Բոլոր լուրերը – Page 827 – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
25 05 2025
  • $
    383.77
  • RUBLE
    4.80
  • 435.58
WEATHER
+23.09 oC

Բոլոր լուրերը

Մենք խնդիրներ ունեինք բոլոր առումներով. Անչելոտին՝ «Ռեալի» պարտության մասին

13:30 05.10.2024

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին մեկնաբանել է ֆրանսիական «Լիլից» կրած պարտությունը Չեմպիոնների լիգայի հիմնական փուլի երկրորդ տուրի խաղում: «Ծանր է գնահատել մի խաղ, որը բավականին անհաջող էր մեզ համար: Մենք խնդիրներ ունեինք բոլոր առումներով: Դանդաղ էինք աշխատում գնդակով, ծանր էինք մոտենում մրցակցի տուգանայինին, մտահղացումներն էլ քիչ էին: Չի կարելի խուճապի մատնվել, հարկավոր է հանգստություն […]

̰
Աննա Վարդապետյանն ու Ղրղզստանի գլխավոր դատախազի տեղակալը քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր

13:24 05.10.2024

ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր ընդունել է Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների գլխավոր դատախազների համակարգող խորհրդի 34-րդ նիստին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած՝ Ղրղզստանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալ Նուրբեք Քայիմովի գլխավորած պատվիրակությանը: Աննա Վարդապետյանը ողջունել է գործընկերներին ՀՀ գլխավոր դատախազությունում և իր ջերմ ողջույններն է փոխանցել Ղրղզստանի գլխավոր դատախազ Մաքսատ Ասանալիևին: Նուրբեք Քայիմովը շնորհակալություն է […]

̰
Գազայում զոհերի թիվը գերազանցել է 41 հազար 800-ը

13:16 05.10.2024

Հակամարտության սկզբից ի վեր Գազայում իսրայելական հարվածների զոհերի թիվը հասել է 41825-ի, ավելի քան 96,9 հազար մարդ վիրավորվել է։ Այս մասին հայտնում է անկլավի առողջապահության նախարարությունը։ Վերջին 24 ժամվա ընթացքում Գազայի հատվածին իսրայելական հարվածների զոհ է դարձել առնվազն 23 մարդ, վիրավորվել՝ 66-ը: «Վերջին 24 ժամվա ընթացքում իսրայելական օկուպացիան Գազայի հատվածում երեք ընտանիքի սպանություն է իրականացրել, […]

̰
Երևանում բախվել են «Jeep»-ն ու «Nissan»-ը․ կա տուժած

13:07 05.10.2024

Այսօր՝ հոկտեմբերի 5-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։00-ի սահմաններում Ամիրյան-Սարյան փողոցների խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչներ 52-ամյա Գևորգ Մաթևոսյանի վարած «Jeep» մակնիշի և 28-ամյա Էդգար Վարդանյանի վարած «Nissan» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդներից մեկը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ Վթարի փաստով քննչական բաժնում […]

̰
Իսրայելի իշխանությունները երաշխիքներ չեն տվել ԱՄՆ-ին, որ նրանք չեն հարվածի Իրանի միջուկային ենթակառուցվածքին. ԶԼՄ

13:00 05.10.2024

Իսրայելի իշխանությունները երաշխիքներ չեն տվել ԱՄՆ-ին, որ նրանք չեն հարվածի Իրանի միջուկային ենթակառուցվածքին։ Այս մասին հայտնում է CNN-ը՝ հղում անելով Պետդեպարտամենտի բարձրաստիճան պաշտոնյային։ «Մենք հույս ունենք իմաստության և ուժի դրսևորման վրա, բայց, ինչպես հասկանում եք, երաշխիքներ չկան»,- նշել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչը։ Նա նշել է, որ «դժվար է հստակ ասել», թե արդյոք հրեական պետությունը նախատեսում է […]

̰
«Ալ Նասրը» չի ցանկանում մեկնել Իրան անվտանգության նկատառումներով

12:48 05.10.2024

Սաուդյան Արաբիայի փոխչեմպիոն «Ալ Նասրը» չի ցանկանում մեկնել Իրան, որտեղ Ասիայի Չեմպիոնների լիգայի խաղում պետք է մրցի «Էսթեղլալի» հետ։ Պատճառը Մերձավոր Արևելքում լարված իրավիճակն է։ Marca-ի համաձայն՝ Սաուդյան ակումբը հրաժարվում է մեկնել հոկտեմբերի 22-ին նախատեսված հանդիպմանը։ «Ալ Նասրը» չի ցանկանում վտանգի տակ դնել թիմին։ Հիշեցնենք, որ «Ալ Նասրում» են խաղում Կրիշտիանու Ռոնալդուն ու այլ հայտնի […]

̰
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի մոտ տեղի է ունեցել քաղաքացիների ընդունելություն

12:37 05.10.2024

Քաղաքացիների կողմից բարձրաձայնված հարցերը վերաբերվել են նախարարության կողմից իրականացվող աջակցության ծրագրերին, ներդրումային նախագծերին և գաղափարներին, գյուղատնտեսության զարգացման, պարենային անվտանգության ապահովման հարցերին, ինտենսիվ այգեգործությանը, անասնապահությանը, ապրանքների, պարարտանյութերի արտադրության հնարավորություններին, Հայաստանում լաբորատորիաների առկայությանը, առևտրային օնլայն հարթակների օգտագործմանը, արդյունաբերությանը, գյուղատնտեսությանը, գիտելիքահենք տնտեսությանը և այլ թեմաների։ Նախարարը ծանոթացել է քաղաքացիների խնդիրներին, լսել նրանց առաջարկները և տվել հանձնարարականներ համապատասխան ստորաբաժանումներին՝ […]

̰
Թրամփը կարծում է, որ Իսրայելը պետք է հարվածի Իրանի միջուկային օբյեկտներին

12:26 05.10.2024

ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը կարծում է, որ Իսրայելը պետք է հարվածի Իրանի միջուկային օբյեկտներին՝ ի պատասխան երկրի՝ բալիստիկ հրթիռներով հարվածների։ Այս մասին հայտնում է RBC-Ukraine- ը՝ հղում անելով CNN-ին։ Ուրբաթ՝ հոկտեմբերի 4-ին Հյուսիսային Կարոլինայում նախընտրական հանրահավաքում ելույթ ունենալիս Թրամփը քննադատել է ԱՄՆ ներկայիս նախագահ Ջո Բայդենի դիրքորոշումը, ով դեմ է արտահայտվել Իրանի միջուկային օբյեկտների […]

̰
Սևիկյանը կփայլի ՌՊԼ-ում. «Լոկոմոտիվի» ֆուտբոլիստ

12:15 05.10.2024

Մոսկվայի «Լոկոմոտիվի» հարձակվող Տիմուր Սուլեյմանովն անդրադարձել է Հայաստանի ազգային հավաքականի եզրային հարձակվող Էդգար Սևիկյանին, որը վերջերս էր հունգարական «Ֆերենցվարոշից» տեղափոխվել ռուսական ակումբ։ Սուլեյմանովը և Սևիկյանը միասին խաղացել են նաև ռուսական «Պարի Նիժնի Նովգորոդում»։ «Ինձ տպավորեց այդ տրանսֆերը, քանի որ հաճախ եմ խաղացել Էդգարի հետ, միասին եղել ենք Նիժնի Նովգորոդում։ Մենք իրար լավ ենք հասկանում ինչպես […]

̰
Հայաստանի և Ռուսաստանի գլխավոր դատախազներն այցելել են Մատենադարան

12:04 05.10.2024

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հրավերով՝ Երևանում աշխատանքային այցով գտնվող Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազ Իգոր Կրասնովն այցելել է Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ-Մատենադարանի թանգարանային համալիր: Հիշեցնենք, որ ՌԴ գլխավոր դատախազի գլխավորած պատվիրակությունը Հայաստան էր ժամանել մասնակցելու Երևանում կայացած՝ Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների գլխավոր դատախազների համակարգող խորհրդի 34-րդ նիստին: Աննա Վարդապետյանն ու Իգոր […]

̰
SHANTNEWS

12:00 05.10.2024

̰
ՀՀ գլխավոր դատախազի տեղակալն ընդունել է Ղազախստանի գլխավոր դատախազի տեղակալին

11:53 05.10.2024

ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Եղիազար Ավագյանը 2024 թվականի հոկտեմբերի 4-ին ընդունել է Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների գլխավոր դատախազների համակարգող խորհրդի 34-րդ նիստին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած՝ Ղազախստանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալ Գալիմժան Կոիգելդիևի գլխավորած պատվիրակությանը: Եղիազար Ավագյանը ողջունել է հյուրերին ՀՀ գլխավոր դատախազությունում և կարևորել երկկողմ հանդիպումները՝ որպես իրավական հարցերը քննարկելու արդյունավետ հնարավորություն: Գալիմժան […]

̰
Ալեն Սիմոնյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուսուցչի օրվա առթիվ

11:44 05.10.2024

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ուղերձ է հղել Ուսուցչի օրվա առթիվ. «Սիրելի՛ ուսուցիչներ, Հոկտեմբերի 5-ին աշխարհի մի շարք երկրներում նշվում է Ուսուցչի միջազգային օրը: Այս օրը եւս մեկ առիթ է խոսելու այն կարեւոր դերի մասին, որն ունեն ուսուցիչները սերունդների կրթման գործում: Ուսուցիչ լինելը միայն մասնագիտացում կամ աշխատանք չէ. այն պատասխանատու առաքելություն է, որից կախված է, […]

̰
«Նոայի» հաղթանակը՝ ԿԼ-ի շաբաթվա խաղ

11:37 05.10.2024

Հայաստանի փոխչեմպիոն «Նոայի» հաղթանակը չեխական «Մլադա Բոլեսլավի» դեմ Կոնֆերենցիաների լիգայի հիմնական փուլի առաջին տուրի խաղում հաղթել է շաբաթվա Performance of the Week անվանակարգում։ Մրցանակին հավակնում էր նաև «Շեմրոկ Ռովերս» (Իռլանդիա) – ԱՊՕԵԼ (Կիպրոս) հանդիպումը, որն ավարտվել էր 1-1 հաշվով։ Հաղթողը որոշվել է ՈՒԵՖԱ-ի կայքում անցկացված քվեարկության արդյունքում։ Հիշեցնենք, որ Երևանի «Հանրապետական» ստադիոնում կայացած խաղում «Նոան» […]

̰
Անահիտ Մանասյանը մասնակցել է «Գլոբալ անապահովությունից դեպի ընդհանուր անվտանգություն. կանանց դերը խաղաղության կառուցման գործում» 14-րդ միջազգային կոնֆերանսին

11:34 05.10.2024

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հոկտեմբերի 4-ին մասնակցել է «Գլոբալ անապահովությունից դեպի ընդհանուր անվտանգություն. կանանց դերը խաղաղության կառուցման գործում» 14-րդ միջազգային կոնֆերանսին: Միջոցառման նպատակն էր բարելավել կանանց ակտիվ ներգրավվածությունը ժողովրդավարական գործընթացներում։ Պաշտպանը «Կանայք խաղաղությունը վերցնում են իրենց ձեռքը» պանելային քննարկմանը հանդես է եկել որպես բանախոս: Քննարկումների ընթացքում մասնակիցներն անդրադարձել են ժամանակակից աշխարհում կանանց դերի կարևորությանը, […]

̰
ԻԻՀ քաղաքացի, 26–ամյա աղջկա ինքնասպանության վարույթով մեղադրանք է ներկայացվել վերջինիս հոր ընկերոջը․ նախաքննությունն ավարտվել է

11:34 05.10.2024

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում իրականացված մեծածավալ ապացուցողական և վարութային գործողությունների արդյունքում բացահայտվել է 2022թ․ հունվարի 19–ին ԻԻՀ քաղաքացի, 26–ամյա աղջկա կողմից կատարված ինքնասպանության դեպքը։ 2022 թվականի հունվարի 19-ին Դավիթ Անհաղթի փողոցում գտնվող «Զեյթուն ուսանողական ավան» հիմնադրամի 7-րդ մասնաշենքում ԻԻՀ քաղաքացի աղջկան կախված վիճակում հայտնաբերելու վերաբերյալ ստացված ահազանգի […]

̰
Հարավային Կորեան 97 մարդու է տարհանել Լիբանանից

11:23 05.10.2024

Կորեայի Հանրապետությունը 97 մարդու տարհանել է Լիբանանից՝ Մերձավոր Արևելքում լարվածության աճի լույսի ներքո: Այս մասին հայտնում է Հարավային Կորեայի արտաքին գործերի նախարարությունը։ Yonhap գործակալությունը նշում է, որ խոսքը Կորեայի Հանրապետության 96 քաղաքացու և մեկ լիբանանցու մասին է։ Հոկտեմբերի 2-ին Հարավային Կորեայի նախագահ Յուն Սեոկ Յոլը կարգադրել է ռազմատրանսպորտային ինքնաթիռ հատկացնել Մերձավոր Արևելքի երկրներից հայրենակիցներին տարհանելու […]

̰
Մորատան դժգոհ է մնացել Կորբետայի քաղաքապետից

11:12 05.10.2024

Իտալական «Միլանի» հարձակվող Ալվարո Մորատան դժգոհ է մնացել Միլանից 25 կմ հեռավորթյան վրա գտնվող Կորբետա քաղաքի քաղաքապետից: Իսպանացին ծրագրել էր առաջիկա օրերին տեղափոխվել Կորբետա, որտեղ առանձնատուն էր ուզում գնել, սակայն մտափոխվել է, քանի որ քաղաքապետը սոցցանցերում հայտնել է այդ լուրի մասին: «Հարգարժան պարոն քաղաքապետ, շնորհակալ եմ, որ խախտել եք իմ գաղտնիությունը: Բարեբախտաբար, թանկարժեք իրեր չունեմ: […]

̰
Հայաստանի և Ռուսաստանի գլխավոր դատախազները քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր

11:02 05.10.2024

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը 2024 թվականի հոկտեմբերի 4-ին ընդունել է Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազ Իգոր Կրասնովի գլխավորած պատվիրակությանը: Պատվիրակությունը Հայաստան էր ժամանել մասնակցելու Երևանում կայացած՝ Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների գլխավոր դատախազների համակարգող խորհրդի 34-րդ նիստին: Աննա Վարդապետյանը ողջունել է Իգոր Կրասնովին ՀՀ գլխավոր դատախազությունում և բարձր գնահատել երկու երկրների իրավապահ կառույցների միջև […]

̰
Դպրոցը պետք է լինի մի վայր, որտեղ չկան արգելված խոսակցություններ և փակ դռներ, որովհետև խոսակցության արգելքը մտքի արգելք է. ԿԳՄՍ նախարար

10:55 05.10.2024

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուսուցչի միջազգային օրվա առթիվ։ «Սիրելի՛ ուսուցիչներ, Այս տարի արդեն 30-րդ անգամ աշխարհը նշում է հոկտեմբերի 5-ը՝ որպես Ուսուցիչների միջազգային օր։ Ուսուցիչների միջազգային 30-րդ օրն անցնում է «Արժևորելով ուսուցիչների ձայնը․ դեպի կրթության նոր հանրային համաձայնագիր» խորագրի ներքո, որը մի կողմից կոչված է ընդգծելու ուսուցիչների մասնակցության կարևորությունը կրթության ոլորտին […]

̰
Ցույց ենք տալիս, որ հայկական ֆուտբոլը ողջ է. Ռուի Մոտա

10:44 05.10.2024

Հայաստանի փոխչեմպիոն «Նոայի» գլխավոր մարզիչ Ռուի Մոտան մեկնաբանել է Կոնֆերենցիաների լիգայի հիմնական փուլի առաջին տուրում չեխական «Մլադա Բոլեսլավի» նկատմամբ հաղթանակը 2-0 հաշվով։ «Կարծում եմ՝ շատ հզոր խաղ էր մեր թիմի կատարմամբ։ Առաջին իսկ րոպեներից վերահսկում էինք հանդիպման ընթացքը: Կարծում եմ՝ մեր տղաները ֆանտաստիկ աշխատանք կատարեցին, ամեն ինչ ներդրեցին խաղադաշտում: Արժանի էինք այս հաղթանակին: Այսօր շատ […]

̰
Իրանի արտգործնախարարը ժամանել է Դամասկոս

10:36 05.10.2024

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին ժամանել է Սիրիայի մայրաքաղաք Դամասկոս՝ տարածաշրջանում էսկալացիայի ֆոնին, X սոցիալական ցանցում հայտնել է Իրանի ԱԳՆ խոսնակ Իսմայիլ Բաղային։ Ուրբաթ օրը Իրանի արտգործնախարարն այցելել է Լիբանանի մայրաքաղաք Բեյրութ։ «Պաշտոնական այցով Սիրիա կատարած պատվիրակության գլխավորությամբ ԱԳ նախարար պարոն Արաղչին կհանդիպի սիրիացի բարձրաստիճան պաշտոնյաների հետ և նրանց հետ կքննարկի երկկողմ հարաբերությունները և […]

̰
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 5-ին

10:28 05.10.2024

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 386 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 388 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 424 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 428 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.02 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.09 դրամ:  

̰
Նարեկ Գրիգորյանը գոլի հեղինակ է դարձել ռումինական թիմի կազմում

10:20 05.10.2024

Ռումինիայի առաջնության 12-րդ տուրում «Ֆարուլը» ոչ-ոքի է ավարտել տնային հանդիպումը Բուխարեստի «Դինամոյի» հետ։ Հաշիվը բացել են հյուրերը, իսկ դաշտի տերերի պատասխան գոլը 71-րդ րոպեին խփել է Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Նարեկ Գրիգորյանը, որն անցկացրել է ամբողջական հանդիպում։ Ընթացիկ մրցաշրջանի 12 խաղում Գրիգորյանը խփել է 3 գոլ: Գեորգե Հաջիի գլխավորած «Ֆարուլը» 13 միավորով 12-րդ տեղում է։ […]

̰
Հրդեհ Նուբարաշեն վարչական շրջանում

10:11 05.10.2024

Հոկտեմբերի 4-ին, ժամը 20:21-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նուբարաշենի 15-րդ փողոցի արտադրամասերից մեկի նկուղում հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և Բժշկական ապահովման վարչության հերթապահ խմբերը։ […]

̰
ՃՏՊ Տերյան փողոցում. կան տուժածներ

10:00 05.10.2024

Հոկտեմբերի 4-ին, ժամը 22:16-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Տերյան փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «BMW» (վարորդ՝ Ա. Մ., ծնված 2000 թ.), «Mercedes-Benz» (վարորդ` Ս. Ջ., ծնված 1983 […]

̰
SHANTNEWS

22:00 04.10.2024

̰
Նեյմարը հնարավոր է վերադառնա «Բարսելոնա»

21:55 04.10.2024

Սաուդյան Արաբիայի չեմպիոն «Ալ Հիլալի» հարձակվող Նեյմարը հաջորդ տարվա ամռանը հնարավոր է վերադառնա «Բարսելոնա», հայտնում է Sport.es-ը: 32-ամյա բրազիլացին կատալոնացիների համար այլընտրանքային տարբերակ է, եթե իսպանական ակումբը չկարողանա ձեռք բերել անգլիական «Մանչեսթեր Սիթիի» նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդի տրանսֆերը: Բրազիլացին շատ է ցանկանում մասնակցել Մունդիալ-2026-ին, այդ պատճառով էլ դեմ չէ վերադառնալ «Բարսելոնա», առավել ևս, որ հաջորդ […]

̰
Հոկտեմբերի 1-ին իրանական առնվազն 20 հրթիռ խոցել է իսրայելական Նևաթիմ բազան.  Washington Post

21:50 04.10.2024

Հոկտեմբերի 1-ին Իրանի հարձակման հետևանքով առնվազն 20 բալիստիկ հրթիռ է խոցվել իսրայելական Նևաթիմ ավիաբազային, գրում է ամերիկյան Washington Post թերթը։ Ավելի վաղ Wall Street Journal-ը, վկայակոչելով ամերիկացի պաշտոնյաներին, պնդում էր, որ հոկտեմբերի 1-ին Իրանի հրթիռային հարձակման հետևանքով իսրայելական Նևաթիմ ավիաբազան և մի շարք այլ ռազմաբազաներ փոքր վնաս են կրել, մինչդեռ իրանական Tasnim գործակալությունը հայտնել էր, […]

̰
Իսրայելի պաշտպանության բանակը կես ժամում արձանագրել է Լիբանանից մոտ 70 արկի արձակումը

21:45 04.10.2024

Իսրայելի հյուսիսային շրջանները ենթարկվել են նոր զանգվածային հրետակոծությունների Լիբանանի կողմից։ Այս մասին հայտնում է բանակի մամուլի ծառայությունը։ Դրա տվյալներով՝ օդային հարձակման ազդանշաններ են հնչել երկրի հյուսիսում գտնվող մի շարք բնակավայրերի շրջակայքում, ընդհանուր առմամբ, այս ընթացքում արձակվել է գրեթե 70 արկ։ Մասնավորապես, 15 հրթիռ թռչել է սահմանամերձ Կիրյաթ Շմոնա քաղաքի ուղղությամբ, 20 արկ արձակվել է Միցպե […]

̰
BACK_TO_TOP