19:46 12.02.2025
Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին գոհունակություն է հայտնել «Մանչեսթեր Սիթիի» դեմ Չեմպիոնների լիգայի անցումային փլեյ-օֆֆի առաջին խաղից, որը ավարտել էր մադրիդցիների հաղթանակով 3:2 հաշվով: «Ես հանգիստ եմ և գոհ: Մենք փոքր առավելություն ստացանք պատասխան խաղից առաջ: Բոլոր առումներով կատարյալ հանդիպում էր: Բոլորը ջանասիրաբար աշխատում էին, շատ գոլային պահեր ստեղծեցինք: Արժանի հաղթանակ էր, պարտվում էինք, […]
19:36 12.02.2025
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը 2024 թվականի փետրվարի 4-ի թիվ 55-Ա որոշմամբ կարճել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նկատմամբ Սնուփ Դոգի համերգի կազմակերպման նպատակով «Դոպինգ Սփեյս» ընկերությանը պետական օժանդակության տրամադրման առնչությամբ հարուցված վարույթը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի մամուլի խոսնակ Անի Սմբատյանը, տեղեկացնելով, որ վարույթի շրջանակում իրականացված ուսումնասիրության արդյունքում արձանագրվել է, […]
19:25 12.02.2025
Փետրվարի 12-ին` ժամը 16։58-ին, Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հովիտ գյուղի սկզբնամասում այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:15-ին, մարվել՝ 17:42-ին: Այրվել է «GAZel» մակնիշի միկրոավտոբուսը։
19:19 12.02.2025
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է, թե իրական Հայաստանի գաղափարախոսությունն ինչ փուլերով պետք է անցնի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Փաշինյանը թեմային անդրադարձավ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանին՝ պատասխանելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանի հարցին: «Հայաստանում տեղի է ունենում գաղափարական տրանսֆորմացիա, անցում է կատարվում դեպի իրական Հայաստանի գաղափարախոսություն»,–ասել է Փաշինյանը: Ըստ նրա՝ այդ գաղափարախոսությունը նախ պետք է գրավոր կերպով ձևակերպվի […]
19:12 12.02.2025
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի՝ փետրվարի 11-ի հրամանով ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի պետ է նշանակվել Գարիկ Ծատուրյանը։ Քրեակատարողական ծառայության պետ Ծովինար Թադևոսյանն այսօր՝ փետրվարի 12-ին, ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի անձնակազմին ներկայացրել է նորանշանակ պետ, արդարադատության փոխգնդապետ Գարիկ Ծատուրյանին։ Ծովինար Թադևոսյանը նախ՝ շնորհավորել է հիմնարկի նորանշանակ պետին հիմնարկի ղեկավարումը ստանձնելու առթիվ, ապա՝ իր […]
19:03 12.02.2025
Ռուսական «Ռոստովի» կիսապաշտպան Խորեն Բայրամյանը Sport24-ին տված հարցազրույցի ժամանակ խոսել է նաև Հայաստանի ազգային հավաքականի մասին։ Բայրամյանին հարցրել են, թե ե՞րբ Հայաստանը կմասնակցի մեծ մրցաշարի։ «Ես երազում եմ դրա մասին։ Մեր ազգն ու երկիրն արժանի են մասնակցել մեծ մրցաշարի։ Հայաստանում մարդիկ անչափ սիրում են ֆուտբոլը։ Միայն կարող եմ հաջողություն մաղթել մեզ, որպեսզի դա հնարավորինս շուտ […]
18:55 12.02.2025
Եվրամիության անդամակցության ճանապարհին Հայաստանի ամենամեծ մարտահրավերը ստանդարտներին համապատասխանեցումն է։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ազգային ժողովում կառավարության հարցուպատասխանի ժամանակ այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովում՝ պատասխանելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Զարուհի Բաթոյանի հարցին, թե ո՞րն է Հայաստանի մարտահրավերը դեպի Եվրամիություն տանող ճանապարհին։ «Ամենամեծ մարտահրավերը ես համարում եմ Հայաստանի Հանրապետության օբյեկտիվորեն Եվրամիության ստանդարտներին համապատասխանելը։ Դա […]
18:49 12.02.2025
Փետրվարի 5-ին Արարատի մարզային փրկարարական վարչության պետի գլխավորությամբ ստեղծված աշխատանքային խումբը «Խոսրովի անտառ» պետական արգելոց ՊՈԱԿ-ի տարածքում իրականացրել է ուսումնասիրություններ: Աշխատանքային խմբում ներգրավված են եղել «Խոսրովի անտառ» պետական արգելոց ՊՈԱԿ-ի տնօրեն Ռ․ Օղիկյանը, ՀՀ Վայոց ձորի և Արարատի մարզերի վարչության «Խոսրով» տեղամասի համակարգող պատասխանատու-գլխավոր էկոպարեկ Ա. Քոչարյանը, Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի աշխատակից […]
18:44 12.02.2025
«Մեծ սաղավարտի» մրցաշարերի 24-ակի հաղթող Նովակ Ջոկովիչը հայտնել է վնասվածքից ապաքինվելու և Դոհայի ATP-500 կարգի մրցաշարին մասնակցելու մասին: «Բժիշկներն ինձ թույլ են տվել վերադառնալ կորտ։ Դոհայի մրցաշարը կմեկնարկի մի քանի օրից։ Փառք Աստծո, հաջողվեց շուտ վերականգնվել։ Վերջին տարիներին հաճախ եմ վնասվածքներ ստանում։ Հավանաբար, դա տարիքի հետևանքն է, սակայն, բարեբախտաբար, մարմինս դեռ ենթարկվում է ինձ։ Հուսով […]
18:37 12.02.2025
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից տեղեկացնում են, որ 2024 թվականին հիմնանորոգվել է Մ-3, Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհի կմ116+790- կմ128+718 հատվածը։ Նորոգված ճանապարհահատվածի ընդհանուր երկարությունը մոտ 11.8կմ է։ Ֆինանսավորումը՝ ՀՀ պետական բյուջեից։
18:30 12.02.2025
Այսօր՝ փետրվարի 12-ին, վրաերթ է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 14։40-ի սահմաններում Շիրակի մարզի բնակիչ 34-ամյա Պարգև Չ․-ն իր վարած «Opel» մակնիշի ավտոմեքենայով Արտաշատ քաղաքի Օգոստոսի 23 փողոցում վրաերթի է ենթարկել 3 հետիոտնի, ինչից հետո ավտոմեքենան հայտնվել է բնակչի տան հողամասում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն և օպերատիվորեն ժամանած […]
18:24 12.02.2025
Չեմպիոնների լիգայի անցումային փլեյ-օֆֆի 1/8 եզրափակչի ուղեգրի համար առաջին խաղում Դորտմունդի «Բորուսիան» Պորտուգալիայում 3:0 հաշվով պարտության է մատնել Լիսաբոնի «Սպորտինգին»։ Գերմանական թիմի գոլերը խփլ են գվինեացի հարձակվող Սերու Գիրասին, գերմանացի կիսապաշտպաններ Պասկալ Գրոսն ու Քարիմ Ադեյեմին։ Թուրինի «Յուվենտուսն» էլ ընդունել էր հոլանդական «ՊՍՎ Էյնդհովենին» և հաղթել է 2:1 հաշվով։ Իտալական թիմից աչքի են ընկել ամերիկացի […]
18:17 12.02.2025
Հայոց ցեղասպանության հուշահամալիրի և թանգարան-ինստիտուտի հիմնանորոգման աշխատանքներն ընթանում են բնականոն հունով: Այս մասին հայտնել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն Ազգային ժողովում Կառավարության անդամների հետ հարցուպատասխանի ժամանակ։ «Աշխատանքների հարթ ընթացքն ու ժամանակին ավարտը երաշխավորված են պետության կողմից: Ցեղասպանության թանգարանի հիմնանորոգման աշխատանքների համար պատշաճ միջոցները նախատեսված են, պայմանագիրը կնքված է, և հաղթող […]
18:11 12.02.2025
Հունաստանի խորհրդարանը երկրի նախագահ է ընտրել խորհրդարանի նախկին խոսնակ Կոնստանտինոս Տասուլասին։ Իշխող Պահպանողական կուսակցության թեկնածու Տասուլասը 300 տեղանոց խորհրդարանում ստացել է 160 ձայն: Տասուլասն այդ պաշտոնում կփոխարինի Կատերինա Սակելլարոպուլուին, որի լիազորությունների ժամկետը լրանում է մարտի 13-ին: Երդման արարողությունը տեղի կունենա նույն օրը:
18:05 12.02.2025
Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը մի խումբ երիտասարդների ներկայացրել է շինարարական ծրագրերի իրականացման առանձնահատկությունները: «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության և «Ռեստարտ» քաղաքացիական երիտասարդական հիմնադրամի նախաձեռնությամբ կազմակերպված «Պետական գնումների հանրային վերահսկողության և հաշվետվողականության խթանում» սեմինարի շրջանակում նա ուսանողներին բացատրել է պետական ծրագրերի դեպքում կառուցապատման գործընթացի փուլերը, բոլոր մասնակիցների գործառույթները և այն մեխանիզմները, որոնք ներդրվում են քաղաքաշինական […]
17:56 12.02.2025
Հայաստանը երկարաժամկետում պետք է ընդհանրապես հրաժարվի շրջանառության հարկից: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-կառավարություն հարցուպատասխանին՝ անդրադառնալով շրջանառության հարկման համակարգից գործունեության մի խումբ տեսակների դուրս գալու մասին հարցին: «Մեր վերլուծությունը ցույց է տալիս հետևյալը, որ ոնց որ թե աշխարհում չկա այնպիսի երկիր, որ և շրջանառության հարկ ունենա, և ավելացված արժեքի հարկ»,–ասել է […]
17:45 12.02.2025
Էստոնիայի մայրաքաղաք Տալլինում ընթացող Մ16 և Մ18 տարեկանների հրաձգության Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականը նվաճել է առաջին մեդալը։ Այս մասին հայտնում է Հայաստանի հրաձգության ֆեդերացիայի մամուլի քարտուղարությունը: Մրցումային երկրորդ օրը Մ18 տարեկանների պայքարում Գոռ Մանուչարյան/Գրիգոր Պողոսյան/Արմեն Գևորգյան եռյակը դարձել է 10մ օդամղիչ ատրճանակ տղաների թիմային մրցաձևի հաղթող։ Մեր մարզիկները 1120 միավորով սահմանել են Եվրոպայի ռեկորդ։
17:39 12.02.2025
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհավորական խոսք է հղել Սերգեյ Սարաջյանի ծննդյան 80-ամյակի կապակցությամբ: «Հարգելի՛ Սերգեյ Սարաջյան, Սրտանց շնորհավորում եմ Ձեզ 80-ամյակի կապակցությամբ։ Ձեր երաժշտական և մանկավարժական գործունեությունը ոչ միայն զգալիորեն հարստացրել է Հայաստանի մշակութային կյանքը, այլև դարձել է օրինակ բազմաթիվ երաժիշտ սերունդների համար։ Դուք ոգեշնչում, կրթում և բացահայտում եք երաժշտության աշխարհը նոր տաղանդների համար՝ օգնելով […]
17:33 12.02.2025
Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման պատվիրակությունը ժամանել է Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրե՝ քննարկելու Գազայի հատվածում հրադադարի համաձայնագրի իրականացումը և գերիների փոխանակումը, հայտնում է շարժումը։ «Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի ղեկավարի գլխավորած պատվիրակությունը ժամանել է Կահիրե և սկսել հանդիպումներ Եգիպտոսի պաշտոնյաների հետ՝ տեխնիկական խմբերի և միջնորդների միջոցով հրադադարի և գերիների փոխանակման համաձայնագրի կատարման վերահսկման շրջանակներում», – ասվում է ՀԱՄԱՍ-ի հայտարարության մեջ:
17:28 12.02.2025
Փետրվարի լույս 11-ի գիշերը Համայնքային ոստիկանության Կումայրիի բաժին ահազանգած քաղաքացին խնդրել է, որ Մսի կոմբինատ թաղամաս շտապ ոստիկան մոտենա։ Մեկնած օպերատիվ խմբի ոստիկանները նկատել են վիճաբանող քաղաքացիների, որոնցից երկուսի մոտ՝ մահակ, իսկ մեկի մոտ՝ խոհանոցային դանակ կա։ Ոստիկանները կանխել են վիճաբանությունը, իսկ ժամանած շտապօգնության խումբը «Գյումրի» բժշկական կենտրոն բուժօգնության է տեղափոխել 46-ամյա մի տղամարդու։ Մարմնական […]
17:23 12.02.2025
Իտալիայի Ա Սերիայի 24-րդ տուրում երկրի չեմպիոն Միլանի «Ինտերը» «Ջուզեպե Մեացա» ստադիոնում 2-1 հաշվով առավելության էր հասել «Ֆիորենտինայի» դեմ խաղում։ «Ինտերի» հաղթական գոլը 52-րդ րոպեին խփել է ավստրիացի հարձակվող Մարկո Առնաուտովիչը։ Միլանյան թիմի մեկնարկային կազմում էր Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը, որը փոխարինվել էր 65-րդ րոպեին։ Հայ ֆուտբոլիստը 36-րդ րոպեին դեղին քարտ էր […]
17:18 12.02.2025
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը դիվանագիտական առաքելությունն ավարտելու կապակցությամբ ընդունել է Հայաստանում Ուրուգվայի Արևելյան Հանրապետության նորանշանակ դեսպան Էդուարդո Ռոսենբրոկ Բիդարտին: Ողջունելով դեսպանին՝ նախագահը շնորհակալություն է հայտնել նրան դիվանագիտական ծառայության ընթացքում երկու երկրների միջև բարեկամական հարաբերությունների ամրապնդման գործում ներդրած ավանդի համար և հույս է հայտնել Հայաստանի և Ուրուգվայի համագործակցության հետագա ընդլայնման վերաբերյալ: Դեսպան Էդուարդո Ռոսենբրոկ Բիդարտը շնորհակալություն […]
17:14 12.02.2025
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ կայացել է ՄԱԿ-ի «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիայի և Փարիզյան համաձայնագրի պահանջների ու դրույթների կատարման միջգերատեսչական համակարգման խորհրդի հերթական նիստը։ Ողջունելով նիստի մասնակիցներին՝ փոխվարչապետը կարևորել է ձևաչափի գործնական նշանակության բարձրացման ուղղությամբ հետևողական աշխատանքների իրականացումը՝ կլիմայի փոփոխությունների մեղմման և հարմարվողականության քաղաքականությունների շրջանակում սահմանված թիրախների ապահովման նպատակով: Նիստի ընթացքում մանրամասն անդրադարձ է կատարվել […]
17:10 12.02.2025
Կայացել է ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանի հանդիպումն ԻԻՀ սպորտի և երիտասարդության նախարար Հասան Դոնիամալիի հետ: Ինչպես տեղեկացնում են Իրանում ՀՀ դեսպանությունից, կողմերն ընդգծել են սպորտի և երիտասարդության ոլորտներում, մասնավորապես՝ ըմբշամարտում, բռնցքամարտում, շախմատում և ավանդական սպորտաձևերում ակտիվորեն համագործակցելու անհրաժեշտությունը: Դեսպան Հակոբյանը և նախարար Դոնիամալին կարևորել են երիտասարդական հավաքների անցկացումը ու պայմանավորվել համատեղ ջանքեր գործադրել այդ ուղղությամբ:
17:05 12.02.2025
Ռոբերտ Թունիյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական առաջին բաժնի պետ Ռոբերտ Ալեքսանդրի Թունիյանի կենսագրությունը Ծնվել է 1986թ. հոկտեմբերի 8-ին, Երևան քաղաքում: Աշխատանքային գործունեություն 2021-2025թթ.` ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչության ՀԿԳ քննիչ, ապա՝ պետի տեղակալ (ՀԿԳ […]
17:00 12.02.2025
Աշխարհի առաջին ռակետ Արինա Սաբալենկան սենսացիոն պարտություն է կրել և ավարտել մրցելույթը Դոհայի WTA-1000 շարքի մրցաշարում։ Մրցաշարի 1/16 եզրափակչում բելառուս թենիսիստուհին 6-3, 3-6, 6-7 հաշվով պարտվել է Եկատերինա Ալեքսանդրովային (Ռուսաստան, 26-րդ ռակետ)։ Ալեքսանդրովան 1/8 եզրափակչում կմրցի Էլիզա Մերտենսի (Բելգիա, 32-րդ ռակետ) դեմ։
16:50 12.02.2025
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է WebEx Technologies ընկերության ներկայացուցիչներին։ Մրցութային կարգով ընտրված այս ընկերությունը ստեղծել է ԿԳՄՍՆ ենթակայությամբ գործող թանգարանների և արգելոց-թանգարանների էլեկտրոնային տոմսերի museumsarmenia.am միասնական հարթակը: Հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, մշակութային ժառանգության վարչության պետ Աստղիկ Մարաբյանն ու նախարարության ենթակայությամբ գործող թանգարանների […]
16:43 12.02.2025
Փետրվարի 1-ից մեկնարկել է անհուսալի վարկեր ունեցող անձանց աջակցության ծրագիրը։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը քաղաքացիների դիմումներն ընդունում է հիմնականում օնլայն տարբերակով: Այսօրվա դրությամբ ծրագրին դիմել է ավելի քան 1000 շահառու: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը ներկայացրել է մանրամասներ: Ավելին՝ տեսանյութում:
16:30 12.02.2025
Չեմպիոնների լիգայի անցումային փլեյ-օֆֆի առաջին խաղում Մադրիդի «Ռեալից» կրած պարտությունը «Մանչեսթեր Սիթիի» համար այս մրցաշրջանում 12-րդն էր, ինչը Գվարդիոլայի օրոք հակառեկորդի կրկնություն է, հայտնում է Stats Foot-ը: Նախկինում կատալոնացի մասնագետի գլխավորությամբ 12 պարտություն «Մանչեսթեր Սիթին» կրել էր 2019/20 մրցաշրջանում: Ընթացիկ մրցաշրջանում «Մանչեսթեր Սիթին» հաղթել է 38 խաղերից 19-ը, 7 խաղ էլ ավարտել է ոչ-ոքի: