահերով և […]
13:02 13.03.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց, Քարի լիճ տանող և Ապարան քաղաքից (М3) դեպի Նիգավան գյուղ տանող ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքը և Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Դժվարանցանելի են Լոռու մարզի Վանաձոր-Ալավերդի, Վանաձոր-Ստեփանավան […]
12:50 13.03.2022
Մարտի 13-ին` ժամը 08:55-ին, Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ «Ղոչի աղբյուր» կոչվող հատվածում տեղի է ունեցել ՃՏՊ. այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ բախվել են «Opel Vectra» (վարորդ՝ Ա. Ա., ծնված 1987թ.) և «DAF» […]
12:24 13.03.2022
Ուկրաինայի ազգային միջուկային էներգիա արտադրող «NAEK Energoatom» պետական ձեռնարկության ղեկավար Պետր Կոտինը հայտարարել է, որ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Մարիանո Գրոսսին մտադիր է ժամանել Կիև, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ Նշվում է, որ այցի ժամկետը դեռ որոշված չէ։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ ՌԴ Քննչական կոմիտեի ղեկավար Ալեքսանդր Բաստրիկինը հանձնարարել է հետաքննել Չեռնոբիլի […]
12:10 13.03.2022
Մարտի 13-ին՝ ժամը 11:11-ին, Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գյումրի քաղաքի Մազմանյան փողոցի երկհարկանի տներից մեկում: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Ըստ նախնական տվյալների՝ այրվում է տան 1-ին հարկը (մոտ 35 քմ): Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:37-ին:
12:00 13.03.2022
ԱՀ առողջապահության նախարարությունը ներկայացրել է կորոնավիրուսային հիվանդության իրավիճակն Արցախում մարտի 13-ի ժամը 11:00-ի դրությամբ․ Թեստավորում 45 Հաստատված դեպք 4 Ստացիոնար բուժվողներ 20։ Այսպիսով, 2022 թվականին կատարվել է 10165 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 3064 դեպք: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 40 դեպք է արձանագրվել: Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է հետևել ցուցումներին՝ նոր […]