20:54 09.03.2022
Պլովդիվում ընթացող ըմբշամարտի Մ23 ԵԱ-ում այսօր մրցապայքարը շարունակում են հունահռոմեական ոճի ըմբիշները: Մի քանի քաշային կարգերում արդեն հաղթողներն ու մրցանակակիրները հայտնի են, նրանց թվում նաև 2 հայ ըմբիշ կա: 60 կգ քաշային Տիգրան Մինասյանը և 67 կգ քաշային Սահակ Հովհաննիսյանը հաղթանակներ են տարել բրոնզե մեդալների համար պայքարում: Ավելի ուշ բրոնզե մեդալի համար կպայքարի նաև 72 […]
20:45 09.03.2022
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։ «Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել Ուկրաինայի և Դոնբասի հանրապետություններում իրավիճակի հումանիտար ասպեկտներին»,- ասվում է հաղորդագրության մեջ: Նրանք նաև քննարկել են խնդրի լուծմանն ուղղված քաղաքական և դիվանագիտական ջանքերի տարբերակները, այդ թվում՝ Կիևի հետ բանակցությունների երրորդ փուլի արդյունքները։ Ռուսաստանի նախագահը Շոլցին […]
20:37 09.03.2022
Մարտի 9-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում տեղի է ունեցել «Պարենային անվտանգության համակարգի զարգացման ռազմավարության և 2022-2026 թվականների գործողությունների ծրագրի մշակման աշխատանքներ» թեմայով աշխատաժողով։ Աշխատաժողովը համակարգել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը։ Միջոցառմանը մասնակցել են ՀՀ շահագրգիռ գերատեսչությունների փոխնախարարներ և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ, Պարենի համաշխարհային ծրագրի հայաստանյան գրասենյակի փոխտնօրեն Նաննա Սկաուն, Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտոր […]
20:33 09.03.2022
Մյունխենի «Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին գլխավորել է Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկության ռմբարկուների ցանկը: Լեհ ֆուտբոլիստը հեթ-տրիկի հեղինակ է դարձել ավստրիական «ՌԲ Զալցբուրգի» դեմ խաղում, որում «Բավարիան» 7-1 հաշվով հաղթանակ է տարել: Լևանդովսկին ընթացիկ առաջնությունում 12 գոլի հեղինակ է դարձել 8 խաղում: Նա ռմբարկուների ցանկում գերազանցել է «Այաքսի» հարձակվող Սեբաստյան Ալերին (11 գոլ): Երրորդ տեղում «Լիվերպուլի» […]
20:24 09.03.2022
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ մարտի 9-ին՝ ժամը 20։00-ի դրությամբ, սաստիկ բքի պաճառով Վարդենյաց լեռնանցքը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Մաստարա-Լանջիկ ավտոճանապարհը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Թալինի, Անիի, Արթիկի, Ախուրյանի, Աշոցքի, Աշտարակի, Ապարանի, Արագածի, Սպիտակի, Վանաձորի, Ստեփանավանի, Տաշիրի, Աբովյանի (Չարենցավանի հատված), Հրազդանի, Սևանի, Դիլիջանի, Գավառի, Ճամբարակի, Մարտունիի, Արարատի, Եղեգնաձորի, Սիսիանի, […]
20:20 09.03.2022
Մարտի 9-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակության կազմում Փարիզում գտնվող ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Ֆրանսիայի ԱԳ լիազոր նախարար Ժան-Բատիստ Լըմուանի համանախագահությամբ անցկացվել է Հայաստանի և Ֆրանսիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին նվիրված «Ֆրանսիա-Հայաստան համագործակցության հեռանկարներ» համաժողովի բացման արարողությանը: Համաժողովի մեկնարկին իր ելույթում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը անդրադարձել է հայ-ֆրանսիական առանձնաշնորհյալ հարաբերությունների զարգացման […]
20:15 09.03.2022
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը տեղյակ է Deltacron շտամի առաջացման մասին, այն գրանցվել է եվրոպական մի շարք երկրներում, սակայն վարակի մակարդակը ցածր է, ճեպազրույցում ասել է ԱՀԿ հիվանդությունների տեխնիկական խմբի ղեկավար Մարիա Վան Կերխովը։ «Այն հայտնաբերվել է Ֆրանսիայում, Նիդեռլանդներում, Դանիայում: Բայց այս շտամով վարակվածության շատ ցածր մակարդակ է հայտնաբերվել»,- ասել է նա: ԱՀԿ շտապ հիվանդությունների բաժնի […]
19:59 09.03.2022
Լեհաստանի հավաքականն ավտոմատ կերպով դուրս եկավ աշխարհի 2022 թվականի առաջնության անցումային ընտրական փուլի եզրափակիչ։ Լեհաստանի հավաքականն անցումային խաղ պետք է անցկացներ Ռուսաստանի հավաքականի հետ, սակայն փետրվարի 28-ին ՖԻՖԱ-ն և ՈՒԵՖԱ-ն ռուսական թիմերին և հավաքականներին զրկեցին եվրոպական մրցաշարերին մասնակցելու իրավունքից։ Այսօր ՖԻՖԱ-ն պաշտոնապես հայտարարեց, որ Լեհաստանը դուրս է եկել B խմբի եզրափակիչ, որտեղ մարտի 29-ին կխաղա […]
19:55 09.03.2022
N զորամիավորման հրետանային ստորաբաժանումներից մեկի զինծառայողների հետ մարտի 9-ին անցկացվել են գործնական պարապմունքներ։ Պարապմունքների անցկացման նպատակն էր զինծառայողների մարտական պատրաստության ամրապնդումը և մասնագիտական գիտելիքների կատարելագործումը։
19:53 09.03.2022
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը զեկուցագիր է ստացել իր հանձնարարականների կատարման վերաբերյալ՝ կտրականապես բացառելու ժամկետային զինծառայողների ներգրավումը Ուկրաինայի տարածքում առաջադրանքների կատարման համար: Նյութեր են ուղարկվել գլխավոր զինվորական դատախազություն՝ գործողություններին իրավական գնահատական տալու և այս հանձնարարականը չկատարելու համար պատասխանատու պաշտոնյաներին պատժելու համար, լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Հատուկ ռազմական գործողության մեկնարկից առաջ Ռուսաստանի […]
19:48 09.03.2022
Լիբանանում ՄԱԿ-ի հովանու ներքո խաղաղապահ առաքելություն իրականացնող զորախմբի տեղակայման վայրում Կանանց միջազգային տոնի կապակցությամբ անցկացվել է հանդիսավոր միջոցառում։ Միջոցառման շրջանակում բարեխիղճ ծառայության համար բարձր գնահատականի են արժանացել և հրամանատարության կողմից պարգևատրվել են նաև խաղաղապահ առաքելությանն ընդգրկված հայկական զորախմբի կին զինծառայողները։
19:44 09.03.2022
Կիևը դիմել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցին՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Վոլոդիմիր Զելենսկու հանդիպման կազմակերպման համար, գերմանական Tagesschau հեռուստահաղորդման ժամանակ հայտնել է Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի տեղակալ Իգոր Ժովկվան։ «Միակ լուրջ բանակցությունները, որ կարող են վարվել ռուսների հետ, հնարավոր կլինի նախագահների մակարդակով: Իմ նախագահը պատրաստ է դրան: Միջազգային գործընկերները պետք է օգնեն մեզ նման […]
19:36 09.03.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Սյունիքի մարզի «Մեղրու սար» կոչվող հատվածում, Գորայք-«Զանգեր» ճանապարհահատվածում, Քաջարան, Գորիս քաղաքներում, Լոռու մարզում, Տավուշի մարզի Դիլիջան, Վայոց ձորի մարզի Ջերմուկ, Կոտայքի […]
19:31 09.03.2022
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հայտարարել է, որ իր երկիրը հաստատ ռազմական ինքնաթիռներ չի ուղարկի Ուկրաինա։ Այս մասին հայտնում է Reuters-ը։ «Մենք տրամադրել ենք բոլոր տեսակի պաշտպանական նյութերը և ուղարկել ենք այն զենքերը, որոնց մասին պատմել ենք ձեզ, բայց ճիշտ է նաև, որ մենք պետք է շատ ուշադիր լինենք, թե կոնկրետ ինչ ենք անում, և, իհարկե, […]
19:25 09.03.2022
Բնապահպանության և գյուղատնտեսության նախարար Օթար Շամուգիան հանդիպել է Վրաստան սննդամթերք և սպառողական ապրանքներ ներկրող խոշոր առևտրային ցանցերի և ընկերությունների ներկայացուցիչների հետ։ Հայտնում է 1tv.ge-ն։ Բնապահպանության և գյուղատնտեսության նախարարության հաղորդագրության համաձայն, հանդիպմանը նշվել է, որ կարևոր է, որ ընկերությունները պահպանեն սոցիալական պատասխանատվությունը` միաժամանակ պահպանելով ապրանքների կայուն մատակարարումը սպառողական շուկայում, որպեսզի չառաջացնեն անհիմն թանկացումներ: «Ստեղծված իրավիճակում կարեւոր […]
19:18 09.03.2022
Կորոնավիրուսի համավարակն աշխարհում հեռու է ավարտից: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին Ժնևում հրավիրված ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Գեբրեյեսուսը: «Կորոնավիրուսի համավարակը հեռու է ավարտից, և այն ոչ մի տեղ չի վերանա, քանի դեռ չի ավարտվել ամենուր»,- ասել է նա՝ ընդգծելով, որ «վիրուսը շարունակում է զարգանալ»: Գեբրեյեսուսը հիշեցրել է, որ համավարակի պատճառով մինչ […]
19:10 09.03.2022
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։
19:03 09.03.2022
Ադրբեջանի զինված ուժերը տարբեր տրամաչափի զինատեսակներից, այդ թվում՝ ականանետների կիրառմամբ, ակտիվ կրակ են վարում Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Խրամորթ և Նախիջևանիկ, Մարտունու շրջանի Խնուշինակ և Կարմիր շուկա համայնքների վարչական տարածքների, ճանապարհների ուղղությամբ՝ կասեցնելով բոլոր տեսակի գյուղատնտեսական աշխատանքները, խոչընդոտներ հարուցելով բնակիչների ազատ տեղաշարժին: Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը, իրավապահ մարմինները հնարավորինս ձեռնարկում են բոլոր միջոցները ադրբեջանական կողմի […]
18:59 09.03.2022
Ռուս-ուկրաինական ռազմական գործողությունները բացասաբար են ազդել նաև Թուրքիայի՝ այդ երկրների հետ ծովային ճանապարհով տեղի ունեցող առևտրի վրա: Մասնավորապես հետաձգվում են Սև ու Ազովի ծովերում ռուսական ու ուկրաինական նավահանգիստներում մինչև 3 տասնյակ թուրքական առևտրային նավերի դեպի Թուրքիա բեռնափոխադրումները: Հաղորդում է Ermenihaber.am-ը։ Թեման քննարկվել է Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի և Ռուսաստանի պաշտոնակից Սերգեյ Շոյգուի հեռախոսազրույցի ժամանակ: […]
18:53 09.03.2022
Վերջին 13 օրվա ընթացքում ավելի քան 20 000 Ռուսաստանի քաղաքացի է ժամանել Վրաստան։ Aliq Media-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Վրաստանի ներքին գործերի նախարար Վախթանգ Գոմելաուրին՝ նշելով, որ այս թիվն անհամեմատ քիչ է մինչ համավարակը գրանցված տվյալներից։ Ըստ նախարարի՝ խոսակցությունները, թե ՌԴ քաղաքացիների հոսքը ռուս-ուկրաինական պատերազմի ֆոնին ավելացել է, չի համապատասխանում իրականությանը: Նախարարը նաև ի […]
18:46 09.03.2022
Թուրքիան Ուկրաինա է ուղարկել սիրիացի վարձկանների, որոնք 2020-ին Արցախում պատերազմից հետո մնացել են տարածաշրջանում: Դրանք ուղարկվում են Ուկրաինա, որպեսզի հակամարտության մասնակցեն ուկրաինական բանակի կողմից: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով սիրիական ընդդիմության իր աղբյուրին։ Ըստ աղբյուրի՝ դրանց թիվը 2000-ն է: Դրանք ուղարկվում են Ուկրաինա, որպեսզի հակամարտության մասնակցեն ուկրաինական բանակի կողմից: Այս առնչությամբ այլ […]
18:38 09.03.2022
Գյումրի-Արմավիր ճանապարհի խոր ու մեծ փոսերն արդեն ծանրաքաշ բեռնատարների համար էլ են անհաղթահարելի։ Հանրապետական նշանակության ճանապարհի մոտ 50 կմ-ն անցնում է Շիրակի մարզով։ Այդ նույն ճանապարհը մարզկենտրոնին է կապում 13 գյուղ։ Գյուղերը քաղաքին կապող մայրուղու մոտ 16 կմ-ը քանդված է։ Քայքայված ճանապարհին այլընտրանք կա, բայց այն շրջանցիկ ու երկար է։ Փոսային՝ ընթացիկ նորոգումներ այս տարի […]
18:30 09.03.2022
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում այսօր տեղի է ունեցել ազգային փոքրամասնությունների ուսուցիչների խրախուսման արարողությունը «Շամս» հայատառ այբբենարանի հրատարակման 100-ամյա հոբելյանի առթիվ: Կրթության ու դաստիարակության ոլորտում ներդրած ավանդի համար ՀՀ Արագածոտնի, Արարատի, Արմավիրի և Կոտայքի մարզերի դպրոցների՝ եզդիերեն դասավանդող 12 ուսուցիչների շնորհակալագրեր է հանձնել ԿԳՄՍՆ հանրակրթության վարչության պետ Արսեն Բաղդասարյանը: Շնորհավորելով ներկա ուսուցիչներին՝ Արսեն […]
18:28 09.03.2022
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է ջրամբարների լցվածությունը մարտի 9-ի դրությամբ: «Նախորդ տարվա նույն օրվա համեմատությամբ Ախուրյանի ջրամբարում ջրի ծավալը պակաս է 25.15մլն մ³-ով, Արփի լիճ ջրամբարում` 10.30մլն մ³-ով, Ազատի ջրամբարում՝ 0.24մլն մ³-ով, Մարմարիկի ջրամբարում` 0.13մլն մ³, Ապարանի ջրամբարում` 0.45մլն մ³-ով»:
18:23 09.03.2022
Հայաստանի ազգային հավաքականն ընկերական հանդիպումներ կանցկացնի Չեռնոգորիայի ու Նորվեգիայի ընտրանիների հետ։ Մարտի 24-ին Երևանում մեր հավաքականը կհյուրընկալի Չեռնոգորիային, իսկ մարտի 29-ին Օսլոյում ուժերը կչափի Նորվեգիայի ընտրանու հետ։ Հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը հրապարակել է ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցուցակը․ Դարպասապահներ Դավիթ Յուրչենկո – «Փյունիկ» Արման Ներսեսյան – ԲԿՄԱ Հենրի Ավագյան – «Նորավանք» Պաշտպաններ Վարազդատ Հարոյան […]
18:21 09.03.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Սյունիքի մարզի «Մեղրու սար» կոչվող հատվածում, Գորայք-«Զանգեր» ճանապարհահատվածում, Քաջարան, Գորիս, Լոռու մարզի Սպիտակ, Ստեփանավան, Վանաձոր, Գեղարքունիքի մարզի Սևան, […]
18:16 09.03.2022
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի նախաձեռնությամբ մարտի 10-ին` ժամը 12:00-ին, Ազգային ժողովի 314 դահլիճում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Վայոց ձորի մարզպետարանի, Եղեգնաձոր համայնքի և ՀՊՏՀ ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի կունենա աշխատանքային քննարկում` Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Եղեգնաձորի մասնաճյուղում 2022-2023թթ. ընդունելության դադարեցման հետևանքով առաջացած խնդիրների և ԲՈՒՀ-ի […]
18:12 09.03.2022
Հայաստանի և Եգիպտոսի արտաքին գործերի նախարարներն ուղերձներ են փոխանակել Հայաստանի Հանրապետության և Եգիպտոսի Արաբական Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի առթիվ: ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն իր ուղերձում մասնավորապես ընդգծել է, որ հայ-եգիպտական հարաբերություններն առանձնանում են երկու ժողովուրդների միջև պատմական բարեկամությամբ և փոխադարձ վստահությամբ, որում իր առանձնահատուկ դերակատարումն ունի Եգիպտոսի հայ համայնքը։ Նախարարը մեծապես արժևորել […]