Բոլոր լուրերը – Page 530 – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 07 2025
  • $
    383.97
  • RUBLE
    4.90
  • 449.32
WEATHER
+34.09 oC

Բոլոր լուրերը

Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Անդերս Ֆոգ Ռասմուսենին

16:52 14.02.2025

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում հանդիպում է ունեցել «Ռասմուսեն Գլոբալ» միջազգային քաղաքական խորհրդատվական կազմակերպության հիմնադիր նախագահ և ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենին: Զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների և անվտանգային մարտահրավերների շուրջ: Քննարկվել են Հարավային Կովկասում անվտանգությանն ու կայունությանը, Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին վերաբերող հարցեր, երկուստեք կարևորվել են այդ […]

̰
ՊՍԺ-ի նախագահին մեղադրանք է առաջադրվել պաշտոնական դիրքի չարաշահման համար

16:48 14.02.2025

Ֆրանսիական ՊՍԺ-ի նախագահ Նասեր Ալ-Խելաիֆիին մեղադրանք է առաջադրվել պաշտոնական դիրքի չարաշահման համար, հայտնում է RMC Sport-ը: Հանրահայտ գործարարը 2018-ին օգտագործել է իր դիրքը` Կատարի սուվերեն ֆոնդի (QIA) առանցքային համարվող քվեն իր օգտին փոխելու համար: Ենթադրվում է, որ 51-ամյա Ալ-Խելաիֆին օգտագործել է իր ազդեցությունը, որպեսզի ստիպի Քաթարի ֆոնդին փոխել դիրքորոշումը Lagardere ընկերության կառավարման հետ կապված վեճի […]

̰
Guldfood-2025 միջազգային ցուցահանդեսինՀայաստանը մասնակցում է երկու ազգային տաղավարով՝ ներկայացնելով 30 հայկական ընկերության արտադրանք

16:42 14.02.2025

Արաբական Միացյալ Էմիրությունների Դուբայ քաղաքում 2025 թվականի փետրվարի 17-ից 21-ը կանցկացվի «𝐆𝐔𝐋𝐅𝐎𝐎𝐃-𝟐𝟎𝟐𝟓» սննդի և ոչ ալկոհոլային խմիչքի, հյութերի տարածաշրջանում ամենամեծ 30-րդ ցուցահանդեսը։ Ցուցահանդեսին Հայաստանը մասնակցում է երկու ազգային տաղավարով՝ ներկայացնելով 30 հայկական ընկերության արտադրանք։ Դուբայում կայանալիք «𝐆𝐔𝐋𝐅𝐎𝐎𝐃-𝟐𝟎𝟐𝟓» միջազգային ցուցահանդեսը հանդիսանում է տարածաշրջանի ամենամեծ ցուցահանդեսներից։ Ցուցահանդեսին մասնակցում են ավելի քան 5500 ցուցադրող 129 երկրից։ Միջազգային առևտրի […]

̰
Այսուհետ Հայոց ցեղասպանության թանգարանում հասանելի են ֆրանսերեն լեզվով աուդիոգիդեր

16:37 14.02.2025

Ֆրանսիայի Օվերն-Ռոն-Ալպ շրջանի ղեկավարության հետ համագործակցության շրջանակներում և վերջիններիս ֆինանսական աջակցությամբ ֆրանսերեն են թարգմանվել և ձայնագրվել Հայոց ցեղասպանության թանգարանի աուդիոգիդերի համար պատրաստված տեքստերը: Այսուհետ Հայոց ցեղասպանության թանգարանի ֆրանկաֆոն այցելուները աուդիոգիդերի միջոցով հնարավորություն կունենան ինքնուրույն ծանոթանալ թանգարանային ցուցադրությանը: Հաշվի առնելով, որ նրանց թիվը զգալի մեծ է, ֆրանսերեն աուդիոգիդերի գործարկումը խիստ անհրաժեշտ էր և կարևոր: Նշենք, որ […]

̰
Օգտակար խուրհուրդներ վարորդներին ձմռանը երթևեկելիս

16:33 14.02.2025

ՆԳՆ փրկարար ծառայությունը ներկայացրել է օգտակար խուրհուրդներ վարորդներին ձմռանը երթևեկելիս։ 🔹Վարորդները պետք է ձմռանը երթևեկեն բացառապես ձմեռային անվադողերով։ 🔹Պահպանել տարածություն դիմացի մեքենայից: 🔹Կտրուկ չարգելակել կամ փոխել արագությունը: 🔹Փորձել վարել մեքենան ճամփեզրին մոտ, որտեղ կա նստած ձյուն: Ի՞նչ անել, երբ մեքենան արգելափակվել է ձյան մեջ Առաջին հերթին պետք չէ խուճապի մատնվել: Ավելի լավ է փորձել փոս […]

̰
Հոգեբանական աջակցություն Ստեփանավան քաղաքում տեղի ունեցած խոշոր հրդեհից տուժածներին

16:28 14.02.2025

2025 թվականի փետրվարի 8-ին Հայաստանի Հանրապետության ՆԳՆ փրկարար ծառայության հոգեբանական աջակցության բաժնի մասնագետները մեկնել են Լոռու մարզի Ստեփանավան քաղաք՝ Աշոտաբերդ թաղամասում տեղի ունեցած ծանր հրդեհի հետևանքով տուժած քաղաքացիներին հոգեբանական աջակցություն ցուցաբերելու նպատակով։ Հոգեբանական աջակցությունն արտակարգ իրավիճակների մասնագետների կողմից ուղղված է եղել տուժած քաղաքացիների հոգեկան վիճակի բարելավմանը, սթրեսային իրավիճակների ազդեցության մեղմացմանը։ Աշխատանքի նպատակն էր ոչ միայն […]

̰
Ռոնալդուի և Մեսսիի միջև ընտրություն կատարելը վիրավորանք է ֆուտբոլի համար․ Բուֆոն

16:23 14.02.2025

Իտալիայի հավաքականի լեգենդար դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը չի կարողացել ընտրել լավագույնին Լիոնել Մեսսիի և Կրիշտիանու Ռոնալդուի միջև: «Ռոնալդուի և Մեսսիի միջև ընտրություն կատարելը վիրավորանք է ֆուտբոլի համար։ Երկուսն էլ իսկական չեմպիոններ են։ Ռոնալդուն ռմբարկու է, իսկ Մեսսին՝ ֆանտաստիկ խաղացող։ Ես երկուսով էլ անսահման հիանում եմ», — Բուֆոնի խոսքերն է մեջբերում լրագրող Ալֆրեդո Պեդուլլան։ 2023 թվականի օգոստոսի […]

̰
Սուրեն Պապիկյանը հանդիպել է Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության պաշտպանության նախարար Յուրիկո Բակեսի հետ

16:18 14.02.2025

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը փետրվարի 14-ին հանդիպել է Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության պաշտպանության նախարար Յուրիկո Բակեսի հետ։ Քննարկվել է 2024 թվականի հունիսին տեղի ունեցած հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունների ընթացքը: Կողմերը պայմանավորվել են մոտ ապագայում համագործակցությանը հաղորդել գործնական ընթացք: Անդրադարձ է կատարվել նաև միջազգային ու տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցերի:

̰
Զելենսկին ասել է, որ Մյունխենում Ուկրաինայի և Ռուսաստանի միջև հանդիպումներ չեն նախատեսվում

16:15 14.02.2025

Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում Ուկրաինայի և Ռուսաստանի ներկայացուցիչների հանդիպումների պլաններ չկան։ Այս մասին Վլադիմիր Զելենսկին հայտարարել է Մյունխենում լրագրողների հետ զրույցում։ «Ոչ, ես չգիտեմ դրա մասին, բայց գուցե ինչ-որ մեկը ինձնից ավելին գիտի»,- ասաց նա՝ պատասխանելով համապատասխան հարցին։ Հինգշաբթի օրը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լրագրողներին ասել է, որ ռուս և ամերիկացի պաշտոնյաները բանակցություններ կվարեն ուկրաինական […]

̰
Պեսկով. Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև կապերի հաստատումը որոշակի ժամանակ կպահանջի

16:10 14.02.2025

Ռուսաստանի Դաշնության և Միացյալ Նահանգների ներկայացուցիչների միջև շփումների հաստատումը որոշակի ժամանակ կպահանջի, իսկ այժմ Կրեմլն այս թեմայով ասելիք չունի։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով ՏԱՍՍ-ի հարցին։ «Ուզում եմ հիշեցնել, որ օրեր առաջ տեղի ունեցած հեռախոսազրույցի արդյունքներով, Ռուսաստանի և ԱՄՆ-ի ղեկավարները ցուցումներ են տվել իրենց օգնականներին՝ կապ հաստատելու համար, դա […]

̰
ՊԵԿ նախագահը մասնակցում է ԱՄՀ-ի Կովկասի, Կենտրոնական Ասիայի, Մոնղոլիայի երկրների հարկային մարմինների ղեկավարների համաժողովին

16:05 14.02.2025

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանի գլխավորած պատվիրակությունը փետրվարի 13-ից 14-ը Ղազախստանի Հանրապետության Ալմաթի քաղաքում մասնակցում է Արժույթի միջազգային հիմնադրամի կողմից կազմակերպված Կովկասի, Կենտրոնական Ասիայի և Մոնղոլիայի երկրների (CCAMTAC) հարկային մարմինների ղեկավարների համաժողովի առաջին հանդիպմանը։ ՊԵԿ պատվիրակությունը համաժողովի ընթացքում մասնակցել է մի շարք կարևոր հարցերի, այդ թվում՝ հարկային ոլորտում համաշխարհային միտումների, տարածաշրջանային իրավիճակի, մարտահրավերների, […]

̰
Կատարի ներդրողները ցանկանում են ձեռք բերել «Տոտենհեմը»

15:59 14.02.2025

Լոնդոնի «Տոտենհեմի» սեփականատեր Դենիել Լևին ակումբը վաճառելու շահավետ առաջարկ է ստացել Կատարի ներդրողներից, հայտնում է The Guardian-ը: Այսօրվա դրությամբ բաժնետոմսերի 86.1 տոկոսը պատկանում է ENIC Group-ին: Գնորդը ձգտում է ձեռք բերել անգլիական ակումբի բաժնետոմսերի զգալի մասը: Ներդրումային ընկերությունը պատրաստ է նաև ակումբի գործադիր տնօրենի պաշտոնում նշանակել Դենիել Լևիին: «Տոտենհեմն» Անգլիայի Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում վաստակել […]

̰
Քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Շվեդիա համագործակցության հեռանկարները

15:52 14.02.2025

Փետրվարի 14-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպել է Շվեդիայի Թագավորության պաշտպանության նախարար Պալ Ջոնսոնի հետ: Զրուցակիցները քննարկել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Շվեդիա համագործակցության հեռանկարները: Կողմերն անդրադարձել են նաև միջազգային ու տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցերի:

̰
Ամփոփվել են Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազության 2024 թվականի աշխատանքները

15:47 14.02.2025

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի գլխավորությամբ 2025 թվականի փետրվարի 14-ին ամփոփվել են Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազության 2024 թվականի աշխատանքները: Ամփոփմանը ներկա են եղել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Եղիազար Ավագյանը, Երևան քաղաքի դատախազ Ռաֆայել Մանուկյանը, Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների նորանշանակ դատախազ Հայկ Մանանդյանը, Դատախազության գլխավոր քարտուղար Մհեր Ափրիկյանը, Ներքին գործերի նախարարության, Ազգային […]

̰
Դիդյե Դեշամը մարտին հավաքական կհրավիրի Մբապեին

15:40 14.02.2025

Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամը հայտարարել է, որ մարտին, միջազգային դադարի ժամանակ, ազգային թիմ է հրավիրելու Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեին, հայտնում է L’Equipe-ը: «Ակնհայտ է, որ նա լինելու է հայտացուցակում»,- ասել է 56-ամյա Դեշամը: Կիլիան Մբապեն 2 անգամ անընդմեջ չէր հրավիրվել հավաքական: Մարտին Դիդյե Դեշամի գլխավորած թիմն Ազգերի լիգայի քառորդ եզրափակչում մրցելու է […]

̰
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը հանդիպել է Առողջապահության նախարարի հետ

15:36 14.02.2025

Այսօր Ազգային ժողովում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը հանդիպել է Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հետ: Քննարկվել է առողջության համապարփակ ապահովագրության ներդրման վերաբերյալ հարցեր:

̰
Կեղծ օղիների շշալցում՝ տան նկուղում. Արմավիրի ոստիկանների բացահայտումը

15:32 14.02.2025

Փետրվարի 13-ին Համայնքային ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները, ապօրինի ձեռնարկատիրությամբ, մասնավորապես, կեղծ օղիներ շշալցնելու վերաբերյալ ստացած տեղեկություններն իրացնելով, Արմավիր քաղաքի Աբովյան և Թումանյան փողոցների խաչմերուկում ձերբակալել և, մեքենայով հանդերձ, բաժին են տեղափոխել 22 և 24 տարեկան երկու երիտասարդի։ Նրանք հաստատել են տեղեկությունը և հայտնել, որ զբաղվում են կեղծ օղիների շշալցմամբ և վաճառքով։ Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում […]

̰
«Ռեալ Սոսյեդադը» հաղթել է, Զախարյանը դարձյալ մնացել է պահեստայինների նստարանին․ ԵԼ փլեյ-օֆֆ

15:25 14.02.2025

ՈՒԵՖԱ-ի Եվրոպա լիգայում մեկնարկել է փլեյ-օֆֆ փուլը: Իսպանական «Ռեալ Սոսյեդադը» 1/16 եզրափակչի առաջին խաղում հյուրընկալվելիս 2-1 հաշվով հաղթել է դանիական «Միտյուլանին»: Բասկյան թիմի կազմում պահեստայինների թվում էր Արսեն Զախարյանը, որը սակայն խաղադաշտ դուրս չեկավ: Ամստերդամի «Այաքսը» հյուրընկալվելիս 2-0 հաշվով հաղթել է բելգիական «Սենտ Ժիլուազին»: Ստամբուլի «Ֆեներբահչեն» տանը 3-0 հաշվով հաղթել է բելգիական «Անդերլեխտին», իսկ Հունգարիայի […]

̰
ՀՀ դեսպանը և Վրաստանի նախագահը քննարկել են տարածաշրջանային և միջազգային օրակարգի մի շարք հարցեր

15:21 14.02.2025

Փետրվարի 14-ին, Օրբելիանիների պալատում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանին ընդունեց Վրաստանի նախագահ Միխեիլ Ղավելաշվիլին։ Դեսպանը շնորհավորեց Մ․Ղավելաշվիլիին՝ Վրաստանի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ` վստահություն հայտնելով, որ նրա պաշտոնավարման շրջանում Հայաստանի Հանրապետության և Վրաստանի հարաբերությունները կշարունակեն զարգանալ ռազմավարական գործընկերության ոգուն համահունչ։ Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձան նաև տարածաշրջանային և միջազգային օրակարգի մի շարք հարցերի։

̰
Անտոնիու Կոշտան կարևորել և ողջունել է ՀՀ Կառավարության` խաղաղությանը միտված քայլերն ու նախաձեռնությունները

15:18 14.02.2025

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում հանդիպում է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի հետ: Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության օրակարգին վերաբերող մի շարք հարցեր: Վարչապետը կարևորել է ԵՄ շարունակական աջակցությունը Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների հետևողական առաջմղման ուղղությամբ: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ բարեփոխումների օրակարգի լիարժեք իրականացումը ՀՀ Կառավարության առաջնահերթություններից մեկն է: Միաժամանակ, երկրի […]

̰
ՀՀ ֆինանսների նախարարն ընդունել է Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցչին

15:12 14.02.2025

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ-ի) ներկայացուցիչ Քրիստինե Վայգանդի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում Քրիստինե Վայգանդը անդրադարձել է հայկական կողմի հետ ընթացիկ համագործակցության վերաբերյալ հարցերին՝ մեծապես կարևորելով ՀՀ կառավարության ջանքերը երեխաների իրավունքների պաշտպանությանն ու բարեկեցության ամրապնդմանն ուղղված ծրագրերին աջակցելու գործում: Նախարար Հովհաննիսյանն իր հերթին բարձր է գնահատել ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ համագործակցությունը […]

̰
Պակետային սպառնում է մինչև 10 տարվա որակազրկում

15:05 14.02.2025

Բրազիլիայում շարունակվում է անգլիական «Վեսթ Հեմի» կիսապաշտպան Լուկաս Պակետայի գործով հետաքննությունը, հայտնում է Globo-ն: Բրազիլիայի դատախազության տվյալներով՝ 27-ամյա ֆուտբոլիստը Բրունո Լոպես անունով միջնորդին հայտնել է, որ եղբոր՝ Մատեուսի ծննդյան տարեդարձի կապակցությամբ դեղին քարտ է ստանալու: Ենթադրվում է, որ Մատեուսը խաղադրույք է կատարել, որ Պակետան կզգուշացվի «Ասթոն Վիլայի» դեմ խաղում: Պակետան իսկապես դեղին քարտ է ստացել […]

̰
SHANTNEWS

15:00 14.02.2025

̰
Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի հետ

14:56 14.02.2025

Մյունխենում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի հետ։ Այս մասին վարչապետը հայտնել է Ֆեյսբուքի իր էջում ու ներկայացրել համապատասխան տեսանյութ։

̰
Սուրեն Պապիկյանն Իտալիայի պաշտոնակցի հետ քննարկել է միջազգային ու տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր

14:52 14.02.2025

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը փետրվարի 14-ին հանդիպել է Իտալիայի Հանրապետության պաշտպանության նախարար Գուիդո Կրոզետտոյի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Իտալիա համագործակցությանը, ինչպես նաև միջազգային ու տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր։ Պաշտպանության նախարարներն ընդգծել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ոլորտներում հարաբերությունների զարգացման հեռանկարները, որոնց վերաբերյալ հանդիպման ընթացքում ձեռք են բերվել պայմանավորվածություններ։

̰
Սարգիս Խանդանյանը Կիևում մասնակցել է ԵԱՀԿ ԽՎ բյուրոյի աշխատանքներին

14:49 14.02.2025

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ԵԱՀԿ ԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար Սարգիս Խանդանյանը փետրվարի 12-13-ն Ուկրաինայի մայրաքաղաքում մասնակցել է ԵԱՀԿ ԽՎ բյուրոյի աշխատանքներին: Բյուրոյի նիստի ընթացքում քննարկվել են Ուկրաինայում պատերազմի հետեւանքով վերջին տարիներին ծառացած հումանիտար խնդիրները, անհետ կորածների, ռազմագերիների եւ այլ պահվող անձանց ճակատագրերին վերաբերող հարցեր: Զեկույցով հանդես է եկել Ուկրաինայի մարդու իրավունքների պաշտպանը: […]

̰
Խուլիգանություն և մարմնական վնասվածք Նուբարաշենում. վիճել են «Երևան ավտոբուս» ընկերության վարորդը և ուղեվարձը չվճարած ուղևորներ

14:44 14.02.2025

Փետրվարի 14-ին, Համայնքային ոստիկանության Նուբարաշենի բաժնում հաղորդում է տվել «Երևան ավտոբուս» ընկերության մի վարորդ: Նա հայտնել է, որ նույն օրը, առավոտյան ժամը 7.40-ի սահմաններում, Նուբարաշենի 11-րդ փողոցում գտնվող ավտոբուսների վերջնակետում, ուղեվարձը չվճարելու պատճառով իր հետ վեճի են բռնվել երեք անծանոթ երիտասարդներ, որոնցից մեկը բռունցքով հարվածել է իր դեմքին և մարմնի տարբեր հատվածներին` պատճառելով մարմնական վնասվածք։ […]

̰
Ռուսաստանի հավաքականը երեք ընկերական խաղ կանցկացնի

14:37 14.02.2025

Ֆուտբոլի Ռուսաստանի ազգային հավաքականը երեք ընկերական խաղ կանցկացնի։ Այս մասին հաղորդում է այդ երկրի ազգային թիմի մամուլի ծառայությունը: Վալերի Կարպինի գլխավորած հավաքականը մարտին կընդունի Զամբիայի, հունիսի 6-ին` Նիգերիայի հավաքականներին, իսկ չորս օր անց հյուր կգնա Բելառուսի ընտրանուն:

̰
Թրամփի գրասենյակը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության հարցը դեռ օրակարգում է

14:32 14.02.2025

Ռուսաստանի և Ուկրաինայի հարցերով ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցչի տեղակալ Ջոն Քոուլը հայտարարել է, որ այս պահին ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության հնարավորությունը լիովին բացառված չէ։ Այդ մասին նա հայտարարել է Reuters գործակալությանը: «Հենց հիմա դա (ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության հնարավորությունը) դեռ սեղանի վրա է»,- ասել է Քոուլը։  

̰
Առատ ձյան և սաստիկ բքի պատճառով Տիգրանաշենի ոլորանները դժվարանցանելի են

14:18 14.02.2025

Փետրվարի 14-ին՝ ժամը 14:15-ի դրությամբ, առատ ձյան և սաստիկ բքի պատճառով Տիգրանաշենի ոլորանները դժվարանցանելի են։ Այս մասին հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտը»։

̰
BACK_TO_TOP