22:11 21.04.2025
ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Էդգար Զաքարյանը ապրիլի 21-ին ընդունել է Չինաստանի Շաոսին Կեքյաո Տեքստիլ քաղաքի արտասահմանյան շուկաների խթանման ասոցիացիայի պատվիրակությանը։ Հանդիպմանը ներկա է եղել նաև Միջազգային առևտրի կենտրոնի (ITC) ներկայացուցիչ Լիլիթ Ափուջանյանը: Այս մասին հայտնել են էկոնոմիկայի նախարարությունից: Հանդիպման սկզբում Էդգար Զաքարյանը համառոտ ներկայացրել է Հայաստանում տեքստիլ արդյունաբերության զարգացման միտումները, ոլորտում իրականացվող քաղաքականությունն ու պետական […]
21:48 21.04.2025
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել է, որ Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվայի հետ իր հեռախոսազրույցը տեխնիկական պատճառներով հինգ անգամ ընդհատվել է։ Այս մասին հայտնել է TASS-ը «Ես հենց նոր խոսեցի Բրազիլիայի նախագահի հետ. զրույցը հինգ անգամ ընդհատվել է։ Դե, տեխնիկական պատճառներով», – ասել է Ռուսաստանի առաջնորդը Ռուսաստանի շրջանների մունիցիպալիտետների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ։ […]
21:27 21.04.2025
Ապրիլի 21-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 13։45-ի սահմաններում Երևանի բնակիչ 24-ամյա Ազատ Օ․-ն Իջևան-Սևան-Երևան ավտոճանապարհի 116 կմ հատվածում իր վարած «HONGQI» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել երկաթե արգելապատնեշներին։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։ Վթարի փաստով ՊԾ Կոտայքի մարզի գումարտակում փաստաթղթեր են […]
21:13 21.04.2025
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 22-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Մաշտոցի պող. 6, 6/2 շենքեր, Զաքյան փ. 1, 8 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Նալբանդյան փ. 37, 41/1 շենքեր, Նալբանդյան փ. 34-59 առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Քաջազնունի փ. […]
21:00 21.04.2025
«Բարսելոնան» Լա լիգայի ղեկավարության հետ է բանակցում, որպեսզի հետաձգվի 34-րդ տուրի` «Վալյադոլիդի» դեմ խաղը, հաղորդում է El Barça juga a RAC1-ը: Այս խաղը նշանակված է մայիսի 3-ին: Դրանից ընդամենը երեք օր անց կատալոնական թիմը Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի պատասխան խաղը կանցկացնի Միլանի «Ինտերի» դեմ: Չնայած «Բարսելոնայի» և Լա լիգայի պաշտոնյաների միջև խոսակցություններ են ընթանում, բանակցություններին մոտ […]
20:55 21.04.2025
Ադրբեջանի հյուսիս-արևմուտքում 4,0 մագնիտուդ երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին են վկայում Ադրբեջանի Գիտությունների ակադեմիայի սեյսմոլոգիական ծառայության հանրապետական կենտրոնի տվյալները։ Ընդգծվում է, որ երկրաշարժի օջախը գտնվել է մոտ 17 կմ խորության վրա՝ Շեքիի եւ Օգուզի շրջանների մոտ։ Տուժածների մասին տեղեկություններ չկան։
20:45 21.04.2025
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ ՊԵԿ էլեկտրոնային կառավարման համակարգերը 2025 թվականի ապրիլի 21-ին աշխատել են խափանումներով։ Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը` հաշվարկ-հաշվետվությունների ներկայացման վերջնաժամկետը երկարաձգվում է մինչև ապրիլի 23-ը ներառյալ: Կոմիտեն հայտնում է, որ ապրիլի 22-ին և 23-ին ներկայացված հաշվարկ-հաշվետվությունների համար համակարգի կողմից տույժեր չեն հաշվարկվելու։ ՊԵԿ-ը հայցում է հարկ վճարողների ներողամտությունը` պատճառված անհարմարության […]
20:40 21.04.2025
Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին խոսել է թիմում ստեղծված մթնոլորտի մասին։ «Մենք խոսել ենք ակումբի ղեկավարության ու ֆուտբոլիստների հետ։ Բոլորս հիասթափված ենք տեղի ունեցածից։ Չեմպիոնների լիգան ամենակարևոր մրցաշարն է, բայց այն միակը չէ։ Սա ֆուտբոլ է, և չես կարող միշտ հաղթել»,- իտալացի մասնագետի խոսքերը մեջբերում է հայտնի ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։ «Արքայական ակումբն» «Արսենալի» դեմ […]
20:27 21.04.2025
Իրանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ միջուկային գործարք կնքել հավասար պայմաններով, հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը, նրա խոսքերը մեջբերված են հանրապետության ղեկավարի պաշտոնական կայքում։ «Միացյալ Նահանգների հետ բանակցությունների հետ կապված՝ որոշակի սահմաններում և ազգային շահերին համապատասխան, մենք պատրաստ ենք համաձայնության, բայց եթե նրանք չցանկանան մեզ հետ հավասար պայմաններով գործարք կնքել, մենք կշարունակենք գնալ մեր ճանապարհով»,- […]
20:15 21.04.2025
Սննդաբան Սանդրա Մոնինոն ասել է, որ ուտելուց հետո չի կարելի սուրճ, թեյ խմել։ Նա բացահայտել է այս ըմպելիքների վտանգները 20minutos-ին տված հարցազրույցում։ «Սուրճը և թեյը խանգարում են երկաթի և այլ սննդանյութերի, ինչպիսիք են ցինկը և մագնեզիումը, կլանումը, ինչը պայմանավորված է տանիններով, որոնք հակասնուցիչներ են»,- նշել է դիետոլոգը։ Մասնագետի խոսքով՝ նշված ըմպելիքները ավելի լավ է օգտագործել […]
19:54 21.04.2025
Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն կկարողանա մասնակցել կատալոնական «Բարսելոնայի» դեմ Իսպանիայի գավաթի խաղարկության եզրափակչին, հաղորդում է As-ը: Ֆրանսիացին կոճի վնասվածք էր ստացել Լոնդոնի «Արսենալի» դեմ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի պատասխան խաղում, ինչի պատճառով փոխարինվել էր երկրորդ խաղակեսում:
19:48 21.04.2025
Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնում տեղեկություններ էին ստացվել, որ Առատաշեն գյուղի բնակիչը տանը և օժանդակ շինություններում կանեփ է աճեցնում: Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ տան բակում հայտնաբերվել է կանեփի 36 բույս: Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական […]
19:40 21.04.2025
Քաղաքաշինության կոմիտեի նախաձեռնությամբ պարզեցվել և հստակեցվել են քաղաքաշինական մի շարք ընթացակարգեր՝ ոլորտի ներկայացուցիչների առաջարկները և արդի պահանջները հաշվի առնելով։ Մասնավորապես՝ մինչ այժմ չեն եղել էլեկտրամոբիլների լիցքավորման կայանների վերաբերյալ կարգավորումներ։ ՀՀ կառավարության 2015թ. մարտի 19-ի 596-Ն որոշման մեջ կատարված լրացումներով և փոփոխություններով՝ հստակեցվել է էլեկտրամոբիլների լիցքավորման կայանների ռիսկայնության աստիճանը։ Տարբերակված մոտեցում է նախատեսվել ստորգետնյա և վերգետնյա […]
19:35 21.04.2025
Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը (27-րդ ռակետ) չի կարողացել դուրս գալ Բարսելոնայի ATP-500 շարքի մրցաշարի եզրափակիչ։ Խաչանովը կիսաեզրափակչում 3-6, 2-6 հաշվով պարտվել է աշխարհի 13-րդ ռակետ Հոլգեր Ռունեին։
19:27 21.04.2025
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն այսօր ընդունել է «Մարդը կարիքի մեջ» հասարակական կազմակերպության համահիմնադիր և գործադիր տնօրեն Շիմոն Պանեկին։ Հանդիպման ընթացքում քննարկվել են սոցիալական պաշտպանության ոլորտում համագործակցության ուղղություններին, համատեղ իրականացված ծրագրերի արդյունքներին, ինչպես նաև գործող ծրագրերի ընթացքին առնչվող մի շարք հարցեր։ Կարևորելով հասարակական կազմակերպությունների հետ ունեցած ոլորտային համագործակցության դերը՝ նախարար Մկրտչյանը բարձր է […]
19:19 21.04.2025
Ապրիլի 18-ին Սիսիանի մշակույթի տանը նշվել է Ոստիկանության 107-րդ տարեդարձը։ Հանդիսավոր միջոցառմանը ներկա էին ՆԳ նախարարության ոստիկանության, այլ ուժային կառույցների, Սյունիքի մարզային և քաղաքային իշխանության ներկայացուցիչներ, հյուրեր։ Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության մասնագիտական մեթոդական աջակցման վարչության պետ Էդգար Պետրոսյանը մասնագիտական տոնի առթիվ շնորհավորելով գործընկերներին՝ նշեց, որ նման հանդիպումներն ավելի են ամրապնդում ոստիկանություն-համայնք-հասարակություն կապը։ Ոստիկանության օրվա կապակցությամբ […]
19:11 21.04.2025
Վենետիկի ճարտարապետական 19-րդ միջազգային բիենալեում Հայաստանը ևս կունենա իր տաղավարը: Հայաստանը կմասնակցի «Միկրոճարտարապետություն արհեստական բանականության միջոցով՝ ստեղծելով նոր հիշողություններ պատմական հուշարձաններից» տաղավարով: Բիենալեն տեղի կունենա 2025 թվականի մայիսի 10-ից նոյեմբերի 23-ը: Մանրամասները՝ ռեպորտաժում:
19:04 21.04.2025
Հայաստանի ներկայացուցիչ, Եվրոպայի և աշխարհի գործող չեմպիոն, Փարիզի ՕԽ արծաթե մեդալակիր Վարազդատ Լալայանը երկրորդ տարին անընդմեջ նվաճեց ծանրամարտի Եվրոպայի առաջնության ոսկե մեդալը գերծանր քաշային կարգում։ Վարազդատը պոկում վարժությունում նախ բարձրացրեց 200 կգ, հետո՝ 210 կգ, իսկ երրորդ փորձը՝ 218 կգ, արդեն չստացվեց, բայց նա 20 կգ առավելություն ուներ հրում վարժությունից առաջ մոտակա մրցակցի նկատմամբ։ Լալայանը […]
19:00 21.04.2025
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր այցելել է Հայաստանի նկարիչների միություն, որտեղ ընթանում է վարկանիշային ցուցահանդես` միության անդամ դառնալու նպատակով: Այցին ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը: Նախարարը շրջել է սրահներում, զրուցել աշխատանքների հեղինակների հետ: Երևանի Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջի ուսանողներից նա հետաքրքրվել է՝ ի՞նչ աշխատանքներ են ներկայացրել, ի՞նչ ակնկալիքներ ունեն, […]
18:54 21.04.2025
Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառումների շրջանակում 2025 թվականի ապրիլի 24-ին՝ ժամը 8:30-ից մինչև 22:00-ը, կկազմակերպվի Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի այցելուների անվճար փոխադրումը «Հրազդան» մարզադաշտին հարող տարածքից՝ հետևյալ երթուղիներով. Համար 1 երթուղի – «Հրազդան» մարզադաշտ – Աթենքի փողոց – Հաղթանակի կամուրջ – Արգիշտիի – Իտալիայի – Խորենացու – Ագաթանգեղոսի փողոցներ – մետրոպոլիտենի «Զորավար Անդրանիկ» կայարան։ Հետադարձը՝ Ագաթանգեղոսի […]
18:46 21.04.2025
Քրեական ոստիկանության կազմավերպված հանցավորության դեմ պայքարի վարչության ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ սահմանափակ պատասխանատվությամբ մի ընկերության 64-ամյա տնօրենը 2023 թվականի հունվարից մինչ օրս, խախտելով ընդերքի պահպանման և օգտագործման կանոնները, կազմակերպել և իրականացրել է անդեզիտաբազալտի ապօրինի արդյունահանում: Պարզվել է, որ ընկերությունն ունեցել է միայն Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի Աշտարակի խճուղում գտնվող 3,1 հեկտարի վրա արդյունահանում […]
18:40 21.04.2025
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի՝ 2025 թվականի մարտի 5-ի որոշման հիման վրա՝ Գլխավոր դատախազության վարչություններից մեկում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի՝ դատախազի նկատմամբ հարուցվել է կարգապահական վարույթ: Վարույթի շրջանակում հաստատվել է, որ դատախազը ոչ պատշաճ է կատարել իր ծառայողական պարտականությունները և չի պահպանել դատախազի վարքագծի կանոնները: Մասնավորապես՝ առանց հարգելի պատճառի բացակայել է դատական նիստից: Կարգապահական […]
18:33 21.04.2025
Ապրիլի 21-ին՝ ժամը 11:22-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սպիտակի ոլորանների մոտակայքում այրվում է խոտածածկույթ: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Արագածոտնի և Լոռու մարզային փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից մեկ օպերատիվ խումբ և չորս մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 12։56-ին, մարվել՝ 13։58-ին։ Սպիտակի երկրորդ ոլորանի աջակողմյան սարալանջին այրվել […]
18:24 21.04.2025
Իտալիայի Ա Սերիայի 33-րդ տուրում «Ինտերը» մրցակցի դաշտում 0-1 հաշվով պարտվել է «Բոլոնիային»։ Դաշտի տերերը հաղթանակ են կորզել ավելացրած չորրորդ րոպեին խփած գոլի շնորհիվ։ Միլանցիների մեկնարկային կազմում էր նաև Հենրիխ Մխիթարյանը, որը 39-րդ րոպեին զգուշացվել է դեղին քարտով, իսկ փոխարինվել՝ 65-րդ րոպեին։ Միլանյան թիմը 71 միավորով շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը։ Երկրորդ տեղը զբաղեցնող «Նապոլին» […]
18:18 21.04.2025
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր մասնակցել է Արդարադատության նախարարության կազմակերպած՝ «Արդարադատությունը որպես արդարության հասնելու գործիք» խորագրով համաժողովին: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ անցկացված համաժողովին մասնակցել են ՀՀ օրենսդիր, գործադիր և դատական իշխանության ղեկավար կազմը, փաստաբանական համայնքի և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները, այլք: Պանելային քննարկման առաջին հատվածում ՀՀ գլխավոր դատախազն իր ելույթում անդրադարձել է նախաքննության նկատմամբ դատախազական […]
18:12 21.04.2025
Երևանում նախորդ տարի 20 հազարից ավելի ծառ է տնկվել: Գործակարգավարական խորհրդակցությանը վստահեցրել են, որ մինչև մայիսի վերջ այդ թիվը կմոտենա 25 հազարի: Մանրամասները՝ ռեպորտաժում:
18:06 21.04.2025
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը ներկա է գտնվել ՀՀ ժողովրդական նկարիչ Վալմարի (Վլադիմիր Մամիկոնի Մարգարյան) ինքնանկարների ցուցահանդեսի բացմանը: Արայիկ Հարությունյանը շրջել է ցուցասրահներով, ծանոթացել ներկայացված աշխատանքներին: «Վալմար» արվեստի սրահում բացված ցուցահանդեսում ներկայացված են նկարչի 55 տարիների ընթացքում արված ինքնանկարները: