16:22 21.02.2025
Վլադիմիր Զելենսկին չի ցանկանում ընտրություններ անցկացնել Ուկրաինայում, քանի որ գիտի, որ դրանցում «մեծապես կձախողվի»։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ կառավարության արդյունավետության գործակալության ղեկավար Իլոն Մասկը։ «Եթե ուկրաինացիներն իսկապես սիրեին Զելենսկուն, նա ընտրություններ կանցկացներ: Նա գիտի, որ մեծապես ձախողվելու է, չնայած որ վերահսկողության տակ է վերցրել Ուկրաինայի բոլոր լրատվամիջոցները, ուստի չեղյալ է հայտարարել ընտրությունները», – գրել […]
16:12 21.02.2025
Թուրքիայի էներգետիկայի նախարար Ալփարսլան Բայրաքթարը հաստատել է 2025 թվականին «Աքքույու» ատոմակայանի առաջին ռեակտորը գործարկելու պլանները։ ««Աքքույուի» տարածքում աշխատանքները ինտենսիվ շարունակվում են: Մենք ակնկալում ենք, որ այն կգործարկվի այս տարի, թեկուզ փորձնական ռեժիմով: Ընդհանուր առմամբ, մեր նպատակն է հնարավորինս շուտ ավարտել բոլոր չորս ռեակտորների շինարարությունը»,- ասել է նա TGRT հեռուստատեսության եթերում։ Բայրաքթարը նաև հիշեցրել է ատոմակայանի […]
16:00 21.02.2025
Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան ամռանը հրաժեշտ կտա 8 փորձառու ֆուտբոլիստների, հաղորդում է Daily Star-ը: Ըստ տեղեկությունների անգլիական թիմից կհեռանան դարպասապահ Էդերսոնը, պաշտպաններ Քայլ Ուոքերը, որը հիմա վարձավճարով խաղում է «Միլանում» և Ջոն Սթոունզը, կիսապաշտպաններ Մատեո Կովաչիչը, Բեռնարդու Սիլվան, Իլկայ Գյունդոգանը, Կևին Դե Բրույնեն ու Ջեք Գրիլիշը: Նրանց հեռանալուց հետո ակումբի սեփականատեր Շեյխ […]
15:50 21.02.2025
Միացյալ Նահանգները պետք է պահպանի հարաբերությունները Չինաստանի հետ՝ որպես տնտեսապես և ռազմական առումով արագ զարգացող երկիր, լրագրող Քեթրին Հերիջին ասել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Մեզ կապեր են պետք, քանի որ կապերի բացակայությունը կարող է հանգեցնել կոնֆլիկտի»,- ասել է նա։ Պետքարտուղարության ղեկավարը միաժամանակ հավելել է, որ «իրենք չեն ցանկանում ապրել մի աշխարհում, որը կախված է […]
15:41 21.02.2025
Երկիր մոլորակի պատմության մեջ եղել են ժամանակաշրջաններ, որոնց ընթացքում մոլորակի մակերեսը կամ սառույցից զերծ է եղել, կամ էլ մեծամասամբ ծածկված եղել բևեռային մեծ սառցե գլխարկներով: Այս մասին հոդված է հրապարակել «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։ Գիտնականներին վաղուց էր հետաքրքրում, թե ինչպես է սկսվել բևեռային սառցե գլխարկների ձևավորման գործընթացը։ Նման տեղեկատվություն ստանալու համար կլիմայագետները ստեղծել են […]
15:30 21.02.2025
ԱՄՆ-ը դեռ չի քննարկել Ռուսաստանի հետ պատժամիջոցների վերացման հարցը։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Եվրոպացիներն ու ԵՄ-ն Ռուսաստանի դեմ պատժամիջոցների իրենց փաթեթն ունեն։ Եթե անգամ մենք չեղարկենք մեր բոլոր պատժամիջոցները, իսկ դա չի քննարկվել, եվրոպացիները ստիպված կլինեն վերացնել իրենց պատժամիջոցները։ Այնպես որ, ինչ-որ պահի պետք է բոլորի հետ խորհրդակցել, բայց մենք դեռ […]
15:28 21.02.2025
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ խոսնակ Գեղամ Ասատրյանը Ֆեյսբուքի իր էջում հայտնել է, որ վարորդներից մեկի ինքնազգացողությունը վատացել է: «Տիգրան Մեծի պողոտայից դեպի Հանրապետության հրապարակ երթևեկելիս 54 համարի երթուղին սպասարկող մեքենայի վարորդի ինքնազգացողությունը վատացել է։ Վարորդը կանգնել է կանգառում, ուղևորներին խնդրել իջնել։ Ուղևորներից մեկը (քանի որ համաձայնությունը չունեմ, անձամբ չեմ ճանաչում, տվյալները չեմ հրապարակում)` Մ. Գ.-ն, հրաժարվել […]
15:21 21.02.2025
Ամերիկացի գրող Սթիվեն Քինգը, ով նոյեմբերին հեռացել էր X-ից «թունավոր» մթնոլորտի պատճառով, վերադարձել է առցանց հարթակ՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Իլոն Մասկի հասցեին վիրավորանքներ տեղադրելու համար։ «Ես վերադարձա, կարոտե՞լ եք ինձ»: Մասկը պատասխանել է քոմենթով. «Անկեղծ ասած կարոտել եմ Ձեզ»։ Միաժամանակ Մասկը առանց մեկնաբանության է թողել գրողի երկրորդ ուղերձը, որում վերջինս կտրուկ դժգոհություն է […]
15:13 21.02.2025
Ավստրալիայի օդերևութաբանական բյուրոն կվերանվանի մոտեցող արևադարձային ցիկլոնը, որպեսզի այն չկոչվի երկրի վարչապետ Էնթոնի Ալբանեզի անունով: Այս մասին հայտնում է The Australian-ը՝ վկայակոչելով գերատեսչության աշխատակիցներին։ Օդերևութաբանները կփոխեն Ավստրալիայի ափերին մոտեցող արևադարձային ցիկլոնի անվանումը, քանի որ համապատասխան անվանումը համընկնում է երկրի ներկայիս վարչապետի անվան հետ։ Զելիայից հետո հաջորդ արևադարձային ցիկլոնը, որն անցավ Արևմտյան ափով անցած շաբաթ, պետք […]
15:05 21.02.2025
Աշխարհի երրորդ ռակետ Կառլոս Ալկարասը չի կարողացել դուրս գալ Դոհայի ATP-500 կարգի մրցաշարի կիսաեզրափակիչ: Իսպանացին քառորդ եզրափակչում 3-6, 6-3, 4-6 հաշվով պարտվել է աշխարհի 25-րդ ռակետ, չեխ Իրժի Լեգեչկային: Չեխը եզրափակչի ուղեգիրը կվիճարկի իտալացի Մատեո Բերետինիի և բրիտանացի Ջեք Դրեյփերի դիմակայության հաղթողի հետ:
14:55 21.02.2025
ԱՄՆ-ը ՄԱԿ-ից դուրս բերելու և դրա ֆինանսավորումը դադարեցնելու նախաձեռնություն է ներկայացվել ԱՄՆ Սենատում։ Այս մասին իր կայքում հայտնել է դրա հեղինակ, հանրապետական սենատոր Մայք Լին։ Խոսքը ՄԱԿ-ից և հարակից կազմակերպություններից ԱՄՆ-ի ամբողջական դուրս գալու մասին է, որը կներառի նաև Վաշինգտոնի կողմից դրա ֆինանսավորման դադարեցումը։ Բացի այդ, նախաձեռնությունը նախատեսում է չեղարկել ՄԱԿ-ի հետ համաձայնագիրը, որը նրան […]
14:50 21.02.2025
Մատենադարանի գիտական մասնաշենքում տեղի է ունեցել Մատենադարանի «Ծաղկելու արվեստ» մանրանկարչական ստուդիայի սաների աշխատանքների ցուցադրությունը: Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես են եկել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը: Ժաննա Անդրեասյանը ողջունել է ներկաներին և նշել, որ ծանոթանալով մասնակիցների հետ՝ վստահաբար կարելի է ասել, որ կրթական այս ծրագիրը հաջողված է. «Մշակութային […]
14:42 21.02.2025
Փետրվարի 20-ի կեսօրին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած 45-ամյա տղամարդը հայտնել էր, որ գողացել են Սվաճյան փողոցի շենքերից մեկի բակում կայանված իր «Լեքսուս» մակնիշի մեքենայի կողային հայելին: Համայնքային ոստիկանության Մալաթիայի բաժնում կազմված փաստաթղթերն ուղարկվել են քննչական բաժին։ Մալաթիայի բաժնի ծառայողները ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզել են, որ գողությունը կատարել է մայրաքաղաքի բնակիչ, 47-ամյա տղամարդը։ Նա […]
14:38 21.02.2025
ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը և ՀՊՏՀ ռեկտոր Արմեն Գրիգորյանը ստորագրել են Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի միջև համագործակցության հուշագիր: Այն նպատակաուղղված է տնտեսագիտության և գործարար վարչարարության բնագավառներում մասնագիտական կրթության զարգացմանը, ինչպես նաև երիտասարդ մասնագետների համար տեսական և գործնական գիտելիքների ամրապնդման և խորացման հնարավորությունների ձևավորմանը: Նախարար Հովհաննիսյանը շրջայց է կատարել համալսարանի […]
14:24 21.02.2025
Հունվարի 19-20-ը ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը Գերմանիայի Համբուրգ քաղաքում մասնակցել և ելույթով է հանդես եկել Գերմանիայի Տնտեսության Արևելյան համաժողովի և Համբուրգի Առևտրի Պալատի կողմից համատեղ կազմակերպված «New Routes, New Markets. Global Gateway and potential markets along the Middle Corridor» համաժողովի շրջանակներում կայացած նախարարական պանելի քննարկմանը: Ելույթի ընթացքում նախարարի տեղակալը հանգամանալից ներկայացրել է ՀՀ […]
14:17 21.02.2025
Բասկետբոլի տղամարդկանց Հայաստանի ազգային հավաքականն աշխարհի 2027 թվականի առաջնության նախընտրական փուլի վերջին խաղում հյուրընկալվելիս 91-70 հաշվով հաղթել է Ալբանիայի ընտրանուն: Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող է ճանաչվել իսպանական «Վալենսիայի» և Հայաստանի հավաքականի ամերիկացի կենտրոնական Քրիս Ջոնսը, որը վաստակել է 34 միավոր: Հայաստանի հավաքականն ընտրական փուլում երկու անգամ հաղթել է Ալբանիայի թիմին և նույնքան անգամ պարտվել Ավստրիայի ընտրանուն […]
14:09 21.02.2025
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստ է եղել և մնում է այդպիսին Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը բանակցությունների միջոցով լուծելու համար, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Նախագահ Պուտինը բաց է մնում Ուկրաինայի շուրջ խաղաղ բանակցությունների միջոցով կարգավորման համար»,- ընդգծել է նա։
14:01 21.02.2025
Փետրվարի 21-ին ժամը 06․40-ին ՆԳՆ ոստիկանության Շիրակի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն շտապօգնությունից հաղորդում է ստացվել, որ գանգուղեղային վնասվածքով Ազատան բնակավայրից «Գյումրի» բժշկական կենտրոն բուժօգնության է տեղափոխվել 31-ամյա բուժակը։ Մեկնել է Համայնքային ոստիկանության Ախուրյանի բաժնի օպերատիվ խումբը։ Երիտասարդը հայտնել է, որ ժամը 05․10-ի սահմաններում կանչով մեկնել է Ազատան բնակավարի 28-րդ փողոցի տներից մեկը, որտեղ 75-ամյա քաղաքացուն […]
14:00 21.02.2025
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ տեղեկություն չունի Շվեյցարիայում Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև Ուկրաինայի հարցով «գաղտնի» բանակցությունների մասին։ «Ես չեմ կարող պատասխանել այս հարցին, ես նման տեղեկություն չունեմ», – ասել է Պեսկովը լրագրողներին՝ մեկնաբանելով այն տեղեկությունը, որ Միացյալ Նահանգների և Ռուսաստանի ներկայացուցիչները «գաղտնի» հանդիպել են Շվեյցարիայում և ոչ պաշտոնական բանակցություններ են վարել […]
13:45 21.02.2025
Մայրաքաղաքի բոլոր հիմնական փողոցներն այս պահին անցանելի են: Ողջ գիշեր աշխատանքների իրականացմանը ներգրավվել է ընդհանուր թվով 80 հատուկ մասնագիտացված և այլ տեխնիկա, ինչպես նաև 300 աշխատակից: Այս պահին աշխատանքները շարունակվում են նաև քաղաքի երկրորդական փողոցներում, մայթերում և աստիճանահարթակներին:
13:38 21.02.2025
Այն կուսակցությունները և կուսակցությունների դաշինքները, որոնք ցանկություն ունեն մասնակցել մարտի 30-ին կայանալիք Փարաքար և Գյումրի համայնքների ավագանու արտահերթ ընտրություններին, գրանցման ու ընտրական ցուցակների էլեկտրոնային եղանակով ձևավորման համար պետք է օգտահաշիվ ստանալու դիմում ներկայացնեն Կենտրոնական ընտրական հանձնաժողով։ Սա վերաբերելի է նաև այն կուսակցություններին ու դաշինքներին, որոնք նախորդող ընտրություններին մասնակցել են և ունեցել իրենց օգտահաշիվները․ օգտահաշիվների ակտիվացման […]
13:30 21.02.2025
Հայաստանի ազգային հավաքականի եզրային հարձակվող Արթուր Սերոբյանը գոլ է խփել Տիրասպոլի «Շերիֆի» կազմում Տաշքենդի «Լոկոմոտիվի» դեմ ընկերական խաղում: Սերոբյանը 11-մետրանոցից հարվածը հետ է մղել դարպասապահը, սակայն հայ ֆուտբոլիստը առաջինն է հասել գնդակին և ուղարկել այն դարպասը: «Շերիֆը» հաղթել է 2-0 հաշվով: Սերոբյանը մոտ մեկ ամիս առաջ է վարձավճարով տեղափոխվել «Շերիֆ»:
13:23 21.02.2025
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի գլխավորությամբ 2025 թվականի փետրվարի 20-ին ամփոփվել են Գեղարքունիքի մարզի դատախազության 2024 թվականի աշխատանքները: Ամփոփմանը ներկա են եղել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Եղիազար Ավագյանը, Գեղարքունիքի մարզի դատախազ Գագիկ Այվազյանը, Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը, Դատախազության գլխավոր քարտուղար Մհեր Ափրիկյանը, Ներքին գործերի նախարարության, Ազգային անվտանգության ծառայության, Քննչական կոմիտեի մարզային կառույցների ղեկավարները, մարզի […]
13:16 21.02.2025
Փետրվարի 21-ի ցերեկը, 22-23-ին հանրապետության տարածքում սպասվում է ձյուն, 21-ի ցերեկն առանձին շրջաններում և Երևանում՝ շատ ուժեղ, լեռնային առանձին մարզերում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Հանրապետության ճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Օդի ջերմաստիճանը փետրվարի 22-24-ի հատկապես գիշերային ժամերին աստիճանաբար կնվազի ևս 7-10 աստիճանով։ Երևանում փետրվարի 21-ի ցերեկը, 22-23-ին սպասվում է ձյուն, 21-ի ցերեկը շատ ուժեղ, 25-ին կեսօրից […]
13:10 21.02.2025
UFC-ն նախապատրաստում է փրոմոուշենի թեթև քաշային կարգի չեմպիոն Իսլամ Մախաչևի և Իլյա Տոպուրիայի մենամարտը: Ծրագրի համաձայն՝ 28-ամյա Տոպուրիան չեմպիոնական գոտու համար պետք է մենամարտի կա՛մ ամռանը, կա՛մ տարվա վերջում: Ավելի վաղ UFC-ի նախագահ Դանա Ուայթը հայտարարել էր, որ կիսաթեթև քաշային կարգի չեմպիոն Իլյա Տոպուրիան զիջում է տիտղոսը և տեղափոխվում է թեթև քաշային կարգ: Վերջերս վրացի […]
13:02 21.02.2025
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։ Ամասիայի և Աշոցքի տարածաշրջանների միջհամայնքային, Բերդ-Ճամբարակ, Ֆանտան-Ջրաբեր, Կապուտան-Հատիս-Զովաշեն, Կարմրաշեն-Ոսկեթաս-Զովասար-Գառնահովիտ ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Լոռու մարզի բոլոր ավտոճանապարհները և Վարդենյաց լեռնանցքը (ձյուն, մառախուղ, բուք) […]
12:56 21.02.2025
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Վարորդները պետք է երթևեկեն բացառապես ձմեռային անվադողերով։
12:50 21.02.2025
Փետրվարի 20-ին, ժամը 21:58-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նորք Մարաշ 8-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ բախվել են «Hyundai» (վարորդ՝ Հ․ Գ․, ծնված 1970 թ․), «Mercedes-Benz», […]