10:37 04.10.2024
Ոստիկանության Գյումրի քաղաքի Կումայրիի բաժնի քրեական հետախույզները ապօրինի թմրամիջոց պահելու, օգտագործելու և իրացնելու վերաբերյալ տեղեկությունն իրացրին սեպտեմբերի 30-ին: Երեկոյան ժամը 7-ի սահմաններում Ախուրյանի խճուղում նրանք ձերբակալեցին և բաժին ներկայացրին Սևան քաղաքի բնակիչ երկու երիտասարդի, իսկ նրանց «Մերսեդես» մակնիշի մեքենան տեղափոխվեց պահպանվող հատուկ տարածք: 30-ամյա վարորդն ու 22-ամյա ուղևորը հայտնեցին, որ թմրամիջոց վաճառող մի կայքի միջոցով […]
10:31 04.10.2024
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Զոհրաբյանը և փոխտնօրեն Կարեն Բադալյանը հանդիպել են այս օրերին Հայաստանում գտնվող Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի առաքելության անդամներ Արթուր Առաքելյանի, Վասիլի Գլուխովի և Վիկտոր Պոպովի հետ։ Հիշեցնենք, որ Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի վարկային և ՀՀ կառավարության ֆինանսական միջոցներով կառուցվում է Հյուսիս-հարավ ճանապարհի Քաջարան-Ագարակ 32կմ երկարությամբ հատվածը։ Կայունացման և […]
10:25 04.10.2024
Հայաստանի փոխչեմպիոն «Նոան» Կոնֆերենցիաների լիգայի հիմնական փուլի առաջին տուրում Երևանի «Հանրապետական» ստադիոնում մրցեց չեխական «Մլադա Բոլեսլավի» դեմ և վստահ հաղթանակ տարավ 2-0 հաշվով։ Առաջին խաղակեսն անցավ հայկական ակումբի շոշափելի առավելության պայմաններում։ Ռուի Մոտայի գլխավորած թիմը ստեղծեց մի շարք գոլային պահեր, բայց չհաջողվեց գրավել մրցակցի դարպասը։ Երկրորդ կեսի մեկնարկում ավելի ակտիվ էին հյուրերը, սակայն ամեն ինչ […]
10:20 04.10.2024
Հոկտեմբերի 3-ին Փարիզում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Մավրիտանիայի ԱԳ, աֆրիկյան համագործակցության և արտերկրում մավրիտանացիների նախարար Մուհամմադ Սալեմ Մազրուկի հետ: Հանդիպումը տեղի է ունեցել Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովի շրջանակներում: Զրուցակիցները քննարկվել են երկկողմ հարաբերությունների զարգացման հնարավորությունները՝ հաշվի առնելով Աֆրիկյան մայրցամաքի երկրների հետ համագործակցության օրակարգի ընդլայնման հարցում ՀՀ շահագրգռվածությունը և Աֆրիկյան միությունում ընթացիկ տարվա […]
10:07 04.10.2024
Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 386 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 387․75 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 425 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 429 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.04 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.13 դրամ:
10:00 04.10.2024
Համաձայն ՆԳՆ փրկարար ծառայության աշխատանքային պլանի՝ սեպտեմբեր ամսվա ընթացքում Փրկարար ծառայության տարածքային ստորաբաժանումները ձեռնարկել են լայնածավալ միջոցառումներ, որոնց հիմնական նպատակն էր արտակարգ իրավիճակների կանխարգելումը, բնակչության իրազեկվածության և պատրաստվածության բարձրացումը, ինչպես նաև բնակչության դիմակայունության ամրապնդումը։ Արագածոտնի մարզային փրկարարական վարչության և ենթակա ստորաբաժանումների ծառայողների կողմից կազմակերպվել և անց են կացվել մի շարք միջոցառումներ, մասնավորապես՝ Ապարան քաղաքի մշակույթի […]
22:11 03.10.2024
Դեպքը տեղի է ունեցել դայվինգով զբաղվող 20-ամյա Անգուս Կոկոտի հետ, երբ նա լողալիս է եղել Ֆրանսիական Պոլինեզիայի Մանգարևա կղզու առափնյա ջրերում: Չնայած Անգուսը լողալիս է եղել ծանծաղ ջրում՝ ափից մի քանի մետր հեռավորության վրա, նրա վրա է հարձակվել 2,5 մետրանոց շնաձուկը։ Այս մասին գրում է Daily Star-ը։ Փորձելով փրկել իր կյանքը՝ Անգուսը հանգստություն է պահպանել, […]
21:58 03.10.2024
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ հոկտեմբերի 4-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10։00-15:00 Նոր Նորք 5-րդ զանգ.՝ Մառի նրբ. 1, 3, 4, 5, 6, 8 շենքեր, Մառի փ. 2, 4, 5, 6, 7, 11,14, 16, 18, 18/1, 25 շենքեր, Միկոյան փ. 1, 2, 3, 4, 4/1, […]
21:55 03.10.2024
«Հեռանկարն» այսօր հյուրընկալել է քաղաքագետ Լիլիթ Դալլաքյանին: Անդրադարձ է եղել տարածաշրջանում լարվածության մեծացմանը, ինչը, իհարկե, չի կարող չմտահոգել մեզ: Որո՞նք են Հայաստանի համար սպառնալիքները, զարգացումների ի՞նչ սցենարի դեպքում ներգործություն կլինի Հայաստանի վրա: Իսկ որքանով է հավանական նոր էսկալացիան՝ Բաքվում նոյեմբերին նախատեսված գագաթնաժողովից հետո, և ինչը կարող է զսպել Ադրբեջանին: Այս հարցերին է պատասխանել քաղաքագետը, նաև […]
21:50 03.10.2024
ՌԴ Դաշնային Խորհրդի միջազգային գործերի կոմիտեի նախագահ Գրիգորի Կարասինը հանդիպում է ունեցել ՌԴ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Գուրգեն Արսենյանի հետ: Այս մասին հայտնում է ՌԴ խորհրդի լրատվական ծառայությունը։ Զրույցին մասնակցել է Դաշնության խորհրդի միջազգային հարցերով կոմիտեի նախագահի առաջին տեղակալ, ՌԴ Դաշնային ժողովի և ՀՀ Ազգային ժողովի համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի անդամ Վլադիմիր Ջաբարովը: Հանդիպման ընթացքում […]
21:45 03.10.2024
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Ֆրանսիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հասմիկ Տոլմաջյանի ուղեկցությամբ այցելել է ՀՀ դեսպանության համար ձեռք բերված նոր շենք: Այն գտնվում է Փարիզի 16-րդ թաղամասում, շենքը պատմական է` պատկանել է Ֆրանսիայի 5-րդ Հանրապետության 3-րդ նախագահ Վալերի Ժիսկար դ՝Էստենին: ՀՀ Կառավարությունը շենքը ձեռք բերելու համար հատկացրել է […]
21:41 03.10.2024
Լիբանանի շիական «Հըզբոլլահ» շարժումը հայտարարել է, որ հրթիռներ է արձակել Իսրայելի հյուսիսում գտնվող Ցֆատ քաղաքի ուղղությամբ: «Իսլամական դիմադրության մարտիկները հրթիռներ են արձակել Ցֆատ քաղաքի ուղղությամբ»,- ասվում է շարժման հայտարարության մեջ։ Հոկտեմբերի 1-ից Իսրայելը ցամաքային գործողություններ է իրականացնում Լիբանանի հարավում գտնվող «Հըզբոլլահի» ուժերի դեմ և շարունակում է օդային ռմբակոծությունները հարևան երկրի վրա, որտեղ արդեն զոհվել է […]
21:32 03.10.2024
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Փարիզի Centquatre-Paris մշակութային կենտրոն, որտեղ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթնաժողովի շրջանակում գործում է Ֆրանկոֆոնիայի ավանը: Նիկոլ Փաշինյանը եղել է ավանում բացված հայկական տաղավարում, ծանոթացել ներկայացված ցուցանմուշներին: Պատասխանատուները համոզմունք են հայտնել, որ տաղավարի այցելուներին կկարողանան լավագույնս ներկայացնել Հայաստանը, նրա պատմությունն ու մշակույթը: Տաղավարում հնարավորություն է ստեղծվել նաև վիրտուալ այց կատարել Հայաստան: Հոկտեմբերի […]
21:23 03.10.2024
Համաձայն Մեծ Բրիտանիայի Էքսետերի համալսարանի գիտնականների ուսումնասիրության՝ ձեռքի կամ ուսի ցավը կարող է թոքերի վաղ քաղցկեղի ախտանիշ լինել: Այս մասին հայտնում է Daily Mail-ը։ Գիտնականները վերլուծել են թոքերի քաղցկեղով հիվանդ 65 հազար հիվանդի ախտանիշները։ Նրանք պարզել են, որ հիվանդների 3,6%-ի մոտ ուսի կամ ձեռքի ցավը հիվանդության առաջին նշաններից մեկն է: Գիտնականները նշել են, որ ձեռքի […]
21:15 03.10.2024
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել, որտեղ ցույց է տվել Ֆրանսիայում ՀՀ դեսպանատան նոր շենքը։ «Տեսեք, թե ինչ շենք եք ձեռք բերել Փարիզում, սիրելի հայրենակիցներ»,- գրել է վարչապետը։
21:10 03.10.2024
Իսրայելի պաշտպանության բանակի 6-րդ պահեստային բրիգադը միացել է Լիբանանի հարավի մարտերին։ Այս մասին հայտնում է բանակի մամուլի ծառայությունը։ «Վերջին 24 ժամվա ընթացքում 6-րդ բրիգադը սկսել է մարտերը Լիբանանի հարավում՝ մեկ տարի Իսրայելի հյուսիսային բնակեցված շրջանների պաշտպանությունից հետո», – ասվում է հայտարարության մեջ: Մամուլի ծառայությունից նշում են, որ 6-րդ բրիգադը առաջին պահեստային բրիգադն է, որն այժմ […]
21:00 03.10.2024
Ադրբեջանի իշխանությունները հերթական հակաֆրանսիական սադրանքն են կազմակերպել։ Բաքվում այսօր աշխատանքն է սկսել միջազգային ֆորումը, որը, ինչպես կազմակերպիչներն են ասում, նվիրված է ֆրանսիական գաղութատիրության դեմ պայքարող ուժերի համախմբմանը։ Իսկ թե ո՞ր ուժերի մասին է խոսքը և որքանո՞վ են արդյունավետ Բաքվի այդ քարոզչական հնարքները, «Հորիզոնի» տաղավարում մանրամասներ է ներկայացրել Արտյոմ Երկանյանը։ «Այս կոնֆերանսը կազմակերպում է Բաքվի նախաձեռնող […]
20:52 03.10.2024
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը X-ի իր էջում շնորհավորական ուղերձ է հղել Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքին ազգային տոնի՝ Միասնության օրվա առթիվ: «Լավագույն մաղթանքներս եմ հղում իմ սիրելի գործընկեր, Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքին՝ Գերմանիայի Միասնության օրվա կապակցությամբ: Ընդհանուր սկզբունքների շուրջ համախմբված լինելը նաև մեր գործընկերություններում կարող է […]
20:44 03.10.2024
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի՝ կիբեռտարածության և թվային քաղաքականության բյուրոյի գծով ավագ տեղակալ Ջենիֆեր Բեչըսին և ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինին։ Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև համագործակցության առաջնահերթություններն ու հնարավորությունները: Իր խոսքում նախարարը ներկայացրել է բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացմանն ուղղված ՀՀ կառավարության նախաձեռնությունները։ Ջենիֆեր Բեչըսը, […]
20:35 03.10.2024
Երեքշաբթի օրը անհայտ անձը Լոնդոնի դպրոցներից մեկի մոտ ծծմբային թթու էր լցրել երկու անչափահասների և ուսուցչի վրա, այնուհետ դեպքի վայրից դիմել էր փախուստի: Երեք տուժածներից երկու անչափահաս՝ 16-ամյա տղա և 14-ամյա աղջիկ, հոսպիտալացվել էին։ Կասկածյալի նկատմամբ հայտարարվել էր հետախուզում։ «Դեպքի առնչությամբ հետաքննություն է սկսվել և հոկտեմբերի 3-ին, առողջությանը ծանր վնաս պատճառելու կասկածանքով, 35-ամյա տղամարդը բերման […]
20:26 03.10.2024
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հոկտեմբերի 4-ին ժամը 09:00-ից մինչև ժամը 20:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Նորք-Մարաշ վարչական շրջանի Նորքի 2-րդ փողոցի, 2-րդ փողոցի 2-րդ նրբանցքի, 4-րդ, 5-րդ, 6-րդ փողոցների, 6-րդ փողոցի 1-ին, 2-րդ նրբանցքների, 7-րդ, 8-րդ, 9-րդ, 10-րդ, 11-րդ, 13-րդ, 15-րդ, 17-րդ փողոցների, 17-րդ փողոցի նրբանցքի, Արմենակյան, Ամառանոցային փողոցների, Նորքի […]
20:17 03.10.2024
Կահիրեի միջազգային օդանավակայանից դեպի Կամերունի «Դուալա» միջազգային օդանավակայան թռչող Boeing 737-800 ինքնաթիռի թռիչքի ընթացքում ուղևորներից մեկի մոտ երկունքի ցավեր են սկսվել։ Ինքնաթիռի անձնակազմն անհրաժեշտ առաջին բուժօգնություն է ցուցաբերել մորն ու նորածնին։ Այս մասին գրում է Ahram Online-ը։ Ինքնաթիռը արտակարգ վայրէջք է կատարել Լիբիայի հարավում գտնվող «Կուֆրա» միջազգային օդանավակայանում, որտեղ պայմանավորվածություն է ձեռք բերվել Լիբիայի իշխանությունների […]
20:08 03.10.2024
Եվրահանձնաժողովը հայտարարել է, որ Իսրայելի և «Հըզբոլլահի» միջև հակամարտության սրման ֆոնին 30 միլիոն եվրոյի մարդասիրական օգնություն կուղարկվի Լիբանան։ Օգնության փաթեթը նպատակ ունի ուժեղացնել մարդասիրական աջակցությունը Լիբանանում՝ տրամադրելով սնունդ, ապաստան, առողջապահական և այլ անհրաժեշտ ծառայություններ: Սեպտեմբերի վերջին հատկացված լրացուցիչ 10 մլն եվրոյից հետո այս տարի օգնության ընդհանուր գումարը կկազմի ավելի քան 104 մլն եվրո։ «Մեր նոր […]
19:55 03.10.2024
Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Օրելյեն Չուամենին կարող է հեռանալ ակումբից։ Fichajes-ը գրում է, որ ֆրանսիացի ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է անգլիական «Լիվերպուլը»։ «Ռեալը» պատրաստ է բաժանվել 24-ամյա Չուամենիից ու վաճառել նրա տրանսֆերը։ Հիշեցնենք, որ Չուամենին 2022 թ. ամռանը 80 միլիոն եվրոյով է ֆրանսիական Լիգա 1-ում հանդես եկող «Մոնակոյից» տեղափոխվել «Ռեալ»։
19:48 03.10.2024
ԱՄՆ Կոնգրեսի 60 կոնգրեսական Բաքվում ՄԱԿ-ի COP29 կլիմայական գագաթնաժողովի նախաշեմին կոչ է անում ԱՄՆ ղեկավարությանը պատասխանատվության ենթարկել Ադրբեջանին ռազմական հանցագործությունների, պատանդներ վերցնելու և Հայաստանի տարածքի ապօրինի օկուպացիայի համար։ Այս մասին հայտնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը։ Հայտարարությունը նախաձեռնել են դեմոկրատ Ֆրենկ Փալոնեն և հանրապետական Էդ Մարկին։ «Քանի որ համաշխարհային առաջնորդները պատասխանատվություն չեն կրել Արցախում ցեղասպան […]
19:42 03.10.2024
Եվրոպական Միության կողմից ֆինանսավորվող «Աջակցություն Հայաստանում իրավապահ մարմինների և անվտանգության ոլորտի բարեփոխումներին» ծրագրի շրջանակում, Ներքին գործերի նախարարության հետ համատեղ, կազմակերպվել է երկօրյա դասընթաց։ Դասընթացը վարում էր լիտվացի փորձագետ Էվալդաս Պիլիպավիչուսը: Մասնակցում էին ՆԳՆ ծառայությունների մատուցման որակի վերահսկողության վարչության պետ Խաչատուր Իգիթյանը, վարչության անձնակազմը, Միգրացիայի և քաղաքացիության ծառայության աշխատակիցներ։ ՆԳՆ ծառայությունների մատուցման որակի վերահսկողության վարչության պետ […]
19:33 03.10.2024
Փարիզի «Մատինյոն» պալատում տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ֆրանսիայի նորանշանակ վարչապետ Միշել Բարնիեի հանդիպումը: Ֆրանսիայի վարչապետը ողջունել է Նիկոլ Փաշինյանի այցը Ֆրանսիա և ընդգծել իր հանձնառությունը` նպաստելու երկու երկրների միջև առևտրատնտեսական համագործակցության հետևողական զարգացման գործում: Միշել Բարնիեն նշել է, որ առանձնահատուկ վերաբերմունք ունի Հայաստանի ու հայ ժողովրդի նկատմամբ և պատրաստ է հետագայում […]
19:25 03.10.2024
Լիբանանյան «Հեզբոլլահ» շիական շարժումը հրթիռային հարված է հասցրել Իսրայելի հյուսիսում գտնվող Սախնին ռազմաարդյունաբերական բազայի վրա, հինգշաբթի հայտնել է շարժման մամուլի ծառայությունը։ «Հոկտեմբերի 3-ին՝ ժամը 16.40-ին, Իսլամական դիմադրության (Հեզբոլլահի – խմբ.) մարտիկները հրթիռներ են արձակել Ակրի ծոցում գտնվող Սախնին ռազմարդյունաբերական բազայի ուղղությամբ», – ասվում է հաղորդագրության մեջ: Հինգշաբթի ավելի վաղ Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել էր, որ […]