09:05 22.04.2025
Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի որդին՝ Էթնոսպորտի համաշխարհային համադաշնության ղեկավար Բիլալ Էրդողանը ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ասել է, որ իրեն դուր է գալիս Ռուսաստանը, նրա բազմազան բնությունը, մշակույթն ու խոհանոցը։ «Իհարկե, ես սիրում եմ գալ Ռուսաստան: Ես նույնիսկ եղել եմ Յակուտսկում: Նաև Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Կազանում, Սոչիում: Ռուսաստանը հսկայական երկիր է, որն ունի անհավատալի բնական բազմազանություն և […]
08:56 22.04.2025
Իսրայելի կողմից մղվող պատերազմը սրվում է Գազայի հատվածում և Հորդանան գետի Արևմտյան ափին։ Այս մասին ասվում է Պաղեստինի կառավարության հաղորդակցության կենտրոնի հրապարակած զեկույցում։ «Գազայի հատվածում և Հորդանան գետի Արևմտյան ափում Իսրայելի ցեղասպանական պատերազմը պաղեստինցի ժողովրդի դեմ սրվում և թեւակոխում է նոր մահացու փուլ»,-փաստաթղթում մեջբերում է պաղեստինյան WAFA լրատվական գործակալությունը։ 2025 թվականի մարտի 18-ից ի վեր, […]
08:45 22.04.2025
Հարվարդի համալսարանը դատական հայց է ներկայացրել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի դեմ՝ միլիարդավոր դոլարների ֆինանսավորման արգելափակման պատճառով։ Այս մասին երկուշաբթի օրը հայտնել է ուսանողական Harvard Crimson թերթը։ Համալսարանը մեղադրում է երկրի ղեկավարությանը անօրինական և հակասահմանադրական արշավ մղելու մեջ։ Հարվարդը պահանջում է որոշում կայացնել, որ 2,2 միլիարդ դոլարի ֆինանսավորման սառեցումը, ինչպես նաև ցանկացած միջոցներ, որոնք պահվում […]
08:35 22.04.2025
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
08:29 22.04.2025
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ինքը և կինը՝ Մելանիան, մասնակցելու են Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հուղարկավորությանը։ Ամերիկացի առաջնորդը համապատասխան հրապարակում է տեղադրել Truth Social-ում։ «Ես և Մելանիան մասնակցելու ենք Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հուղարկավորությանը»,- գրել է Թրամփը։ Ավելի վաղ The New York Post-ը, վկայակոչելով ԱՄՆ նախագահի ժամանակացույցին ծանոթ աղբյուրները, հայտնել էր, որ սպասվում է, որ […]
08:18 22.04.2025
Հնդկաստանի ներքին գործերի նախարարությունը Հռոմի պապ Ֆրանցիսկոսի մահվան կապակցությամբ ազգային սուգ է հայտարարել, որը կտևի ապրիլի 22-23-ը, ինչպես նաև պոնտիֆիկոսի հուղարկավորության օրը։ «Ի նշան հանգուցյալի հանդեպ հարգանքի՝ Հնդկաստանում եռօրյա պետական սուգ է հայտարարվելու հետևյալ հաջորդականությամբ՝ երկու օր պետական սուգ՝ երեքշաբթի՝ ապրիլի 22-ին և չորեքշաբթի՝ ապրիլի 23-ին, և մեկ օր՝ պետական սուգ՝ հուղարկավորության օրը», – ասվում […]
08:08 22.04.2025
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։
08:00 22.04.2025
Ապրիլի 22-ին, ժամը 02:05-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վահագնաձոր գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան ընկել է ձորը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին՝ Վահագնաձոր գյուղի մոտակայքում «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան […]
00:00 22.04.2025
Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ ապրիլի 30-ին՝ Ջազի միջազգային օրվա առթիվ «Գաֆեսճեան» քանդակների պուրակում («Կասկադ») կկայանա ավանդական դարձած ջազային բացօթյա համերգային ծրագիրը: Յուրաքանչյուր տարի՝ ապրիլի 30-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ի որոշմամբ աշխարհում նշվում է Ջազի միջազգային օրը, որը մեծ շուքով նշվում է նաև Երևանում: Ժամը 19:00-ից 23:00-ն բացօթյա համերգում ելույթ կունենան հայաստանյան լավագույն ջազային կատարողներն ու խմբերը՝ Հայաստանի պետական ջազային […]
23:57 21.04.2025
ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը Ֆեյսբուքի էջում տեղեկացրել է, որ Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրը ( ապրիլի 18-ին) այցելել է Բարձրաքաշի վանական համալիր: «Ով չի եղել Բարձրաքաշի համալիրում, հաստատ արժի գնալ։ Հատկապես զուգակցելով Դսեղում Թումանյանի տուն-թանգարան այցի հետ։ Շնորհակալություն մեզ միանալու համար»,- գրել է նախարարը։ Մանրամասները՝ տեսանյութում:
23:54 21.04.2025
Ապրիլի 21-ին, ժամը 12:34-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ագարակ գյուղում այրվում է անասնագոմի տանիք։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 13։01-ին, մարվել՝ 15։00-ին։ Ագարակ գյուղի 18-րդ փողոցի տներից մեկի բակում այրվել են անասնագոմի (մոտ 60 քմ) […]
23:52 21.04.2025
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է ագրոօդերևութաբանական տեղեկատվությունն ապրիլի 14-20-ն ընկած ժամանակահատվածում: Շաբաթվա ընթացքում եղանակային պայմանները նպաստավոր են եղել գյուղատնտեսական մշակաբույսերի աճի և զարգացման համար։ Հովտային շրջաններում աշնանացան ցորենը հասկակալել է, նախալեռնային շրջաններում շարունակվել է աշնանացանի ծեղացողունի ներքին հանգույցների առաջացումը, իսկ լեռնային շրջաններում՝ ցողունակալումը, գարնանացան գարու հատիկը կտցել է։ Հովտային շրջաններում շարունակվել է խաղողի […]
23:50 21.04.2025
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ արդիականացվել է Էրեբունի վարչական շրջանի Ազատամարտիկների փողոցի լուսավորության ցանցը: Մանրամասները՝ տեսանյութում:
23:47 21.04.2025
Այցելեցի Արմավիր համայնք՝ հետևելու պետական համաֆինանսավորման ծրագրով հիմնանորոգվող Արմավիր քաղաքի թիվ 11 և Խանջյան գյուղի մանկապարտեզների շինարարության ընթացքին: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում հայտնել է ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը: Մանրամասները՝ տեսանյութում:
23:42 21.04.2025
Անգլիայի Պրեմիեր լիգայի 33-րդ տուրում «Լիվերպուլը» «Քինգ Փաուեր» ստադիոնում 1-0 հաշվով հաղթել է «Լեսթերին»։ 76-րդ րոպեին հաղթական գոլը խփել է Տրետ Ալեքսանդր-Առնոլդը։ Արնե Սլոթի գլխավորած թիմը 79 միավորով ամրապնդվել է առաջին տեղում։ «Լիվերպուլը» մոտակա հետապնդող «Արսենալից» առաջ է 13 միավորով։ «Լեսթերը» 18 միավորով նախավերջինն է` 19-րդը։
23:36 21.04.2025
Հայաստանի ծանրամարտի կանանց և տղամարդկանց թիմերը դարձել են Եվրոպայի առաջնությունների թիմային հաշվարկի հաղթողներ։ Այս մասին հայտնել են Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայից։ Մանրամասները՝ տեսանյութում։ Ավելի վաղ SHANTNEWS.am-ը հայտնել էր, որ Հայաստանի ծանրամարտի կանանց հավաքականը ԵԱ-ում նվաճել է 8 մեդալ:
23:27 21.04.2025
Հրապարակվել է Սահմանադրական դատարանի որոշումը՝ ՀՀ ԱԺ պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդի դիմումի հիման վրա «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի՝ սահմանադրությանը համապատասխանության հարցի վերաբերյալ։ Համաձայն որոշման՝ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ և 6-րդ կետերը՝ նույն օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասի հետ համակցության մեջ, համապատասխանում են […]
23:10 21.04.2025
Սուրբ Զատկի տոնակատարությունները Երուսաղեմում տհաճ իրադարձություններով են ուղեկցվել: Աստծո Հարության տաճարում միջադեպ է տեղի ունեցել հայ հավատացյաների և իսրայելացի ոստիկանների միջև: Կոնկրետ ի՞նչ է եղել: Թեմայի շուրջ «Հորիզոնի» տաղավարում մանրամասներ է ներկայացրել Արտյոմ Երկանյանը: «Դեպքը տեղի էր ունեցել ապրիլի 19-ին, Զատկին նախորդող Ավագ շաբաթ օրը, երբ Երուսաղեմի Աստծո Հարության տաճարում տեղի էր ունենում քրիստոնեական աշխարհի […]
22:59 21.04.2025
Ապրիլի 21-ին, Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակներում, Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Արման Խաչատրյանը և ՀՀ դեսպանության դիվանագիտական անձնակազմը Փարիզի Սեն-Սյուլպիս եկեղեցում մասնակցել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման՝ Ֆրանսիայի կաթոլիկ եկեղեցու կողմից կազմակերպվող ավանդական պատարագին: Այս մասին հայտնել են Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից: Հայկական ծիսակարգով կազմակերպված պատարագը մատուցվել է Հայ կաթողիկե եկեղեցու Ֆրանսիայի թեմի առաջնորդ […]
22:43 21.04.2025
Reddit առցանց հարթակի աշխատանքի խոշոր խափանում է դիտվում որոշ երկրներում։ Այս մասին նշվում է Downdetector կայքում, որը հետևում է հանրաճանաչ ինտերնետային ռեսուրսների աշխատանքին։ Աղբյուրի համաձայն՝ օգտատերերի 60%-ը նշում է հավելվածում խափանումներ, 29%-ը բողոքում է կայքի աշխատանքից, իսկ ևս 11%-ն ունի դժվարություններ սերվերին միանալու հարցում։ Downdetector-ի տվյալներով՝ ԱՄՆ-ում խափանումների մասին հայտնել է ավելի քան 85,000 օգտատեր։ […]
22:34 21.04.2025
ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ այցելել է Խոյ համայնքի Աղավնատուն բնակավայր՝ հետևելու սուբվենցիոն ծրագրով վերակառուցվող մանկապարտեզի շինարարական աշխատանքների ընթացքին: Մանրամասները՝ տեսանյութում:
22:22 21.04.2025
Ադրբեջանական կողմն այսօր հերթական կրակոցն է արել Սյունիքի մարզի Խոզնավար բնակավայրի ուղղությամբ: Սա այն դեպքում, երբ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններն ավարտված են համարվում: Ի՞նչ նպատակներ ունի Բաքուն և առաջիկայում ի՞նչ զարգացումների սպասել. այս և այլ հարցերի «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է վերլուծաբան-սոցիոլոգ Կարեն Սարգսյանը: Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:
22:11 21.04.2025
ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Էդգար Զաքարյանը ապրիլի 21-ին ընդունել է Չինաստանի Շաոսին Կեքյաո Տեքստիլ քաղաքի արտասահմանյան շուկաների խթանման ասոցիացիայի պատվիրակությանը։ Հանդիպմանը ներկա է եղել նաև Միջազգային առևտրի կենտրոնի (ITC) ներկայացուցիչ Լիլիթ Ափուջանյանը: Այս մասին հայտնել են էկոնոմիկայի նախարարությունից: Հանդիպման սկզբում Էդգար Զաքարյանը համառոտ ներկայացրել է Հայաստանում տեքստիլ արդյունաբերության զարգացման միտումները, ոլորտում իրականացվող քաղաքականությունն ու պետական […]
21:48 21.04.2025
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել է, որ Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվայի հետ իր հեռախոսազրույցը տեխնիկական պատճառներով հինգ անգամ ընդհատվել է։ Այս մասին հայտնել է TASS-ը «Ես հենց նոր խոսեցի Բրազիլիայի նախագահի հետ. զրույցը հինգ անգամ ընդհատվել է։ Դե, տեխնիկական պատճառներով», – ասել է Ռուսաստանի առաջնորդը Ռուսաստանի շրջանների մունիցիպալիտետների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ։ […]
21:27 21.04.2025
Ապրիլի 21-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 13։45-ի սահմաններում Երևանի բնակիչ 24-ամյա Ազատ Օ․-ն Իջևան-Սևան-Երևան ավտոճանապարհի 116 կմ հատվածում իր վարած «HONGQI» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել երկաթե արգելապատնեշներին։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։ Վթարի փաստով ՊԾ Կոտայքի մարզի գումարտակում փաստաթղթեր են […]
21:13 21.04.2025
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 22-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Մաշտոցի պող. 6, 6/2 շենքեր, Զաքյան փ. 1, 8 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Նալբանդյան փ. 37, 41/1 շենքեր, Նալբանդյան փ. 34-59 առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Քաջազնունի փ. […]