14:04 04.10.2024
Հոկտեմբերի 4-ին, ժամը 07:35-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Նոր Կյանք- Տափերական ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. կա արգելափակված քաղաքացի: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ բախվել են «VAZ-2107» (վարորդ՝ Ե. Մ., ծնված 1972 թ․), «Ford» (վարորդ՝ Ս. […]
13:51 04.10.2024
Երևանում հոկտեմբերի 4-ի ցերեկը, 5-9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարզերում հոկտեմբերի 4-ի ցերեկը, 5-9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ արևմտյան՝ 2-4 մ/վ։ Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 6-8-ին աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով։
13:44 04.10.2024
Աշխատանքային այցով Հայաստան ժամանած ՆԱՏՕ-ի միջազգային ռազմական շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Յանուշ Ադամչակի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 3-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում երկկողմ հանդիպումներ է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանի ու ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության վարչության պետ Լևոն Այվազյանի հետ: Հանդիպումների ընթացքում քննարկվել է հարցերի լայն […]
13:34 04.10.2024
ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսի թիմն աշխատում է կուլիսներում՝ երկրի ֆինանսական շրջանակներից աջակցություն ստանալու համար, գրում է Financial Times-ը։ Հրատարակության համաձայն՝ ֆինանսական շրջանակների ներկայացուցիչները սկսել են ավելի ակտիվորեն աջակցել նախագահի դեմոկրատ թեկնածու Հարիսի քարոզարշավին։ «Դեմոկրատական կուսակցության առաջատար դոնորները և նախընտրական արշավի կազմակերպիչները վերջին շաբաթների ընթացքում ամրապնդում են կապերը ֆինանսիստների և փոխնախագահի միջև, քանի որ նա փորձում […]
13:28 04.10.2024
Քիչ առաջ վթարվել է Էջմիածնի տարածաշրջանը սնող 600 մմ-ոց ջրատարը՝ վայրկյանում 100 լիտր ջրի կորստով: Այս մասին տեղեկացնում է «Վեոլիա ջուրը»: «Դրանով պայմանավորված հոկտեմբերի 4-ին՝ ժամը 12:00-ից մինչև հոկտեմբերի 5-ը ժամը 24:00-ը, կդադարեցվի Արմավիրի մարզի՝ Էջմիածին քաղաքի, Արտիմետ, Արևաշատ, Այգեշատ, Ամբերդ, Արշալույս, Աղավնատուն, Արագած, Արտամետ, Գեղակերտ, Դաշտ, Դողս, Լեռնամերձ, Խորոնք, Ծաղկալանջ, Ծիածան, Ծաղկունք, Հայթաղ, Հովտամեջ, […]
13:22 04.10.2024
Մարտիրոս Սարյանի անվան փողոցի գլխավոր աստիճանների վրա կարտացոլվի «Հայաստան» նկարը: Խճանկարը բաղկացած կլինի 1620 սալիկից, որոնք պատրաստված են կավից և ամբողջությամբ ձեռքի աշխատանք են: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքպետարանը։ Նախաձեռնությունն իրականացվում է Կենտրոն վարչական շրջանի, «Mane Tiles»-ի և «Կերոն» զարգացման հիմնադրամի համագործակցությամբ:
13:10 04.10.2024
Արդեն 6 ամիս է, ինչ Roadpolice.am համակարգում էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում քաղաքացիներին հնարավորություն է տրվել տուգանքի գումարը վճարել 20 տոկոսով պակաս, հայտնում են ՀՀ ՆԳՆ-ից։ Roadpolice.am համակարգում գրանցվել և 20 տոկոս նվազ վճարման հնարավորությունից օգտվող քաղաքացիների թիվը հատել է 60 հազարի սահմանը։ Արդեն 60 040 քաղաքացի օգտագործելով թվային լուծումները՝ ակտիվացրել է էլեկտրոնային ծանուցումը և տուգանքի […]
13:04 04.10.2024
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի հոկտեմբերի ՝ 3-4-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 81 դեպք, որոնցից 2-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու՝ 21, մարմնական վնասվածք պատճառելու` 9, անձնական ունեցվածքի գողության՝ 8, ֆիզիկական ներգործության, խարդախության և թմրանյութի հայտնաբերման՝ 5-ական, […]
12:57 04.10.2024
Պարենի համաշխարհային գները սեպտեմբերին աճել են ամենաարագ տեմպերով վերջին 18 ամիսների ընթացքում։ ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO) գների ինդեքսը, որը հետևում է պարենային որոշ ապրանքների միջազգային գների ամսական փոփոխություններին, սեպտեմբերին կազմել է 124,4, ինչը 3%-ով ավելի է օգոստոսի համեմատ և 2,1%-ով ավելի, քան մեկ տարի առաջ։ Ինչպես նշվում է կազմակերպության հաղորդագրության մեջ, հիմնական պարենային […]
12:48 04.10.2024
Ամերիկայի Վիսկոնսին նահանգում կնոջը ձերբակալել են բնակարանային գողության համար այն բանից հետո, երբ նա որոշել է ինքն իր համար ընթրիք պատրաստել ուրիշի տանը։ Այս մասին հայտնում է Newsweek-ը։ Տան տիրուհին ոստիկանություն է կանչել, երբ գիշերը վերադառնալով, հայտնաբերել է իր խոհանոցի լույսը վառված և գազօջախի մոտ կանգնած անծանոթուհուն։ Վերջինս իր համար ծովախեցգետիններով մակարոն պատրաստելիս է եղել։ […]
12:42 04.10.2024
Մեքսիկայի նորընտիր նախագահի երդմնակալության արարողության շրջանակներում ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը հանդիպում է ունեցել նաև Հնդկաստանի արտաքին գործերի պետնախարար, Հնդկաստանի խորհրդարանի պատգամավոր Պաբիտրա Մարգերիտայի հետ։ «Մտքեր փոխանակեցինք Հայաստան և Հնդկաստանի խորհրդարանների միջև հարաբերությունների զարգացման վերաբերյալ»,-գրել է Արշակյանը ֆեյսբուքի իր էջում։
12:36 04.10.2024
Վրաստանի ներքին գործերի նախարար Վախթանգ Գոմելաուրին հրաման է արձակել ոստիկանության տարածքային բաժիններում ստեղծել հատուկ խմբեր, որոնք պատասխանատու կլինեն հոկտեմբերի 26-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների ընթացքում իրավախախտումների կանխարգելման և բացահայտման համար։ «Ներքին գործերի նախարար Վախթանգ Գոմելաուրին համապատասխան հրաման է արձակել՝ ապահովելու, որ 2024 թվականի հոկտեմբերի 26-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններն անցկացվեն ազատ, անվտանգ և խաղաղ միջավայրում, ըստ հրամանի՝ […]
12:36 04.10.2024
Արդարադատության նախարարության կողմից` ԱՄՆ ՄԶԳ աջակցությամբ անցկացվել է Հայաստանի Հանրապետության 2023-2026 թվականների հակակոռուպցիոն ռազմավարության հաղորդակցության հայեցակարգի և դրանից բխող գործողությունների իրականացման ընթացքի վերաբերյալ քննարկում: Արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ քննարկվել են հաղորդակցության հայեցակարգի և դրանից բխող գործողությունների ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների ընթացքը, հասարակական կազմակերպությունների կողմից իրականացվող իրազեկման ծրագրային առաջարկները և հաղորդակցման գործողությունների ծրագրին առնչվող […]
12:30 04.10.2024
Հոկտեմբերի 2-ի երեկոյան ոստիկանության Աշտարակի բաժում մի քաղաքացի տվել էր հաղորդում, որ Աշտարակ քաղաքի Ներսես Աշտարակեցու հրապարակում կայանված իր մոպեդն առևանգել են: Արագածոտնի մարզային քննչական վարչություն նախաձեռնվել էր քրեական վարույթ, որի շրջանակներում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում իրավապահները ստացել են տեղեկություն, որ մոպեդը գողացել է Արմավիրի մարզի Այգեշատ գյուղի բնակիչ 37-ամյա մի տղամարդ: Նա հայտնաբերվել է […]
12:25 04.10.2024
Կառավարությունը հոկտեմբերի 3-ի նիստում հաստատել է «Մինչև 2026 թ. կառուցվող, հիմնանորոգվող կամ վերակառուցվող 500 մանկապարտեզ և նախակրթարան» ծրագրում ընդգրկված մանկապարտեզների և նախակրթարանների ցանկը: Սահմանվել են նաև ցանկում ընդգրկված մանկապարտեզների և նախակրթարանների համար սահմանված շինարարական աշխատանքների՝ կառուցման, վերակառուցման կամ հիմնանորոգման համար միջամտության աստիճանի ընտրության չափորոշիչները: Ըստ հիմնավորման՝ հանրապետության շուրջ 229 բնակավայրում նախադպրոցական կրթական որևէ ծառայություն դեռևս […]
12:18 04.10.2024
Դավթաշեն վարչական շրջանում բարդի տեսակի 45 ծառի ապօրինի հատման դեպքով Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնում հարուցված վարչական վարույթի շրջանակներում արձանագրվել է 45 հատ 8-17սմ կոճղի տրամագիծ ունեցող «Արագաաճ բարդի» տեսակի հատված ծառ։ Շրջակա միջավայրին հասցված վնասի չափը կազմել է 1.590.000 ՀՀ դրամ։ Վարչական վարույթի նյութերը փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտե։
12:12 04.10.2024
Կիևի ռեժիմը Սիրիայում պատրաստում է Ռուսաստանի Դաշնությունում արգելված «Հայաթ Թահրիր ալ-Շամ» միջազգային ահաբեկչական կազմակերպության զինյալներին՝ համաձայնեցնելով ամերիկացիների հետ։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ «Սիրիայի տարածքում Վլադիմիր Զելենսկու վարչակարգը, ամերիկացիների հետ համաձայնեցված, «Հայաթ Թահրիր ալ-Շամ»-ի ահաբեկիչներին սովորեցնում է անօդաչու թռչող սարքերի արտադրության նոր տեխնոլոգիաներ՝ Սիրիայում ռուսական զինված ուժերի դեմ մարտական գործողություններ իրականացնելու […]
12:06 04.10.2024
Հոկտեմբերի 3-ին, երեկոյան ժամը 7-ին, «Գյումրի» բժշկական կենտրոնից ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ «պարանոցի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 32-ամյա մի տղամարդ: Մեկնել է ոստիկանության Գյումրի քաղաքի Մուշի բաժնի օպերատիվ խումբը: Տուժածը ոչ բժիշկներին, ոչ ոստիկաններին որևէ տեղեկություն չի հայտնել, և քրեական հետախույզներն իրենց օպերատիվ միջոցներով պարզել են, որ երեկոյան ժամը 6-ի սահմաններում Շիրակացու […]
11:55 04.10.2024
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչներն անհատ ձեռնարկատեր Արամ Եղիազարյանին պատկանող հացի արտադրամասում անցկացվող ստուգման ընթացքում պարզել են, որ այն գործում է իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով (ք․ Երևան, Շիրակի փ․)։ Մասնավորապես՝ – սանհանգույցի դուռը բացվում էր դեպի արտադրական շինություն որտեղ իրականացվել է սննդամթերքի արտադրություն, – արտադրական շինությունում պահվել է անձնակազմի անձնական […]
11:50 04.10.2024
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին Իսլամական Հանրապետության պատվիրակության գլխավորությամբ ժամանել է Բեյրութ՝ Լիբանանի իշխանությունների հետ բանակցություններ վարելու նպատակով։ Այս մասին հայտարարել է Իրանի գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղայը։ «Մենք հենց նոր վայրէջք կատարեցինք Բեյրութի միջազգային օդանավակայանում: Մեր պատվիրակությունը՝ արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի գլխավորությամբ, կհանդիպի Լիբանանի իշխանությունների ներկայացուցիչների հետ»,-գրել է Բաղայը X-ում (նախկինում՝ Twitter): […]
11:44 04.10.2024
Հոկտեմբերի 3-ին, ժամը 14.30-ի սահմաններում, Մրգաշեն-Քանաքեռավան ավտոճանապարհին ծառայություն իրականացնելիս, Կոտայքի պարեկները կանգնեցրել են «ԲՄՎ» մակնիշի մեքենա: Փաստաթղթերը ստուգելիս պարեկները վարորդի պայուսակում նկատել են ատրճանակի նմանվող իր: Զովունի գյուղի բնակիչ 27-ամյա վարորդի պայուսակում գազային ատրճանակ էր: Նույն օրը Նաիրիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: Վարորդը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր, մեքենան` պահպանվող հատուկ տարածք: Հանգամանքները […]
11:38 04.10.2024
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը մեկնարկում է «Տարվա լավագույնները» մրցույթի շրջանակում իրականացվող 2024-2025 ուսումնական տարվա «Ամսվա լավագույններ» (հոկտեմբեր) մրցութային հայտերի ընդունումը: Մրցույթը կազմակերպվում և իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2024թ. սեպտեմբերի 5-ի N 67-Ն հրամանով հաստատված՝ «Տարվա lավագույնները» մրցույթի անվանակարգերի, դրանց ներկայացվող պահանջների սահմանման և մրցույթի անցկացման կարգի համաձայն՝ […]
11:32 04.10.2024
Միացյալ Նահանգների պաշտպանության նախարարությունը նախատեսում է գնել էժան, մեկանգամյա օգտագործման անօդաչու թռչող սարքեր (ԱԹՍ), որոնք կարող են թռչել 50-300 կմ հեռավորության վրա: Այս մասին հայտնում է Defense News շաբաթաթերթը։ «Վերջին հակամարտությունները ցույց են տվել էժան, միանգամյա օգտագործման անօդաչու թռչող սարքերի ազդեցությունը ժամանակակից մարտադաշտում», – մեջբերում է հրատարակությունը Պենտագոնի պաշտպանության ինովացիոն գրասենյակի մեկնաբանությունը։ Ըստ Defense News-ի՝ […]
11:22 04.10.2024
Հոկտեմբերի 1-2-ը ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-մայոր Արթուր Երոյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այց է կատարել Վրաստան: ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալին ընդունել է Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար, գեներալ-մայոր Գիորգի Մաթիաշվիլին։ Կողմերը կարևորել են պաշտպանության բնագավառում համագործակցության շարունակական զարգացումն ու ընդլայնումը։ Գեներալ-մայոր Արթուր Երոյանը հանդիպել է նաև Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատարի տեղակալ, գլխավոր շտաբի պետ, […]
11:15 04.10.2024
ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Լիլիթ Գալստյանը ելույթ է ունեցել Դուբլինում ընթացող վեհաժողովի աշնանային նստաշրջանի ընթացքում: Իր ելույթում պատգամավորը նշել է. «Հարգելի’ գործընկերներ, Փաստը, որ բնապահպանության եւ մարդու իրավունքների ոլորտում վատագույն ցուցանիշներ արձանագրած Ադրբեջանն ընդունելու է COP29-ը, շատերին ցնցեց: Կլիմայի փոփոխության խնդիրներին նվիրված այս կարեւորագույն հավաքը Բաքվում հրավիրելու որոշումն ընդունվեց Լեռնային Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի ռազմական […]
11:07 04.10.2024
Չեմպիոնների լիգայ երկրորդ տուրի վերջին խաղային օրը անակնկալ արդյունքներ են գրանցվել: Մադրիդի «Ռեալը» հյուրընկալվելիս 0-1 հաշվով զիջել է ֆրանսիական «Լիլին»։ Գոլը առաջին խաղակեսի ավելացված ժամանակում 11-մետրանոցից խփել է կանադացի հարձակվող Ջոնաթան Դևիդը։ «Ռեալը» 3 միավորով 17-րդ տեղում է, «Լիլը» նույնքան միավորով 18-րդն է։ Մադրիդի «Աթլետիկոն» ձախողել է պարտուգալական «Բենֆիկայի» դեմ հանդիպումը և մրցակցի դաշտում պարտվել […]
11:00 04.10.2024
Հոկտեմբերի 1-ին Կոտայքի մարզի պարեկները Աբովյան քաղաքում ծառայություն կատարելիս Անդրանիկի փողոցում ստուգել են 32-ամյա տղամարդու վարած մեքենան։ Ստուգման ընթացքում վարորդը մեքենայից թղթե փաթեթ է նետել։ Նրա հայտնածով՝ փաթեթում մարիխուանա էր։ Վարորդն ու ուղևորը ձերբակալվել և, մեքենայով հանդերձ, տեղափոխվել են ոստիկանության Կոտայքի բաժին։ Հաջորդ դեպքում Կոտայքի պարեկները Իջևան-Սևան-Երևան ճանապարհին ծառայության ընթացքում իրավախախտում կատարելու համար կանգնեցրել են […]
10:52 04.10.2024
2024թ. հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում հարկային մարմնի կողմից հավաքագրվել են շուրջ 1 տրլն 698.6 մլրդ դրամ եկամուտներ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշից ավելի է շուրջ 189.1 մլրդ դրամով կամ 12.5%-ով: Մաքսային մարմնի կողմից հավաքագրվել է շուրջ 312 մլրդ դրամ եկամուտ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշից պակաս է շուրջ 60.8 մլրդ դրամով կամ 16.3%-ով: Հարկ […]
10:45 04.10.2024
«Նոա» ակումբի մամուլի ծառայությունը սոցցանցերում լուսանկար է հրապարակել հաղթական հանդերձարանից։ Հիշեցնենք, որ Կոնֆերենցիաների լիգայի հիմնական փուլի առաջին տուրում Հայաստանի փոխչեմպիոն «Նոան» Երևանի «Հանրապետական» ստադիոնում 2-0 հաշվով հաղթել էր չեխական «Մլադա Բոլեսլավին»։ «Նոայի» պատմության առաջին գոլը Կոնֆերենցիաների լիգայի հիմնական փուլում խփել է բրազիլացի հարձակվող Մաթեուս Այասը։ «Մլադա Բոլեսլավի» դեմ խաղում երկրորդ գոլը խփել է ֆրանսիացի Վիրջիլ […]