14:40 29.09.2019
Չինաստանի Շուանյաշան քաղաքում 143 կգ-անոց վարազը կարաոկե ակումբում խառնաշփոթ է սարքել: Այդ մասին հայտնել է South China Morning Post-ը: Կենդանին օգտվել է այն փաստից, որ մուտքի դուռը փակված չի եղել և ներխուժել է հաստատություն: Նա սլացել է դեպի բար և կոտրել այն, ապա ներս է մտել սենյակներից մեկը և դուրս հանել զվարճացող հաճախորդներին: Դիտորդական տեսախցիկից […]
14:39 29.09.2019
ՀՀ կառավարությունը սեպտեմբերի 30-ին արտահերթ նիստ կանցկացնի: ՀՀ կառավարության աշխատակազմից տեղեկացնում են, որ նիստը կանցկացվի փակ ռեժիմով: Այս պահի դրությամբ Կառավարության վաղվա նիստի օրակարգում 10 հարց է՝«Ֆինանսական համահարթեցման մասին» օրենքում փոփոխություններից մինչև Սահմանամերձ տարածաշրջանների զարգացման 2020 թ. ծրագրի հաստատում, թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի միջոցառումների ծրագրի և ժամանակացույցի հաստատումից 2020 թվականի առողջապահական պետական […]
14:36 29.09.2019
Այսպիսի փոխայցերը միմյանց են մոտեցնում երկրներին, և Սինգապուրն ու Հայաստանն այս այցի արդյունքում ավելի են մոտեցել իրար: Այս մասին Սինգապուրի վարչապետին Երևանում ընդունելուց հետո ճեպազրույցի ժամանակ նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Հարցին, թե ինչ է տալիս երկու պետություններին իրար հետ համագորակցությունը, Փաշինյանը Սինգապուրի օրինակով պատասխանեց, որ որքան երկիրը հեռու է զբոսաշրջիկի համար, այնքան ավելի նոր է: […]
14:25 29.09.2019
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սիրով մասնակցեցի եզդիական «Թաուսե Մալաք և յոթ հրեշտակներ» տաճարի օծման արարողությանը։ Խորհրդանշական և տրամաբանական եմ համարում, որ աշխարհում ամենամեծ եզդիական տաճարը գտնվում է հենց Հայաստանում։ Հայաստանը տուն է եզդի ժողովրդի համար։ Եզդի ժողովրդի զավակներն իրենց հայ եղբայրների կողքին են եղել բազմաթիվ օրհասական և հերոսական պահերի։ Ցավոք, […]
14:11 29.09.2019
Զարթոնքում այսօր ընթացքող ՏԻՄ ընտրությունների ժամանակ ոստիկանները մի երիտասարդ տղայի են բերման ենթարկել: Այս մասին հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը: Հերթապահող ոստիկանները հայտնել են, որ երիտասարդը նշված համայնքի բնակիչ չի եղել, ամեն բան կատարվել է ընտրատեղամասի տարածքից դուրս: Երիտասարդը փորձել է սադրել, անպարկեշտ արտահայտություններ է արել: Ոստիկանները նրան տեղափոխել են բաժին:
14:04 29.09.2019
Բրիտանիայում տղամարդուն ձերբակալել են հիվանդ կնոջը սարսափելի մահվան հասցնելու համար: Այդ մասին հայտնում է Liverpool Echo-ն: Անգլիական Լիվերպուլ քաղաքի բնակիչ 67-ամյա Ռիչարդ Ուոլլահը դիմել է տեղի հիվանդանոց՝ հայտնելով, որ իր կինը լավ չէ: Երբ պարամեդիկները այցելել են հիվանդին, սարսափահար են եղել իրենց տեսածից: 61-ամյա Վալերի Ուոլլահի սենյակն ու մահճակալը վերածվել էին աղբակույտի: Կնոջ մարմնի մարմնի […]
13:50 29.09.2019
Հայաստանի և Սինգապուրի միջև համագործակցությունը նոր հնարավորություններ է տալիս բիզնեսին՝ ներդրումների և առևտրի տեսանկյունից: Այս մասին այսօր Սինգապուրի վարչապետի հետ համատեղ ճեպազրույցում հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Փաշինյանի խոսքով՝ բիզնեսը սպասում է նման հնարավորություններին: Նա հայտնեց, որ Սինգապուրի վարչապետի հետ զրույցում արդեն խոսել են այն մասին, որ նման փոխայցերը նաև բիզնեսմենների ուշադրությունն են հրավիրում՝ միմյանց […]
13:39 29.09.2019
Սինգապուրի վարչապետի՝ Հայաստան այցի ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերությունների զարգացման հարցեր: Երկու երկրների վարչապետների հանդիպմանը հաջորդած ճեպազրույցի ժամանակ լրագրողներից մեկը հարցրեց, թե ինչ կարող է տալ այդ համագործակցությունը: Լի Սյան Լունը՝ Սինգապուրի վարչապետը, բացատրեց, որ հայկական կողմի հետ հարաբերությունները կարևոր են հատկապես երկու տարածաշրջանների միջև հարաբերությունների զարգացման համար: Սինգապուրը՝ որպես ԱՍԵԱՆ-ի անդամ, և Հայաստանը՝ որպես […]
13:32 29.09.2019
Հրազենային վնասվածքի արդյունքում սպանվել է Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման Բին Աբդուլ Ազիզ Ալ-Սաուդի անձնական թիկնապահը՝ գեներալ Աբդել Ազիզ Ալ-Ֆահմը, հայտնում է Al Arabiya հեռուստաալիքը: Նշվում է, որ գեներալ Ալ-Ֆահմը սպանվել է շաբաթ օրը` ընկերոջ տանը: Թագավորի թիկնապահն այցելել է Սաուդյան Արաբիայի Ջիդդա քաղաքում ապրող ընկերոջը, ում տանն էլ հյուրերից մեկի՝ Մամդուխ բեն Մեշաալ Ալ-Ալիի հետ […]
12:58 29.09.2019
Սինգապուրի վարչապետի՝ Երևան այցի ժամանակ քննարկվել են հայ-սինգապուրյան երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները: Այս մասին Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո նշեց Սինգապուրի վարչապետը: Լի Սյան Լունը նշեց, որ հանդիպման ընթացքում իրենք քննարկել են երկու երկրների՝ միմյանցից սովորելու հնարավորությունները: Սինգապուրի վարչապետը նշեց, որ օրակարգում է եղել նաև իրենց երկրի ու Եվրասիական տնտեսական միության միջև կնքվող համաձայնագրերի փաթեթը, […]
12:57 29.09.2019
1951 թվականից սկսած ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում, ի պատիվ խուլերի և համրերի Միջազգային ֆեդերացիայի հիմնադրման, սեպտեմբերի վերջին կիրակին նշվում է որպես խուլերի օր: Օրվա նպատակը միջազգային հանրության իրազեկվածության բարձրացումն է խուլ մարդկանց առօրյա խնդիրների վերաբերյալ: Իսկապես, վիճակագրության համաձայն, լսողության խանգարումներով տառապում է յուրաքանչյուր 9-րդ մարդը: Լսողությունը կորուստը որևէ հիվանդության, վնասվածքի կամ բնածին արատների արդյունք […]
12:55 29.09.2019
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Երևանում ընդունեց Սինգապուրի վարչապետ Լի Սյան Լունին, որի հետ էլ հանդիպումից հետո հայտարարություններով հանդես եկավ: Լի Սյան Լունն իր հայտարարության մեջ հիշատակեց Փաշինյանի այցը Սինգապուր ու խոսեց երկկողմ հարաբերությունների մասին: «Մեր երկու երկրները երկար տարիների հարաբերություններ ունեն, որոնք ձգվում են մինչև 19-րդ դար»,-ասաց Սինգապուրի վարչապետը: Նրա խոսքով՝ Սինգապուրում կա փոքր, […]
12:46 29.09.2019
Սինգապուրի վարչապետի հետ հանդիպումից հետո մամուլի համար հայտարարությունների ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հատուկ շնորհակալություն հայտնեց այդ երկրի իշխանություններին՝ Հայաստանի հանրային ծառայողների վերապատրաստման դասընթացների համար: Փաշինյանը նշեց, որ նախորդ տարվա ընթացքում Սինգապուր կատարած իր այցի ժամանակ մշակույթի և արվեստի ոլորտում համագործակցության մասին հուշագրի ստորագրումից հետո արդեն կան արդյունքներ՝ Սինգապուրում հաջորդ տարի անցկացվելու են Հայաստանի օրեր: […]
12:42 29.09.2019
Սինգապուրի վարչապետ Լի Սյուն Լունի հետ հանդիպումից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հայտարարության մեջ հիշատակեց, որ հենց ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահության ընթացքում է Միությունը տնտեսական համաձայնագիր կնքում Սինգապուրի հետ: Փաշինյանի խոսքով՝ դա Հայաստանի համար պատվաբեր է: Փաշինյանը նշեց, որ Հայաստանն իր նախագահության ընթացքում զգալի ջանքեր է գործադրել ԵԱՏՄ արտաքին կապերը զարգացնելու համար: «Եվ Սինգապուրը եղել […]
12:41 29.09.2019
Apple-ի մասնագետները օպերացիոն համակարգի նոր տարբերակում սխալ են թույլ տվել: Սմարթֆոնների օպերացիոն համակարգը չի երաշխավորում անվտանգություն: Apple-ը պաշտոնական կայքում հրապարակել է նախազգուշացում iOS 13-ում հայտնաբերված կարևորագույն սխալի մասին, որի «շնորհիվ» երրորդ կողմի սարքերը կարող են լիակատար մուտք ստանալ դեպի սմարթֆոն: «Երրորդ կողմի սարքերը կարող են գործել լրիվ ինքնուրույն, առանց արտաքին ծառայություններին հասանելիության, կամ նրանք կարող […]
12:37 29.09.2019
Սինգապուրի վարչապետ Լի Սյեն Լունի հետ հանդիպումից հետո Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մամուլի ներկայացուցիչների հետ հանդիպմանը հայտնեց, որ երկու երկրները հետաքրքիր ընդհանրություններ ունեն: Փաշինյանի խոսքով՝ երկու երկրներն էլ հարուստ չեն բնական պաշարներով, և շեշտը դնում են մարդկային կապիտալի զարգացման, կրթության, աշխատասիրության վրա: Դրան, ըստ վարչապետի, ավելանում են երկու երկրների պատմական սերտ առնչությունները: Վարչապետը հայտնեց, որ […]
12:27 29.09.2019
Զարթոնք գյուղում այսօր ՏԻՄ ընտրություններ են: Ինչպես հաղորդում է SHANTNEWS.am-ի թղթակիցը, այս պահին իրավիճակը բավական հանդարտվել է։ Դա հիմնականում բացատրվում է նրանով, որ եզդիական համայնքն այսօր միջոցառում ունի: Մանրամասները՝ տեսանյութում:
12:15 29.09.2019
Maserati-ն առաջիկա տարիների համար հայտարարել է ավտոմոբիլային մոդելների զարգացման և էլեկտրաֆիկացման պլան: Շարքի առաջնեկը կլինի «Ghibli» հիբրիդային սեդանը, որը ցուցադրվելու է հաջորդ տարի: Ինչպես նախկինում, Maserati-ի բոլոր մոդելները կարտադրվեն Իտալիայում: Հիբրիդ «Ghibli»-ի արտադրությունը կկազմակերպվի իտալական Մոդենայում: Այն գործարանի հավաքման գծում կլինի 2020 թվականին: 2020-ին ձեռնարկության հավաքման գիծը լրջորեն թարմացված կլինի էլեկտրական մեքենաների արտադրության համար: «Ghibli»-ի […]
12:00 29.09.2019
Սեպտեմբերի 28-ին՝ ժամը 19:54-ին, 911 ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Լենինգրադյան փողոցի թիվ 33 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել է երեք ավտոմեքենա, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «Opel Astra G Universal» […]
11:54 29.09.2019
Օգնությամբ քվեարկողների թիվը բավականին մեծ է։ Այս պահին քվեարկած 500-ից 49-ն օգնությսմբ են քվեարկել։ Հանձնաժողովի նախագահը դա բացատրում է եզդիների ու տեսողության հետ խնդիրներ ունեցող ծերերի մեծ թվով։ Մանրամասները՝ տեսանյութում։ Հիշեցնենք, որ ամիսներ առաջ Զարթոնք համայնքում օրեր շարունակ համայնքապետի հրաժարականի պահանջով բողոքի ակցիաներ էին կազմակերպվում։ Եղել են բախումներ, հնչել՝ կրակոցներ։ Կալանավորվածների շարքում նաև համայնքապետի թոռն […]
11:50 29.09.2019
Սեպտեմբերի 28-ին, ժամը 21:54-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Արփի գյուղում՝ գազալցակայանի մոտակայքում, ավտոմեքենան ընկել է ձորը, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Աղավնաձոր բնակավայրի «Թափ» կոչվող տարածքում «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենան […]
11:45 29.09.2019
Սեպտեմբերի 28-ին՝ ժամը 19:14-ին, 911 ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Այվազովսկու փողոցի մոտակայքում գտնվող ջրանցքում նկատվել է տղամարդու դի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը: Փրկարարներն Արին-Բերդի փողոցի թիվ […]
11:39 29.09.2019
Զարթոնքում մեկ ընտրատեղամաս է, գյուղում ոստիկանները հսկողություն ու հերթապահություն են իրականացնում։ Ինչպես տեղեկացնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը, ընտրատեղամասում ակտիվ է՝ կուտակումներ կան։ Այստեղ գյուղապետի երկու թեկնածուներից մեկը՝ Սամվել Աղաջանյանն է, որն արդեն գնացել է ընտրատեղամաս և քվեարկել։ Մյուս թեկնածուն՝ Պարույր Սարգսյանը, դեռ չի քվեարկել։ Հիշեցնենք, որ այսօր տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են անցկացվում Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, […]
11:21 29.09.2019
Լաստանավը յեմենյան Էլ-Մահրա նավահանգստից դուրս է եկել և անհետացել։ Այն ուղևորվելիս է եղել Սոկոտրա կղզի։ Լաստանավում 55 մարդ է եղել։ Այդ մասին տեղեկացնում է «Սինխուա» գործակալությունը։ «Լաստանավի անհետանալու ինֆորմացիան ստանալուց հետո մենք հաղորդել ենք կոալիցիային, որը գլխավորում է Սաուդյան Արաբիան։ Որոնողափրկարարական աշխատանքներ են սկսվել»,- տեղի իշխանությունների հաղորդագրությունն է մեջբերում «Սինխուա»-ն։
11:08 29.09.2019
Թրամփի խորհրդական/ընկեր/իրավաբան Ռուդի Ջուլիանին չեղարկել է Հայաստան իր այցը: Նախատեսված էր, որ նա վաղը կմասնակցի ԵԱՏՄ ֆորումին: Ամերիկագետ, քաղաքագետ Սուրեն Սարգսյանն ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ասում է չեմ գալիս, որովհետև Պուտինն է գալիս: Անկեղծ չի ասում: Չի գալիս, քանի որ հայտնվել է սկանդալի կենտրոնում, որի հետևանքով ինփիչմենտ է սկվսել Թրամփի դեմ»:
11:02 29.09.2019
Շոտլանդական Սենթ Էնդրյուս բժշկական դպրոցի գիտնականները պարզել են, որ այն ըմպելիքները, որոնց մեջ կա քիչ քանակությամբ շաքար, յուղ և սպիտակուց, ավելի լավ են պահում հեղուկը մարդու օրգանիզմում, գրում է CNN–ը: Նշվում է, որ օրգանիզմն ավելի արդյունավետ լցնում և խոնավացնում է կաթը, քանի որ դրանում կան վերը թվարկված բաղադրիչները: Դրանք օգնում են դանդաղեցնել օրգանիզմից հեղուկի արտահոսքը […]