Բոլոր լուրերը – Page 859 – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+26.09 oC

Բոլոր լուրերը

Սուրբ Գայանե եկեղեցուց գողություն են կատարել

11:53 09.10.2024

Էջմիածնի Սուրբ Գայանե եկեղեցուց շուրջ 300 հազար դրամ են գողացել։ Անհայտ անձը եկեղեցի է մտել բաց պատուհանից և, կոտրելով գանձանակը, գողություն արել։ Radar Armenia-ն քննչական կոմիտեից տեղեկացավ, որ դեպքը տեղի է ունեցել հոկտեմբերի 3-ի գիշերը։ «Գողությունը կատարվել է եկեղեցու գանձանակից, նախնական տվյալներով՝ գողացել են շուրջ 300 հազար դրամ։ Նախաձեռնվել է քրեական վարույթ՝ քրեական օրենսգրքի 254-րդ […]

̰
Սպանության փորձի մեղադրանքով հետախուզվող երիտասարդը հայտնաբերվեց

11:50 09.10.2024

ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախույզները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները և իրականացնելով օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, հոկտեմբերի 8-ին Փարպեցու փողոցի հասցեներից մեկի մոտ հայտնաբերել և ոստիկանության Էրեբունու բաժին են տեղափոխել 26-ամյա Լևոն Ե.-ին: Նա 2023 թ. նոյեմբերի 9-ից հետախուզվում էր սպանության փորձի մեղադրանքով: Խափանման միջոցը՝ կալանք: Անձնական խուզարկությամբ 26-ամյա երիտասարդի մոտ հայտնաբերվել են 1,42 գրամ դեղնականաչավուն […]

̰
Իրավախախտումը չարձանագրելու համար փորձել էր կաշառք տալ պարեկներին

11:39 09.10.2024

Գեղարքունիքի պարեկները հոկտեմբերի 8-ի ժամը 12.50-ի սահմաններում, իրավախախտում կատարելու համար, կանգնեցրել են «Յագուար» մակնիշի մեքենան: Իրավախախտումը չարձանագրելու համար վարորդը փորձել է, որպես կաշառք, 20 հազար դրամ տալ պարեկներին: Նա ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Մարտունու բաժին, իսկ մեքենան տեղափոխվել է բաժնի պահպանվող հատուկ տարածք: 48-ամյա վարորդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Հակակոռուպցիոն կոմիտե։

̰
119 հայտ՝ «Աքսելերացիոն ծրագրին» մասնակցության համար

11:28 09.10.2024

Ավարտվել է տեխնոլոգիական ստարտափների համար 26-շաբաթյա «Աքսելերացիոն ծրագրի» հայտերի ընդունման գործընթացը: Ընդունված հայտերի գնահատման առաջին փուլը կամփոփվի հոկտեմբերի 14-ին, որի ժամանակ կընտրվեն ծրագրին մասնակցության հնարավորություն ստացած 20 հաջողակ ստարտափները: ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության դրամաշնորհային մրցույթը հաղթած միջազգային հեղինակավոր «Plug and Play» ընկերությունը դասընթացները կանցկացնի Հայաստանում գործող սկսնակ ստարտափների համար: Աքսելերացիոն դասընթացների տևողությունը 14 շաբաթ […]

̰
Իրանը հայտարարել է, որ Իսրայելը փորձում է պատերազմ հրահրել՝ ԱՄՆ ընտրությունների վրա ազդելու համար

11:22 09.10.2024

Իսրայելը փորձում է Մերձավոր Արևելքը ներքաշել մեծ զինված հակամարտության մեջ՝ ամերիկյան նախագահական արշավի վրա ազդելու համար։ Նման կարծիք է հայտնել Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային։ «Օկուպացիոն ռեժիմը (նկատի ունի Իսրայելը) չարամտորեն շտապում է ամբողջ տարածաշրջանը ներքաշել շարունակվող պատերազմի մեջ՝ ԱՄՆ-ի գալիք ընտրությունների վրա ազդելու համար», – գրել է Բաղային X-ում: Միևնույն ժամանակ, ամերիկյան իրավապահ […]

̰
ՊԵԿ պատվիրակությունը մասնակցել է ԱՊՀ հարկային մարմինների ղեկավարների համակարգող խորհրդի 31-րդ նիստին

11:16 09.10.2024

ՊԵԿ նախագահի տեղակալ Աշոտ Մուրադյանի գլխավորած պատվիրակությունը Ղրղզստանի Հանրապետությունում մասնակցել է ԱՊՀ մասնակից պետությունների հարկային ծառայությունների ղեկավարների համակարգող խորհրդի 31-րդ նիստին, որին մասնակցել են Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Ուզբեկստանի և Ադրբեջանի հարկային մարմինների պատվիրակությունները՝ մարմինների ղեկավարների գլխավորությամբ, ինչպես նաև ԱՊՀ Գործադիր կոմիտեի ներկայացուցիչներ։ Նիստի գլխավոր թեման եղել է «ԱԱՀ-ի վարչարարության թվային լուծումներ՝ վճարման թափանցիկության […]

̰
Ձորականցի 49-ամյա տղամարդը բռնվել է թմրանյութ տեղադրելիս. նա ձերբակալվել է

11:12 09.10.2024

Ոստիկանության Կումայրիի բաժնի համայնքային ոստիկանները հոկտեմբերի 5-ին օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ «Օպել» մակնիշի մեքենայով մի տղամարդ Գյումրիի Երևանյան խճուղու շենքերից մեկի տարածքում թմրանյութ է տեղադրում: Իրացնելով ստացված տեղեկությունը՝ համայնքային ոստիկաններն անմիջապես մեկնել են նշված հասցե, որտեղ նկատել են մի տղամարդու, ով իրենց տեսնելով՝ ձեռքից նետել էր պոլիէթիլենային փաթեթը և դիմել փախուստի: Ոստիկանները նրան բռնել, […]

̰
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 9-ին

10:59 09.10.2024

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 386 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 388 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 422 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 426 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 3.96 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.05 դրամ:  

̰
Թեյլոր Սվիֆթը Forbes-ի վարկածով դարձել է աշխարհի ամենահարուստ կին երաժիշտը

10:47 09.10.2024

Ամերիկացի հայտնի երգչուհի Թեյլոր Սվիֆթը դարձել է աշխարհի ամենահարուստ կին երաժիշտը։ Այս մասին հայտնում է Forbes ամսագիրը։ Սվիֆթի կարողությունը կազմում է մոտ 1,6 միլիարդ դոլար՝ 500 միլիոն դոլարով ավելի, քան 2023 թվականի հոկտեմբերին: Պարբերականը գրում է, որ երգչուհին կարողացել է այս արդյունքին հասնել The Eras Tour-ի (2023-2024) հաջողության շնորհիվ։ Forbes-ի տվյալներով՝ Սվիֆթից հետո երկրորդ տեղում […]

̰
Մեկ օրում ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 107 դեպք

10:41 09.10.2024

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հոկտեմբերի 8-9-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 107 դեպք, որոնցից 2-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու՝ 24, թմրանյութի հայտնաբերման՝ 16, ֆիզիկական ներգործության՝ 11, մարմնական վնասվածք պատճառելու` 10, պետական սահմանն ապօրինի հատելու՝ 6, հոգեկան […]

̰
Սպանություն Ձորաղբյուր գյուղում. 42-ամյա տղամարդը ձերբակալվել է

10:32 09.10.2024

Հոկտեմբերի 8-ին, ժամը 19.57-ին, ՆԳՆ ոստիկանության Կոտայքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն «Աբովյան» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը կանչով մեկնել է Ձորաղբյուր գյուղի Անկախության փողոցի տներից մեկը, որտեղ պարզվել է, որ մայրը հայտնաբերել է 34-ամյա որդու՝ Ազատ Նիկողոսյանի դիակը: Արտաքին զննությամբ դիակի գլուխը և ձեռքերը արյան մեջ են եղել: Ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողների […]

̰
ՄԻՊ ներկայացուցիչներն այց են իրականացրել Լոռու մարզում տեղակայված զորամասեր և Ռազմական ոստիկանության Վանաձորի բաժին

10:28 09.10.2024

Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները երկօրյա այց են իրականացրել Լոռու մարզում տեղակայված զորամասեր և Ռազմական ոստիկանության Վանաձորի բաժին: Այցերի ընթացքում ուսումնասիրվել են զինծառայողների բուժօգնության, կարգապահության, բարոյահոգեբանական վիճակի, սննդի որակի հետ կապված հարցերը և այլն։ Պաշտպանի ներկայացուցիչներն առանձնազրույց են ունեցել շարքային, ենթասպայական և սպայական կազմի զինծառայողների հետ, քննարկվել են զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների իրավունքներին վերաբերելի տարբեր […]

̰
Հիմնանորոգվում է Հրազդան քաղաքից դեպի Կաքավաձոր թաղամաս տանող ճանապարհը

10:22 09.10.2024

Հիմնանորոգվում է Հրազդան քաղաքից դեպի Կաքավաձոր թաղամաս տանող ճանապարհը։ Երկարությունը 5.7կմ է։ Շինարարական աշխատանքները կատարում է «Հրազդանի ՃՇՇՁ» ԲԲԸ-ն։ Այժմ կատարվում են քանդման, հողային աշխատանքներ, տեղադրվում է նաև ավազակոպճային շերտ։ Ճանապարհը մի քանի տասնամյակ չէր հիմնանորոգվել և գրեթե անանցանելի վիճակում էր։ Հիմնանորոգումը կատարվում է ՀՀ պետական բյուջեի միջոցներով։

̰
NYT. Ֆլորիդայում փոթորկի պատճառով 5,5 միլիոն մարդու տարհանվելու կոչ է արվել

10:14 09.10.2024

Ֆլորիդայի իշխանությունները ավելի քան 5,5 միլիոն բնակիչների խորհուրդ են տվել լքել իրենց տները և տարհանվել «Միլթոն» փոթորկի մոտենալու պատճառով: Այս մասին երեքշաբթի հայտնել է The New York Times-ը: Ինչպես նշում է հրատարակությունը, այս տարհանումը նահանգի պատմության մեջ ամենախոշորներից է։ Նույնիսկ այն ֆլորիդացիներից ոմանք, ովքեր նախկինում նախընտրում էին չլքել իրենց տները փոթորիկների պատճառով, որոշել են ականջ […]

̰
ՀՖՖ Բժշկական դեպարտամենտի ներկայացուցիչները մասնակցել են UEFA FDEP աշխատաժողովին

10:08 09.10.2024

2024 թվականի սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 2-ը ՈՒԵՖԱ բժշկական ծառայության ջանքերով Լիսաբոնի Cidade du Futebol-ում կազմակերպվել էր UEFA FOOTBALL DOCTOR EDUCATION PROGRAMME (FDEP 1) աշխատաժողովը, որին մասնակցում էին ՈՒԵՖԱ անդամ երկրների ֆուտբոլային ասոցիացիաներից ազգային հավաքականների մեկական բժիշկներ։ Հայաստանից աշխատաժողովին մասնակցել է ազգային հավաքականի բժիշկ Անդրանիկ Ղարիբյանը, իսկ ՀՖՖ բժշկական դեպարտամենտի ղեկավար Նարեկ Վանեսյանը Նիդերլանդների, Խորվաթիայի, Շոտլանդիայի, […]

̰
Հրդեհ Հաղարծին գյուղում

10:00 09.10.2024

Հոկտեմբերի 9-ին, ժամը 05:21-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հաղարծին գյուղում այրվում է տուն: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 5-րդ փողոցի տներից մեկի տանիքում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 06:36-ին, մարվել՝ 07:21-ին: Այրվել է […]

̰
Ինչպիսի՞ն էր տարածաշրջանի ուժերի հարաբերակցությունը 44-օրյա պատերազմի նախօրեին. Գոհար Իսկանդարյանի վերլուծությունը

22:49 08.10.2024

Ինչպիսի՞ն էր ուժերի հարաբերակցությունը տարածաշրջանում 2020-ին, և ինչպիսի՞ ազդեցություն այն ունեցավ Արցախյան 44-օրյա պատերազմում: Տարածաշրջանի երկրների առանձնահատկությունները ներկայացված են «Հարավկովկասյան ուժային հարաբերակցության փոխակերպումը և Արցախյան 2020թ․ պատերազմը» գրքում: Այս գրքի և տարածաշրջանի զարգացումների վերաբերյալ «Հեռանկարի» տաղավարում խոսել է ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Գոհար Իսկանդարյանը:

̰
SHANTNEWS

22:00 08.10.2024

̰
Իջևանի կարի ֆաբրիկայում ինքնաշեն վերելակն ընկել է տնօրենի վրա․ նրան տեղափոխել են հիվանդանոց

21:50 08.10.2024

Այսօր՝ հոկտեմբերի 8-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 16։55-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Իջևան քաղաքի Երևանյան փողոցի թիվ 23 հասցեում գործող կարի ֆաբրիկայում վերելակն ընկել է քաղաքացու վրա և նրան դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Ինչպես հայտնում է […]

̰
Նիկոլ Փաշինյանին Մոսկվայի Lotte հյուրանոցի աշխատակազմը անակնկալ է մատուցել

21:40 08.10.2024

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել Մոսկվայից և կից գրել․ «Մոսկվայի Lotte հյուրանոցի աշխատակազմը այսպիսի անակնկալ մատուցեց։ Շնորհակալ եմ»։  

̰
Ինչպիսին է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի ռազմաօդային ուժերի ինստիտուտի առօրյան

21:35 08.10.2024

ՀՀ ՊՆ-ն Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի ռազմաօդային ուժերի ինստիտուտի առօրյայի մասին պատմող տեսանյութ է ներկայացրել։

̰
Թուրքիայի ԱԳՆ-ը հայտարարել է Լիբանանից իր քաղաքացիների տարհանման մասին

21:27 08.10.2024

Թուրքիայի արտգործնախարարությունը հայտարարել է, որ Լիբանանում գտնվող իր երկրի քաղաքացիները հոկտեմբերի 9-ին ծովային ճանապարհով կտարհանվեն: Այս մասին հայտնում է ermenihaber-ը։ «Մեր նավերի ընդհանուր տարողունակությունը, մոտավորապես, 2.000 ուղևոր է»,-ասվել է հայտարարությունում: Նշվել է, որ անհրաժեշտության պարագայում տարհանման գործընթացը կարող է տևել օրեր, իսկ քաղաքացիներին Թուրքիայում ընդունելու և նրանց ապրուստը ապահովելու համար նախապատրաստական աշխատանքներն ավարտվել են: «Բացի […]

̰
«Իսլամական ջիհադը» երկու օրվա ընթացքում հրթիռներ է արձակել Սդերոտի ուղղությամբ

21:15 08.10.2024

Պաղեստինյան «Իսլամական ջիհադ» շարժումը հայտարարել է երկու օրվա ընթացքում իր երկրորդ հրթիռային հարձակման մասին Սդերոտ քաղաքի վրա, որը գտնվում է Գազայի հատվածի հետ սահմանին։ Համապատասխան հայտարարությունը տեղադրվել է շարժման ռազմական թևի՝ «Սարայա ալ-Քուդս» խմբավորման Telegram ալիքում։ «Մենք հրթիռային հարձակում գործեցինք Սդերոտի և Գազայի հետ սահմանին գտնվող հրեական այլ բնակավայրերի վրա»,-ասվում է փաստաթղթում։ Տեղեկություններ չկան այն […]

̰
Ինչո՞ւ է Ադրբեջանը չեղարկում ռազմական ոլորտում ԱՄՆ-ի հետ համաձայնագրերը, ի՞նչ կապ ունի դրա հետ ՀՀ-ն

21:06 08.10.2024

Ադրբեջանի մեջլիսի պատգամավորները դիմել են երկրի վարչակազմին՝ առաջարկելով վերանայել հարաբերությունները ԱՄՆ-ի հետ: Այդ մասին խորհրդարանի այսօրվա նիստում հայտարարել է մեջլիսի նախագահ Սաբիհա Գաֆարովան: Ի՞նչ են կոնկրետ առաջարկում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Ադրբեջանի մեջլիսի 43 պատգամավորներ նամակով դիմել են արտգործնախարար Ջեյհուն Բայրամովին՝ առաջարկելով չեղարկել Ադրբեջանի և ԱՄՆ-ի մի շարք համաձայնագրեր, հիմնականում՝ ռազմական ոլորտին […]

̰
Հարավային Կորեան կարող է «խիստ գործողություններ» ձեռնարկել՝ ի պատասխան աղբով օդապարիկների արձակման

20:55 08.10.2024

Կորեայի Հանրապետությունը պատրաստ է միջոցներ ձեռնարկել Հյուսիսային Կորեայի տարածքից աղբով օդապարիկներ արձակողների դեմ, եթե Փհենյանը «հատի սահմանը»։ Այս մասին հայտարարել է Կորեայի Հանրապետության պաշտպանության նախարար Կիմ Յոնգ Հյուն։ «Մեր կոշտ պատասխանը կազդի ոչ միայն օդապարիկների արձակման վայրերի վրա, այլ նաև այն ուժերի, որոնք աջակցում և ղեկավարում են արձակումները․ իհարկե, եթե եզրակացություն արվի, որ Հյուսիսային Կորեան […]

̰
Սիյարտոն ասել է, որ ՆԱՏՕ-ի երկրները չեն աջակցում Ուկրաինայի անդամակցությանը

20:43 08.10.2024

Հունգարիայի արտաքին գործերի և արտաքին տնտեսական կապերի նախարար Պետեր Սիյարտոն ասել է, որ ինքը Ուկրաինայի արտգործնախարար Անդրեյ Սիբիգեին ասել է՝ փակ դռների հետևում ՆԱՏՕ-ի երկրների մեծ մասը չի աջակցում Կիևի անդամակցությանը դաշինքին: Նրա խոսքով՝ Ուկրաինայի համար ՆԱՏՕ-ին անդամակցելու հնարավորություն չկա, և փակ դռների հետևում այդ դիրքորոշումը կիսում է դաշինքի անդամների ճնշող մեծամասնությունը։ Սեպտեմբերի 30-ին Սիբիգան […]

̰
CAS-ը հաստատել է Պոլ Պոգբայի որակազրկման ժամկետի կրճատումը

20:33 08.10.2024

Լոզանի Մարզական վճռաբեկ դատարանը (CAS) պաշտոնապես հաստատել է, որ ֆրանսիացի ֆուտբոլիստ Պոլ Պոգբայի որակազրկումը կրճատվել է։ 31-ամյա կիսապաշտպանի որակազրկումը կրճատվել է մինչև 18 ամիս, ինչպես նաև նա չի վճարի 5 հազար եվրո տուգանքը։ Ֆրանսիայի հավաքականի կազմում 2018թ․ աշխարհի չեմպիոն Պոգբան 2025թ․ հունվարին կկարողանա վերսկսել մարզումները Թուրինի «Յուվենտուսի» կազմում, իսկ մարտին կստանա պաշտոնական խաղերի մասնակցելու իրավունք։ […]

̰
Տաջիկստանը ԱՊՀ-ում իր նախագահության ընթացքում հատուկ ուշադրություն կդարձնի անվտանգությանը

20:27 08.10.2024

2025 թվականին ԱՊՀ-ում իր նախագահության ընթացքում Տաջիկստանը հատուկ ուշադրություն կդարձնի անվտանգության սպառնալիքների դեմ պայքարում համագործակցության ամրապնդմանը։ Այս մասին հայտարարել է հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը՝ ելույթ ունենալով Մոսկվայում ԱՊՀ անդամ պետությունների ղեկավարների խորհրդի նիստում։ «Հարգելի Էմոմալի Ռահմոնն ընդգծել է, որ անվտանգության ոլորտում հատուկ ուշադրություն է դարձվելու ռիսկերի և անվտանգության սպառնալիքների դեմ պայքարում գործնական համագործակցության ամրապնդմանը»,- ասվում […]

̰
Ուկրաինայում զինվորի մոտ մահացու վիրուս է հայտնաբերվել. Mash

20:17 08.10.2024

Ուկրաինայում զինվորականի մոտ, ով Լեհաստանում վերապատրաստում է անցել, Մարբուրգի վիրուս է հայտնաբերվել, գրում է Mash-ը։ «Աֆրիկյան Մարբուրգի մահացու վիրուսը հայտնաբերվել է Ուկրաինայում, այն բերվել է Լեհաստանից մի զինվորականի կողմից, ով այնտեղ վերապատրաստվել է նախքան ռազմաճակատ ուղարկելը»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Նշվում է, որ նա արդեն հոսպիտալացվել է Ուժգորոդի ինֆեկցիոն հիվանդանոցում։ Նախնական տվյալներով՝ տղամարդը մի քանի […]

̰
Ո՞ր ֆուտբոլիստի հետ կցանկանար շախմատ խաղալ Մագնուս Կարլսենը

20:07 08.10.2024

ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակի առաջատար Մագնուս Կառլսենը նշել է, թե որ ֆուտբոլիստի հետ կցանկանար շախմատ խաղալ։ «Ես ֆուտբոլի մեծ երկրպագու եմ և, անկասկած, համակրում եմ Մոհամեդ Սալահին։ Չնայած հնարավորություն չեմ ունեցել անձամբ հանդիպել նրան, ինձ համար հետաքրքիր կլիներ նրա հետ շախմատ խաղալ։ Դա վերաբերում է նաև բոլոր այն մարզիկներին, որոնցով ես հիանում եմ։ Գիտեմ նաև, որ […]

̰
BACK_TO_TOP