17:34 27.09.2019
ՀՀ Քննչական կոմիտեն պարզաբանում է տարածել Վլադիմիր Գասպարյանի փաստաբանի հրապարակման վերաբերյալ, որում մասնավորապես ասվում է. «ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործի նախաքննության շրջանակներում Վլադիմիր Գասպարյանին առաջադրված մեղադրանքի կապակցությամբ վերջինիս պաշտպանի կողմից համացանցում հրապարակում է տարածվել` մեղադրանքի ոչ ճիշտ որակված լինելու վերաբերյալ: Այդ կապակցությամբ հարկ ենք համարում հայտնել, որ ՀՀ Քրեական օրենսգրքի […]
17:18 27.09.2019
Ամուլսարի վերաբերյալ քրեական գործով նախաքննությունը շարունակվում է: Այս մասին հայտնել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը: «Տվյալ փուլում, հաշվի առնելով, որ քրեական գործը բազմահատոր է, մենք այս փուլում անցկացնում ենք քրեական գործի ուսումնասիրություն: Ցանկացած նախադասություն, ցանկացած իրավիճակ, ցանկացած նոր տեղեկատվություն կարող է պատճառ դառնալ նախաքննությունը շարունակելու, ընդհուպ մինչև կայացված որոշումները վերանայելու: Նոր անձինք […]
17:16 27.09.2019
ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Միլանի Նորաձևության շաբաթվա ընթացքում Gucci-ի ցուցադրությանը մասնակցած հայ մոդել Արմինե Հարությունյանին: «Հայկական հրաշք ենք նվիրել համաշխարհային պոդիումին»,- գրել է Հակոբյանը: SHANTNEWS.am-ը զրուցել է մոդել Արմինե Հարությունյանի հետ:
17:10 27.09.2019
Չինական մի շարք ընկերություններ հետաքրքրված են Շիրակի մարզի արտադրական ներուժով ու արդեն գտել են այն ուղղությունները, որոնք կարող են գործարարների համար հաջող բիզնես ապահովել։ Հայ-չինական հարաբերությունների տարածաշրջանային զարգացման հիմնադրամի ներկայացուցիչներն այսօր Շիրակի մարզպետի հետ հանդիպմանը հստակեցրել են ծրագրերը և վստահեցրել, որ Շիրակի մարզում շատ ավելի ներդրումային հնարավորություններ կան, քան կարծում էին։ Ընդամենը 4 ամիս առաջ […]
17:00 27.09.2019
«Արսենալի» շվեյցարացի կիսապաշտպան Գրանիտ Ջական դարձել է թիմի նոր ավագը: Այս որոշումը կայացրել է «զինագործների» գլխավոր մարզիչ Ունաի Էմերին: Իր ընտրության մասին իսպանացի մասնագետը հայտնել է այսօրվա մարզման ժամանակ: Միևնույն ժամանակ, իսպանացի մասնագետը դեռևս չի կողմնորոշվել ավագին փոխարինողի հարցում: Հավակնորդները եկուսն են՝ Ալեքսանդր Լակազետը և Պիեր Էմերիկ Օբամեյանգը: Հիշեցնենք, որ «Արսենալի» նախկին ավագը Լորան Կոսյելնին […]
16:55 27.09.2019
Մոսկվայի դատարանը ձերբակալել է «Իսլամական պետություն» կազմակերպության 9 համակիրների: Նշվում է, որ նրանք գումար էին հավաքագրում Սիրիայի և Իրաքի ահաբեկիչների համար: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը: Նրանց մեղադրանք է առաջադրվել ահաբեկչական կազմակերպության հետ գործակցության համար: Հայտնի է, որ խումբը կազմավորվել է մի տղամարդու կողմից, ով «Իսլամական պետությանը» միացել էր Եգիպտոսում: 2015 թվականին […]
16:49 27.09.2019
Շրջակա միջավայրի նախարարությունից հայտնում են, որ նախարարությունը մեկնարկում է 2,5 մլն դոլար արժողությամբ նոր միջազգային դրամաշնորհային ծրագիր, որը կիրականացվի «Խոսրովի անտառ» պետական արգելոցի և «Դիլիջան» ազգային պարկի հարակից Դիլիջան, Ֆիոլետովո, Մարգահովիտ և Ուրցաձոր համայնքներում: Ծրագիրը խորհրդատվական բնույթի չէ, իրականացվելու է անմիջապես նախարարության կողմից, կատարվելու են առարկայական հստակ չափելի գործողություններ: Ստանդարտ զեկույցների, հաշվետվությունների, սեմինարների, գործուղումների փոխարեն գումարները […]
16:45 27.09.2019
«Լոս Անջելես Գելաքսիի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը սոցցանցում Matrix Challenge է սկսել: 37-ամյա շվեդը գնդակը պահել է կրծքի վրա և նմանակել «Մատրիցա» ֆիլմից հայտնի դրվագը։ Իբրահիմովիչը մարտահրավեր է նետել UFC չեմպիոն Հաբիբ Նուրմագոմեդովին, աշխարհի առաջին ռակետ, թենիսիստ Նովակ Ջոկովիչին, «Մանչեսթեր Յունայթեդի» ֆրանսիացի կիսապաշտպան Պոլ Պոգբային և իրենց գործակալ Մինո Ռայոլային: View this post on Instagram […]
16:43 27.09.2019
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը պատմել է, թե ՌԴ նախագահն ինչ վերաբերմունք ունի ծխելու հանդեպ: Այս մասին հաղորդում է Gazeta.ru-ն: Նրա խոսքով՝ նախագահը չի ողջունում ծխելը և առողջ ապրելակերպի կողմնակից է: Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ Պուտինի շրջապատում ծխող մարդիկ գրեթե չկան: «Մնացել են հաշված թվով գործընկերներ, ովքեր ծխում են, նրանց մատների վրա […]
16:40 27.09.2019
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը խորը վշտով տեղեկացնում է, որ սեպտեմբերի 27-ին, 93 տարեկանում, կյանքից հեռացել է նկարիչ, քանդակագործ, ճարտարապետ, արվեստաբան Վան Խաչատուրը: Վան Խաչատուրը (Վանիկ Հակոբի Խաչատրյան) ժամանակակից հայ մոնումենտալ գեղանկարչության հիմնադիրն է: Ծնվել է 1926 թվականին՝ Բաքվում: Սովորել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտում և Սանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիայում: 1984 թվականից Հայաստանի նկարիչների […]
16:33 27.09.2019
Երեկ Հայկական բնապահպանական ճակատի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ արդեն 3 օր է՝ Քասախ գետի ջրի գույնը տարօրինակ դեղնել է ու փրփրել: Նշվում էր, որ խնդիրն Աշտարակի հատվածում է: Գետի ու տարածքի ձկնաբուծարանների ձկները սատկում են: Ըստ բնապահպանական ճակատի՝ ամենայն հավանականությամբ, գետի վրայի ՀԷԿ-երի տուրբինները մաքրել են ու լցրել գետը: SHANTNEWS.am-ն այսօր հետաքրքրվել է Բնապահպանության և […]
16:30 27.09.2019
Դոնալդ Թրամփը որոշել է կրկնակի կրճատել այն փախստականների քանակը, որոնց հաջորդ ֆինանսական տարվա ընթացքում մտադիր է ընդունել Միացյալ Նահանգները։ Այս իր որոշումը ԱՄՆ նախագահն արդեն ուղարկել է խորհրդարանի հաստատմանը։ Ենթադրվում է, որ ընթացիկ տարվա 30 հազարի փոխարեն այս տարի Միացյալ Նահանգները «ներս է թողնելու» 18 հազար փախստականի։ Միաժամանակ խստացվելու են նաև ընդունման հնարավորությունները։ Դրա համար […]
16:20 27.09.2019
Մոսկվա-Մինվոդի թռիչքի ժամանակ 2 կին վիճել են միմյանց հետ, գրում է life-ը: Ինքնաթիռի օդաչուն իրավապահներին պատմել է, որ թռիչքի ընթացքում 2 ուղևորուհիների միջև կոնֆլիկտ է տեղի ունեցել, ինչի հետևանքով նրանցից մեկը հարվածել է մյուսի գլխին: Կանայք անպարկեշտ արտահայտություններ են արել և չեն ենթարկվել ինքնաթիռի անձնակազմի հրահանգներին: Վայրէջքից հետո կանանց տեղափոխել են ոստիկանության բաժանմունք: Նրանցից մեկին […]
16:15 27.09.2019
Ռազմավարական զորավարժության շրջանակներում 4-րդ զորամիավորումում շարունակվում են պլանով նախատեսված միջոցառումները: Առանձնակի ուշադրություն է դարձվում հրամանատարական կետերում, ինչպես նաև կառավարման կետերում իրականացվող աշխատանքների արդյունավետությանը: Զորամիավորման շտաբն իրադրության զարգացմանը զուգընթաց զորամասերին առաջադրում է նոր խնդիրներ, խաղարկվում են տարբեր իրավիճակներ: Սեպտեմբերի 26-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը եղել է ԶՈՒ զորավարժարաններից մեկում, որտեղ վարժանքներ են անցկացնում ռազմավարական զորավարժության […]
16:12 27.09.2019
Արցախի Պաշտպանության բանակի կայքում հրապարակվել են ռազմավարական զորավարժության ընթացքը ներկայացնող կադրեր, որոնցից հայտնի է դառնում, որ զորավարժությանը միացել են նաև տանկային, զրահատանկային, մոտոհրաձգային, հրթիռահրետանային ու հակաօդային զորքերը։ ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի 1-ին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանը սեպտեմբերի 27-ին Արցախում այցելել է ռազմավարական զորավարժությանն ընդգրկված զորամասերից մեկի պահպանության տեղամաս։ Նրան ուղեկցել է Պաշտպանության բանակի […]
16:04 27.09.2019
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի պաշտպան, փաստաբան Տիգրան Աթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ այսօր ստացվել է Վլադիմիր Գասպարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին բողոքի պատասխանը: «Գեներալ-գնդապետ Վլադիմիր Գասպարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին մեր բողոքին ի պատասխան այսօր ստացել ենք սույն գրությունը, որը նախատեսված չէ գործող քրեադատավարական օրենքով: Ամեն դեպքում, ակնհայտ է, որ […]
16:02 27.09.2019
Թաիլանդում ավարտված ծանրամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականի գրանցած արդյունքն աննախադեպ է: Նորանկախ Հայաստանի պատմության ընթացքում առաջին անգամ է, որ մեր հանրապետությունը տալիս է միանգամից երկու աշխարհի չեմպիոն: Հիշեցնենք, որ Թաիլանդում աշխարհի չեմպիոններ դարձան 89 կգ քաշային Հակոբ Մկրտչյանն ու 109 կգ քաշային Սիմոն Մարտիրոսյանը: Ընդ որում, Սիմոնը նաև գրանցեց աշխարհի ռեկորդ պոկում վարժությունում: Այսօր աշխարհի […]
16:00 27.09.2019
Բելառուսը կոչ է անում անմիջապես սկսել բանակցություններ և կազմել մի հռչակագիր, որով կարգելվի փոքր և միջին հեռահարության հրթիռների տեղակայումը Եվրոպայի տարածքում։ Այս մասին հայտարարել է երկրի արտաքին գործերի նախարար Վլադիմիր Մակեյը։ «Ատլանտյան օվկիանոսի երկու կողմերում գտնվող պետություններին, որոնք անտարբեր չեն մարդկության ճակատագրի նկատմամբ, կոչ ենք անում աջակցել մեզ այս նախաձեռնության գծով»,- ասել է նախարարը։ Նա […]
15:57 27.09.2019
Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի ավագ հետաքննիչ Մարգար Մարգարյանի կողմից նյութեր են նախապատրաստվում սեպտեմբերի 23-ին Արարատի մարզում տեղի ունեցած արտակարգ դեպքի փաստով։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ժամը 19։30-ի սահմաններում Եղեգնաձոր քաղաքի բնակիչ 45-ամյա Կարեն Շ․-ն Երևան-Մեղրի ավտոճանապարհի 48 կմ հատվածում՝ Արարատ գյուղի վարչական տարածքում, իր վարած VAZ 2106 մակնիշի 35 NU 448 համարանիշի ավտոմեքենայով բախվել […]
15:54 27.09.2019
«Կա մի պարզ ճշմարտություն, որը մեր համաքաղաքացիների մի մասը դեռ չի հասկացել. փոքր չափսերի այս փայտե աղբամանները նախատեսված են միայն փոքրածավալ թափոնների, ծխախոտի մնացորդների, այլ ոչ նկարում երևացող մեծ պարկերով աղբի համար»,- այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետի տեղակալ Տարոն Գևորգյանը։ Նա կիսվել է […]
15:48 27.09.2019
Սաուդյան Արաբիան առաջին անգամ սկսելու է վիզաներ տրամադրել օտարերկրացիներին՝ որպես զբոսաշրջիկ թագավորություն մեկնելու համար։ Այս «արտոնությունը» տրվելու է 49 երկրների, որոնց ցանկը դեռ չի հրապարակվել։ Սաուդյան թագավորություն այցի վիզայի գինը լինելու է մոտ 80 դոլար։ Բայց երկրում գործող սահմանափակումները տարածվելու են նաև զբոսաշրջիկների համար։ Մասնավորապես, խոսքը վերաբերում է ալկոհոլի օգտագործման արգելքին։ Զբոսաշրջիկների համար, սակայն, չի […]
15:41 27.09.2019
Իրանում այսօր առավոտյան բաց է թողնվել բրիտանական Stena Impero նավթատար տանկերը, որը կալանքի տակ էր առնվել բրիտանական կողմի հետ լարված հարաբերությունների՝ մի քանի ամիս տևած շրջանում։ Առևտրային նավը բաց է թողնվել Իրանի հարավարևմտյան Բանդար-Աբբաս նավահանգստից։ Սակայն Սաուդյան Արաբիա ուղևորվելու փոխարեն, ինչպես նախանշված էր մինչև կալանքը, առևտրային նավը ուղղություն է վերցրել դեպի Արաբական Միացյալ Էմիրություններ։ Այս […]
15:40 27.09.2019
Վանաձոր-Ալավերդի ճանապարհի կմ50+700+ում` Ալավերդի քաղաքի վարչական տարածքում գտնվող երկու կամուրջների վերականգնումը կներառվի Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ավտոճանապարհի (Մ6) հիմնանորոգման ծրագրում։ Երկու կամուրջների վերականգնման նախագծային աշխատանքներն այժմ ավարտված են և գտնվում են փորձաքննության փուլում։ Նշված կամուրջները գտնվում են Դեբեդ գետի վրա և ծառայում են նաև միջպետական ավտոճանապարհի երթևեկությանը: Կամուրջների վերականգնումը կիրականացվի Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ավտոճանապարհի (Մ6) վերականգնման […]
15:30 27.09.2019
Ուկրաինայի վարչապետի՝ եվրոպական ու եվրատլանտյան գծով տեղակալը հայտարարել է, որ ԱՊՀ-ն (որի անդամ է նաև Հայաստանը) անհաջողակների ակումբ է ու ոչնչի ընդունակ չէ։ Նրա խոսքով՝ դրա համար էլ իրենք պետք է հարեն եվրոպական կողմին։ «ԱՊՀ-ն «անհաջողակների ակումբ» է։ Իսկ մենք պետք է ձգտենք «հաջողակների ակումբ»։ ԱՊՆ-ն այն մարդկանց ակումբն է, որոնք այդպես էլ չկարողացան քաղաքակիրթ […]
15:30 27.09.2019
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Միացյալ Նահանգներ այցի ընթացքում իր ամերիկացի գործընկերոջն առաջարկել է իրենց վաճառել ամերիկյան «Patriot» հակաօդային պաշտպանության զենիթահրթիռային համակարգեր։ Նա Դոնալդ Թրամփին առաջարկել է միասին դիտարկել այդ հարցը։ Միաժամանակ Թուրքիայի ղեկավարը հաստատել է, որ ամերիկյան F-35 կործանիչների ստեղծման ծրագրին իրենց մասնակցությունը կասեցված է, ինչը բխում էր Անկարայի նկատմամբ Վաշինգտոնի պատժամիջոցներից։ Դրանք հետևել […]
15:15 27.09.2019
ԱՄՆ Սենատի կոմիտեն միաձայն հավանություն է տվել սենատորներ Լինդսի Գրեմի և Քրիս Վան Հոլենի առաջարկին՝ Հայաստանին տնտեսական և ժողովրդագրական հետագա բարեփոխումների համար գումար տրամադրելու մասին: Ֆինանսական աջակցությունը տրվում է՝ ի հավելումն երաշխավորված 17․6 մլն դոլար հատկացման, Տնտեսական աջակցության և զարգացման հիմնադրամից. 1․5 մլն դոլար հատկացվում է թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարին, 600 000 դոլար՝ միջազգային […]
15:01 27.09.2019
Կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղի նախկին տնօրեն, «Վերածնունդ» հիմնադրամ հասարակական կազմակերպության նախագահ Կարինե Ավդալյանն այսօր կալանավորվել է։ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է Շիրակի մարզի դատախազության ու քննչական բաժնի համատեղ ներկայացրած կալանավորման միջնորդությունը։ Դատավոր Ադրինե Ղուկասյանի նախագահությամբ նիստը կայացել է երեկ, որի ավարտից հետո դատավորը հեռացել է խորհրդակցական սենյակ։ Դատավորի աշխատակազմից SHANTNEWS.am-ին փոխանցեցին, որ կալանավորման մասին […]
14:59 27.09.2019
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շարունակում է հանդիպումներն ու քննարկումներն աշխարհի առաջատար ընկերությունների ղեկավարների հետ։ Իտալական հանրահայտ «Լեոնարդոյի» գլխավոր գործադիր տնօրեն Ալեսանդրո Պրոֆումոյի և ընկերության ղեկավարության հետ նախօրեին տեղի ունեցած հանդիպումից հետո քննարկումները մտել են գործնական փուլ։ Սեպտեմբերի 26-ին Հռոմում ընկերության ներկայացուցիչը նախագահ Սարգսյանին է ներկայացրել «Լեոնարդո» ընկերության կողմից պատրաստված փաստաթուղթը Հայաստանի հետ գործընկերության վերաբերյալ, որտեղ […]