13:33 01.10.2024
Նախաձեռնության ընդունման անհրաժեշտությունը ծագել է Ազգային անվտանգության ծառայությունից ՀՀ պետական պահպանության ծառայության առանձնացման հետեւանքով եւ կրում է առավելապես տեխնիկական բնույթ: Այս մասին ասել է ՀՀ պետական պահպանության ծառայության պետի տեղակալ Գրիգորի Առաքելյանը՝ հոկտեմբերի 1-ին Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացնելով ««Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքում լրացում կատարելու […]
13:27 01.10.2024
ՆԱՏՕ-ն ուշադիր հետևում է Լիբանանում տիրող իրավիճակին, բայց այնտեղ որևէ դեր չի խաղում և հուսով է, որ բռնությունները շուտով կվերջանան, դաշինքի կենտրոնակայանում պաշտոնի ստանձման արարողությունից առաջ ասել է ՆԱՏՕ-ի նոր գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն: «ՆԱՏՕ-ն ուշադիր հետևում է Լիբանանի հակամարտությանը, բայց ՆԱՏՕ-ն այնտեղ որևէ դեր չի խաղում, մենք միայն հուսով ենք, որ ռազմական գործողությունները շուտափույթ […]
13:20 01.10.2024
Շախմատի միջազգային ֆեդերացիան (ՖԻԴԵ) հրապարակել է շախմատիստների ամենամսյա դասակարգման աղյուսակը։ Առաջատարի դիրքում շարունակում է մնալ աշխարհի 16-րդ չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենը։ ԱՄՆ-ի ներկայացուցիչ Հիկարու Նակամուրան երկրորդն է, իսկ երրորդ տեղ է բարձրացել Համաշխարհային 45-րդ Օլիմպիադայի հաղթող Հնդկաստանի հավաքականի առաջատարներից 21-ամյա Արջուն Էրիգայիսին։ ԱՄՆ-ը ներկայացնող Լևոն Արոնյանն առաջադիմել է 5 աստիճան ու այժմ 16-րդ տեղում է։ […]
13:14 01.10.2024
ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացված քննչական գործողությունների և ԱԱԾ համապատասխան ստորաբաժանման ծառայողների հետ համատեղ ձեռնարկված միջոցառումների արդյունքում բացահայտվել է առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների մաքսանենգության և իրացման նպատակով ապօրինի շրջանառության հերթական դեպքը: 2024 թվականի սեպտեմբերի 22-ին ՀՀ ԱԱԾ Սյունիքի մարզային վարչությունում ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելու արդյունքում […]
13:07 01.10.2024
Հայաստանի ձիասպորտի ֆեդերացիան ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ օրերս է Հովիկ Հայրապետյանի անվան Ձիասպորտի կենտրոնում անցկացրել է արգելքների հաղթահարման ՀՀ առաջնությունը։ Մրցութային երկու օրերի ընթացքում հանդես են եկել Հ. Հայրապետյանի անվան ձիասպորտի կենտրոնի, «Սիլ» և «Միրաժ» ակումբների մարզիկներն ու նժույգները։ Մրցումներն անցկացվել են B, C, D դասերում։ Մրցումային առաջին օրը D դասում […]
13:00 01.10.2024
Երևանում հոկտեմբերի 1-ի երեկոյան ժամերին, 2-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 16-20մ/վ արագությամբ։ Հոկտեմբերի 3-6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարզերում հոկտեմբերի 1-ին՝ ժամանակ առ ժամանակ առանձին շրջաններում, 2-ին` շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև մառախուղ։ Հոկտեմբերի 3-6-ին սպասվում է առանց […]
12:53 01.10.2024
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը մասնակցել է ամենամյա երիտասարդական ֆորումին, որն այս տարի համախմբել էր ՀՀ 10 մարզերից և Երևանից 150 երիտասարդների ու երիտասարդական ՀԿ‐ների ներկայացուցիչների։ Ֆորումին մասնակցել են նաև ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Թագուհի Ղազարյանը, ՀՀ‐ում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Ֆրանկ Հեսսը, Գերմանական միջազգային […]
12:47 01.10.2024
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 1-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 100 դեպք, որոնցից 3-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու՝ 22, մարմնական վնասվածք պատճառելու` 13, ֆիզիկական ներգործության` 10, թմրանյութի հայտնաբերման՝ 9, անձնական ունեցվածքի գողության՝ 7, […]
12:40 01.10.2024
Օրենսդրական նախաձեռնությունը միտված է Ներքին գործերի նախարարության համակարգում ոստիկանների եւ փրկարար ծառայողների կրթության հայեցակարգային փոփոխությանը: Այս մասին ասել է ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը` առաջին ընթերցմամբ ներկայացնելով «Ոստիկանությունում ծառայության մասին» եւ կից օրենքներում լրացումներ եւ փոփոխություններ նախատեսող օրինագծերի փաթեթը: Զեկուցողի խոսքով այս պահին նախարարության ենթակայությամբ գործում է երկու ուսումնական հաստատություն` ՆԳՆ կրթահամալիրը եւ […]
12:31 01.10.2024
Երևանում Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստից առաջ տեղի է ունեցել Եվրասիական տնտեսական ֆորումը, որին մասնակցել են ԵԱՏՄ երկրների կառավարությունների ղեկավարները, ինչպես նաև Իրանի Իսլամական Հանրապետության առաջին փոխնախագահ Մոհամմադ Ռեզա Արեֆին և Ուզբեկստանի վարչապետ Աբդուլա Արիպովին: Նախ տեղի է ունեցել բարձրաստիճան հյուրերի դիմավորման, այնուհետև համատեղ տեսալուսանկարահանման արարողությունը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ելույթում ողջունել է Կառավարությունների ղեկավարներին, ֆորումի […]
12:27 01.10.2024
Նիդերլանդների նախկին վարչապետ Մարկ Ռյուտեն դարձավ ՆԱՏՕ-ի 14-րդ գլխավոր քարտուղարը՝ փոխարինելով նորվեգացի Յենս Ստոլտենբերգին, ով այս պաշտոնը զբաղեցնում էր ռեկորդային 10 տարի։ Լիազորությունների փոխանցման արարողությունը տեղի է ունեցել ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում՝ Հյուսիսատլանտյան խորհրդի արտահերթ նիստում։ Հանձնելով իր լիազորությունները՝ Ստոլտենբերգն ընդգծել է, որ երբ 2014 թվականին միացել է դաշինքին, ՆԱՏՕ-ն «միայն փոքր աջակցություն է ցուցաբերել Ուկրաինային, սակայն […]
12:23 01.10.2024
ՀՀ Ազգային ժողովի Հայաստան-Լատվիա, Լիտվա, Էստոնիա բարեկամական խմբի անդամներ Նարեկ Բաբայանը, Հռիփսիմե Հունանյանը խմբի ղեկավար Արսեն Թորոսյանի գլխավորությամբ սեպտեմբերի 25-28-ն այցելել են Էստոնիայի մայրաքաղաք Տալլին: Սեպտեմբերի 25-ին այցի շրջանակում բարեկամական խումբը հանդիպել է Էստոնիայի խորհրդարանի խոսնակ Լաուրի Հուսսարի հետ: Քննարկվել են երկկողմ, ԵՄ-Հայատան օրակարգին, ինչպես նաեւ տարածաշրջանին վերաբերող հարցեր: Սեպտեմբերի 26-ին պատվիրակությունն Էստոնիայի խորհրդարանում հանդիպել […]
12:17 01.10.2024
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Կիպրոսի Հանրապետության նախագահ Նիկոս Խրիստոդուլիդիսին՝ Անկախության օրվա առթիվ, որում, մասնավորապես, ասված է. «Սրտանց շնորհավորում եմ Կիպրոսի Հանրապետության Անկախության օրվա առթիվ։ Հայաստանը բարձր է գնահատում Կիպրոսի հետ ավանդական բարեկամական հարաբերությունները, որոնք աչքի են ընկնում միմյանց համերաշխություն և աջակցություն ցուցաբերելու պատրաստակամությամբ: Կցանկանայի գոհունակությամբ նշել երկու երկրների միջև քաղաքական երկխոսության բարձր […]
12:10 01.10.2024
Պատվո բարձրագույն շքանշանը տաճարի վերաօծման պատմական իրադարձության առիթով է պատրաստվել, Հայոց Հայրապետի տնօրինությամբ: Առաջին անգամ այս շքանշաններով Ամենայն Հայոց Կաթողիկոսը պարգեւատրել է բարերարներին՝ Մայր տաճարի վերաօծմանը արարողությանը։ Հենց նրանց ընծայաբերումներով էր հնարավոր դարձել Մայր տաճարի ամբողջական հիմանորոգումն ու բարեզարդումը: Բարերաների տիկնայք նունպես պարգատրվել են մեկ այլ՝ կրկին նորահաստատ «Դուստր Սուրբ Էջմիածնի» շքանշանով:
12:02 01.10.2024
Ոստիկանության Գորիսի բաժնի ծառայողները սեպտեմբերի ժամը 21.10-ին, շրջագայություն կատարելու ժամանակ, Տաթև բնակավայր տանող ճանապարհին, ապօրինի վառելափայտ տեղափոխելու կասկածանքով, կանգնեցրել են «Ֆորդ» մակնիշի մի մեքենա: Մեքենայի թափքում առկա 3 խմ բոխի տեսակի փայտանյութի վերաբերյալ Սիսիան քաղաքի բնակիչ վարորդը համապատասխան փաստաթուղթ չի ներկայացրել: Հայտնել է, որ փայտանյութը նույն օրը գնել է Արծվանիկի մի բնակչից: Փայտանյութով բեռնված մեքենան […]
11:53 01.10.2024
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում դիմավորել է Երևանում կայանալիք Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին և Եվրասիական տնտեսական երրորդ համաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած Ղրղզստանի Հանրապետության վարչապետ Ակիլբեկ Ժապարովին, ինչպես նաև Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի առաջին տեղակալ Մոհամմադ Ռեզա Արեֆին և Ուզբեկստանի Հանրապետության վարչապետ Աբդուլլա Արիպովին:
11:51 01.10.2024
Լիբանանի բանակը շարունակում է իրականացնել իր խնդիրները հարավային Լիբանանում և պահպանում է համակարգումը ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերի (UNIFIL) հետ, ասվում է Լիբանանի պաշտպանության նախարարության հայտարարության մեջ։ «Բանակը վերաբաշխվել է առաջնագծում գտնվող որոշ դիտակետերից: Որոշ լրատվամիջոցների կողմից հրապարակված տեղեկությունները սահմանից մի քանի կիլոմետր հեռավորության վրա ուժերի դուրսբերման մասին ճշգրիտ չեն», – ասել է Լիբանանի պաշտպանության նախարարությունը:
11:44 01.10.2024
Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ընդունել է ԻԻՀ արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարար Սեյեդ Մոհամմադ Աթաբաքի գլխավորած պատվիրակությանը։ Նախարար Սանոսյանը ողջունել է Սեյեդ Մոհամմադ Աթաբաքին և շնորհավորել պաշտոնում նշանակման կապակցությամբ։ Նախարարը վստահություն է հայտնել շարունակել առկա համագործակցությունը ՏԿԵ նախարարությանն առնչվող ոլորտներով։ ԻԻՀ նախարարն իր հերթին շնորհակալություն է հայտնել ընդունելության համար։ Հանդիպման […]
11:38 01.10.2024
Սեպտեմբերի 27-ի ժամը 23.31-ին ՆԳՆ ոստիկանության Լոռու մարզի օպերատիվ կառավարման կենտրոն «Վանաձոր» բժշկական կենտրոնից հաղորդել են, որ շտապօգնության խումբը Վանաձոր քաղաքի մշակույթի տան մոտից կրծքավանդակի ձախ կեսի և ազդրի կտրած-ծակած վերքերով բուժօգնության է տեղափոխել ինքնությունը չպարզված երիտասարդի: Ոստիկանության Տարոնի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառուների արդյունքում պարզվել է, որ հիվանդանոց տեղափոխվածը Վանաձոր քաղաքի 26-ամյա բնակիչ […]
11:32 01.10.2024
Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի միջեւ ստորագրված վարկային համաձայնագրով վերափոխվել է Գյումրու կենտրոնը, հատկապես՝ լուսավորության եւ ճանապարհների մասով: 2016 թվականին ստորագրված համաձայնագիրն արդյունավետ գործել է, դեռեւս կար 6 մլն եվրո արժողությամբ Գ տրանշը, որը լուսավորությանն է վերաբերում: Իրականացված աշխատանքների արդյունքում պարզվել է, որ լուսավորության փոփոխությունը, սակայն, նաեւ մալուխային ցանցի փոփոխություն է ենթադրում, […]
11:26 01.10.2024
Տեղեկություն է ստացվել, որ Երևանի թիվ 19 դպրոցում աշակերտներից մեկը, ըստ նախնական տվյալների, գազի նմանվող նյութ է փչել, ինչը աշակերտների շրջանում հազ է առաջացրել։ Անչափահասը ներկայացվել է ՆԳՆ ոստիկանության Կենտրոնական բաժին։ Հանգամանքները պարզվում են։
11:21 01.10.2024
Քաղցկեղը դատավճիռ չէ, պարզապես պետք է հետազոտվել և հնարավորինս վաղ հայտնաբերել խնդիրը: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։ Ամբողջ աշխարհում հոկտեմբերը նշվում է` որպես կրծքագեղձի քաղցկեղի իրազեկման ամիս: Նպատակն է բարձրացնել հանրության տեղեկացվածությունը կրծքագեղձի քաղցկեղի, դրա կանխարգելման և վաղ ախտորոշման հնարավորությունների վերաբերյալ: Նախաքաղցկեղային փուլում հիվանդությունը հայտնաբերելու դեպքում մեծանում է քաղցկեղը լիարժեք բուժելու հավանականությունը, նվազում […]
11:15 01.10.2024
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Տաճարի վերաօծման արարողությանը հաջորդող շաբաթվա բոլոր օրերին` ժամը 19:00-ին, Մայր Տաճարում կմատուցվի Սուրբ և Անմահ Պատարագ։ Այս առիթով սեպտեմբերի 30-ին, հանդիսապետությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Միածնաէջ Մայր Տաճարում մատուցվեց սուրբ Պատարագ: Պատարագիչն էր Կ. Պոլսի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ. Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը։ Սրբազան արարողությանը ներկա […]
11:09 01.10.2024
Այսօր որոշեցի ես էլ միանամ իմ պաշտոնավարման դեմ ստորագրահավաքին: Վարչապետին ներկայացրեցի իմ հրաժարականի դիմումը: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը։ «Խորհրդարանական կառավարման համակարգում դժվար կլինի նախարարի պաշտոն զբաղեցնելը, եթե նույնիսկ մեկ պատգամավորի հետ դրական համագործակցություն չունենաս: Ես տեղեկացա, որ խնդիր ունեմ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության շուրջ երկու տասնյակ պատգամավորների հետ: […]
11:03 01.10.2024
Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 386 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 388․50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 430 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 433 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.13 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.20 դրամ:
10:55 01.10.2024
ԱՄՆ-ին պատուհասած «Հելեն» փոթորկի զոհերի թիվը հասել է 130-ի այն բանից հետո, երբ Թենեսիի իշխանությունները հաստատել են ևս երկու մարդու մահը: Այս մասին հայտնում է CNN-ը։ Ըստ տվյալների՝ 17 մարդ անհետ կորել է Թենեսի նահանգում։ Բացի այդ, առնվազն 56 մարդ զոհվել է Հյուսիսային Կարոլինայում, 30-ը՝ Հարավային Կարոլինայում, 25-ը՝ Ջորջիայում, 11-ը՝ Ֆլորիդայում, և 2-ը՝ Վիրջինիայում։ Սեպտեմբերի […]
10:48 01.10.2024
Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին երեքշաբթի կմեկնի Մինսկ՝ բանակցությունների համար և կայցելի Բելառուսի ատոմակայան Օստրովեց քաղաքում։ Այս մասին հայտնում է կազմակերպության մամուլի ծառայությունը։ «ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին այսօր կմեկնի Բելառուս՝ մայրաքաղաք Մինսկում բարձր մակարդակի հանդիպումների, ինչպես նաև Օստրովեցում ատոմակայան այցելելու համար»,- ասվում է գործակալության X-ի էջում տեղադրված տեքստում։ Բելառուսի ատոմակայանի […]
10:44 01.10.2024
ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում ավարտվել է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման ցույցերին մասնացելու համար նյութապես շահագրգռելու դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը՝ 5 անձի մասով: 2024թ. հունիսին «Ֆեյսբուք» սոցկայքի տարբեր հարթակներում հրապարակվել էր ընդհանուր թվով 7 ձայնագրություն: Ձեռնարկված անհրաժեշտ միջոցառումների արդյունքում պարզվել են նշված […]