18:18 22.04.2025
Ապրիլի 22-ին, ժամը 13։55-ից Կոտայքի մարզի Հրազդան-Հանքավան ավտոճանապարհի 30-րդ կմ-ի հատվածում՝ ավտոճանապարհին, հնարավոր վտանգները նվազեցնելու նպատակով, ՀՀ ՆԳՆ ՓԾ Կոտայքի մարզային փրկարարական վարչության Հրազդանի հրշեջ-փրկարարական ջոկատի կողմից իրականացվել են մոտ 100 մ երկարության և մոտ 60 մ բարձրության հատվածի հարկադիր քարաթափման (մոտ 30 խմ) աշխատանքներ: Փրկարարները հեռացրել են ճանապարհին թափված քարերը։ Աշխատանքներին օժանդակել են ՀՀ […]
18:15 22.04.2025
Ապրիլի 19-ին Փարիզի մերձակա Լիլա քաղաքում Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակը հավերժացնող պուրակում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված ոգեկոչման արարողություն՝ Ֆրանսիայում Հայաստանի դեսպանության խորհրդական Վարդուհի Սահակյանի, Սեն Սեն Դընիի փոխպրեֆեկտ Սեսիլ Ռաքեթի, Սեն Դընի դեպարտամենտի նախագահ Ստեֆան Տրուսելի, Լիլայի քաղաքապետ Լիոնել Բենարուսի, Բոբինիի քաղաքապետ Աբդել Սադիի, նահանգային, դեպարտամենտային և քաղաքային իշխանությունների ներկայացուցիչների, «ԱՆԻ» ֆրանսահայ […]
18:10 22.04.2025
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Բուրկինա Ֆասոյի նորանշանակ դեսպան Արիստիդ Տապսոբային՝ հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ (նստավայրը՝ Մոսկվա)։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից: Շնորհավորելով դեսպանին նշանակման առթիվ՝ նախարարի տեղակալը հույս է հայտնել, որ դեսպան Տապսոբան կգործադրի բոլոր ջանքերը Հայաստանի և Բուրկինա Ֆասոյի միջև հարաբերությունների ամրապնդման և երկկողմ օրակարգի ընդլայնման ուղղությամբ: […]
17:54 22.04.2025
Երևանում որքա՞ն կթանկանա աղբահանության վճարը և ո՞ր խմբերի համար կսահմանվեն արտոնություններ. Երևանի ավագանին այսօր՝ ապրիլի 22-ին, գումարել է իր հերթական նիստը: Օրակարգում ընդգրկված 25 հարցից զեկուցվող է եղել միայն 3-ը: Դեռ նախորդ տարեվերջին էր նշվում, որ աղբահանության վճարը 2025-ից կթանկանա: Մինչև այս աղբահանության համար մարդիկ վճարում էին 200 դրամ՝ ըստ շնչի, նոր նախագծով 2025-ից այն […]
17:48 22.04.2025
Ապրիլի 21-ին Համայնքային ոստիկանության Ավանի բաժին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ կտրած-պատռված վնասվածքով բուժօգնության է դիմել 16-ամյա պատանի: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Երևանի Ծարավ աղբյուրի փողոցում նրան դանակով հարվածել է հասակակից ընկերը: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ: 16-ամյա պատանին ձերբակալվել է և կազմված փաստաթղթերի հետ միասին ներկայացվել նախաքննական մարմին:
17:42 22.04.2025
Օլիմպիական խաղերի եռակի չեմպիոն, աշխարհի ու Եվրոպայի յոթակի չեմպիոն Լաշա Տալախաձեն, որն այժմ Վրաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահն է, Ինստագրամի Storys բաժնում լուսանկար է հրապարակել հայ ծանրորդ Վարազդատ Լալայանի հետ: Հիշեցնենք՝ Վարազդատ Լալայանը երեկ կարիերայում երկրորդ անգամ հռչակվել է Եվրոպայի չեմպիոն: Մոլդովայում անցկացված առաջնությունում Լալայանին պարգևատրել է հենց Լաշա Տալախաձեն:
17:35 22.04.2025
Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվել է ««Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը: Առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում գրավոր առաջարկներ չեն եղել: Այս մասին հայտնել է ՀՀ շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը: Կարգավորումը վերաբերում է արգելոցում ջրօգտագործման թույլտվության հնարավորության […]
17:26 22.04.2025
Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանը, ՀՀ գլխավոր դատախազության հետ համագործակցությամբ և «Կայծ» բարեգործական հիմնադրամի հետ գործակցությամբ, 2025 թվականի հոկտեմբերին Երևանում կանցկացնի Մխիթար Գոշին և «Գիրք Դատաստանի» աշխատությանը նվիրված միջազգային գիտաժողով: Գիտաժողովի կազմակերպման մեկնարկն ազդարարելու և բովանդակային հարցեր քննարկելու նպատակով՝ այսօր Մատենադարանում ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի, Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանի և «Կայծ» բարեգործական հիմնադրամի ներկայացուցիչների մասնակցությամբ […]
17:20 22.04.2025
Ապրիլի 17-ին՝ ժամը 19:00-ի սահմաններում, ՔԿԾ կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության Արմավիր տարածքային բաժնի ծառայողները, իրականացնելով օպերատիվ տեղեկությունները, քրեակատարողական հիմնարկի 2-րդ տեղամասի խցերից մեկում իրականացրել են խուզարկություն, որի արդյունքում դատապարտյալ Ս. Մ.-ի մոտ գտնվող ծխախոտի տուփից հայտնաբերել են մեկ կասկածելի փաթեթ և մեկ պոլիէթիլենային գլանակ: Փաթեթում առկա է եղել սպիտակ, մեթամֆետամին տեսակի թմրամիջոցին նմանվող 0,17 գրամ […]
17:14 22.04.2025
ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն ապրիլի 22-ին հանդիպել է Հայաստանում Հունաստանի արտակարգ և լիազոր դեսպան Խրիստոս Սոֆիանոպուլոսի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ խորհրդարանական համագործակցությանն ուղղված ծրագրեր: Անդրադարձ է կատարվել տնտեսական և մշակութային կապերի զարգացմանն ու այդ ուղղությամբ պատգամավորների դերի կարևորությանը:
17:07 22.04.2025
ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ ապրիլի 21-ից մայիսի 8-ը Երևանում և Աբովյանում կանցկացվի «Արմմոնո» միջազգային թատերական 23-րդ փառատոնը, որի շրջանակում կցուցադրվի 27 մոնոներկայացում: Փառատոնին այս տարի մասնակցում են Ֆրանսիան, Գերմանիան, Լեհաստանը, Իրանը, Ռուսաստանը, Ռումինիան և Վրաստանը: «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում հրավիրված մամուլի ասուլիսում այս մասին հայտնել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել […]
17:00 22.04.2025
ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց ուղղված աջակցության ծրագրերի արդյունավետության վերաբերյալ հետազոտության արդյունքները քննարկելու նպատակով՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում այսօր հյուրընկալվել են Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի (ԹԻՀԿ) ներկայացուցիչները։ Քննարկմանը մասնակցել են նախարարության ԿՍԱԳՀ խորհրդականներ Գայանե Ղարագյոզյանը, Եվգինե Վարդանյանը, Զբաղվածության բաժնի պետ Ռուզաննա Պեպանյանը և ԱՍՀ նախարարի մամուլի խոսնակ Զառա Մանուչարյանը։ Քննարկման ընթացքում ԹԻՀԿ ներկայացուցիչները մանրամասնել են […]
16:54 22.04.2025
ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր այցելել է Հրազդանում կառուցված առաջին սանիտարական աղբավայրի տարածք։ ՏԿԵ փոխնախարար Վարդան Կոստանյանի, Կոտայքի և Գեղարքունիքի մարզպետներ Ահարոն Սահակյանի և Կարեն Սարգսյանի, Հրազդան համայնքի ղեկավար Սևակ Միքայելյանի և ծրագրի պատասխանատուների հետ տեղում քննարկվել են առաջիկայում աղբավայրի շահագործման հետ կապված վերջին աշխատանքները։ Աղբավայրի տարածքում շինարարական աշխատանքներն ավարտված են, անհրաժեշտ տեխնիկան և […]
16:48 22.04.2025
Մոնղոլիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վահե Գևորգյանն (նստավայրը՝ Պեկին) իր հավատարմագրերն է հանձնել Մոնղոլիայի նախագահ Ուխնաագիյն Խուրելսուխին։ Իր խոսքում ՀՀ դեսպանը պատրաստակամություն է հայտնել ջանքեր ներդնել հայ-մոնղոլական հարաբերությունների զարգացման ուղղությամբ։ Մոնղոլիայի նախագահը ողջունել է ՀՀ դեսպանին՝ մաղթելով ամենայն հաջողություն իր գործունեության ընթացքում։ Արարողության ավարտից հետո դեսպան Գևորգյանը զրույց է ունեցել Մոնղոլիայի արտաքին գործերի […]
16:40 22.04.2025
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի՝ ապրիլի 22-ի նիստում քննարկվել են Հակակոռուպցիոն եւ Քննչական կոմիտեների 2024 թվականի գործունեությունների մասին հաղորդումները: ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանի ներկայացմամբ 2024 թվականի ընթացքում կոմիտեն էական աշխատանք է կատարել օրենսդրությամբ իրեն վերապահված լիազորությունների շրջանակում կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ վարույթներով արդյունավետ նախաքննություն իրականացնելու իրավակարգի ու օրինականության ամրապնդման ուղղությամբ: Հաշվետու տարում կոմիտեում քննվել է […]
16:32 22.04.2025
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը այցելել է ՀՀ նախագահի նստավայր և շնորհավորել Վահագն Խաչատուրյանին ծննդյան օրվա առիթով: Վարչապետը Վահագն Խաչատուրյանին մաղթել է առողջություն, հաջողություններ, բեղմնավոր գործունեություն՝ հանուն Հայաստանի Հանրապետության բարօրության։ Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել նախագահին Կառավարության գործունեությանը ցուցաբերած կարևոր աջակցության համար: Վարչապետի նշել է, որ կարևորագույն ռազմավարական բնույթի որոշումներ կայացնելիս Կառավարության և նախագահի միջև խորհրդակցությունները շատ […]
16:26 22.04.2025
Ապրիլի 22-ին՝ ժամը 12:20-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ալեք Մանուկյան փողոցում այրվում է կայանած ավտոմեքենա։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 12։33-ին, մարվել՝ 12։40-ին։ Մասամբ այրվել է «Hyundai» մակնիշի ավտոմեքենան։
16:20 22.04.2025
ՆԳ նախարարությունը բարեփոխումների գործընթացում կարևորում է երիտասարդության ներգրավվածությունը, նրանց ներուժի բացահայտումը և երկխոսության ձևավորումը։ Այդ նպատակով Ներքին գործերի նախարարին կից կձևավորվի երիտասարդական խորհուրդ։ Խորհուրդի ներկայացուցիչները հնարավորություն կունենան իրենց նկատառումները, առաջարկներն ու ներդրումը բերելու ինչպես հանրային անվտանգության և քաղաքացիական պաշտպանության, այնպես էլ հանրային ծառայությունների ոլորտում նախագծվող փոփոխությունների գործընթացում։ Նախարարությունը կարևորում է որակյալ և արդյունավետ երկխոսության իրական […]
16:12 22.04.2025
Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը վստահեցնում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունները փակուղում չեն, քննարկումները շարունակվում են։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Ալեն Սիմոնյանն այս մասին ասել է ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունները փակուղում են։ «Հիմա մենք ունենք իրավիճակ, երբ կա համաձայնեցված փաստաթուղթ։ Ես նաև Սանկտ Պետերբուրգում կարճ […]
16:06 22.04.2025
Այսօր՝ ապրիլի 22-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 11:30-ի սահմաններում Եղվարդ-Աշտարակ ավտոճանապարհի 7-րդ կմ հատվածում բախվել են «Mercedes» և «Ford Transit» մակնիշի ավտոմեքենաները: Բախման հետևանքով «Ford»-ը, որը բարձված է եղել վառելափայտով, գլխիվայր շրջվել է: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 4 հոգի տեղափոխվել է «Աշտարակ» բժշկական կենտրոն: Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում […]
16:00 22.04.2025
Ռուսաստանը ուրախ կլինի տեսնել Օմանը Արաբական լիգայի և Ռուսաստանի գագաթնաժողովում։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ Կրեմլում Օմանի սուլթան Հայթամ բեն Տարեկ Ալ Սաիդի հետ բանակցությունների ժամանակ։ «Այս տարի մենք պլանավորում ենք գագաթնաժողով անցկացնել Ռուսաստանի և արաբական երկրների միջև: Արաբական աշխարհում մեր շատ ընկերներ պաշտպանում են այս գաղափարը: Եթե, Ձերդ Մեծություն, ժամանակ գտնեք, […]
15:49 22.04.2025
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանը շարունակում է շփումները Միացյալ Նահանգների հետ տարբեր ուղիներով։ «Մենք շարունակում ենք մեր շփումները ամերիկացիների հետ տարբեր ուղիներով»,- ասել է Պեսկովը «Ռոսիա 1»-ի լրագրող Պավել Զարուբինի հետ զրույցում։
15:41 22.04.2025
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել միջին մասնագիտական որակավորմամբ կրթական ծրագրերի լիցենզավորման կարգերում փոփոխություններ և լրացումները կատարելունախագիծը: Փոփոխությունը բխում է 2024 թվականին ընդունված «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» ՀՀ օրենքի կիրարկմամբ: Ըստ այդմ` առաջարկվում է մասնագիտական կրթության ոլորտում սահմանել կրթական ծրագրերի երկու մակարդակ: Առաջարկվում է նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթական ծրագրերի փոխարեն […]
15:33 22.04.2025
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի համանախագահությամբ Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում անց է կացվել տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 4-րդ նիստը։ Նախարարը համառոտ ներկայացրել է ՀՀ-ում տնտեսական զարգացման քաղաքականությունն ու կառավարության տնտեսական առաջնահերթությունները, որոնք հիմնված են ներդրումների ներգրավման, մրցունակ, ավելի արդյունավետ և տեխնոլոգիապես զարգացած արդյունաբերության զարգացման, գործարար միջավայրի շարունակական բարելավման, զբոսաշրջության զարգացման, գյուղատնտեսության արդյունավետության բարձրացման վրա: Նիստի ընթացքում […]
15:20 22.04.2025
Ապրիլի 22-ին Բանգկոկում ընթացող ՄԱԿ Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողովի (UNESCAP) 81-րդ նստաշրջանի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը մասնակցել և ելույթով հանդես է եկել «Առավել նվազ զարգացած, դեպի ծով ելք չունեցող զարգացող և փոքր կղզի զարգացող պետությունների հարցերով հատուկ մարմին» խորագրով քննարկմանը։ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն իր ելույթում բարձր է գնահատել Դեպի […]
15:05 22.04.2025
Մոսկվան անհանգստացած է ԵՄ-ին անդամակցելու Երեւանի նկրտումներով. Հայաստանը վտանգում է կորցնել ԵԱՏՄ-ի առավելությունները, եթե Արևմուտքը նրան ներքաշի իր աշխարհաքաղաքական խաղերի մեջ, լրագրողներին ասել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Գրուշկոն։ ՏԱՍՍ-ի հարցին, թե արդյոք Մոսկվային անհանգստացնում են ԵՄ-ին անդամակցելու Երևանի ձգտումները, Գրուշկոն դրական է պատասխանել։ «Բնականաբար, Հայաստանի՝ ԵՄ-ին անդամակցելու ձգտումները մտահոգիչ են, քանի որ նման նկրտումները անհամատեղելի […]
14:45 22.04.2025
Կառավարության նախաձեռնությամբ ապրիլի 22-ին գումարվել է Ազգային ժողովի արտահերթ նիստ: Քննարկվել է ««Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը: Այն առաջին ընթերցմամբ ներկայացրել է ՀՀ շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը: Նախագծով առաջարկվում է ստեղծել իրավական հիմք, որի համաձայն՝ պետական արգելոցի տարածքից ջրառ կարող է թույլատրվել բացառապես այն դեպքերում, երբ ջրային ռեսուրսի […]
14:38 22.04.2025
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված՝ հետևյալ տարածքների ջրամատակարարման դադարեցման մասին. Ս.թ. ապրիլի 23-ին ժամը 07.00-ից մինչև ապրիլի 24-ը ժամը 07.00-ն կդադարեցվի Գեղարքունիքի մարզի՝ Ծովազարդ, Բերդկունք, Հայրավանք, Լճափ, Չկալովկա, Նորաշեն և Լճաշեն գյուղերի ջրամատակարարումը: Ս.թ. ապրիլի 23-ին ժամը 09:00-ից մինչև ապրիլի 24-ը ժամը 09:00-ն կդադարեցվի Սյունիքի մարզի՝ Սիսիան […]