Բոլոր լուրերը – Page 4537 – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+21.09 oC

Բոլոր լուրերը

Ցրտում է․ որոշ շրջաններում ձյուն է սպասվում

23:51 10.03.2022

Հանրապետության տարածքում մարտի 11-13-ը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 14-15-ն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, առանձին հատվածներում` ինտենսիվ։ Տեղումները լեռնային և նախալեռնային շրջաններում սպասվում են ձյան տեսքով։ Լեռնային առանձին շրջաններում սպասվում է բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Քամին՝ արևմտյան` 2-5 մ/վ, մարտի 10-13-ն առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը մարտի […]

̰
Հրշեջ-փրկարարները մարել են բռնկված հրդեհները

23:48 10.03.2022

Մարտի 9-ից 10-ը ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ստացվել է 5 ահազանգ՝ հանրապետության տարբեր տարածքներում գտնվող շենք-շինություններում (տուն, վագոն-տնակ, անասնագոմ և այլն) և տրանսպորտային միջոցներում բռնկված հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևանում և Արմավիրի մարզի Էջմիածին, Լոռու մարզի Վանաձոր քաղաքներում, Սյունիքի մարզի Աղիտու գյուղում: Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները մարել են վերոնշյալ տարածքներում (ընդհանուր՝ 6 քմ) և […]

̰
Արտաշատի ոստիկանները բնակարանային գողության դեպքեր են բացահայտել. մեկ անձ կալանավորվել է

23:45 10.03.2022

Փետրվարի 24-ին ոստիկանության Արտաշատի բաժին դիմած քաղաքացին հայտնել էր, որ իր տան ննջասենյակից անհետացել են ոսկյա 4 զարդ, 300 դոլար, 700 եվրո և 100 000 դրամ։ Հայտնել էր նաև, որ ենթադրյալ գողությունը արվել է իր համար անհասկանալի պայմաններում, քանի որ փետրվարի 21-ից տան անդամներից մեկը մշտապես տանն է եղել, մուտքի դուռն ու պատուհաններն անվնաս էին, […]

̰
Բենզեման ու Մբապեն մոտ 15 րոպե զրուցել են «Ռեալ»-ՊՍԺ խաղից հետո

23:44 10.03.2022

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման ու ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն զրույցի են բռնվել Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի կայացած խաղից հետո։ Marca-ի տեղեկություններով՝ նրանք զրուցել են մոտ 15 րոպե, «Ռեալի» հանդերձարանային սենյակներից մեկում։ Այնտեղ նաև Մբապեի մայրն է ներկա գտնվել։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ ամռանը Մբապեն կտեղափոխվի «Ռեալ»։ Նրա պայմանագրի ժամկետը ՊՍԺ-ի հետ լրանում է […]

̰ ̰
Զորամիավորումում անցկացվել է հավաք-խորհրդակցություն

23:31 10.03.2022

N զորամիավորումում մարտի 10-ին անցկացվել է հավաք-խորհրդակցություն: Ինչպես տեղեկացրին ՀՀ ՊՆ-ից, քննարկվել են մար­­տա­կան պատրաստության, մարտական հերթապահության կազմակերպման, սպառազինության և թիկունքային ապահովման, զինվորական կար­­­գա­պա­հության և անձնակազմի բարոյահոգեբանական վիճակի ամրապնդման հարցեր։

̰
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 15 բեռնատար ավտոմեքենա

23:23 10.03.2022

Մարտի 10-ին` ժամը 12։42-ին, Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Սատանի կամուրջ» կոչվող հատվածից դեպի Տաթևի վանական համալիր տանող ավտոճանապարհին ավտոմեքենաները ձյան պատճառով չեն կարողանում շարունակել ընթացքը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության Աղվանիի առաջնային օգնության կետից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել […]

̰
Մոնտենեգրոյի միջազգային մրցաշարում հայ բռնցքամարտիկները մեկնարկել են հաղթանակներով

23:15 10.03.2022

Բռնցքամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականն այս օրերին մասնակցում է Մոնտենեգրոյում ընթացող բռնցքամարտի միջազգային մրցաշարին, որտեղ հանդես է գալիս 18 երկրի ներկայացուցիչ: Մեր մարզիկներից երեքն արդեն հաղթանակ են տոնել իրենց առաջին մենամարտերում: 57 կգ քաշային Մանվել Պետրոսյանը հաղթել է Կոսովոն ներկայացնող Դիոն Կոնուշևիչին, 60 կգ քաշային Էրիկ Իսրայելյանը պարտության է մատնել Մակեդոնիան ներկայացնող Ալու Էնեսին, իսկ 71 […]

̰
Զինծառայողներն անցկացրել են ուսումնական վարժանքներ

23:11 10.03.2022

Մարտի 10-ին N զորամիավորման հատուկ նշանակության ստորաբաժանումներից մեկի զինծառայողներն անցկացրել են անհատական և խմբային ուսումնական վարժանքներ: Մշակվել են հարձակման և շրջանաձև պաշտպանության ընթացքում խմբի փոխհամաձայնեցված գործողությունները: Զինծառայողները ներթափանցել են պայմանական հակառակորդի տեղակայման վայր, չեզոքացրել դիմադրությունն ու առգրավել անհրաժեշտ փաստաթղթերը։    

̰
Մեծ Բրիտանիան սառեցրել է Ռոման Աբրամովիչի հաշիվները

23:00 10.03.2022

Ռուս գործարար Ռոման Աբրամովիչը ներառվել է Մեծ Բրիտանիայի պատժամիջոցների ցուցակում, որը հրապարակվել է այսօր: Նրա ակտիվները սառեցված են։ Ավելի վաղ Աբրամովիչը հայտարարել էր, որ վաճառքի է հանում «Չելսին» և ակնկալում է լոնդոնյան ակումբի դիմաց ստանալ մոտ 4,8 միլիարդ եվրո։ Աբրամովիչի փաստաբան Ալեքսանդր Դոբրովինսկին հայտնել էր, որ գործարարը դիտարկում է ռուսական ֆուտբոլում ներդրումներ կատարելու հնարավորությունը։

̰ ̰
Մշակութային ժառանգության ոչնչացումը հրահրում է թշնամանք և ռազմական գործողությունների սրացում. Անդրեյ Կովաչև

22:50 10.03.2022

Հակամարտող ժողովուրդները հաշտության կարող են հասնել միայն փոխադարձ վստահության միջոցով, իսկ մշակութային ժառանգության ոչնչացումը միայն ավելացնում է թշնամանքը և վնասում փոխըմբռնման հասնելուն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին Եվրախորհրդարանում«Լեռնային Ղարաբաղի մշակութային ժառանգության ոչնչացումը» բանաձևի քննարկման ժամանակ հայտարարեց Եվրախորհրդարանի ԵԺԿ խմբակցության անդամ Անդրեյ Կովաչևը: «Լեռնային Ղարաբաղում հայերի դեմ մշակութային ժառանգության ոչնչացման թեման ընդամենը մեկ օրինակ է այն բանի, […]

̰
ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

22:45 10.03.2022

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Դժվարանցանելի են Շիրակի մարզի Աշոցքի և Ամասիա միջհամայնքային ավտոճանապարհները; Լոռու մարզում, Շիրակի մարզի Գյումրի, Սյունիքի մարզի […]

̰
ՅՈՒՆԵՍԿՕ-ի փաստահավաք առաքելությունը պետք է մուտք ունենա Արցախ. Լարս Պատրիկ Բերգ

22:38 10.03.2022

Եվրախորհրդարանի պատգամավոր Լարս Պատրիկ Բերգը աջակցում է Լեռնային Ղարաբաղ փաստահավաք առաքելություն ուղարկելու կոչերին՝ Արցախում հայկական մշակութային ժառանգության ոչնչացումը ուսումնասիրելու նպատակով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին Եվրոպական պահպանողականների և ռեֆորմիստների խմբակցության անդամ Բերգը հայտարարեց «Լեռնային Ղարաբաղի մշակութային ժառանգության ոչնչացումը» բանաձևի քննարկման ժամանակ: «Ես լիովին և ամբողջությամբ աջակցում եմ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարած անկախ կոմիտեին՝ դիտարկելու Լեռնային Ղարաբաղում մշակութային ժառանգության […]

̰
Մարգարա բնակավայրում շչակ է գործարկվելու

22:37 10.03.2022

Մարտի 11-ին՝ ժամը 12:30-ին, Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Մարգարա բնակավայրում անցկացվելու է «Պատսպարման կազմակերպումը «Օդային տագնապ» ազդանշանի դեպքում» թեմայով ուսումնավարժանք: Գործարկվելու է համայնքում առկա շչակը: ԱԻՆ-ը խնդրում է չանհանգստանալ:

̰
Մեսսին 9-րդ խաղն անընդմեջ չի կարողացել գոլ խփել «Ռեալին»

22:31 10.03.2022

ՊՍԺ-ի 34-ամյա արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին 9-րդ խաղն անընդմեջ չի կարողացել գրավել Մադրիդի «Ռեալի» դարպասը: Նրա թիմը ՉԼ 1/8 եզրափակչի պատասխան խաղում 1-3 հաշվով պարտվել էր մադրիդյան թիմին և դուրս մնացել հետագա պայքարից: Վերջին անգամ «Ռեալի» դեմ խաղում նա գոլի հեղինակ է դարձել 2018 թվականին՝ կատալոնական «Բարսելոնայի» կազմում: Այդ 9 խաղերում նա նաև գոլային փոխանցման […]

̰ ̰
Արցախի հանրակրթական դպրոցներում գարնանային արձակուրդները կսկսվեն մարտի 14-ից

22:19 10.03.2022

Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը տեղեկացնում է, որ հանրակրթական դպրոցներում ջեռուցման խնդրով պայմանավորված՝ գարնանային արձակուրդների մեկնարկը տրվելու է մարտի 14-ից։ 1-ին դասարանցիների արձակուրդը տևելու է մինչև մարտի 27-ը ներառյալ, 2-12-րդ դասարանցիներինը՝ մարտի 20-ը ներառյալ։

̰
Ապրիլի 1-ից ավտոմեքենայի առուվաճառքի, ինչպես նաև մեքենայի խոտանման գործընթացում քաղաքացիներից այլևս չի պահանջվի 0-ական տեղեկանք

22:16 10.03.2022

Ապրիլի 1-ից ավտոմեքենայի առուվաճառքի, ինչպես նաև մեքենայի խոտանման գործընթացում քաղաքացիներից այլևս չի պահանջվի փաստաթուղթ՝ պարտավորությունների վերաբերյալ (0-ական տեղեկանք)։ Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից։ ՀՀ կառավարության այսօրվա նիստում որոշում է ընդունվել փոփոխություն կատարել կառավարության թիվ 1251-Ն որոշման մեջ, որով սույն թվականի ապրիլի 1-ից ավտոմեքենայի առուվաճառքի, ինչպես նաև ավտոմեքենայի խոտանման գործընթացում քաղաքացիներից այլևս չի պահանջվի փաստաթուղթ՝ […]

̰
ՃՈ 2-րդ սպայական գումարտակը ուժեղացված ծառայություն է իրականացրել Արմավիրի մարզում

22:13 10.03.2022

Ճանապարհային ոստիկանության երկրորդ սպայական գումարտակի 1-ին վաշտի ծառայողները, գումարտակի ղեկավար կազմի գլխավորությամբ, մարտի 7-ին ուժեղացված ծառայություն են իրականացրել Արմավիրի մարզում։ Ուժեղացված ծառայության նպատակը առանց համարանիշերի տրանսպորտային միջոցներ հայտնաբերելն էր։ Մի քանի ժամ տևած միջոցառման ընթացքում հայտնաբերվեց առանց համարանիշերի երեք տրանսպորտային միջոց։ Բացի այդ, ճանապարհային երթևեկության տարբեր կանոնների խախտումների փաստերով կազմվեց երեք տասնյակից ավելի արձանագրություն։ Հայտնաբերվեցին […]

̰
Կարեն Նալբանդյանը նշանակվել է «Վիտես»-«Ռոմա» խաղի տեսուչ

22:10 10.03.2022

Այսօր Նիդերլանդներում կկայանա ՈՒԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի 1/8-րդ եզրափակչի «Վիտես» (Նիդերլանդներ)-«Ռոմա» (Իտալիա) առաջին հանդիպումը։ ՀՖՖ տեսուչ Կարեն Նալբանդյանը նշանակվել է հանդիպման մրցավարների տեսուչ։ Այս մասին հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը:

̰

22:02 10.03.2022

Մարտի 10-ին` տեղական ժամանակով ժամը 21:26-ին (Գրինվիչի ժամանակով ժամը` 17:26-ին), ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.16⁰ և արևելյան երկայնության 43.98⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան-Վրաստան սահմանային գոտի` Բավրա բնակավայրից 15 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 2.6 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3-4 բալ: Երկրաշարժը […]

̰
Հորիզոն 22.00

22:00 10.03.2022

̰
SHANTNEWS

21:59 10.03.2022

̰
Կարիմ Բենզեման՝  ՉԼ շաբաթվա լավագույն խաղացող

21:51 10.03.2022

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման ճանաչվել է Չեմպիոնների լիգայի շաբաթվա լավագույն խաղացող։ Այս մասին հայտնում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։ Հիշեցնենք, որ ՊՍԺ-ի հետ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի պատասխան խաղում Կարիմը երկրորդ խաղակեսի ընթացքում հեթ-տրիկի հեղինակ դարձել և «Ռեալին» դուրս բերել մրցաշարի քառորդ եզրափակիչ փուլ։ Քվեարկության արդյունքներով ֆուտբոլիստն առաջ է անցել «Բավարիայի» լեհ հարձակվող Ռոբերտ Լևանդովսկուց, […]

̰
ԱՀ խորհրդարանը ԵԱՀԿ ՄԽ անդամ երկրներին և Հայաստանին հորդորել է  ճանաչել Արցախի անկախությունը

21:45 10.03.2022

Արցախի խորհրդարանը այսօր հրավիրած արտահերթ նիստում ԵԱՀԿ Մինսկի խմբին, ՄԱԿ-ին, համապատասխան մյուս կառույցներին դիմելու մասին հայտարարություն է ընդունել: Հայտարարությունը վերաբերում է վերջին օրերին Ադրբեջանի կողմից իրավիճակի սրմանն ուղղված քայլերին և հորդորում է Մինսկի խմբի անդամ երկրներին ճանաչել Արցախի անկախությունը: Նույն կոչը Արցախի խորհրդարանն ուղղել է նաև Հայաստանին: Մանրամասները՝ տեսանյութում։՝

̰
Որ հասցեներում են գործում Ուկրաինայում Հայաստանի ժամանակավոր հյուպատոսությունները

21:41 10.03.2022

Ուկրաինայում ՀՀ դեսպանությունը տեղեկացնում է, որ Հայաստանի Հանրապետության ժամանակավոր հյուպատոսությունները գործում են հետևյալ հասցեներով. ք. Լվով, Վիրմենսկա փ. 13 ք. Ուժգորոդ, Իվանա Ֆրանկա փ. 1վ։

̰
Վարազդատ Հարոյանը կմասնակցի «Ատլետիկոյի» դեմ խաղին

21:35 10.03.2022

Իսպանիայի Լա լիգայի 28-րդ տուրում վաղը «Կադիսը» կհյուրընկալվի գործող չեմպիոն Մադրիդի «Ատլետիկոյին»: «Կադիսի» հայտացուցակ է վերադարձել Հայաստանի հավաքականի կենտրոնական պաշտպան Վարազդատ Հարոյանը, որը բաց է թողել վերջին 2 հանդիպումը: «Կադիսի» հայտացուցակը՝ Լեդեսմա, Յոնսոն, Ֆալի, Ալկարաս, Հարոյան, Մարի, Ալեքս, Լոսանո, Պերեա, Իդրիսի, Խիլ, Ակապո, Գալա, Նեգրեդո, Արզամենդիա, Իսա, Սոբրինո, Էսպինո, Էրնանդես, Էմետերիո, Լուկաս, Ֆլեբե, Չուստ: «Կադիսը» […]

̰
Միրզոյանն ու Լավրովն անդրադարձել են Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին

21:31 10.03.2022

Մարտի 10-ին Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ։ Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ-ից։ Հանդիպման ընթացքում Արարատ Միրզոյանը և Սերգեյ Լավրովն անդրադարձել են հայ-ռուսական համագործակցության հարուստ օրակարգին, քննարկել դաշնակցային հարաբերությունների առավել ամրապնդմանը վերաբերող հարցեր։ Զրուցակիցները գոհունակություն են հայտնել երկու երկրների միջև առկա քաղաքական երկխոսության […]

̰
Աշոցքի, Ախուրյանի, Ստեփանավանի և Թումանյանի տարածաշրջաններում ձյուն է տեղում

21:16 10.03.2022

Մարտի 10-ին՝ ժամը 20։00-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Ստեփանավանի լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է։ Աշոցքի, Ախուրյանի, Ստեփանավանի և Թումանյանի տարածաշրջաններում ձյուն է տեղում։ Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:

̰
BACK_TO_TOP