11:57 10.03.2022
Մարտի 9-ին, ժամը 00.50-ին, բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ «որովայնի առաջային պատի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 23-ամյա երիտասարդ: Ըստ բժշկի տեղեկանքի՝ նա ի վիճակի չէ բացատրություն տալու: Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Մալաթիայի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ ռեստորանում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ երիտասարդին դանակահարել է 16-ամյա մի […]
11:50 10.03.2022
Մարտի 10-ի ժամը 11:00-ի դրությամբ՝ Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 8 դեպք, կատարվել է 65 թեստավորում։ Ստացիոնար բուժում է ստանում 26 քաղաքացի, հայտնում է ԱՀ առողջապահության նախարարությունը։ Այսպիսով, 2022 թվականին կատարվել է 10012 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 3050 դեպք: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 39 դեպք է արձանագրվել: Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը կրկին հորդորում […]
11:42 10.03.2022
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մարտի 9-ից 10-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 43 դեպք, որից 3-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 9, խարդախության՝ 8, թմրամիջոցի հայտնաբերման՝ 5, մարմնական վնասվածք պատճառելու և ծանր վիրավորանքի՝ 4-ական, անձի առևանգման, բնակարանային գողության, յուրացնելու կամ վատնելու, ավտոմեքենա փախցնելու, զենք-զինամթերքի առգրավման, համակարգչային հանցագործության, ապօրինի ծառահատման, ընտանեկան բռնության, […]
11:35 10.03.2022
Մարտի 6-ի առավոտյան ավազակություն էր եղել Ծիծեռնակաբերդի խճուղու առևտրի կենտրոնում։ Երկու տղամարդ մտել էին առևտրի կենտրոնի հագուստի խանութ-սրահներից մեկի գանձապահի սենյակ ու զենքի սպառնալիքով հափշտակել մոտ 2 միլիոն 500 հազար դրամ։ Դեպքի առթիվ հարուցվեց քրեական գործ, որի շրջանակներում ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Մալաթիայի բաժնի քրեական հետախույզները ձեռնարկեցին համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումներ։ Շուրջօրյա հետևողական ու համագործակցված […]
11:27 10.03.2022
Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան չորեքշաբթի՝ մարտի 9-ին, հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի և Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լը Դրիանի հետ։ Այս մասին Twitter-ում գրել է Ուկրաինայի ԱԳՆ ղեկավարը։ ««Ես խոսեցի Էնթոնի Բլինկենի հետ Ուկրաինայի պաշտպանունակության ամրապնդման հետագա քայլերի մասին: Ես շնորհակալ եմ Միացյալ Նահանգներին Ռուսաստանի դեմ կոշտ պատժամիջոցների նոր փաթեթի […]
11:21 10.03.2022
ՀՀ ՄԻՊ Քրիստիննե Գրիգորյանը հայտնում է, որ կապի մեջ է Արցախի մարդու իրավունքների պաշտպանի և գլխավոր դատախազի հետ։ Տեղեկացնում է, որ երեկ օրվա ընթացքում ինտենսիվ կրակոցներ են եղել Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղի, Մարտունու շրջանի Կարմիր Շուկա և Խնուշինակ գյուղերի ուղղությամբ։ Խրամորթի ուղղությամբ օրվա ընթացքում կրակոցներն ուղեկցվել են բնակչության նկատմամբ հոգեբանական ճնշում գործադրելու հանցավոր գործողություններով. բնակչությանը՝ […]
11:16 10.03.2022
ԱՀ դատախազությունից հայտնում են, որ այսօր առավոտյան ադրբեջանական կողմը շարունակել է լարվածության պահպանումը Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Խրամորթի հատվածում, կիրառել է ականանետ, որի հետևանքով համայնքի տարածքում վիրավորում է ստացել նույն համայնքի բնակիչ, 1971թ. ծնված Սուրեն Բաղրյանը: Դեպքի հետ կապված իրավապահ մարմինների կողմից կատարվում են անհրաժեշտ քրեադատավարական միջոցառումներ:
11:09 10.03.2022
Արցախի Հանրապետության Սահմանադրության 114-րդ հոդվածին և «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 37-րդ հոդվածին համապատասխան՝ 2022 թվականի մարտի 10-ին` ժամը 19:00-ին , Արցախի Հանրապետության Ազգային ժողովը արտահերթ նիստ կհրավիրի՝ կապված ստեղծված իրավիճակի հետ։
11:07 10.03.2022
ՀՀ առողջապահության նախարարությունը ներկայացրել է կորոնավիրուսային իրավիճակը մարտի 10-ի ժամը 11:00-ի դրությամբ. ✓122 նոր դեպք ✓2769 թեստավորում ✓235 առողջացած ✓3 մահվան դեպք: Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 421 714 դեպք, որոնցից 407 583-ը՝ առողջացած: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 8563 դեպք է արձանագրվել: Ընդհանուր կատարվել է 2 927 322 թեստավորում:
11:04 10.03.2022
Այսօր, ժամը 10:35-ին ՆԳՆ ոստիկանության Ասկերանի շրջանային բաժնից հաղորդել են, որ Խրամորթ գյուղի բնակիչ 1971թ. ծնված Սուրեն Բաղդասարյանն իրենց տան բակում գյուղատնտեսական աշխատանքներ կատարելու ժամանակ, հակառակորդի կողմից ականանետի արձակված կրակոցից՝ մեջքի շրջանում վիրավորում է ստացել: Ականը պայթել է տան բակում: Վերջինս շտապ տեղափոխվել է բուժհաստատություն: Նրա կյանքին վտանգ չի սպառնում:
10:50 10.03.2022
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը կողմ է քվեարկել Ռուսաստանից նավթի և էներգառեսուրսների ներկրումն արգելելու օրինագծին, ասվում է հինգշաբթի քվեարկության արդյունքներով տարածված հայտարարության մեջ։ Օրինագծին կողմ է քվեարկել Ներկայացուցիչների պալատի 414 անդամ, դեմ՝ 17-ը։ Բացի նավթի և էներգակիրների ներկրման արգելքից, օրինագիծը կոչ է անում Առևտրի համաշխարհային կազմակերպությունում ԱՄՆ ներկայացուցչին նախաձեռնել այդ կազմակերպությանը Ռուսաստանի անդամակցությունը կասեցնելու հարցը։
10:36 10.03.2022
Ասկերանի շրջանի Խրամորթ համայնքում անցած գիշեր իրավիճակը լարված է եղել։ Թշնամին ականանետերից և հրաձգային տարբեր տեսակի զենքերից պարբերաբար գնդակոծել է գյուղի հարակից դաշտերը: Այս մասին «Արցախպրես»-ի հետ զրույցում ասել է Ասկերանի շրջվարչակազմի ղեկավար Համլետ Ապրեսյանը: «Այս պահի դրությամբ իրավիճակը կայուն է, կրակոցներ չկան»,- ընդգծել է զրուցակիցը: Անդրադառնալով տելեգրամյան որոշ ալիքների կողմից տարածված տեղեկատվությանը, որ թշնամին […]
10:32 10.03.2022
Սույն թվականի մարտի 7-ի լույս 8-ի գիշերը Հայաստանի Հանրապետությունից Արցախ մտնող գազատար խողովակաշարի վնասման հետևանքով Արցախի Հանրապետությունում դադարեցվել է գազամատակարարումը։ Այս մասին հայտնում է Արցախի Անվտանգության խորհուրդը։ Գազատարի վնասված հատվածը գտնվում է ադրբեջանական զինված ուժերի վերահսկողության տակ։ «Արցախգազ» ՓԲԸ մասնագետների կողմից վերանորոգման աշխատանքներ իրականացնելու համար ադրբեջանական կողմի հետ տարվում են բանակցություններ, որոնց ներգրավված են Արցախում տեղակայված […]
10:27 10.03.2022
Ս.թ. մարտի 9-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպական ու եվրասիական հարցերով գլխավոր փոխտեղակալ Դերեք Հոգընի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են վերջին շրջանի սահմանային միջադեպերը: Այս մասին տեղեկացնում է ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջը։
10:20 10.03.2022
ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ մարտի 9֊ին օրվա ընթացքում, այնուհետև ողջ գիշեր Ադրբեջանի զինված ուժերը, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակների, ինչպես նաև ականանետերի կիրառմամբ, պարբերաբար խախտել է հրադադարը։ Մասնավորապես՝ մարտի 9-ին, ժամը 14։00֊14։30 ի սահմաններում ԱՀ Մարտունու շրջանի Խնուշինակ գյուղի հարակից տարածքի ուղղությամբ արձակվել է 60 մմ տրամաչափի ականանետի 2 հատ ական, իսկ ժամը […]
10:14 10.03.2022
«ԱՄՆ-ը պատերազմներ է հրահրում՝ զենք վաճառելու և երկրների ռեսուրսներին տիրանալու նպատակով»,- հայտարարել է Բոլիվիայի նախկին նախագահ Էվո Մորալեսը RIA Novosti-ին տված հարցազրույցում: Մեկնաբանելով Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը՝ ընդգծել է, որ այս դեպքում էլ ԱՄՆ-ն առիթ է փնտրում՝ զավթելու այդ երկրի ռեսուրսները։ Բացի այդ, ըստ նրա, նպատակներից մեկը Վաշինգտոնի ռազմական ներկայությունն է Ռուսաստանի սահմանների մոտ։ Ավելի […]
10:07 10.03.2022
Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը հրաժարվում է աջակցել Լեհաստանի կողմից Կիևին կործանիչներ փոխանցելուն, հայտնում է RIA Novosti-ն: ԱՄՆ պաշտպանության նախարարի խոսքով՝ ԱՄՆ հետախուզությունը եկել է այն եզրակացության, որ կործանիչների տեղափոխումը Կիև կարող է մեծացնել ուկրաինական հակամարտության մեջ ՆԱՏՕ-ի ներքաշվելու հավանականությունը։ Օսթինի խոսքով՝ լեհական ՄիԳ-29-ին այլընտրանք կարող է լինել հակաօդային պաշտպանության համակարգերի տրամադրումը։ «Այլընտրանքային տարբերակներ են՝ աշխատել […]
09:52 10.03.2022
Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալը հայտնել է, որ Եվրախորհրդարանի նախագահ Ռոբերտա Մետսոլայի հետ քննարկել է Եվրամիությանը երկրի անդամակցության ընթացակարգը։ Այս մասին նա գրել է Twitter-ի իր միկրոբլոգում։ Շմիգալը հայտարարել է Եվրամիությանն Ուկրաինայի արագացված ինտեգրմանն աճող աջակցության մասին։ «Ավելի շատ երկրներ են սկսել աջակցել արագացված ընթացակարգով Ուկրաինայի ԵՄ ինտեգրմանը։ Հետագա քայլերը մենք համաձայնեցրել ենք Եվրախորհրդարանի նախագահ Ռոբերտա […]
09:44 10.03.2022
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ՝ խոստանալով շարունակել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների խստացումը։ Այս մասին փոխանցում է ՏԱՍՍ-ը: Վարչապետը խոստացել է էլ ավելի կոշտացնել պատժամիջոցները Ռուսաստանի Դաշնության դեմ՝ առավելագույն տնտեսական էֆեկտ ստեղծելու համար։ Նա նաև ուրվագծել է այն աշխատանքը, որը Մեծ Բրիտանիան անում է՝ Ուկրաինային ինքնապաշտպանվելու համար անհրաժեշտ սպառազինությամբ […]
09:35 10.03.2022
Արժույթի միջազգային հիմնադրամը որոշում է ընդունել Ուկրաինային 1․4 մլրդ դոլարի չափով հրատապ օգնություն տրամադրելու վերաբերյալ։ Այս մասին հայտնում է Ուկրաինային ազգային բանկի մամուլի ծառայությունը։ Նշվում է, որ միջոցները կուղղվեն պետական բյուջեի առաջնահերթ ծախսերի ֆինանսավորմանն ու Ուկրաինայի վճարային հաշվեկշռի աջակցմանը։ Հաջորդ շաբաթ Կիևը սպասում է ԵՄ-ից մակրոֆինանսական աջակցության առաջին տրանշին՝ 300 մլն եվրոյի չափով, իսկ մեկ […]
09:23 10.03.2022
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ մարտի 10-ին՝ ժամը 09։00-ի դրությամբ, սաստիկ բքի պատճառով Վարդենյաց լեռնանցքը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Մաստարա-Լանջիկ-Գյումրի ավտոճանապարհը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Իջևանի, Նոյեմբերյանի, Վայքի, Ստեփանավանի, Թումանյանի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։ Բաղրամյանի, Թալինի, Անիի, Արթիկի, Ախուրյանի, Աշոցքի, Աշտարակի, Ապարանի, Արագածի, Սպիտակի, Վանաձորի, Ստեփանավանի, Տաշիրի, Նաիրիի, […]
09:11 10.03.2022
ԱՄՆ ներկայացուցիչների պալատը կողմ է քվեարկել Ուկրաինային 13․6 մլրդ դոլարի ֆինանսական օգնություն հատկացնելուն։ Այս մասին հայտնում է CNN-ը։ Նշվում է, որ Ներկայացուցիչների պալատն ընդունել է պետական ֆինանսավորման մասին օրինագիծը՝ Ուկրաինային ֆինանսական օգնության հատկացմամբ։ Նշված գումարից մոտ 6․5 միլիարդը կուղղվի Պենտագոնին՝ Ուկրաինային ռազմական օգնությամբ ապահովելու նպատակով, մնացածը՝ այլ գերատեսչությունների, որոնք կապահովեն Ուկրաինայի համար մարդասիրական և տնտեսական […]
09:02 10.03.2022
Մարիուպոլի ծննդատանը և մանկական հիվանդանոցին հասցված ավիահարվածը սոսկալի է։ Պատերազմի համար ամենաբարձր գինը վճարում է խաղաղ բնակչությունը։ Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը։ «Այս անմիտ բռնությունը պետք է դադարեցվի։ Վե՛րջ տվեք արյունահեղությունը հենց հիմա»,-հավելել է նա։ Երեկ ծննդատան և մանկական հիվանդանոցի ռմբակոծման հետևանքով տուժել է 17 մարդ։ Տեղի ունեցածից հետո Ուկրաինայի նախագահ […]
08:51 10.03.2022
Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Պսակին պնդում է, որ Վաշինգտոնը որևէ տեղ չի զբաղվում քիմիական և կենսաբանական զենքի մշակմամբ։ Համապատասխան հայտարարությունը նա հրապարակել է իր թվիթերյան էջում։ «Մենք ի գիտություն ենք ընդունել Ռուսաստանի կեղծ հայտարարությունները՝ իբրև թե Ուկրաինայում գոյություն ունեցող կենսաբանական և քիմիական զենքի արտադրության ամերիկյան լաբորատորիաների մասին։ Մենք նաև տեսել ենք, թե ինչպես են […]
08:29 10.03.2022
Յուն Սոկ Յոլը հաղթել է մարտի 9-ին Հարավային Կորեայում անցկացված նախագահական ընտրություններում։ Ընդդիմադիր «Քաղաքացիական ուժ» կուսակցության թեկնածուն հավաքել է 48,56% ձայն։ Այս մասին հայտնում է TASS-ը՝ հղում անելով Կենտրոնական ընտրական հանձնաժողովին։ Յուն Սոկ Յոլի հիմնական մրցակից Լի Չժե Մյոնը իշխող դեմոկրական «Տոբուրո» կուսակցությունից ստացել է ընտրողների 47,83 %-ի աջակցությունը։ Մասնակցությունն ընտրություններին կազմել է 77,1 %, […]
08:26 10.03.2022
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
08:20 10.03.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Դժվարանցանելի են Շիրակի մարզի Աշոցքի և Ամասիա միջհամայնքային ավտոճանապարհները, իսկ Վայոց ձորի մարզի Սարավան-«Զանգեր» ճանապարհահատվածը ՝ […]
08:09 10.03.2022
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 10-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքում՝ 10:00-16:00 Փարպեցի փ. 12, 14, 16, 20 շենքեր, Պուշկինի փ. 52, 54 շենքեր, Մոսկովյան փ. 25 շենքի բնակիչ-բաժանորդներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Թաիրովի փ. 5-47 սեփական տներ, Նորագյուղ թաղ. 87-346 սեփական տներ, […]