20:15 05.10.2024
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Փարիզում մասնակցել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության լիագումար նիստերին: Աշխատանքները մեկնարկել են Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի ողջույնի խոսքով: Քննարկվել և հաստատվել են գագաթնաժողովի օրակարգային հարցերը, նախագծերն ու ընթացակարգերը: Մասնավորապես, քննարկվել են կազմակերպության անդամակցության կամ կարգավիճակի փոփոխության դիմումները: Հաջորդիվ Ֆրանկոֆոնիայի կազմակերպության նախարարական համաժողովի նախագահը հանդես է եկել զեկույցով` նախարարական համաժողովի 45-րդ նստաշրջանի աշխատանքների վերաբերյալ: […]
20:10 05.10.2024
Դանիայի իշխանությունները որոշել են ուժեղացնել հսկողությունը Շվեդիայի և Գերմանիայի հետ սահմանին՝ Ստոկհոլմում և Կոպենհագենում Իսրայելի դեսպանատների մոտ տեղի ունեցած պայթյունների և կրակոցների ֆոնին, հայտնում է Դանիայի ազգային ոստիկանությունը։ Ավելի վաղ Ստոկհոլմում և Կոպենհագենում Իսրայելի դեսպանատների մոտ կրակոցների և պայթյունների դեպքեր են տեղի ունեցել։ Ստոկհոլմի ոստիկանությունը և Դանիայում Իսրայելի դեսպանատունը հայտնել են, որ դիվանագիտական անձնակազմը չի […]
19:54 05.10.2024
ՖՄԿ 19-րդ գագաթնաժողովի աշխատանքները շարունակվեցին Փարիզում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տեսանյութ հրապարակել։
19:45 05.10.2024
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հոկտեմբերի 3-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարարտի մարզում։ Այդ օրը ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Արտաշատի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Արտաշատ քաղաքի թիվ 2 հիմնական դպրոցի ուսուցչուհի, Արարատի մարզի բնակիչ 42-ամյա Նելլի Ն․-ն իր դասաժամի ընթացքում ջրի շշով հարվածներ է հասցրել նույն դպրոցի 6-րդ դասարանի աշակերտներ 11-ամյա […]
19:35 05.10.2024
Շրի Լանկան ավարտել է իր պետական պարտքի վերակառուցման գործընթացը և դուրս է եկել սնանկությունից, հայտարարել է երկրի ֆինանսների նախկին նախարար Ալի Սաբրին։ «Այսօր Շրի Լանկան պաշտոնապես ավարտեց իր պարտքի վերակառուցման գործընթացը՝ նշանավորելով երկրի սնանկացումից դուրս գալը, եթե հաշվի առնենք, թե որտեղ էինք մենք 2022 թվականի ապրիլին: Որպես այդ ժամանակ ֆինանսների նախարար՝ ես ընդունեցի արտաքին պարտքի […]
19:26 05.10.2024
Հոկտեմբերի 3-ի երեկոյան Իսրայելի ռազմաօդային ուժերի հարվածը Հորդանան գետի արեւմտյան ափի Թուլկարմ քաղաքի վրա հանգեցրել է առնվազն 12 պաղեստինցի արմատականների սպանության։ Այս թարմացված տվյալները հրապարակել է իսրայելական բանակի մամուլի ծառայությունը։ Նախկինում բանակը հայտնել էր 7 լիկվիդացված արմատականների մասին, որոնց թվում էին պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժման տեղական առաջնորդ Զահի Յասեր ալ Ռազակ Ուֆին և արմատական պաղեստինյան […]
19:15 05.10.2024
Բուխարեստն ակնկալում է, որ Եվրահանձնաժողովը կկարողանա 1,5 միլիարդ եվրո հատկացնել՝ փոխհատուցելու «Բորիս» ցիկլոնի պատճառով երկրի արևելքում ջրհեղեղների պատճառած վնասը, ասել է Ռումինիայի վարչապետ Մարսել Չիոլակուն։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Նա ընդգծել է, որ Ռումինիան մինչև նոյեմբերի 1-ը Բրյուսելին կուղարկի բոլոր վնասների ամբողջական գնահատականը, որպեսզի գումար ստանա բոլոր ենթակառուցվածքների վերականգնման, բնակավայրերի և մարդկանց պաշտպանության […]
19:05 05.10.2024
Գերմանիայից և Եգիպտոսից հնագետների միջազգային խումբը հին Եգիպտոսի հարուստ Ասյուտ նահանգում հայտնաբերել է Ջեֆայհապիի տիրակալի դստեր 4000-ամյա գերեզմանը: Կնոջը թաղել են միմյանց մեջ դրված երկու սարկոֆագներում։ Այս մասին հայտարարել է Եգիպտոսի զբոսաշրջության և հնությունների նախարարությունը (MTA): Ըստ գիտնականների՝ Ջեֆայհապիի դստերը սպանել է Իդին։ Նա կյանքից հեռացել է 40 տարեկանից առաջ, ով ոտքի մի արատ ուներ։ […]
18:55 05.10.2024
Ճապոնիայում խաղալիքներ արտադրող MegaHouse-ը ստեղծել է 5 մմ «Ռուբիկ»-ի խորանարդ, որը կշռում է 0,3 գրամ, որի լուծման համար պահանջվում է պինցետ: Այս մասին գրում է CNN-ը։ Գինեսի համաշխարհային ռեկորդները հաստատել են MegaHouse-ի արտադրանքը որպես աշխարհի ամենափոքր պտտվող գլուխկոտրուկ խորանարդը: Այն կարողացել է գերազանցել բրիտանացի Թոնի Ֆիշերի սահմանած 2016 թվականի ռեկորդը՝ նա ստեղծել էր «Ռուբիկ»-ի 5,6 […]
18:45 05.10.2024
Հոկեյի ազգային լիգայի (NHL) նոր մրցաշրջանի առաջին գոլը խփել է «Նյու-Ջերսի Դևիլզի» հարձակվող Ստեֆան Նոեսենը։ Կանոնավոր առաջնության առաջին խաղում «Նյու-Ջերսին» մրցել է «Բաֆալո Սեյբրզի» հետ։ 31-ամյա ամերիկացի հոկեյիստը խաղի հաշիվը բացել է 9-րդ րոպեին։ Դրվագներից մեկում էլ «Նյու-Ջերսիի» դարպասապահ Յակոբ Մարկստրյոմը դարձել է անհավանական սեյվի հեղինակ։
18:40 05.10.2024
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը մասնակցել է «ՄՏՔԻ ՈՒԺԸ. Արհեստական բանականությունը սահմաններից այն կողմ՝ էթիկայի շրջանակներում» խորագրով WCIT2024/DigiTec համաշխարհային կոնգրեսի մամուլի ասուլիսին: Այս մասին հայտնում են նախարարությունից։ «Նախարարը նշել է, որ վերջին հինգ տարվա ընթացքում Հայաստանը երկրորդ անգամ է հյուրընկալում նորարարությունների և տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսը, ինչը գալիս է ևս մեկ անգամ ընդգծելու ՀՀ-ի […]
18:33 05.10.2024
«Digitec Expo 2024» տեխնոլոգիական ցուցահանդեսի շրջանակներում հոկտեմբերի 5-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը նախաձեռնել է «Ֆինանսական գրագիտությունը որպես կապիտալի շուկայի և ներդրումների շարժիչ ուժ» խորագրով պանելային քննարկում՝ Կենտրոնական բանկի, ֆոնդային բորսայի և կենսաթոշակային կուտակային ֆոնդերի կառավարչական ներկայացուցիչների մասնակցությամբ: «Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Սևակ Միքայելյանը ներկայացրել է կապիտալի շուկայի զարգացմանն ուղղված նախարարության նախաձեռնությունները։ Նա ընդգծել է «Թողարկման և վարկանիշավորման […]
18:28 05.10.2024
Իսպանական «Ռեալ Սոսյեդադի» մամուլի ծառայության ղեկավարը խոսել է Ռուսաստանի ազգային հավաքականի հայազգի կիսապաշտպան Արսեն Զախարյանի ապաքինման մասին: «Արսենը դեռ մարզվում է անհատական ծրագրով: Միջազգային դադարից հետո նա կվերադառնա ընդհանուր խումբ»,- ակումբի մամուլի ծառայության ղեկավարի խոսքերը մեջբերում է Sport24-ը: Հիշեցնենք, որ 21-ամյա ֆուտբոլիստն ամռանը ոտնաթաթի վնասվածք էր ստացել և վիրահատվել էր: Արսեն Զախարյանը «Ռեալ Սոսյեդադում» հանդես […]
18:22 05.10.2024
Բուրկինա Ֆասոն սկսել է չեղարկել երկրում ոսկի արդյունահանող որոշ օտարերկրյա կորպորացիաների գործունեության լիցենզիաները, տեղական RTB հեռուստաալիքի եթերում ասել է անցումային նախագահ Իբրահիմ Տրաորեն։ «Ես չեմ հասկանում, թե ինչու ենք ինքներս ոսկի արդյունահանում և, միևնույն ժամանակ, այդ հնարավորությունը տալիս միջազգային կորպորացիաներին։ Կան լիցենզիաներ, որոնք ներկայումս չեղարկում ենք, և վերջում մենք արդյունահանելու ենք ոսկի ինքներս»,- ասել է […]
18:12 05.10.2024
«Տուն ենք գնում մի քանի կգ ավելացրած»․ Հայաստանում շվեյցարացի զբոսաշրջիկների արձակուրդի մասին է պատմում Կառավարության ներկայացրած տեսանյութը։
18:05 05.10.2024
Օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն, հանրահայտ հոկեյիստ Ալեքսանդր Յակուշևը գովեստի խոսքեր է ասել Մոսկվայի «Սպարտակի» պատմության լավագույն ռմբարկու, Երևանի «Արարատի» նախկին գլխավոր մարզիչ Նիկիտա Սիմոնյանի հասցեին: «Ես ծանոթ եմ Նիկիտա Սիմոնյանի հետ: Նա մեծագույն մարզիկ և մարդ է: Սիմոնյանը շատ բան է արել ոչ միայն «Սպարտակի», այլ նաև հայրենական ֆուտբոլի համար: Նա ԽՍՀՄ հավաքականի կազմում դարձել […]
17:53 05.10.2024
ԱՄԷ-ն հումանիտար օգնության առաջին ինքնաթիռն է ուղարկել Լիբանան ընթացիկ ճգնաժամի սկզբից ի վեր, ասվում է ԱՄԷ արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։ «Հետևելով Նորին Մեծության ցուցումներին՝ ԱՄԷ նախագահը 100 միլիոն դոլար արժողությամբ շտապ հումանիտար օգնություն է տրամադրել Լիբանանի ժողովրդին, ԱՄԷ-ն Առողջապահության համաշխարհային կազմակերպության հետ ուրբաթ օրը 40 տոննա շտապ բժշկական օգնություն տեղափոխող ինքնաթիռ է ուղարկվել Լիբանան»,- […]
17:47 05.10.2024
Փախստականների թիմը կներկայացնի Հայաստանը UEFA Unity Euro Cup – 2024 մրցաշարում, որը կկայանա Շվեյցարիայի Նիոն քաղաքում հոկտեմբերի 9-11-ը, հաղորդում է ՀՖՖ մամուլի ծառայությունը։ Փախստականներից կազմված հավաքականների միջև ավանդական մրցաշարն ՈՒԵՖԱ-ի և ՄԱԿ-ի փասխտականների գրասենյակի համատեղ նախաձեռնությունն է։ Հայաստանի թիմի պատշաճ նախապատրաստմանը աջակցել են ՀՖՖ-ն և UNHCR Armenia-ն: Մրցաշարի վիճակահանությունը կկայանա հոկտեմբերի 9-ին:
17:42 05.10.2024
Մալայզիայի վարչապետ Անվար Իբրահիմը CNBC-ին տված հարցազրույցում ասել է, որ Կուալա Լումպուրն իրավունք ունի ինքնուրույն որոշել փոխգործակցությունը բոլոր գլոբալ գործընկերների հետ: «Երկրները չպետք է թելադրեն ուրիշներին, թե ինչն է լավագույնն իրենց համար։ Որպես առևտրային երկիր՝ Մալայզիան ողջունում է ներդրումներն ամբողջ աշխարհից»,-ասել է վարչապետը։ Պատասխանելով BRICS-ին միանալու Մալայզիայի մտադրության և Ռուսաստանի հետ աճող կապերի մասին հարցին՝ […]
17:31 05.10.2024
Իսրայելին Գազայում կռվելու համար զենքի մատակարարման դադարեցումը առաջնահերթություն է հակամարտության քաղաքական լուծման համար։ Այս կարծիքը France Inter ռադիոյի եթերում հնչեցրել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։ «Ես կարծում եմ, որ այժմ առաջնահերթությունը քաղաքական կարգավորմանը վերադառնալն է, անհրաժեշտ է դադարեցնել զենքի մատակարարումը, որն օգտագործվում է Գազայում կռվելու համար»,-ասել է նա։ Մակրոնը խոստովանել է, որ այս հակամարտության կարգավորման […]
17:23 05.10.2024
Ուրուգվայի հավաքականի նախկին հարձակվող Լուիս Սուարեսը տհաճ փաստեր է բացահայտել ազգային թիմի մարզչի մասին: «Մարզիչը չէր բարևում թիմի ֆուտբոլիստներին: Մի անգամ հավաքականի տղաները հանդիպում էին կազմակերպել Մարսելո Բյելսայի հետ, որպեսզի խնդրեն նրան հանդիպելիս բարևել: Ես էի թիմի անունից զրուցում Բյելսայի հետ: Նշեցի ներքին մթնոլորտի խնդիրները, բայց նա անտեսում էր մեզ, պահանջում էր, որպեսզի մենք էլ […]
17:18 05.10.2024
ՀՀ ԱԳՆ-ը X-ի իր էջում գրառում է կատարել ՆԱՏՕ-ի հետ համագործակցության 30-ամյակի կապակցությամբ․ «Միասին մենք ձգտում ենք հասնել և առաջ տանել տարածաշրջանային անվտանգությունը ուժեղացված երկխոսության և համագործակցության միջոցով: Անհամբեր սպասում ենք ավելի ամուր գործընկերության կառուցմանը և մեր պաշտպանական կարողությունների ընդլայնմանը»։
17:07 05.10.2024
ԵԽԽՎ աշնանային նստաշրջանի աշխատանքներին մասնակցել են ԱԺ պատգամավորները` կառույցում մեր երկրի պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանի գլխավորությամբ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԺ-ից։ «Վեհաժողովականները մտահոգություն են հայտնել Մերձավոր Արեւելքում ընթացող պատերազմի եւ օրեցօր դրա օջախների ընդլայնման վերաբերյալ: Քննարկումների առանցքում էր նաեւ Ադրբեջանում մարդու իրավունքների կտրուկ վատթարացման իրավիճակը»,-ասված է հաղորդագրության մեջ: Մանրամասները՝ տեսանյութում:
17:00 05.10.2024
Էրիկ տեն Հագը կարող է հեռացվել «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզչի պաշտոնից, հայտնում է TEAMtalk-ը: Անգլիական ակումբի ղեկավարությունը դիտարկում է Թոմաս Տուխելին թիմ հրավիրելու տարբերակը: Ավելի վաղ գերմանացի մասնագետը նշել էր, որ ցանկանում է վերադառնալ Պրեմիեր լիգա: Նա բազմիցս նշել է, որ անգլիական ֆուտբոլը համապատասխանում է իր մարզչական փիլիսոփայությանը։ Էրիկ տեն Հագը 2022 թվականից է աշխատում […]
16:52 05.10.2024
Ամբերդի ձորում 2 տեղից վթարվել է «Բազմաղբյուրի» 500 մմ-ոց ջրատարը՝ վայրկյանում 80 լիտր ջրի կորստով։ Այս մասին տեղեկացնում է «Վեոլիա ջուր»-ը: «Դրանով պայմանավորված` մինչև հոկտեմբերի 6-ը 24:00-ն կդադարեցվի Էջմիածին քաղաքի, Մրգաստան, Արտիմետ, Դաշտ, Շահումյան, Խորոնք, Պտղունք, Արեվաշատ, Մուսալեռ, Այգեշատ, Ոսկեհատ, Ծաղկալանջ, Ամբերդ, Արշալույս, Հայթաղ, Աղավնատուն, Գեղակերտ, Դողս, Հովտամեջ, Լեռնամերձ, Ծիածան, Ֆերիկ, Արագած, Ծաղկունք, Արտամետ, Շենիկ, […]
16:47 05.10.2024
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին ժամանել է Սիրիայի մայրաքաղաք Դամասկոս: Նա հանդիպում է ունեցել Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի հետ: Հանդիպման ընթացքում խոսվել է այն մասին, թե ինչպես կարելի է դադարեցնել Իսրայելի հարձակումները Լիբանանի վրա: Քննարկվել է նաև Լիբանանին քաղաքական աջակցություն ցուցաբերելու և ժողովրդին օգնելու հարցը:
16:38 05.10.2024
Մի քանի միգրանտ, այդ թվում՝ մի երեխա, զոհվել են՝ փորձելով Լա Մանշի նեղուցով Ֆրանսիայից Մեծ Բրիտանիա հասնել, շաբաթ օրը հայտարարել է Ֆրանսիայի ներքին գործերի նախարարը: Ներքին գործերի նախարարության ղեկավարը խոստացել է, որ նոր կառավարությունը կուժեղացնի պայքարը հանցավոր խմբերի դեմ, որոնք զբաղվում են միգրանտների անօրինական տեղափոխման կազմակերպմամբ։ Ավելի վաղ France-Presse գործակալությունը հայտնել էր Լա Մանշը հատելիս […]
16:25 05.10.2024
Իսրայելի ռազմաօդային ուժերի կործանիչները կրկին հարձակվել են Լիբանանի մայրաքաղաքի հարավային ծայրամասերի վրա, որտեղ շիական «Հեզբոլլահ» կազմակերպությունն ունի օբյեկտներ և ապրում են նրա աջակիցները։ Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ի թղթակիցը, առնվազն չորս հարված է հասցվել Հարեթ Հորեյք թաղամասին և փախստականների Բուրջ էլ Բարաջնա ճամբարին, որը գտնվում է Ռաֆիկ Հարիրիի անվան միջազգային օդանավակայան տանող մայրուղու վրա։