ՊԵԿ նախագահը մասնակցում է ԱՄՀ-ի Կովկասի, Կենտրոնական Ասիայի, Մոնղոլիայի երկրների հարկային մարմինների ղեկավարների համաժողովին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
16 07 2025
  • $
    383.96
  • RUBLE
    4.90
  • 446.01
WEATHER
+27.09 oC

ՊԵԿ նախագահը մասնակցում է ԱՄՀ-ի Կովկասի, Կենտրոնական Ասիայի, Մոնղոլիայի երկրների հարկային մարմինների ղեկավարների համաժողովին

16:05 14.02.2025

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանի գլխավորած պատվիրակությունը փետրվարի 13-ից 14-ը Ղազախստանի Հանրապետության Ալմաթի քաղաքում մասնակցում է Արժույթի միջազգային հիմնադրամի կողմից կազմակերպված Կովկասի, Կենտրոնական Ասիայի և Մոնղոլիայի երկրների (CCAMTAC) հարկային մարմինների ղեկավարների համաժողովի առաջին հանդիպմանը։

ՊԵԿ պատվիրակությունը համաժողովի ընթացքում մասնակցել է մի շարք կարևոր հարցերի, այդ թվում՝ հարկային ոլորտում համաշխարհային միտումների, տարածաշրջանային իրավիճակի, մարտահրավերների, արհեստական բանականության կիրառման հնարավորությունների և ռիսկերի, ինչպես նաև համագործակցության ընդլայնման հարցերի քննարկմանը։

Համաժողովի ժամանակ ՊԵԿ պատվիրակությունը ներկայացրել է ԱՄՀ-ի հետ կատարված աշխատանքների արդյունքների մասին շնորհանդեսը:

Այցի շրջանակում ՊԵԿ պատվիրակությունը երկկողմ հանդիպում է ունեցել ԱՄՀ CCAMTAC տնօրեն Նորբերտ Ֆունկեի գլխավորած պատվիրակության հետ: Հանդիպման ընթացքում ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը բարձր է գնահատել ԱՄՀ-ի հետ համագործակցությունը՝ հարկային վարչարարության բարելավման ուղղությամբ և քննարկել են տեխնիկական աջակցության ծրագրերի ներկայիս և ապագա հնարավորությունները, որոնք կնպաստեն կարողությունների զարգացմանը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Համայնքային հողերն ազատվել են ինքնակամ կառուցված շինություններից

23:59 16.07.2025

Համայնքային հողերն ազատվել են ինքնակամ կառուցված շինություններից

Համայնքային զավթված հողերը քաղաքին վերադարձնելու գործընթացը Երևանում շարունակվում է: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Կենտրոն վարչական շրջանում ապամոնտաժվել է Սբ. Գրիգոր Լուսավորիչ 12 հասցեին կից ինքնակամ շինությունը, Նոր Նորք վարչական շրջանում՝ Նորքի 9-րդ զանգվածի 43 շենքին կից ինքնակամ շինությունը, Աջափնյակ վարչական շրջանում՝ Նազարբեկյան 11/2 հասցեին կից ինքնակամ շինությունը, Շենգավիթ վարչական շրջանում՝ Արշակունյաց պողոտա 127 […] ...

Հայտնի է՝ Թիկնիզյանի «Ցրվենա Զվեզդայի» մրցակիցը ՉԼ որակավորման երկրորդ փուլում

23:57 16.07.2025

Հայտնի է՝ Թիկնիզյանի «Ցրվենա Զվեզդայի» մրցակիցը ՉԼ որակավորման երկրորդ փուլում

Սերբիայի չեմպիոն «Ցրվենա Զվեզդան» Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլում կմրցի Ջիբրալթարը ներկայացնող «Լինքոլն Ռեդ Իմպսի» հետ։ «Լինքոլն Ռեդ Իմպսը» որակավորման առաջին փուլում պայքարից դուրս է թողել Ֆարերյան կղզիների չեմպիոն «Վիկինգուրին»` հաղթելով ընդհանուր 4-2 հաշվով։ Հիշեցնենք, որ «Ցրվենա Զվեզդայի» կազմում է հանդես գալիս Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանը, ով հուլիսին էր Մոսկվայի «Լոկոմոտիվից» տեղափոխվել սերբական […] ...

ՀՀ քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը հուլիսի 6-12-ը

23:55 16.07.2025

ՀՀ քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը հուլիսի 6-12-ը

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է ՀՀ քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը հուլիսի 6-12-ը (2025թ․): Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան. Վանաձոր քաղաքում՝ Ծատուրյան փողոցի հարակից տարածք՝ հուլիսի 12-ին, Վարդանանց փողոցի հարակից տարածք՝ չի գերազանցել, Հերացի փողոցի հարակից տարածք՝ չի գերազանցել։ Հրազդան քաղաքում՝ հուլիսի 7-ին, 11-ին և 12-ին, Գյումրի քաղաքում՝ հուլիսի 11-ին: ...

Սյունիքի մարզում մոտ 25 տոննա մազութով բեռնված բեռնատարը մասամբ կախվել է Ողջի գետի վրա. մազութն ամբողջությամբ թափվում է գետը

23:52 16.07.2025

Սյունիքի մարզում մոտ 25 տոննա մազութով բեռնված բեռնատարը մասամբ կախվել է Ողջի գետի վրա. մազութն ամբողջությամբ թափվում է գետը

Հուլիսի 16-ին, խոշոր ավտովթար ու արտակարգ ու վտանգավոր իրավիճակ է ստեղծվել Սյունիքի մարզում։ Ժամը 22:00-ի սահմաններում իրանական համարանիշերով «Scania» մակնիշի՝ մոտ 25 տոննա մազութով բեռնված բեռնատարը Կապան-Քաջարան ավտոճանապարհին դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բետոնե պաշտպանիչ պատնեշներին ու մասամբ կախվել Ողջի գետի վրա։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների կա տուժած, […] ...

Վերահաստատել ենք շարունակել Բուլղարիայի հետ քաղաքական համագործակցությունը․ ԲՏԱ նախարար

23:50 16.07.2025

Վերահաստատել ենք շարունակել Բուլղարիայի հետ քաղաքական համագործակցությունը․ ԲՏԱ նախարար

ՀՀ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ Սոֆիա աշխատանքային այցի շրջանակներում երկկողմ հանդիպում է ունեցել Բուլղարիայի արտաքին գործերի նախարար Գեորգ Գեորգիևի հետ։ «Հանդիպման ընթացքում ընդգծվել են երկու երկրների ժողովուրդների միջև գոյություն ունեցող պատմական և մշակութային դարավոր կապերը, փոխադարձ հարգանքի և ընդհանուր արժեքների հիմքի վրա ձևավորված բարեկամական հարաբերությունները։ Վերահաստատել ենք քաղաքական, տնտեսական, […] ...

Մարզահամերգային համալիրի հարակից անտառում հայտնաբերվել է տղամարդու մարմին

23:47 16.07.2025

Մարզահամերգային համալիրի հարակից անտառում հայտնաբերվել է տղամարդու մարմին

Հուլիսի 16-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 07:20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մալաթիա-Սեբաստիայի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի մոտ գտնվող անտառում ծառից կախված դի կա։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, տեղում պարզվել է, որ ստացված տեղեկությունը հավաստի է։ Դեպքի վայր […] ...

BACK_TO_TOP