20:23 21.02.2025
Հայաստանում տեղացող առատ ձյան պատճառով Պրեմիեր լիգայի 20-րդ տուրի խաղացանկում տեղի են ունեցել փոփոխություններ: Փետրվարի 23-ին նշանակված «Շիրակ» – «Արարատ» խաղը հետաձգվել է: Փետրվարի 24-ին՝ ժամը 18:00-ին նշանակված «Վեսթ Արմենիա» – «Նոա» խաղի մեկնարկը կտրվի 16:00-ին: Փետրվարի 25-ին՝ ժամը 15:00-ին նշանակված «Ալաշկերտ» – «Փյունիկ» հանդիպումն էլ կսկսվի ժամը 14:00-ին, իսկ խաղի մրցավայրը տեղափոխվել է «Ջունիոր […]
20:16 21.02.2025
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից տեղեկացնում են, որ փետրվարի 21-ին՝ ժամը 20:00-ի դրությամբ, Նաիրիի, Աբովյանի, Աշտարակի, Ապարանի, Արագածի, Ամասիայի, Աշոցքի, Մարտունիի, Արտաշատի, Արարատի, Վայքի, Ջերմուկի, Սիսիանի, Գորիսի, Կապանի, Մեղրիի, Արմավիրի, Բաղրամյանի, Վարդենիսի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում։ Ջերմուկի խաչմերուկից մինչև Կապան, Վանաձոր-Ստեփանավան, Վանաձոր-Դիլիջան, Վանաձոր-Թումանյան ավտոճանապարհները և Մեղրիի լեռնանցքը փակ են ծանրաքաշ և կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Նշյալ […]
20:10 21.02.2025
Փետրվարի 21-ին, ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 13։20-ի սահմաններում Գետափ-Մարտունի-Սևան ավտոճանապարհի 27 կմ հատվածում Գեղարքունիքի մարզի բնակիչ 33-ամյա Արսեն Մանուկյանը, իր վարած «ԿամԱԶ» մակնիշի բեռնատարով, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։
19:55 21.02.2025
ՀՀ կառավարության պարտքի բեռը պահպանվել է ՀՀ հարկաբյուջետային կանոններով թիրախավորվող 50%-ից ցածր մակարդակում՝ արտացոլելով հարկաբյուջետային քաղաքականության կայունությունը և պահպանվող դրական մակրոտնտեսական միջավայրը։ Ինչպես տեղեկացնում են Ֆինանսների նախարարությունից, 2024 թվականին պարտք/ՀՆԱ հարաբերակցությունը կազմել է 48.3%` նախորդ տարվա համեմատ նվազելով 0.1 տոկոսային կետով:
19:50 21.02.2025
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի գլխավորությամբ 2025 թվականի փետրվարի 21-ին ամփոփվել են Տավուշի մարզի դատախազության 2024 թվականի աշխատանքները: Ամփոփմանը ներկա են եղել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Եղիազար Ավագյանը, Տավուշի մարզի դատախազ Արմեն Մուրադյանը, Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, Դատախազության գլխավոր քարտուղար Մհեր Ափրիկյանը, Ներքին գործերի նախարարության, Ազգային անվտանգության ծառայության, Քննչական կոմիտեի մարզային կառույցների ղեկավարները, մարզի […]
19:45 21.02.2025
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Լիտվայի արտաքին գործերի նախարար Կիաստուտիս Բուդրիսի հետ: «Ամրապնդելով երկկողմ ամուր կապերը, մենք սերտորեն համագործակցում ենք ԵՄ-ի հետ՝ մեր քաղաքացիների իղձերին համապատասխան գործընկերության հետագա կոնկրետ արդյունքների հասնելու համար։ Ընդգծվել է, որ խաղաղության օրակարգը Հայաստանի արտաքին քաղաքականության առանցքային գերակայությունն է և մտքեր են փոխանակվել տարածաշրջանային և միջազգային այլ հարցերի […]
19:37 21.02.2025
Հոկեյի 4 Nations մրցաշարի եզրափակչում Կանադայի հավաքականն օվերթայմում 3-2 հաշվով հաղթել է ԱՄՆ-ի թիմին: Մրցաշարի լավագույն հոկեյիստ է ճանաչվել NHL-ի այս մրցաշրջանի ամենաարդյունավետ հոկեյիստ Նեյթան Մաքկինոնը, որը 4 խաղում նետել է 4 տափօղակ:
19:27 21.02.2025
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը փետրվարի 20-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Անգոլայի Հանրապետության նորանշանակ դեսպան Ավգուստո Դա Սիլվա Կունիայի գլխավորած պատվիրակությանը։ Գևորգ Մանթաշյանը ներկայացրել է նախարարության գործունեության շրջանակն ու նպատակները՝ ուղղված ոլորտի զարգացմանը, շեշտադրելով, որ Հայաստանը դեռևս խորհրդային տարիներից տեխնոլոգիական ոլորտում բազմաթիվ ձեռքբերումներ ունի գրանցած և անցյալի ավանդույթների վրա հիմնվելով ներկայում […]
19:20 21.02.2025
Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Դատապարտյալների հիվանդանոց» տարածքային բաժնում ստացված տեղեկությունների հիման վրա փետրվարի 20-ին՝ ժամը 15:00-ի սահմաններում, վերոնշյալ բաժնի և հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողները անձնական զննության են ենթարկել դատապարտյալ Դ. Գ.-ի մոտ կարճատև տեսակցության այցելած քաղաքացի Հ. Հ.-ին: Զննությամբ քաղաքացու սպորտային կոշիկի տակդիրի տակից հայտնաբերել են թղթե փաթեթ, որում առկա է եղել […]
19:14 21.02.2025
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ ամերիկացի երեք մարզիկի պատվին արձաններ են կանգնեցվելու Ամերիկյան հերոսների ազգային այգում, գրում է Foxnews-ը: Այդ պատվին կարժանանան «Լոս Անջելես Լեյքերսի» նախկին բասկետբոլիստ Քոբի Բրայանթը, լեգենդար բռնցքամարտիկ Մոհամեդ Ալին և բեյսբոլիստ Ջեկի Ռոբինսոնը: Ամերիկյան հերոսների ազգային այգի կառուցելու մասին Թրամփը հայտնել էր դեռ 2020 թվականին: Այն նվիրված է լինելու […]
19:08 21.02.2025
ԵԱՀԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար, ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը ելույթ է ունեցել վեհաժողովի ձմեռային նստաշրջանի` երեք հանձնաժողովների համատեղ նիստում: Պատգամավորն իր ելույթում նշել է. «Հարգելի՛ գործընկերներ, Այժմ, երբ կանոնների վրա հիմնված միջազգային կարգը լուրջ մարտահրավերների է բախվում, եւ ԵԱՀԿ տարածաշրջանի ապագայի շուրջ անորոշություններ կան, մենք պետք է օգտագործենք ցանկացած […]
19:02 21.02.2025
Փետրվարի 21-ին Ֆրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրյանը մասնակցել է Ֆրանսիայի մեծագույն գործիչների Պանթեոնում Ֆրանսիայի համար մարտնչած հայազգի զինվորների ազգային ասոցիացիայի (ANACRA) նախաձեռնությամբ և Ֆրանսիայի Զինված ուժերի նախարարության հովանու ներքո կազմակերպված հանդիսավոր միջոցառմանը, որը նվիրված էր «Դիմադրության» շարժման հերոս Միսաք Մանուշյանի և նրա կնոջ՝ Մելինեի պանթեոնիզացիայի 1-ամյա և Միսաք Մանուշյանի և «Կարմիր Պաստառ»-ի նրա զինակից ընկերների […]
18:53 21.02.2025
2025թ. փետրվարի 17-20-ը Դանիայի Մարդու իրավունքների ինստիտուտի հրավերով ՀՀ ԱԳ նախարարության մարդու իրավունքների և հումանիտար հարցերի վարչության պետ Կարինե Սուջայանը աշխատանքային այցով գտնվել է Կոպենհագենում: Այցի նպատակն էր համագործակցություն հաստատել Հայաստանի կողմից վերջերս հիմնված Մարդու իրավունքների ոլորտում միջազգային հաշվետվողականության ամրապնդման և դրանից բխող հետագա քայլերի ապահովման Ազգային մեխանիզմի շրջանակներում: Նման Ազգային մեխանիզմի հիմնումը թույլ կտա […]
18:46 21.02.2025
Գաղտնիք չէ, որ ձմռանը նաև առատ ձյուն պետք է տեղա: Պարզապես եղանակին պետք է միշտ պատրաստ լինել բոլոր առումներով: Առատ տեղումները մեզանում անսովոր են դարձրել կլիմայի գլոբալ փոփոխությունները: Վերջին տարիներին անձյուն ձմեռներ անցկացրած մայրաքաղաքում եղանակային անգամ թեթև փոփոխությունը էսթետիկ հաճույք է պատճառում նախ փոքրերին, իսկ փոքր-ինչ ավելի տեղացած ձյունն արդեն փաստի առաջ է կանգնեցնում հատկապես […]
18:40 21.02.2025
ՈՒԵՖԱ-ի գրասենյակում կայացել է Չեմպիոնների լիգայի 1/8, քառորդ և կիսաեզրափակիչ փուլերի վիճակահանությունը։ Գործող գավաթակիր Մադրիդի «Ռեալը» կմրցի Մադրիդի «Աթլետիկոյի» հետ, իսկ նախորդ մրցաշրջանի եզրափակչի մասնակից Դորտմունդի «Բորուսիան» կխաղա ֆրանսիական «Լիլի» դեմ։ Հենրիխ Մխիթարյանի «Ինտերը» կխաղա նիդերլանդական «Ֆեյենորդի» դեմ: Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի առաջին խաղերը կկայանան 2025թ․ մարտի 4-ին և 5-ին, իսկ պատասխան հանդիպումները՝ մարտի 11-ին […]
18:34 21.02.2025
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում Դոմինիկյան Հանրապետության նորանշանակ դեսպան Ալեխանդրո Արիաս Սարսուելայի հետ: Նախարարի տեղակալը ողջունել է դեսպանին և շնորհավորել Հայաստանում դիվանագիտական առաքելության մեկնարկի առթիվ: Արթուր Մարտիրոսյանը նաև շնորհավորել է Դոմինիկյան Հանրապետության անկախության տոնը։ Նախարարի տեղակալը հույս է հայտնել, որ նորանշանակ դեսպանի պաշտոնավարման ընթացքում Հայաստանի և […]
18:26 21.02.2025
Փետրվարի 21-ին Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնում Ծառայության պետ Ծովինար Թադևոսյանի գլխավորությամբ տեղի է ունեցել աշխատանքային քննարկում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչների հետ։ Հանդիպումը կազմակերպվել էր 2024 թվականի հոկտեմբերին պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչների կողմից ՀՀ ԱՆ Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկում երկօրյա մշտադիտարկումների արդյունքում արձանագրված խնդիրները քննարկելու նպատակով։ Քննարկմանը մասնակցել են Ծառայության պետի առաջին տեղակալ Սահակ Գրիգորյանը, «Նուբարաշեն» […]
18:20 21.02.2025
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։ Ֆանտան-Ջրաբեր, Կապուտան-Հատիս-Զովաշեն ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Լոռու մարզի բոլոր ավտոճանապարհները և Վարդենյաց լեռնանցքը (ձյուն, մառախուղ, բուք) փակ են բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տրանսպորտային […]
18:14 21.02.2025
Փետրվարի 20-ին՝ ժամը 23:17-ին, ոստիկանության Օպերատիվ կառավարման կենտրոն «Դիլիջան» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ Դիլիջանի Հովսեփյան փողոցի շենքերից մեկում գլխի վնասվածքով տղամարդ կա։ Նշված հասցե են մեկնել Համայնքային ոստիկանության Դիլիջանի բաժնի ծառայողներն ու Տավուշի մարզի պարեկները։ Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նշված շենքի 56-ամյա բնակիչը տանը կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել է 50-ամյա համաքաղաքացու […]
18:06 21.02.2025
Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիին: Արթուր Պողոսյանը ողջունելով դեսպանին՝ կարևորել է ՀՀ քննչական կոմիտեի և ՀՀ-ում ԻԻՀ դեսպանատան միջև ձևավորված համագործակցության բարձր մակարդակը՝ հատկապես միջազգային-իրավական փոխգործակցության առումով: ՀՀ-ում ԻԻՀ դեսպանը շնորհակալություն է հայտնել հանդիպման նախաձեռնության համար: Կարևորելով երկու երկրների միջև […]
17:55 21.02.2025
Նորվեգական «Բուդյո Գլիմտն» ՈՒԵՖԱ-ի Եվրոպա լիգայի 1/16 եզրափակչի պատասխան խաղում տանը 5-2 հաշվով հաղթել է նիդերլանդական «Տվենտեին»: Դիմակայության առաջին խաղում «Տվենտեն» տանը հաղթել էր 2-1 հաշվով: Պատասխան խաղում դիմակայության ելքը վճռվեց լրացուցիչ ժամանակում, որտեղ տանտերերը երկու գոլ խփեցին: Հատկանշական նաև, որ այս խաղում երեք ինքնագոլ է գրանցվել:
17:50 21.02.2025
ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլիի գլխավորած պատվիրակությանը։ Նախարարը ողջունել է հյուրերին և կարևորել ՄԱԶԾ հետ համագործակցությամբ իրականացվող ծրագրերը և դրանց շարունակականության ապահովումը։ Խուդաթյանը շնորհակալություն է հայտնել գործընկերներին Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանության ժամանակ մեր հայրենակիցներին ցուցաբերած աջակցության համար։ Հանդիպման ժամանակ քննարկվել են համատեղ իրականացվող […]
17:44 21.02.2025
Փետրվարի 21-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիին։ Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Ֆրանսիա համագործակցության ծրագրերն ու առաջիկա անելիքները, ինչպես նաև երկու երկրների պաշտպանության նախարարների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը։ Կողմերը կարծիքներ են փոխանակել միջազգային և տարածաշրջանային վերջին զարգացումների շուրջ։
17:40 21.02.2025
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։ Ֆանտան-Ջրաբեր, Կապուտան-Հատիս-Զովաշեն ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Լոռու մարզի բոլոր ավտոճանապարհները և Վարդենյաց լեռնանցքը (ձյուն, մառախուղ, բուք) փակ են բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տրանսպորտային […]
17:34 21.02.2025
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է Աղետների ռիսկի կառավարման 2023-2030 թթ. ռազմավարության գործողությունների ծրագրի կատարման ընթացքը: Ռազմավարությունը սահմանված է 46 միջոցառումից: Զեկուցվել է, որ հաշվետու ժամանակահատվածում աղետների ռիսկի կառավարման (ԱՌԿ) համակարգի գործառութային և մեթոդաբանական հիմքերի բարելավման ուղղությամբ իրականացվել են ազգային մակարդակում ԱՌԿ օրենսդրության բարելավման, աղետների ռիսկի գնահատման և ինդեքսավորման […]
17:30 21.02.2025
Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ծառայողները թմրանյութ ապօրինի պահելու վերաբերյալ ստացած առաջին օպերատիվ տվյալն իրացրին Մասիսի համայնքային ոստիկանների հետ համատեղ։ Մուսալեռ գյուղի իր տան մոտ 63-ամյա տղամարդը ձերբակալվեց և տեղափոխվեց Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժին։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց կանեփանման զանգվածով երեք փաթեթ, ածխանման հետքերով երկու կաթուցիչ ու ծխամորճ։ Տղամարդը հայտնեց, որ կանեփից պատրաստած թմրանյութն իրենն […]
17:25 21.02.2025
Իտալական «Ռոման» տանը 3-2 հաշվով հաղթել է պորտուգալական «Պորտուին» և դուրս եկել ՈՒԵՖԱ-ի Եվրոպա լիգայի 1/8 եզրափակիչ: Կլաուդիո Ռանիերիի թիմից դուբլ է գրանցել արգենտինացի հարձակվող Պաուլո Դիբալան, մեկ գոլ էլ խփել է իտալացի կիսապաշտպան Նիկոլո Պիսիլին: Դիմակայության առաջին խաղում գրանցվել էր 1-1 հաշիվը: 1/8 եզրափակիչ են դուրս եկել նաև նիդերլանդական «ԱԶ Ալկմարը», ռումինական «Ստյաուան», որոնք […]