19:16 08.02.2025
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութով հայտնել է, որ այսօր ավտոբուսով կեցավայր է վերադարձել։
19:08 08.02.2025
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բացառել է Մեծ Բրիտանիայի արքայազն Հարիին արտաքսելու հնարավորությունը։ Այս մասին հայտնում է New York Post-ը։ «Ես չեմ ուզում դա անել»,-ասել է Թրամփը: Հունվարի 18-ին Heritage Foundation վերլուծական կենտրոնի Margaret Thatcher for Freedom Center-ի տնօրեն Նայլ Գարդիները The Daily Express-ին տված հարցազրույցում կարծիք է հայտնել, որ Թրամփը կարող է առաջիկա մի քանի […]
19:00 08.02.2025
Սանկտ Պետերբուրգի «Զենիթը» պատահաբար ցույց է տվել թիմի նորեկ Ռոդրիգո Սալազարին Աբու Դաբիում կայացած ուսումնամարզական հավաքում։ Համապատասխան գրառումը տեղադրվել է ակումբի Telegram ալիքում, սակայն, ավելի ուշ ջնջվել է։ 25-ամյա ուրուգվայցին պատկանում է «Բրագային»։ Ընթացիկ մրցաշրջանում նա պորտուգալական ակումբի կազմում անցկացրել է 21 հանդիպում, որոնցում դարձել է 6 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ։ Փետրվարի 11-ին […]
18:53 08.02.2025
Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը սուր քննադատության է ենթարկել Ուկրաինային աջակցելու Եվրամիության քաղաքականությունը։ «Մենք մեր փողերը ներդնում ենք Ուկրաինայում՝ անհույս պատերազմի մեջ, և Եվրոպան ողողված է անօրինական ներգաղթյալներով: Բրյուսելն իր դռները բացել է անօրինական ներգաղթյալների համար»,-ասել է նա շաբաթ օրը՝ ելույթ ունենալով Մադրիդում տեղի ունեցած միջոցառման ժամանակ: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ ազգայնական կարգախոսներով և ԵՄ միգրացիոն քաղաքականության […]
18:45 08.02.2025
Ինչպե՞ս ձեռք բերել 11,400,000 ՀՀ դրամ արժողությամբ տրակտոր՝ վճարելով ընդամենը 20% կանխավճար և պետության աջակցությամբ խնայելով 3,900,000 ՀՀ դրամ: Նախարար Գևորգ Պապոյանը ներկայացնում է Գյուղատնտեսական տեխնիկայի լիզինգի աջակցության ծրագիրը, որը հնարավորություն է տալիս ձեռք բերել նոր տեխնիկա՝ մատչելի պայմաններով, հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից։ Ծրագրի մանրամասներին կարող եք ծանոթանալ mineconomy.am կայքում:
18:37 08.02.2025
Լիբանանի նախագահ Ժոզեֆ Աունը հաստատել է հանրապետության նոր կառավարության կազմը՝ վարչապետ Նաֆավ Սալամի գլխավորությամբ։ Այս մասին ասված է նախագահի աշխատակազմի հաղորդագրության մեջ։ Կառավարության կաբինետը, որը պետք է Լիբանանը դուրս բերի տնտեսական սուր ճգնաժամից և հաղթահարի Իսրայելի գործողությունների կործանարար հետևանքները, ներառում է 24 նախարարներ, որոնք հավասարապես ներկայացնում են երկրի քրիստոնյա և մահմեդական համայնքները։ Հանրապետության նախագահը հրամանագիր […]
18:28 08.02.2025
Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին կեղծավոր է անվանել եվրոպական դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասի և ԵՄ ընդլայնման հարցերով եվրահանձնակատար Մարտա Կոսի հայտարարությունը, որում նրանք քննադատել են իշխող «Վրացական երազանք» կուսակցության օրենքները։ Ավելի վաղ Կալլասը և Կոսը հրապարակել էին համատեղ հայտարարություն, որում նշել էին, որ Վրաստանը լրջորեն հեռացել է ժողովրդավարական չափանիշներից և չի արդարացնում Եվրամիության ակնկալիքները։ Բողոքարկումը […]
18:18 08.02.2025
Փետրվարի 8-ին՝ ժամը 18:15-ի դրությամբ, Մեղրիի, Թալինի, Աբովյանի տարածաշրջաններում ձյուն է տեղում, իսկ Նոյեմբերյանի տարածաշրջանում՝ ձնախառն անձրև։ «Ջանգեր» կոչվող հատվածում, Աշոցքի, Սևանի և Արագածի տարածաշրջաններում բուք է։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։ Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:
18:13 08.02.2025
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի նախաձեռնությամբ փետրվարի 7-ին Հայրենադարձության և ինտեգրման կենտրոնում տեղի է ունեցել հանդիպում՝ տեխնոլոգիական ոլորտում աշխատող և ոլորտով հետաքրքրված հայրենադարձներին ոլորտի համար կազմակերպվող ընթացիկ և նախատեսվող ծրագրերի ներկայացման նպատակով, տեղեկացնում է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը։ «Ողջույնի խոսքով է հանդես եկել ՀՀ ԲՏԱ նախարարության ծրագրերի վարչության […]
18:08 08.02.2025
Իսրայելի ռազմաօդային ուժերի կործանիչները Սիրիայի հարավում հարվածել են պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ կազմակերպության զենքի պահեստին։ Այս մասին հայտնում է Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը։ «Որոշ ժամանակ առաջ իսրայելական օդուժի կործանիչները հարձակվել են ՀԱՄԱՍ ահաբեկչական կազմակերպությանը պատկանող զենքի պահեստի վրա Սիրիայի հարավում՝ Դեյր Ալի շրջանում»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Զինվորականները նշել են, որ «պահեստում պահվող զենքերը նախատեսված […]
17:53 08.02.2025
Բրյուսելը կործանում է եվրոպական արդյունաբերությունն ու էներգետիկան և ԵՄ երկրները տանում դեպի տնտեսական փլուզում, ասել է չեխական ANO քաղաքական կուսակցության առաջնորդ և Չեխիայի նախկին վարչապետ Անդրեյ Բաբիշը։ «Բրյուսելը միշտ գործում է նույն օրինաչափություններով, խելահեղ որոշումների արդյունքում նա ստեղծում է էներգետիկ ճգնաժամ, այնուհետև սուբսիդիաներ է հատկացնում՝ կանխելու իր իսկ ստեղծած աղետը։ Մեքենաները դարձնում է անմատչելի, այնուհետև […]
17:45 08.02.2025
Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին կարծիք է հայտնել, որ Գազայի հատվածում Իսրայելի հետ հրադադարի մասին համաձայնագիր կնքելով՝ պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժումը հաղթանակ տարավ ոչ միայն հրեական պետության, այլև ԱՄՆ-ի նկատմամբ։ «Դուք հաղթեցիք Սիոնիստական ռեժիմին (նկատի ունի Իսրայելին) և, ըստ էության, Միացյալ Նահանգներին՝ թույլ չտալով նրանց հասնել իրենց նպատակներից որևէ մեկին»,-ասել է Խամենեին ՀԱՄԱՍ-ի պատվիրակության […]
17:35 08.02.2025
Իսրայելի ռազմաօդային ուժերի կործանիչները հարվածներ են հասցրել Լիբանանի արևելքում գտնվող շիական «Հեզբոլլահ»-ի ենթադրյալ թիրախներին, ինչի հետևանքով զոհվել և վիրավորվել են մարտիկներ և խաղաղ բնակիչներ: Այս մասին հայտնել է Al Jadeed հեռուստաալիքը։ Դրա հաղորդմամաբ՝ ինքնաթիռները հրթիռակոծել են Սիրիայի հետ սահմանի մոտ գտնվող լեռնային Ջանթա շրջանում շիա խմբավորումների բազաները։ Ուժեղ պայթյուններ են լսվել նաև Բրիտելում և Աշ […]
17:27 08.02.2025
Տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար, Իտալիայի փոխվարչապետ Մատեո Սալվինին ծայրահեղ քննադատությամբ է հանդես եկել Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի, Եվրոպական կենտրոնական բանկի ղեկավար Քրիստին Լագարդի և մի շարք եվրոպացի քաղաքական գործիչների, այդ թվում՝ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հասցեին, որոնք ձևավորել են «Եվրոպայի Հայրենասերների» ֆրակցիան: Իր ելույթում Սալվինին, ով գլխավորում է «Լիգա» կուսակցությունը, մաղթել է, […]
17:15 08.02.2025
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնակցել է Համահայկական ձմեռային երկրորդ խաղերի փակման արարողության և հանդես եկել ելույթով։ Սիրելի՛ հայրենակիցներ, սիրելի՛ մարզիկներ, Այսօր մենք միասին ամփոփում ենք Համահայկական ձմեռային երկրորդ խաղերը՝ նշելով ևս մեկ իրադարձություն, որը կրկին մեկտեղեց աշխարհի տարբեր անկյուններում ապրող մեր հայրենակիցներին։ Այս խաղերը ոչ միայն մարզական միջոցառում են, այլև խորհրդանիշ՝ մեր համախմբվածության, հավաքական ուժի […]
17:08 08.02.2025
Սաուդյան Արաբիայում պաղեստինյան պետության ստեղծման մասին Իսրայելի իշխանությունների հայտարարությունն անընդունելի է և արաբական միապետության ինքնիշխանության ուղղակի խախտում է, ասվում է Եգիպտոսի ԱԳՆ հայտարարության մեջ։ «Եգիպտոսի Արաբական Հանրապետությունը խստագույնս դատապարտում է իսրայելական կողմի անպատասխանատու և անընդունելի հայտարարությունները, որոնք ուղղված են եղբայրական Սաուդյան Արաբիայի դեմ և կոչ են անում ստեղծել պաղեստինյան պետություն իր տարածքում, ինչը նրա ինքնիշխանության […]
17:00 08.02.2025
«Փյունիկը» ձմեռային ուսումնամարզական հավաքի շրջանակում ընկերական հանդիպում կանցկացնի Սանկտ Պետերբուրգի «Զենիթի» հետ։ Այս մասին տեղեկացնում է ռուսական ակումբի պաշտոնական կայքը։ Աբու Դաբիում ընթացող մարզական հավաքի շրջանակում մրցող թիմերը միմյանց կհանդիպեն փետրվարի 11-ին` Երևանի ժամանակով 12։00-ին։ Նույն օրը երեկոյան «Զենիթը» կմրցի նաև Մոսկվայի «Սպարտակի» հետ։ Իսկ այսօր «Փյունիկը» երկրորդ անգամ կմրցի «Ուրալի» հետ։
16:56 08.02.2025
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար։
16:52 08.02.2025
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։ Ջերմուկ քաղաքի խաչմերուկից Սարավան-«Զանգեր» տանող ավտոճանապարհը կցորդիչով բեռնատարների համար փակ է մինչև խցանումների վերանալը։ Լծեն-Տաթև-Կապան ավտոճանապարհը միակողմանի երթևեկելի է։ Դժվարանցանելի են Սյունիքի մարզի ավտոճանապարհները։ Ջուջևան-Ոսկեպար ավտոճանապարհին, Դիլիջանի […]
16:48 08.02.2025
Ստեփանավան համայնքի Աշոտաբերդ թաղամասում տեղի ունեցած հրդեհի հետևանքների վերացման համար այսօր՝ փետրվարի 8-ին, Ստեփանավանի համայնքապետարանում անցկացվել է խորհրդակցություն, որին մասնակցում էին Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Նարեկ Մանուկյանը, Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը, Ստեփանավան համայնքի ղեկավար Արմեն Գրիգորյանը, ՆԳՆ Փրկարար ծառայության Լոռու մարզային վարչության պետ Սերոբ Գաբրիելյանը, Հայկական Կարմիր խաչի ընկերության Ստեփանավանի տարածքային մասնաճյուղի նախագահ […]
16:44 08.02.2025
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Լոռու մարզի Ստեփանավան համայնքում այսօր տեղի ունեցած հրդեհի հետևանքները վերացնելու նպատակով ստեղծվել է օպերատիվ աշխատանքային խումբ (շտաբ) և հաստատել է շտաբի կազմը: Այս մասին հայտնում են ՏԿԵ նախարարությունից: Օպերատիվ շտաբի ղեկավար է նշանակվել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը: Օպերատիվ աշխատանքային խումբը պետք է կազմակերպի հրդեհի հետևանքների վերացմանն […]
16:40 08.02.2025
Ժոնգ Թոնգ և ՄԱՆ ավտոբուսներում տեղադրված GPS սարքերը թույլ են տալիս իրական ժամանակում հետևել դրանց տեղաշարժին՝ օրվա պլանավորումն ավելի արդյունավետ դարձնելու համար։ Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից: «Պարզապես բացեք «Յանդեքս Գո» հավելվածը, ընտրեք տրանսպորտի բաժինը, նշեք ձեր ուղղությունը, և համակարգը ցույց կտա՝ որ ավտոբուսներով հասնել, երբ դրանք կլինեն ձեր կանգառում ու երթևեկության տևողությունը։ Այս […]
16:12 08.02.2025
Ծագումով ռումինացի տղամարդը ուրբաթ օրը Վատիկանում բարձրացել է Սուրբ Պետրոսի տաճարի խորանի վրա՝ կոտրելով 30 հազար եվրո արժողությամբ վեց մոմակալ: Այս մասին տեղեկացնում են իտալական ԶԼՄ-ները: Տարածված տեսանյութում երևում է, թե ինչպես է տղամարդը խորանից նետում մոմակալները և հանում խորանի սպիտակ սփռոցը։ Նա ձերբակալվել է:
16:00 08.02.2025
Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի (ՖԻՖԱ) խորհրդի բյուրոն որոշել է անհապաղ կասեցնել Կոնգոյի ֆուտբոլային ասոցիացիայի (FECOFOOT) և Պակիստանի ֆուտբոլի ֆեդերացիայի (PFF) գործունեությունը, հայտնում է կազմակերպության կայքը, փոխանցում է Armsport-ը: Հայտարարության համաձայն, Կոնգոյի ֆուտբոլային ասոցիացիայի գործունեությունը դադարեցվել է երրորդ կողմերի միջամտության պատճառով։ Որոշումն ընդունվել է Աֆրիկայի ֆուտբոլային կոնֆեդերացիայի հետ համատեղ։ Սանկցիաները կհանվեն, երբ ասոցիացիան վերականգնի վերահսկողությունը իր կենտրոնակայանի, […]
15:50 08.02.2025
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակը «սարսափելի» է անվանել պատանդների վիճակը, ովքեր շաբաթ օրը ազատ են արձակվել Գազայի հատվածում շուրջ 500 օր գերությունից հետո։ «Այսօր մեր տեսած սարսափելի կադրերը անպատասխան չենք թողնի. Կառավարությունը անվտանգության բոլոր ուժերի հետ կուղեկցի նրանց և նրանց ընտանիքներին։ Իսրայելի կառավարությունը հավատարիմ է բոլոր պատանդների և անհայտ կորածների վերադարձին»,- ասվում է գրասենյակի հաղորդագրության […]
15:38 08.02.2025
Մեկնարկել է «Ներուժ 6» ծրագիրը, որը բացառապես սփյուռքում ապրող հայ ստարտափների համար է: Հայրենադարձության և ինտեգրման կենտրոնը Բարձր Տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության հետ միասին կազմակերպել է տեղեկատվական հանդիպում, որի ընթացքում տեխնոլոգիական ոլորտում աշխատող և ոլորտով հետաքրքրված հայրենադարձներին ներկայացվել են նախարարության կողմից կազմակերպվող ծրագրերը: Մանրամասները՝ ռեպորտաժում:
15:22 08.02.2025
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնակցել է Համահայկական ձմեռային երկրորդ խաղերի փակման արարողության և հանդես եկել ելույթով։ «Սիրելի՛ հայրենակիցներ, սիրելի՛ մարզիկներ, Այսօր մենք միասին ամփոփում ենք Համահայկական ձմեռային երկրորդ խաղերը՝ նշելով ևս մեկ իրադարձություն, որը կրկին մեկտեղեց աշխարհի տարբեր անկյուններում ապրող մեր հայրենակիցներին։ Այս խաղերը ոչ միայն մարզական միջոցառում են, այլև խորհրդանիշ՝ մեր համախմբվածության, հավաքական ուժի […]
15:10 08.02.2025
Թուրքիայի զինված ուժերը հերթական գործողությունն են իրականացրել Սիրիայի հյուսիսում՝ չեզոքացնելով Թուրքիայում արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) 13 գրոհայինի, հայտնում է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունը։ «Թուրքական զինված ուժերը Սիրիայի հյուսիսում «Խաղաղության աղբյուր» գործողության տարածքում հայտնաբերված 13 ահաբեկչի են վնասազերծել: Մենք շարունակելու ենք ահաբեկչության դեմ պայքարը նույն վճռականությամբ և նվիրվածությամբ, առանց փոխզիջումների, ինչպես եղել է մինչ այժմ»,- […]