17:53 05.10.2024
ԱՄԷ-ն հումանիտար օգնության առաջին ինքնաթիռն է ուղարկել Լիբանան ընթացիկ ճգնաժամի սկզբից ի վեր, ասվում է ԱՄԷ արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։ «Հետևելով Նորին Մեծության ցուցումներին՝ ԱՄԷ նախագահը 100 միլիոն դոլար արժողությամբ շտապ հումանիտար օգնություն է տրամադրել Լիբանանի ժողովրդին, ԱՄԷ-ն Առողջապահության համաշխարհային կազմակերպության հետ ուրբաթ օրը 40 տոննա շտապ բժշկական օգնություն տեղափոխող ինքնաթիռ է ուղարկվել Լիբանան»,- […]
17:47 05.10.2024
Փախստականների թիմը կներկայացնի Հայաստանը UEFA Unity Euro Cup – 2024 մրցաշարում, որը կկայանա Շվեյցարիայի Նիոն քաղաքում հոկտեմբերի 9-11-ը, հաղորդում է ՀՖՖ մամուլի ծառայությունը։ Փախստականներից կազմված հավաքականների միջև ավանդական մրցաշարն ՈՒԵՖԱ-ի և ՄԱԿ-ի փասխտականների գրասենյակի համատեղ նախաձեռնությունն է։ Հայաստանի թիմի պատշաճ նախապատրաստմանը աջակցել են ՀՖՖ-ն և UNHCR Armenia-ն: Մրցաշարի վիճակահանությունը կկայանա հոկտեմբերի 9-ին:
17:42 05.10.2024
Մալայզիայի վարչապետ Անվար Իբրահիմը CNBC-ին տված հարցազրույցում ասել է, որ Կուալա Լումպուրն իրավունք ունի ինքնուրույն որոշել փոխգործակցությունը բոլոր գլոբալ գործընկերների հետ: «Երկրները չպետք է թելադրեն ուրիշներին, թե ինչն է լավագույնն իրենց համար։ Որպես առևտրային երկիր՝ Մալայզիան ողջունում է ներդրումներն ամբողջ աշխարհից»,-ասել է վարչապետը։ Պատասխանելով BRICS-ին միանալու Մալայզիայի մտադրության և Ռուսաստանի հետ աճող կապերի մասին հարցին՝ […]
17:31 05.10.2024
Իսրայելին Գազայում կռվելու համար զենքի մատակարարման դադարեցումը առաջնահերթություն է հակամարտության քաղաքական լուծման համար։ Այս կարծիքը France Inter ռադիոյի եթերում հնչեցրել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։ «Ես կարծում եմ, որ այժմ առաջնահերթությունը քաղաքական կարգավորմանը վերադառնալն է, անհրաժեշտ է դադարեցնել զենքի մատակարարումը, որն օգտագործվում է Գազայում կռվելու համար»,-ասել է նա։ Մակրոնը խոստովանել է, որ այս հակամարտության կարգավորման […]
17:23 05.10.2024
Ուրուգվայի հավաքականի նախկին հարձակվող Լուիս Սուարեսը տհաճ փաստեր է բացահայտել ազգային թիմի մարզչի մասին: «Մարզիչը չէր բարևում թիմի ֆուտբոլիստներին: Մի անգամ հավաքականի տղաները հանդիպում էին կազմակերպել Մարսելո Բյելսայի հետ, որպեսզի խնդրեն նրան հանդիպելիս բարևել: Ես էի թիմի անունից զրուցում Բյելսայի հետ: Նշեցի ներքին մթնոլորտի խնդիրները, բայց նա անտեսում էր մեզ, պահանջում էր, որպեսզի մենք էլ […]
17:18 05.10.2024
ՀՀ ԱԳՆ-ը X-ի իր էջում գրառում է կատարել ՆԱՏՕ-ի հետ համագործակցության 30-ամյակի կապակցությամբ․ «Միասին մենք ձգտում ենք հասնել և առաջ տանել տարածաշրջանային անվտանգությունը ուժեղացված երկխոսության և համագործակցության միջոցով: Անհամբեր սպասում ենք ավելի ամուր գործընկերության կառուցմանը և մեր պաշտպանական կարողությունների ընդլայնմանը»։
17:07 05.10.2024
ԵԽԽՎ աշնանային նստաշրջանի աշխատանքներին մասնակցել են ԱԺ պատգամավորները` կառույցում մեր երկրի պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանի գլխավորությամբ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԺ-ից։ «Վեհաժողովականները մտահոգություն են հայտնել Մերձավոր Արեւելքում ընթացող պատերազմի եւ օրեցօր դրա օջախների ընդլայնման վերաբերյալ: Քննարկումների առանցքում էր նաեւ Ադրբեջանում մարդու իրավունքների կտրուկ վատթարացման իրավիճակը»,-ասված է հաղորդագրության մեջ: Մանրամասները՝ տեսանյութում:
17:00 05.10.2024
Էրիկ տեն Հագը կարող է հեռացվել «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզչի պաշտոնից, հայտնում է TEAMtalk-ը: Անգլիական ակումբի ղեկավարությունը դիտարկում է Թոմաս Տուխելին թիմ հրավիրելու տարբերակը: Ավելի վաղ գերմանացի մասնագետը նշել էր, որ ցանկանում է վերադառնալ Պրեմիեր լիգա: Նա բազմիցս նշել է, որ անգլիական ֆուտբոլը համապատասխանում է իր մարզչական փիլիսոփայությանը։ Էրիկ տեն Հագը 2022 թվականից է աշխատում […]
16:52 05.10.2024
Ամբերդի ձորում 2 տեղից վթարվել է «Բազմաղբյուրի» 500 մմ-ոց ջրատարը՝ վայրկյանում 80 լիտր ջրի կորստով։ Այս մասին տեղեկացնում է «Վեոլիա ջուր»-ը: «Դրանով պայմանավորված` մինչև հոկտեմբերի 6-ը 24:00-ն կդադարեցվի Էջմիածին քաղաքի, Մրգաստան, Արտիմետ, Դաշտ, Շահումյան, Խորոնք, Պտղունք, Արեվաշատ, Մուսալեռ, Այգեշատ, Ոսկեհատ, Ծաղկալանջ, Ամբերդ, Արշալույս, Հայթաղ, Աղավնատուն, Գեղակերտ, Դողս, Հովտամեջ, Լեռնամերձ, Ծիածան, Ֆերիկ, Արագած, Ծաղկունք, Արտամետ, Շենիկ, […]
16:47 05.10.2024
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին ժամանել է Սիրիայի մայրաքաղաք Դամասկոս: Նա հանդիպում է ունեցել Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի հետ: Հանդիպման ընթացքում խոսվել է այն մասին, թե ինչպես կարելի է դադարեցնել Իսրայելի հարձակումները Լիբանանի վրա: Քննարկվել է նաև Լիբանանին քաղաքական աջակցություն ցուցաբերելու և ժողովրդին օգնելու հարցը:
16:38 05.10.2024
Մի քանի միգրանտ, այդ թվում՝ մի երեխա, զոհվել են՝ փորձելով Լա Մանշի նեղուցով Ֆրանսիայից Մեծ Բրիտանիա հասնել, շաբաթ օրը հայտարարել է Ֆրանսիայի ներքին գործերի նախարարը: Ներքին գործերի նախարարության ղեկավարը խոստացել է, որ նոր կառավարությունը կուժեղացնի պայքարը հանցավոր խմբերի դեմ, որոնք զբաղվում են միգրանտների անօրինական տեղափոխման կազմակերպմամբ։ Ավելի վաղ France-Presse գործակալությունը հայտնել էր Լա Մանշը հատելիս […]
16:25 05.10.2024
Իսրայելի ռազմաօդային ուժերի կործանիչները կրկին հարձակվել են Լիբանանի մայրաքաղաքի հարավային ծայրամասերի վրա, որտեղ շիական «Հեզբոլլահ» կազմակերպությունն ունի օբյեկտներ և ապրում են նրա աջակիցները։ Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ի թղթակիցը, առնվազն չորս հարված է հասցվել Հարեթ Հորեյք թաղամասին և փախստականների Բուրջ էլ Բարաջնա ճամբարին, որը գտնվում է Ռաֆիկ Հարիրիի անվան միջազգային օդանավակայան տանող մայրուղու վրա։
16:14 05.10.2024
Շիական «Հեզբոլլահ» շարժման գլխավոր քարտուղարի պաշտոնում Հասան Նասրալլայի հավանական իրավահաջորդի՝ Հաշեմ Սաֆի ադ-Դինի հետ կապը կտրվել է ուրբաթ օրվանից՝ Բեյրութին իսրայելական հարվածներից հետո: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Լիբանանի մայրաքաղաքին Իսրայելի շարունակվող հարվածները խանգարում են փրկարարներին որոնողական աշխատանքներ իրականացնել «Հեզբոլլահ»-ի՝ հարձակման ենթարկված բունկերի վայրում, որտեղ կարող էր գտնվել շարժման ղեկավարի թեկնածուն։ […]
16:06 05.10.2024
Իսպանիայի հավաքականի, Մադրիդի «Ռեալի» ու Փարիզի ՊՍԺ-ի նախկին պաշտպան Սերխիո Ռամոսը կարող է կարիերան շարունակել Թուրինի «Յուվենտուսում»։ Tuttosport-ի համաձայն՝ իտալական ակումբը 38-ամյա ֆուտբոլիստին դիտարկում է որպես ծանր վնասվածք ստացած Գլեյսոն Բրեմերին փոխարինող։ Բրազիլացին այս մրցաշրջանում այլևս խաղադաշտ դուրս չի գալու։ Իսպանական «Սևիլիայից» հեռանալուց հետո Սերխիո Ռամոսն ազատ գործակալի կարգավիճակում է։ Իսպանացին կարիերայի մեծ մասն անցկացրել […]
15:55 05.10.2024
Սիրիայի և Լիբանանի ավելի քան 200 հազար քաղաքացի է մտել Սիրիա՝ սեպտեմբերի 23-ին իսրայելական հարվածների սկսվելուց հետո, հայտարարել է ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատար Ֆիլիպո Գրանդին: «Ավելի քան 200 հազար մարդ՝ Լիբանանի և Սիրիայի քաղաքացիներ, լքել են Լիբանանը՝ հատելով Սիրիայի հետ սահմանը Իսրայելի ռմբակոծության հետևանքով»,- գրել է Գրանդին սոցցանցում։ Լիբանանի իշխանությունների վերջին տվյալների համաձայն՝ Բեյրութի […]
15:45 05.10.2024
Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 12։24-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարթագյուղ գյուղի «Սուրբ Հովհաննես» կոչվող մատուռի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ոտքը․ շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարներն Ա․ Գ․-ին (ծնված 1968 […]
15:37 05.10.2024
Իսրայելի բանակը Գազայի հատվածի վեց թաղամասի բնակիչներին կոչ է անում լքել իրենց տները «ՀԱՄԱՍ»-ի ենթակառուցվածքների վրա հարձակումներից առաջ, սոցցանցում հայտնել է բանակի խոսնակը։ «Մենք կոչ ենք անում Գազայի հատվածի տվյալ թաղամասերի բնակիչներին՝ լքել իրենց տները։ Այս շրջաններում «ՀԱՄԱՍ» շարժումը շարունակում է ակտիվ գործել, ուստի իսրայելական բանակն իր ամբողջ ուժով հարվածներ կհասցնի այնտեղ»,- գրում է նա:
15:29 05.10.2024
Հոկտեմբերի 4-ին ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի կիբերտարածության և թվային քաղաքականության բյուրոյի գծով ավագ փոխտեղակալ Ջենիֆեր Բեչըսի գլխավորած պատվիրակությանը։ Ողջունելով ներկաներին՝ փոխնախարարը բարձր է գնահատել ամերիկյան կողմի հետ ձևավորված արդյունավետ ու սերտ համագործակցությունը, որը վերածվել է ռազմավարական գործընկերության։ Անդրադառնալով «Ամպայինն առաջինը» Կառավարության քաղաքականությանը՝ Արփինե Սարգսյանն ընդգծել է ոլորտում կիբերանվտանգության բարձր ստանդարտների […]
15:21 05.10.2024
Աշխարհի առաջին ռակետ Իգա Շվյոնտեկը դադարեցրել համագործակցությունն իր մարզիչ Տոմաշ Վիկտորովսկու հետ։ Այդ մասին թենիսիստուհին հայտնել է սոցցանցերում։ 23-ամյա Շվյոնտեկը հայտնել է, որ այժմ բանակցում է արտասահմանցի այլ մարզիչների հետ։ Իգա Շվյոնտեկը և Տոմաշ Վիկտորովսկին միասին աշխատում էին 2021 թվականի դեկտեմբերից։ Մինչև այդ թենիսիստուհին մարզվում էր Պետր Սերժպուտովսկու գլխավորությամբ։ Շվյոնտեկը «Մեծ սաղավարտի» մրցաշարերի 5-ակի հաղթող […]
15:14 05.10.2024
Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 12:38-ին, քաղաքացին դիմել է Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն այն մասին, որ Խաշթառակ գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ գյուղի «Քարանցի ձոր» կոչվող հանդամասում «VAZ» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ […]
15:06 05.10.2024
Աշխատանքային այցով Հայաստան ժամանած ՆԱՏՕ-ի միջազգային ռազմական շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Յանուշ Ադամչակի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 3-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր: Հյուրերին դիմավորել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի թանգարանային աշխատանքների գծով փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանը: Նա հյուրերին ուղեկցել է դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ներկայացնելով հուշահամալիրի ստեղծման պատմությունը: ՀՑԹԻ փոխտնօրենն անդրադարձ է կատարել նաև Ծիծեռնակաբերդի տարածքում անցյալ դարավերջին […]
14:55 05.10.2024
2024 թվականի հոկտեմբերի 5-ին Նորարարության և տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսի (WCIT) շրջանակներում շրջանառության մեջ է դրվել մեկ նամականիշով գեղաթերթիկ՝ նվիրված «Նորարարության և տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրես» թեմային: Այս մասին հայտնում են ԲՏԱ նախարարությունից: Մեկ նամականիշով գեղաթերթիկի մարումն իրականացրել են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Գևորգ Մելիքսեթյանը, նախարարի խորհրդական, «WCIT 2024»-ի համակարգող Նազելի Հայրապետյանը, Նորարարությունների, տեխնոլոգիաների և […]
14:50 05.10.2024
Բոսնիա և Հերցեգովինայի հարավ-արևմտյան Հերցեգովինա-Ներետվա կանտոնում ավերիչ ջրհեղեղի հետևանքով զոհվել է 17 մարդ, ևս 16-ը համարվում է անհետ կորած: Այս մասին հայտնում է BH հեռուստաալիքը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Հորդառատ անձրևներն ու սողանքները հեղեղումներ են առաջացրել նաև Յաբլանիցա մունիցիպալիտետում։ Երկրի կառավարությունը հայտարարել է տարերային աղետի դրություն:
14:40 05.10.2024
Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 19-րդ գագաթնաժողովի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի հետ: Կանադայի վարչապետը նշել է, որ իր համար մշտապես հաճելի է հանդիպել Հայաստանի առաջնորդ Նիկոլ Փաշինյանի հետ և հավելել, որ այսօրվա հանդիպումը լավ հնարավորություն է խոսել երկու երկրների միջև զարգացող հարաբերությունների, մարդկանց միջև շփումների, նաև Կանադայի ամուր հայկական համայնքի […]
14:36 05.10.2024
Հայ գեղասահորդ Սեմյոն Դանիլյանցը մասնակցում է Ղազախստանում ընթացող Denis Ten Memorial 2024 մրցաշարին։ Մենասահքի կարճ ծրագրում Հայաստանի ներկայացուցիչը հավաքել է 73.70 միավոր ու գրանցել չորրորդ արդյունքը։ Կարճ ծրագրում հանդես է եկել 13 գեղասահորդ։ Ազատ ծրագրի մրցումը կկայանա այսօր՝ հոկտեմբերի 5-ին։
14:26 05.10.2024
Հանրապետության տարածքում հոկտեմբերի 5-ի ցերեկը, 6-7-ին, 10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 8-ին կեսօրից հետո, 9-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ։ Քամին՝ արևմտյան՝ 2-4 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 16-19 մ/վրկ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 6-8-ին աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով։ Երևան քաղաքում հոկտեմբերի 5-ի ցերեկը, 6-10-ին սպասվում է առանց […]
14:16 05.10.2024
Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 19-րդ գագաթնաժողովի շրջանակում տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Բելգիայի վարչապետ Ալեքսանդր Դը Քրուի հետ: Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստան-Բելգիա համագործակցության հետագա զարգացմանն ու ընդլայնմանը վերաբերող հարցերի: Մտքեր են փոխանակվել Հարավային Կովկասի տարածաշրջանում անվտանգային իրավիճակի վերաբերյալ: Վարչապետ Փաշինյանն անդրադարձել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի քննարկումներին և վերջին զարգացումներին: Վարչապետն անընդունելի համարելով վերջին օրերին […]
14:08 05.10.2024
Շաբաթ կեսգիշերից սկսած Իսրայելի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները հարվածներ են հասցրել լիբանանյան 16 քաղաքի և բնակավայրի, այդ թվում՝ Բեյրութի հարավային արվարձաններին, հայտնում է Լիբանանի ազգային NNA գործակալությունը: Գործակալության հաղորդագրության համաձայն՝ ավիահարվածներ են հասցվել Լիբանանի հարավում և արևելքում գտնվող 16 բնակավայրի, իսկ Բեյրութի հարավային արվարձանները ենթարկվել են մի շարք ռմբակոծությունների։ Իսրայելական հրետանին կրակ է բացել նաև լիբանանյան […]
14:00 05.10.2024
Մադրիդի «Ռեալի» գերմանացի պաշտպան Անտոնիո Ռյուդիգերը հիացած է կատալոնական «Բարսելոնայի» ու Իսպանիայի հավաքականի եզրային հարձակվող Լամին Յամալի խաղով։ «Նրա նվաճումներն անհավանական են։ Նա 17 տարեկանում խաղում է «Բարսելոնայում» ու իրեն հիանալի դրսևորեց Եվրոպայի առաջնությունում։ Նա ունի հրաշալի ապագա։ Այն, ինչ անում է Յամալը, պարզապես վախեցնում է»,- ասել է Ռյուդիգերը։ Ընթացիկ մրցաշրջանում 17-ամյա Յամալը «Բարսելոնայի» կազմում […]