Բոլոր լուրերը – Page 4497 – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
25 05 2025
  • $
    383.77
  • RUBLE
    4.80
  • 435.58
WEATHER
+27.09 oC

Բոլոր լուրերը

Վահան Քերոբյանը աշխատանքային այցով Դոհայում է

22:21 09.03.2022

Նախարար Վահան Քերոբյանը երկօրյա աշխատանքային այցով գտնվում է Կատարի մայրաքաղաք Դոհայում։ Այցի շրջանակում նախարարը հանդիպել է Կատարի առևտրաարդյունաբերական պալատի նախագահ շեյխ Խալիֆա բին Ջասեմ բին Մուհամմադ Ալ Թանիի հետ։ Հանդիպմանը քննարկվել են պարենային անվտանգությանն առնչվող խնդիրները և Կատարից պարարտանյութերի մատակարարման հնարավորությունները։ «Կատարի գործարար շրջանակները մեծ հետաքրքրվածություն ունեն Հայաստանի գյուղմթերքի վերամշակման, մասնավորապես չրագործության նկատմամբ, ինչպես նաև […]

̰
Adidas-ը դադարեցրել է կայքի և հավելվածի աշխատանքը Ռուսաստանում

22:15 09.03.2022

Adidas AG սպորտային հագուստի և աքսեսուարների արտադրողը դադարեցնում է կայքի և հավելվածի աշխատանքը, խանութները կփակվեն մարտի 14-ին, համապատասխան հաղորդագրությունը հրապարակվել է Adidas-ի ռուսական ծառայության կայքում: «Մենք կասեցնում ենք կայքի և հավելվածի աշխատանքը մարտի 9-ից (Մոսկվայի ժամանակով 18:00-ից) մինչև հետագա ծանուցում։ Մանրածախ խանութները կբացվեն մինչև մարտի 13-ը ներառյալ: Դուք կարող եք ապրանքը դիտել կայքում և հավելվածում, […]

̰
Դեսպան Ներսեսյանն իր հավատարմագրերն է հանձնել Եղիսաբեթ Երկրորդին

22:12 09.03.2022

Բուքինգհեմյան պալատում, Միացյալ Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վարուժան Ներսեսյանն իր հավատարմագրերն է հանձնել Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության թագուհի, Նորին Մեծություն, Եղիսաբեթ Երկրորդին: Հանդիպմանը դեսպանը շնորհավորել է թագուհուն գահակալման «պլատինե» հոբելյանի կապակցությամբ՝ մաղթելով քաջառողջություն և հաջողություններ: «Դեսպանն ընդգծեց իր հանձնառությունը հայ-բրիտանական հարաբերությունների հետագա զարգացմանն ու ընդլայնմանը: Հավատարմագրերի հանձնման արարողությանը հաջորդեց […]

̰
̰
Շանթ Խաչատրյանը տուշեով հաղթեց և 3-րդ մեդալը բերեց ՀՀ հավաքականին. ըմբշամարտի Մ 23 ԵԱ

22:06 09.03.2022

Պլովդիվում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Մ23 ԵԱ-ում 72 կգ քաշային Շանթ Խաչատրյանը բրոնզե մեդալի համար պայքարում տուշեով հաղթեց հունգարացի մրցակցին և 3-րդ մեդալը բերեց ՀՀ հավաքականին: Այսօր ավելի վաղ բրոնզե մեդալներ էին նվաճել Տիգրան Մինասյանն ու Սահակ Հովհաննիսյանը:

̰
Հորիզոն 22.00

22:00 09.03.2022

̰
SHANTNEWS

21:55 09.03.2022

̰ ̰
Victoria’s Secret-ը դադարեցրել է Ռուսաստանում խանութների աշխատանքը

21:36 09.03.2022

Victoria’s Secret ներքնազգեստի բրենդը դադարեցրել է Ռուսաստանում ինտերնետ-խանութի և մանրածախ առևտրի կետերի աշխատանքը, հայտնել է ընկերությունը: «2022 թվականի մարտի 9-ի 15.30-ից մենք ժամանակավորապես դադարեցնում ենք ինտերնետ-խանութի աշխատանքը, իսկ Victoria’s Secret- ի բոլոր մանրածախ խանութների աշխատանքը՝ 22.00-ից»,- ասված է հաղորդագրության մեջ: Ընկերությունը հստակեցրել է, որ մինչև մարտի 9-ը ներառյալ ձևակերպված պատվերները կառաքվեն:

̰
Ելիսեյան պալատում Փաշինյանն ու Մակրոնը քննարկել են ԼՂ-ի շուրջ իրավիճակը

21:28 09.03.2022

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ելիսեյան պալատում հանդիպում է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: Այս մասին տեղեկացրին կառավարության մամուլի ծառայությունից։ Առանձազրույցի ընթացքում զրուցակիցները կարևորել են Փարիզում «Հավակնություններ՝ Հայաստան-Ֆրանսիա» համաժողովի անցկացումը և համոզմունք հայտնել, որ այն նոր ազդակ կհաղորդի տնտեսության, ենթակառուցվածքների, զբոսաշրջության, առողջապահության, կրթության, գիտության և մշակույթի ոլորտներում երկկողմ համագործակցության զարգացմանն ու ընդլայնմանը: Կողմերն ընդգծել են, որ […]

̰
Եվրո-2028-ին հնարավոր է մասնակցի 32 հավաքական

21:22 09.03.2022

ՈՒԵՖԱ-ն ցանկանում է 2028 թվականից Եվրոյի մասնակիցների թիվը հասցնել 32-ի։ 2028 թվականի մրցաշարը, ամենայն հավանականությամբ, կկայանա Մեծ Բրիտանիայում և Իռլանդիայում: Եվրոպայի առաջնության մասնակիցների թիվը նախկինում 16-ից հասցվել է 24-ի՝ սկսած 2016 թվականից։ ՈւԵՖԱ-ն այժմ ցանկանում է, որ 55 թիմերից 32-ը խաղան եզրափակիչ փուլում: Անգլիայի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստների ասոցիացիայի (PFA) նախագահ Մաետա Մոլանգոն դեմ է արտահայտվել այս […]

̰ ̰
Հայաստանի մի շարք համայնքներում ձյուն է տեղում

21:05 09.03.2022

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Սյունիքի մարզի «Մեղրու սար» կոչվող հատվածում, Գորայք-«Զանգեր» ճանապարհահատվածում, Քաջարան, Գորիս քաղաքներում, Լոռու մարզում, Գեղարքունիքի մարզի Սևան, Տավուշի մարզի […]

̰
Տիգրան Մինասյանը և Սահակ Հովհաննիսյանը` բրոնզե մեդալակիր. Ըմբշամարտի Մ 23 ԵԱ

20:54 09.03.2022

Պլովդիվում ընթացող ըմբշամարտի Մ23 ԵԱ-ում այսօր մրցապայքարը շարունակում են հունահռոմեական ոճի ըմբիշները: Մի քանի քաշային կարգերում արդեն հաղթողներն ու մրցանակակիրները հայտնի են, նրանց թվում նաև 2 հայ ըմբիշ կա: 60 կգ քաշային Տիգրան Մինասյանը և 67 կգ քաշային Սահակ Հովհաննիսյանը հաղթանակներ են տարել բրոնզե մեդալների համար պայքարում:  Ավելի ուշ բրոնզե մեդալի համար կպայքարի նաև 72 […]

̰
Պուտինը Գերմանիայի կանցլերի հետ քննակել է իրավիճակն Ուկրաինայում

20:45 09.03.2022

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։ «Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել Ուկրաինայի և Դոնբասի հանրապետություններում իրավիճակի հումանիտար ասպեկտներին»,- ասվում է  հաղորդագրության մեջ: Նրանք նաև քննարկել են խնդրի  լուծմանն ուղղված քաղաքական և դիվանագիտական ​​ջանքերի տարբերակները, այդ թվում՝ Կիևի հետ բանակցությունների երրորդ փուլի արդյունքները։ Ռուսաստանի նախագահը Շոլցին […]

̰
Էկոնոմիկայի նախարարությունում կայացել է պարենային անվտանգության թեմայով ընդգրկուն աշխատաժողով

20:37 09.03.2022

Մարտի 9-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում տեղի է ունեցել «Պարենային անվտանգության համակարգի զարգացման ռազմավարության և 2022-2026 թվականների գործողությունների ծրագրի մշակման աշխատանքներ» թեմայով աշխատաժողով։ Աշխատաժողովը համակարգել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը։ Միջոցառմանը մասնակցել են ՀՀ շահագրգիռ գերատեսչությունների փոխնախարարներ և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ, Պարենի համաշխարհային ծրագրի հայաստանյան գրասենյակի փոխտնօրեն Նաննա Սկաուն, Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտոր […]

̰
Լևանդովսկին գլխավորել է ՉԼ ընթացիկ խաղարկության ռմբարկուների ցանկը

20:33 09.03.2022

Մյունխենի «Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին գլխավորել է Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկության ռմբարկուների ցանկը: Լեհ ֆուտբոլիստը հեթ-տրիկի հեղինակ է դարձել ավստրիական «ՌԲ Զալցբուրգի» դեմ խաղում, որում «Բավարիան» 7-1 հաշվով հաղթանակ է տարել: Լևանդովսկին ընթացիկ առաջնությունում 12 գոլի հեղինակ է դարձել 8 խաղում: Նա ռմբարկուների ցանկում գերազանցել է «Այաքսի» հարձակվող Սեբաստյան Ալերին (11 գոլ): Երրորդ տեղում «Լիվերպուլի» […]

̰
Մեղրիի լեռնանցքում մառախուղ է, տեսանելիությունը՝ 20 մետր

20:24 09.03.2022

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ մարտի 9-ին՝ ժամը 20։00-ի դրությամբ, սաստիկ բքի պաճառով Վարդենյաց լեռնանցքը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Մաստարա-Լանջիկ ավտոճանապարհը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Թալինի, Անիի, Արթիկի, Ախուրյանի, Աշոցքի, Աշտարակի, Ապարանի, Արագածի, Սպիտակի, Վանաձորի, Ստեփանավանի, Տաշիրի, Աբովյանի (Չարենցավանի հատված), Հրազդանի, Սևանի, Դիլիջանի, Գավառի, Ճամբարակի, Մարտունիի, Արարատի, Եղեգնաձորի, Սիսիանի, […]

̰
Արարատ Միրզոյանը մասնակցել է «Ֆրանսիա-Հայաստան համագործակցության հեռանկարներ» համաժողովի բացման արարողությանը

20:20 09.03.2022

Մարտի 9-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակության կազմում Փարիզում գտնվող ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Ֆրանսիայի ԱԳ լիազոր նախարար Ժան-Բատիստ Լըմուանի համանախագահությամբ անցկացվել է Հայաստանի և Ֆրանսիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին նվիրված «Ֆրանսիա-Հայաստան համագործակցության հեռանկարներ» համաժողովի բացման արարողությանը: Համաժողովի մեկնարկին իր ելույթում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը անդրադարձել է հայ-ֆրանսիական առանձնաշնորհյալ հարաբերությունների զարգացման […]

̰
Deltacron շտամը գրանցվել է եվրոպական մի քանի երկրներում. ԱՀԿ

20:15 09.03.2022

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը տեղյակ է Deltacron շտամի առաջացման մասին, այն գրանցվել է եվրոպական մի շարք երկրներում, սակայն վարակի մակարդակը ցածր է, ճեպազրույցում ասել է ԱՀԿ հիվանդությունների տեխնիկական խմբի ղեկավար Մարիա Վան Կերխովը։ ‎ «Այն հայտնաբերվել է Ֆրանսիայում, Նիդեռլանդներում, Դանիայում: Բայց այս շտամով վարակվածության շատ ցածր մակարդակ է հայտնաբերվել»,- ասել է նա: ԱՀԿ շտապ հիվանդությունների բաժնի […]

̰
SHANTNEWS

20:00 09.03.2022

̰
Հորիզոն 20.00

20:00 09.03.2022

̰
ՖԻՖԱ-ն պաշտոնական որոշում է կայացրել Ռուսաստան-Լեհաստան խաղի վերաբերյալ

19:59 09.03.2022

Լեհաստանի հավաքականն ավտոմատ կերպով դուրս եկավ աշխարհի 2022 թվականի առաջնության անցումային ընտրական փուլի եզրափակիչ։ Լեհաստանի հավաքականն անցումային խաղ պետք է անցկացներ Ռուսաստանի հավաքականի հետ, սակայն փետրվարի 28-ին ՖԻՖԱ-ն և ՈՒԵՖԱ-ն ռուսական թիմերին և հավաքականներին զրկեցին եվրոպական մրցաշարերին մասնակցելու իրավունքից։ Այսօր ՖԻՖԱ-ն պաշտոնապես հայտարարեց, որ Լեհաստանը դուրս է եկել B խմբի եզրափակիչ, որտեղ մարտի 29-ին կխաղա […]

̰
Հրետանային ստորաբաժանումներից մեկում անցկացվել են գործնական պարապմունքներ

19:55 09.03.2022

N զորամիավորման հրետանային ստորաբաժանումներից մեկի զինծառայողների հետ մարտի 9-ին անցկացվել են գործնական պարապմունքներ։ Պարապմունքների անցկացման նպատակն էր զինծառայողների մարտական պատրաստության ամրապնդումը և մասնագիտական գիտելիքների կատարելագործումը։

̰
Պուտինը հանձնարարել է գտնել ու պատժել Ուկրաինա ժամկետային զինծառայողներ ուղարկելու մեղավորներին

19:53 09.03.2022

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը զեկուցագիր է ստացել իր հանձնարարականների կատարման վերաբերյալ՝ կտրականապես բացառելու ժամկետային զինծառայողների ներգրավումը Ուկրաինայի տարածքում առաջադրանքների կատարման համար: Նյութեր են ուղարկվել գլխավոր զինվորական դատախազություն՝ գործողություններին իրավական գնահատական ​​տալու և այս հանձնարարականը չկատարելու համար պատասխանատու պաշտոնյաներին պատժելու համար, լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Հատուկ ռազմական գործողության մեկնարկից առաջ Ռուսաստանի […]

̰
Պարգևատրվել են խաղաղապահ առաքելությանն ընդգրկված կին զինծառայողները

19:48 09.03.2022

Լիբանանում ՄԱԿ-ի հովանու ներքո խաղաղապահ առաքելություն իրականացնող զորախմբի տեղակայման վայրում Կանանց միջազգային տոնի կապակցությամբ անցկացվել է հանդիսավոր միջոցառում։ Միջոցառման շրջանակում բարեխիղճ ծառայության համար բարձր գնահատականի են արժանացել և հրամանատարության կողմից պարգևատրվել են նաև խաղաղապահ առաքելությանն ընդգրկված հայկական զորախմբի կին զինծառայողները։

̰
Կիևը դիմել է Գերմանիայի կանցլերին Պուտինի և Զելենսկու հետ հանդիպում կազմակերպելու համար

19:44 09.03.2022

Կիևը դիմել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցին՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Վոլոդիմիր Զելենսկու հանդիպման կազմակերպման համար, գերմանական Tagesschau հեռուստահաղորդման ժամանակ հայտնել է Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի տեղակալ Իգոր Ժովկվան։ «Միակ լուրջ բանակցությունները, որ կարող են վարվել ռուսների հետ, հնարավոր կլինի նախագահների մակարդակով: Իմ նախագահը պատրաստ է դրան: Միջազգային գործընկերները պետք է օգնեն մեզ նման […]

̰
Ձյուն, մերկասառույց և փակ ավտոճանապարհներ Հայաստանի տարածքում

19:36 09.03.2022

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Սյունիքի մարզի «Մեղրու սար» կոչվող հատվածում, Գորայք-«Զանգեր» ճանապարհահատվածում, Քաջարան, Գորիս քաղաքներում, Լոռու մարզում, Տավուշի մարզի Դիլիջան, Վայոց ձորի մարզի Ջերմուկ, Կոտայքի […]

̰
Գերմանիան Ուկրաինային չի մատակարարի ռազմական ինքնաթիռներ. Շոլց

19:31 09.03.2022

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հայտարարել է, որ իր երկիրը հաստատ ռազմական ինքնաթիռներ չի ուղարկի Ուկրաինա։ Այս մասին հայտնում է Reuters-ը։ «Մենք տրամադրել ենք բոլոր տեսակի պաշտպանական նյութերը և ուղարկել ենք այն զենքերը, որոնց մասին պատմել ենք ձեզ, բայց ճիշտ է նաև, որ մենք պետք է շատ ուշադիր լինենք, թե կոնկրետ ինչ ենք անում, և, իհարկե, […]

̰
Վրաստանն ունի սննդամթերքի և առաջին անհրաժեշտության ապրանքների բավարար պաշար. գյուղատնտեսության նախարար

19:25 09.03.2022

Բնապահպանության և գյուղատնտեսության նախարար Օթար Շամուգիան հանդիպել է Վրաստան սննդամթերք և սպառողական ապրանքներ ներկրող խոշոր առևտրային ցանցերի և ընկերությունների ներկայացուցիչների հետ։ Հայտնում է 1tv.ge-ն։ Բնապահպանության և գյուղատնտեսության նախարարության հաղորդագրության համաձայն, հանդիպմանը նշվել է, որ կարևոր է, որ ընկերությունները պահպանեն սոցիալական պատասխանատվությունը` միաժամանակ պահպանելով ապրանքների կայուն մատակարարումը սպառողական շուկայում, որպեսզի չառաջացնեն անհիմն թանկացումներ: «Ստեղծված իրավիճակում կարեւոր […]

̰
BACK_TO_TOP