Բոլոր լուրերը – Page 8770 – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
06 08 2025
  • $
    383.68
  • RUBLE
    4.80
  • 445.22
WEATHER
+37.09 oC

Բոլոր լուրերը

Համացանցում է հայտնվել Միխայիլ Կրուգի մարդասպանի լուսանկարը

18:56 25.09.2019

Ռուսական մամուլում և սոցցանցային էջերում տարածվել է Դիմիտրի Վեսելովի լուսանկարը: «Վեսել» մականունով հայտնի Վեսելովը մեղադրվում է ռուս հայտնի շանսոն երգիչ Միխայիլ Կրուգի սպանության մեջ։ Հայտնի է դարձել, որ սպանության մեջ մեղադրվող Վեսելովը նախկին զինվորական է, երկու ռազմաօդային ուսումնարան է ավարտել, ապա ծառայել է Տվերի ռազմական-ավիացիոն բազայում։ Հետագայում, սակայն, կրճատումների ժամանակ հեռացվել է զինվորական ծառայությունից ու […]

̰
Քաղաքապետարանը «Սանիթեքին» գումար պարտք չէ, բայց քաղաքացիներին օգնելուց չի հրաժարվում. բողոքի ակցիա

18:53 25.09.2019

Այսօր Երևանի քաղաքապետարանի մոտ բողոքի ակցիա են անցկացրել «Սանիթեք» ընկերության աշխատակիցները: Նրանց են միացել նաև «Այլընտրանքային քաղաքապետարան» նախաձեռնության անդամները: Քաղաքացիները նախ` եղել են «Սանիթեք» ընկերությունում, իսկ երբ նրանց պահանջը չի բավարարվել, նրանք ոտքով շարժվել են քաղաքապետարան: Պահանջել են «Սանիթեքին» փոխանցել օգոստոս ամսվա աշխատավարձերը, որպեսզի ընկերությունը կարողանա վճարել իրենց: Նրանց հետ նախ` հանդիպել են Երևանի ավագանու […]

̰
Ռուսաստանի ԱԳՆ-ն հույս ունի պահպանել երկխոսությունը Վրաստանի հետ

18:51 25.09.2019

Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն «ՌԻԱ Նովոստիին» տված հարցազրույցում անդրադարձել է Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեի հետ բանակցությունների ձևաչափի պահպանման հարցին: Նրա խոսքերով` հարցը քննարկվում է ՌԴ փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինի` ՌԴ ԱԳՆ-ից Դաշնային խորհուրդ տեղափոխվելուց հետո: «Հուսով եմ, որ երկխոսությունն այս կամ այն ​​ձևով կպահպանվի»,- ասել է նա: ՌԴ-ի ու Վրաստանի միջև դիվանագիտական հարաբերությունները խզվել […]

̰
Բավարար ապացույցների համակցություն է ձեռք բերվել՝  Վիգեն Սարգսյանին պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքով որպես մեղադրյալ ներգրավելու համար

18:48 25.09.2019

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում՝ ՀՀ ՊՆ և ՀՀ ԶՈՒ համապատասխան պաշտոնատար անձանց կողմից իրենց պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական լիազորություններն անցնելու՝ 2018թ. հունվարին Երևան քաղաքի Գ. Հասրաթյան փողոցի թիվ 25/6 բազմաբնակարան շենքի բնակարանների հատկացումները «ՀՀ պաշտպանության նախարարության համակարգի զինծառայողների բնակարանային ապահովման մասին» ՀՀ կառավարության 07.03.2007թ. N 384-Ն […]

̰
Բավարիայում տղամարդը գարեջրով հանգցրել է հրդեհը

18:45 25.09.2019

Գերմանացի վարորդը հանգցրել է բոցավառվող շարժիչի կրակը մի քանի շիշ գարեջրով: Այդ մասին հաղորդում է Associated Press-ը: Տղամարդը մեքենան Բավարիայի մայրուղիներից մեկով վարելիս հանկարծ տարօրինակ հոտ է զգացել: Մեքենայի շարժիչի ծածկոցի տակ կրակ է նշմարել: Նա ավտոմեքենայի սալոնից արագորեն վերցրել է մի քանի շիշ գարեջուր և լցրել կրակի վրա: Հրշեջներն արձագանքել են դեպքին, սակայն հրդեհն […]

̰
Քոչարյանի փաստաբանական թիմը չի ծանուցվել Վճռաբեկ դատարանի որոշման վերաբերյալ

18:43 25.09.2019

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը դեռևս չի ստացել ծանուցումն այն մասին, որ Վճռաբեկ դատարանը վարույթ չի ընդունել ներկայացված բողոքները: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ երկրորդ նախագահի փաստաբանական թիմի տարածած հայտարարությունից: Ըստ «Դատալեքս» տեղեկատվական կայքի՝ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը դեռևս սեպտեմբերի 20-ի որոշմամբ մերժել է վարույթ ընդունել Վերաքննիչ քրեական դատարանի՝ 2019 թվականի հունիսի 25-ի […]

̰
Պուտինը հենց այնպես չի այցելում Հայաստան. ռուս փորձագետը նշում է այցի հնարավոր շարժառիթները

18:30 25.09.2019

Մոսկվան պաշտոնապես հաստատել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ հոկտեմբերի 1-ին Երևան կատարելիք այցը: ՌԴ նախագահը մասնակցելու է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին: Պլեխանովի անվան Ռուսաստանի տնտեսագիտական համալսարանի դոցենտ Ալեքսանդր Փերենջիևը Rusarminfo-ի հետ զրույցում նշել է՝ կարծում է, որ ՌԴ նախագահի այս այցը բխում է երկու երկրների դաշնակցային հարաբերություններից: «Այս այցն ամենից առաջ կապված է այն […]

̰
Ի՞նչ բրենդի զգեստ և զարդեր է կրել Աննա Հակոբյանը Նյու Յորքում

18:30 25.09.2019

ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile/ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է լուսանկարներ Նյու Յորք կատարած այցից և մակագրել. «Նյու Յորք այցի առաջին օրվա ավարտին վարչապետի հետ Նյու Յորքի Սուրբ Վարդան եկեղեցում շատ ջերմ հանդիպում ենք ունեցել տեղի հայ համայնքի շուրջ 500 ներկայացուցիչների հետ։ Զգեստը՝ […]

̰
Սամվել Գասպարյանը նվաճեց փոքր բրոնզե  մեդալ, պայքարը շարունակվում է. Ծանրամարտի ԱԱ

18:28 25.09.2019

Թաիլանդում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնությանը մրցահարթակ են դուրս եկել 102 կգ քաշային ծանրորդները: Այս քաշային կարգում Հայաստանը ներկայացնում է գյումրեցի Սամվել Գասպարյանը: Մեր մարզիկը առայժմ երրորդն է: Պոկում վարժությունում նա հաջող է իրացրել իր բոլոր մոտեցումները` հերթականությամբ բարձրացնելով 171, 175 ապա 178 կիլոգրամանոց ծանրաձողը: Այսպիսով, Սամվելը արդեն նվաճել է փոքր բրոնզե մեդալ: Նա  3 կիլոգրամով […]

̰
Վրաստանի Տղիբուլի քաղաքում շարունակվում է հանքափորների բողոքի ակցիան

18:17 25.09.2019

Երկրորդ օրն է` «Վրացքարածուխ» («Սաքնախշիրի») հանքի բանվորների ստորգետնյա բողոքի ակցիան շարունակվում է: Նախօրեին, ընդհանուր հայտարարի չգալով հանքարդյունահանող ընկերության հետ, ակցիայի մասնակիցները որոշել են  շարունակել բողոքի ակցիաները, մինչև չստանան իրենց երկու ամսվա աշխատավարձերը: 2018-ից հուլիսից «Սաքնախշիրի» հանքի բոլոր 25 տեղամասերը հերթական վթարից հետո, երբ զոհվել էր 12 հանքափոր, վարչապետի հրահանգով դադարեցրեցին իրենց աշխատանքը: Գերմանիայից հրավիրված փորձագետներն […]

̰
Արցախի ՊԲ-ում իրականացվում են զորաշարժեր՝ հաշվի առնելով նաև Ապրիլյանի փորձը

18:13 25.09.2019

Արցախի պաշտպանության բանակի զորքերի և զորատեսակների ներգրավմամբ ընթացող ռազմավարական զորավարժությունների երկրորդ օրը բանակի և ենթակա ստորաբաժանումների ղեկավարման կետերում, համաձայն առկա իրադրության և ըստ այդմ՝ տրված ներմուծականների, ընդունվել են մի շարք որոշումներ հավանական հակառակորդի նախահարձակ գործողությունները չեզոքացնելու և կայուն պաշտպանություն կազմակերպելու ուղղությամբ: Այս մասին հայտնում է Արցախի ՊԲ կայքը։ Սահմանված ժամկետներում համալրվելով զորահավաքային պաշարներով՝ բանակի զորամասերը, […]

̰
Արմեն Սարգսյանը ներկա կլինի «Ռոմա»-«Ատալանտա» հանդիպմանը

18:10 25.09.2019

Այսօր Իտալիայի առաջնության 5-րդ տուրում «Ռոման» սեփական հարկի տակ կընդունի «Ատալանտային»: Ըստ SHANTNEWS.am-ի տեղեկությունների` Իտալիայում աշխատանքային այցով գտնվող Արմեն Սարգսյանը ներկա կգտնվի «Ռոմա»-«Ատալանտա» հանդիպմանը: Նշենք, որ «Ռոմա»-«Ատալանտա» հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 21:00-ին:  

̰
Հայկ Հարությունյանի տանը որևէ գրություն չի հայտնաբերվել. Քննչական կոմիտե

18:08 25.09.2019

Լրատվամիջոցները տեղեկություններ էին հրապարակել այն մասին, որ նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանը մահվանից առաջ երկտող է թողել, որում նշել է, որ ճնշումների է ենթարկվում և կեղծ ցուցմունք տալու պարտադրանքի: SHANTNEWS.am-ը Քննչական կոմիտեից հետաքրքրվեց՝ արդյո՞ք ճիշտ է այդ տեղեկությունը: Քննչական կոմիտեից պատասխանեցին, որ դեպքի վայրի զննության ընթացքում նախաքննական մարմինը որևէ գրություն չի հայտնաբերել: Հիշեցնենք, որ 2019 թվականի […]

̰
Հորիզոն 18.00

18:00 25.09.2019

̰
Աղվան Հովսեփյանը հարցաքննվել է Մարտի 1-ի գործով

17:56 25.09.2019

ՀՀ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը հարցաքննվել է Մարտի 1-ի գործով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշեց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը՝ պատասխանելով լրագրողի հարցին: Թե ինչպիսի կարգավիճակ կունենա նա գործում, Դավթյանը պատասխանեց. «Հետագան ըստ ապացույցների կերևա»: Աղվան Հովսեփյանը ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնը զբաղեցրել է 2004-2013 թվականներին: Դավթյանի խոսքերով՝ 2008թ. մարտի 1-ի իրադարձությունների քրեական գործի քննությունը շատ […]

̰
Յուրի Վարդանյանի հարսը դարձել է Ծանրամարտի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր

17:55 25.09.2019

Թաիլանդում ընթացող Ծանրամարտի աշխարհի առաջնությանը այսօր ելույթ է ունեցել լեգենդար հայ ծանրորդ Յուրի Վարդանյանի հարսը՝ Ջեննի Լիվետ Արթուրը: Ջեննին Յուրի Վարդանյանի որդու՝ Նորայրի կինն է: Հիշեցնենք, որ Նորայրը նույնպես ծանրամարտիկ է և ժամանակին ներկայացրել  է Հայաստանի հավաքականը: Ջեննի Լիվետ Արթուրը, որը 81 կգ քաշայինների կարգում հանդես է եկել ԱՄՆ-ի կազմից, բավականին հաջող մրցելույթ է ունեցել: […]

̰
Նախագահը շնորհավորական ուղերձներ է հղել Սաուդյան Արաբիայի թագավորին և թագաժառանգին

17:43 25.09.2019

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Սաուդյան Արաբիայի Թագավորության Ազգային տոնի կապակցությամբ շնորհավորական ուղերձներ է հղել Սաուդյան Արաբիայի թագավոր, Զույգ Սրբավայրերի պահապան Սալման Բին Աբդ Ալ Ազիզ Ալ Սաուդին և թագաժառանգ, նախարարների խորհրդի փոխնախագահ, պաշտպանության նախարար, տնտեսական հարցերի և զարգացման խորհրդի նախագահ Մուհամմադ Բին Սալման Բին Աբդ Ալ Ազիզ Ալ Սաուդին: Նախագահ Արմեն Սարգսյանն իր շնորհավորանքներն է […]

̰
«Ռոմայի» երկրպագուները նոր երգ են նվիրել Հենրիխ Մխիթարյանին

17:38 25.09.2019

Ավելի վաղ SHANTNEWS.am-ը տեղեկացրել էր, որ «Ռոմայի» երկրպագուները երգեր են նվիրել թիմի նորեկ Հենրիխ Մխիթարյանին: Համացանցում նոր երգ է հայտնվել իտալական ակումբի երկրպագուների կողմից` նվիրված Հայաստանի հավաքականի ավագին:

̰
Գերմանիայում հայկական խաչքարի նկատմամբ վանդալիզմի ակտ է դրսևորվել

17:34 25.09.2019

Վանդալիզմի ակտ է տեղի ունեցել գերմանական Էրլանգեն քաղաքում: Վանդալիզմը Կաթոլիկ եկեղեցու բակում տեղադրված խաչքարի նկատմամբ է իրականացվել: Խաչքարը տեղադրվել էր 2017 թվականին մահացած գերմանացի քաղաքական գործիչ, Սոցիալ-դեմոկրատական կուսակցության անդամ Վոլֆգանգ Ֆոգելի հիշատակին: Ինչպես տեղեկացրել է Nordbayern պարբերականը, եկեղեցու աշխատակիցները սև մարմարից պատրաստված խաչքարը առավոտյան տեսել են տապալված և մեջտեղից կոտրված: Գերմանացի գործչի հիշատակին խաչքարը տեղադրել […]

̰
Լենա Նազարյանը Թբիլիսիում հանդիպել է Վրաստանի փոխարտգործնախարարի հետ

17:30 25.09.2019

Սեպտեմբերի 25-ին մեկնարկել է  Հայաստան-Վրաստան միջխորհրդարանական բարեկամական խմբերի ձևաչափով հայաստանյան խմբի այցը Վրաստան: Խմբերը` վրացական կողմից Գիա Վոլսկիի, հայկական կողմից` Լենա Նազարյանի գլխավորությամբ առաջին հանդիպումն անցկացրին Վրաստանի խորհրդարանում: Քննարկվեցին հարցեր` կապված արտաքին հարաբերությունների, համագործակցության խորացման հետ: Թբիլիսիում  ՀՀ Ազգային ժողովի փոխխոսնակ Լենա Նազարյանի գլխավորած աշխատանքային խմբի  անդամներին Վրաստանի արտաքին գործերի նախարարությունում ընդունել է ԱԳ փոխնախարար […]

̰
«Նուբարաշեն»-ի կալանավորին մեղադրանք է առաջադրվել թմրամիջոցի ապօրինի իրացման համար

17:20 25.09.2019

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչությունում քննվող քրեական գործով ավարտվել է առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցի ապօրինի ձեռք բերելու և իրացնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործից անջատված մասով նախաքննությունը: Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավորը, գտնվելով անազատության մեջ, 2018թ. մարտի 4-ից […]

̰
Սպա Արա Մխիթարյանի առողջական վիճակի վերաբերյալ տեղեկություններ ստանալու նպատակով ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են հոսպիտալ 

17:15 25.09.2019

Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքում տեղի ունեցած միջադեպից տուժած սպա Արա Մխիթարյանի վիճակի վերաբերյալ տեղեկություններ ստանալու նպատակով Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչներն այցելել են զինվորական հոսպիտալ։ Նրանք հանդիպել են Արա Մխիթարյանին բուժող բժշկական անձնակազմի և հոսպիտալի ղեկավարության հետ, տեղեկություններ ստացել նրա առողջական վիճակի և տրամադրվող բժշկական օգնության մասին: Բացի դրանից, կապ է հաստատվել փոխգնդապետ Արա Մխիթարյանի […]

̰
Տաթև Հակոբյանը 10-րդն է. Ծանրամարտի ԱԱ

17:13 25.09.2019

Թաիլանդում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնությանն այսօր մրցահարթակ էին դուրս եկել 81 կգ քաշային աղջիկները: Մեր հավաքականը այս քաշային կարգում ներկայացնում էր Տաթև Հակոբյանը: Հայ մարզուհին հանդես եկավ A խմբում և գրավեց 10-րդ տեղը: Տաթևի 6 մոտեցումներից 4-ն էին արդյունավետ: Պոկում վարժությունում Տաթևը բարձրացրել է 101, ապա 105 կգ կշռող ծանրաձողը, իսկ հրում վարժությունում նախ սանձել […]

̰
Հովհաննիսյանն առաջինը կպաշտպանի այն դասախոսներին, որոնց դեմ «արշավներ» կկազմակերպվեն

17:07 25.09.2019

Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Հովհաննես Հովհաննիսյանն այսօր անդրադառնալով «Բարձրագույն կրթության մասին» օրենքի նախագծին, ասել է, որ շատ կարևոր փոփոխություններից մեկը վերաբերում է դասախոսներին` կշարունակի աշխատել այն դասախոսը, որին ավելի շատ ուսանողներ կընտրեն: SHANTNEWS.am-ը հետաքրքրվել է, թե արդյո՞ք դա ևս ռիսկային չէ ու դրա արդյունքում դասախոսների […]

̰
2019թ. հունվար-օգոստոսին 2018թ. նույն ժամանակահատվածի համեմատ տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 7%-ով. Ավինյան

17:00 25.09.2019

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում, որում հայտնել է, որ 2019թ. հունվար-օգոստոսին 2018թ. նույն ժամանակահատվածի համեմատ տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 7%-ով: «Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների՝ 2019թ. հունվար-օգոստոսին 2018թ. նույն ժամանակահատվածի համեմատ՝ տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 7%-ով, արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 9.5%-ով, շինարարության ծավալն աճել է 4.4%-ով, առևտրի […]

̰
Հարցաքննվել են «Hayeli.am» և «Armlur.am» կայքերի խմբագիրները

16:57 25.09.2019

Հայկ Հարությունյանի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործով այսօր վկայի կարգավիճակով հարցաքննվել են «Hayeli.am» և «Armlur.am» կայքերի խմբագիրները: Այս մասին տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեից: Խմբագիրները հրաժարվել են հարցաքննության ընթացքը տեսանկարահանելու վերաբերյալ նախաքննական մարմնի առաջարկից և մեջբերելով «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածը՝ չեն բացահայտել տեղեկատվության աղբյուրը: Քննիչի հարցին, որ դեպքին ականատես վկան, ծանոթանալով […]

̰
Արոնյանը պարտվեց Վաշյե-Լագրավին և լքեց մրցաշարը. Շախմատի աշխարհի գավաթ

16:49 25.09.2019

Խանտի-Մանսիյսկում ընթացող Շախմատի աշխարհի գավաթի խաղարկության 1/4 եզրափակիչ փուլում Լևոն Արոնյանը պարտվեց   Վաշյե-Լագրավին: Հիշեցնենք, որ երկու դասական պարտիաները ավարտվել էին ոչ-ոքի, իսկ թայ բրեյքում ավելի ուժեղ գտնվեց ֆրանսիացին:  Մրցավեճն ավարտվեց 1,5-0,5 հաշվով: Այսպիսով, Արոնյանը լքում է մրցաշարը: Կիսաեզրափակչում Վաշյե-Լագրավը կհանդիպի Թեմուր Ռաջաբովի հետ: Մյուս կիսաեզրափակչում հանդես կգա Դին Լի Ժենը: Նրա մրցակիցը կլինի Վիտյուգով-Յու Յանջի […]

̰
Մեր խնդիրը Հայաստանում խորքային փոփոխություններ անելն է. վարչապետը` Նյու Յորքում 

16:40 25.09.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով գտնվում է Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ Նյու Յորք այցի առաջին օրվա ավարտին Նիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանը Նյու Յորքի Սուրբ Վարդան եկեղեցում հանդիպում են ունեցել տեղի հայ համայնքի շուրջ 500 ներկայացուցիչների հետ։ Եկեղեցու մուտքի մոտ Հայաստանի վարչապետին և նրա տիկնոջը դիմավորել են ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի առաջնորդ Դանիել եպիսկոպոս Ֆընդիկյանը, Վիգեն […]

̰
Արմեն Սարգսյանը նշանակում է արել

16:32 25.09.2019

Նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով` Սիմա Իսկանդարյանը նշանակվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր: «Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին, 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2019 թվականի սեպտեմբերի 19-ի ԲԴԽ-64-Ո-145 որոշմամբ ներկայացված առաջարկությունը. Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սիմա ԻՍԿԱՆԴԱՐՅԱՆԻՆ նշանակել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր […]

̰
«Սանիթեք»-ի աշխատակիցները կրկին ակցիա են անում․ քաղաքապետարանը պնդում է՝ ընկերությանը 165 մլն դրամ են տվել

16:25 25.09.2019

Երևանի քաղաքապետարանի առջևում այսօր շարունակվում են «Սանիթեք» ընկերության աշխատակիցների ակցիաները: Վերջիններս հանդիպում էին պահանջում Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի հետ: «Սանիթեք»-ի աշխատակիցները պահանջում են օգոստոս ամսվա իրենց աշխատավարձը: Բողոքի ակցիա իրականացնողներին մոտեցավ Երևանի քաղաքապետարանի խոսնակ Հակոբ Կարապետյանը: Բողոքի ակցիայի մասնակիցներից մեկը, դիմելով Կարապետյանին, ասաց. «Մեզ չի հետաքրքրում ձեր ու «Սանիթեք»-ի պրոբլեմը: Դուք հետո միմյանց հետ բանակցություններ […]

̰
BACK_TO_TOP