15:08 09.02.2025
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կարող է փետրվարի վերջին որոշում կայացնել կառավարության վերադասավորումների մասին, որը կհամընկնի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (AKP) համագումարին, որը նախատեսված է փետրվարի 23-ին։ Ինչպես հաղորդում է «Դուվար» թերթը, լայնածավալ կադրային փոփոխություններ չեն սպասվում։ ԱԶԿ-ում հրատարակության աղբյուրների համաձայն՝ փոխնախագահը, ֆինանսների, արտաքին գործերի, պաշտպանության, առողջապահության, բնապահպանության և քաղաքաշինության նախարարները կպահպանեն իրենց պաշտոնները։ […]
14:49 09.02.2025
Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հաստատել է, որ իսրայելցի զինվորականները դուրս են եկել Նեցարիմ միջանցքից, որը բաժանում է Գազայի հատվածի հյուսիսային և հարավային մասերը։ Համապատասխան հայտարարությունը հրապարակվել է շարժման Telegram ալիքում։ «Իսրայելն իր զորքերը դուրս է բերել Նեցարիմի միջանցքից, ինչը խորհրդանշում է պաղեստինյան ժողովրդի տոկունության հաղթանակը»,- ասվում է հայտարարության մեջ։ ՀԱՄԱՍ-ը խոստացել է «շարունակել պայքարն Իսրայելի դեմ […]
14:28 09.02.2025
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից տեղեկացնում են, որ ՀՀ տարածքում` փետրվարի 9-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է թույլ ձյուն։ Փետրվարի 13-ի երեկոյան, 14-ի գիշերը շրջանների զգալի մասում, 14-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է ձյուն։ Փետրվարի 10-12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին` հարավ-արևելյան` 2-5 մ/վ։ Օդի ջերմաստիճանը փետրվարի 10-11-ի գիշերն աստիճանաբար կնվազի 2-5 աստիճանով։ […]
14:09 09.02.2025
Այսօր նշանավոր հայ բանաստեղծ, քնարերգու, հասարակական-քաղաքական գործիչ Վահան Տերյանի 140-ամյակն է։ Այս մասին հայտնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։ «Օրվա կապակցությամբ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը, Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, Տերյան ընտանիքի անդամներ, մտավորականներ, գիտնականներ, պաշտոնյաներ այցելել են Կոմիտասի անվան զբոսայգու […]
13:50 09.02.2025
Իսրայելի պատվիրակությունը ժամանել է Կատարի մայրաքաղաք Դոհա՝ քննարկելու Գազայում հրադադարի համաձայնագրի տեխնիկական մանրամասները։ Այս մասին հայտնում է Ynet պորտալը։ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն պատվիրակությանը հրամայել է մեկնել Դոհա՝ շաբաթ օրը Գազայի հատվածում արմատականների կողմից երեք իսրայելցի պատանդների ազատ արձակումից հետո՝ հրադադարի համաձայնագրի շրջանակներում: Ինչպես հայտնում է Ynet-ը, պատվիրակության կազմում են Մոսադի հետախուզական ծառայության, Գլխավոր անվտանգության […]
13:35 09.02.2025
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան գրառում է կատարել․ «Երեկ ավտոբուսում թոշակառու տիկնոջը հարցրեցի, թե ինքն ինչով է լցնում իր օրը: Ասաց, որ իրականում զբաղմունքի խնդիր ունի: Ես էլ ասացի, որ հիմա տարբեր երկրներում շատ եմ տեսնում սոցիալական բիզնեսներ, որ թոշակառուներն իրենք են նախաձեռնում: Վերջերս Գերմանիայում առիթ ունեցանք նախաճաշել մի սրճարանում, որտեղ աշխատողների մեծ մասը թոշակառուներ […]
13:24 09.02.2025
Փետրվարի 27-ին Կահիրեում կկայանա Արաբական պետությունների լիգայի (ԱՊԼ) արտակարգ գագաթնաժողովը Պաղեստինի հարցով։ Այսպիսի հայտարարություն է արել Եգիպտոսի ԱԳՆ-ը։ «Վերջին մի քանի օրերի ընթացքում կայացած խորհրդակցությունների արդյունքների հիման վրա որոշվել է, որ փետրվարի 27-ին Կահիրեում տեղի կունենա Արաբական լիգայի արտակարգ գագաթնաժողովը»,-ասվում է Եգիպտոսի ԱԳՆ-ի տարածած հատուկ հաղորդագրության մեջ։ Եգիպտոսի ԱԳՆ-ը նշել է, որ գագաթնաժողովը նախատեսում է […]
13:07 09.02.2025
Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը տեղեկացնում է, որ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության Վ. Սարգսյանի անվան ռազմական ակադեմիան ընդունում է ֆրանսիացի նոր կուրսանտի, որը լիարժեք կերպով կներառվի ուսումնական գործընթացում: «Նա իր հայ կուրսընկերների հետ կկիսի իր առօրյան և ուսումը: Այս փոխանակումների շնորհիվ մեր բանակների միջև համագործակցությունն ստանում է երկարաժամկետ բնույթ»,-ասված է հաղորդագրության մեջ։
13:00 09.02.2025
Ստեփանավանի համայնքապետարանում այսօր անցկացվել է խորհրդակցություն, որին մասնակցել են Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Նարեկ Մանուկյանը, Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը, Ստեփանավան համայնքի ղեկավար Արմեն Գրիգորյանը, Հայկական Կարմիր խաչի ընկերության Ստեփանավանի տարածքային մասնաճյուղի նախագահ Արմեն Առաքելյանը, Ստեփանավան ԲԿ-ի տնօրեն Անուշ Իսպիրյանը, մարզպետի աշխատակազմի, համայնքապետարանի, Ստեփանավանի ՄՍԾ պատասխանատու պաշտոնյաներ։ Այս մասին հայտնում են Լոռու մարզպետի աշխատակազմից։ […]
12:42 09.02.2025
ԱՄՆ-ը և արևմտյան երկրները երկարացնում են Ուկրաինայում հակամարտությունը՝ Ռուսաստանին ռազմավարական պարտություն պատճառելու անհաջող փորձով։ Այս մասին հայտարարել է ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ինը, նրա խոսքերը մեջբերել է Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալությունը (KCNA)։ Ժողովրդական Հանրապետության ղեկավարն ասել է, որ Միացյալ Նահանգները «տրվում է միաբևեռ աշխարհը և նրա գերիշխանությունը պահպանելու պատրանքային հավակնություններին» և մնում է հակամարտությունը հրահրող […]
12:22 09.02.2025
ՀՀ ԱԺ-ն տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովին կից ՓՄՁ աշխատանքային խմբի արտահերթ քննարկումից տեսանյութ է ներկայացրել։ Հարկային օրենսգրքում կատարված փոփոխությունները բիզնեսի ներկայացուցիչների բնորոշմամբ հարվածում են իրենց գրապանին։ Մանրամասները՝ տեսանյութում:
12:08 09.02.2025
Անկախ Նամիբիայի Հանրապետության հիմնադիր նախագահ 95-ամյա Սեմ Նուժոման մահացել է Վինդհուկի հիվանդանոցներից մեկում։ Այս մասին հայտարարել է Նամիբիայի նախագահի վարչակազմը։ «Խոր վշտով այսօր՝ 2025 թվականի փետրվարի 9-ին, Նամիբիայի ժողովրդին, աֆրիկացի եղբայրներին ու քույրերին և ողջ աշխարհին հայտնում ենք Նամիբիայի Հանրապետության առաջին նախագահի և Նամիբիայի ազգի հոր՝ հարգարժան ազատամարտիկ և հեղափոխական առաջնորդ Սեմ Շաֆիիշունա Նուջոմայի մահվան […]
11:48 09.02.2025
ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսը հաջորդ շաբաթ կհանդիպի Վլադիմիր Զելենսկիի հետ Մյունխենի անվտանգության համաժողովում։ Այս մասին հայտնում է The New York Post-ը։ Ավելի վաղ, հիշեցնում է հրատարակությունը, նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր Ուկրաինայի հետ 500 միլիոն դոլար արժողությամբ համաձայնագիր կնքելու մասին հազվագյուտ հողային մետաղների և գազի հասանելիության համար։
11:28 09.02.2025
ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը Ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Սիրելի հայրենակիցներ, համացանցում տեղեկատվություն է տարածվում Արարատի մարզի Արտաշատ համայնքի Արաքսավան գյուղի բնակիչ Օհան Մինասյանի առողջական վիճակի և բուժօգնության շուրջ ծագած հարցերի վերաբերյալ։ Իմ հանձնարարությամբ ԱԺ առողջապահության հանձնաժողովի փորձագետը այցելել է բուժհաստատություն, որպեսզի մանրամասն տեղեկանա թե՛ Օհան Մինասյանի […]
11:10 09.02.2025
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կնախընտրեր Իրանի հետ գործարք կնքել, քան ռազմական գործողությունների դիմել։ «Ես կցանկանայի Իրանի հետ գործարք կնքել միջուկային հարցերի շուրջ, ես դա կգերադասեի ռմբակոծությունից»,- ասել է Թրամփը The New York Post-ին տված հարցազրույցում։ Նրա խոսքով՝ եթե նման գործարք ձեռք բերվի, Իսրայելը չի հարձակվի Իրանի վրա։ Այնուամենայնիվ, Թրամփը հրաժարվել է բացահայտել […]
10:50 09.02.2025
Սաուդյան Արաբիան մերժել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի խոսքերը պաղեստինցիների վերաբնակեցման և թագավորության տարածքում պաղեստինյան պետության ստեղծման մասին։ Այս մասին ասվում է Սաուդյան Արաբիայի ԱԳՆ հայտարարության մեջ։ Ավելի վաղ իսրայելական հեռուստատեսության 14-րդ ալիքի հաղորդավարը Նեթանյահուի հետ հարցազրույցի ժամանակ, հավանաբար, սխալ էր արտահայտվել՝ ասելով «Սաուդյան պետություն» ոչ թե «Պաղեստին պետություն»: Իսրայելի վարչապետը ուղղել է նրան՝ հավելելով. […]
10:35 09.02.2025
Ծառայության կազմակերպումը և պայմանները՝ ՌՈ կայազորային կարգապահական վաշտերում: ՀՀ ՊՆ-ն տեսանյութ է ներկայացրել։
10:18 09.02.2025
ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ փետրվարի 10-ին՝ ժամը 12:00-ից մինչև 15:00-ն ընկած ժամանակահատվածում, Կոտայքի մարզի Ակունք համայնքում փորձարկվելու են էլեկտրական շչակներ:
10:10 09.02.2025
Փետրվարի 8-9-ը ՆԳՆ ՓԾ Արագածոտնի, Կոտայքի, Լոռու, Շիրակի, Տավուշի, Սյունիքի մարզային փրկարարական վարչությունների ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգեր են ստացվել արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ: Մասնավորապես՝ Հրազդան, Վանաձոր, Կապան քաղաքներում, Ոսկեպար, Գեղարոտ, Լեռնանիստ, Սոլակ, Դավիթ Բեկ գյուղերում, Ալագյազ-Ծիլքար և Սիսիան-Տաթև ավտոճանապարհներին: Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 28 ավտոմեքենա և 24 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն։
10:00 09.02.2025
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։ Ջերմուկ քաղաքի խաչմերուկից Սարավան-«Զանգեր» տանող ավտոճանապարհը կցորդիչով բեռնատարների համար փակ է մինչև խցանումների վերանալը։ Դիլիջանի և Ոսկեպարի ոլորանները, Նորավանի խաչմերուկից Շինուհայր և Սյունիք գյուղի ավտոճանապարհները փակ են […]
02:35 09.02.2025
Անգլիայի գավաթի չորրորդ տուրում «Բրայթոնը» սեփական հարկի տակ 2:1 հաշվով հաղթել է «Չելսիին»: Խաղի արդյունքներով «Չելսին» դուրս է մնացել մրցապայքարից: Այս մասին հայտնել է TASS-ը: Հանդիպման բոլոր գոլերը խփել են «Բրայթոնի» խաղացողները: Նախ խաղի 5-րդ րոպեին «Բրայթոնի» դարպասապահ Բարտ Վերբրյուգենը դարձել է ինքնագոլի հեղինակ, ապա 12-րդ և 57-րդ րոպեներին տանտերերի կազմում աչքի են ընկել Ժորժինյո Ռուտերը […]
02:22 09.02.2025
ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի երկկուսակցական համանախագահները նամակ են հղել ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյին: Դրանում կոնգրեսականներ Ֆրենկ Փալոնը, Գաս Բիլիրակիսը, Բրեդ Շերմանը և Դեվիդ Վալադաոն հորդորել են Վաշինգտոնին շարունակել զարգացնել ԱՄՆ – Հայաստանի հարաբերությունները: Փրենկ Փալոնը X-ի իր միկրոբլոգում գրել է, որ իրենք (խմբ. կոնգրեսականները) պատրաստ են աշխատել և պետքարտուղար Ռուբիոյի, և պետդեպարտամենտի հետ՝ զարգացնելու […]
01:23 09.02.2025
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն X-ի իր միկրոբլոգում շնորհավորել է Լիբանանի նորանշանակ վարչապետ Նավաֆ Սալամին։ «Սրտանց շնորհավորում եմ Նավաֆ Սալամին՝ բարեկամ Լիբանանի վարչապետի պաշտոնում նշանակվելու և նոր կառավարության ձևավորման առթիվ։ Ցանկանում եմ հաջողություններ իր պատասխանատու առաքելության իրագործման հարցում։ Հայաստանը պատրաստ է խորացնել բազմակողմ համագործակցությունը Լիբանանի հետ»,- գրել է վարչապետը: Heartfelt congratulations to @nawafasalam on the appointment […]
01:14 09.02.2025
Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում ընթացող «Al-Beruniy» շախմատի միջազգային շրջանային մրցաշարի ավարտին մնացել է 3 խաղափուլ: 6 խաղափուլից հետո մրցաշարի առաջատարներն են հայ գրոսմայստերներ Շանթ Սարգսյանը և Հայկ Մարտիրոսյանը, ովքեր ունեն 4.5 միավոր: Շանթից և Հայկից կես միավորով հետ է մնում ուզբեկ գրոսմայստեր Մուխիդին Մադամինովը։
01:05 09.02.2025
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։ Ոսկեպարի ոլորանները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Ջերմուկ քաղաքի խաչմերուկից Սարավան-«Զանգեր» տանող ավտոճանապարհը կցորդիչով բեռնատարների համար փակ է մինչև խցանումների վերանալը։ Նորավանի խաչմերուկից Շինուհայր և […]
23:21 08.02.2025
Իսրայելը կոչնչացնի ՀԱՄԱՍ շարժումը և կվերադարձնի Գազայի հատվածում շարժման կողմից պահվող բոլոր պատանդներին։ Այս մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն, ով Միացյալ Նահանգներում է: «Մենք կոչնչացնենք ՀԱՄԱՍ-ը և կվերադարձնենք մեր պատանդներին: Մենք ամեն ինչ կանենք մեր բոլոր պատանդներին վերադարձնելու համար»,- ասել է Նեթանյահուն՝ հավելելով, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «լիովին համաձայն է» այդ մտքին: […]
23:02 08.02.2025
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
22:54 08.02.2025
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։ Ջերմուկ քաղաքի խաչմերուկից Սարավան-«Զանգեր» տանող ավտոճանապարհը կցորդիչով բեռնատարների համար փակ է մինչև խցանումների վերանալը։ Նորավանի խաչմերուկից Շինուհայր և Սյունիք գյուղի ավտոճանապարհները փակ են կցորդիչով բեռնատարների համար։ Լծեն-Տաթև-Կապան […]