Բոլոր լուրերը – Page 464 – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 07 2025
  • $
    383.74
  • RUBLE
    4.93
  • 450.05
WEATHER
+20.09 oC

Բոլոր լուրերը

Բոսֆորի նեղուցը փակվել է նավերի երթևեկության համար

14:53 22.02.2025

Բոսֆորի նեղուցը երկու ուղղություններով նավերի համար փակ է եղանակային պայմանների պատճառով, հայտնել է DHA-ն: «Ձյան տեղումների պատճառով, որոնք ժամանակ առ ժամանակ ուժգնանում են Ստամբուլում, Բոսֆորով նավերի երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել է երկու ուղղություններով»,- գրում է հրատարակությունը։

̰
2024 թվականին միջին ամսական աշխատավարձը Հայաստանում կազմել է ավելի քան 287 հազար դրամ. Էկոնոմիկայի նախարար

14:46 22.02.2025

2024թ.-ին միջին ամսական աշխատավարձը Հայաստանում կազմել է ավելի քան 287 հազար դրամ: Այս մասին հայտնում է Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը: «Սա միջին ամսական աշխատավարձի աճն է։ 2024թ.-ին միջին ամսական աշխատավարձը Հայաստանում կազմել է ավելի քան 287 հազար դրամ։ Այս ցուցանիշը 2018թ.-ին կազմում էր 172700 դրամ։ Այսինքն միջին աշխատավարձը աճել է 66 տոկոսով, սակայն, եթե միջին […]

̰
Երևանում կկայանա ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի նիստը

14:28 22.02.2025

Փետրվարի 25-ին` ժամը 09:30-ին, ԱԺ-ում տեղի կունենա ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի 4-րդ նիստը: Նույն օրը կկայանա ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի համանախագահներ Արման Եղոյանի եւ Նիլս Ուշակովսի մամուլի ասուլիսը: Նիստի ընթացքով պայմանավորված՝ ասուլիսը կկայանա 13:00-13:30-ն ընկած ժամանակահատվածում:

̰
Շղթայական ավտովթար՝ Երևանյան խճուղում. բախվել է 6 ավտոմեքենա

14:12 22.02.2025

Այսօր՝ փետրվարի 22-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00։50-ի սահմաններում՝ Երևանյան խճուղում, բախվել են 2 «Lada Priora», «BMW», «Mercedes ML», «Mercedes G» և «Audi» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան: Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ […]

̰
Փրկարարներն ու ոստիկանները արգելափակումից դուրս են բերել 1430 տրանսպորտային միջոց, օգնություն են ցուցաբերել 2889 քաղաքացու

14:00 22.02.2025

Ձյան առատ տեղումներով պայմանավորված՝ փետրվարի 20-ից հանրապետության ամբողջ տարածքում ՆԳՆ Փրկարար ծառայությունն ու Ոստիկանությունն անցել են ուժեղացված ծառայության։ Մի շարք ճանապարհահատվածներին ՆԳՆ ենթակա ծառայությունները պարբերաբար իրականացրել են շրջայցեր, սահմանվել են հերթապահություններ՝ անհրաժեշտության դեպքում վարորդներին օգնություն ցուցաբերելու և քաղաքացիների անվտանգությունն ապահովելու նպատակով։ Երկու օրում փրկարարներն ու ոստիկանները արգելափակումից դուրս են բերել 1430 տրանսպորտային միջոց, օգնություն են […]

̰
Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

13:50 22.02.2025

Հանրապետության տարածքում փետրվարի 22-ի ցերեկը, 23-ին և 27-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է ձյուն, լեռնային առանձին շրջաններում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Հանրապետության ճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Փետրվարի 24-26-ը, 27-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 3-6 մ/վ, փետրվարի 24- ին և 26-ին սպասվում է քամու ուժգնացում` 15-18 մ/վ, 25-ին՝ 17-20 մ/վ արագությամբ։ Օդի […]

̰
ԱԳՆ-ում տեղի է ունեցել Քիմիական զենքի կոնվենցիայի շրջանակներում ստեղծած միջգերատեսչական հանձնաժողովի նիստ

13:33 22.02.2025

2025թ. փետրվարի 21-ին ՀՀ արտաքին գործերի նախարարությունում տեղի է ունեցել «Քիմիական զենքի մշակման, արտադրության, կուտակման, կիրառման, արգելման և դրա ոչնչացման մասին» կոնվենցիայից բխող պարտավորությունների կատարման աշխատանքները կանոնակարգելու նպատակով ստեղծած միջգերատեսչական հանձնաժողովի (Ազգային մարմին) նիստը: Քննարկվել են Քիմիական զենքի կոնվենցիայից բխող պարտավորությունների իրականացման ընթացքը, ՀՀ կարողությունների զարգացմանն ուղղված ծրագրերը, ինչպես նաև Հայաստանի և Քիմիական զենքի արգելման […]

̰
Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

13:26 22.02.2025

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

̰
Իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին

13:20 22.02.2025

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքը (ձյուն), Լոռու մարզի բոլոր ավտոճանապարհները, Բերդ-Ճամբարակ (Հ-38), Նոյեմբերյան-Իջևան (Մ-16), Բերդ-Իջևան (Հ-37) ավտոճանապարհները, Ջերմուկի խաչմերուկից «Զանգեր» տանող հատվածը փակ են բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տրանսպորտային միջոցների […]

̰
Ալեն Սիմոնյանը հանդիպել է Իտալիայի Պատգամավորների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի ու անդամների հետ

13:11 22.02.2025

Աշխատանքային այցով Իտալիայում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հանդիպել է Իտալիայի Պատգամավորների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ջուլիո Տրեմոնտիի, փոխնախագահ Պաոլո Ֆորմենտինիի եւ հանձնաժողովի անդամների հետ: Հայ-իտալական օրակարգին եւ միջխորհրդարանական համագործակցությանը վերաբերող հարցերից բացի քննարկումների առանցքում են եղել նաեւ Հայաստանի եվրոպական ինտեգրմանը, ինչպես նաեւ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագրին վերաբերող հարցերը: Ալեն Սիմոնյանն […]

̰
Ջրաբեր-Ֆանտան ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

13:00 22.02.2025

Փետրվարի 22-ին՝ ժամը 12:40-ի դրությամբ, Ջրաբեր-Ֆանտան ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Այս մասին հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտը»։

̰
Դա անհնար է. Յամալը՝ Մադրիդի «Ռեալ» հնարավոր տեղափոխության մասին

12:50 22.02.2025

«Բարսելոնայի» եզրային հարձակվող Լամին Յամալը պատասխանել է Մադրիդի «Ռեալ» հնարավոր տեղափոխության մասին հարցին: «Երբեք: Շանսեր չկան: Դա անհնար է»,- Mundo Deportivo-ի հետ զրույցում ասել է իսպանացին: Յամալի ու կատալոնական ակումբի պայմանագիրը նախատեսված է մինչև 2026 թվականի հուլիսի 1-ը, սակայն կողմերն արդեն համաձայնեցրել են նոր պայմանագիր, որը կստորագրվի, երբ հարձակվողը դառնա 18 տարեկան: Դա կլինի այս […]

̰
Մեդվեդևը Կիևին կոչ է արել պատրաստվել կապիտուլյացիայի

12:43 22.02.2025

Կիևի ռեժիմին գործելու շատ տարբերակներ չեն մնացել, հիմնականներից մեկը ընտրություններ հայտարարելը և կապիտուլյացիայի պատրաստվելն է, կարծում է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նրանց ճանապարհներից մեկն է՝ ընկնել ամերիկացիների ոտքերը, անմիջապես հայտարարել ընտրություններ և պատրաստվել պատերազմի տհաճ ավարտին: Ըստ էության՝ կապիտուլյացիայի»,- գրել է նա իր Telegram- ալիքում։ Մեդվեդևը նշել է նաև երկրորդ ճանապարհը, որն արդեն […]

̰
Իսրայելի պաշտպանության բանակ. Գազայի երկու ազատագրված պատանդներ մեկնում են Իսրայել

12:25 22.02.2025

Գազայի հատվածում ազատ արձակված երկու իսրայելցի պատանդներ հանձնվել են Կարմիր խաչի միջազգային կոմիտեի աշխատակիցներին և այժմ շարժվում են դեպի իսրայելական ուժեր։ Այս մասին հայտնում է բանակի մամուլի ծառայությունը։ «Կարմիր խաչից ստացված տեղեկատվության համաձայն՝ երկու պատանդ է հանձնվել։ Նրանք ուղղություն են վերցրել Իսրայելի պաշտպանության ուժեր և Գազայի հատվածի գլխավոր անվտանգության ծառայություն»,- ասվում է հաղորդագրությունում։ Ընդհանուր առմամբ, […]

̰
Մբապեն ինձ հիշեցնում է Ռոնալդոյին. Կալդերոն

12:07 22.02.2025

Մադրիդի «Ռեալի» նախկին նախագահ Ռամոն Կալդերոնը ասել է, որ Կիլիան Մբապեն իրեն հիշեցնում է բրազիլացի Ռոնալդոյին: «Ինձ համար նա աշխարհի լավագույն խաղացողներից մեկն է: Նա ամեն ինչ ունի՝ լավագույնը դառնալու համար: Մբապեն ինձ հիշեցնում է Ռոնալդոյին: Նա արագ է, ուժեղ, կարող է գոլ խփել ցանկացած անկյունից: Այժմ երկրպագուներն իսկապես վայելում են նրա խաղը: Կիլիանն այն […]

̰
SHANTNEWS

12:00 22.02.2025

̰
«Ալ Ջազիրա». ՀԱՄԱՍ-ը կազատի երկու իսրայելցի պատանդների Ռաֆահում

11:53 22.02.2025

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման կողմից պատանդների յոթերորդ խմբի տեղափոխումը տեղի կունենա Գազայի հատվածի հարավում՝ Ռաֆահում, և անկլավի կենտրոնական հատվածում՝ Նուսեյրաթ փախստականների ճամբարում։ Այս մասին հայտնում է Al Jazeera հեռուստաալիքը ՝ վկայակոչելով Իզեդին ալ-Քասամ բրիգադների աղբյուրին, որը ՀԱՄԱՍ-ի ռազմական թեւն է։ Ավերա Մենգիստուն եւ Թալ Շոհամը կհանձնվեն Ռաֆահում գտնվող Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) աշխատակիցներին։ Կազմակերպության ներկայացուցիչներն […]

̰
Պենտագոնը աշխատանքից կազատի 5400 քաղաքացիական ծառայողի

11:43 22.02.2025

ԱՄՆ պաշտպանության նախարարությունը մտադիր է աշխատանքից հեռացնել 5400 քաղաքացիական ծառայողի։ Այս մասին ասվում է Պենտագոնի ուրբաթ օրը տարածած հայտարարության մեջ։ «Պաշտպանության նախարարությունը վերանայում է փորձաշրջան անցնող աշխատակիցների կազմը։ Մենք ակնկալում ենք, որ մոտ 5,400 փորձաշրջանային քաղաքացիական ծառայողներ կհեռացվեն հաջորդ շաբաթվանից: Դրանից հետո մենք կդադարեցնենք աշխատանքի ընդունումը, մինչ կանցկացնենք մեր անձնակազմի կարիքների հետագա վերանայումը», – ասվում […]

̰
Ամերիկացի բասկետբոլիստը որակազրկվել է 25 խաղով

11:34 22.02.2025

«Միլուոկի Բաքսի» հարձակվող Բոբի Պորտիսը որակազրկվել է 25 խաղով: Ամերիկացին խախտել է հակադոպինգային ընթացակարգը, և լիգան որոշել է պատժել նրան: Կանոնավոր առաջնության այս մրցաշրջանում «Միլուոկին» կանցկացնի ևս 29 խաղ, ինչը նշանակում է, որ փլեյ-օֆֆ դուրս գալու դեպքում Պորտիսը կվերադառնա թիմի կազմ: 30-ամյա բասկետբոլիստն ընթացիկ մրցաշրջանում մեկ խաղում վաստակում միջինը է 13,7 միավոր: Պորտիսը 2021 թվականին […]

̰
ԱՄՆ-ը փետրվարի 24-ին բանաձև կներկայացնի Ուկրաինայի հակամարտության կարգավորման վերաբերյալ

11:25 22.02.2025

Միացյալ Նահանգները փետրվարի 24-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային կներկայացնի Ուկրաինայի հակամարտության կարգավորման վերաբերյալ իր մշակած բանաձեւի նախագիծը։ Այս մասին X-ում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ Նրա խոսքով՝ ԱՄՆ-ը փետրվարի 24-ին «պատմական բանաձեւ կառաջարկի ՄԱԿ-ին, որին պետք է աջակցեն կազմակերպության բոլոր անդամները՝ խաղաղության ճանապարհ հարթելու համար»։ Ռուբիոն նշել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «հանձնառու է […]

̰
Պետությանը և համայնքին պատճառված շուրջ 40 միլիոն դրամ վնասի վերականգնում․ ամփոփվել են Լոռու մարզի դատախազության 2024 թվականի աշխատանքները

11:14 22.02.2025

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի գլխավորությամբ 2025 թվականի փետրվարի 20-ին ամփոփվել են Լոռու մարզի դատախազության 2024 թվականի աշխատանքները: Ամփոփմանը ներկա են եղել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Եղիազար Ավագյանը, Լոռու մարզի դատախազ Արմեն Շահբազյանը, Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը, Դատախազության գլխավոր քարտուղար Մհեր Ափրիկյանը, Ներքին գործերի նախարարության, Ազգային անվտանգության ծառայության, Քննչական կոմիտեի մարզային կառույցների ղեկավարները, մարզի […]

̰
Վան Պերսին կգլխավորի «Ֆեյենորդը»

10:55 22.02.2025

Նիդերլանդների հավաքականի և անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ֆուտբոլիստ Ռոբին վան Պերսին կգլխավորի Ռոտերդամի «Ֆեյենորդը», հայտնում է The Athletic-ը: 41-ամյա մասնագետը նոր ակումբ կտեղափոխվի «Հերենվենից», որի գլխավոր մարզչի պաշտոնը զբաղեցնում է 2024-ի մայիսից: Ակումբներն արդեն համաձայնության են եկել: Լեգենդար նիդերլանդցին պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի կարիերան սկսել է «Ֆեյենորդում», հիմնական թիմում հանդես է եկել 1998-2004 մրցաշրջանների ընթացքում: 2021-ից մինչև […]

̰
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի միջև առևտրաշրջանառության ծավալները մեծացնելու հեռանկարները

10:38 22.02.2025

ՀՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Էդգար Զաքարյանը աշխատանքային այցով գտնվում է Իրանի Իսլամական Հանրապետության մայրաքաղաք Թեհրանում՝ «Եվրասիա» երրորդ միջազգային ցուցահանդեսին մասնակցելու նպատակով։ Այցի շրջանակներում նախարարի տեղակալը հանդիպել է ԻԻՀ արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարարի տեղակալ, Առևտրի զարգացման կազմակերպության ղեկավար Դեհղան Դեհնավիի հետ։ Հանդիպմանը մասնակցել է նաև ԻԻՀ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Գրիգոր Հակոբյանը։ Քննարկվել են […]

̰
Բայդենը չպետք է ԱՄՆ-ին ներքաշեր ուկրաինական հակամարտության մեջ․ Թրամփ

10:34 22.02.2025

ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենը չպետք է երկիրը ներքաշեր Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի մեջ։ Այս մասին ուրբաթ օրը հայտարարել է Վաշինգտոնի վարչակազմի ղեկավար Դոնալդ Թրամփը։ «Բայդենը չպետք է մեզ մտցներ այս խառնաշփոթի մեջ: Մենք ունեինք ոչ կոմպետենտ նախագահ, որը մեզ այս խառնաշփոթի մեջ գցեց», – ասել է նա՝ պատասխանելով Սպիտակ տանը լրագրողների հարցերին: Խոսելով ուկրաինական […]

̰
Լա լիգան մերժել է «Ռեալի» բողոքարկումը, Բելինգհեմը որակազրկվել է

10:16 22.02.2025

Լա լիգայի կարգապահական կոմիտեն մերժել է Մադրիդի «Ռեալի» բողոքարկումը, որը վերաբերում էր թիմի կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմին 2 խաղով որակազրկելուն: Այս մասին հայտնում է As-ը: Անգլիացի ֆուտբոլիստն «Օսասունայի» դեմ խաղում հայհոյել էր, իսկ հանդիպումը սպասարկող մրցավար Խոսե Մունուերա Մոնտերոն արձանագրության մեջ նշել էր, որ հայհոյանքն ուղղված է եղել իրեն: «Ռեալը» փորձել է ապացուցել, որ Բելինգհեմը մրցավարին […]

̰
Թրամփը պաշտոնանկ է արել ԱՄՆ գլխավոր շտաբի պետին

10:00 22.02.2025

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պաշտոնանկ է արել ԱՄՆ զինված ուժերի շտաբի պետերի միացյալ կոմիտեի նախագահ, գեներալ Չարլզ Բրաունին։ Այս մասին նա գրել է Truth Social սոցիալական ցանցում։ «Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել գեներալ Չարլզ Բրաունին մեր երկրին ավելի քան 40 տարվա ծառայության համար, այդ թվում՝ որպես Միացյալ շտաբների պետերի ներկայիս նախագահ: Նա հիանալի ջենթլմեն է […]

̰
Telegraph. Մեծ Բրիտանիան փետրվարի 24-ին կհայտարարի Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին

09:28 22.02.2025

Մեծ Բրիտանիայի կառավարությունը փետրվարի 24-ին կհայտարարի Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնության և Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների փաթեթի մասին։ Այս մասին հաղորդում է Daily Telegraph թերթը: «Մենք միշտ ասել ենք, որ ցանկանում ենք օգնել Ուկրաինային լինել ամենաուժեղ դիրքում՝ լինի դա բանակցություններ սկսելու, թե պայքարը շարունակելու դիրքերում։ Մենք դեռ չգիտենք, թե այս տարբերակներից որն է քննարկվելու», – ասել […]

̰
Մեսսիի խաղաշապիկը խնդրել է հանդիպման մրցավարը

09:03 22.02.2025

ԿՈՆԿԱԿԱՖ-ի Չեմպիոնների գավաթի խաղարկության 1/16 եզրափակչի «Կանզաս Սիթի» – «Ինտեր Մայամի» (0-1) առաջին խաղից հետո հանդիպման մրցավարը Լիոնել Մեսսիից խաղաշապիկ է խնդրել, հայտնում է ESPN-ը: Խաղի միակ գոլի հեղինակը խոստացել է մեքսիկացի մրցավար Մարկո Անտոնիո Օրտիս Նավային տալ իր խաղաշապիկը, բայց հանդերձարանի մոտ: Այդ պահին օդի ջերմաստիճանը եղել է -16, և արգենտինացին խուսափել է մրսելուց: […]

̰
Տարադրամի փոխարժեքները փետրվարի 22-ին

08:30 22.02.2025

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 392.5 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 396 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 411 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 415 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․35 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․46 դրամ:  

̰
Փրկարարների արագ արձագանքման շնորհիվ բեռնատարները դուրս են բերվել արգելափակումից

00:30 22.02.2025

Փետրվարի 21-ին, ժամը 15:12-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Քաջարան քաղաքի վերջնամասում բեռնատարն արգելափակվել է ձյան շերտում, խոչընդոտում է երթևեկությունը: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները քարշարկման եղանակով արգելափակումից դուրս են բերել 7 բեռնատար ավտոմեքենա վերականգնելով բնականոն […]

̰
BACK_TO_TOP