14:50 27.09.2019
Թաիլանդում ավարտվեց ծանրամարտի աշխարհի առաջնությունը, որին փայլուն հանդես եկավ Հայաստանի հավաքականը: Մրցումների վերջին օրը մեդալներ նվաճեցին նաև մեր գերծանր քաշայինները: Գոռ Մինասյանն իրացրեց իր բոլոր 6 մոտեցումները և երկամարտի 460 կգ արդյունքով դարձավ աշխարհի փոխչեմպիոն: Գոռը նաև նվաճեց երկու փոքր արծաթե մեդալ: Հաջող հանդես եկավ նաև Ռուբեն Ալեքսանյանը: Նա դարձավ բրոնզե մեդալակիր, նաև փոքր բրոնզե […]
14:44 27.09.2019
Սեպտեմբերի 27-ին՝ ժամը 13:10-ին, 911 ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արցախի պողոտայի թիվ 12 շենքի 4-րդ հարկի բնակարաններից մեկում տեղի է ունեցել գազի արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Կտրվի լրացուցիչ տեղեկություն:
14:35 27.09.2019
Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարել է, որ չի բացառում Միացյալ Նահանգների հետ բանակցությունների հավանականությունը, եթե Վաշինգտոնը հրաժարվի առավելագույն ճնշում գործադրելու քաղաքականությունից և անցնի երկխոսության: Իրանի առաջնորդը շեշտել է, որ պատժամիջոցները, որոնք ուղղված են պառակտելու իրանցիներին, իրականում միմյանցից հեռացնում են Իրանի և Ամերիկայի ժողովուրդներին: Ռոհանին նաև կոչ է արել արևմտյան երկրներին դադարեցնել զենք մատակարարել Սաուդյան Արաբիային […]
14:31 27.09.2019
Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջոնաթան Լաքոթը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել: Դրանում պատկերված է մի դրվագ Ֆրանսիայի նախկին նախագահ Ժակ Շիրակի՝ Հայաստան այցից: «Ժակ Շիրակը և Հայաստանը. սեր առաջին հայացքից»,- լուսանկարին կից գրել է դեսպանը:
14:29 27.09.2019
Հայաստանում Ռուսաստանի դեսպանատնից հայտնում են, որ Ռուսաստանի կառավարության կողմից առաջիկայում մարդասիրական ծրագրերի իրագործման համար Հայաստանին մոտ 20 միլիոն դոլար անհատույց հատկացնելու մասին որոշում կընդունվի։ ՄԱԿ Համաշխարհային պարենային ծրագրի հիմնադրամի միջոցով կայուն դպրոցական սննդի համակարգ ստեղծելու համար մինչև 18 մլն դոլար կհատկացվի։ Այս նախաձեռնության շրջանակում 2016-2019թթ. ընթացքում հատկացվել է ավելի քան 20 մլն դոլար։ Եվս մոտ […]
14:20 27.09.2019
Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ում որպես կամավորական ուղիղ մեկ տարի գործունեություն ծավալած չեխուհի Մարտինա Հորնիչկովան 5 ամսվա ընթացքում հասցրել է սովորել հայերեն։ Կնոջ հետ զրուցել է Aravot.am-ը: Հորնիչկովան բավական ազատ հաղորդակցվում է, լիարժեք հասկանում խոսակցական լեզուն, հատկապես Գյումրու բարբառը, նաև գրում է․ սովորել է տառերը, ուսումնասիրել քերականությունը։ Նրա հայերենի ուսուցչուհին ԵՆԿ գրասենյակի պատասխանատու Սյուզաննա Սեկեպյանն […]
14:15 27.09.2019
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական հեռագիր է հղել Կիպրոսի Հանրապետության նախագահ Նիկոս Անաստասիադիսին՝ ծննդյան տարեդարձի առթիվ: Նախագահ Սարգսյանը քաջառողջություն և հաջողություններ է մաղթել Նիկոս Անաստասիադիսին՝ համոզմունք հայտնելով, որ ապագայում ևս համատեղ ջանքերով Հայաստանի և բարեկամ Կիպրոսի միջև արդյունավետ համագործակցությունն ավելի կընդլայնվի ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթություններում։
14:07 27.09.2019
ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Վարդենիսի քննչական բաժնում ավարտվել է Վարդենիսի Վիկտոր Համբարձումյանի անվան մանկավարժական ինստիտուտի ռեկտորի կողմից առերևույթ հարկերը, տուրքերը կամ պարտադիր այլ վճարումները վճարելուց չարամտորեն խուսափելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Պետությանը պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է: Նախաքննության ընթացքում ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ 2011-2012թթ. ընթացքում դիմորդը դիմել է […]
14:02 27.09.2019
Լիբանանահայ Ավետիս Կալպակլյանը, արշավախմբի անդամների հետ, այս անգամ էլ բարեհաջող հասել է Նեպալի Մանասլու գագաթ: Հիշեցնենք, որ մայիսին Ավետիս Կալպակլյանին հաջողվել էր բարձրանալ Էվերեստի գագաթը: Իսկ մինչ գագաթին հասնելը նա, ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի, Էվերեստի ստորոտին ծածանել էր հայկական եռագույնը:
14:01 27.09.2019
Ստամբուլում երկրաշարժի ժամանակ 34 մարդ է տուժել, վնասվել է 473 շինություն: Այս մասին հայտնում է Hurriyet-ը՝ հղում անելով Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթային: Նշվում է, որ վնասված շինություններից 55-ը դպրոց է: Շենքերի մեծամասնության պատերի վրա հայտնաբերվել են մեծ ճաքեր: Իսկ տուժած քաղաքացիներից 10-ը բուժում է ստանում հիվանդանոցներում, մնացած 24-ին առաջին բուժօգնություն ցուցաբերելուց հետո անմիջապես դուրս են […]
14:00 27.09.2019
Միլանի «Ինտերի» տնօրենների խորհուրդն ամփոփել է 2018/19 մրցաշրջանի ֆինանսական արդյունքները: Իտալական ակումբի պատմության մեջ առաջին անգամ եկամուտները գերազանցել են 400 մլն եվրոն՝ կազմելով 415 մլն եվրո, ինչը 20%-ով ավելի է, քան նախորդ մրցաշրջանում (346 միլիոն եվրո): Այս մասին հայտնում է ANSA-ն: Ցուցանիշներն աճել են նաև շնորհիվ Չեմպիոնների լիգայում հայտնվելու: 2018/19 մրցաշրջանում «Ինտերի» կորուստները կազմել են […]
13:55 27.09.2019
Ընդդիմադիր «Միացյալ Ազգային շարժումը» Վրաստանի ԱԳ նախարար Դավիթ Զալկալիանիին կանչում է խորհրդարան: Այս մասին հաղորդում է Aliq.ge-ն: Լրագրողների հետ զրույցում կուսակցության խմբակցության նախագահ Ռոման Գոցիրիձեն ասել է, որ Դավիթ Զալկալիանին պետք է մանրամասն տեղեկատվություն տա Սերգեյ Լավրովի հետ հանդիպման վերաբերյալ: «Երբ Դավիթ Զալկալիանին ներկայանա խորհրդարան, ստիպված կլինի խոսել այն մասին, թե ինչ է քննարկվել հանդիպմանը, […]
13:53 27.09.2019
Թաիլանդում ավարտվում է ծանրամարտի աշխարհի առաջնությունը: Այսօր մրցահարթակ են դուրս եկել գերծանրքաշային ծանրորդները: Նրանց թվում, ինչպես արդեն նշել էինք, նաև հայազգի երկու մարզիկներ կան՝ Գոռ Մինասյանն ու Ռուբեն Ալեքսանյանը: Արդեն ավարտվել են մրցումները պոկում վարժությունում: Գոռ Մինասյանը հաջող է կատարել իր բոլոր մոտեցումները` բարձրացնելով 200, 207 ապա 212 կգ կշռող ծանրաձողը: Սա առայժմ երկրորդ ցուցանիշն […]
13:47 27.09.2019
«Ուրալյան ավիաընկերություններ»-ի А-319 Մոսկվա-Եկատերինբուրգ չվերթի օդանավին թռչունների երամ է բախվել: Դեպքը տեղի է ունեցել երեկ առավոտյան «Դոմոդեդովո» օդանավակայանում, թռիչքի ժամանակ: Հաղորդվում է, որ անձնակազմն անմիջապես գնահատել է իրավիճակը և որոշում է ընդունել շարունակել թռիչքը: Օդանավը բարեհաջող հասել է Եկատերինբուրգ: Վայրէջքից հետո մասնագետները հետազոտել են ինքնաթիռը և արձանագրել են, որ երամը բախվել է երկրորդ օդաչուի դիմապակուն […]
13:40 27.09.2019
Հայ մոդել Արմինե Հարությունյանը, որն այս տարի Միլանի նորաձևության շաբաթի շրջանակում մասնակցել է Gucci-ի ցուցադրությանը, SHANTNEWS.am-ի հետ զրույցում խոսել է իր տպավորությունների մասին. «Մի աղջիկ՝ fashion scout, ինձ տեսավ և ասաց, որ իմ լուսանկարն ուղարկել է Gucci-ին, և նրանք ցանկանում են ինձ տեսնել իրենց քասթինգում: Ասաց` կարո՞ղ ես վաղը գալ, ասացի, որ չեմ կարող, քանի […]
13:39 27.09.2019
Ճնշում են նրանց, ովքեր կարող են ճնշվել։ Եթե Սահմանադրական դատարանի անդամը ճնշվող չէ, կապ չունի, թե «կողքից ինչ կխոսեն»։ Այս մասին այսօր հայտարարել է ՍԴ անդամ Ալվինա Գյուլումյանը՝ պատասխանելով Սահմանադրական դատարանի վրա հնարավոր ճնշումների մասին լրագրողների հարցերին։ Ճնշվող դատավորներ կա՞ն․ այս հարցին Գյուլումյանը պատասխանեց, որ չի կարող ասել։ «Ես կարող եմ իմ համար պատասխան տալ։ […]
13:30 27.09.2019
Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Սուրեն Սարգսյանը «Ֆեյսբուքում» անդրադարձել է ՄԱԿ-ում ԱՄՆ և Իրանի նախագահներ՝ Դոնալդ Թրամփի և Հասան Ռոհանիի ելույթներին: «Կապ չունի համաձայն ես, թե ոչ, բայց ՄԱԿ-ում Թրամփի ու Ռոհանիի ելույթները «մաստերկլաս» էին: Գաղափարական, համակարգված, տրամաբանական, մաքսիմալ հիմնավորված, համեմված տասնյակ մեսիջներով, տեսլականներով և PR տեխնոլոգիաներով… Մարդիկ նույնիսկ թշնամությունն են բարձր որակով ու […]
13:23 27.09.2019
Սահմանադրական դատարանի անդամ Ալվինա Գյուլումյանը դրական է վերաբերվում ՍԴ անդամների հատուկ կարծիքների գոյությանը։ Խոսքը վերաբերում է Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ գործի քննությանը։ Գյուլումյանը օրինաչափ է համարում նման անհամաձայնությունները։ Սակայն դրանց բովանդակության հետ կապված Գյուլումյանը խնդիր է տեսնում։ Մասնավորապես այն հարցում, որ ՍԴ-ի այդ որոշման վերաբերյալ 2 անդամների հատուկ կարծիքների մեջ նշվել է շտապողականության մասին, Գյուլումյանը տեղին […]
13:20 27.09.2019
Վարչապետի՝ ՄԱԿ-ի ամբիոնից հնչեցրած տրամաբանությունը ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ շատ պարզ է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը: «Կա հակամարտություն, հակամարտության վերաբերյալ տարվում են բանակցություններ: Հակամարտության հանգուցալուծումը կարող է լինել միայն խաղաղ ճանապարհով: Հակամարտության խաղաղ հանգուցալուծումը հնարավոր է միայն այն դեպքում, երբ կողմերը գալիս են համաձայնության: […]
13:16 27.09.2019
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Թագուհի Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Գեղարքունիքի մարզի Նորակերտ համայնքի բնակիչների տեղի երկաթգիծը փակելու խնդրին: «Այսօր առավոտյան ահազանգ եմ ստացել, որ 10։20-ից Գեղարքունիքի մարզի Նորակերտ համայնքի բնակիչները փակել են տեղի երկաթգիծը, որից օգտվում է Սոտքի ոսկու հանքը, և պահանջում են պետական ֆոնդի հողերը բաժանել գյուղացիների միջև, որպեսզի բոլորն էլ […]
13:15 27.09.2019
Շարունակվում է Հայաստան-Վրաստան միջխորհրդարանական բարեկամական խմբի այցը Վրաստան: Ինչպես հաղորդում է Aliq.ge-ն, այսօր՝ այցի երրորդ օրը, Ազգային ժողովի փոխխոսնակ Լենա Նազարյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Թբիլիսիի թիվ 103 դպրոց, ապա՝ Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան պետական դրամատիկական թատրոն: Հայաստան-Վրաստան միջխորհրդարանական բարեկամական խմբերի ձևաչափով հայաստանյան խմբի այցը Վրաստան մեկնարկել է սեպտեմբերի 25-ին: Սա գործող գումարման խորհրդարանների առաջին […]
13:14 27.09.2019
Սահմանադրական դատարանի անդամ Ալվինա Գյուլումյանն այսօր լրագրողներին տեղեկացրել է, որ իր համար անընդունելի է Վահե Գրիգորյանի նախաձեռնությունը։ Նրա խոսքերով՝ ինքը դեմ է ոչ միայն «անդամ-դատավոր» բառախաղին, այլև ներկայացված առաջարկներին։ Գյուլումյանը նշել է, որ նախաձեռնությունը սկսելու ձևաչափը նույնպես անընդունելի չէ։ Ըստ նրա՝ հանրային քննարկում ծավալելու փոխարեն այդ ամենը պետք է քննարկվեր հենց Սահմանադրական դատարանի անդամների հետ։ […]
13:12 27.09.2019
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում` հայտնելով, որ այսօր հանդիպել է Հայաստան և Արցախ այցելած Ավստրալիայի դաշնային և նահանգային խորհրդարանների պատգամավորներ Ջոն Ալեքսանդրի, Հյու ՄքԴերմոթի, Թրենթ Զինեմանի, ինչպես նաև նրանց այցը կազմակերպած Ավստրալիայի Հայ ազգային կոմիտեի գործադիր տնօրեն Հայկ Կայսերյանի և իր գործընկերների հետ։ «Իմ երախտագիտությունը հայտնեցի Արցախի հարցի արդարացի […]
13:10 27.09.2019
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը տեղեկացրել է, որ Ազգային ժողովում իրավունքի ուժով ստեղծվել է ևս մեկ քննիչ հանձնաժողով։ «Ազգային ժողովում իրավունքի ուժով ստեղծվել է ևս մեկ քննիչ հանձնաժողով։ Այն կուսումնասիրի մետաղական հանքարդյունաբերության ոլորտում ներդրումային ծրագրերի շրջանակներում գործադիր իշխանության մարմիններին ներկայացված և նրանց կողմից ընդունված ֆինանսական և այլ հաշվետվությունների օրինականությունը, հիմնավորվածությունը և արժանահավատությունը»:
13:00 27.09.2019
Սահմանադրական դատարանի անդամ Ալվինա Գյուլումյանն այսօր պատասխանել է լրագրողների հարցերին Սահմանադրական դատարանի չեզոքության և այլ սկզբունքների վերաբերյալ։ Լրագրողներից մեկի պնդմանը, թե հասարակությունը չի վստահում Սահմանադրական դատարանին, նա պատասխանել է․ «Գիտեք, ես չեմ կարծում, թե էն 10 հոգին, որ եկան, Սահմանադրական դատարանի դիմաց կանգնեցին, դրանք հասարակությունն են»,- ասաց Գյուլումյանը։
12:57 27.09.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովին՝ Անկախության օրվա կապակցությամբ: Ուղերձում ասված է. «Սրտանց շնորհավորում եմ Ձեզ Թուրքմենստանի Անկախության օրվա կապակցությամբ: Այս ամսաթիվը նշանակալի է երկրի նորագույն պատմության մեջ և դարձել է կարևոր քաղաքական և տնտեսական վերափոխումների, միջազգային լայն համագործակցության խորհրդանիշ: Համոզված եմ, որ մեր ժողովուրդների փոխադարձ հարգանքի բարի ավանդույթները կշարունակեն […]
12:54 27.09.2019
Երկուշաբթի՝ սեպտեմբերի 30-ին, Ֆրանսիայի նախկին նախագահ Ժակ Շիրակը կհուղարկավորվի Փարիզի «Մոնպառնաս» գերեզմանատանը: Շիրակը կհուղարկավորվի իր ավագ դստեր՝ Լորանսի գերեզմանի կողքին, որը, երկար ժամանակ պայքարելով անորեքսիայի դեմ, 2016 թվականի ապրիլին, 58 տարեկան հասակում մահացել է: Սեպտեմբերի 29-ին` «Հաշմանդամների տանը» Ֆրանսիայի նախկին նախագահի հետ կանցկացվի ազգային հրաժեշտի արարողություն:
12:50 27.09.2019
Հայաստանի Սահմանադրական դատարանի նիստերին մասնակցությունը օրենքով պարտադրվում է ՍԴ անդամներին, և չմասնակցության դեպքում նրանց նկատռմամբ կարող են կարգապահական տույժեր սահմանվել։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում նշեց ՍԴ անդամ Ալվինա Գյուլումյանը։ Նա բացատրեց, որ կարգապահական տույժի ՍԴ անդամին կարելի է ենթարկել, եթե ՍԴ 3 այլ անդամ նման նախաձեռնությամբ հանդես գա։ Խոսքը, մասնավորապես, վերաբերում էր ՍԴ […]
12:47 27.09.2019
ՄԱԿ-ում ելույթի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադարձավ ներքաղաքական խնդիրներին` նշելով, որ ժողովրդական բարեփոխումների նկատմամբ երկրի ներսում կա որոշակի դիմադրություն նախկին կոռումպացված վերնախավի կողմից, որը փորձում է խոչընդոտել նոր կառավարության որդեգրած կոռուպցիայի դեմ «զրո հանդուրժողականության» քաղաքականությանը: «Շանթ» ՀԸ մեկնաբան Արամ Աբրահամյանը այս թեմայի շուրջ զրուցել է «Ընդեմ իրավական կամայականության» ՀԿ տնօրեն լարիսա Ալավերդյանի հետ, հարց ուղղելով […]