10:45 23.02.2025
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն հեռախոսազրույց են ունեցել մի շարք հարցերի շուրջ, հաղորդում է Սպիտակ տունը։ «Քննարկումը վերաբերել է երկուշաբթի օրը կայանալիք G7-ի գագաթնաժողովին, որը նվիրված է լինելու Ուկրաինայի պատերազմի երրորդ տարելիցին»,- ասվում է հաղորդագրությունում։ Այն նշում է, որ «Թրյուդոն պաշտպանել է պատերազմը դադարեցնելու նախագահ Թրամփի ցանկությունը և ընդունել, որ նախագահը […]
10:33 23.02.2025
Կիրակի առավոտյան Արեգակի վրա M դասի ուժեղ բռնկում է գրանցվել։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են Կիրառական երկրաֆիզիկայի ինստիտուտում։ «Փետրվարի 23-ին 23 րոպե տևողությամբ M4.9 բռնկում է գրանցվել արևային բծերի խմբում 4001 (N25W82) ռենտգենյան տիրույթում»,- հայտնում է IPG-ն։ Արեգակնային բռնկումները բաժանվում են հինգ դասի՝ կախված ռենտգենյան ճառագայթման հզորությունից՝ A, B, C, M և X:
10:04 23.02.2025
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։ Տաթև-Լծեն ավտոճանապարհը միակողմանի փակ է։ Ջերմուկի խաչմերուկից «Զանգեր» տանող հատվածը փակ է բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տրանսպորտային միջոցների համար։ Վանաձոր-Ալավերդի, Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհները դժվարանցանելի են բեռնատարների համար։ Վարդենյաց […]
10:00 23.02.2025
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Վարորդները պետք է երթևեկեն բացառապես ձմեռային անվադողերով։
01:29 23.02.2025
Փետրվարի 22-ին, ժամը 17:38-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հալիձոր գյուղի Դոմիկիներ կոչվող հատվածում ավտոմեքենան արգելափակվել է ձյան շերտում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Գորիս-Տաթև ավտոճանապարհի 26-րդ կմ-ին՝ Հալիձոր գյուղի […]
01:18 23.02.2025
Ռուսաստանը կշարունակի համալրել իր զինված ուժերը նորագույն սպառազինությամբ և տեխնիկայով: Այս մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է Հայրենիքի պաշտպանի օրվա կապակցությամբ տեսաուղերձում։ «Անվերապահ առաջնահերթությունների թվում է հատուկ ռազմական գործողությանը մասնակցող զորքերի իրական կարիքների ապահովումը։ Հաշվի առնելով զենքի և տեխնիկայի մարտական կիրառման վերլուծությունը՝ մենք կշարունակենք զինված ուժերը հագեցնել նոր, ժամանակակից մոդելներով»,- ասել է պետության ղեկավարը։
01:12 23.02.2025
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Իլոն Մասկին անվանել է հայրենասեր և ասել, որ գոհ է նրա աշխատանքից՝ որպես ԱՄՆ կառավարության արդյունավետության դեպարտամենտի (DOGE) ղեկավար։ Պահպանողական քաղաքական գործողությունների համաժողովում ելույթ ունենալով ամերիկյան կառավարությունում գերծախսերի դեմ պայքարի և բյուրոկրատիայի կրճատման մասին՝ Թրամփը նշեց DOGE-ի ստեղծումը։ «Իլոնը հիանալի գլուխ է հանում գործից»,- ասել է Սպիտակ տան ղեկավարը՝ ընդգծելով, որ […]
00:44 23.02.2025
Թուրքիայի Ուլուդագ քաղաքում կայացած լեռնադահուկային սպորտի պատանեկան միջազգային մրցաշարում ProSki ակումբի սան Գեորգի Գալստյանը 10 պետությունների ներկայացուցիչների շարքում գրավել է 3-րդ հորիզոնականը: Այս մասին հայտնել է Հայաստանի դահուկավազքի ֆեդերացիան: Հայաստանի ներկայացուցիչը հանդես է եկել մարզիչ Արսեն Ներսիսյանի գլխավորությամբ: Հայաստանի մյուս ներկայացուցիչ Աշոտ Սաֆարյանը զբաղեցրել է 15-րդ տեղը: Հավելենք նաև, որ երեկ Գեորգին 4-րդն էր:
00:23 23.02.2025
Հռոմի պապի ինքնազգացողությունը վատացել է: Այս մասին հայտնել է Վատիկանի մամուլի ծառայությունը՝ նշելով, որ 88-ամյա պոնտիֆիկոսին դեռ վտանգ է սպառնում։ «Այսօր առավոտյան Հռոմի պապ Ֆրանցիսկոսը բժշկական օգնության կարիք է ունեցել՝ կապված երկարատև ասթմատիկ շնչառական նոպայի հետ: Անհրաժեշտ է եղել բարձր հոսքի թթվածնային թերապիա: Արյան անալիզը ցույց է տվել նաև անեմիայի հետ կապված թրոմբոցիտոպենիա, ինչը պահանջում էր […]
00:12 23.02.2025
Գազամատակարարման վթարային դադարեցում Անտառային, Վաղարշյան, Լեռ Կամսար, Սոսեի փողոցներում: Ավտոմեքենայի հարվածի հետևանքով վնասվել է միջին ճնշման վերգետնյա գազատար, ինչի պատճառով փետրվարի 22-ին ժամը 22։15-ից դադարեցվել է Երևան քաղաքի Անտառային 190, 160/1, 160/2, Վաղարշյան 2, 4 հասցեների, Լեռ Կամսար, Սոսեի փողոցների, Բաղրամյան 1-ին նրբանցքի գազասպառողների գազամատակարարումը։ «Գազպրոմ Արմենիան» տեղեկացրել է, որ իրականացվում են վթարավերականգնողական աշխատանքներ, որոնց […]
23:59 22.02.2025
Ամերիկացի ռեփեր P. Diddy-ի (իսկական անունը՝ Շոն Քոմբս) փաստաբան Էնթոնի Ռիկկոն հրաժարվել է արտիստի շահերը ներկայացնել դատարանում։ Այս մասին հայտնում է The Sun-ը՝ վկայակոչելով փաստաբանի հայտարարությունը։ Ռիկկոն միջնորդություն է ներկայացրել Նյու Յորքի դատարան գործից հրաժարվելու մասին: «Չնայած ես Շոն Քոմբսին տրամադրել եմ դատարանի կողմից պահանջվող բարձր մակարդակի իրավական ներկայացուցչություն, ես ոչ մի դեպքում չեմ կարող […]
23:48 22.02.2025
Երևանի «Արարատի» շարքերն է համալրել 22-ամյա պաշտպան Մարկ Ֆրեդ Ցունգին: Կամերունում ծնված ֆուտբոլիստը հանդես է եկել Շվեյցարիայի երիտասարդական հավաքականներում: Այս մասին նշվում է ֆուտբոլային ակուբի կայքում: Ցունգին պատանեկան տարիքում խաղացել է իտալական «Նապոլիի» երիտասարդական թիմում, իսկ արդեն որպես պրոֆեսիոնալ հանդես է եկել շվեյցարական «Լոզան Սպորտ» և «Ստադ Լոզան Ուշի» ակումբներում։ Նա խաղեր է անցկացրել նաև […]
23:46 22.02.2025
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։ Տաթև-Լծեն ավտոճանապարհը միակողմանի փակ է։ Բերդ-Ճամբարակ (Հ-38) ավտոճանապարհը, Ջերմուկի խաչմերուկից «Զանգեր» տանող հատվածը փակ են բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տրանսպորտային միջոցների համար։ Վանաձոր-Ալավերդի, Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհները դժվարանցանելի են […]
23:28 22.02.2025
Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) փոխվարչապետ և պաշտպանության նախարար, Դուբայի թագաժառանգ շեյխ Համդան բին Մուհամեդ բին Ռաշիդ Ալ Մաքթումը պարաշյուտով ցատկել է աշխարհի ամենաբարձր երկնաքերից և տեսանյութ հրապարակել Instagram-ի իր էջում: Տեսանյութում երևում է, որ թագաժառանգը 15 երկրների 31 այլ մարզիկների հետ ցատկում է Բուրջ Խալիֆա երկնաքերի 139-րդ հարկից։ Գրառումն արդեն ունի ավելի քան 5 միլիոն […]
23:14 22.02.2025
ԱՄԷ-ի Ֆուջեյրա քաղաքում ընթացող կարատեի աշխարհի երիտասարդական լիգա – Fujairah 2025 առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Սուրեն Քոսակյանը, Junior -76 կգ քաշային կարգում հաղթելով բոլոր մենամարտերը, դարձել է մրցաշարի հաղթող: Այս մասին հայտնել են Հայաստանի Կարատեի Ազգային Ֆեդերացիայից: Քոսակյանը 16-17 տ. -76 կգ քաշային կարգի եզրափակիչ էր դուրս եկել՝ հաղթելով 5 մենամարտ, այդ թվում` նույն քաշային կարգում […]
22:54 22.02.2025
ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է Փարաքարում արված և մեկնարկող աշխատանքների մասին: Ֆեյսբուքի իր էջում նախարարը մասնավորապես գրել է. «2021-2025 թվականներին Փարաքար համայնքում կառուցվել և շահագործման է հանձնվել 2 դպրոց, որոնց շինարարական աշխատանքների արժեքը շուրջ 4 միլիարդ դրամ է։ Ընթացքի մեջ են մարզադպրոցի կառուցման աշխատանքները, հիմնանորոգվել է շուրջ […]
22:38 22.02.2025
Փետրվարի 22-ին՝ ժամը 22:30-ի դրությամբ Սիսիանի, Գորիսի, Կապանի, Մեղրիի, Վանաձորի, Աբովյանի, Հրազդանի տարածաշրջաններում և Վարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղում։ Ջերմուկի խաչմերուկից մինչև Կապան քաղաք ավտոճանապարհը փակ է ծանրաքաշ և կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Սիսիանի տարածաշրջանի «Զանգեր» կոչվող հատվածը և Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար, իսկ մյուս տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։ Հ-46 հանրապետական […]
22:24 22.02.2025
Տաջիկստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Ղևոնդյանը (նստավայրը՝ Աստանա) իր հավատարմագրերը հանձնեց Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնին։ Այս մասին հայտնել են Տաջիկստանում ՀՀ դեսպանությունից: «Ազգի պալատ» պետական նստավայրում կայացած՝ 9 օտարերկրյա դեսպանների հավատարմագրերի հանձնման արարողությանը նախագահ Է․Ռահմոնն ընդգծել է, որ նորանշանակ դեսպանների կողմից ներկայացված պետությունների հետ գործընկերության շարունակականությունը Տաջիկստանը դիտարկում է որպես […]
22:18 22.02.2025
«Սյունիք» ֆուտբոլային ակումբը հայտարարել է, որ պայմանագիր է ստորագրել Հայաստանի Մ19 հավաքականի նախկին պաշտպան Պողոս Կրմզյանի, ինչպես նաև գվինեացի հարձակվող Մամադու Դիալլոյի և ռուս դարպասապահ Սերգեյ Ռեզնիչենկոյի հետ։ 20-ամյա Պողոս Կրմզյանը Մոսկվայի «Լոկոմոտիվի» սան է, հանդես է եկել նաև «Սոչի», «Ակրոն Կոնոպլյով» թիմերում։ Կրմզյանը հանդես է եկել Հայաստանի Մ19 հավաքականում՝ մասնակցելով Մ19 Եվրոպայի առաջնության որակավորման […]
22:13 22.02.2025
Փետրվարի 22-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 14։10-ի սահմաններում Նոր Երզնկա-Եղվարդ H6 ավտոճանապարհի 9 կմ հատվածում Կոտայքի մարզի բնակիչ 34-ամյա Հարազատ Առաքելյանը, իր վարած «BMW» մակնիշի ավտոմեքենայով, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել է հողաթմբին և գլխիվայր շրջվել։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։ Վթարի փաստով ՊԾ Արագածոտնի […]
21:54 22.02.2025
Փետրվարի 22-ին ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանը հանդիպել է ԻԻՀ գերագույն առաջնորդի խորհրդական, Արտաքին հարաբերությունների ռազմավարական խորհրդի ղեկավար Քամալ Խարազիի հետ։ Այդ մասին հայտնել է Իրանում ՀՀ դեսպանությունը: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Իրան հարաբերությունների զարգացման հեռանկարները, տարածաշրջանային անվտանգության հարցերը և երկկողմ համագործակցության խորացման հնարավորությունները։ Կողմերը կարևորել են քաղաքական ակտիվ երկխոսության շարունակականությունը, ինչպես նաև տնտեսական, ենթակառուցվածքային կապերի […]
21:43 22.02.2025
Մարմնամարզիկ Վահագն Դավթյանը 14,133 միավորով ոսկե մեդալ է նվաճել Գերմանիայի Կոդբուս քաղաքում անցկացվող աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլի օղակների վարժությունում։ Այս մասին նշվում է ՀՀ Մարմնամարզության ֆեդերացիայի Ֆեյսբուքի էջում: Այս վարժությունում Հայաստանի մյուս ներկայացուցիչ Արթուր Ավետիսյանը 13,966 միավորով 4-րդն է: Ավելի վաղ նժույգ-թափերի վարժություն հանդես եկան Համլետ Մանուկյանը և Մամիկոն Խաչատրյանը, ովքեր մրցանակային տեղեր չզբաղեցրին:
21:26 22.02.2025
Մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում ձնամաքրման աշխատանքները ակտիվ ընթացքի մեջ են։ Այդ թվում Քանաքեռ-Զեյթուն, Նոր Նորք, Ավան վարչական շրջաններում իրականացվում են մայթերից, բակային տարածքներից սառույցի և ձնամաքրման աշխատանքներ։ Իրականացվող աշխատանքները ներկայացնում են վարչական շրջանների ղեկավարներն ու աշխատակիցները, ովքեր անում են հնարավորը` ապահովելով քաղաքի բնականոն կյանքը։ Այս մասին հայտնել են քաղաքապետարանից: Մանրամասները՝ տեսանյութում։
21:00 22.02.2025
«Հեռանկարն» այսօր Հայաստանի Եվրոպական կուսակցության ղեկավար Տիգրան Խզմալյանի հետ ամփոփել է անցնող շաբաթվա կարևոր քաղաքական իրադարձությունները: Կարևոր ու գլխավոր իրադարձությունները վերջին օրերին առավելապես ամերիկյան նոր վարչակազմի ու Թրամփի շուրջ են տեղի ունենում: Թրամփը Զելենսկուն է մեղադրում, ասում է բռնակալ, մյուս կողմից պատրաստվում է Պուտինի հետ հանդիպմանը: Ի՞նչ է սա նշանակում, և արդյոք այս զարգացումները նոր […]
20:55 22.02.2025
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը և Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը հանդես են եկել Ուկրաինայում երկարաժամկետ խաղաղության հասնելու օգտին։ Այս մասին ասվում է քաղաքական գործիչների հեռախոսազրույցից հետո վարչապետի աշխատակազմի տարածած հաղորդագրության մեջ։ «Նրանք քննարկել են Ուկրաինայում արդար և երկարաժամկետ խաղաղության հասնելու անհրաժեշտությունը, նրանք համաձայնել են, որ Եվրոպան պետք է մեծացնի իր ջանքերը հավաքական եվրոպական […]
20:45 22.02.2025
ԱՄՆ-ը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին կառաջարկի քվեարկել Ուկրաինայում հակամարտությունը լուծելու վերաբերյալ իր բանաձեւի նախագիծը։ Ինչպես հայտնում է Reuters-ը, դա կարվի մինչ ամերիկյան բանաձեւի նախագիծը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային (ԳԱ) ներկայացվելը։ Վկայակոչելով դիվանագիտական աղբյուրները՝ Reuters-ը հայտնում է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում քվեարկության ժամկետները դեռ համաձայնեցված չեն։ Միաժամանակ, ամերիկյան բանաձեւի տեքստը ուրբաթ օրը փոխանցվել է Անվտանգության խորհրդի անդամ երկրների […]
20:37 22.02.2025
Երևանի քաղաքապետարանը հաղորդագրություն է տարախել, որում, մասնավորապես, ասվում է․ «Սիրելի՛ երևանցիներ, Համացանցում տարածվել է «Անվճար հասարակական տրանսպորտ Երևանի բնակիչների համար» վերնագրով կեղծ կայքէջ, որտեղ առաջարկվում է մատչելի տարբերակով տոմս ձեռք բերել։ Հիշեցնում ենք, որ թվային տիրույթում տրանսպորտի տոմս կարելի է ձեռք բերել բացառապես Telcell Wallet բջջային հավելվածի և transport.yerevan.am կայքի միջոցով։ Հորդորում ենք չտրամադրել որևէ […]
20:30 22.02.2025
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիգայի հետ զրույցում հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ ուկրաինական հակամարտությանը վերջ դնելու մտադրության մասին, ասվում է Պետդեպարտամենտի կայքում տեղադրված մամուլի հաղորդագրության մեջ։ «Պետքարտուղար Մարկո Ռուբիոն ուրբաթ օրը զրուցել է Ուկրաինայի արտգործնախարար Անդրեյ Սիբիգայի հետ՝ վերահաստատելու նախագահ Թրամփի հանձնառությունը Ուկրաինայում հակամարտությունը դադարեցնելու հարցում, այդ թվում՝ ՄԱԿ-ի […]