13:07 28.09.2019
Երեկ երեկոյան Գյումրիի Տիգրան Մեծ փողոցում Volkswagen Golf մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել մի քաղաքացու, որը տեղում մահացել է: Մահացածը նույն փողոցի բնակիչ, 54-ամյա Անդրանիկ Հովակիմյանն է: Volkswagen Golf-ի վարորդը դեպքի վայրից փախուստի է դիմել։ Տարածքում հավաքվածները պատմել են, որ վարորդը փորձել է շրջանցել փողոցի մեջտեղում փորված փոսը, ինչիպատճառով կորցրել է ղեկի կառավարումը, վրաերթի […]
12:47 28.09.2019
Ռազմավարական զորավարժության շրջանակներում պահեստազորայինների համալրում է ստացել նաև ինժեներական զորքերի, ինժեներների և սակրավորների զորքերի զորամասը: Այս մասին հաղորդում է SHANTNEWS.am-ի թղթակիցը: Այսօր համալրման արդյունքում պահեստազորայիններով համալրված ստորաբաժանումներն իրականացրին զորավարժություն, և դրա ընթացքում կիրառվեցին ինժեներական և սակրավորային հնարավոր բոլոր տեխնիկաները, կիրառվեցին նաև ականազերծող, տարածքը մաքրող, այսինքն՝ ճանապարհները խոչընդոտներից ազատող, ուրիշ խոչընդոտների՝ փոսերի, գետերի, լճերի վրա կամուրջներ […]
12:40 28.09.2019
Լեգենդար ռոք երաժիշտ Իէն Գիլանն իր «Ֆեյսբուքի» պաշտոնական էջում լուսանկար է հրապարակել, որում ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ է: Ավելի վաղ հայտնել էինք, որ լեգենդար ռոք երաժիշտներ Իէն Գիլանը և Թոնի Այոմին այցելել են Գյումրի:
12:28 28.09.2019
Տեղեկացնում ենք, որ Սինգապուրի Հանրապետության վարչապետի Հայաստանի Հանրապետություն պաշտոնական այցի, ինչպես նաև ԵԱՏՄ բարձրագույն տնտեսական խորհրդի նիստի կապակցությամբ մայրաքաղաքի մի շարք փողոցներում երթևեկությունը սահմանափակվելու է: Մասնավորապես՝ սեպտեմբերի 29-ին` ժամը 08.00-ից 15.00-ն փակ է լինելու Անտառային փողոցը՝ Անտառային – Լեռ Կամսարի խաչմերուկից Անտառային-Դեմիրճյան խաչմերուկը: Նույն օրը, ժամը 14.30-ից 17.00-ն փակ են լինելու նաև Աբովյան փողոցը՝ Աբովյան […]
12:18 28.09.2019
Պակիստանի վարչապետ Իմրան Խանի ինքնաթիռը տեխնիկական անսարքության պատճառով վերադարձել է Նյու Յորքի օդանավակայան, հայտնում է GEO TV-ն: Խանը ժամանել էր ԱՄՆ ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 74-րդ նստաշրջանին մասնակցելու համար: Նշվում է, որ խնդիրը նկատվել է, երբ ինքնաթիռը թռչել է Տորոնտոյի երկնքով: Անձնակազմը որոշում է կայացրել վերադառնալ Նյու Յորք: Խանը ստիպված է եղել Նյու Յորքի հյուրանոցում անցկացնել […]
12:05 28.09.2019
ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում մանրամասներ է տեղեկացրել դատավոր Աննա Դանիբեկյանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորելու դեպքի առթիվ: «ՀՀ Քննչական կոմիտեն քիչ առաջ վարույթ է ընդունել դատավոր Դանիբեկյանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը: Պարզվում են դեպքին մասնակից մյուս անձի կամ անձանց ինքնությունը: […]
11:50 28.09.2019
ՌԴ-ն երբեք Վրաստանի հետ վիճելու առիթ ման չի եկել, և եթե Թբիլիսին Մոսկվայի հանդեպ ավելի կառուցողական քաղաքականություն դրսևորի, ապա ավիահաղորդակցությունը կարող է վերականգնվել: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը, գրում է РИА Новости-ն: «Երբ մենք կայացրեցինք ավիահաղորդակցությունը դադարեցնելու որոշումը, հայտարարվել էր, որ դա ժամանակավոր է, և մենք կփոխենք մեր որոշումը, երբ իրադրությունը […]
11:42 28.09.2019
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նկատմամբ պետք է հայտարարեն հազարավոր իմպիչմենտներ՝ Վենեսուելայի դեմ կատարած իր քայլերի համար, այս մասին հայտարարել է Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն, գրում է Life-ը. «Նրան մեղադրում են Ուկրաինայի նախագահին շանտաժի ենթարկելու մեջ: Ես ասում եմ, թե ինչու են նրան մեղադրում. նա դա անում է ամեն օր և կոչ է անում նախագահներին և […]
11:30 28.09.2019
Սեպտեմբերի 27-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այցելել է հյուսիսային ուղղությամբ տեղակայված ճամբարային ավան, որտեղ մասնագիտական վարժանքներ են անցկացնում հանրապետությունում ընթացող ռազմավարական լայնածավալ զորավարժությունների շրջանակում զինված ուժերի շարքերը համալրած պահեստազորայինները։ ՀՀ պաշտպանության նախարարը ծանոթացել է ճամբարային ավանում ստեղծված պայմաններին, հետաքրքրվել անձնակազմի մարտավարամասնագիտական պատրաստությամբ, պատասխանել պահեստազորայիններին հետաքրքրող հարցերին: Շնորհակալություն հայտնելով պահեստազորայիներին զորավարժության մասնակցության բարձր պատրաստատակամության համար՝ Դավիթ […]
11:24 28.09.2019
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Չեխիայի Հանրապետության նախագահ Միլոշ Զեմանին՝ ծննդյան օրվա առթիվ: Նախագահ Սարգսյանը Միլոշ Զեմանին մաղթել է քաջառողջություն, հաջողություններ և եռանդ՝ իրականացնելու իր գործունեությունը ի նպաստ Չեխիայի Հանրապետության: Նա նշել է, որ վերահաստատում է համատեղ աշխատանքը շարունակելու և ամրապնդելու պատրաստակամությունը՝ ի շահ Հայաստանի և Չեխիայի ժողովուրդների:
11:23 28.09.2019
ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության շնագիտական բաժինը մասնակցել է Ռուսաստանի Դաշնությունում ԱՊՀ երկրների Մաքսային ծառայության կինոլոգիական կենտրոնների միջև կազմակերպված ամենամյա մրցույթին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԿԱ ՊԵԿ լրատվական ծառայությունից: Շնագիտական կենտրոնի մաքսային տեսուչ Ալբերտ Մխիթարյանի և բելգիական հովվաշուն Կիռայի համար մրցույթը հաջող է ընթացել: Թեթև մարդատար ավտոմեքենայում թմրանյութ որոնելու ընթացքում մեր մասնակիցը հավաքել է […]
11:16 28.09.2019
Սեպտեմբերի 28-ին` ժամը 06:50-ի սահմանում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1999թ. ծնված Արման Արմենի Լևոնյանը: Այս մասին տեղեկացնում է Արցախի ՊՆ մամուլի ծառայությունը: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը […]
11:14 28.09.2019
Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայը տեղեկություններ է հայտնել նախօրեին Ստամբուլում տեղի ունեցած 5.8 բալ ուժգնությամբ երկրաշարժի հետևանքների մասին։ Այս մասին հաղորդում է Ermenihaber-ը: Ըստ նրա՝ երկրաշարժը Ստամբուլում 473 շենք է վնասել, այդ թվում՝ դպրոցներ, ինչի հետևանքով որոշ ուսումնական հաստատություններում դասընթացները դադարեցվել են։ Հզոր ստորգետնյա ցնցման հետևանքով եղել է 1 զոհ և 34 վիրավոր, որոնցից 24-ը այս […]
11:08 28.09.2019
Սեպտեմբերի 27-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը ՄԱԿ ԳԱ 74-րդ նստաշրջանի աշխատանքների շրջանակներում հանդիպում է ունեցել Նորվեգիայի ԱԳ նախարար Ինե Էրիկսեն Սորեյդեի հետ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳ նախարարությունից: Հայաստանի և Նորվեգիայի ԱԳ նախարարները հանգամանալից անդրադարձ են կատարել երկկողմ օրակարգին առնչվող հարցերի լայն շրջանակի։ Երկուստեք պատրաստակամություն է հայտնվել գործուն քայլեր ձեռնարկել երկկողմ հարաբերություններում համագործակցության ներուժի […]
11:00 28.09.2019
Սեպտեմբերի 27-ին ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 23 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավել տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես` Երևանի Աջափնյակ վարչական շրջանում՝ 1500 քմ, 800 քմ, Կենտրոն վարչական շրջանում՝ 400 քմ, 200 քմ, Նոր Նորք վարչական շրջանում՝ 2000 քմ, Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում՝ 1500 քմ, 2000 քմ, Աշտարակ-Կարբի ավտոճանապարհին՝ […]
10:53 28.09.2019
Սեպտեմբերի 27-28-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ: Մասնավորապես` Երևանում, Սյունիքի մարզի Կապան քաղաքում և Արարատի մարզի Վերին Արտաշատ գյուղում : Դեպքի վայր ժամանած փրկարարները բռնել են 2 շահմար, 1 սահնօձ, 1 գյուրզա տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:
10:44 28.09.2019
Սեպտեմբերի 28-ն աշխարհում նշվում է՝ որպես տեղեկատվության համընդհանուր մատչելիության միջազգային օր: Այս առիթով ՄԻՊ-ը հաղորդագրություն է տարածել. «Սիրելի՛ հայրենակիցներ, Սեպտեմբերի 28-ն աշխարհում նշվում է՝ որպես տեղեկատվության համընդհանուր մատչելիության միջազգային օր: Մեր երկրի Սահմանադրությունը երաշխավորում է կարծիքի ազատ արտահայտման յուրաքանչյուրի իրավունքը, որը ներառում է սեփական կարծիք ունենալու, ինչպես նաև առանց որևէ մարմնի միջամտության և անկախ պետական […]
10:44 28.09.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Սիսիան՝ Հայաստանում անցկացվող զորավարժությունների ընթացքին հետևելու համար: Վարչապետը, շենքերի տանիքները տեսնելով, հետաքրքրվում էր՝ անձրև եկե՞լ է, տանիքները չե՞ն կաթում: Ասվածի առիթով վարչապետը անեկդոտ հիշեց. «Ուրեմն, տանիքը նորոգում ա վարպետը, թիթեղ ա ավելացած լինում, վարպետը դույլեր ա սարքում: Տանտերն ասում ա՝ էս ի՞նչ ես անում, վարպետն էլ ասում ա՝ դե վեդրո […]
10:27 28.09.2019
«Ժամանակ» թերթը գրում է. ««Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը և նույն խմբակցության պատգամավոր Հայկ Գևորգյանը առաջարկում են մտցնել նոր հարկատեսակ՝ բնապահպանական հարկ՝ աղբ առաջացնող ապրանքների համար: Այս հարկատեսակը գանձվելու է Հայաստան ներմուծվող ապրանքներից և հաշվարկվելու է հարկման բազայի 0.5% դրույքաչափով: Ենթադրվում է, որ մուտքագրված գումարն ուղղվելու է աղբահանության խնդիրները լուծելուն: Մյուս կողմից՝ նոր հարկատեսակը […]
10:25 28.09.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում ուղիղ հեռարձակմամբ ներկայացրել է այցը Սիսիան: «Այցելել եմ Սիսիան համայնք»,- գրել է նա: Վարչապետի այցը Հայաստանում անցկացվող աննախադեպ զորավարժությունների շրջանակում է:
10:18 28.09.2019
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Կարկուտ-ցրտահարությունից տուժած, բերքը կորցրած գյուղացուն կառավարությունն այսօր, ըստ էության, չի փոխհատուցում: Գործադիրը ձեռնամուխ է եղել գյուղատնտեսական ապահովագրության համակարգի ներդրմանը: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` վերջին 6 տարում բնական աղետների հետևանքով գյուղատնտեսության վնասները հասել են 110 մլրդ դրամի, բայց դրա նույնիսկ կեսը չեն փոխհատուցել գյուղացուն: Եվ, ահա, Էկոնոմիկայի նախարարությունից մեզ տեղեկացնում են, որ գյուղապահովագրության […]
10:07 28.09.2019
ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով դատավոր Աննա Դանիբեկյանի նկատմամբ հետապնդումներին ու ոտնձգությունը: «Խստորեն դատապարտում եմ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանի նկատմամբ հետապնդումն ու ոտնձգությունը։ Նման դեպքերը պետք է բացառվեն ու խստորեն պատժվեն: Տեղյակ եմ, որ Ոստիկանությունում փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել, և […]
10:02 28.09.2019
Սեպտեմբերի 28-ին` ժամը 06:20-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Արծվի արձանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը: Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Երևան-Սևան 14-րդ կմ-ին «Lada Priora» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Մարտին Ս., […]
09:56 28.09.2019
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լրտես է անվանել ամերիկյան հատուկ ծառայությունների այն աշխատակցին, որի միջոցով արտահոսք է եղել Թրամփի և Վլադիմիր Զելենսկու հեռախոսային խոսակցության վերաբերյալ: Հենց այդ խոսակցության բովանդակությունն է, որ Թրամփի նկատմամբ իմփիչմենթի ընթացակարգ սկսելու անհրաժեշտություն առաջացրեց: Կոնգրեսում դեմոկրատները Թրամփի այդ խոսքերն ուղիղ սպառնալիք են համարել հատուկ ծառայությունների աշխատակցի կյանքին: Այս արտահոսքն արդեն ստացել է […]
09:47 28.09.2019
Հռոմի Ֆրանցիսկոս պապը հավակնում է Խաղաղության Նոբելյան մրցանակի: Նա Հռոմի կաթոլիկ եկեղեցու 1300 տարվա պատմության առաջին առաջնորդն է, որը չունի եվրոպական ծագում: Նա նաև առաջին ճիզվիտ պապն է և 600 տարվա մեջ առաջինը, որը պապական աթոռը ժառանգել է նախորդ հովվապետի ոչ թե մահից, այլ հրաժարականից հետո: Վատիկան գալով՝ նա շատերին զարմացրեց իր պարզ կենցաղով ու […]
09:46 28.09.2019
Սեպտեմբերի 27-ին՝ ժամը 20:30-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Տիգրան Մեծի փողոցում բախվել են «Mitsubishi»(վարորդ՝ Արամ Մ.) և «ՎԱԶ-21099» (վարորդ՝ Ցոլակ Հ., ծնված […]
09:39 28.09.2019
Սեպտեմբերի 27-ին` ժամը 14:10-ին, «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Արարատի մարզի Լանջանիստ գյուղի սարերում այրվում է խոտածածկ տարածք: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Լանջանիստ և Լուսաշող գյուղերի վարչական տարածքների սարերում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:02-ին, մարվել՝ 19:57-ին: Այրվել է […]