Բոլոր լուրերը – Page 863 – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+18.09 oC

Բոլոր լուրերը

2024 թվականին Ռուսաստանի և Հայաստանի միջև ապրանքաշրջանառությունը կարող է ռեկորդային լինել

15:44 08.10.2024

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի միջև ապրանքաշրջանառության զգալի աճի մասին, որը կարող է ռեկորդ սահմանել 2024 թվականին։ «Անցյալ տարի ապրանքաշրջանառությունը հասել է 7,4 միլիարդ դոլարի, իսկ այս տարվա առաջին կիսամյակում աճել է 2,5 անգամ՝ գերազանցելով 8,3 միլիարդ դոլարը։ Եթե մենք շարժվենք այս տեմպերով, դա նշանակում է, որ այս տարվա ապրանքաշրջանառությունը […]

̰
Գևորգ Պապոյանն ընդունել է Գերմանիայի նորանշանակ դեսպանին

15:34 08.10.2024

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հոկտեմբերի 8-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի Դաշնային Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Կլաուդիա Բուշին և Գերմանական Միջազգային համագործակցության ընկերության (GIZ) պորտֆելի կառավարիչ Լետիցիա Կարնեվալիին։ Հանդիպմանը մասնակցել են նաև նախարարի տեղակալներ Նարեկ Հովակիմյանը և Սևակ Միքայելյանը։ Հանդիպման սկզբում Գևորգ Պապոյանը շնորհավորել է դեսպանին պաշտոնը ստանձնելու առիթով և վստահություն հայտնել, […]

̰
Պուտինը նշել է Մոսկվայի և Բաքվի միջև հարաբերությունների դրական զարգացումը

15:29 08.10.2024

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ Մոսկվայում կայացած հանդիպմանը նշել է Մոսկվայի և Բաքվի միջև հարաբերությունների դրական զարգացումը։ «Ես կցանկանայի նշել, որ հարաբերությունները դրականորեն են զարգանում», – ասել է Ռուսաստանի ղեկավարը ադրբեջանցի գործընկերոջը։ Պուտինը նշել է, որ Ռուսաստանն ու Ադրբեջանը համատեղ բազմաթիվ հեռանկարային նախագծեր ունեն։ «Բազմաթիվ լավ, հետաքրքիր նախագծեր կան ինչպես էներգետիկայի, […]

̰
ՀԱՄԱՍ-ի պատվիրակությունը ժամանել է Կահիրե

15:21 08.10.2024

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման պատվիրակությունը ժամանել է Եգիպտոսի մայրաքաղաք, որտեղ նախատեսված է հանդիպում ՖԱԹՀ շարժման ներկայացուցիչների հետ։ Այս մասին հայտնում է պաղեստինյան Maan գործակալությունը։ ««ՀԱՄԱՍ»-ի պատվիրակությունը գտնվում է Կահիրեում և մտադիր է հանդիպել ՖԱԹՀ-ի ներկայացուցիչների հետ՝ քննարկելու խմբակցությունների միջև հաշտեցման և պայմանավորվածությունների ձեռքբերման հարցերը»,-նշված է հրապարակման մեջ: Նշվում է, որ ՀԱՄԱՍ-ի պատվիրակությունը գլխավորում են արմատական ​​շարժման […]

̰
Հարկ վճարողների մոտ արձանագրվել են աշխատողի չձևակերպման և ՀԴՄ-ի կիրառման կանոնների խախտման դեպքեր․ ՊԵԿ

15:12 08.10.2024

Խոշոր հարկ վճարողների հարկային կարգապահության բարելավման ծրագրերի շրջանակում իրականացված աշխատանքների արդյունքում, 2024 թվականի հուլիսի 20-ից սեպտեմբերի 30-ը ներառյալ, հարկ վճարողների մոտ արձանագրվել են աշխատողի չձևակերպման և ՀԴՄ-ի կիրառման կանոնների խախտման դեպքեր։ 14 խոշոր հարկ վճարողի մոտ արձանագրվել է ՀԴՄ-ի կիրառման կանոնների խախտում և առաջադրվել է շուրջ 90.2 մլն դրամ տուգանք: Առավել խոշոր չափի տուգանք է […]

̰
«Հըզբոլլահը» հայտարարել է Իսրայելի վրա հրթիռային հարձակումների մասին

15:08 08.10.2024

Լիբանանյան «Հըզբոլլահ» շարժումը հայտարարել է, որ հրթիռներ է արձակել Իսրայելի Հայֆա և Կրայոտ քաղաքների ուղղությամբ: «Իսլամական դիմադրության մարտիկները զանգվածային հրթիռային հարձակումներ են իրականացրել Հայֆա և Կրայոտ քաղաքների վրա», – ասվում է երեքշաբթի շարժման մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։ Իսրայելական ավիացիան, իր հերթին, գրոհել է Բեյրութի հարավային արվարձանները և հարավային Լիբանանի մի քանի բնակավայրեր:

̰
Ես սպասում եմ Ձեզ Կազանում BRICS-ի գագաթնաժողովին․ Պուտինը՝ Փաշինյանին

15:05 08.10.2024

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը սպասում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին Կազանում BRICS-ի գագաթնաժողովին, որը կանցկացվի հոկտեմբերի 22-24-ը։ Այս մասին ՌԴ ղեկավարը հայտարարել է Հայաստանի կառավարության ղեկավարի հետ հանդիպմանը։ «Նիկոլ Վովաևիչ, ես սպասում եմ Ձեզ Կազանում BRICS-ի գագաթնաժողովին, հուսով եմ, որ դա կլինի և՛ օգտակար, և՛ հետաքրքիր»,- ասել է Պուտինը: «Շատ շնորհակալ եմ»,- նշել է Փաշինյանը։ […]

̰
SHANTNEWS

15:00 08.10.2024

̰
Լույս է տեսել «Քննչական կոմիտե. 10-ամյա տարեգրություն» գիրքը

14:56 08.10.2024

ՀՀ քննչական կոմիտեի 10-ամյակի հոբելյանական միջոցառումների ծրագրի շրջանակներում լույս է ընծայվել «Քննչական կոմիտե. 10-ամյա տարեգրություն» գիրքը։ Այն վերաբերում է դեռևս 2014 թվականին կառույցի ձևավորումից ի վեր, ՀՀ քննչական կոմիտեի անցած 10 տարվա ճանապարհին ու գործունեությանը, որպես միասնական, ինքնուրույն քննչական մարմին՝ նրա ձևավորման անհրաժեշտությանը, նախադրյալներին ու ընթացքին, այս ոլորտում իրականացված օրենսդրական ու կառուցվածքային բարեփոխումներին։ Գիրքն անդրադառնում […]

̰
Արևմուտքը կքննարկի իրավիճակը Ուկրաինայում և Մերձավոր Արեւելքում

14:39 08.10.2024

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հոկտեմբերի 12-ին կքննարկեն իրավիճակը Ուկրաինայում և Մերձավոր Արևելքում, հայտնում է Reuters-ը՝ հղում անելով գերմանական կառավարությունում իր աղբյուրին։ «Բայդենը, Շոլցը, Սթարմերը և Մակրոնը շաբաթ օրը կքննարկեն իրավիճակը Ուկրաինայում և Մերձավոր Արևելքում»,- ասվում է հրապարակման մեջ։

̰
ԵՄ-ն հաստատել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր ռեժիմը «հիբրիդային գործողությունների» համար

14:30 08.10.2024

Եվրամիությունը հաստատել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր ռեժիմը՝ «հիբրիդային գործողությունների» և արտասահմանում ընտրություններին միջամտելու համար։ Այս մասին ասված է ԵՄ խորհրդի բանաձեւում։ «ԵՄ խորհուրդն այսօր հավանություն է տվել արգելող միջոցների նոր մեխանիզմին»,- ասվում է փաստաթղթում։ Այն պարզաբանում է, որ այս մեխանիզմն ուղղված է արտերկրում Ռուսաստանի Դաշնության որոշակի «ապակայունացնող գործողությունների» դեմ։ Սահմանափակումներ են մտցվելու «հիբրիդային գործողությունների» […]

̰
Իրաքյան խմբավորումները հայտարարել են Իսրայելում թիրախների վրա հարձակումների մասին

14:24 08.10.2024

Իրաքի իսլամական դիմադրության շրջանակներում իրաքյան զինված շիա խմբավորումները հայտարարել են, որ հրթիռներով և անօդաչու սարքերով հարձակվել են հինգ թիրախների վրա Իսրայելի հյուսիսում և կենտրոնում: «Շարունակելով մեր մոտեցումը՝ դիմակայելու օկուպացիային և աջակցելու մեր ժողովրդին Պաղեստինում և Լիբանանում, «Իրաքի իսլամական դիմադրության» մարտիկները գրոհել են օկուպացված տարածքների կենտրոնում և հյուսիսում թիրախները՝ օգտագործելով առաջադեմ «Ալ-Արքաբ» թեւավոր հրթիռներ և անօդաչու […]

̰
Նախնական տվյալներով՝ Իսակովի պողոտայում հրդեհի հետևանքով ընկերությանը շուրջ 800մլն դրամի գույքային վնաս է պատճառվել․ ՔԿ

14:07 08.10.2024

Երեկ՝ հոկտեմբերի 7-ին, ուշ երեկոյան, ՀՀ քննչական կոմիտեն Ոստիկանությունից ստացել է «Դոմուս» ՓԲԸ-ի հաղորդումը Իսակովի պողոտայի 29/1 հասցեում գտնվող ընկերության պահեստային մասից հրդեհի բռնկման և խանութի արվելու մասին, ինչով, ըստ հաղորդման, նախնական տվյալներով ընկերությանը շուրջ 800մլն դրամի գույքային վնաս է պատճառվել։ Հաղորդման հիման վրա ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում նախաձեռնվել է […]

̰
Հայոց ցեղասպանության հուշահամալիրը և թանգարանը հիմնանորոգման ընթացքում բաց են լինելու այցելուների համար

13:58 08.10.2024

Այսօրվանից մեկնարկում են Հայոց ցեղասպանության հուշահամալիրի հիմնանորոգման աշխատանքները՝ ՀՀ պետական բյուջեի հատկացումներով։ Հաշվի առնելով, որ հաջորդ տարի լրանում է Հայոց Ցեղասպանության 110-րդ տարելիցը, հուշահամալիրի հիմնանորոգման աշխատանքներն իրականացվելու են երկու հիմնական փուլով՝ նախատեսված միջոցառումների ընթացքը և հուշահամալիրի գործունեությունը չխաթարելու նկատառումով։ Առաջին փուլում, ըստ հիմնանորոգման նախագծի, ներառված են Հայոց ցեղասպանության հուշահամալիրի հարակից կանաչապատ տարածքների ոռոգման համակարգի բարելավման […]

̰
Հոկտեմբերի 13-ին արի՛ Երևան տոնենք․ Երևանի քաղաքապետարան

13:51 08.10.2024

Հոկտեմբերի 13-ին արի՛ Երևան տոնենք, հրավիրում է Երևանի քաղաքապետարանը։ Երևանի 2806 ամյակի առթիվ ժամը 12։00-ից մայրաքաղաքի տարբեր վայրերում կանցկացվեն տարաբնույթ միջոցառումներ։ Կկայանան համերգներ՝ ջազ, ռոք, դասական և էստրադային ժանրերի մեջ։ Կգործի բացօթյա սպորտային գոտի, կանցկացվեն գինու և գարեջրի փառատոններ։ Ժամը 21։00-ին՝ Հանրապետության հրապարակում, կկայանա օրվա գլխավոր միջոցառումը՝ եզրափակիչ տոնական համերգը, որտեղ ելույթ կունենան մայրաքաղաքի ամենասիրված […]

̰
Էրդողանը Պուտինին ծննդյան օրվա կապակցությամբ «թուրքական լավ նվեր» է ուղարկել

13:42 08.10.2024

Ռուսաստանի Դաշնության նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտնել է, որ Թուրքիայի առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հատուկ ծննդյան նվեր է ուղարկել Վլադիմիր Պուտինին։ Նրա խոսքերը մեջբերում է «ՌԻԱ Նովոստին»։ Ինչպես ասել է Ուշակովը, Էրդողանը հատուկ նվեր է ուղարկել երկու ղեկավարների երեկվա զրույցից առաջ։ Պուտինի օգնականը չի մանրամասնել, սակայն նշել է, որ դա «թուրքական լավ նվեր է»։ Նաև, […]

̰
Պուտինը, Ալիևը և Փաշինյանը դեռ չեն նախատեսում եռակողմ հանդիպում անցկացնել․ Ուշակով

13:30 08.10.2024

Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդներ Վլադիմիր Պուտինը, Իլհամ Ալիևը և Նիկոլ Փաշինյանը դեռ չեն նախատեսում եռակողմ հանդիպում անցկացնել Բաքվի և Երևանի միջև հակամարտությունը լուծելու համար, լրագրողներին ասել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։ «Ոչ, մենք համաձայնության չենք եկել եռակողմ հանդիպման մասին։ Նման գաղափար կար, բայց մեկի կողմից չաջակցվեց»,-ասել է նա։ Ուշակովի խոսքով՝ Ռուսաստանը դեմ չի […]

̰
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հարցով կանոնակարգն ԱԺ-ում է

13:20 08.10.2024

Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգն Ազգային ժողովում է, այն դեռևս օրակարգ չընդգրկված նախագծերի շարքում է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ու Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին» կանոնակարգը վավերացնելու մասին նախագիծը մինչև լիագումար […]

̰
Պաղեստինի կառավարությունը Գազայի վերականգնման աշխատանքային խումբ է ստեղծում

13:15 08.10.2024

Պաղեստինի կառավարությունը, որի կենտրոնակայանը գտնվում է Հորդանան գետի Ռամալլահ քաղաքում, հայտարարել է Գազայի հատվածի վերականգնման համար աշխատանքային խումբ ստեղծելու մասին: Այս մասին հայտարարել է վարչապետ Մուհամմեդ Մուստաֆան։ Ելույթ ունենալով կաբինետի նիստում՝ նա ասել է, որ «կառավարությունը կազմավորել է Գազայի հատվածի վերականգնման ազգային թիմ»։ Ինչպես նշել է Մուստաֆան, որին մեջբերում է WAFA-ն, այս խումբը «կգլխավորի Պլանավորման […]

̰
Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին

12:59 08.10.2024

Երևանում հոկտեմբերի 8-ի և 11-13-ի երեկոյան ժամերին, 9-ի գիշերը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-17մ/վ արագությամբ։ Հոկտեմբերի 9-ի ցերեկը, 10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարզերում հոկտեմբերի 8-ին, 11-13-ի կեսօրից հետո և երեկոյան ժամերին, 9-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ։ Հոկտեմբերի 9-ի ցերեկը, 10-ին սպասվում […]

̰
Իլհամ Ալիևը ժամանել է Կրեմլ․ բանակցությունների գլխավոր թեման լինելու է Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման հարցը

12:49 08.10.2024

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ժամանել է Կրեմլ, որտեղ երկկողմ բանակցություններ կանցկացնի ՌԴ պետության ղեկավար Վլադիմիր Պուտինի հետ։ Հանդիպումը տեղի է ունենում ԱՊՀ գագաթնաժողովի շրջանակում։ Բանակցությունների գլխավոր թեման լինելու է Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման հարցը։

̰
ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչությունն ամփոփել է սեպտեմբեր ամսին իրականացրած միջոցառումները

12:37 08.10.2024

Կարևորելով արտակարգ իրավիճակներում գործելու հմտությունների զարգացմանը, գիտելիքների ձևավորմանը, ինչպես նաև պատրաստվածության և իրազեկվածության բարձրացմանն ուղղված միջոցառումները, ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչությունը սեպտեմբեր ամսվա աշխատանքային պլանի համաձայն՝ մի շարք ուսումնական հաստատություններում և կազմակերպություններում կազմակերպել և անցկացրել է տարբեր թեմաներով հատուկ տակտիկական ուսումնավարժություններ, օբյեկտային վարժանքներ և դասախոսություններ: Մասնավորապես՝ «Անձնակազմի և աշակերտների պաշտպանության միջոցառումների կազմակերպումը հակառակորդի օդային […]

̰
Պրագմատիկ քաղաքականությունը և Ռուսաստանի հետ հակամարտության խաղաղ կարգավորումը կարևոր առաջնահերթություններից են․ Կոբախիձե

12:31 08.10.2024

Ռուսաստանի հետ հակամարտության լուծումը Վրաստանի կարևորագույն առաջնահերթություններից մեկն է առաջիկա տարիների համար։ Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն՝ ներկայացնելով իշխող «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցության նախընտրական ծրագիրը։ «Պրագմատիկ քաղաքականությունը և Ռուսաստանի հետ հակամարտության խաղաղ կարգավորումը նույնպես կարևոր առաջնահերթություններից են»,- ասել է Կոբախիձեն։ Վրաստանում խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան հոկտեմբերի 26-ին։

̰
Գլխավոր դատախազությունը պահանջում է Աղվան Հովսեփյանից բռնագանձել 29 անշարժ գույք, 2,5 միլիարդ դրամ

12:20 08.10.2024

Հակակոռուպցիոն դատարանը 2024 թվականի սեպտեմբերի 27-ին վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը: Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ ՀՀ նախկին գլխավոր դատախազ, ՀՀ քննչական կոմիտեի նախկին նախագահ Աղվան Հովսեփյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝ 29 անշարժ գույք. 8 […]

̰
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է Համաշխարհային բանկի Կովկասի տարածաշրջանային տնօրենին

12:14 08.10.2024

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն այսօր հյուրընկալել է Համաշխարհային բանկի (ՀԲ) Կովկասի տարածաշրջանային տնօրեն Ռոլանդ Փրայսին: Հանդիպմանը ներկա էր նաև ՀԲ հայաստանյան գրասենյակի տնօրեն Կարոլին Գեգինատը: Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձ են կատարել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց բնակարանային կարիքների հասցեագրմանն և զբաղվածության ապահովմանն ուղղությամբ Կառավարության կողմից իրականացվող աշխատանքներին: Այս համատեքստում փոխվարչապետը կարևորել է Համաշխարհային բանկի և Ասիական […]

̰
Կոբախիձեն խոսել է Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերությունների հետագա խորացման կարևորության մասին

12:10 08.10.2024

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն խոսել է առաջիկա չորս տարիներին իշխանությունների արտաքին քաղաքական ծրագրերի մասին։ Նա ԱՄՆ-ի և Եվրամիության հետ հարաբերությունների վերականգնումն անվանել է «ամենակարևոր ազգային խնդիր»։ Վարչապետը նաև առաջնահերթություն է համարել ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունների խորացումը և Չինաստանի հետ ռազմավարական գործընկերությունը։ Կոբախիձեն խոսել է նաև հարևան Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերությունների հետագա խորացման կարևորության մասին։ […]

̰
SHANTNEWS

12:00 08.10.2024

̰
Վերափոխում ենք առողջապահության կառավարումը և քայլ առ քայլ գնում էլեկտրոնային առողջապահության ճանապարհով․ Ավանեսյան

11:58 08.10.2024

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը WCIT 2024 / DigiTec -ի շրջանակում մասնակցել է «Թվային փոխակերպման ազդեցությունը առողջապահական համակարգի կառավարման մեջ. հնարավորություններ, մարտահրավերներ և ապագա ուղղություններ» թեմայով պանելային քննարկմանը։ Նախարարը խոսել է առողջապահության ոլորտում թվային փոխակերպման առավելությունների և մարտահրավերների վերաբերյալ՝ անդրադառնալով ինչպես ներկա ազդեցություններին, այնպես էլ` ապագա ներուժին: Անահիտ Ավանեսյանն իր խոսքում կարևորել է առողջապահական համակարգի կառավարման […]

̰
ՊԵԿ-ը բացահայտել է սոցիալական ցանցերի միջոցով դեղամիջոցների իրացման դեպքեր

11:47 08.10.2024

ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ-հետախուզության վարչությունը, տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի շրջանակում, բացահայտել է առանց պետական գրանցման, հարկային մարմնում հաշվառման և համապատասխան լիցենզիայի՝ սոցիալական ցանցերի միջոցով դեղամիջոցների իրացման դեպք: ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ-հետախուզության վարչություն օպերատիվ եղանակներով տեղեկություն էր ստացվել, որ ինստագրամյան «pharm_Online_24» էջի միջոցով գովազդվում և իրացվում են դեղանման ապրանքատեսակներ: Ձեռնարկված միջոցառումների շրջանակում, վարչության ոլորտային […]

̰
Մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի, նաև երրորդ և հաջորդ երեխայի դրամական աջակցության գործընթացը շարունակվում է

11:40 08.10.2024

Մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի, ինչպես նաև երրորդ և հաջորդ երեխայի (մինչև 6 տարեկան) դրամական աջակցության 2024 թվականի հոկտեմբեր ամսվա վճարման գործընթացը շարունակվում է: Այս մասին հայտնում են Միասնական սոցիալական ծառայությունից։

̰
BACK_TO_TOP