20:27 08.10.2024
2025 թվականին ԱՊՀ-ում իր նախագահության ընթացքում Տաջիկստանը հատուկ ուշադրություն կդարձնի անվտանգության սպառնալիքների դեմ պայքարում համագործակցության ամրապնդմանը։ Այս մասին հայտարարել է հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը՝ ելույթ ունենալով Մոսկվայում ԱՊՀ անդամ պետությունների ղեկավարների խորհրդի նիստում։ «Հարգելի Էմոմալի Ռահմոնն ընդգծել է, որ անվտանգության ոլորտում հատուկ ուշադրություն է դարձվելու ռիսկերի և անվտանգության սպառնալիքների դեմ պայքարում գործնական համագործակցության ամրապնդմանը»,- ասվում […]
20:17 08.10.2024
Ուկրաինայում զինվորականի մոտ, ով Լեհաստանում վերապատրաստում է անցել, Մարբուրգի վիրուս է հայտնաբերվել, գրում է Mash-ը։ «Աֆրիկյան Մարբուրգի մահացու վիրուսը հայտնաբերվել է Ուկրաինայում, այն բերվել է Լեհաստանից մի զինվորականի կողմից, ով այնտեղ վերապատրաստվել է նախքան ռազմաճակատ ուղարկելը»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Նշվում է, որ նա արդեն հոսպիտալացվել է Ուժգորոդի ինֆեկցիոն հիվանդանոցում։ Նախնական տվյալներով՝ տղամարդը մի քանի […]
20:07 08.10.2024
ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակի առաջատար Մագնուս Կառլսենը նշել է, թե որ ֆուտբոլիստի հետ կցանկանար շախմատ խաղալ։ «Ես ֆուտբոլի մեծ երկրպագու եմ և, անկասկած, համակրում եմ Մոհամեդ Սալահին։ Չնայած հնարավորություն չեմ ունեցել անձամբ հանդիպել նրան, ինձ համար հետաքրքիր կլիներ նրա հետ շախմատ խաղալ։ Դա վերաբերում է նաև բոլոր այն մարզիկներին, որոնցով ես հիանում եմ։ Գիտեմ նաև, որ […]
19:55 08.10.2024
ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության շրջիկ այցն այս անգամ Լոռու մարզում էր։ Այս ձևաչափի նպատակը մեկն է՝ քաղաքացիների համար հասանելի ու հարմարավետ դարձնել մատուցվող ծառայությունները։ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության աշխատակիցները շրջում են համայնքներով, գյուղերով՝ փորձելով սպասարկել հնարավորինս շատ քաղաքացիների։ «Շրջիկ ծառայություն իրականացրել ենք տարբեր մարզերում. եղել ենք Արմավիրի մարզում, Կոտայքի մարզում, իսկ վերջերս եղել ենք […]
19:53 08.10.2024
Իրանի հարձակումից առաջ Իսրայելը ԱՄՆ-ից տվյալներ էր ստացել իրանական հրթիռային ստորաբաժանումների տեղաշարժերի մասին։ Այս մասին հայտարարել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ, Իրանի զինված ուժերի էլիտար ստորաբաժանումներ) մաս կազմող «Բասիջ» ջոկատների հրամանատար, գեներալ-մայոր Ղոլամռեզա Սոլեյմանին։ «Իրանի հրթիռային հարձակումների ժամանակ ամերիկացիները հայտնել են, որ տեղյակ չեն հարձակումների մասին, բայց իրականում ամերիկացիները սիոնիստներին (նկատի ունի Իսրայելի ղեկավարությանը) […]
19:50 08.10.2024
Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հայտարարել է, որ Ուկրաինան չի կարող հաղթել Ռուսաստանին մարտի դաշտում։ Այս մասին հայտնում է Reuters-ը։ Հունգարիայի վարչապետը Եվրախորհրդարանում մամուլի ասուլիսի ժամանակ մատնանշել է նաև հրադադարի անհրաժեշտությունը՝ մարդկային կյանքեր փրկելու համար։ Ըստ Index առցանց հրատարակության՝ Օրբանը քննադատել է ուկրաինական հակամարտության վերաբերյալ ԵՄ ռազմավարությունը՝ այն անվանելով սխալ։ Հունգարիայի նախարարների կաբինետի ղեկավարը դժգոհել է, […]
19:45 08.10.2024
«Ապարանի պանրի գործարան» ՓԲԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրամասում իրականացրած կրկնակի ստուգայցի ընթացքում ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Արագածոտնի մարզային կենտրոնի տեսուչները խախտումներ չեն հայտնաբերել (Արագածոտնի մարզ, ք․ Ապարան): ՍԱՏՄ ղեկավարի որոշմամբ՝ կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է։
19:39 08.10.2024
Հակակոռուպցիոն դատարանը 2024 թվականի սեպտեմբերի 30-ին վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը: Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ ՀՀ արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝ 12 անշարժ գույք. 3 շարժական գույք. 723 միլիոն դրամ:
19:33 08.10.2024
Թուրինի «Յուվենտուսի» լեգենդ Ալեսանդրո Դել Պիերոյի դուստրը` Դորոտեան, շարունակելու է հոր ճանապարհը։ Sky Sport-ը գրում է, որ Դորոտեա Դել Պիերոն հանդես է գալու «Յուվենտուսի» կանանց Մ17 թիմում։ Իտալական թիմի նախկին հարձակվողի դուստրը ծնվել է 2009 թվականին Լոս Անջելես քաղաքում։ Հիշեցնենք, որ Ալեսանդրո Դել Պիերոն 1993-2012 թթ. խաղացել է «Յուվենտուսում» և 705 խաղում խփել 290 գոլ, […]
19:27 08.10.2024
ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը կդառնա Մյունխենի անվտանգության համաժողովի հաջորդ նախագահը։ Այս մասին ասվում է ֆորումի տարածած հայտարարության մեջ։ Ինչպես նշվում է՝ նա պաշտոնը կստանձնի 61-րդ համաժողովից հետո, որը կանցկացվի 2025 թվականի փետրվարին։ «Ես իմ ողջ քաղաքական կյանքը նվիրել եմ խաղաղության պահպանմանը։ Ինձ համար մեծ պատիվ է դառնալ Մյունխենի անվտանգության համաժողովի նախագահ և նպաստել […]
19:20 08.10.2024
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում մասնակցել է ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին: Նախ տեղի է ունեցել առաջնորդների տեսալուսանկարահանման արարողությունը, այնուհետև նեղ, ապա ընդլայնված կազմերով հանդիպում: Նեղ կազմով նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ելույթով, որում մասնավորապես նշել է. «Պետությունների հարգելի ղեկավարներ, Հարգելի գործընկերներ, Ուրախ եմ ողջունելու ձեզ ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստում։ Առաջին […]
19:12 08.10.2024
Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը ոչ միայն հնարավոր է, այլև հասանելի։ Այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Մոսկվայում ԱՊՀ երկրների ղեկավարների խորհրդի նեղ կազմով նիստում։ «Ե՛վ Հայաստանը, և՛ Ադրբեջանը վերջին ամիսներին հայտարարել են, որ «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի նախագիծը համաձայնեցվել է առնվազն 80 տոկոսով։ […]
18:58 08.10.2024
Հոկտեմբերի 8-ին Բեռլինում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը մասնակցել է Բեռլինի Կլիմայի և անվտանգության համաժողովի «Կլիմայի փոփոխության ազդեցությունը ճգնաժամային կառավարման և միջնորդության վրա» խորագրի ներքո կլոր-սեղան քննարկման, որը կազմակերպվել էր Գերմանիայի արտաքին գործերի դաշնային նախարարության կողմից: Անդրանդառնալով Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին՝ ԱԳ նախարարի տեղակալը վերահաստատել է Խաղաղության պայամանգիրն արդեն իսկ համաձայնեցված տեքստով ամենասեղմ ժամկետում […]
18:48 08.10.2024
Էրիկ Հակոբյանը «Ծաղկաձոր օփեն 2024» շախմատի միջազգային մրցաշարի շրջանակներում հաղթահարել է 2400 վարկանիշային շեմը և քանի որ արդեն ունի անհրաժեշտ նորմաները, կստանա միջազգային վարպետի կոչում: Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան։ Ծաղկաձորում Էրիկը 9 հնարավորից վաստակել է 6.5 միավոր՝ կիսելով 2-3-րդ հորիզոնականները ռուս գրոսմայստեր Իգոր Լիսիի հետ:
18:41 08.10.2024
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 9-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10։00-16:00 Արզումանյան փ. 24, 28, 30, 32, 34 շենքեր, Րաֆֆու փ. 91, 93, 95, 97, 99, 101, 103 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Նոր Նորք 2-րդ զանգ.՝ Բագրևանդ թաղամասի առանձնատներ և հարակից […]
18:32 08.10.2024
Foxconn-ը Մեքսիկայում սկսել է Nvidia GB200 սուպերչիպերի արտադրության համար աշխարհի ամենամեծ գործարանի կառուցումը։ Այս մասին հայտնում է Reuters-ը։ Գործակալության տվյալներով՝ այս չիպերը Nvidia-ի Blackwell գրաֆիկական պրոցեսորի հիմնական բաղադրիչներն են, որը ներկայացվել է 2024 թվականի մարտին։ Reuters-ը նաև նշում է, որ Foxconn-ն արդեն ունի արտադրական օբյեկտներ Մեքսիկայում, կորպորացիայի ներդրումներն այս երկրում այժմ գնահատվում են ավելի քան […]
18:30 08.10.2024
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջև համաձայնություն է ձեռքբերվել այն մասին, որ 2025թ. հունվարի 1-ից Հայաստան-Իրան և Հայաստան-Թուրքիա պետական սահմանի պահպանությանը կմասնակցեն նաև ՀՀ ԱԱԾ Սահմանապահ զորքերը, հայտնում է վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։ Հայաստան-Իրան պետական սահմանի հսկիչ-սահմանային կետում ծառայությունն ամբողջությամբ կիրականացվի ՀՀ ԱԱԾ Սահմանապահ զորքերի ուժերով։
18:26 08.10.2024
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը հանդիպել է ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի (ՄԱԲՀ) Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային տնօրեն Ֆլորենս Բաուերի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը կողմերն անդրադարձել են համատեղ իրականացվող ծրագրերին և համագործակցության նոր հեռանկարներին: Ողջունելով հյուրերին՝ Արթուր Մարտիրոսյանն ընդգծել է, որ ԿԳՄՍ նախարարությունը բարձր է գնահատում ՄԱԿ-ի կառույցների հետ ճկուն համագործակցությունը […]
18:20 08.10.2024
2023թ.-ին պետություն-համայնք համաֆինանսավորմամբ մեկնարկել և ներկայում ավարտական փուլում են գտնվում Լոռու մարզի Ստեփանավան համայնքի համար կենսական նշանակություն ունեցող մի շարք կարևոր ծրագրեր։ Այս մասին հայտնում է ՏԿԵ նախարարությունը։ Ստեփանավանի քաղաքային այգու և Ալեայի անցուղու հիմնանորոգում՝ 395 մլն դրամ նախահաշվային արժեքով: Պետություն-համայնք համագործակցությամբ իրականացվող ծրագրում պետության հատկացումը 45% է, համայնքինը՝ 55%: Աշխատանքներն ավարտական փուլում են: Ծրագրի […]
18:17 08.10.2024
Վարչապետ Փաշինյանը ՌԴ նախագահի հետ հանդիպման ընթացքում ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի մանրամասները, ՌԴ նախագահին է փոխանցել «Խաղաղության խաչմերուկ» բրոշյուրը, ինչպես նաեւ մտահոգություն հայտնել տարածաշրջանային թեմաների վերաբերյալ ՌԴ մի շարք պաշտոնյաների կողմից օգտագործվող ձևակերպումների եւ բառապաշարի վերաբերյալ, հայտնում է վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։ «Տարածաշրջանային կոմունիկացիաների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության Կառավարության խոսույթը դռնփակ եւ դռնբաց ֆորմատներում […]
18:13 08.10.2024
Շրջակա միջավայրի նախարարության էկոպարեկային ծառայության Գեղարքունիքի և Կոտայքի մարզային վարչության Սևանի տեղամասի աշխատակիցների կողմից ձեռնարկած հերթական կանխարգելիչ-ստուգիչ միջոցառումների արդյունքում սույն թվականի հոկտեմբերի 8-ին Գեղարքունիքի մարզի Սևան բնակավայրին հարող լճափնյա տարածքներից դուրս է բերվել ապօրինի տեղադրված 103 հատ խեցգետնաորսիչ: Փաստի վերաբերյալ կազմվել է համապատասխան արձանագրություն, խեցգետինները բաց են թողնվել լիճ: Իրականացվող կանխարգելիչ-ստուգիչ միջոցառումները կրում են շարունակական […]
18:07 08.10.2024
Հ ԷՆ զբոսաշրջության կոմիտեի նախաձեռնությամբ և հայաստանյան զբոսաշրջային ընկերությունների մասնակցությամբ սույն թվականի հոկտեմբերի 1-ին և 2-ին տեղի է ունեցել Հայաստանը ներկայացնող առաջին փոխճանաչողական այցը (Roadshow) Իսպանիայի Բարսելոնա և Մադրիդ քաղաքներում։ Այցի ընթացքում իսպանացի զբոսաշրջային գործակալներն ու օպերատորները բացահայտել են Հայաստանը, որպես գրավիչ զբոսաշրջային ուղղություն՝ իր նոր ու հետաքրքիր առաջարկներով։ Երեկոն շարունակվել է B2B հանդիպումներով, որի […]
17:55 08.10.2024
Ֆրանսիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամը նշել է, թե ինչու է առաջիկա հանդիպումների հայտացուցակից դուրս մնացել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն։ «Վստահեցնում եմ, որ ֆուտբոլիստների հետ հաճախ եմ զրուցում։ Իհարկե, ինձ համար ամենակարևորը նրանց շահն է։ Շատ լավ գիտեմ, որ Մբապեն դեմ չէր գնա իր ակումբին։ Նա մտադիր էլ չէր դեմ գնալ ազգային հավաքականին։ […]
17:50 08.10.2024
Առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանը Թեհրանում մասնակցել է դեղագործական և հարակից ոլորտների «Իրան ֆարմա» միջազգային ցուցահանդեսին: Այցի շրջանակում փոխնախարարը հանդիպել է Իրանի Իսլամական Հանրապետության (ԻԻՀ) առողջապահության, բուժման և բժշկական կրթության նախարարի տեղակալ Սեյեդ Հեյդար Մոհամմադիի հետ: Հանդիպման ընթացքում կողմերը, ի թիվս առողջապահության բնագավառի տարաբնույթ հարցերի, քննարկել են համագործակցության հնարավորությունները դեղորայքային քաղաքականության ոլորտում: Առաջիկայում ՀՀ առողջապահության […]
17:43 08.10.2024
Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը լիբանանյան «Հեզբոլլահ» շարժումն անվանել է առանց առաջնորդի խումբ՝ նշելով, որ ամենայն հավանականությամբ ոչնչացվել է նաև նախկինում սպանված Հասան Նասրալլայի իրավահաջորդը։ «Երբ ես նայում եմ իրավիճակին, տեսնում եմ, որ «Հեզբոլլահը» առանց առաջնորդի կազմակերպություն է: Նասրալլան չեզոքացվել է, նրա իրավահաջորդը, ըստ երևույթին, նույնպես ոչնչացվել է», – ասել է Գալանտը: Նրա խոսքով՝ «Հեզբոլլահում» […]
17:34 08.10.2024
Հոկտեմբերի 7-ին ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախույզները ստացել էին հավաստի տեղեկություն, որ Արմավիրի մարզի Մրգաստան գյուղի բնակիչ 58-ամյա տղամարդն իր բակում աճեցնում է կանեփ, տանն էլ պահում և օգտագործում է թմրանյութ: Նույն օրը ստուգման նպատակով քրեական հետախույզներն այցելել են Մրգաստան: Ոստիկանների բանավոր պահանջի և բացատրական աշխատանքի արդյունքում տանտերը հայտնել է, որ ունի մարիխուանա տեսակի թմրամիջոցի […]
17:27 08.10.2024
Խարդախների ծուղակում հայտնված քաղաքացին մոտ մեկ ամիս առաջ էր «Տիկ-Տոկ» սոցիալական ցանցում տեսել վարորդական իրավունքի վկայականի ստացման վերաբերյալ գովազդը։ Նրան հետաքրքրել էր առաջարկը և որոշել իր և կնոջ համար վարորդական իրավունքի վկայական ձեռք բերել։ «Ուղղակ խաբվել եմ, հետո եմ հասկացել, որ դա խաբեություն է»,-այսպես չկասկածելով, որ սոցիալական ցանցերից մեկում շրջանառվող տեղեկությունը խաբեություն է, քաղաքացին տրվել […]
17:21 08.10.2024
ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Էդուարդ Հակոբյանը հոկտեմբերի 8-ին ընդունել է Համաշխարհային բանկի Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրեն Ռոլանդ Փրայսի գլխավորած պատվիրակությանը: Ներկայացնելով ՀՀ տնտեսական վերջին զարգացումները՝ Էդուարդ Հակոբյանն ընդգծել է Համաշխարհային բանկի՝ ՀՀ կառավարության համար առաջնահերթություն հանդիսացող ուղղություններով շարունակական աջակցության կարևորությունը։ Հանդիպման շրջանակներում անդրադարձ է կատարվել ինչպես ՀՀ և ՀԲ միջև իրականացվող ընթացիկ ծրագրերին, այնպես էլ […]