18:30 25.09.2019
Մոսկվան պաշտոնապես հաստատել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ հոկտեմբերի 1-ին Երևան կատարելիք այցը: ՌԴ նախագահը մասնակցելու է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին: Պլեխանովի անվան Ռուսաստանի տնտեսագիտական համալսարանի դոցենտ Ալեքսանդր Փերենջիևը Rusarminfo-ի հետ զրույցում նշել է՝ կարծում է, որ ՌԴ նախագահի այս այցը բխում է երկու երկրների դաշնակցային հարաբերություններից:
«Այս այցն ամենից առաջ կապված է այն հանգամանքի հետ, որ նա պետք է լինի ԵԱՏՄ և ՀԱՊԿ շրջանակներում իր դաշնակից երկրում: Այս հանգամանքը շատ կարևոր է: Երկրորդը, ես կարծում եմ, որ ՌԴ նախագահը երբեք հենց այնպես այցեր չի կատարում: Կարծում եմ՝ նախապատրաստված են ինչ-որ փաստաթղթեր, որոնք, հնարավոր է, կստորագրվեն»,- ասել է նա:
Փորձագետը կարծում է, որ ՌԴ նախագահի՝ Հայաստան կատարելիք այցը նաև նպատակ ունի ճշգրտումներ անել երկու երկրների հարաբերությունների ներկա դրության մասին:
«Պետք է հասկանալ՝ ի՞նչ է ուզում Հայաստանը, ո՞ր ուղղությամբ է շարժվում. նա կամ ՌԴ դաշնակիցն է, կամ ձգտում է դեպի Արևմուտք: Պետք է հասկանալ խաղի կանոնները: Ռուսաստանը ցանկանում է պարզել՝ ինչպե՞ս կառուցի Հայաստանի հետ հարաբերությունները: Եթե կան կոնֆլիկտային հարցեր, ապա պետք է որոշել խաղի կանոնները: ՌԴ նախագահը կցանկանար հանել սուր պահերը, հասկանալ Հայաստանի դիրքորոշումը սուր հարցերի ուղղությամբ, նաև պարզել՝ որ ուղղությամբ կարող ենք մենք շարժվել»,- նշել է Փերենջիևը:
Նա չի բացառել, որ Պուտինի՝ Հայաստան այցի ժամանակ կարող է քննարկվել ԼՂ խնդրի կարգավորման հարցը, մասնավորապես՝ Մադրիդյան սկզբունքների կյանքի կոչումը, ինչպես նաև կարող է լինել զրույց Ադրբեջանի՝ ՀԱՊԿ անդամ դառնալու վերաբերյալ:
22:46 10.07.2025
Հայաստանի Հանրապետությունն Աբու Դաբիում տեղի ունեցած հանդիպումը համարում է հաջողված․ ՀՀ ԱԳՆՀայաստանի Հանրապետությունն Աբու Դաբիում տեղի ունեցած հանդիպումը համարում է հաջողված։ Այս մասին նշված է ՀՀ ԱՀՆ տարածած հաղորդագրության մեջ․ «ԶԼՄ-ից ստացված հարցերին ի պատասխան՝ տվել ենք հետևյալ մեկնաբանությունը. Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հանդիպման արդյունքներով երկու կողմերը հրապարակել են պաշտոնական, եթե նկատել եք՝ նույնական մամուլի հաղորդագրություններ։ Դրանից դուրս՝ խաղաղության համաձայնագրի վերաբերյալ պայմանավորվածություն լինելու դեպքում հանրությունն […] ...
21:55 10.07.2025
Բրյուսելում կայացել է Հայաստան-Եվրոպական միություն գործընկերության կոմիտեի վեցերորդ հանդիպումըՀուլիսի 8-ին Բրյուսելում կայացել է ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ներքո գործող Հայաստան-Եվրոպական միություն գործընկերության կոմիտեի վեցերորդ հանդիպումը։ ՀՀ պատվիրակության կազմում հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Անուշիկ Ավետյանը, հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից։ «Կողմերը քննարկել են ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման գործընթացը և Հայաստան-Եվրոպական միություն փոխգործակցության ընդլայնումը։ Հայաստանը և […] ...
21:50 10.07.2025
Արայիկ Հարությունյանը` Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի (IWF) նախագահի խորհրդականՀայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Արայիկ Հարությունյանը նշանակվել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահ Մուհամադ Ջալուդի խորհրդական։ Այս մասին հաղորդում է ՀԾՖ մաամուլի ծառայությունը: Պատմության մեջ առաջին անգամ Հայաստանը ներկայացուցիչ է ունենում Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայում (IWF): ...
21:45 10.07.2025
Բիթքոյնի գինը գերազանցել է 112,000 դոլարըԲիթքոյնի արժեքը աճում է 3%-ով, գինը պատմության մեջ առաջին անգամ գերազանցել է 112 հազար դոլարը, ըստ առևտրային տվյալների։ Առևտրի ծավալով ամենամեծ կրիպտոարժույթային բորսայում՝ Binance-ում, Մոսկվայի ժամանակով 19:26-ի դրությամբ, մեկ օրվա ընթացքում Bitcoin-ը բարձրացել է 2.9%-ով՝ հասնելով $112,327-ի։ Ցուցանիշն առաջին անգամ գերազանցել է 112,000-ի նշագիծը։ CoinMarketCap պորտալի տվյալներով, որը հաշվարկում է ավելի քան 20 բորսաների միջին […] ...
21:25 10.07.2025
Մակրոն. Փարիզն ու Լոնդոնը չեն բացառում միջուկային զսպման ուժերի համակարգումըՖրանսիան և Մեծ Բրիտանիան չեն բացառում միջուկային զսպման ուժերի համակարգումը։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Լոնդոնում Մեծ Բրիտանիայի վարչապետ ՔիրՍթարմերի հետ երկկողմ գագաթնաժողովից հետո կայացած համատեղ մամուլի ասուլիսում։ «Ընդունված որոշումների համաձայն՝ մենք չենք բացառում մեր զսպող ուժերի համակարգումը։ Սա ազդանշան է թե՛ մեր գործընկերների, թե՛ մեր հակառակորդների համար», – ասել է Մակրոնը։ […] ...