23:54 04.02.2025
Երգիչ Պրոխոր Շալյապինը Telegram-ի իր ալիքում պատմել է, որ իրեն աստղ են նվիրել երկնքում։ Երգիչն այն անվանել է ամենավատ նվերը։ Նա դա անիմաստ է համարել։ «Ինձ աստղ են նվիրել երկնքում: Գիտեք, ինձ համար, աստղերը երկնքում, քամին դաշտում … Ինձ դուր չեն գալիս նման նվերներ: Դե, պատկերացրեք, վկայական են տալիս, որտեղ գրված է՝ «Երկնքի այսինչ աստղը […]
23:26 04.02.2025
ԱՄՆ վարչակազմը վերահսկողության տակ է վերցնում Միջազգային զարգացման գործակալությունը, որը, կանոնադրության համաձայն, անկախ կազմակերպություն է: Նախագահ Դոնալդ Թրամփն իր հրամանագրով Պետքարտուղար Մարկո Ռուբիոյին նշանակել է գործակալության ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար: Ինչո՞վ է պատճառաբանվում դրա անհրաժեշտությունը: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Reuters-ը, սեփական աղբյուրները վկայակոչելով, պնդում է, որ այժմ Դոնալդ Թրամփի իրավաբանները փորձում են հասկանալ […]
23:08 04.02.2025
«Ալ-Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն El Chiringuito-ի լրագրող Էդու Ագիրեին տված հարցազրույցում ասել է, որ կենտրոնական հարձակվողի դիրքը հարմար չէ Կիլիան Մբապեի համար: «Եթե «Ռեալում» լինեի, կսովորեցնեի Մբապեին՝ ինչպես խաղալ «9» համարի դիրքում: Նրա համար դժվար է, որովհետև Կիլիանը չգիտի, թե ինչպես պետք է խաղալ կենտրոնական հարձակվողի դիրքում: Կարծում եմ՝ այդ դիրքը նրա համար չէ: Ես […]
22:48 04.02.2025
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Արման Պետրոսյանը նշանակվել է Քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ։ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասով՝ Արման Պետրոսյանին նշանակել քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ»,- ասված է վարչապետի որոշման մեջ:
22:36 04.02.2025
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ Սենատի և Կոնգրեսի ներկայացուցիչներ՝ սենատոր Ռոջեր Ուիքերի (Հանրապետական կուսակցություն), կոնգրեսական Էնդի Հարրիսի (Հանրապետական կուսակցություն), կոնգրեսական Ֆրենկ Փալոնի (Դեմոկրատական կուսակցություն) և կոնգրեսական Ռիչարդ Հադսոնի (Հանրապետական կուսակցություն) հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև ռազմավարական գործընկերության զարգացման հեռանկարները։ Վարչապետ Փաշինյանը կարևորել է ՀՀ և ԱՄՆ միջև […]
22:11 04.02.2025
Փետրվարի 4-ին Ֆրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրյանը հանդիպել է Ֆրանսիայի նախագահի ռազմական գծով խորհրդական, հատուկ ռազմական շտաբի ղեկավար, բանակի գեներալ Ֆաբիեն Մանդոնի հետ: Այս մասին նշվում է Ֆրանսիայում ՀՀ դեսպանության տարածած հաղորդագրության մեջ: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Ֆրանսիայի միջև բարեկամական հարաբերություններին, այդ թվում նաև` պաշտպանական համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ:
21:51 04.02.2025
Ռեփեր Շոն Քոմբսը, որը հայտնի է P. Diddy բեմական անունով, բանտից տեղափոխվել է Նյու Յորքի հիվանդանոց: Պատճառը ծնկի ցավն է: Այս մասին հայտնել է TMZ-ին: Նշվում է, որ արտիստը հոսպիտալացվել է դեռ հունվարի 30-ին։ Երաժիշտին տեղափոխել են Բրուքլինի հիվանդանոց։ «Ես չեմ կարող մեկնաբանել բանտարկյալների տեղաշարժերի հետ կապված որևէ բան։ Բացի այդ, ես չեմ մեկնաբանի որևէ […]
21:34 04.02.2025
ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է. «Մեր փոքրիկ շահառուներն արդեն ստանում են ջրծաղիկի դեմ պատվաստանյութի առաջին դեղաչափը: Ջրծաղիկը հնարավոր է կանխարգելել առկա անվտանգ և արդյունավետ պատվաստանյութի շնորհիվ»։
21:26 04.02.2025
Շվեդիայի Էրեբրու քաղաքի դպրոցներից մեկի մոտ հրաձգություն է տեղի ունեցել: Կան զոհեր և վիրավորներ: Այս մասին հայտնել է The Guardian-ը: Ոստիկանները հայտարարել են, որ, նախնական տվյալներով, սպանվել է մոտ 10 մարդ: Եվս 6-ը հոսպիտալացվել են: Տեղում աշխատում են ոստիկաններ, բժիշկներ ու փրկարարներ։ Ոստիկանությունը կատարվածը որակում է որպես ծանր հանցագործություն։ Իշխանությունները կոչ են արել մարդկանց հեռու […]
21:09 04.02.2025
Երգչուհի Ալսուն mk.ru-ի հետ զրույցում խոստովանել է, որ կազմվածքը պահպանում է ֆիզիկական վարժությունների և սննդակարգի միջոցով։ Երգչուհին ամեն օր ձգումներ և քսան հրում է անում։ Նա զբաղվում է սպորտով, սակայն առանց ֆանատիզմի։ Սննդի հետ կապված, Ալսուն ասել է, որ չի ուտում տապակած, շատ կծու, թթու և աղի ուտելիքներ։ «Ես սիրում եմ ամեն ինչ «չեզոք» և […]
21:00 04.02.2025
Հոկեյի միջազգային ֆեդերացիան արգելել է Ռուսաստանի թիմին մասնակցել 2026 թվականի աշխարհի առաջնությանը, հայտնում է Ռուսաստանի հոկեյի ֆեդերացիան: Այս օրերին Շվեյցարիայում անցկացվում է հոկեյի միջազգային ֆեդերացիայի ժողովը, որի ժամանակ էլ որոշվել է արգելքն ուժի մեջ թողնել: 2026 թվականի աշխարհի առաջնությունը կայանալու է Շվեյցարիայում: 2025-ին մրցաշարը կանցկացվի Շվեդիայում և Դանիայում: Այդ առաջնությանը Ռուսաստանի մասնակցությունն արգելվել էր ավելի […]
20:50 04.02.2025
Իսրայելի անվտանգության ուժերը 2025 թվականի հունվարին Արևմտյան ափում ոչնչացրել են 55 զինված պաղեստինցի արմատականների և կալանավորել 380 կասկածյալի։ Այս մասին հայտնում է Իսրայելի պաշտպանության բանակի (IDF) մամուլի ծառայությունը։ «Ներկայումս հակաահաբեկչական գործողությունը շարունակվում է երեք գոտիներում՝ Ջենինում, Թուլկարմում և հյուսիսային Սամարիայում: Վերջին օրերին զորքերը հայտնաբերել են մի շարք զինատեսակներ, այդ թվում՝ հրացաններ, ատրճանակներ և մի շարք […]
20:40 04.02.2025
Կենտրոնական բանկի խորհուրդը 0.25 տոկոսային կետով իջեցրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ այն սահմանելով 6.75%: Խորհրդի գնահատմամբ՝ ավելի ցածր վերաֆինանսավորման տոկոսադրույքն անհրաժեշտ է միջնաժամկետում գնաճի 3% մակարդակի և գների կայունության նպատակի իրագործման համար: ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը ներկայացրել է մանրամասներ: Ավելին՝ տեսանյութում:
20:35 04.02.2025
Բոսնիայի և Հերցեգովինայի հավաքականի պաշտպան Ներմին Զոլոտիչը կարիերան կշարունակի Հայաստանի փոխչեմպիոն «Նոայի» կազմում: Այս մասին հայտնում է Transfermarkt-ը։ 31-ամյա պաշտպանը մրցաշրջանի առաջին հատվածն անցկացրել է պորտուգալական «Կասա Պիայում», որտեղ հանդես է գալիս արդեն 5 մրցաշրջան։ Պորտուգալիայի առաջնության այս մրցաշրջանում նա մասնակցել է 7 հանդիպման։ Նրա տրանսֆերային արժեքը գնահատվում է 600 հազար եվրո։ Իր կարիերայի ընթացքում […]
20:31 04.02.2025
Այս տարի՝ հենց այս ամսին, լրանում է Ղարաբաղյան շարժման 37-րդ տարին։ Այդ ժամանակահատվածը առանձնացավ բազմաթիվ շրջադարձերով։ Հենց այդ շրջադարձերի համատեքստում նաեւ Ղարաբաղյան կարգավորման բանակցությունների այն տարբեր փուլերն են, որոնք վերջին շրջանում քննարկման առարկա դարձան։ Երբ այժմ էլ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ գործընթացներ են, իրադարձությունների ընդհանուր համատեքստը հասկանալու համար ուշադրության են արժանանում տարբեր իրողություններ։ Հենց այս […]
20:30 04.02.2025
Արաբական աշխարհի երկրները մտադիր են ամրապնդել երկկողմ հարաբերություններն ու ռազմավարական համագործակցությունը Ռուսաստանի հետ։ Այս մասին հայտարարել է Արաբական խորհրդարանի նախագահ Մուհամմեդ Ահմեդ Ալ Յամահին Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ հանդիպմանը։ «Մեզ համար շատ կարևոր են հարաբերությունները, որոնք ձևավորվել են ռուս խորհրդարանականների և արաբական խորհրդարանի միջև, այս այցի ընթացքում մենք տեսանք, որ համագործակցության կապերը, որոնք […]
20:23 04.02.2025
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 5-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Ժամը 11։00-17:00-ն ընկած ժամանակահատվածում կարգաբերական աշխատանքների իրականացման նպատակով՝ Երևան Մոնթե Մելքոնյան փ. 46, 46/1, 48, 50, 52, 52/1 շենքերի էլ․ սնուցումը 1 ժամով մաս-մաս կդադարեցվի: Երևան քաղաք՝ 10։00-16:00 Ֆիրդուսի թաղամաս մասնակի, Տիգրան Մեծի պող. […]
20:13 04.02.2025
«Ինտերի» տնօրենների խորհրդի նախագահ Ալեսանդրո Անտոնելոն հեռացել է պաշտոնից, հաղորդում է իտալական ակումբի մամուլի ծառայությունը: «Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, ովքեր անմոռանալի դարձրին այս 10 տարիները: Աշխատակիցներից մինչև խաղացողներ, տեխնիկներից մինչև մենեջերներ, հովանավորներից մինչև մատակարարներ: Երախտապարտ եմ նաև ակումբի միլիոնավոր երկրպագուներին: Այս փառահեղ ակումբում աշխատելն անջնջելի հիշողություն կլինի, որն ինձ հպարտություն է պարգևում։ Ես […]
20:08 04.02.2025
Ղազախստանի տրանսպորտի նախարարությունը նախնական զեկույց է հրապարակել Ակտաու քաղաքի մոտ AZAL ինքնաթիռի կործանման հետաքննության վերաբերյալ։ «Ադրբեջանական ավիաուղիների Embraer-190 օդանավի հետ ինքնաթիռի վթարի հետաքննության վերաբերյալ նախնական զեկույցը հրապարակված է հանրային սեփականությունում՝ տրանսպորտի նախարարության պաշտոնական կայքում»,- ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։ Ըստ հաղորդագրության` AZAL ինքնաթիռի կործանումից առաջ դիսպետչերները զգուշացրել են Գրոզնիում «Կարպետ» պլանի ներդրման մասին. Օդանավի անձնակազմը […]
19:55 04.02.2025
Իսրայելի պաշտպանության բանակը (IDF) հայտարարել է, որ օրվա ընթացքում մի քանի անգամ կրակ է բացել Գազայի հատվածի տարբեր շրջաններում սպառնալիքները վերացնելու համար: «Դեպքերից մեկի ժամանակ Իսրայելի ռազմաօդային ուժերի ինքնաթիռը նախազգուշական կրակոց է արձակել կասկածելի մեքենայի վրա, որը կենտրոնական Գազայի հատվածից չհաստատված երթուղիով շարժվում էր դեպի հյուսիս՝ դրանով իսկ խախտելով պայմանագրի պայմանները։ Բացի այդ, Իսրայելի ռազմածովային […]
19:46 04.02.2025
Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը Ֆրանսիայի Հանրապետությունում մասնակցում է «Կլիմայական գործողությունների և տնտեսական մրցունակության ինտեգրումը Արևելյան գործընկերության և Կենտրոնական Ասիայի երկրներում» խորագրով միջոցառմանը, այս մասին հայտնում են նախարարությունից։ «Հանդիպումը միտված է նպաստելու Եվրասիական երկրների և ՏՀԶԿ-ի (OECD) միջև գործընկերության ամրապնդմանը։ Այն նաև նպատակ ունի նպաստել գործընկերների միջև փոխանակմանը տարածաշրջանի տնտեսական զարգացման հավակնությունները կլիմայական և […]
19:40 04.02.2025
Մարզչական կարիերայի ընթացքում առաջին անգամ Պեպ Գվարդիոլայի թիմը մեկ մրցաշրջանի 4 տարբեր խաղերում բաց է թողել առնվազն 4 գնդակ, հայտնում է Dailysports-ը: Այս մրցաշրջանում կատալոնացու գլխավորած «Մանչեսթեր Սիթին» 4-ական գոլ է ընդունել ՊՍԺ-ից, «Տոտենհեմից» և «Սպորտինգից», իսկ Պրեմիեր լիգայի 24-րդ տուրում նախօրեին 1-5 հաշվով պարտվել է «Արսենալին»: Մարզչական կարիերայի 958 խաղերում Գվարդիոլայի թիմը 2-րդ անգամ […]
19:35 04.02.2025
Իսրայելի հետ Գազայի հատվածում հրադադարի համաձայնագրի երկրորդ փուլի շուրջ բանակցությունները սկսվել են պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման եւ Իսրայելի միջեւ։ Այս մասին ասվում է շարժման ներկայացուցիչ Աբդել Լատիֆ ալ-Կանուայի հայտարարության մեջ, որը հրապարակվել է ՀԱՄԱՍ-ի պաշտոնական Telegram ալիքում։ «Սկսվել են համաձայնագրի երկրորդ փուլի վերաբերյալ շփումներն ու բանակցությունները»,-ասել է նա՝ հավելելով, որ շարժումը ներկայումս մտահոգված է պաղեստինյան անկլավի […]
19:27 04.02.2025
Միջազգային հանրությունը պետք է լրացուցիչ ճնշում գործադրի Պաղեստինի Գազայի հատվածում հակամարտող երկու կողմերի վրա՝ հրադադարը պահպանելու համար։ Այս մասին հայտարարել է Եգիպտոսի արտգործնախարար Բադր Աբդել Աթին՝ Անկարայում իր թուրք գործընկեր Հաքան Ֆիդանի հետ համատեղ մամուլի ասուլիսում։ «Միջազգային հանրության անդամները պետք է լրացուցիչ ճնշում գործադրեն երկու կողմերի վրա՝ հրադադարի մասին համաձայնագիրը կատարելու համար, մեզ անհրաժեշտ է […]
19:17 04.02.2025
Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանի գործակալ Ալեքսանդր Կլյուևը բանակցում է Մոսկվայի «Լոկոմոտիվի» հետ, հաղորդում է Спорт-Экспресс-ը: «Մենք բանակցությունների մեջ ենք «Լոկոմոտիվի» հետ նոր պայմանագրի շուրջ։ Եվ դա պայմանավորված չէ «Լեգանեսի» հետ բանակցություններով: «Լեգանեսի» վերաբերյալ ուրիշ ոչինչ չեմ կարող ասել»,- հայտնել է Կլյուևը: Ավելի վաղ հաղորդվել էր, որ իսպանական «Լեգանեսը» ցանկացել է վարձավճարով թիմ հրավիրել […]
19:12 04.02.2025
Գրենլանդիայի իշխանությունները ցանկանում են թույլ տալ կղզում անշարժ գույք գնել միայն դանիական քաղաքացիություն ունեցող կամ Գրենլանդիայում մշտապես բնակվող անձանց համար՝ կապված ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ կղզու նկատմամբ հավակնությունների հետ, գրում է գրենլանդական Sermitsiaq թերթը՝ վկայակոչելով փաստաթուղթը։ Թրամփը հունվարի 7-ին, նույնիսկ նախքան պետության ղեկավարի պաշտոնը ստանձնելը, հայտնել էր, որ Գրենլանդիան պետք է դառնա Միացյալ Նահանգների մի […]
19:05 04.02.2025
Ուկրաինան ներկայումս ԱՄՆ-ի հետ չի քննարկում մինչև 2025 թվականի ավարտը ընտրություններ անցկացնելու հնարավորությունը, սակայն պատրաստ է խոսել այս թեմայի շուրջ, եթե Վաշինգտոնը նման հարց բարձրացնի։ Այս մասին հայտնում է ուկրաինական «Public» հրատարակությունը՝ հղում անելով ԱՄՆ-ում Ուկրաինայի դեսպան Օքսանա Մարկարովայի խոսքերին։ Հրատարակությանը տված հարցազրույցում Մարկարովան նաև հիշեցրել է, որ երբ այս թեման «տեսականորեն քննարկվում էր» 2023-2024 […]