Բոլոր լուրերը – Page 8719 – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
25 07 2025
  • $
    383.74
  • RUBLE
    4.83
  • 450.86
WEATHER
+25.09 oC

Բոլոր լուրերը

Առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը

22:37 27.09.2019

Հանրապետության տարածքում՝ Սեպտեմբերի 27-ի ցերեկը, 28-ի գիշերը, 29-30-ը, հոկտեմբերի 1-2-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: 28-ի ցերեկը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ: Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վ: Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 28-ի ցերեկը և 29-ի գիշերը կնվազի 3-5 աստիճանով, այնուհետև նույնքան կբարձրանա։ Երևան քաղաքում՝ Սեպտեմբերի 27-ի […]

̰ ̰ ̰
Պարապլանների բախում՝ մահացու վերջաբանով

22:20 27.09.2019

Կաբարդինո-Բալկարիայում տեսանյութ է հայտնվել, որտեղ երևում է, թե ինչպես են պարապլանները բախվում: Դեպքը տեղի է ունեցել ժայռերից մեկի վրա:  Զույգը տեսանկարհանում էր իրենց թռիչքը: Հանկարծ պարապլաներիստներին կտրուկ սկսել է մոտենալ մեկ այլ պարապլան: Երբ պարզ է դարձել, որ  հնարավոր է, բախում լինի, ոչ ոք չի հասցրել մանևրել: Կադրերում լսվում է կնոջ և ևս  մեկի ճիչը: […]

̰
Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Էմանուել Մակրոնին

22:06 27.09.2019

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնին նախկին նախագահ Ժակ Շիրակի մահվան առնչությամբ։ Նախագահի ցավակցական հեռագրում ասվում է. «Մեծարգո պարոն Նախագահ, Խորը ցավով տեղեկացա Ֆրանսիայի նախկին նախագահ Ժակ Շիրակի մահվան մասին։ Ֆրանսիան կորցրեց մեր ժամանակների իր լավագույն զավակներից մեկին: Կորուստը մեծ է նաև Հայաստանի և հայ ժողովրդի համար: Ժակ […]

̰
Հորիզոն 22.00

22:00 27.09.2019

̰
Հայաստանի և Իրաքի ԱԳ նախարարները հանդիպել են

21:59 27.09.2019

Սեպտեմբերի 27-ին՝ Նյու Յորքում, ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց իր իրաքցի գործընկերոջը` Մուհամմադ Ալի Ալ-Հաքիմին: ԱԳ նախարարները գոհունակությամբ նշեցին երկու երկրների միջև քաղաքական երկխոսության բարձր մակարդակը, առևտրատնտեսական կապերի դինամիկ զարգացումը և վերահաստատեցին  փոխադարձ հանձնառությունը` համատեղ ջանքեր գործադրելու երկկողմ օրակարգն առավել խորացնելու և հարստացնելու ուղղությամբ: Նախարար Մնացականյանն ընդգծեց, որ Հայաստանը և Իրաքը հուսալի գործընկերներ են, որոնց […]

̰
Գյումրիում մեկնարկել է Շիրակի պատմամշակութային ժառանգությանը նվիրված 10-րդ միջազգային գիտաժողովը

21:55 27.09.2019

Գյումրիում մեկնարկել է Շիրակի պատմամշակութային ժառանգությանը, հայագիտության արդի հիմնահարցերին նվիրված 10-րդ միջազգային եռօրյա գիտաժողովը: Ավանդաբար անցկացվող գիտաժողովը երեք տարին մեկ նախաձեռնում է Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոնը: 10-րդ գիտաժողովի ուշադրության կենտրոնում Շիրակի հարուստ պատմամշակութային ժառանգությունն է, որին անդրադառնում են 150 գիտնական աշխարհի 10 երկրներից: Հայաստանն ու Շիրակի մարզը գիտական հետազոտության նյութ են աշխարհի շատ գիտնականների համար, […]

̰
Շումախերը ժամանել է Սոչիում անցկացվող ազատ մրցաշարին

21:47 27.09.2019

Ֆորմուլա-1-ի յոթակի չեմպիոն Միխայիլ Շումախերի կրտսեր եղբայր Ռալֆը ժամանել է Սոչիում անցկացվող ազատ մրցաշարին, Twitter-ում հայտնել է մրցավազքի մամուլի ծառայությունը: Հաղորդվում է, որ Շումախերը եկել է Ռուսաստան՝ աջակցելու իր որդուն՝ Դեվիդին, որը պատրաստվում է Ֆորմուլա 3-ում իր նորամուտին: Իսկ նրա եղբորորդին՝ լեգենդար Շումախերի որդի Միկը, հանդես կգա Ֆորմուլա 2-ում: THE SCHUMACH3RS 3⃣ 1 Always great […]

̰
Լարսի անցակետի խցաններում հայտնված վրացի վարորդները օգնություն են խնդրում իշխանություններից

21:35 27.09.2019

ՌԴ-ից Լարսի անցակետով բեռնափոխադրումների քաշի մասին օրենքի փոփոխության հետևանքով մի քանի կիլոմետրանոց հերթեր են գոյացել: Անելանելի վիճակում հայտնված վրացի բեռնափոխադրողները օգնություն են խնդել Վրաստանի իշխանություններից: «Ռուսթավի 2» ՀԸ-ի հետ հեռախոսակապի ժամանակ  մի քանի վարորդներ հաղորդել են, որ անտեղյակ են եղել սահմանված օրենքից, ինչի համար ստիպված օրերով ու շաբաթներով չեն կարողանում տեղաշարժվել՝ վրաց-ռուսական սահմանին բեռնափոխադրող մեքենաների […]

̰
Արամ Վարդևանյանը դիմել է ՍԴ՝ Վճռաբեկ դատարանի կողմից պաշտպանների դիմումները վարույթ չընդունելու հարցով

21:23 27.09.2019

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Վարդևանյանն այսօր դիմում է ներկայացրել Սահմանադրական դատարան իր պաշտպանյալի նկատմամբ Վերաքննիչ դատարանի կայացրած որոշումը Վճռաբեկ դատարանում բողոքարկելու հնարավորությունից զրկելու վերաբերյալ։ Այս մասին տեղեկացնում են Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմից: Հիշեցնենք, որ Վերաքննիչ քրեական դատարանը երկու անգամ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու որոշում է կայացրել, որոնք պաշտպանները սահմանված ժամկետում իրավունք ունեին բողոքարկել […]

̰
Լավ լուրեր ունեմ Եվրոբոնդերի վերաբերյալ․ Փաշինյան

21:09 27.09.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ լավ լուր ունի Եվրոբոնդերի վերաբերյալ։ Վարչապետն այժմ ուղիղ եթերում է։ Մանրամասները՝ տեսանյութում։

̰
ՀՔԾ-ն պարզաբանել է Միհրան Պողոսյանի վերաբերյալ քրգործին առնչվող հրապարակումը

20:56 27.09.2019

ՀՀ հատուկ քննչական ծառայությունը պարզաբանել է ԶԼՄ-ի՝ Միհրան Պողոսյանի վերաբերյալ քրեական գործին առնչվող հրապարակումը։ Այս մասին տեղեկացրին ՀՀ հատուկ քննչական ծառայությունից։ «Հաշվի առնելով ՀՀ նախկին գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանի վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի վերաբերյալ հանրության հետաքրքրությունն ու վարույթն իրականացնող մարմնին ուղղված բազմաթիվ հարցումները և, մասնավորապես, անդրադառնալով «Ժողովուրդ օրաթերթի 27.09.2019թ.ի հրապարակմանը` […]

̰
Արամ Վարդևանյանը ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացրել դատավոր Մհեր Արղամանյանին

20:48 27.09.2019

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Վարդևանյանն այսօր ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացրել Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Մհեր Արղամանյանին։ Նշենք, որ Datalex տեղեկատվական կայքից հայտնի է դարձել, որ Ռ․ Քոչարյանի պաշտպանների՝ նրա դեմ կիրառված խափանման միջոց կալանքը վերացնելու բողոքը պետք է քննի Մ․ Արղամանյանը։ Դատավորին ինքնաբացարկի միջնորդություն հայտնելու հիմք են դարձել իր անաչառության և կողմնակալության […]

̰
Հոկտեմբերի 1-ից ռուսներին կարգելվի ծխել պատշգամբներում

20:43 27.09.2019

Հոկտեմբերի 1-ից ՌԴ-ում կարգելվի ծխել պատշգամբներում, գրում է Настоящее Время-ն: ՌԴ ԱԻՆ-ում հայտարարել են, որ այսուհետ արգելվում է տների, հանրակացարանների և հյուրանոցների պատշգամբներում բաց կրակ օգտագործել: Դրանից բացի՝ քաղաքացիներն իրավունք չունեն խորոված անել, մոմեր վառել և ծխել: Ֆիզիկական անձանց կարգը խախտելու դեպքում նախատեսվում է տուգանել 3 հազար ռուբլի գումարով: Ըստ վիճակագրության՝ հրդեհների 60%-ի պատճառը պատշգամբներում […]

̰
Երևանում տեղի է ունենալու Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի նիստը

20:24 27.09.2019

Ս.թ. հոկտեմբերի 1-ին  Երևանում տեղի է ունենալու Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի հերթական նիստը, որին մասնակցելու են ԵԱՏՄ անդամ երկրների ղեկավարները՝  Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ Ժոմարտ-Տոկաևը, Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը: Բարձրագույն Եվրասիական տնտեսական […]

̰
Դա թյուրիմացություն է, ինձ հետ բացարձակ կապ չունի. Սահակ Մինասյանը` իր դեմ առաջադրված մեղադրանքի մասին

20:18 27.09.2019

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, այսօր Շիրակի մարզի դատախազությունից ուղարկված հաղորդման հիման վրա մեղադրանք է առաջադրվել Շիրակի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության նախկին պետին՝ Սահակ Մինասյանին: Մեկնաբանություն ստանալու համար SHANTNEWS.am-ը հեռախոսազրույց է ունեցել Սահակ Մինասյանի հետ, որը նախ ճշտել է, թե որ քրեական գործի մասին ենք ցանկանում պարզաբանում ստանալ, ապա, լսելով այսօր առաջադրված […]

̰
Մայր բուհը տոնում է 100-ամյակը. շնորհավորանքներ հայտնի համալսարանականներից

20:12 27.09.2019

Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի է ունեցել Երևանի պետական համալսարանի կազմավորման 100-ամյակին նվիրված միջոցառման պաշտոնական հանդիսավոր արարողությունը: Միջոցառմանը ներկա են եղել ներկա և նախկին համալսարանականներ, 21 երկրներից ժամանած համալսարանների պատվիրակության անդամներ: Երևանի պետական համալսարանի կազմավորման 100-ամյակի առիթով իրենց շնորհավորանքի խոսքն են հղել նաև Մայր բուհի նախկին շրջանավարտները, ովքեր այսօր գիտական ու […]

̰
Գագիկ Խաչատրյանի գույքի վրա կալանք է դրվել

20:04 27.09.2019

ԱԱԾ քննչական դեպարտամենտի քննիչի որոշմամբ կալանք է դրվել ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի գույքի վրա։ Այս մասին Վերաքննիչ քրեական դատարանում լրագրողների հետ ճեպազրույցում հայտնել է Գագիկ Խաչատրյանի պաշտպան Երեմ Սարգսյանը։ ՀՀ ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին և նրա եղբորորդուն՝ Կարեն Խաչատրյանին, կալանավորելու առաջին ատյանի դատարանի որոշման դեմ վերաքննիչ բողոք էր ներկայացվել: Պաշտպանական կողմը պահանջում է […]

̰
Կոմիտասի 150-ամյակին նվիրված միջոցառումների շարքը Գյումրիում շարունակվում է

19:55 27.09.2019

Տարին հոբելյանական է երկու հանճարների՝ հայ մեծ երգահան, երաժիշտ ու վարդապետ Կոմիտասի և Ամենայն հայոց բանաստեղծ Թումանյանի համար: Հանրապետության մշակութային բոլոր կենտրոնները հագեցած են կոմիտասյան ու թումանյանական միջոցառումներով: Երեկ Կոմիտասի 150-ամյակին նվիրված համերգային երեկո էր Գյումրու Հայորդաց տանը: Բեմում էր Գյումրու պետական սիմֆոնիկ նվագախումբը: Հայ մեծ երգահանի շարականների ու երգերի մի մասը ծնունդ են առել […]

̰
Լեռնային Ղարաբաղի հարցում, այո՛, խնդիր կա, բարդ է իրավիճակը. Շոմբի Շարփ

19:43 27.09.2019

2017-ին Հայաստանում ՄԱԿ-ի հետ համատեղ նախաձեռնությամբ հիմնադրվել է կայուն զարգացման նպատակների ազգային նորարարական կենտրոն, որը կոչվում է ինովացիոն լաբորատորիա: «Հեռանկարի» տաղավարում Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփը նշեց, որ այդ լաբորատորիան Հայաստանում աննախադեպ էր: «Այն սկզբունքորեն աննախադեպ էր, առաջինը ամբողջ աշխարհում: Եվ այն այնքան է հաջողել տարբեր ուղղություններում և աշխատանքներում, որ այսօր արդեն ավելի քան […]

̰
Ձկնորսը 3 միլիոն ֆունտ սթեռլինգ արժողությամբ հսկա թյուննոս է որսացել

19:30 27.09.2019

Իռլանդիայում քաղաքացին 272 կգ կշռող ձուկ է որսացել: Այս մասին հայտնում է Daily Mail-ը: 3 ձկնորսները հազիվ են կարողացել ջրի մակերևույթ բարձրացնել հսկա ձկանը: Երբ ձուկը հայտնվել է նավակի մոտ, հասկանալի է դարձել, որ իռլանդացի ձկնորսը որսացել է հսկա թյուննոս: Էդվարդս անունով ձկնորսը ձկան հետ լուսանկարվել է և բաց թողել: Նման ձկան արժեքը շուրջ 3 […]

̰
Կառուցվածքային փոփոխություններ և կադրային նշանակումներ գլխավոր դատախազությունում

19:19 27.09.2019

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը հրամաններ է ստորագրել ՀՀ դատախազության մասնագիտական ստորաբաժանումների նոր կառուցվածքը, դրան համապատասխանեցված ՀՀ դատախազության նոր կանոնադրությունը, հաստիքացուցակը, ինչպես նաև դատախազության ստորաբաժանումների և դատախազների գործառույթները հաստատելու վերաբերյալ: Ըստ այդմ՝ ՀՀ գլխավոր դատախազության մասնագիտական ստորաբաժանումների նոր կառուցվածքում նախկին 9 վարչությունների փոխարեն ստեղծվել է 12-ը, որոնց մի մասը, ինչպես մինչև այս, մասնագիտացված է ըստ […]

̰
Ինձ մոտ խիստ կասկած կա, արդյոք ճիշտ կգնա՞ ուսումնասիրությունը Հայկ Հարությունյանի գործով. Լարիսա Ալավերդյան

19:15 27.09.2019

Պաշտոնանկություններ, Մարտի 1-ի գործով առանցքային վկայի մահը և նախկինների դեմ նոր գործերի նախապատրաստում: Կա՞ փոխկապակցվածություն այս ամենի մեջ: Հարցը «Շանթ» ՀԸ «Հեռանկար» հաղորդաշարի տաղավարում «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ տնօրեն Լարիսա Ալավերդյանին ուղղել է հեռուստամեկնաբան Արամ Աբրահամյանը: Լարիսա Ալավերդյանը նախ` իր ցավակցությունն է հայտնել Հայկ Հարությունյանի ընտանիքին և նշել, որ կապի մասին ինքը չէ, որ խոսել […]

̰
Ի՞նչ է խորհուրդ տալիս երգչուհի Արփին «Ազգային երգիչ»-ի մասնակիցներին

19:07 27.09.2019

Սեպտեմբերի 15-ից 2 տարի դադարից հետո «Շանթ» հեռուստաընկերության եթերում մեկնարկել է «Ազգային երգիչ» նախագիծը։ Նախագծի ժյուրիի անդամների թվում սիրված երգիչներ, երաժիշտներ են: SHANTNEWS.am-ի հետ զրույցում ժյուրիի անդամներից երգչուհի Արփին խոսել է իր տպավորությունների մասին. «Առաջին անգամ եմ ժյուրիի կարգավիճակով «Շանթ»-ի նախագծում, շատ հուզված եմ ու անհամբեր: Նախագիծը շատ լավ նպատակ ունի, ամբողջ աշխատակազմը՝ ռեժիսոր, պրոդյուսեր, […]

̰
Ոստիկանության պարզաբանումը օտարերկրացիների կողմից տրանսպորտային միջոցի ձեռքբերման վերաբերյալ

19:04 27.09.2019

ՀՀ ոստիկանությունը պարզաբանում է տարածել սեպտեմբերի 26-ին տեղի ունեցած ՀՀ կառավարության նիստի ընթացքում ընդունված որոշման մասին, որը վերաբերվում է տրանսպորտային միջոցների հաշվառման և գրանցման կարգում փոփոխություններ կատարելուն։ Ներկայացնենք պարզաբանումն ամբողջությամբ. «Պարզաբանենք, որ ՀՀ կառավարության սեպտեմբերի 26-ի նիստի ընթացքում ընդունված հիշյալ որոշման ուժի մեջ մտնելուց հետո ևս օտարերկրյա քաղաքացիները, այդ թվում՝ Ղազախստանի Հանրապետության, կարող են Հայաստանում […]

̰
«Հայաստանի փոքրիկ երգիչները» նվաճում են եվրոպական բեմերը

19:00 27.09.2019

Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախումբը շարունակում է իր համերգային շրջագայությունը Եվրոպայում: Տիգրան Հեքեքյանի ղեկավարած երգչախումբն արդեն հասցրել է զարմացնել Գերմանիայի և Լիտվայի պահանջկոտ հանդիսատեսին: Շրջագայությունը նվիրված է Կոմիտասի 150-ամյա հոբելյանին: Այն համընկել է նաև ՀՀ Անկախության 28-ամյակին: Համերգաշարն անցկացվում է Երևանի քաղաքապետարանի և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի […]

̰
Սաակաշվիլին Պուտինին մեղադրել է ԽՍՀՄ-ը վերականգնելու մտադրություն ունենալու մեջ

18:54 27.09.2019

Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ վրացական իշխանությունները, Ռուսաստանի ճնշման ներքո, կարող են հրաժարվել ՆԱՏՕ-ին և Եվրամիությանն անդամակցելու մտադրությունից: Այդ մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը: Նա նաև չի բացառել, որ Վրաստանն ու Ռուսաստանը միավորվեն մեկ պետության կազմում և կդառնան մեկ պետություն, քանի որ Ռուսաստանի ղեկավարության ծրագրերը, մինչև 2024 թվականը, ներառում են ԽՍՀՄ-ի վերականգնում: «Պուտինը […]

̰
«Ֆեյսբուքը» Ավստրալիայում լայքերի հաշվիչը թաքցնող գործառույթ է գործարկել

18:50 27.09.2019

«Ֆեյսբուք» սոցիալական ցանցը Ավստրալիայում սկսել է թեստավորել լայքերի հաշվիչը թաքցնող գործառույթ, գրում է New York Times-ը: Գործառույթը տարածվում է լայքերի և տեսանյութերի թվաքանակը թաքցնելու վրա: Այս պահին հայտնի չէ` արդյոք այս գործառույթը կփորձարկվի՞ այլ երկրներում, թե՞ ոչ: Սոցցանցի ներկայացուցիչ Ջիմի Ռայմոն նշում է, որ կայքը մտադիր է հավաքել արձագանքներ և հասկանալ` արդյոք այս գործառույթը դրական […]

̰
Հորիզոն 18:00

18:50 27.09.2019

̰
BACK_TO_TOP