Բոլոր լուրերը – Page 4474 – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 05 2025
  • $
    384.44
  • RUBLE
    4.83
  • 434.11
WEATHER
+21.09 oC

Բոլոր լուրերը

̰
Նիկոլ Փաշինյանն Անահիտ Չարենցին պարգևատրել է Երախտագիության մեդալով

16:14 13.03.2022

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանը Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանի ուղեկցությամբ հայ մեծ բանաստեղծ Եղիշե Չարենցի ծննդյան 125-ամյա հոբելյանի առթիվ այցելել են նրա տուն-թանգարան: Տուն-թանգարանի տնօրեն Ժաննա Մանուկյանը վարչապետին և տիկին Հակոբյանին է ներկայացրել բանաստեղծի կյանքի, գրական-մշակութային, հասարակական գործունեության մասին պատմող ցուցանմուշները: Նիկոլ Փաշինյանը հայկական մշակութային ժառանգության պահպանման գործում ներդրած […]

̰
Գյումրու տներից մեկում բռնկված հրդեհը մարվել է

16:10 13.03.2022

Մարտի 13-ին, ժամը 11:11-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գյումրի քաղաքի Մազմանյան փողոցի երկհարկանի տներից մեկում: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է երկհարկանի տան առաջին հարկում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:37-ին, մարվել՝ 12:21-ին: Այրվել […]

̰
Վարդենյաց լեռնանցքը, Բերդ-Ճամբարակ և Սարավան-«Զանգեր» ճանապարհները փակ են

15:55 13.03.2022

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց, Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքը, Բերդ-Ճամբարակ և Սարավան-«Զանգեր» ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Դժվարանցանելի են Լոռու մարզի Վանաձոր-Ալավերդի, Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհները և Սպիտակի ոլորանները։ Լոռու մարզի ավտոճանապարհներին […]

̰
Թուրքիան չի միանա Ռուսաստանի դեմ արևմտյան մի շարք երկրների պատժամիջոցներին․ Չավուշօղլու

15:41 13.03.2022

Թուրքիան չի միանա Ռուսաստանի դեմ արևմտյան մի շարք երկրների պատժամիջոցներին՝ Ուկրաինայի հատուկ գործողության պատճառով։ Այս մասին կիրակի օրը Անթալիայում դիվանագիտական ​​ֆորումի ժամանակ հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։ «Մենք կարծում ենք, որ պատժամիջոցները չեն լուծի խնդիրը։ Օրինակ՝ օդային տարածքի փակումը։ Մենք չենք կարող այն փակել՝ համաձայն Մոնտրոյի կոնվենցիայի։Դա իրավական պարտավորություն է»,- պատասխանել է նա Ռուսաստանի […]

̰
Հոսանքի հետ կապված խնդիրներից խուսափելու համար՝ ցուցաբերել ծայրաստիճան զգոնություն․ ԱՀ ՆԳՆ

15:28 13.03.2022

ԱՀ ՆԳՆ-ից տեղեկացնում են, որ քանի դեռ Արցախում բացակայում է բնական գազի մատակարարումը, իսկ եղանակային այս անբարենպաստ օրերին բնակարաններն ու հիմնարկ-ձեռնարկությունները ջեռուցում ենք էլեկտրաէներգիայով, գերծանրաբեռնված հոսանքի, դրա հաճախակի տատանումների և կարճ միացումների պատճառով, ԱԻ պետական ծառայության 911 ահազանգման կենտրոնում արդեն իսկ գրանցվել են հրդեհի դեպքեր, որոնց հետևանքով լուրջ վնասներ՝ բարեբախտաբար չեն գրանցվել: Հաշվի առնելով ստեղծված […]

̰
Հայաստանի ապագան պայմանավորված է լինելու մարդկային կարողություններով, գիտելիքով. Վահագն Խաչատուրյան

15:11 13.03.2022

Նորընտիր նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացած ՀՀ Ազգային ժողովի հատուկ նիստում ստանձնել է Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնը՝ ժողովրդին տրված հետևյալ երդմամբ․ «Ստանձնելով Հանրապետության նախագահի պաշտոնը՝ երդվում եմ. հավատարիմ լինել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, իմ լիազորություններն իրականացնելիս լինել անաչառ, առաջնորդվել միայն համապետական ու համազգային շահերով և իմ ողջ ուժը ներդնել ազգային միասնության […]

̰
Պտղավան գյուղում բռնկված հրդեհը մարվել է․ տուն է այրվել

15:04 13.03.2022

Մարտի 13-ին` ժամը 08:38-ին, Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Պտղավան գյուղում այրվում է մեկ հարկանի բնակելի տուն։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Պտղավան գյուղի 1-ին փողոցի 9-րդ շենքի տներից մեկում (մոտ 100 քմ): Հրդեհը մեկուսացվել է […]

̰ ̰
Ադրբեջանի ՊՆ-ի այդ ապատեղեկատվությունը հրադադարի ռեժիմի սեփական խախտումները կոծկելու հերթական  փորձն է․ ԱՀ ՊՆ

14:40 13.03.2022

Մարտի 13-ին Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե ՊԲ ստորաբաժանումները մարտի 12֊ի լույս 13֊ի գիշերը գնդակոծության են ենթարկել Արցախի Հանրապետության Մարտունու և Մարտակերտի շրջանների ուղղությամբ տեղակայված ադրբեջանական դիրքերը, իրականությանը չի համապատասխանում: ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ այդ ապատեղեկատվությունը հրադադարի ռեժիմի սեփական խախտումները կոծկելու հերթական փորձն է։

̰
Նուբարաշենը մինչև տարեվերջ նոր դպրոց կունենա

14:28 13.03.2022

Նուբարաշենը մինչև տարեվերջ նոր դպրոց կունենա. մոտ մեկդարյա պատմություն ունեցող կրթօջախի նախկին շենքը տարիների ընթացքում մաշվել էր, դարձել՝ չորրորդ կարգի վթարային: «Շինարարությանն արվում է Դպրոցների սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրով: Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամը ներդրել է մոտ 1.2 միլիարդ դրամ»,- ասվում է ՀՀ կառավարության տարածած հաղորդագրության մեջ: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Իտալիայում ուկրաինացիների տեղափոխող ավտոբուս է շրջվել

14:15 13.03.2022

Այսօր՝ մարտի 13-ին, Իտալիայի հյուսիսում գտնվող Ֆորլի քաղաքի մոտակայքում գտնվող A14 ավտոմայրուղու վրա 20-ից ավելի Ուկրաինայի քաղաքացիների տեղափոխող ավտոբուսը դուրս է եկել ճանապարհից և շրջվել, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Հեռուստաալիքի տվյալներով՝ վթարի հետևանքով մեկ կին է մահացել, մնացած ուղևորները լուրջ վնասվածքներ չեն ստացել։ Ոստիկանությունը պարզում է դեպքի բոլոր հանգամանքները։ 🔴 #Bus #Ucraina, #vigilidelfuoco impegnati con […]

̰
Ուկրաինայում գազի պաշարները կազմում են 9,5 միլիարդ խորանարդ մետր.Ուկրաինայի վարչապետ Շմիգալ

14:00 13.03.2022

Ուկրաինայում գազի պաշարները կազմում են մոտ 9,5 միլիարդ խորանարդ մետր, արդյունահանումը շարունակվում է բոլոր օբյեկտներում, բացառությամբ պատերազմական գոտում տեղակայվածների, ասել է Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալը։ «Գազի պաշարներն այժմ գտնվում են մոտ 9,5 միլիարդ խորանարդ մետրի մակարդակում։ Շարունակվում է գազի ներկրումը Հունգարիայից, Սլովակիայից և Լեհաստանից։ «Укргаздобыча»-ն շարունակում է գազ արտադրել բոլոր օբյեկտներում, բացառությամբ նրանց, որոնք գտնվում […]

̰
Գորայք-Զանգեր ճանապարհահատվածը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար

13:50 13.03.2022

Մարտի 13-ին՝ ժամը 13։45-ի դրությամբ, սաստիկ բքի և ցածր տեսանելիության պատճառով Գորայք-Զանգեր ճանապարհահատվածը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար, իսկ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։ Այս մասին տեղեկացնում են «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ից։

̰
Ասանժի հարսնացուն հայտնել է WikiLeaks-ի հիմնադրի հետ հարսանիքի ամսաթիվը

13:32 13.03.2022

Ասանժի հարսնաց Ստելլա Մորիսը և նրա երկու երեխաների մայրը «Թվիթերում» գրել է, որ իր հարսանիքը WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժի հետ, ով գտնվում է բրիտանական Բելմարշ բանտում, տեղի կունենա մարտի 23-ին: Մորիսը նոյեմբերի վերջին հայտարարեց, որ ինքը և Ասանժը պաշտոնապես ամուսնության հայց են ներկայացրել։ Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի պետական ​​բանտային ծառայության մամուլի ծառայությունը ՌԻԱ Նովոստիին հաստատել […]

̰
Վահագն Խաչատուրյանը ստանձնեց ՀՀ 5-րդ նախագահի պաշտոնը

13:17 13.03.2022

Ազգային ժողովի հատուկ նիստում Վահագն Խաչատուրյանը ստանձնեց Հայաստանի Հանրապետության 5-րդ նախագահի պաշտոնը: Նիստն անցկացվել է Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Վահագն Խաչատուրյանը, ձեռքը դնելով Վեհամոր Ավետարանի և ՀՀ Սահմանադրության վրա, երդվեց . «Ստանձնելով Հանրապետության նախագահի պաշտոնը՝ երդվում եմ. հավատարիմ լինել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, իմ լիազորություններն իրականացնելիս լինել անաչառ, առաջնորդվել միայն համապետական և համազգային շահերով և […]

̰
Ինչ իրավիճակ է Հայաստանի ճանապարհներին

13:02 13.03.2022

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց, Քարի լիճ տանող և Ապարան քաղաքից (М3) դեպի Նիգավան գյուղ տանող ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքը և Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Դժվարանցանելի են Լոռու մարզի Վանաձոր-Ալավերդի, Վանաձոր-Ստեփանավան […]

̰
Վթար «Ղոչի աղբյուր» կոչվող հատվածում․ ավտոմեքենայում հայտնաբերել են մոխրացած դի

12:50 13.03.2022

Մարտի 13-ին` ժամը 08:55-ին, Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ «Ղոչի աղբյուր» կոչվող հատվածում տեղի է ունեցել ՃՏՊ. այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ բախվել են «Opel Vectra» (վարորդ՝ Ա. Ա., ծնված 1987թ.) և «DAF» […]

̰
̰
ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենը մտադիր է այցելել Կիև

12:24 13.03.2022

Ուկրաինայի ազգային միջուկային էներգիա արտադրող «NAEK Energoatom» պետական ​​ձեռնարկության ղեկավար Պետր Կոտինը հայտարարել է, որ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Մարիանո Գրոսսին մտադիր է ժամանել Կիև, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ Նշվում է, որ այցի ժամկետը դեռ որոշված ​​չէ։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ ՌԴ Քննչական կոմիտեի ղեկավար Ալեքսանդր Բաստրիկինը հանձնարարել է հետաքննել Չեռնոբիլի […]

̰
Գյումրու տներից մեկում հրդեհ է բռնկվել

12:10 13.03.2022

Մարտի 13-ին՝ ժամը 11:11-ին, Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գյումրի քաղաքի Մազմանյան փողոցի երկհարկանի տներից մեկում: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Ըստ նախնական տվյալների՝ այրվում է տան 1-ին հարկը (մոտ 35 քմ): Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:37-ին:

̰
Կորոնավիրուսային իրավիճակն Արցախում

12:00 13.03.2022

ԱՀ առողջապահության նախարարությունը ներկայացրել է կորոնավիրուսային հիվանդության իրավիճակն Արցախում մարտի 13-ի ժամը 11:00-ի դրությամբ․ Թեստավորում 45 Հաստատված դեպք 4 Ստացիոնար բուժվողներ 20։ Այսպիսով, 2022 թվականին կատարվել է 10165 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 3064 դեպք: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 40 դեպք է արձանագրվել: Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է հետևել ցուցումներին՝ նոր […]

̰
Լարսը փակ է․ ռուսական կողմում կա մոտ 274 բեռնատար

11:53 13.03.2022

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար (ձնահյուսի վտանգի պատճառով): Ռուսական կողմում կա մոտ 274 բեռնատար ավտոմեքենա։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

̰
Մուղնու եկեղեցու մոտակայքում քաղաքացին ընկել է ձորը

11:44 13.03.2022

Մարտի 13-ին, ժամը 00:01-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Մուղնու եկեղեցու մոտակայքում քաղաքացին ընկել է ձորը․ դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները, շտապօգնության աշխատակիցների հետ միասին, Մ․ Թ․-ին (ծնված 1984 թ․) պատգարակով […]

̰
Էրբիլին հարվածած հրթիռները արձակվել են Իրանի տարածքից․AP

11:30 13.03.2022

Իրաքի հյուսիսում գտնվող Էրբիլ քաղաքը հրթիռակոծվել է Իրանի տարածքից։ Այս մասին հայտնել է Associated Press գործակալությունը։ Աղբյուրի փոխանցմամբ՝ այս տեղեկությունը հաստատել են իրաքցի և ամերիկացի պաշտոնյաները։ Նրանք ավելի մանրամասն տեղեկություններ չեն տրամադրել Իրաքի Քուրդիստանի մայրաքաղաքի հրթիռակոծման վայրից։ Իրաքյան աղբյուրի խոսքով՝ հրթիռակոծման նպատակը Էրբիլում ամերիկյան հյուպատոսությունն էր, սակայն հրթիռներից ոչ մեկը, որը պայթել է ԱՄՆ դիվանագիտական […]

̰
Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 51 նոր դեպք․ 2 մարդ մահացել է

11:12 13.03.2022

ՀՀ առողջապահության նախարարությունը ներկայացրել է կորոնավիրուսային իրավիճակը մարտի 13-ի ժամը 11:00-ի դրությամբ. ✓51 նոր դեպք ✓2022 թեստավորում ✓181 առողջացած ✓2 մահվան դեպք: Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 422 004 դեպք, որոնցից 408 396-ը՝ առողջացած: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 8572 դեպք է արձանագրվել: Ընդհանուր կատարվել է 2 935 042 թեստավորում:

̰
Պտղավան գյուղում այրվում է մեկ հարկանի բնակելի տուն

11:02 13.03.2022

Մարտի 13-ին` ժամը 08:38-ին, Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Պտղավան գյուղում այրվում է մեկ հարկանի բնակելի տուն։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Ըստ նախնական տվյալների՝ այրվում է տունը (մոտ 100 քմ):

̰
Իրաքում ամերիկյան հյուպատոսության մոտ մի քանի հրթիռ է ընկել

10:44 13.03.2022

Իրաքի հյուսիսում գտնվող Էրբիլ քաղաքում` ԱՄՆ գլխավոր հյուպատոսության շենքի մոտակայքում, մի քանի հրթիռ է ընկել։ Այս մասին հայտնել է Իրաքի ազգային լրատվական գործակալությունը։ Աղբյուրի տվյալներով՝ քաղաքում առնվազն երեք պայթյուն է որոտացել, հնչում են տագնապի ազդանշանները: Բացի այդ, աշխատանքը դադարեցրել է Իրաքի Քրդական ինքնավար շրջանի մայրաքաղաքի միջազգային օդանավակայանը, տարածաշրջանում դադարեցվել է քաղաքացիական ավիահաղորդակցությունը: Էրբիլի նահանգապետ Օմեդ […]

̰
Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Հռոմի Պապ Ֆրանցիսկոսին

10:30 13.03.2022

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հռոմի Պապ Ֆրանցիսկոսին՝ Հռոմի քահանայապետ ընտրվելու տարեդարձի առթիվ: Ուղերձում նշված է. «Ձերդ Սրբություն, Հայ ժողովրդի և անձամբ իմ ջերմագին շնորհավորանքներն եմ հղում Ձեզ՝ Հռոմի քահանայապետ ընտրվելու տարեդարձի կապակցությամբ։ Խորապես շնորհակալ ենք աշխարհում խաղաղությանը և արդարությանը միտված՝ Ձերդ Սրբության աղոթքների, ուղերձների և մեր միջպետական կապերի շարունակական ամրապնդման հարցում աջակցության […]

̰ ̰
BACK_TO_TOP