Բոլոր լուրերը – Page 553 – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
27 07 2025
  • $
    383.94
  • RUBLE
    4.85
  • 450.25
WEATHER
+29.09 oC

Բոլոր լուրերը

Հունգարիան հույս ունի, որ Պուտինի հետ Թրամփի զրույցը Ուկրաինայում խաղաղությանն ուղղված քայլ կլինի

10:00 13.02.2025

Հունգարիան ակնկալում է, որ Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հեռախոսազրույցը քայլ կլինի Ուկրաինայում հակամարտությունը դադարեցնելու ուղղությամբ։ Այս մասին հայտարարել է Հունգարիայի ԱԳՆ ղեկավար Պետեր Սիյարտոն՝ մեկնաբանելով երկու երկրների ղեկավարների զրույցը։ «Երեք տարի մենք ապրում ենք պատերազմի ստվերում և երեք տարի հուսով ենք, որ այն կավարտվի։ Դոնալդ Թրամփի հեռախոսազրույցը Վլադիմիր Պուտինի հետ […]

̰
Կարևոր է ոչ միայն մարդկանց համար, այլ նաև մարդկանց հետ աշխատանքը. ՄԻՊ

09:55 13.02.2025

Կարևոր է ոչ միայն մարդկանց համար, այլ նաև մարդկանց հետ աշխատանքը։ Մարդու իրավունքների պաշտպանի և աշխատակազմի համար առաջնային է յուրաքանչյուր քաղաքացու կողմից բարձրացված խնդրի ճիշտ հասցեավորումն ու լուծումը: Այս մասին հայտնում են ՀՀ ՄԻՊ-ի աշխատակազմից։ «Մշտապես ստացվող շնորհակալական նամակներն այսուհետ պարբերաբար կհրապարակվեն ՄԻՊ աշխատակազմի պաշտոնական հարթակներում»,-ասված է հաղորդագրության մեջ։

̰
WSJ. Իսրայելը կարող է հարվածել Իրանի միջուկային օբյեկտներին 2025 թվականին

09:50 13.02.2025

ԱՄՆ հետախուզական ծառայությունները եկել են այն եզրակացության, որ Իսրայելը դիտարկում է այս տարի Իրանի միջուկային օբյեկտներին լայնածավալ հարվածներ հասցնելու հնարավորությունը՝ փորձելով օգտվել Թեհրանի թուլացումից: Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով աղբյուրներին։ Եզրակացությունը ներառվել է ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենի վարչակազմի՝ վերջին օրերին պատրաստված վերլուծության մեջ։ Փաստաթուղթը ընդգծում է տարածաշրջանում հետագա ռազմական […]

̰
Տավուշի մարզի Իջևան համայնքի Ազատամուտ բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ

09:45 13.02.2025

Փետրվարի 14-ին՝ ժամը 10:00-ից մինչև 15:00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Իջևան համայնքի Ազատամուտ բնակավայրում անցկացվելու է ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք, որի ընթացքում ժամը 12:00-ին գործարկվելու է էլեկտրական շչակ:

̰
Մադուրոն ողջունել է Պուտինի հետ Թրամփի զրույցը

09:40 13.02.2025

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն ողջունել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հեռախոսազրույցը։ «Այսօր զրույց է եղել մեր ավագ եղբոր՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջև, նրանք խոսել են խաղաղության, նոր հարաբերությունների և աշխարհում փոփոխությունների մասին։ Ես ողջունում եմ նախագահ Պուտինի և նախագահ Թրամփի զրույցը»,-ասել է Մադուրոն Venezolana […]

̰
Պետք է Ուսմանին հարցնեմ, թե ինչն է կերել ամանորի ժամանակ. Լուիս Էնրիկե

09:35 13.02.2025

ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն կարծիք է հայտնել թիմի հարձակվող Ուսման Դեմբելեի մասին, որը 2025 թվականին թոփ-5 լիգաների ամենաարդյունավետ ֆուտբոլիստն է: «Պետք է Ուսմանին հարցնեմ, թե ինչն է կերել ամանորի ժամանակ: Նա շատ վստահ է խաղում: Նախորդ մրցաշրջանում էլ Դեմբելեն լավ արդյունքներ էր գրանցում, սակայն այս տարի ավելի ուժեղ է դարձել: Նկատվում է, թե ինչպես […]

̰
Թրամփն ընտրվել է Վաշինգտոնի թատերահամերգային կենտրոնի խորհրդի ղեկավար

09:30 13.02.2025

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ընտրվել է Վաշինգտոնի գլխավոր թատերահամերգային համալիրի՝ Ջոն Քենեդու անվան կատարողական արվեստի կենտրոնի խորհրդի նախագահ։ Այս մասին նա հայտնել է Truth Social-ում: «Ինձ համար պատիվ է ծառայել որպես Քենեդու կենտրոնի նախագահ, հատկապես Հոգաբարձուների խորհրդի հետ: Մենք կենտրոնը կդարձնենք հատուկ և գրավիչ վայր»,-գրել է Թրամփը: ԱՄՆ Կոնգրեսը սկսել է քննարկել Վաշինգտոնում ազգային մշակութային […]

̰
Լոնդոնի և Վաշինգտոնի միջև պաշտպանական ծախսերի ավելացման ձգձգումները վեճի պատճառ չեն դառնա․ Ջոն Հելի

09:20 13.02.2025

Լոնդոնը չի փչացնի հարաբերությունները Վաշինգտոնի հետ այն պատճառով, որ չի նշում պաշտպանության ծախսերը երկրի ՀՆԱ-ի 2,5%-ին հասցնելու ժամկետները։ Այս մասին Sky News հեռուստաալիքին հայտնել է թագավորության պաշտպանության նախարարության ղեկավար Ջոն Հելին Բրյուսելում Ուկրաինային զենքի մատակարարումը համակարգող արևմտյան կոնտակտային խմբի հանդիպումից հետո։ «Մենք լիակատար վստահություն ունենք Միացյալ Նահանգների հետ մեր հարաբերություններում։ Մեր անվտանգության հարաբերությունները մեզ թույլ […]

̰
«Ալ Նասրը» 75 միլիոն եվրոյից ավելի գումարով փորձել է ձեռք բերել «Լիվերպուլի» ֆուտբոլիստին

09:15 13.02.2025

Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Նասրը» հունվարին փորձել է ձեռք բերել «Լիվերպուլի» հարձակվող Դարվին Նունյեսին, հայտնում է GiveMeSport-ը։ Անգլիական թիմը ուրուգվայցի ֆուտբոլիստի տեղափոխության հարցում «Ալ Նասրից» տրանսֆերային երկու առաջարկ է կատարել։ «Ալ Նասրը» պատրաստ է եղել Նունյեսի տրանսֆերը գնել 75 միլիոն եվրոյից ավելի գումարով։ Գործարքում ներառվելու էին նաև տարբեր հավելավճարներ։ Մերձավորարևելյան ակումբը պայմանագրի կետերի հարցում բավականին […]

̰
Ֆիլիպո. Պուտինի և Թրամփի զրույցը թույլ կտա արագ խաղաղության հասնել Ուկրաինայում

09:08 13.02.2025

Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հեռախոսազրույցը թույլ կտա Ուկրաինայում խաղաղության գործընթացն ավելի արագ սկսել։ Այս կարծիքը ՏԱՍՍ-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է ֆրանսիական Patriots կուսակցության առաջնորդ Ֆլորիան Ֆիլիպոն։ «Կարծիքների փոխանակման արդյունքները վկայում են իրատեսական մոտեցման մասին, ելնում են հակամարտությունը դադարեցնելու և փոխադարձ ընդունելի հիմունքներով դեէսկալացիայի հասնելու ցանկությունից»,-ասել է քաղաքական գործիչը։ Patriots-ի […]

̰
Քելլոգը կայցելի Գերմանիա, Բելգիա և Ուկրաինա

08:58 13.02.2025

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Քիթ Քելլոգը փետրվարի 13-22-ը կայցելի Գերմանիա, Բելգիա և Ուկրաինա՝ քննարկելու ուկրաինական հակամարտության կարգավորմանն առնչվող հարցեր։ Այս մասին ասվում է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության՝ չորեքշաբթի օրը տարածած հաղորդագրության մեջ։ «Նախագահի օգնական, Ռուսաստանի և Ուկրաինայի հարցերով հատուկ բանագնաց Քիթ Քելլոգը փետրվարի 13-22-ը կայցելի Գերմանիա, Բելգիա և Ուկրաինա՝ Ուկրաինայում խաղաղություն ապահովելու և նախագահ […]

̰
ԱՄՆ պետքարտուղարը կայցելի Գերմանիա, Իսրայել, Սաուդյան Արաբիա և ԱՄԷ

08:50 13.02.2025

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն փետրվարի 13-18-ը կայցելի Գերմանիա, Իսրայել, Սաուդյան Արաբիա և Արաբական Միացյալ Էմիրություններ՝ քննարկելու արմատական ​​ՀԱՄԱՍ շարժման պատանդների ազատ արձակումը, Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագրերը և Իրանին հակազդելու հարցը: Այս մասին ասվում է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Թեմմի Բրյուսի՝ չորեքշաբթի օրը տարածած գրավոր հայտարարության մեջ։ Ռուբիոն փետրվարի 13-ին կմեկնի Գերմանիա՝ մասնակցելու Մյունխենի անվտանգության […]

̰
Զլատանն ուղղել է «Միլանի» նորեկի կեցվածքը

08:45 13.02.2025

«Միլանի» նախագահի խորհրդական Զլատան Իբրահիմովիչը թիմի նորեկ Ուարեն Բոնդոյի հետ մամուլի ասուլիսի ժամանակ ուղղել է նրա կեցվածքը: Բոնդոն «Միլան» է տեղափոխվել «Մոնցայից»: Ֆրանսիացու տրանսֆերային իրավունքը գնելու համար «Մոնցային» վճարվել է 10 միլիոն եվրո: 21-ամյա կիսապաշտպանն Ա Սերիայի այս մրցաշրջանում անցկացրել է 20 հանդիպում: Zlatan Ibrahimović fixing new Milan signing Warren Bondo’s posture 😅 @acmilan pic.twitter.com/1LEiVnFFuh […]

̰
Գազա վերադարձող փախստականների համար ավելի քան 3 հազար վրան է տեղադրվել

08:40 13.02.2025

Ավելի քան 3000 վրաններ և ժամանակավոր կացարաններ են կառուցվել Պաղեստինի Կարմիր մահիկի ընկերության (PRCS) աշխատակիցների կողմից Գազա քաղաքում և դրա շրջակայքում անկլավի հյուսիս վերադարձող փախստականների համար: Այս մասին հաղորդվում է կազմակերպության X էջում հրապարակված հայտարարության մեջ։ PRCS-ը նշել է, որ իրենց տներ վերադարձող փախստականների համար ճամբարները կառուցվում են «Գազայի հատվածում աղետալի հումանիտար իրավիճակի համատեքստում պաղեստինցիներին […]

̰
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

08:30 13.02.2025

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

̰
Մադուրոն ընդդիմությանը մեղադրել է USAID-ի գումարները յուրացնելու մեջ

08:25 13.02.2025

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել է, որ ծայրահեղ աջ ընդդիմության ղեկավարության կողմից ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունից (USAID) ստացած 5 միլիարդ դոլարը գողացվել և օգտագործվել է երկիրը ապակայունացնելու համար։ «Վենեսուելայի դեմ դավադրությունը, ինչպես ցույց տվեց USAID-ի սկանդալը, պետք է դադարեցվի»,-ասել է Մադուրոն Venezolana de Television-ի եթերում: Նա ասել է, որ ինքնահռչակ նախագահ Խուան Գուայդոն ստացել է […]

̰
«Ուրարտուն» խոշոր հաշվով հաղթել է Չինաստանի Սուպեր լիգան ներկայացնող ակումբին

08:15 13.02.2025

«Ուրարտուն» հերթական ընկերական հանդիպումն է անցկացրել ԱՄԷ-ի ուսումնամարզական հավաքակնի ժամանակ և 4-0 հաշվով հաղթել Չինաստանի Սուպեր լիգան ներկայացնող «Չեցզյանի» նկատմամբ։ Հայկական ակումբը նախորդ ընկերական խաղորում միևնույն` 0-2 հաշվով պարտվել էր Ռուսաստանի Պրեմիեր լիգայում հանդես եկող Տոլյատիի «Ակրոնին» և Մոսկվայի «Լոկոմոտիվին», հետո 2-1 հաշվով հաղթել էր ուզբեկական «Նավբահորին»։ «Ուրարտուն» ևս մեկ ընկերական հանդիպում կանցկացնի փետրվարի 14-ին` […]

̰
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ

08:10 13.02.2025

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ: Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

̰
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենաները

08:05 13.02.2025

Փետրվարի 10-13-ը ՆԳՆ ՓԾ Արագածոտնի, Արարատի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի և Սյունիքի մարզային փրկարարական վարչությունների ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգեր են ստացվել արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ: Մասնավորապես՝ Ապարան, Աշտարակ, Մասիս, Սևան, Վանաձոր, Հրազդան, Գորիս քաղաքներում, Արագած և Հարժիս գյուղերում։ Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 12 ավտոմեքենա և 24 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն։

̰
Էլինա Ավանեսյանը չի կարողացել դուրս գալ Դոհայի WTA-1000 շարքի մրցաշարի 1/8 եզրափակիչ

08:00 13.02.2025

Հայաստանը ներկայանցող Էլինա Ավանեսյանը չի կարողացել դուրս գալ Դոհայի WTA-1000 շարքի մրցաշարի 1/8 եզրափակիչ։ Աշխարհի 48-րդ ռակետը Կատարի մայրաքաղաքում ընթացող մրցաշարի 1/16 եզրափակչում 2-6, 3-6 հաշվով պարտվել է Դարյա Կասատկինային (Ռուսաստան, 12-րդ ռակետ)։ Ռուս թենիսիստուհու հաջորդ մրցակիցը կլինի աշխարհի 5-րդ ռակետ Ջեսիկա Պեգուլան (ԱՄՆ)։

̰
Կալիֆորնիայի ափերի մոտ ամերիկյան ռազմական ինքնաթիռ է կործանվել

03:24 13.02.2025

Ամերիկյան ռազմական EA-18G Growler ինքնաթիռը Կալիֆորնիայի ափերի մոտ ընկել է Խաղաղ օվկիանոսը։ Այս մասին հայտնել է ABC News-ը՝ հղում անելով հրշեջ ծառայությանը։ Միջադեպը տեղի է ունեցել Սան Դիեգո ծովածոցում՝ ԱՄՆ ռազմածովային ավիացիոն կայանի մոտ։ Երկու օդաչուներին հաջողվել է կատապուլտ անել: Որոշ ժամանկ ջրում մնալուց հետո նրանց փրկել է ձկնորսական նավի անձնակազմը: Ներկա պահին դեպքի վայրում […]

̰
Ֆրանսիայի Գրենոբլ քաղաքի բար-ռեստորանում պայթյուն է որոտացել. կան տուժածներ

03:07 13.02.2025

Ֆրանսիայի Գրենոբլ քաղաքի բար-ռեստորանում պայթյուն է որոտացել, ինչի հետևանքով 12 մարդ է տուժել։ Այս մասին հայտնում է Ici ռադիոկայանը։ Համաձայն նախնական տեղեկությունների՝ Օլիմպիական ավանում գտնվող բար-ռեստորանի ուղղությամբ նետել են նռնակ: Պայթյունի հետևանքով վիրավորված 12 մարդկանցից երկուսի վիճակը ծանր է, մեկինը՝ կրիտիկական: Գրենոբլի քաղաքապետը դատապարտել է «աննախադեպ բռնության հանցավոր արարքը»։ Ներկայումս դեպքի վայրում աշխատում են 80 […]

̰
ՉԼ. «Մոնակոն» պարտվել է «Բենֆիկային»

02:53 13.02.2025

Ֆրանսիական «Մոնակոն» Չեմպիոնների լիգայի 1/16 եզրափակչի առաջին խաղում պարտվել է պորտուգալական «Բենֆիկային»։ Հանդիպումն ավարտվել է 0։1 հաշվով։ Այս խաղում միակ գոլը 48-րդ րոպեին խփել է Վանգելիս Պավլիդիսը։ 52-րդ րոպեին երկրորդ դեղին քարտի համար խաղադաշտից հեռացվել է «Մոնակոյի» կիսապաշտպան Ալի Մուսրատին։ Թիմերի պատասխան հանդիպումը կկայանա փետրվարի 18-ին Պորտուգալիայում՝ Լիսաբոնի «Էստադիո դա Լուժ» մարզադաշտում։

̰
Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

02:38 13.02.2025

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

̰
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ

02:28 13.02.2025

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ: Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

̰
Թրամփն ասել է, որ ակնկալում է ավելի շատ հեռախոսազանգեր Պուտինի հետ և փոխադարձ այցեր

02:22 13.02.2025

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ մոտ ապագայում նոր հեռախոսազրույցներ է ունենալու իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ: «Ես նախագահ Պուտինի հետ շփվելու եմ հիմնականում հեռախոսով, և ի վերջո մենք մտադիր ենք հանդիպել: Մենք ակնկալում ենք, որ նա կգա այստեղ, և ես կգնամ այնտեղ, և մենք կհանդիպենք նաև, հնարավոր է, Սաուդյան Արաբիայում: Առաջին անգամ […]

̰
Թուլսի Գաբբարդը ստանձնել է ԱՄՆ Ազգային հետախուզության տնօրենի պաշտոնը

01:55 13.02.2025

Թուլսի Գաբբարդը ստանձնել է ԱՄՆ Ազգային հետախուզության տնօրենի պաշտոնը: Այս մասին հայտնել է TASS-ը: Երդման արարողությունը տեղի է ունեցել Սպիտակ տան Օվալաձև աշխատասենյակում՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ներկայությամբ։ Ազգային հետախուզության տնօրենը ամերիկյան բոլոր 18 հետախուզական գործակալությունների համակարգողն է։ Նույն օրն, ավելի վաղ, ԱՄՆ Սենատը Գաբբարդին հաստատել էր Ազգային հետախուզության տնօրենի պաշտոնում։ Նրա օգտնին քվեարկել էր […]

̰
Կարեն Խաչանովը Մարսելի մրցաշարում պարտվել է աշխարհի 96-րդ ռակետին

01:12 13.02.2025

Ֆրանսիայի Մարսել քաղաքում ընթացող Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիայի (ATP) մրցաշարի երկրորդ տուրի խաղում հայազգի թենիսիստ Կարեն Խաչանով, որ ներկայացնում է Ռուսաստանը, պարտվել է սերբ Համադ Մեջեդովիչին։ Հանդիպումն ավարտվել է 6:2, 6:3 հաշվով՝ հօգուտ սերբ թենիսիստի։ Խաչանովը 28 տարեկան է և ATP-ի վարկանիշային աղյուսակում զբաղեցնում է 21-րդ տեղը։

̰
Գազայում պատերազմը կվերսկսվի, եթե ՀԱՄԱՍ-ը շաբաթ օրը չազատի պատանդներին. Կաց

00:55 13.02.2025

Իսրայելը կվերսկսի ռազմական գործողությունները Գազայի հատվածում, եթե պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը շաբաթ օրը պատանդներ չարձակի: Այս մասին հայտարարել է Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը զինվորականների հետ հանդիպման ժամանակ։ «Եթե ՀԱՄԱՍ-ը մինչև շաբաթ ազատ չարձակի իսրայելցի առևանգվածներին, ապա նրանց համար կբացվեն դժոխքի դարպասները, ինչպես խոստացել էր ԱՄՆ նախագահը»,- ասել է նա։ Նախարարը հավելել է, որ եթե Գազայում […]

̰
Զելենսկին նշել է հրադադարի պայմանը

00:32 13.02.2025

Բրիտանական Economist ամսագրին տված հարցազրույցում Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ հրադադարն անհնար է առանց գործընկերների կողմից անվտանգության երաշխիքների։ «Հրադադար չի լինի միայն հանուն հրադադարի: Հրադադարը կարող է լինել պատերազմի թեժ փուլի ավարտի մաս: Եվ հետո պետք է հասկանալ, թե որոնք են անվտանգության երաշխիքները: Առանց անվտանգության երաշխիքի … ոչ, այն անհնար է»,- ասել է նա: Մոսկվան […]

̰
BACK_TO_TOP