23:59 06.10.2024
Նիդերլանդների կողմից Ուկրաինային տրամադրված ռազմական օգնության ընդհանուր ծավալն աճել է գրեթե 700 միլիոն եվրոյով և կազմել մոտավորապես 3,76 միլիարդ եվրո, ասել է թագավորության պաշտպանության նախարար Ռուբեն Բրեկելմանսը։ «Նիդերլանդներն արդեն տրամադրել է Ուկրաինային մոտ 3,76 միլիարդ եվրոյի չափով ռազմական օգնություն։ Այս գումարն ավելացել է գրեթե 700 միլիոն եվրոյով՝ այս տարվա հունիսին Ներկայացուցիչների պալատին (Նիդեռլանդների խորհրդարանի ստորին […]
23:20 06.10.2024
Երևանն ակտիվորեն ընթանում է թվային վերափոխման ճանապարհով։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ «Այսօր, երբ Երևանը հյուրընկալում է տեխնոլոգիական ոլորտի կարևորագույն իրադարձություններից մեկը՝ Նորարարության և տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսը (WCIT), կարող եմ ասել, որ մեր քաղաքն ակտիվորեն ընթանում է թվային վերափոխման ճանապարհով։ Համադրելով Երևանի առանձնահատկություններն ու պահանջները՝ մշակել ենք քաղաքային ծառայությունների […]
22:55 06.10.2024
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կիրակի օրը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հեռախոսազրույցի ժամանակ ասել է, որ Իսրայելին զենք վաճառելու արգելքները միայն կամրապնդեն Իրանին, գրում է The Times of Israel-ը։ «Ակնկալվում է, որ Իսրայելի ընկերները կաջակցեն և չեն կիրառի սահմանափակումներ, որոնք միայն կամրապնդեն իրանական ահաբեկչական առանցքը»,- ասել է Նեթանյահուն Մակրոնին։ Ֆրանսիայի ղեկավարի գրասենյակն իր հերթին նշել […]
22:23 06.10.2024
Իրանական հրամանատարությունը մի քանի գործողությունների ծրագիր է մշակել այն դեպքում, երբ Թեհրանը բախվի Իսրայելի հետ, հայտարարել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ռազմածովային ուժերի հրամանատար, կոնտրադմիրալ Ալիռեզա Թանգսիրիբը, որին մեջբերում է Tasnim գործակալությունը։ Նա բացատրել է, որ «Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կրակի հետ է խաղում», և այդ կապակցությամբ իրանցի զինվորականները մի շարք վարժանքներ են անցկացրել։ […]
21:55 06.10.2024
Կիրակի օրը՝ հոկտեմբերի 6-ին, չհայտարարված այցով Ուկրաինա է ժամանել Նիդերլանդների պաշտպանության նախարար Ռուբեն Բրեկելմանսը։ Մասնավորապես, նա այցելել է Խարկով։ Այս մասին հայտնում է РБК-Украина-ն։ Երեկոյան մոտ նա հրապարակել է մի գրառում, որտեղ ասել է, որ իր աչքերով է տեսել «ռուսական ծանր ռմբակոծության հետեւանքները»։ «Բնակարաններն ավերված են, էլեկտրաէներգիայի պակաս կա: Երեխաները դպրոց են գնում բունկերում: Ուկրաինան […]
21:30 06.10.2024
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Լիբանանում և Գազայի հատվածում հրադադարի անհրաժեշտությունը։ Այս մասին հայտնում է BFMTV- ն՝ հղում անելով Ելիսեյան պալատի հայտարարությանը։ «Հանրապետության նախագահը Իսրայելի վարչապետին ասել է, որ եկել է հրադադարի ժամանակը», – մեջբերում է հեռուստաալիքը տեքստից մի հատված։ Ֆրանսիայի նախագահի աշխատակազմն ընդգծել է, որ «երկար զրույցի […]
21:07 06.10.2024
ԱՄՆ փոխնախագահ և նախագահի թեկնածու Քամալա Հարիսը միանշանակ չի պատասխանել այն հարցին, թե արդյոք ինքը Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին մոտ դաշնակից է համարում։ CBS-ին տված հարցազրույցում, որը հեռարձակվել է կիրակի օրը, Հարիսին հարցրել են, թե արդյոք նա կարծում է, որ Նեթանյահուն Վաշինգտոնի «իսկապես մերձավոր դաշնակիցն է»: «Կարծում եմ, ամենայն հարգանքով, ավելի լավ է այն հարցը, […]
20:38 06.10.2024
Իրանի Քաղաքացիական ավիացիայի կազմակերպությունը չեղարկել է թռիչքները երկրի բոլոր օդանավակայաններից հոկտեմբերի 6-ից մինչև հոկտեմբերի 7-ի առավոտ: Այս մասին հայտնում է ISNA գործակալությունը ։ «Գործառնական սահմանափակումների պատճառով երկրի օդանավակայաններից թռիչքները կչեղարկվեն այսօր ժամը 21:00-ից մինչև վաղը ժամը 06:00-ն»- մեջբերում է գործակալությունը գերատեսչության ներկայացուցչին: Չվերթների չեղարկման պատճառը չի նշվում։
20:11 06.10.2024
44-օրյա պատերազմից 4 տարի անց. ինչո՞ւ հայաթափվեց Արցախը, արդյո՞ք պետք է պահպանել Արցախի պետական կառույցները: Ո՞ր դեպքում է հնարավոր արցախցիների վերադարձը: Այս և այլ հարցերի մասին Հեռանկար բանավեճ/Herankar debate-ի տաղավարից իրենց կարծիքն են հայտնել Լուսինե Ղարախանյանը և Հայկ Խանումյանը։
19:48 06.10.2024
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ մտադիր է հոկտեմբերի 12-ին Ռամշտեյնում կոնտակտային խմբի հանդիպմանը ներկայացնել իր, այսպես կոչված, «հաղթանակի ծրագիրը», որը նախանշելու է հակամարտության «արդար ավարտի համար հստակ, կոնկրետ քայլեր»: Հրապարակումը հայտնվել է նրա Telegram ալիքում։ «Մենք պատրաստվում ենք հոկտեմբերի 12-ին Ռամշտեյնին։ Սա կլինի 25-րդ հանդիպումը, բայց առաջինը՝ կառավարման մակարդակով։ Կներկայացնենք հաղթանակի ծրագիր, հստակ, […]
19:33 06.10.2024
Իսրայելի ռազմաօդային ուժերը կրկին հարձակվել են Գազայի հատվածում գտնվող դպրոցի շենքի վրա, որում, զինվորականների տվյալներով, եղել են պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժման զինված կազմավորումների անդամներ։ Ըստ բանակի մամուլի ծառայության՝ թիրախային ավիահարվածն իրականացվել է հետախուզական տվյալների հիման վրա, որոնք վկայում են, որ շենքը եղել է ՀԱՄԱՍ-ի արմատականների շտաբը։ «Հրամանատարության և կառավարման կենտրոնը գտնվում էր մի համալիրի ներսում, […]
19:15 06.10.2024
Յուրաքանչյուր ոք, ով փորձում է վնաս պատճառել Իսրայելին, պետք է հիշի Գազայի և Բեյրութի ճակատագիրը: Այս մասին հայտարարել է հրեական պետության պաշտպանության նախարար Յոավ Գալանտը՝ խոսելով իր երկրի դեմ իրանական հրթիռային հարձակման հետեւանքների մասին։ «Իսրայելի ռազմաօդային ուժերի գործողությունները՝ և՛ պաշտպանական, և՛ հարձակողական, ապահովում են Իսրայելի քաղաքացիների անվտանգությունը: Իրանցիներն անգամ չեն ազդել Իսրայելի ռազմաօդային ուժերի հնարավորությունների […]
18:50 06.10.2024
Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային հայտարարել է, որ Իսրայելի պաշտպանության բանակի կողմից Պաղեստինում և Լիբանանում իրականացված ռազմական գործողություններն իրենց տեսքով հիշեցնում են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը: «Սիոնիստական ռեժիմի վերջին հարձակումները (Իսրայել), օգտագործելով Պաղեստինում և Լիբանանում գտնվող սուրբ վայրերը, դպրոցները, մզկիթները և բժշկական համալիրները, աշխարհին հիշեցնում են ԻՊ-ի հանցագործությունները։ Քաղաքացիական օբյեկտների և ենթակառուցվածքների […]
18:33 06.10.2024
Արեւմտյան երկրները ցանկանում են, որ Ուկրաինայում հակամարտությունը շարունակվի՝ Ռուսաստանին թուլացնելու համար։ Նման կարծիք է հայտնել Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն, ում խոսքերը մեջբերել է սլովակական Pravda լրատվական պորտալը։ «Արևմուտքը ցանկանում է պատերազմ Ուկրաինայում», – ասել է նա: Կառավարության ղեկավարը կարծում է, որ հակամարտությունը, որին աջակցում է Արևմուտքը, շարունակվում է՝ «ռուսներին ծնկի բերելու» նպատակով։ Ֆիցոն մշտապես հանդես […]
18:10 06.10.2024
Լիբանանի դպրոցներում և բոլոր ուսումնական հաստատություններում դասերի մեկնարկը հոկտեմբերի 7-ից հետաձգվել է նոյեմբերի 4-ը՝ Իսրայելի շարունակվող ագրեսիայի պատճառով։ Այս մասին Բեյրութում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է հանրապետության կրթության և բարձրագույն կրթության նախարարի պաշտոնակատար Աբբաս Հալաբին։ «Նախարարությունը չի կարող պատասխանատվություն կրել 1,3 միլիոն աշակերտի, ինչպես նաև ուսուցիչների համար սպառնացող վտանգի համար, ուստի ուսումնական տարվա մեկնարկը տեղափոխվում […]
17:58 06.10.2024
Հոկտեմբերի 6-ին՝ Միածնաէջ Մայր Տաճարում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ։ Պատարագիչն էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Գերաշնորհ Տ. Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը։ Սրբազան արարողությանը ներկա էին Մայր Աթոռի միաբանությունը, Հայ Եկեղեցու թեմակալ առաջնորդներ և բազմաթիվ ուխտավոր հայորդիներ։ Իր քարոզում Արշակ Սրբազանն անդրադարձավ օրվա ավետարանական ընթեցվածքին, […]
17:51 06.10.2024
Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հոկտեմբերի 7-ին ժամը 10:30-ից մինչև ժամը 14:00-ն, կդադարեցվի Տավուշի մարզի Լճկաձոր բնակավայրի գազասպառողների գազամատակարարումը։ Այս մասին հայտնում է «Գազպրոմ Արմենիան»։
17:30 06.10.2024
Գերմանիայի Վեստերվալդ նահանգի ոստիկանությունը երեկ երեկոյան ցրել է հավաք, որին ենթադրաբար մասնակցել է 130 աջ ծայրահեղական, գրում է գերմանական Spiegel ամսագիրը։ Հստակեցվում է, որ գիշերային միջոցառումը նվիրված է եղել մարտարվեստին։ Նախնական տվյալներով՝ կազմակերպիչը եղել է «Երրորդ ուղի» (III. Weg) աջ ծայրահեղական կուսակցության տարածաշրջանային մասնաճյուղը։ Ինչպես նշել են ոստիկանությունից, առգրավվել են բազմաթիվ իրեր, որոնք, ըստ իրավապահների, […]
17:25 06.10.2024
Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 10:00-ի սահմաններում, հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Վահե Բագրատի Հարությունյանի դին՝ հրազենային վնասվածքով: Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն: Պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակից ընկերներին:
17:14 06.10.2024
Իշխող «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցությունը չի ճանաչելու Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախությունը։ Այս մասին հայտարարել է կուսակցության գործադիր քարտուղար Մամուկա Մդինարաձեն՝ մեկնաբանելով տարածված լուրերը։ «Գործակալները փորձում են ապազգային լուրերով ազդել ընտրությունների վրա, իբր թե «Վրացական երազանքը» պատրաստվում է միավորել երկիրը՝ ճանաչելով Աբխազիայի և այսպես կոչված Հարավային Օսիայի անկախությունը և անցում կատարել երկրի համադաշնային կառույցի։ Ոչ […]
16:46 06.10.2024
Հռոմի Ֆրանցիսկոս պապն իր ավանդական կիրակնօրյա քարոզում հիշատակել է պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժման գրոհայինների՝ Գազայի հատվածից Իսրայել ներթափանցման տարելիցը և կոչ է արել հրադադար հաստատել Մերձավոր Արևելքի բոլոր ճակատներում։ Հռոմի պապը ասել է, որ վաղը լրանում է Իսրայելի բնակչության դեմ իրականացված ահաբեկչության մեկ տարին։ Եվ չպետք է մոռանալ, որ Գազայում դեռևս պատանդներ կան, որոնց ազատ […]
16:27 06.10.2024
Արփինե Մարտիրոսյանն իր ծննդավայր Արենիում հիմնել է «Արհեստանոց» ձեռագործության կենտրոնը, հայտնում են ՀՀ կառավարությունից։ Գյուղի երեխաներն ու պատանիները մասնակցում են կավագործության, նկարչության, հելունագործության դասընթացներին։
16:03 06.10.2024
2023 թվականի հոկտեմբերից Գազայի հատվածում իսրայելական ուժերի գործողության մեկնարկից ի վեր, զոհված պաղեստինցիների թիվը մոտեցել է 41,9 հազարի նշագծին։ Նման տվյալներ է հրապարակել Գազայի առողջապահության նախարարությունը։ «2023 թվականի հոկտեմբերից Գազայում իսրայելական գործողությունների հետևանքով զոհերի թիվը հասել է 41870-ի, ևս 97166 մարդ վիրավորվել է», – ասվում է հայտարարության մեջ: Գազայի առողջապահության նախարարությունը հավելել է, որ վերջին […]
15:47 06.10.2024
Հազարավոր ցուցարարներ հավաքվել են Հունգարիայի պետական մեդիա կորպորացիայի գլխավոր շենքի դիմաց՝ բողոքելու, ըստ նրանց, քարոզչական ցանցի դեմ, որը հարկատուների հաշվին ղեկավարվում է ազգայնական կառավարության կողմից: Բողոքի ակցիայի կազմակերպիչը Հունգարիայի ամենահայտնի ընդդիմադիր գործիչ Պետեր Մադյարն է։ Նա ղեկավարում է «Տիսա» կուսակցությունը, որը վերջին ամիսներին դարձել է վարչապետ Վիկտոր Օրբանի համար ամենամեծ քաղաքական մարտահրավերը՝ գրեթե 15 տարի […]
15:28 06.10.2024
Իսրայելական բանակը հայտարարել է Գազայի հատվածի հարավում գտնվող Ալ-Մավասի շրջանում հումանիտար գոտու ընդլայնման մասին՝ դրանով իսկ հասկացնել տալով անկլավի հյուսիսային մասի խաղաղ բնակիչներին, որ նրանք պետք է սկսեն տարհանումը։ Այս հայտարարությունն արվել է պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման զինված ուժերի դեմ նոր գործողության մեկնարկին զուգահեռ։ «Ընդլայնված հումանիտար գոտին ներառում է դաշտային հոսպիտալներ, որոնք տեղակայված են պատերազմի […]
15:06 06.10.2024
Իռլանդիայում կայացել է Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանը: Մայրաքաղաք Դուբլին են մեկնել նաև մեր երկիրը ներկայացնող պատգամավորները՝ պատվիրակության ղեկավար Սարգիս Խանդանյանի գլխավորությամբ: Քննարկվել են ԵԱՀԿ-ի տարածաշրջանում ընթացող հակամարտություններին վերաբերող հարցեր: Սարգիս Խանդանյանը նշանակվել է Ուզբեկստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններում ԵԱՀԿ առաքելության ղեկավար: Մանրամասները՝ տեսանյութում:
14:43 06.10.2024
ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը հրապարակել է անցնող աշխատանքային շաբաթվա ընթացքում նախարարության տարբեր կառույցների կողմից իրականացրած աշխատանքները․ «Սևան» ազգային պարկում՝ Կովկասի բնության հիմնադրամը (CNF) ազգային պարկին նվիրաբերել է բարձրակարգ հեռադիտակներ, որոնք օգտագործվելու են ազգային պարկի տարածքում կենսաբազմազանության մոնիթորինգ իրականացնելու նպատակով։ «Խոսրովի անտառ» պետական արգելոցում՝ ՊՈԱԿ-ի տնօրեն Ռ․ Օղիկյանի գլխավորությամբ, ստորաբաժանումների ղեկավարների, աշխատակիցների մասնակցությամբ խորհրդակցություն է անցկացվել, […]
14:24 06.10.2024
Երևանում հոկտեմբերի 6-ի և 9-ի ցերեկը, 7-ին, 10-11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 8-ին երեկոյան ժամերին, 9-ի գիշերը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-17մ/վ արագությամբ։ Մարզերում հոկտեմբերի 6-ի և 9-ի ցերեկը, 7-ին, 10-11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 8-ին կեսօրից հետո, 9-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում […]
13:58 06.10.2024
Հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված՝ Հ-6, /Հ-2/-Նոր Գեղի-Եղվարդի տրանսպորտային հանգույց-/Մ-1/ ավտոճանապարհի Հրազդան գետի վրայի կամրջով (Նոր Հաճնի կամուրջ) երթևեկությունը կշարունակի փակ մնալ մինչև սույն թվականի նոյեմբերի 12-ը։ Այս մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։ Մինչև նոյեմբերի 12-ն առանց կցորդի ավտոմոբիլները Նոր Հաճնի կամուրջը կարող են շրջանցել Հ-2, /Հ-1/ (Աբովյան)-Արզնի-/Հ-6/-Նոր Գեղի ճանապարհով, իսկ կցորդով ավտոմոբիլները՝ Տ-6-54, /Հ-5/-Կարենիս-Չարենցավան-/Հ-1/ և […]
13:41 06.10.2024
Մերիդիան էքսպո կենտրոնում «ԴիջիԹեք 2024»-ի շրջանակում անցակացվող DigiTalks-ի սրահում տեղի է ունեցել «Աքսելերացիոն ծրագրի տեղեկատվական հանդիպումը»՝ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանը և Plug and Play-ի ավագ կորպորատիվ նորարարության մենեջեր Ալֆրեդո Գոմես Սորիան հանգամանալից ներկայացրել են նախարարության նախաձեռնությամբ իրականացվող Հայաստանի տեխնոլոգիական ստարտափների համար նախատեսվող 26 շաբաթյա աքսելերացիոն ծրագիրը։ Ռուբեն Սիմոնյանը ներկայացրել է իր […]