Բոլոր լուրերը – Page 4538 – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+21.09 oC

Բոլոր լուրերը

Անթալիայում հանդիպել են Արարատ Միրզոյանն ու Սերգեյ Լավրովը

21:09 10.03.2022

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ու Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովը հանդիպել են Անթալիայում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հանդիպումից տեսանյութ է հրապարակել ՌԴ ԱԳՆ-ն: Լավրովը նշել է, որ ուրախ է, որ կկարողանան մտքեր փոխանակել երկկողմ օրակարգի բոլոր հարցերի շուրջ, առավել ևս՝ ՀՀ վարչապետ Փաշինյանի՝ ապրիլի սկզբին Ռուսաստան նախատեսվող այցի նախապատրաստման շրջանակներում։ «Վստահ եմ, որ այցը կնպաստի […]

̰
Տեղական բյուջեից քաղաքացիներին դրամական օգնություն հատկացնելու նախագիծը թեժ քննարկումների պատճառ Գյումրիի ավագանու  նիստում

21:00 10.03.2022

Այսօր Գյումրիի ավագանու հերթական նիստն է տեղի ունեցել։ Օրակարգային  հարցերից թեժ բանավեճի պատճառ են դարձել  հատկապես ֆինանսական հատկացումներին վերաբերող զեկույցները։ Քաղաքապետի ֆինանսական գծով խորհրդական Լենա Ջիլավյանը նախ ավագանու հաստատմանն է ներկայացրել 2021 թվականի  բյուջեի կատարողականը, ըստ որի եկամուտների պլանը կատարվել է 99,3 տոկոսով, իսկ սեփական եկամուտները հավաքագրվել են մոտ 91 տոկոսով։ Օրակարգային հարցերի շարքում անհամաձայնություն […]

̰
«Վիտես»-«Ռոմա». Մխիթարյանը հայտացուցակում է

20:54 10.03.2022

«Ռոմայի» մամուլի ծառայությունը հրապարակել է թիմի հայտացուցակը Կոնֆերենցիաների Լիգայի փլեյ-օֆֆի «Վիտեսի» հետ խաղի համար։ Հենրիխ Մխիթարյանը հայտացուցակում է։ «Վիտես»-«Ռոմա» հանդիպումը նշանակված է այսօր մարտի 10-ին, մեկնարկը՝ Հայաստանի ժամանակով 21:45-ին:

̰
Թուրքիայի քաղաքացիների 54 տոկոսը ոչ մի դեպքում ձայն չի տա Էրդողանին առաջիկա ընտրություններում

20:50 10.03.2022

«Yöneylem» սոցիալական հետազոտությունների կենտրոնը հրապարակել է Թուրքիայում քաղաքական ուժերի վարկանիշը ցույց տվող վերջին սոցհարցման արդյունքները։ Հաղորդում է Ermenihaber.am-ը։ Թուրքիայի 27 նահանգում անցկացված հարցման մասնակիցներին տրվել է «Առաջիկա նախագահական ընտրություններում ձայն կտա՞ք Էրդողանին, եթե նա առաջադրվի» հարցը։ Հարցվածների 54 տոկոսը տվել է «ոչ մի դեպքում ձայն չեմ տա», 34 տոկոսը՝ «միանշանակ ձայն կտամ» պատասխանը։ Ըստ հետազոտության […]

̰
Ուկրաինայից տարհանվել է 1500 Վրաստանի քաղաքացի

20:45 10.03.2022

Վերջին 24 ժամվա ընթացքում Ուկրաինայի և նրա հարևան պետությունների վրացական հյուպատոսությունները, Վրաստանի կառավարության ղեկավարությամբ ապահովել են Վրաստանի ավելի քան 200 քաղաքացիների վերադարձը հայրենիք։ Ընդհանուր հաշվով Վրաստանի 1500 քաղաքացի է վերադարձել երկիր, aliq ge-ի փոխանցմամբ՝ հայտնում է Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը։ Նշվում է, որ քաղաքացիների տարհանումը սկսվել է մարտի 12-ին, և ամեն օր Վրաստան է վերադառնում […]

̰
Նովակ Ջոկովիչը հրաժարվել է մասնակցել ԱՄՆ-ի մրցաշարերին

20:40 10.03.2022

Սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչը հրաժարվել է մասնակցել ԱՄՆ Ինդիան Ուելսի և Մայամիի մրցաշարերին, քանի որ չի պատվաստվել կորոնավիրուսի դեմ։ «Թեև ես ավտոմատ կերպով ընդգրկված էի Ինդիան Ուելսի և Մայամիի վիճակահանություններին, սակայն գիտեի, որ դա քիչ հավանական է:  ԱՄՆ-ի Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը  հաստատել է, որ կանոնները չեն փոխվի, հետևաբար ես չեմ կարողանա խաղալ ԱՄՆ-ում: […]

̰
Արցախի ԱԺ-ն ԵԱՀԿ ՄԽ-ին, ՄԱԿ-ին հայտարարությամբ հորդորում է համարժեք գնահատականի արժանացնել Ադրբեջանի պահվածքը

20:35 10.03.2022

Արցախի Հանրապետության ԱԺ-ը միաձայն ընդունել է հայտարարություն՝ ուղղված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությանը, ՄԱԿ-ին և համապատասխան կառույցներին։ Հայտարարությունում ասվում է՝   «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությանը, ՄԱԿ-ին և համապատասխան կառույցներին դիմելու մասին Վերջին օրերին լարվածությունը Արցախի սահմանամերձ բնակավայրերում նոր թափ է ստացել, մասնավորապես Ադրբեջանը ինտենսիվ կրակոցներ է արձակել, ականանետներ կիրառել Ասկերանի շրջանի Խրամորթ,Նախիջևանիկ և Փառուխ գյուղերի, Մարտունու […]

̰ ̰
ԱՄՆ-ում վերջին 40 տարվա ռեկորդային գնաճը Բայդենը կապել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հետ

20:21 10.03.2022

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը երկրում 40 տարվա ռեկորդային գնաճը կապել է հակառուսական պատժամիջոցների հետ։ Այս մասին ասվում էՍպիտակ տան մամուլի ծառայության տարածած հայտարարության մեջ։ Նշվում է նաև, որ ամերիկացիների ընտանեկան բյուջեները սպառվում են գների աճի պատճառով: Բայդենն ասել է, որ երկրի ներքին ծախսերը կապված են Ռուսաստանի Դաշնության դեմ պատժամիջոցների հետ։ Ավելի վաղ ԱՄՆ Աշխատանքի նախարարությունը […]

̰
Մբապեի գոլը չօգնեց ՊՍԺ-ին. «Ռեալը» Բենզեմայի հեթ-տրիկի շնորհիվ դուրս է եկել ՉԼ 1/4 եզրափակիչ

20:15 10.03.2022

Մադրիդի «Ռեալը» դուրս է եկել Չեմպիոնների Լիգայի քառորդ եզրափակիչ։ ՊՍԺ-ի դեմ կայացած 1/8 եզրափակիչ պատասխան խաղում մադրիդցիները առավելության են հասել 3-1 հաշվով։ 39-րդ րոպեին փարիզյան ակումբին առաջ է մղել Կիլիան Մբապեն։ Սակայն երկրորդ խաղակեսում հեթ-տրիկի հեղինակ է դարձել մադրիդցիների առաջատար Կարիմ Բենզեման՝ «Ռեալին» դուրս բերելով հաջորդ փուլ։ Դիմակայության առաջին խաղում ՊՍԺ-ն հաղթել էր 1-0 հաշվով։

̰
Նախագահ Ալիևը ցանկանում է սպանել նաև պատմությունը. ԵԽ պատգամավոր

20:10 10.03.2022

«Սա ծայրահեղ բռնություն է, որը, զրկելով մարդկանց իրենց ճակատագիրը որոշելու իրավունքից, նաև ցանկանում է զրկել նրանց իրենց ներկայության հետքերից», – ասել է Ֆրանսուա-Քսավիե Բելամին։

̰
Հնարավոր է Pfizer պատվաստանյութի մինչև 400 հազար դեղաչափ մնա չօգտագործված․ Գամկրելիձե

20:06 10.03.2022

Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի տնօրեն Ամիրան Գամկրելիձեն հայտնում է, որ հնարավոր է Pfizer պատվաստանյութի մինչև 400 հազար դեղաչափ մնա չօգտագործված, քանի որ պահպանման ժամկետը մինչև մարտի վերջ է։ Հաղորդում է Aliq Media-ն։ «Այժմ երկրում Pfizer պատվաստանյութի 350-400 հազար դեղաչափ է առկա, որոնց պահպանման ժամկետը մինչև մարտի վերջ է։ Մենք պատվիրել ենք նոր խմբաքանակ, որը կստանանք […]

̰
SHANTNEWS

20:00 10.03.2022

̰
Հորիզոն 20.00

20:00 10.03.2022

̰
Իրանը չի հրաժարվի միջուկային ծրագրից. Ալի Խամենեի

19:59 10.03.2022

«Իրանը չի հրաժարվի տարածաշրջանում իր ներկայությունից և իր խաղաղ միջուկային ծրագրից, որպես ազգային իշխանություն սահմանող երկու հիմնական գործոն»: Այս մասին հայտարարել է Իրանի Գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին, հայտնում է ՏԱՍՍ-ը: Նա նշել է, որ ցանկացած երկրի համար կենսական կարևորություն է ունենալ ազգային իշխանություն: «Ազգային իշխանության հիմքը անվտանգությունն ու պաշտպանական ուժն է, ինչպես նաև տնտեսությունը, […]

̰
Եվրախորհրդարանն ընդունեց ԼՂ մշակութային ժառանգության ոչնչացումը դատապարտող բանաձևը

19:53 10.03.2022

Փաստաթղթով պահանջվում է, որ Ադրբեջանը համապատասխան կազմակերպություններին, օրինակ՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ին, թույլ տա մուտք գործել իր վերահսկողության տակ գտնվող վայրերի մշակութային ժառանգության վայրեր՝ ապահովելու դրանց պաշտպանությունը։

̰
Մեկ շաբաթում բոտուլիզմի երկու դեպք Գյումրիում՝ երկու տուժածով

19:47 10.03.2022

Ամռանը պահածոյացրած մթերքը ձմռան ամիսների ամենահամով պաշարն է։ Տնային պայմաններում երբեմն մեծ քանակության պահածոյացված միրգ-բանջարեղենը մինչև գարուն սպառելու համար չի լինում։ Ու ստացվում է, որ ամռան փուշի ու ձմռան նուշի միտքն աղավաղվում է։ Հին ու նոր պահածոները խառնվում են իրար, իսկ դրանք ուտելն արդեն վտանգավոր է։ «Եթե խոսքը վերաբերում է տան պայմաններում պահածոյացված սննդին, ասեմ, […]

̰
Հովհաննես Համբարձումյանը հերթական գոլն է խփել «Անորտոսիսի» կազմում

19:40 10.03.2022

Կիպրոսի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչում «Անորտոսիսը» 1-2 հաշվով պարտվել է ԱՊՕԵԼ-ին։ «Անորտոսիսի» միակ գոլը 13-րդ րոպեին խփել է Հայաստանի հավաքականի պաշտպան Հովհաննես Համբարձումյանը։ Դիմակայության պատասխան հանդիպումը կկայանա «Անորտոսիսի» դաշտում ապրիլի 6-ին։

̰
Արցախի նախագահը Անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել

19:36 10.03.2022

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը մարտի 10-ին հրավիրել է Անվտանգության խորհրդի ընդլայնված նիստ: Քննարկվել են Հանրապետությունում ստեղծված անվտանգային ու հումանիտար խնդիրները: Երկրի ղեկավարն ընդգծել է, որ գազատարի վնասված մասը գտնվում է հակառակորդի դիրքի մոտ, որը վերանորոգելու համար արդեն երեք օր է՝ ադրբեջանական կողմը խոչընդոտում է առանց հիմնավորման: «Կասկածից վեր է, որ թե՛ գազատարի վնասումն ու վերանորոգման աշխատանքների […]

̰
Ֆրանսիան պատրաստ է ընդունել 100.000 ուկրաինացի փախստականի

19:31 10.03.2022

Ռուսաստանի  նախաձեռնած ռազմական գործողությունների սկզբից ի վեր Ֆրանսիա ժամանեցին ավելի 7,5 հազար ուկրաինացի փախստական, բայց այս թիվը շուտով կտրուկ կաճի: Այս մասին հայտարարել է երկրի ներքին գործերի նախարար Ժերալդ Դարմանեն, հայտնում է ՏԱՍՍ-ը: Ըստ պաշտոնյայի՝ վերջին երկու օրերին Ֆրանսիա երկու հազար մարդ է եկել Ուկրաինայից: Փախստականների մեծ մասը ժամանում է Փարիզ և մայրաքաղաքային Իլ դե […]

̰
Ալիևը փորձում է կոծկել իր հանցագործությունները՝ խեղաթյուրելով պատմությունը․ ԵԽ պատգամավոր

19:23 10.03.2022

Եվրոպական խորհրդարանում այսօր քննարկում է տեղի ունեցել «Լեռնային Ղարաբաղի մշակութային ժառանգության ոչնչացումը» բանաձևի նախագծի շուրջ, որով դատապարտվում է Արցախ պատմամշակութային ժառանգության ոչնչացումը:

̰
Ռուսաստանին ոչ բարեկամ երկրների պահանջները տարօրինակ են թվում․ Պուտին

19:17 10.03.2022

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությամբ՝ ոչ բարեկամ երկրների կոչերն իրենց քաղաքացիներին՝ «ավելի տաք հագնվել», ինչպես նաև Ռուսաստանին ուղղված մեղադրանքներն այս իրավիճակի պատճառով տարօրինակ են թվում, հատկապես, որ Ռուսաստանի Դաշնությունը կատարում է իր բոլոր էներգետիկ պարտավորությունները: «Ինչ վերաբերում է այն երկրներին, որոնք անբարյացակամ քայլեր են անում մեր երկրի և տնտեսության նկատմամբ, ես և դուք լավ գիտենք, […]

̰
Չավուշօղլուի հայտարարությունը ՌԴ-ի և Ուկրաինայի ԱԳ նախարարների հետ հանդիպումից հետո

19:10 10.03.2022

Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն Անթալիայում Ռուսաստանի ու Ուկրաինայի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովի ու Դմիտրո Կուլեբայի հետ անցկացրած հանդիպման վերաբերյալ գրառում է արել իր թվիթերյան էջում: Հաղորդում է Ermenihaber.am-ը։ Գրառման մեջ մասնավորապես ասված է. «Խաղաղության ամենապահանջված այս պահին Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում ռուս և ուկրաինացի պաշտոնակիցներիս՝ Լավրովի ու Կուլեբայի հետ եռակողմ ձևաչափով հանդիպում անցկացրեցինք: Մեր ցանկությունն […]

̰
Շիրակի մարզից սուբվենցիոն ծրագրով ներկայացված 44 հայտերը նախնական հավանության են արժանացել

19:04 10.03.2022

Հովիտ գյուղի 500 հա վարելահողերի 50%-ից ավելին չի ոռոգվում, հող են մշակում անձրևի հույսով։ Վերջին 3-4 տարին երկնքի տված ջուրն էլ չի հասնում դաշտերին, երաշտի պատճառով բերք չեն հավաքում, թեկուզ որ մշակովի հողերի մեծ մասը Կառնուտի ջրամբարի կողքին են։ Ոռոգման ջուր չունենալու պատճառը ջրամբարի հարևանությամբ գտնվող պոմպակայանի թալանված վիճակն է։ Պոմպակայանը չի գործում 1996 թվականից, […]

̰
Ձեռնարկվում են անհետաձգելի միջոցներ՝ հակառակորդին ստիպելու հավատարիմ մնալ կրակի դադարեցման պայմանավորվածություններին․ Արցախի ԱԽ գրասենյակ

18:57 10.03.2022

ԱՀ Անվտանգության խորհրդի գրասենյակը արցախա-ադրբեջանական շփման գծում լարվածության վերաբերյալ հայտարարություն է տարածել։ «Վերջին օրերին արցախա-ադրբեջանական շփման գծում հակառակորդի ակտիվ ագրեսիվ պահվածքը դրսևորվել է ԱՀ Պաշտպանության բանակի՝ տարբեր բնակավայրերին կից տեղակայված դիրքերի հրաձգային զինատեսակներով գնդակոծություններով։ Այդօրինակ զինված սադրանքներին արդեն ավելացել է նաև ականանետների կիրառումը։ Շեշտում ենք, որ հրադադարի խախտման թշնամական գործողությունների թիրախ է ընտրված խաղաղ բնակչությունը՝ […]

̰
Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը մեկնարկում է «իԳործ» 2022 ծրագիրը

18:50 10.03.2022

Հայաստանի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակն արդեն երրորդ անգամ մեկնարկում է «իԳործ» ծրագիրը՝ սփյուռքահայ մասնագետներին հնարավորություն տալով մեկ տարի աշխատել Հայաստանի պետական կառավարման 20-ից ավելի մարմիններում: Ըստ Զարեհ Սինանյանի՝ «իԳործ»-ն արդեն այս տարիների ընթացքում տվել է շոշափելի արդյունքներ։ «Եթե 2020 թվականին՝ ծրագրի առաջին տարվա ընթացքում, մեր 54 մասնակիցները աշխատում էին 19 տարբեր գերատեսչություններում, ապա 2021 […]

̰
Եվրահանձնաժողովը որոշել է ստեղծել հակաճգնաժամային ծրագիր՝ ուղղված  ԵՄ տնտեսության աջակցմանը

18:42 10.03.2022

Եվրահանձնաժողովը որոշել է ԵՄ երկրների հետ քննարկել իր նախաձեռնած  հակաճգնաժամային ծրագրի նախագիծը, որն առնչվում է Ուկրաինայում ստեղծված իրավիճակի ֆոնին ԵՄ տնտեսության աջակցմանը։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Եվրահանձնաժողովի մամուլի ծառայությանը։ «Այսօր Եվրահանձնաժողովը անդամ պետություններին խորհրդակցությունների համար ուղարկել է  Ուկրաինայում Ռուսաստանի գործողության համատեքստում պետական ​​աջակցության ժամանակավոր հակաճգնաժամային ծրագրի վերաբերյալ առաջարկի նախագիծը»,- ասված է տեքստում: […]

̰
Սաակաշվիլին հայտարարել է հացադուլը դադարեցնելու մասին

18:37 10.03.2022

Վրաստանի երրորդ նախագահ, Ուկրաինայի քաղաքացի Միխեիլ Սաակաշվիլին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել և հայտնել, որ դադարեցնում է հացադուլը։ Արդեն 20-րդ օրն էր, ինչ նա հացադուլ էր անում։ Գրում է aliq.ge-ն։ «Ես նամակ եմ ստացել 2014 թվականից Ուկրաինան պաշտպանող վրացի մարտիկներից, որոնք իմ ընկերներն են, որոնցով հպարտանում եմ։ Ինձ խնդրում են դադարեցնել հացադուլը և հնարավորինս […]

̰
Քրեական ոստիկանության ծառայողները տարբեր տեսակի թմրամիջոցներ ու զինամթերք են հայտնաբերել

18:30 10.03.2022

Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ բացահայտել են ապօրինի թմրաշրջանառության մի քանի դեպք։ Նրանք օպերատիվ տվյալներն իրացրել են ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողների հետ։ Նախ փետրվարի 28-ին հայտնաբերվեցին ու, մեքենայով հանդերձ, բաժին բերման ենթարկվեցին երեք տղամարդ, որոնցից մեկը՝ մայրաքաղաքի, երկուսը Արմավիրի մարզի բնակիչներ էին։ Արմավիրի մարզի բնակիչ, 33-ամյա տղամարդու […]

̰
Լարսը փակ է. ռուսական կողմում կա մոտ 250 բեռնատար ավտոմեքենա

18:27 10.03.2022

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Ռուսական կողմում կա մոտ 250 բեռնատար ավտոմեքենա։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

̰
BACK_TO_TOP