Բոլոր լուրերը – Page 862 – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+22.09 oC

Բոլոր լուրերը

Առողջապահության նախարարի տեղակալը Թեհրանում մասնակցել է դեղագործական միջազգային ցուցահանդեսի

17:50 08.10.2024

Առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանը Թեհրանում մասնակցել է դեղագործական և հարակից ոլորտների «Իրան ֆարմա» միջազգային ցուցահանդեսին: Այցի շրջանակում փոխնախարարը հանդիպել է Իրանի Իսլամական Հանրապետության (ԻԻՀ) առողջապահության, բուժման և բժշկական կրթության նախարարի տեղակալ Սեյեդ Հեյդար Մոհամմադիի հետ: Հանդիպման ընթացքում կողմերը, ի թիվս առողջապահության բնագավառի տարաբնույթ հարցերի, քննարկել են համագործակցության հնարավորությունները դեղորայքային քաղաքականության ոլորտում: Առաջիկայում ՀՀ առողջապահության […]

̰
Իսրայելը հայտարարել Նասրալլայի իրավահաջորդի հավանական ոչնչացման մասին

17:43 08.10.2024

Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը լիբանանյան «Հեզբոլլահ» շարժումն անվանել է առանց առաջնորդի խումբ՝ նշելով, որ ամենայն հավանականությամբ ոչնչացվել է նաև նախկինում սպանված Հասան Նասրալլայի իրավահաջորդը։ «Երբ ես նայում եմ իրավիճակին, տեսնում եմ, որ «Հեզբոլլահը» առանց առաջնորդի կազմակերպություն է: Նասրալլան չեզոքացվել է, նրա իրավահաջորդը, ըստ երևույթին, նույնպես ոչնչացվել է», – ասել է Գալանտը: Նրա խոսքով՝ «Հեզբոլլահում» […]

̰
Արմավիրի Մրգաստան գյուղում հայտնաբերվել է մեծ քանակի թմրանյութ

17:34 08.10.2024

Հոկտեմբերի 7-ին ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախույզները ստացել էին հավաստի տեղեկություն, որ Արմավիրի մարզի Մրգաստան գյուղի բնակիչ 58-ամյա տղամարդն իր բակում աճեցնում է կանեփ, տանն էլ պահում և օգտագործում է թմրանյութ: Նույն օրը ստուգման նպատակով քրեական հետախույզներն այցելել են Մրգաստան: Ոստիկանների բանավոր պահանջի և բացատրական աշխատանքի արդյունքում տանտերը հայտնել է, որ ունի մարիխուանա տեսակի թմրամիջոցի […]

̰
Խարդախության զոհ չդառնալու համար եղեք ուշադիր, նաև՝ օրինահարգ. Ոստիկանության հորդորը

17:27 08.10.2024

Խարդախների ծուղակում հայտնված քաղաքացին մոտ մեկ ամիս առաջ էր «Տիկ-Տոկ» սոցիալական ցանցում տեսել վարորդական իրավունքի վկայականի ստացման վերաբերյալ գովազդը։ Նրան հետաքրքրել էր առաջարկը և որոշել իր և կնոջ համար վարորդական իրավունքի վկայական ձեռք բերել։ «Ուղղակ խաբվել եմ, հետո եմ հասկացել, որ դա խաբեություն է»,-այսպես չկասկածելով, որ սոցիալական ցանցերից մեկում շրջանառվող տեղեկությունը խաբեություն է, քաղաքացին տրվել […]

̰
Ֆինանսների նախարարի տեղակալն ընդունել է Համաշխարհային բանկի Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրենին

17:21 08.10.2024

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Էդուարդ Հակոբյանը հոկտեմբերի 8-ին ընդունել է Համաշխարհային բանկի Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրեն Ռոլանդ Փրայսի գլխավորած պատվիրակությանը: Ներկայացնելով ՀՀ տնտեսական վերջին զարգացումները՝ Էդուարդ Հակոբյանն ընդգծել է Համաշխարհային բանկի՝ ՀՀ կառավարության համար առաջնահերթություն հանդիսացող ուղղություններով շարունակական աջակցության կարևորությունը։ Հանդիպման շրջանակներում անդրադարձ է կատարվել ինչպես ՀՀ և ՀԲ միջև իրականացվող ընթացիկ ծրագրերին, այնպես էլ […]

̰
Քննչական կոմիտեի մի շարք աշխատակիցներ պարգևատրվել են կոմիտեի 10-ամյա հոբելյանի առթիվ

17:16 08.10.2024

ՀՀ քննչական կոմիտեի 10-ամյակի կապակցությամբ ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի կողմից Կոմիտեի կոլեգիայի, ղեկավարության անդամները, ինչպես նաև մի շարք հայեցողական և քաղաքացիական ծառայության պաշտոն զբաղեցնող անձինք պարգևատրվել են «ՀՀ քննչական կոմիտեի 10-ամյակ» հոբելյանական մեդալով։ Համակարգի 10-ամյակի և մասնագիտական տոնի առթիվ պարգևների են արժանացել նաև համակարգի գործող և նախկին այլ աշխատակիցներ։

̰
Իսրայելը հարվածներ է հասցրել Լիբանանի հարավի հիմնական ջրատարին

17:10 08.10.2024

Իսրայելի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները հարվածել են հիմնական ջրատարին, որը սնվում է Լիտանի գետից և ջուր է մատակարարում 6000 հեկտար գյուղատնտեսական հողատարածքի հարավային Լիբանանում, ասվում է ջրատարը կառավարող ընկերության հայտարարության մեջ: Ընկերության տվյալներով՝ ջրմուղի թողունակությունը կազմում է օրական 260 հազար խորանարդ մետր, ինչը թույլ է տալիս ջուր մատակարարել 6 հազար հեկտար գյուղատնտեսական նշանակության հողերի հարավային ափի […]

̰
Մախաչևը պահպանել է առաջատարությունը UFC-ում

17:03 08.10.2024

UFC-ն հրապարակել է դասակարգման թարմացված աղյուսակը։ Անկախ քաշային կարգից (P4P)` առաջատարը շարունակում է մնալ թեթև քաշային կարգի չեմպիոն, Ռուսաստանը ներկայացնող Իսլամ Մախաչևը։ Երկրորդ տեղում կիսաթեթև քաշային կարգի գործող չեմպիոն, բրազիլացի Ալեքս Պերեյրան է, որը վերջերս երրորդ անգամ պաշտպանեց տիտղոսը և UFC-307 մրցաշարում տեխնիկական նոկաուտով հաղթեց ամերիկացի Հալիլ Ռաունտրիին։ Եռյակը եզրափակել է ծանր քաշային կարգի չեմպիոն […]

̰
Վահան Կոստանյանը մասնակցել է «Կլիմայի փոփոխության ազդեցությունը ճգնաժամային կառավարման և միջնորդության վրա» խորագրի ներքո կլոր-սեղան քննարկման

16:58 08.10.2024

Հոկտեմբերի 8-ին Բեռլինում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը մասնակցել է Բեռլինի Կլիմայի և անվտանգության համաժողովի «Կլիմայի փոփոխության ազդեցությունը ճգնաժամային կառավարման և միջնորդության վրա» խորագրի ներքո կլոր-սեղան քննարկման, որը կազմակերպվել էր Գերմանիայի արտաքին գործերի դաշնային նախարարության կողմից: Անդրանդառնալով Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին՝ ԱԳ նախարարի տեղակալը վերահաստատել է Խաղաղության պայամանգիրն արդեն իսկ համաձայնեցված տեքստով ամենասեղմ ժամկետում […]

̰
Հնդկաստանի դեսպանի հետ քննարկվել են համագործակցության հնարավորությունները

16:57 08.10.2024

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Հնդկաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհային: Արթուր Մարտիրոսյանը ողջունել է դեսպանին և կարևորել Հնդկաստանի հետ բարեկամական ու փոխշահավետ կապերի ամրապնդումն ու համագործակցային նոր հարաբերությունների կայացումը: Անդրադառնալով կրթության ոլորտում համագործակցության խորացմանը՝ Արթուր Մարտիրոսյանն անդրադարձել է բժշկական կրթության, տեղեկատվական տեխնոլոգիաների ուղղություններով փոխգործակցությանը՝ քննարկելով նաև ուսանողների, […]

̰
Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ անդամ պետությունների ղեկավարների խորհրդի նիստը

16:52 08.10.2024

Մոսկվայում մեկնարկել է Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) պետությունների ղեկավարների խորհրդի նիստը։ Նիստի ընթացքում անդամ պետությունների ղեկավարները մտքեր կփոխանակեն ԱՊՀ շրջանակներում համագործակցության շուրջ և կորոշեն ԱՊՀ-ում 2025 թվականի նախագահողին։ Գագաթնաժողովում նախատեսվում է նաև քննարկել և ընդունել համագործակցության երկրների ժողովուրդներին և համաշխարհային հանրությանն ուղղված ուղերձ՝ կապված 1941-1945 թթ․-ի Հայրենական մեծ պատերազմում խորհրդային ժողովրդի հաղթանակի 80-ամյակի հետ, քննարկել […]

̰
2024 թվականին մայրաքաղաքում կհեռացվի կենսունակությունը կորցրած 1250 ծառ

16:48 08.10.2024

Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ մայրաքաղաքում շարունակվում են կենսունակությունը կորցրած ծառերի հեռացման և նորերով փոխարինման աշխատանքները: Ընթացիկ տարում մասնագետների կողմիից 1250 ծառահատման տոմս է հաստատվել: Ներկա պահին շուրջ 800-ն արդեն իսկ հեռացվել է:  

̰
ՀՀ-ում Ֆրանսիայի փոխդեսպանի հետ քննարկվել են տարածաշրջանային հարցեր

16:42 08.10.2024

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Սոնա Ղազարյանը հոկտեմբերի 8-ին հանդիպել է մեր երկրում Ֆրանսիայի փոխդեսպան Քրիստոֆ Կացահյանի հետ: Ողջունելով փոխդեսպանին` Սոնա Ղազարյանը բարձր է գնահատել հայ-ֆրանսիական խորհրդարանական համագործակցությունը: Կողմերը քննարկել են տարածաշրջանային հարցեր:

̰
Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է. ՍԱՏՄ

16:37 08.10.2024

«Ապարանի պանրի գործարան» ՓԲԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրամասում իրականացրած կրկնակի ստուգայցի ընթացքում ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Արագածոտնի մարզային կենտրոնի տեսուչները խախտումներ չեն հայտնաբերել (Արագածոտնի մարզ, ք․ Ապարան): ՍԱՏՄ ղեկավարի որոշմամբ՝ կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է։

̰
Հայ պատանին հաղթել է ադրբեջանցի մրցակցին ու դարձել աշխարհի չեմպիոն

16:31 08.10.2024

Հայաստանը ներկայացնող Զորիկ Հովհաննիսյանը դարձել է Աստանայում ընթացող գրեփլինգի աշխարհի առաջնության մինչև 15 տարեկանների չեմպիոն։ Արմավիրցի մարզիկը 29-32 կգ քաշային կարգում երկու հաղթանակ տանելուց հետո դուրս է եկել եզրափակիչ, որտեղ ժամանակից շուտ 9-0 հաշվով պարտության է մատնել ադրբեջանցի մրցակցին։ 15 տարեկանների պայքարում 35 կգ քաշային կարգում արծաթե մեդալակիր է դարձել Մարատ Կարապետյանը։

̰
Ճապոնացին, ով 58 տարի սպասել է մահապատժի, անմեղ է ճանաչվել

16:25 08.10.2024

Ճապոնիայի Սիձուոկա պրեֆեկտուրայի շրջանային դատարանի գլխավոր դատախազը հրաժարվել է բողոքարկել 88-ամյա նախկին պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Իվաո Հակամատայի արդարացման դատավճիռը, ով նախկինում դատապարտվել էր մահապատժի. տղամարդը վերջնականապես անմեղ է ճանաչվել 58 տարվա ազատազրկումից հետո, հայտնում է NHK-ն։ Հակամատան ձերբակալվել է 1966 թվականին՝ իր ղեկավարին, կնոջը և երկու երեխային կողոպտելու և սպանելու մեղադրանքով։ 20 օր տևած հարցաքննությունից հետո […]

̰
Լուկաշենկոն ասել է, որ Պուտինին «լուրջ նվեր» է տվել ծննդյան օրվա առթիվ

16:20 08.10.2024

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինին «լուրջ նվեր» է նվիրել: «Շատ լուրջ նվեր, որը ստեղծվել է մեր արհեստավորների կողմից»,- լրագրողների հարցին պատասխանել է Լուկաշենկոն։ Միաժամանակ, Բելառուսի նախագահը հրաժարվել է պարզաբանել, թե հատկապես ինչ նվեր է տվել Պուտինին: Լուկաշենկոն առաջարկել է այս մասին հարցնել հենց ՌԴ ղեկավարին։

̰
Սպերցյանը հավակնում է Ռուսաստանի Պրեմիեր լիգայի ամսվա լավագույն ֆուտբոլիստի մրցանակին

16:16 08.10.2024

«Կրասնոդարի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը հավակնում է ճանաչվել Ռուսաստանի Պրեմիեր լիգայի սեպտեմբերի լավագույն ֆուտբոլիստ։ Բացի Սպերցյանից, մրցանակին հավակնում են Ալեքսեյ Բատրակովը, Իլյա Սամոշնիկովը (երկուսն էլ՝ «Լոկոմոտիվ»), Արտյոմ Ձյուբան («Ակրոն»), Կոնստանտին Տյուկավինը («Դինամո Մոսկվա»)։ Հաղթողը որոշվելու է երեք փուլով անցկացվող քվեարկության արդյունքում։ Հիշեցնենք, որ Էդուարդ Սպերցյանը սեպտեմբերին Ռուսաստանի առաջնության 4 խաղում խփել է […]

̰
Վահանաձև գեղձի հիվանդությունների մեծ մասը սթրեսի հետևանք է. ԱՆ

16:11 08.10.2024

ՀՀ առողջապահության նախարարությունը հիշեցնում է՝ վահանաձև գեղձի հիվանդությունների մեծ մասը սթրեսի հետևանք է և հաճախ ի հայտ է գալիս հենց նման իրավիճակից հետո: Հիվանդության պատճառ կարող են դառնալ նաև յոդի անբավարարությունը, վարակները, աուտոիմուն հիվանդությունները, գենետիկական նախատրամադրվածությունը: Հիվանդության կանխարգելման կարևոր գոծոններից են հոգեհուզական գերլարվածությունից զերծ մնալը, սթրեսակայունությունը (ի լրումն յոդի բավարար մատակարարման), ունենալ նորմալ քնի ռեժիմ: […]

̰
Լիահույս ենք, որ բոլոր շահագրգիռ երկրները փոխադարձաբար կպատասխանեն կայուն խաղաղության հասնելու մեր ջանքերին. Վահագն Խաչատուրյան

16:06 08.10.2024

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Համբուրգի կայունության համաժողովի շրջանակում հանդես է եկել ելույթով: «Համաժողովի նպատակը հնչում է հետևյալ կերպ՝ «Առողջ մոլորակում` ավելի լավ ապագա բոլորի համար»: Արդյո՞ք մենք բավականաչափ արագ ենք հասնում մեր նպատակներին և համապատասխանում դրանց բոլոր պահանջներին, ավաղ, ո՛չ: Համաժողովի ծրագիրն ուսումնասիրելիս՝ տրամաբանորեն ընտրեցի պանելային քննարկման հետևյալ խորագիրը. «Խաղաղաշինություն՝ կայուն զարգացում ապահովելու համար»: Ցավոք, […]

̰
Լիոնել Մեսսիի եղբայրը Երևանում է

16:00 08.10.2024

«Ոսկե գնդակի» 8-ակի դափնեկիր, աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի ավագ, ամերիկյան «Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսսիի եղբայր և Leo Messi Management-ի տնօրեն Ռոդրիգո Մեսսին Երևանում է։ Նա այցելել է Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն և նվիրել Արգենտինայի հավաքականի մարզաշապիկ՝ մակագրված Լիոնել Մեսսիի կողմից, հաղորդում է Թումոյի մամուլի ծառայությունը։ Նրան ուղեկցում է տեխնոլոգիական ձեռներեց, Play Time Ventures-ի հիմնադիր […]

̰
ԺԶՀ-ն, Freedom House-ը և International Partnership for Human Rights-ը միջազգային համայնքին են ներկայացրել ԼՂ-ի բնակչության դեմ Ադրբեջանի գործած հանցագործությունների ապացույցները

15:53 08.10.2024

Ժողովրդավարության զարգացման հիմնադրամը (ԺԶՀ), Freedom House իրավապաշտպան կազմակերպությունը և International Partnership for Human Rights-ը հոկտեմբերի 7-ին Վարշավայում՝ ԵԱՀԿ մարդու իրավունքների ամենամյա համաժողովի շրջանակում, կազմակերպել էին հատուկ միջոցառում, որի ընթացքում միջազգային համայնքին են ներկայացրել Լեռնային Ղարաբաղի քաղաքացիական բնակչության դեմ Ադրբեջանի գործած հանցագործությունների ապացույցները։ «ԵԱՀԿ համաժողովին մասնակցող պետությունների պատվիրակություններին, միջազգային իրավապաշտպան կազմակերպություններին ներկայացվել է Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի, […]

̰
Վերջին ամիսների ընթացքում մենք ունեցել ենք բավականին ակտիվ քաղաքական երկխոսություն․ Փաշինյանը՝ Պուտինի հետ հանդիպմանը

15:50 08.10.2024

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստի շրջանակում Կրեմլում հանդիպում է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: «Վերջին ամիսների ընթացքում մենք ունեցել ենք բավականին ակտիվ քաղաքական երկխոսություն, փոխվարչապետ Օվերչուկն է ժամանել Երևան, տեղի է ունեցել ոչ միայն միջկառավարական հանձնաժողովի նիստը, այլ նաև բավականին մանրամասն մենք խոսել ենք փաստացի մեր օրակարգի բոլոր հարցերի […]

̰
2024 թվականին Ռուսաստանի և Հայաստանի միջև ապրանքաշրջանառությունը կարող է ռեկորդային լինել

15:44 08.10.2024

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի միջև ապրանքաշրջանառության զգալի աճի մասին, որը կարող է ռեկորդ սահմանել 2024 թվականին։ «Անցյալ տարի ապրանքաշրջանառությունը հասել է 7,4 միլիարդ դոլարի, իսկ այս տարվա առաջին կիսամյակում աճել է 2,5 անգամ՝ գերազանցելով 8,3 միլիարդ դոլարը։ Եթե մենք շարժվենք այս տեմպերով, դա նշանակում է, որ այս տարվա ապրանքաշրջանառությունը […]

̰
Գևորգ Պապոյանն ընդունել է Գերմանիայի նորանշանակ դեսպանին

15:34 08.10.2024

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հոկտեմբերի 8-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի Դաշնային Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Կլաուդիա Բուշին և Գերմանական Միջազգային համագործակցության ընկերության (GIZ) պորտֆելի կառավարիչ Լետիցիա Կարնեվալիին։ Հանդիպմանը մասնակցել են նաև նախարարի տեղակալներ Նարեկ Հովակիմյանը և Սևակ Միքայելյանը։ Հանդիպման սկզբում Գևորգ Պապոյանը շնորհավորել է դեսպանին պաշտոնը ստանձնելու առիթով և վստահություն հայտնել, […]

̰
Պուտինը նշել է Մոսկվայի և Բաքվի միջև հարաբերությունների դրական զարգացումը

15:29 08.10.2024

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ Մոսկվայում կայացած հանդիպմանը նշել է Մոսկվայի և Բաքվի միջև հարաբերությունների դրական զարգացումը։ «Ես կցանկանայի նշել, որ հարաբերությունները դրականորեն են զարգանում», – ասել է Ռուսաստանի ղեկավարը ադրբեջանցի գործընկերոջը։ Պուտինը նշել է, որ Ռուսաստանն ու Ադրբեջանը համատեղ բազմաթիվ հեռանկարային նախագծեր ունեն։ «Բազմաթիվ լավ, հետաքրքիր նախագծեր կան ինչպես էներգետիկայի, […]

̰
ՀԱՄԱՍ-ի պատվիրակությունը ժամանել է Կահիրե

15:21 08.10.2024

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման պատվիրակությունը ժամանել է Եգիպտոսի մայրաքաղաք, որտեղ նախատեսված է հանդիպում ՖԱԹՀ շարժման ներկայացուցիչների հետ։ Այս մասին հայտնում է պաղեստինյան Maan գործակալությունը։ ««ՀԱՄԱՍ»-ի պատվիրակությունը գտնվում է Կահիրեում և մտադիր է հանդիպել ՖԱԹՀ-ի ներկայացուցիչների հետ՝ քննարկելու խմբակցությունների միջև հաշտեցման և պայմանավորվածությունների ձեռքբերման հարցերը»,-նշված է հրապարակման մեջ: Նշվում է, որ ՀԱՄԱՍ-ի պատվիրակությունը գլխավորում են արմատական ​​շարժման […]

̰
Հարկ վճարողների մոտ արձանագրվել են աշխատողի չձևակերպման և ՀԴՄ-ի կիրառման կանոնների խախտման դեպքեր․ ՊԵԿ

15:12 08.10.2024

Խոշոր հարկ վճարողների հարկային կարգապահության բարելավման ծրագրերի շրջանակում իրականացված աշխատանքների արդյունքում, 2024 թվականի հուլիսի 20-ից սեպտեմբերի 30-ը ներառյալ, հարկ վճարողների մոտ արձանագրվել են աշխատողի չձևակերպման և ՀԴՄ-ի կիրառման կանոնների խախտման դեպքեր։ 14 խոշոր հարկ վճարողի մոտ արձանագրվել է ՀԴՄ-ի կիրառման կանոնների խախտում և առաջադրվել է շուրջ 90.2 մլն դրամ տուգանք: Առավել խոշոր չափի տուգանք է […]

̰
«Հըզբոլլահը» հայտարարել է Իսրայելի վրա հրթիռային հարձակումների մասին

15:08 08.10.2024

Լիբանանյան «Հըզբոլլահ» շարժումը հայտարարել է, որ հրթիռներ է արձակել Իսրայելի Հայֆա և Կրայոտ քաղաքների ուղղությամբ: «Իսլամական դիմադրության մարտիկները զանգվածային հրթիռային հարձակումներ են իրականացրել Հայֆա և Կրայոտ քաղաքների վրա», – ասվում է երեքշաբթի շարժման մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։ Իսրայելական ավիացիան, իր հերթին, գրոհել է Բեյրութի հարավային արվարձանները և հարավային Լիբանանի մի քանի բնակավայրեր:

̰
Ես սպասում եմ Ձեզ Կազանում BRICS-ի գագաթնաժողովին․ Պուտինը՝ Փաշինյանին

15:05 08.10.2024

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը սպասում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին Կազանում BRICS-ի գագաթնաժողովին, որը կանցկացվի հոկտեմբերի 22-24-ը։ Այս մասին ՌԴ ղեկավարը հայտարարել է Հայաստանի կառավարության ղեկավարի հետ հանդիպմանը։ «Նիկոլ Վովաևիչ, ես սպասում եմ Ձեզ Կազանում BRICS-ի գագաթնաժողովին, հուսով եմ, որ դա կլինի և՛ օգտակար, և՛ հետաքրքիր»,- ասել է Պուտինը: «Շատ շնորհակալ եմ»,- նշել է Փաշինյանը։ […]

̰
BACK_TO_TOP