21:35 08.02.2025
Կիպրոսում ուսումնամարզական հավաքի երկրորդ շաբաթվա շրջանակում Հայաստանի գործող գավաթակիր «Արարատ-Արմենիան» այսօր՝ փետրվարի 8-ին երկու ընկերական հանդիպում է անցկացրել՝ պարտվելով երկու խաղում էլ։ Այս մասին հաղորդում է Arm Sport-ը: Վարդան Մինասյանի գլխավորած թիմը առաջին խաղում 1:2 հաշվով զիջեց լիտվական «Կաունո Ժալգիրիսին», Օրվա երկրորդ խաղում «Արարատ-Արմենիան» գոլառատ խաղում 3:4 հաշվով պարտվեց դանիական «Լյունգբյուին»։
21:18 08.02.2025
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 10-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10։00-16:00 Խաղաղ Դոնի փ. 5 շենք 9-16 մուտքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Ներքին Շենգավիթ թաղ. 1, 4, 5, 6, 10 փողոցներ մասնակի և հարակից ոչ բնակիչ բաժանորդները, Նար-Դոսի փ. 48-75 առանձնատներ և […]
21:00 08.02.2025
Բաքվում ընթանում է Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների շինծու դատավարությունը, իսկ այդ ընթացքում սահմանին հանդիպում են Հայաստանի ու Ադրբեջանի գերիների, պատանդների, անհետ կորածների հարցերով հանձնաժողովները։ Ի՞նչ եզրակացնել այս ամենից։ Այս ու այլ հարցերի անդրադարձել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ռազմագերիների ներկայացուցիչ, Միջազգային եւ համեմատական իրավունքի կենտրոնի նախագահ Սիրանուշ Սահակյանը՝ «Հեռանկարում»։ Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութում:
20:52 08.02.2025
ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը փետրվարի 7-ին այցելել է ՆԳՆ կրթահամալիր: Սարգսյանը հետևել է ՆԳՆ նորաստեղծ կրթահամալիրի անձնակազմի համալրման գործընթացի հարցազրույցի փուլին: Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից։ «Հանձնաժողովների նախագահները Արփինե Սարգսյանին են ներկայացրել հարցազրույցի անցկացման ընթացակարգը, թեկնածուների ընտրության չափանիշներն ու գնահատման մեխանիզմները։ Հարցազրույցն անցկացնող հանձնաժողովների կազմում ընդգրկված են Ներքին գործերի նախարարության, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի […]
20:45 08.02.2025
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է տեսանյութ և նշել որ կեցավայր է վերադարձել ավտոբուսով։
20:38 08.02.2025
Փետրվարի 8-ին՝ ժամը 20:25-ի դրությամբ, սաստիկ բքի պատճառով Նորավան-Լծեն-Տաթև ավտոճանապարհը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար։ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը վերոնշյալ տրանսպորտային միջոցների վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել Շինուհայր-Տաթև-Աղվանի ավտոճանապարհով։
20:30 08.02.2025
Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագիրը վտանգված է։ Այս մասին Agence France-Presse-ին հայտնել է Պաղեստինյան շարժման քաղբյուրոյի անդամ Բասեմ Նաիմը։ Նրա խոսքով՝ գործարքը «վտանգված է» և «կարող է ձախողվել»։ Ինչպես նշում է Agence France-Presse-ը, կողմերը դեռ չեն սկսել բանակցությունները Գազայի հատվածում հրադադարի հաստատման համաձայնագրի երկրորդ փուլի շուրջ, որը պետք է սկսվեր փետրվարի […]
20:20 08.02.2025
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հրամայել է իսրայելական պատվիրակությանը Կատար՝ քննարկելու Գազայում հրադադարի համաձայնագրի տեխնիկական մանրամասները։ Այս մասին հայտնում է Ynet պորտալը՝ հղում անելով աղբյուրին։ Ըստ հաղորդման՝ Նեթանյահուն, վերադառնալով ԱՄՆ-ից, որտեղ այս շաբաթ հանդիպել է Սպիտակ տան ղեկավար Դոնալդ Թրամփի հետ, կանցկացնի կառավարության նիստ՝ նվիրված Գազայից պատանդներին ազատելու գործարքի երկրորդ փուլի բանակցություններին։
20:12 08.02.2025
Արարատ քաղաքի համայնքապետարանը հաղորդագրություն է տարածել, որում, մասնավորապես, ասվում է․ «Արարատ համայնքի հարգելի՛ ուսանողներ, տեղեկացնում ենք ձեզ, որ փետրվարի 10-ից կգործարկվեն Արարատի համայնքապետարանի կողմից տրամադրվող անվճար ուսանողական ավտոբուսները՝ հետևյալ երթուղիով և գրաֆիկով. Արարատ քաղաքի ուսանողների տեղափոխում հետևյալ երթուղով և գրաֆիկով` Ժամը՝ 7։00-ին, ք. Արարատ-ՈԿՖ բանավան – ք. Երևան / մետրոյի Գործարանային կայարան։ Ժամը` 15։30-ին, ք.Երևան […]
20:05 08.02.2025
Այսօր ՀՀ վարչապետի տիկին և «Իմ Քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանը հայկական պատվիրակության հետ միասին շրջայց կատարեց Կատարի մայրաքաղաք Դոհայում գտնվող «Քատարա» մշակութային գյուղակում (Katara Cultural Village)՝ ծանոթանալու հիմնադրամի կրթական, մշակութային, հետազոտական և սոցիալական ծրագրերին։ Տիկին Հակոբյանին ուղեկցում էին հիմնադրամի ղեկավար անձնակազմի ներկայացուցիչները՝ գլխավոր տնօրեն Խալիդ ալ Սուլաիթիի գլխավորությամբ, ովքեր ներկայացրեցին տարբեր բաժինների հիմնական […]
19:53 08.02.2025
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը շնորհավորել է Յուսեֆ Ռաջիին՝ Լիբանանի ԱԳ նախարար նշանակվելու կապակցությամբ․ «Ջերմ շնորհավորանքներս Յուսեֆ Ռաջիին՝ Լիբանանի արտաքին գործերի նախարար նշանակվելու կապակցությամբ։ Մաղթում եմ բարի երթ և հաջողություն, հարատև խաղաղություն և բարգավաճում Լիբանանի բարեկամ ժողովրդին»։
19:44 08.02.2025
Վրաստանի ինտեգրումը ՆԱՏՕ-ին օրակարգում չէ՝ երկրի շուրջ ընդհանուր համատեքստի պատճառով։ Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։ «Մենք ունենք շատ հստակ արտաքին քաղաքական նպատակներ՝ կապված ՆԱՏՕ-ին ինտեգրվելու հետ, այն այժմ օրակարգում չէ՝ կապված արևմտյան երկրների որոշումների և մոտեցումների և մեր շուրջը տիրող ընդհանուր համատեքստի հետ»,-ասել է վարչապետը Euronews հեռուստաալիքին տված հարցազրույցում։ Միևնույն ժամանակ, Կոբախիձեն […]
19:35 08.02.2025
Ամերիկայի առաջնորդ Դոնալդ Թրամփը պատժամիջոցներ է կիրառել Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) դատախազ Քարիմ Խանի դեմ, ում իրավասությունը Ռուսաստանը չի ճանաչում, հայտնում է Reuters-ը՝ հղում անելով իրավիճակին ծանոթ աղբյուրներին։ «Միջազգային քրեական դատարանի դատախազ Քարիմ Խանը դարձավ առաջին մարդը, ում նկատմամբ կիրառվեցին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախաձեռնած տնտեսական և ճամփորդությունների հետ կապված պատժամիջոցները»,-ասվում է հրապարակման մեջ։ Այս […]
19:25 08.02.2025
Գազայի հատվածում՝ հրադադարի շրջանակներում շաբաթ օրը ազատ արձակված 183 պաղեստինցի բանտարկյալներից առնվազն յոթը արտաքսվել են Եգիպտոս։ Այս մասին հայտնում է Al-Qahira Al-Ikhbariya հեռուստաալիքը։ Ըստ հաղորդման՝ գերիները Եգիպտոսի տարածք են մտել Գազայի հատվածի հետ սահմանին գտնվող Ռաֆահ անցակետով։ Արտաքսվածների անուններն ու ժամկետները, որոնցով նրանք դատապարտվել են իսրայելական դատարանի կողմից, չեն բացահայտվում։ Դեռևս տվյալներ չկան, թե նրանք […]
19:16 08.02.2025
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութով հայտնել է, որ այսօր ավտոբուսով կեցավայր է վերադարձել։
19:08 08.02.2025
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բացառել է Մեծ Բրիտանիայի արքայազն Հարիին արտաքսելու հնարավորությունը։ Այս մասին հայտնում է New York Post-ը։ «Ես չեմ ուզում դա անել»,-ասել է Թրամփը: Հունվարի 18-ին Heritage Foundation վերլուծական կենտրոնի Margaret Thatcher for Freedom Center-ի տնօրեն Նայլ Գարդիները The Daily Express-ին տված հարցազրույցում կարծիք է հայտնել, որ Թրամփը կարող է առաջիկա մի քանի […]
19:00 08.02.2025
Սանկտ Պետերբուրգի «Զենիթը» պատահաբար ցույց է տվել թիմի նորեկ Ռոդրիգո Սալազարին Աբու Դաբիում կայացած ուսումնամարզական հավաքում։ Համապատասխան գրառումը տեղադրվել է ակումբի Telegram ալիքում, սակայն, ավելի ուշ ջնջվել է։ 25-ամյա ուրուգվայցին պատկանում է «Բրագային»։ Ընթացիկ մրցաշրջանում նա պորտուգալական ակումբի կազմում անցկացրել է 21 հանդիպում, որոնցում դարձել է 6 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ։ Փետրվարի 11-ին […]
18:53 08.02.2025
Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը սուր քննադատության է ենթարկել Ուկրաինային աջակցելու Եվրամիության քաղաքականությունը։ «Մենք մեր փողերը ներդնում ենք Ուկրաինայում՝ անհույս պատերազմի մեջ, և Եվրոպան ողողված է անօրինական ներգաղթյալներով: Բրյուսելն իր դռները բացել է անօրինական ներգաղթյալների համար»,-ասել է նա շաբաթ օրը՝ ելույթ ունենալով Մադրիդում տեղի ունեցած միջոցառման ժամանակ: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ ազգայնական կարգախոսներով և ԵՄ միգրացիոն քաղաքականության […]
18:45 08.02.2025
Ինչպե՞ս ձեռք բերել 11,400,000 ՀՀ դրամ արժողությամբ տրակտոր՝ վճարելով ընդամենը 20% կանխավճար և պետության աջակցությամբ խնայելով 3,900,000 ՀՀ դրամ: Նախարար Գևորգ Պապոյանը ներկայացնում է Գյուղատնտեսական տեխնիկայի լիզինգի աջակցության ծրագիրը, որը հնարավորություն է տալիս ձեռք բերել նոր տեխնիկա՝ մատչելի պայմաններով, հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից։ Ծրագրի մանրամասներին կարող եք ծանոթանալ mineconomy.am կայքում:
18:37 08.02.2025
Լիբանանի նախագահ Ժոզեֆ Աունը հաստատել է հանրապետության նոր կառավարության կազմը՝ վարչապետ Նաֆավ Սալամի գլխավորությամբ։ Այս մասին ասված է նախագահի աշխատակազմի հաղորդագրության մեջ։ Կառավարության կաբինետը, որը պետք է Լիբանանը դուրս բերի տնտեսական սուր ճգնաժամից և հաղթահարի Իսրայելի գործողությունների կործանարար հետևանքները, ներառում է 24 նախարարներ, որոնք հավասարապես ներկայացնում են երկրի քրիստոնյա և մահմեդական համայնքները։ Հանրապետության նախագահը հրամանագիր […]
18:28 08.02.2025
Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին կեղծավոր է անվանել եվրոպական դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասի և ԵՄ ընդլայնման հարցերով եվրահանձնակատար Մարտա Կոսի հայտարարությունը, որում նրանք քննադատել են իշխող «Վրացական երազանք» կուսակցության օրենքները։ Ավելի վաղ Կալլասը և Կոսը հրապարակել էին համատեղ հայտարարություն, որում նշել էին, որ Վրաստանը լրջորեն հեռացել է ժողովրդավարական չափանիշներից և չի արդարացնում Եվրամիության ակնկալիքները։ Բողոքարկումը […]
18:18 08.02.2025
Փետրվարի 8-ին՝ ժամը 18:15-ի դրությամբ, Մեղրիի, Թալինի, Աբովյանի տարածաշրջաններում ձյուն է տեղում, իսկ Նոյեմբերյանի տարածաշրջանում՝ ձնախառն անձրև։ «Ջանգեր» կոչվող հատվածում, Աշոցքի, Սևանի և Արագածի տարածաշրջաններում բուք է։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։ Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:
18:13 08.02.2025
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի նախաձեռնությամբ փետրվարի 7-ին Հայրենադարձության և ինտեգրման կենտրոնում տեղի է ունեցել հանդիպում՝ տեխնոլոգիական ոլորտում աշխատող և ոլորտով հետաքրքրված հայրենադարձներին ոլորտի համար կազմակերպվող ընթացիկ և նախատեսվող ծրագրերի ներկայացման նպատակով, տեղեկացնում է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը։ «Ողջույնի խոսքով է հանդես եկել ՀՀ ԲՏԱ նախարարության ծրագրերի վարչության […]
18:08 08.02.2025
Իսրայելի ռազմաօդային ուժերի կործանիչները Սիրիայի հարավում հարվածել են պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ կազմակերպության զենքի պահեստին։ Այս մասին հայտնում է Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը։ «Որոշ ժամանակ առաջ իսրայելական օդուժի կործանիչները հարձակվել են ՀԱՄԱՍ ահաբեկչական կազմակերպությանը պատկանող զենքի պահեստի վրա Սիրիայի հարավում՝ Դեյր Ալի շրջանում»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Զինվորականները նշել են, որ «պահեստում պահվող զենքերը նախատեսված […]
17:53 08.02.2025
Բրյուսելը կործանում է եվրոպական արդյունաբերությունն ու էներգետիկան և ԵՄ երկրները տանում դեպի տնտեսական փլուզում, ասել է չեխական ANO քաղաքական կուսակցության առաջնորդ և Չեխիայի նախկին վարչապետ Անդրեյ Բաբիշը։ «Բրյուսելը միշտ գործում է նույն օրինաչափություններով, խելահեղ որոշումների արդյունքում նա ստեղծում է էներգետիկ ճգնաժամ, այնուհետև սուբսիդիաներ է հատկացնում՝ կանխելու իր իսկ ստեղծած աղետը։ Մեքենաները դարձնում է անմատչելի, այնուհետև […]
17:45 08.02.2025
Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին կարծիք է հայտնել, որ Գազայի հատվածում Իսրայելի հետ հրադադարի մասին համաձայնագիր կնքելով՝ պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժումը հաղթանակ տարավ ոչ միայն հրեական պետության, այլև ԱՄՆ-ի նկատմամբ։ «Դուք հաղթեցիք Սիոնիստական ռեժիմին (նկատի ունի Իսրայելին) և, ըստ էության, Միացյալ Նահանգներին՝ թույլ չտալով նրանց հասնել իրենց նպատակներից որևէ մեկին»,-ասել է Խամենեին ՀԱՄԱՍ-ի պատվիրակության […]
17:35 08.02.2025
Իսրայելի ռազմաօդային ուժերի կործանիչները հարվածներ են հասցրել Լիբանանի արևելքում գտնվող շիական «Հեզբոլլահ»-ի ենթադրյալ թիրախներին, ինչի հետևանքով զոհվել և վիրավորվել են մարտիկներ և խաղաղ բնակիչներ: Այս մասին հայտնել է Al Jadeed հեռուստաալիքը։ Դրա հաղորդմամաբ՝ ինքնաթիռները հրթիռակոծել են Սիրիայի հետ սահմանի մոտ գտնվող լեռնային Ջանթա շրջանում շիա խմբավորումների բազաները։ Ուժեղ պայթյուններ են լսվել նաև Բրիտելում և Աշ […]
17:27 08.02.2025
Տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար, Իտալիայի փոխվարչապետ Մատեո Սալվինին ծայրահեղ քննադատությամբ է հանդես եկել Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի, Եվրոպական կենտրոնական բանկի ղեկավար Քրիստին Լագարդի և մի շարք եվրոպացի քաղաքական գործիչների, այդ թվում՝ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հասցեին, որոնք ձևավորել են «Եվրոպայի Հայրենասերների» ֆրակցիան: Իր ելույթում Սալվինին, ով գլխավորում է «Լիգա» կուսակցությունը, մաղթել է, […]