Բոլոր լուրերը – Page 8695 – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 07 2025
  • $
    384.23
  • RUBLE
    4.88
  • 447.24
WEATHER
+34.09 oC

Բոլոր լուրերը

Ի՞նչ է անհրաժեշտ ուտել առողջ լինելու համար

10:45 29.09.2019

Ամեն օր ընդեղեն ուտելն իջեցնում է ճարպակալման և դրան ուղեկցող հիվանդությունների առաջացման ռիսկը: Այս եզրակացության են եկել ԱՄՆ-ի Հարվարդի համալսարանի գիտնականները: Նրանց կողմից կատարված հետազոտությանը մասնակցել է 40-75 տարեկան 51 529 տղամարդ, ովքեր աշխատում են առողջապահության ոլորտում, և 24-44 տարեկան 238 386 բուժքույր: Կամավորների առողջությունը վերահսկվել է 20 տարի: Յուրաքանչյուր չորս տարին մեկ անգամ մասնակիցները […]

̰
Կոտայքի մարզում ոստիկանն Opel-ով վրաերթի է ենթարկել 5-ամյա տղայի

10:43 29.09.2019

Սեպտեմբերի 28-ին վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 12:40-ի սահմաններում Օհանավան գյուղի բնակիչ, 28-ամյա Վահե Գրիգորյանն իր վարած Opel մակնիշի 35 NZ 487 համարանիշի ավտոմեքենայով Արգել գյուղի ճանապարհի 1-ին կմ հատվածում վրաերթի է ենթարկել ճանապարհի հանդիպակաց երթևեկելի գոտուց հանկարծակի ճանապարհը անցնող, նույն գյուղի բնակիչ, 5-ամյա Ա. Մ.-ին: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել […]

̰
Հայտնի է տարվա լավագույն սմարթֆոնը

10:31 29.09.2019

OnePlus 7T-ն ճանաչվել է 2019-ի լավագույն սմարթֆոն։ Business Insider-ը հրապարակել է լավագույն սմարթֆոնների վարկանշային աղյուսակը։ Ինչպես նշվում է OnePlus 7T-ն ունի գեղեցիկ դիզայն, գերազանց տեսախցիկ։ Երկրորդ հորիզոնականում է Apple ընկերության iPhone 11-ը։ Այս սմարթֆոնն ունի 6.1 դյույմանոց էկրան, հզոր պրոցեսոր, ինչպես նաև արտադրական տեսախցիկ։ Երրորդ տեղում է OnePlus 7 Pro-ն։ Այս սմարթֆոնն առանձնանում է մատնահետքերի […]

̰
Քաղցկեղի բուժման սենսացիոն արդյունավետ տարբերակ է գտնվել

10:14 29.09.2019

ԱՄՆ Սթենֆորդի համալսարանի գիտնականները քաղցկեղի մահացու տեսակների բուժման սենսացիոն արդյունավետ տարբերակ են գտել, գրում է MedicalXpress-ը: CAR T բջջային թերապիան աննախադեպ արդյունք է տվել: B բջիջների լեյկոզ լիմֆոբլաստոմայով տառապող հիվանդների 60-93 տոկոսն առողջացել է: Այս մեթոդը բարդ է, և առայժմ 100 տոկոսանոց արդյունք չի տալիս, քանի որ քաղցկեղի որոշ տեսակներ շատ դիմացկուն են: Մասնագետները կարծում […]

̰
Հայաստանի 19 համայնքում մեկնարկել են ընտրություններ, 6-ում՝ արտահերթ

10:00 29.09.2019

Այսօր առավոտյան Հայաստանի 19 մարզային համայնքներում մեկնարկել են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ։ Դրանցից վեցն արտահերթ ընտրություններ են։ 12 համայնքում ընտրելու են համայնքի ղեկավարների, 6-ում՝ ավագանու անդամների։ Տավուշի Խաշթառակ համայնքում ընտրելու են և՛ համայնքի ղեկավարի, և՛ ավագանու անդամների։

̰
Մեքսիկուհին մերկացել է սուպերմարկետում

23:59 28.09.2019

Մեքսիկական Մեխիկո քաղաքում տեղի բնակչուհին սուպերմարկետում ամբողջությամբ մերկացել է: Այս մասին հայտնում է The Sun-ը: Սուպերմարկետի տեսախցիկները ֆիքսել են՝ ինչպես է կինը զրուցել անվտանգության աշխատակցի հետ: Հանկարծ նա հանգիստ հանել է կիսաշրջազգեստը, որոշ ժամանակ անց էլ՝ շապիկը: Մերկանալուց հետո կինն անվրդով դուրս է եկել սուպերմարկետից: Թե ինչու է մեքսիկուհին մերկացել, հայտնի չէ, բայց համացանցում ենթադրել […]

̰
Ֆուտբոլային հանդիպման ժամանակ Սթերլինգը նոկդաունի է ենթարկել Ուոլքոթին

23:46 28.09.2019

Անգլիայի Պրեմիեր Լիգայի 7-րդ տուրի «Էվերթոն»-«Մանչեսթեր Սիթի» խաղում տանտերերի հարձակվող Տեո Ուոլքոթը գլխին ստացած գնդակի հարվածից հետո հայտնվել է երկարատև նոկդաունի մեջ: Անգլիացի հարձակվողը Ռահիմ Սթերլինգի հարվածից հետո ընկել է խոտածածկին: Բժշկական օգնություն ստանալուց հետո, Ուոլքոթին պատգարակով հեռացրել են դաշտից: Theo Walcott got hit in a real bad place. Actually looks like it pretty much […]

̰
Մահացել է 15 տարեկան աղջիկը, որի կյանքը փորձում էր փրկել Ժաննա Ֆրիսկեն

23:30 28.09.2019

Վեց տարի առաջ Նատաշա Դոլմատովայի մոտ ախտորոշվեց գլխուղեղի քաղցկեղ: Չորս տարի առաջ այդ նույն ախտանիշով մահացավ Ժաննա Ֆրիսկեն: Այդ պայքարում պարտվեց նաև Նատաշան: Աղջկա մոտ հիվանդությունն ախտորոշվեց 2003-ին, երբ նա բողոքում էր գլխացավերից, փսխումից, վատ տեսողությունից: Աղջկան անհրաժեշտ բուժումը մեծ գումարներ էր պահանջում: Գերմանիայի կլինիկա ուղարկելու համար Ժաննա Ֆրիսկեի բուժման համար հավաքված գումարների մի մասը […]

̰
ՀՀ-ն պետք է ոչ թե իջեցնի արտաքին պարտքի մակարդակը, այլ տնտեսության զարգացման համար ներգրավի նոր պարտքեր․ Հ․ Բագրատյան

23:25 28.09.2019

ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը ֆեյսբուքյան իր էջում ներկայացրել է իր կարծիքը հայկական եվրաբոնդերի 3-րդ հերթի թողարկման վերաբերյալ․ «Հայկական եվրաբոնդերի 3-րդ հերթի թողարկման հետ կապված շատերը դիմում են մեկնաբանության համար։ Ստորև հակիրճ ներկայացնում եմ կարծիքս։ Ընդհանուր առմամբ այսօր աշխարհում փողն ու արժեթղթերը շատ են էժանացել։ Այսպես, ԵԿԲ-ի (եվրո) և ԴՌՀ-ի (դոլար) տոկոսադրույքները տատանվում եմ 0-1 […]

̰
Ամենատարածված մոլորությունները, որոնց շարունակում ենք հավատալ

23:13 28.09.2019

Բրիտանացի հայտնի մանկավարժ  Փոլ Ջուրին կազմել է հայտնի առասպելների տասնյակը, որին մարդիկ դարեր շարունակ հավատում են, չնայած` դրանք չեն համախատասխանում իրականությանը: Օրինակ՝ 1.Ալբերտ Էյնշտեյնը դպրոցում շատ վատ է սովորել    Բազմաթիվ  աշակերտներ, ովքեր չեն սիրում դպրոցը ու նաև նրանց ծնողները, հաճախ իրենց  հուսադրում են, թե Էյնշտեյնը դպրոցում վատ էր սովորում: Բայց դա չխանգարեց նրան դառնալ […]

̰
Վարչապետի 2 խորհրդականները հանդիպեցին Կողբում՝ մրգօղու փառատոնին

23:08 28.09.2019

Վարչապետի 2 խորհրդականները հանդիպեցին Կողբում՝ մրգօղու փառատոնին։ Այս մասին տեղեկանում ենք վարչապետ Նիկոլ Փաշինյանի խորհրդական Ռոբերտ Ղուկասյանի ֆեյսբուքյան էջից։ Հիշեցնենք, որ այսօր Տավուշի մարզի Կողբ համայնքում մրգօղու փառատոն է կազմակերպվել: Այստեղ տարբեր բնակավայրերից ներկայացվել է տնային տնտեսությունների ու ձեռնարկատերերի արտադրանքը: Նախաձեռնությունը քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանինն է: Նա համարում է, որ մրգօղին կարող է դառնալ Հայաստանի բրենդ […]

̰
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

22:58 28.09.2019

Հանրապետության տարածքում՝ Սեպտեմբերի 28-ի ցերեկը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ: 28-ի գիշերը, 29-30-ը, հոկտեմբերի 1-3-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝  15-20 մ/վ: Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 28-ի ցերեկը և 29-ի գիշերը կնվազի 3-5 աստիճանով, այնուհետև նույնքան կբարձրանա։ Երևան քաղաքում՝ Սեպտեմբերի 28-ին՝ կեսօրից հետո, […]

̰
Սուրեն Պապիկյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել ՀՀ մարզպետների մասնակցությամբ

22:43 28.09.2019

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում այսօր կայացել է աշխատանքային խորհրդակցություն ՀՀ մարզպետների մասնակցությամբ, որը վարել է նախարար Սուրեն Պապիկյանը։ Այս մասին հայտնում են ՏԿԵՆ նախարարությունից: Մինչ օրակարգային հարցերին անցնելը նախարար Պապիկյանը խոսել է սեպտեմբերի 24-ից հոկտեմբերի 5-ը Հայաստանում անցկացվող ռազմավարական լայանածավալ զորավարժությունների բարեհաջող ընթացքի մասին և գոհունակությամբ ընդգծել, որ ՀՀ ՊՆ-ը բարձր է գնահատել […]

̰ ̰
Աթլետիկայի ֆեդերացիաների միջազգային ասոցիացիան կանվանափոխվի

22:29 28.09.2019

Աթլետիկայի ֆեդերացիաների միջազգային ասոցիացիայի (IAAF) Կոնգրեսը հաստատել է տարբերանշանի ու անվանման փոփոխությունը: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ պաշտոնական կայքը: Քաթարի մայրաքաղաք Դոհայում սեպտեմբերի 27-ից հոկտեմբերի 6-ն անցկացվող աթլետիկայի աշխարհի առաջնությունից հետո IAAF-ը կանվանափոխվի WA (World Athletics): IAAF-ը հիմնադրվել է 1992-ին և սկզբում կոչվում էր «Սիրողական աթլետիկայի միջազգային ֆեդերացիա», իսկ 2001-ին անվանափոխվեց, որպեսզի ընդգծի մարզիկների պրոֆեսիոնալ […]

̰
Ռոբոտին սովորեցրել են ակրոբատիկ հնարքներ կատարել

22:15 28.09.2019

Boston Dynamics ընկերության գիտնականները Atlas անվանումով մարդակերպ ռոբոտին ակրոբատիկ հնարքներ են սովորեցրել: Այդ մասին տեսանյութ է տարածվել ընկերության յութուբյան ալիքում: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Հորիզոն 22.00

22:00 28.09.2019

̰
Երևանի ջրատարներից մեկում դի է հայտնաբերվել

22:00 28.09.2019

Սեպտեմբերի 28-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ժամը 19։40-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 և Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոններ ահազանգ է ստացվել, որ Արին Բերդի փողոցում գտնվող ջրատարում դի կա։ Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Այս պահին փրկարարներն ու ոստիկանները ճոպանի միջոցով փորձում են դին դուրս բերել։ […]

̰
Ես ու Աննան անհամբերությամբ ենք սպասում վարչապետի և տիկին Հո Չինի հետ նախատեսված մեր հանդիպումներին. Փաշինյան

21:45 28.09.2019

Սինգապուրի վարչապետ Լի Սիեն Լուն տիկնոջ հետ պաշտոնական այցով ժամանել է Երևան: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Ես ու Աննան անհամբերությամբ ենք սպասում վարչապետի և տիկին Հո Չինի հետ վաղը նախատեսված մեր հանդիպումներին»:  

̰
Հենրիխ Մխիթարյանը «Ռոմայի» հետ ժամանել է Լեչե

21:29 28.09.2019

Իտալիայի Ա Սերիայի 6-րդ տուրում «Ռոման» կհյուրընկալվի «Լեչեին»: Խաղից առաջ հռոմեացիների մամուլի ծառայությունը հրապարակել է թիմի հայտացուցակը: Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ընդգրկվել է «գայլերի» ընդհանուր խմբում: ? | SQUAD LIST | ? Here are the players travelling to Puglia for Sunday’s game against Lecce! #ASRoma #LecceRoma pic.twitter.com/gD9TF9FJvd — AS Roma English (@ASRomaEN) September 28, […]

̰
Երևանյան մանկական զարգացման կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել. տարհանվել են 5 երեխա և 3 աշխատակից

21:15 28.09.2019

Սեպտեմբերի 28-ին` ժամը 13:30-ին, 911 ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Կոմիտասի պողոտայի թիվ 31 հասցեում գտնվող մանկապարտեզի պահեստային տարածքից ծուխ է նկատվում: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ մանկական զարգացման կենտրոնի սանհանգույցում տեղի է ունեցել էլեկտրական լարերի կարճ միացում՝ հրդեհի բռնկմամբ: Հրդեհը […]

̰
Զոհրաբ Մնացականյանը կմասնակցի Ժակ Շիրակի հոգեհանգստի արարողությանը

21:03 28.09.2019

Սեպտեմբերի 30-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն աշխատանքային այց կկատարի Ֆրանսիայի Հանրապետություն՝ մասնակցելու Ֆրանսիայի Հանրապետության նախկին նախագահ Ժակ Շիրակի հոգեհանգստի արարողությանը, որը կանցկացվի Փարիզի Սեն Սյուլպիս եկեղեցում (Église Saint-Sulpice): Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից: 

̰
Վայոց ձորի մարզում՝ առվակում, հայտնաբերվել է 1 տարեկան երեխայի դի

20:57 28.09.2019

Սեպտեմբերի 28-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ժամը 18։40-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վայք քաղաքում 1 տարեկան տղա երեխան կորել է, և նրան գտնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Քիչ առաջ Վայոց ձորի մարզի փրկարարները, Ոստիկանության Վայքի բաժնի մեծ թվով […]

̰
Ձերբակալվել են Նորայր Փանոսյանը և Տիգրան Դավթի Տեր-Հարությունովը

20:41 28.09.2019

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության ընդհանուր բնույթի և ընտրական հանցագործոթյունների քննության վարչությունում քննվող քրեական գործի նախաքննության շրջանակներում, ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ ծառայողների հետ իրականացված մեծածավալ քննչական և դատավարական գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել Հրայր Թովմասյանի ՀՀ արդարադատության նախարար պաշտոնավարման ժամանակահատածում, ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի օրինականության վերահսկողության տեսչության պետի պաշտոնը զբաղեցրած Նորայր […]

̰
Երևան է ժամանել Սինգապուրի վարչապետը

20:28 28.09.2019

Քիչ առաջ Երևան է ժամանել Սինգապուրի վարչապետ Լի Սյեն Լուն։ Նրան դիմավորում է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ Նա ժամանել է կնոջ՝  Հո Չինգի հետ։ Լի Սյեն Լուն Հայաստան է ժամանել՝ մասնակցելու հոկտեմբերի 1-ին Երևանում կայանալիք բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի ընդլայնված կազմով նիստին։

̰
Աննա Դանիբեկյանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով ձերբակալվել է երկու անձ

20:17 28.09.2019

ՀՀ Քննչական կոմիտեի Շենգավիթի վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է տարվում Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորելու դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղութամբ: Երկու անձ ձերբակալվել է: Նախնական տվյալներով՝ 2019 թվականի սեպտեմբերի 27-ին, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանը ՀՀ Ոստիկանության շենգավիթի բաժնում հաղորդում, […]

̰
Կատուները տերերի հետ ավելի մեծ կապվածություն ունեն, քան շները

20:00 28.09.2019

Կատուները իրենց տերերի հետ կապվում են ոչ պակաս, քան շները և պահպանում են սերը մարդկանց նկատմամբ մինչև կյանքի վերջ: Այսպիսի եզրակացության են եկել ԱՄՆ-ի Օրեգոնի համալսարանի գիտնականները: Այդ մասին հայտնում է Current Biology -ն: Մասնագետները գիտափորձ են անցկացրել 3-8 ամսական 79 կատուների հետ, ինչպես նաև նրանց տերերի: Կենդանու կապվածության աստիճանը որոշելու համար նրան տեղափոխել են […]

̰
100-ից ավելի սերեր. 85-ամյա Բարդոն այսօր էլ շարունակում է սիրային նամակներ ստանալ  

19:51 28.09.2019

«Երջանկությունը նման է բարոմետրի միջի սնդիկին, նրա աստիճանը մեկ բարձր է, մեկ` ցածր: Իսկ ինչ վերաբերում է միանշանակին, կայունին  ու իդեալականին, Դուք  էլ գիտեք` նման բան գոյություն չունի»: Նա առաջինն էր, որ Կաննի լողափին հայտնվեց բիկինիով՝ նորաձևության մեջ ազդարարելով մի նոր հեղափոխություն: Հետո արդեն դառնալու էր Ֆրանսիայի գլխավոր խորհրդանիշներից մեկի` Մարիաննայի արձանի նախատիպը: Կին, որին […]

̰
Գորիսի ոստիկանները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել

19:44 28.09.2019

Սեպտեմբերի 27-ին ոստիկանության Գորիսի բաժնի համայնքային ոստիկանները տեղեկություն են ստացել, որ Սյունիքի մարզի Շուռնուխ գյուղի վարչական տարածքի «Կատարի» կոչվող տարածքում ապօրինի ծառահատումներ են կատարվում։ Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Բարձրավան և Շուռնուխ գյուղի 25-ամյա երկու բնակիչ, առանց համապատասխան թույլտվության, սեպտեմբերի 26-ին, ժամը 19.00-ի սահմաններում, նշված տարածքում հատել են բոխի և կաղնի, իսկ ստացված 7-8 […]

̰
Նեյրոցանցերի օգնությամբ վերականգնվել է Պիկասոյի մերկ կնոջ նկարը

19:31 28.09.2019

Լոնդոնի համալսարանական քոլեջի մասնագետները նեյրոցանցերի օգնությամբ Պաբլո Պիկասոյի «Ծեր կիթառահարը» կտավի ներկերի շերտերի տակ հայտնաբերել են մերկ կնոջ: Այս մասին հաղորդում է  MIT Technology Review-ը: Ինչպես նշվում է, դեռ 1998-ին Չիկագոյի արվեստի ինստիտուտի աշխատակիցները կտավի տակ հայտնաբերել են մի քանի պատկերներ՝ այն լուսավորելով ռենտգենյան և ինֆրակարմիր ճառագայթներով: Մերկ կնոջից բացի, հաջողվել է հայտնաբերել նաև կերպարների` […]

̰
BACK_TO_TOP