12:40 01.10.2024
Օրենսդրական նախաձեռնությունը միտված է Ներքին գործերի նախարարության համակարգում ոստիկանների եւ փրկարար ծառայողների կրթության հայեցակարգային փոփոխությանը: Այս մասին ասել է ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը` առաջին ընթերցմամբ ներկայացնելով «Ոստիկանությունում ծառայության մասին» եւ կից օրենքներում լրացումներ եւ փոփոխություններ նախատեսող օրինագծերի փաթեթը:
Զեկուցողի խոսքով այս պահին նախարարության ենթակայությամբ գործում է երկու ուսումնական հաստատություն` ՆԳՆ կրթահամալիրը եւ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիան: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ երկու ուսումնական հաստատությունները տարբեր ձեւաչափերով են ապահովում կրթության կազմակերպման եւ կադրերի պատրաստման մասով նախարարության կողմից մշակված քաղաքականությունը, Կառավարությունն առաջարկում է դրանք միավորել` ձեւավորելով ՆԳՆ ենթակայությամբ գործող մեկ միասնական ուսումնական հաստատություն:
«Անցումային ժամանակահատվածում ՆԳ նախարարը մինչեւ մեկ տարի ժամկետով կնշանակի ժամանակավոր ռեկտորի պաշտոնակատար, որին բաց եւ թափանցիկ մրցութային ձեւաչափով կհաջորդի ռեկտորի ընտրության ընթացակարգը»,- տեղեկացրել է Արփինե Սարգսյանը: Ըստ նրա` ցանկացած անձ, որը կցանկանա մուտք գործել թե’ ոստիկանական եւ թե’ փրկարարական ծառայության համակարգ, պետք է ուսումնական գործընթացն անցնի հենց ձեւավորվող կրթահամալիրում:
Անդրադառնալով համակարգում պարտադիր վերապատրաստման կանոններին` փոխնախարարն ընդգծել է` առաջարկվում է ոստիկանների եւ փրկարար ծառայողների համար ունենալ տարեկան պարտադիր վերապատրաստման համակարգ:
Պատասխանելով պատգամավորների հարցերին` զեկուցողը նշել է, որ ձեւավորվող ուսումնական հաստատությունը հետագայում տեղ է գտնելու Ակադեմիական քաղաքում:
Հարակից զեկուցող, Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արմեն Խաչատրյանը ներկայացրել է հանձնաժողովի դրական եզրակացությունը:
Նախաձեռնությունը քննարկվել է հոկտեմբերի 1-ի ԱԺ նիստում:
22:17 27.05.2025
ՏԿԵ նախարարն այցելել է Հյուսիս-հարավ ճանապարհի Աշտարակ-Թալին հատվածի շինհրապարակներ՝ ծանոթանալու կատարված աշխատանքներինՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանի, համայնքապետերի, Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամի գործադիր տնօրեն Արկադի Չերչինյանի և այլ պատասխանատուների հետ այցելել է Հյուսիս-հարավ ճանապարհի Աշտարակ-Թալին հատվածի շինհրապարակներ՝ ծանոթանալու կատարված աշխատանքներին։ Այս մասին հայտնել են ՏԿԵ նախարարությունից: Առաջին կանգառն Ագարակ-Ոսկեվազ հանգույցն է եղել, որից հետո այցելել են Արուճ-Կաքավաձոր-Ագարակավան հանգույց, ինչպես նաև Աշտարակ-Թալին հատվածի 62 […] ...
22:09 27.05.2025
Արման Եղոյանը կարևորել է ԵՄ անդամ երկրների, այդ թվում՝ Լեհաստանի հետ բազմակողմ գործակցությունըԱզգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը մայիսի 27-ին հանդիպել է Լեհաստանի Սենատի անդամ Գաբրիելա Մորավսկա Ստանեցկայի հետ: Այս մասին հայտնել են ԱԺ-ից: Ողջունելով «Երեւանյան երկխոսություն 2025» համաժողովի շրջանակում Երեւան ժամանած հյուրին՝ Արման Եղոյանն արժեւորել է Լեհաստանի հետ փոխգործակցությունը: Խոսելով Հայաստան-Եվրամիություն ընդլայնվող համագործակցությունից՝ հայ խորհրդարանականը կարեւորել է ԵՄ անդամ երկրների, այդ թվում՝ […] ...
21:52 27.05.2025
Նման բան երբեք չեմ տեսել․ Զիդանը՝ Յամալի խաղի մասին«Ռեալի» նախկին ֆուտբոլիստ ու մարզիչ Զինեդին Զիդանը հիացած է «Բարսելոնայի» եզրային հարձակվող Լամին Յամալի խաղով, հաղորդում է Foot Mercato-ն: «Ինձ համար «Ինտերի» դեմ կիսաեզրափակչում նրա ելույթն աննախադեպ էր, նման բան երբեք չեմ տեսել: Անհավանական է տեսնել, որ որևէ մեկն այդպես յուրացրել է ֆուտբոլը: Բոլորս վայելում ենք Յամալի խաղը: Դրա համար է, որ նա այժմ բոլոր […] ...
21:44 27.05.2025
Հանձնաժողովի անդամները հանդիպել են ԵԽ տեղական և շրջանային իշխանությունների կոնգրեսի նախագահ Մարկ ՔուլսինԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վահե Ղալումյանը, հանձնաժողովի անդամներ Միքայել Թումասյանը եւ Դավիթ Դանիելյանը մայիսի 27-ին հանդիպել են Եվրոպայի խորհրդի Տեղական եւ շրջանային իշխանությունների կոնգրեսի նախագահ Մարկ Քուլսի գլխավորած պատվիրակության հետ, որի կազմում էին Կոնգրեսի փորձագիտական կենտրոնի ծրագրերի ղեկավար Ռոբերտա Բատիստան եւ Երեւանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի […] ...
21:30 27.05.2025
Առաջարկվում է ավելի թափանցիկ եւ արդյունավետ դարձնել հանրային կազմակերպությունների կողմից կատարվող գնումների գործընթացըԱԺ մայիսի 27-ի հերթական նիստում առաջին ընթերցմամբ քննարկվել է ««Գնումների մասին» օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը: Այս մասին հայտնել են ԱԺ-ից: Հիմնական զեկուցող, ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանի խոսքով առաջարկվում է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի դաշտում գործող հանրային ծառայություններ մատուցող ընկերություններին սկզբում գրանցվել հանձնաժողովում, որից հետո դրանք հնարավորություն կունենան իրենց ազդեցության […] ...